CreaTeam Digital Agency
We create, you succeed!
🔥 Կոնտենտի 5 տեսակ՝ սոցմեդիայում միշտ հաջողելու համար 👇🏻
#կոնտենտ
Մեզ երբեք չեն հավատում 🤡
🥸 5 միֆ, որոնք խանգարում են բիզնեսի առաջխաղացմանը սոցցանցերում 👇🏻
#միֆեր #բիզնես #մարքեթինգ
🫱🏼🫲🏼 CreaTeam-ի հաջող համագործակցություններից հերթականը 🎉
Մեր լավագույն գործընկերներից մեկը հայկական Vinni հավելվածն էր։
Հավելվածը ավտանգ հարթակ է փոքրիկների համար, որը ներառում է դասական հատընտիր ստեղծագործություններ, նպաստում է վաղ տարիքում բարոյական որակյալ արժեքների սերմանմանը։
🚀 Մեր առաքելությունն էր
🔸 հավելվածը 0-ից հայտնի դարձնել թիրախային լսարանի շրջանում,
🔸 ըստ արժանվույն ներկայացնել դրա հատկանիշները,
🔸 մշակել համապատասխան դիզայն և կոնտենտ,
🔸 6 ամսում ներգրավել հավելվածի 500 ակտիվ օգտագործողի։
Որակյալ մշակված գովազդային արշավների և վաճառքի լիարժեք ձագարի շնորհիվ նշված նպատակներն իրականություն են դարձվել գրեթե 2 անգամ ավելի արագ՝ 3․5 ամսում։ 😎
#ԽզարելԵնք
❓ Ինչու՞ են մեծ ու փոքր բոլոր ընկերություններն այդքան ջանք թափում բրենդի ճիշտ ու որակյալ դիզայնի վրա 🤔
Սա հարց է, որ պետք է հետաքրքրի ցանկացած ձեռնարկատիրոջ։
🦹🏻 Նախ և առաջ՝ ինչ ոլորտում էլ լինեք, մրցակիցներ հաստատ կունենաք։ Տարբերվող դիզայնը, բնականաբար, Ձեզ հնարավորություն կտա առանձնանալ և աչքի ընկնել։
Բացի այդ, բրենդիդ պետք է «խզարած» վիզուալ, որպեսզի 👇🏻
🔸 բարձրանա բրենդի ճանաչելիությունը
🔸աճի բրենդի արժեքը
🔸ներգրավվեն նոր հաճախորդներ
🔸բարձրանա հավատարի՛մ հաճախորդների քանակը
🔸մեծանա բրենդի հանդեպ վստահությունը։
Ի դեպ, ո՞ր հայկական բրենդի դիզայնն եք հավանում։ 💬
#բրենդ #դիզայն #լոգո
👀 Երևակայությունն ու պրոֆեսիոանլիզմն իրենց տեղում, բայց որպես SMM մասնագետ բարդ կլինի ոլորտում հաջողել՝ առանց մի քանի #ՏերդՄեռնիԳիտությունԷսԻնչԼավնԱ գործիքների։
ChatGPT-ին Ձեզ կօգնի՝
🔹 գեներացնել կոնտենտի գաղափարներ,
🔹 պլանավորել հրապարակումները,
🔹 վերլուծել լսարանը,
🔹 կազմել ռազմավարություն,
🔹 մրցակցային վերլուծություն իրականացնել։
Asana-ն կարող է անասելի օգտակար լինել՝
🔹 կոնտենտ պլանի պլանավորման,
🔹 task management-ի,
🔹 աշխատանքային սեփական պլատֆորմի ստեղծման,
🔹 ավտոմատացումների,
🔹 ընթացիկ գործերի վերահսկողության հետ գործ ունենալիս։
Statista-ն էլ կարող եք օգտագործել
🔹 շուկան հետազոտելիս,
🔹 Ժողովրդագրական տվյալների կարիք զգալիս,
🔹 մրցակցային հետազոտություն իրականացնելիս,
🔹 սպառողներից հետադարձ կապ ստանալու,
🔹 տվյալները վիզուալիզացնելու համար։
Որևէ մեկն արդեն կիրառու՞մ եք, մեկնաբանություններում կիսվեք փորձով կամ էլ նորերն առաջարկեք։ ❤
#ԱխպերնԱխպորըՉէրՏա
❓ Ո՞ր էմոջիներն ավելի հաճախ կիրառել 👇
#ԱխպերնԱխպորըՉէրՏա
Նորից փաստեր էինք քրքրում մարքեթինգի մասին ու պարզեցինք, որ առաջին գրավոր գովազդը եղել է եգիպտական պապիրուսի վրա։ 🤯
💡 Այն ստրուկների վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն է պարունակում, հիմա էլ պահվում է Լոնդոնի թանգարանում։
#տերդմեռնիգիտություն
❓ Որքա՞ն գումար հատկացնել մարքեթինգային բյուջեին
💡 Օրինակ, ԱՄՆ-ի Small Business Administration-ն առաջարկում է գովազդային նպատակներով օգտագործել համախառն շահույթի 7-8%-ը։
Իրատեսական թիվ է, բայց ճիշտ պլանավորման, որակյալ ռազմավարության ու ճիշտ սահմանված նպատակների դեպքում 3-4%-ը ԲԱ-ՎԱ-ՐԱՐ է։ ✅
'
#մարքեթինգ
#բյուջե
💃 Բիզնեսը կա, մնում է այն հանենք «մարդամեջ»
💡 Դարի խնդիրն է, բարդ խնդիրներն էլ, ինչպես գիտեք, միայն գերազանցիկներն են լուծում։
✅ 𝐂𝐫𝐞𝐚𝐓𝐞𝐚𝐦-ը թվային մարքեթինգի ծառայություններ մատուցող ընկերություն է, որտեղ մենք օգնում ենք ամենատարբեր ոլորտների ձեռնարկություններին ու անհատներին
🔸 հավուր պատշաճի ներկայանալ սոցցանցերում,
🔸 գտնել թիրախային լսարան,
🔸 ապահովել բռենդի առաջխաղացում մեդիա հարթակում։
SMM-ի, դիզայնի և branding-ի մասնագետ չեն դառնում, ծնվում են․ վստահեցնում ենք։
😎 Նշված ոլորտներում հմտացած՝ ասել է, թե ԳԵԼ ու Ձեր հաճախորդի հոգեբանությունը այբբենարանից լավ իմացող մեր գերազանցիկների հետ բիզնեսի առաջխաղացումը սոցցանցերում արվեստի նոր ոլորտ է դառնում։
Միտքը՝ անցյալից, արդիականությունը՝ ՄԻՇՏ 💣
#թվայինմարքեթինգ
🥳 Նոր տարում բոլորիդ մաղթում ենք շատ հետևորդներ, վաճառքներ, ակտիվ էջեր ու բարեխիղճ գործընկերներ։
Ձեր ❤
#ՁերնԷլՁերնԷլ
🎄 Ամանորյա արձակուրդները ՄԱԿԱՐԴԱԿՈՎ անցկացնելու համար առանձնացրել ենք -ով 5 «կծես-չայ խմես» ֆիլմեր, որ նույնիսկ որպես խորհուրդ #ԱխպերնԱխպորըՉէրՏա ❤
🔥 Մարքեթինգի ամենաмощный գործիքներից մեկը 4P ռազմավարությունն է։ Հավաքվեք՝ պատմենք։
𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐭 - Հստակ որոշեք, թե ինչ արտադրանքով եք հանդես գալու շուկայում․ սահմանեք դրա պարտադիր հատկանիշներն ու առանձնահատկությունները։
𝐏𝐫𝐢𝐜𝐞 - Արտադրանքի գինը որոշեք ՄԻԱՅՆ որակյալ վերլուծություն անելուց հետո, որպեսզի ոչ թերագնահատեք, ոչ էլ գերագնահատեք այն։
𝐏𝐫𝐨𝐦𝐨𝐭𝐢𝐨𝐧 - Սահմանեք արտադրանքի առաջխաղացման եղանակները։ Դա կարող է տարբեր կերպ իրագործվել՝ սկսած հարևանների՝ իրար պատմելուց, վերջացրած թվային մարքեթինգով։
𝐏𝐥𝐚𝐜𝐞 - Ճիշտ գնով ճիշտ արտադրանքը ճիշտ ուղով վաճառել չեք կարողանա, եթե սխալ տեղում եք փորձում․ հստակեցրե՛ք Ձեր արտադրանքի վաճառքի վայրը։
💅 Վերը նշված 4 հարցերին պատասխանելուց հետո կարող եք համարել, որ ունեք Ձեր մարքեթինգային ռազմավարության հիմքը, որի վրա ընդամենը պետք է մի քանի դետալներ ավելացնել։
❤ Մի մոռացեք տարածել նյութը, եթե սիրում եք կիսվել ու չեք ուզում թողնել դասարանի թարախ գերազանցիկի տպավորություն։
#մարքեթինգ
🪓 Թվային մարքեթոլոգները հաճախ հասնում են нервный срыв-ի, երբ տեսնում են հետևյալ 3 աչք ծակող սխալներն իրենց ոլորտում․ 👇
1️⃣ Էմոջիախեղդ տեքստեր - հավատացեք, իդեալական գրված, բայց գույներով ծանրաբեռնված տեքստը նույնքան օգտակար է, որքան ջրակայուն սրբիչը,
2️⃣ Ցածրորակ վիզուալ - կանոնը պարզ է․ թվային աշխարհում քեզ լուրջ կընդունեն, եթե միայն «կոկիկ» տեսքով հանդես գաս․ ուշադի՛ր եղեք հրապարակվող նկարների որակին,
3️⃣ Պլանավորման իսպառ բացակայություն - հրապարակումներ արեք Ձեր լսարանը խորությամբ ուսումնասիրելուց և գործողությունների հստակ պլան ունենալուց հետո, հակառակ դեպքում պարզելու եք, որ անգամ որակյալ հրապարակումներով վատնել եք ռեսուրս, էներգիա և ժամանակ։
❓ Ի՞նչ կավելացնեիք այս ցանկին․ գրե՛ք մեկնաբանություններում։
#սխալներ
🥰 Իրական աշխարհում մենք գոյություն չունենք
🫂
🫢 Համարյա պատրաստ ենք գրազ գալ, որ չգիտեիք 𝐛𝐫𝐚𝐧𝐝𝐢𝐧𝐠 բառի ծագումն ու նշանակությունը
🔥 Ուրեմն, պարզվում է branding-ի գործընթացն իրենից ենթադրել է շիկացած երկաթով խոշոր եղջերավոր անասունների ականջներին «դրոշմ» դնել, որ տերերը կարողանան տարբերել։
Դե, զուգահեռներ տարեք այժմյան նշանակության հետ, թե կարող եք։ 🙃
❓ Գիտեի՞ք, որ այս բաղձալի ուրբաթը 1960-ականներին «սև» են որակել Ֆիլադելֆիայի ոստիկանները, ովքեր Thanksgiving-ի հաջորդ օրը չէին կարողանում ուշքի գալ քաղաք ժամանած զբոսաշրջիկների աննորմալ քանակի պատճառով։ 😃
Հուսանք արդյունավետ գնումներ եք կատարել՝ առանց ոստիկանների հետ գործ ունենալու։ ❤
#սևուրբաթ
Կարոտած, իրար 1+ տարի չտեսած, սիրառատ նկար՝ մեր թիմբիլդինգից 🥹
📌 Ինչպես գիտեք, -ն աշխատում է ամբողջությամբ օնլայն՝ միմյանց առօրյայի անբաժան մաս դարձնելով երիտասարդների՝ Հայաստանի ամենատարբեր մասերից։
Այս անգամ հավաքվել էինք՝ հասկանալու, թե ով է թիմում ամենաուժեղը գրկում մյուսներին։
Աճում, հաջողություններ գրանցում ու մեծանում ենք միասին։ Սիրում ենք բո-լո-րիդ։ ❤
Հ․ Գ․ Ի՞նչ եք մտածում, ի վերջո, ո՞վ էր ամենաուժեղ գրկողը 🧐
#մեջքջարդոցի
Գույների դերը մարքեթինգում ✨
📢 Ձեր լոգոյի կամ գովազդային արշավի գլխավոր գույնն ավելի կարևոր է, քան դրա բուն դիզայնը։
Բրենդի էլեգանտ, վստահելի, ուժեղ կամ էժան, անորակ ու «անկապ» լինելն էապես կախված է հենց Ձեր ընտրած գույներից, ուստի թույլ տվեք խտացրած կերպով Ձեզ ներկայացնել հսկայածավալ ուսումնասիրությունների եզրակացությունները․
🔴 Կարմիր - խորհրդանշում է ուժ, արկածախնդրություն էներգիա։ Կատարյալ է սննդի ոլորտի, տեխնիկայի կամ ժամանցի ոլորտի բրենդների համար։
🟠 Նարնջագույն - ջերմություն խորհրդանշող գույն է, հարմար է ավելի «մարդամոտ» բրենդներին․ մենք Ձեզ օրինակ։ 😀
🟡 Դեղին - բնորոշ են անկախությունն ու նպատակասլացությունը․ եթե որոշել եք, օրինակ, հեծանիվների բրենդ ստեղծել, ուրեմն արդեն գիտեք բրենդինգի հիմնական գույնը։
🟢 Կանաչ - դե․․․ բնություն, առողջություն, թարմություն։ Մեծ սիրով կօգնեինք թեյերի կամ առողջ սննդատեսակի բրենդ ստեղծել։ 😏
🔵 Կապույտ - վստահություն, տրամաբանություն, մի՜ քիչ էլ սառնություն։ Լուրջ մարդկանց համար է, հասկացաք։
Պատմեք, պատմեք, ո՞ր բրենդի լոգոյի մասին եք ասել․ «Իբր գույն են ընտրել, էլի․․․»։ 😃
#մարքեթինգ #գույներ
Կախվածություն դարձած սովորության համաձայն՝ բրենդավորման փախած տարբերակներ էինք ուսումնասիրում, որոշեցինք Ձեզ հետ էլ կիսվել 😃
❓ Threads. Ի՞նչը սխալ գնաց
Threads-ը ընդամենը 2 շաբաթում դարձել էր ամենաշատ ներբեռնվող հավելվածը՝ շուրջ 100մլն անգամ։ Այժմ այն ունի 128մլն պասիվ օգտատեր, ինչը խոսում է պոպուլյարության աննախադեպ նվազման մասին։
Threads-ի՝ աստիճանաբար պատմության գիրկն անցնելու միտումը կապված էր մի քանի գործոններով․ 👇
🔸 Այն հասանելի չէր Եվրոպայում, ուստի զրկվում էր միլիոնավոր պոտենցիալ օգտատերերից
🔸 Threads-ը չէր տալիս նամակագրության հնարավորություն՝ առաջացնելով ֆունկցիոնալ շա՜տ անհարամարություններ
🔸 Ի սկզբանե մարդիկ այն ընկալել են որպես Twitter-ի copy և լուրջ չեն վերաբերվել
🔸 Twitter-ի համայնքը, ով գրառումներ է կատարում նման ֆորմատով, չի «արտահոսել» Threads՝ այդպիսով չխարխլելով Twitter-ի դիրքերը։
Համենայն դեպս, հարթակի վրա տեխնիական աշխատանքները շարունակվում են՝ վերացնելու դրա հանդեպ նախնական անվստահությունը․ ի՞նչ եք կարծում, դա կօգնի՞ Threads-ին հորիզոնի վրա գոնե հանդիպել Twitter-ին։ 😀
Սոցիալական ո՞ր հարթակից եք ամենահաճախն օգտվում, կամ ո՞ր հարթակն է ամենաքիչը հոգնեցրել Ձեզ․ գրե՛ք մեկնաբանություններում։ 😀
Telegram-յան ալիքներ, որտեղ կան թափուր աշխատատեղերի առաջարկներ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար. 👇
https://t.me/ashkhatashooka
https://t.me/iJobAm
https://t.me/vgrecruitingit
https://t.me/techjuniorsAM
https://t.me/forArtsakhJob
https://t.me/irurhet
https://t.me/daserartsakh
Մեր մասին
Մեծ ցանկության դեպքում սահմաններ չկան:
Թերևս հենց այս գաղափարի շուրջ համախմբվեցինք մենք` մարզերի երիտասարդներս ու ստեղծեցինք CreaTeam-ը:
Մենք մատուցում ենք թվային մարքեթինգի ծառայություններ, հայավարի ասած smmշիկ ենք:
Ինչպես նաև մատուցում ենք թարգմանությունների ու դիզայներական աշխատանքների ծառայություններ։