Patmavep online

Patmavep online

Մեր էջի միջոցով Դուք կարող եք ձեռք բերել հայ արձակագիր, գրող Հայկ Խաչատրյանի նոր լույս տեսած գրքերը:

21/12/2023

Որքան հաճելի է, երբ որպես ամանորյա նվեր ընտրում են գիրքը։ Մեր սիրելի ընթերցողին մաղթում ենք ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 🎄

17/12/2023

🎄Ամանորին և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նվիրեք գիրք Ձեր գրքասեր սիրելիների և հարազատների համար։
📖"Գրիքոր Մագիստրոսի վերջին թուղթը" պատմավեպը յուրաքանչյուր քրիստոնյայի համար կդառնա շատ յո րահատուկ և կարևոր նշանակություն ունեցող գիրք։

Պատվիրելու համար գրեք կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով'
📞📩00 374 093 648801

22/03/2023

Ներսես Շնորհալին ու հացը

Տասնմեկերորդ դարի բանաստեղծ Ներսես Շնորհալին իր մեծանուն պապի` Գրիգոր Պահլավունի Մագիստրոսի նման, հացապաշտ էր։

Ներսես Շնորհալին ծնվել է Ծոփաց աշխարհի Անձիտ գավառի Ծովք դղյակում։ Մինչև նրա ծնունդը Ծովքի հայերը ոտից գլուխ բանաստեղծ են եղել։ Իրենց մեծ լիճը և նրա կողքի երկու լճերը կոչել են Ծովք՝ ծովեր։ Հետո այդ անունով են կոչել Պահլավունիների հին դղյակը։ Բայց թշնամին չթողեց, որ Ներսես Շնորհալին իր մանկության տարիներն անցկացնի այս դղյակում։ Ներսեսի ծնողները տեղափոխվեցին Կոմմագենեի Տլուք գավառը։ Այստեղ էլ նրանց կալվածքը դարձան երեք լճեր, ճիշտ այնպիսին, ինչպիսին Ծոփքում էր։ Նրանք այս լճերի մոտ դղյակ կառուցեցին։ Հետո և դղյակը, և լճերը կոչեցին Ծովք։

Ներսես Շնորհալին շատ էր սիրում Տլուքի այս Ծովքը։ Սովորեց Սև լեռան Կարմիր վանքում, երկար ժամանակ ապրեց Եփրատի աջ ափին գտնվող Հռոմկլա բերդում, հետո Շողական ամրոց գնաց ու այցելեց Կիլիկիայի շատ ու շատ վայրեր։

Բացի Ծովքից նա ոչ մի տեղ կուշտ փորով հաց չէր ուտում։

— Տունդարձի ճամփան ամենից առաջ մոռանում է նա, ով ուրիշ տեղ քաղց չի զգում,— ասում էր բանաստեղծը։

#Հացապատում,

Photos from Patmavep online's post 19/03/2023

📖«Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» վերահրատարակված գրքի քննարկում

Մարտի 18-ին Ֆենիքս գրախանութի Իսահակյան 18 հասցեում գտնվող մասնաճյուղում կայացավ 20-րդ դարաշրջանի հայտնի պատմավիպասան Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» վերահրատարակված գրքի քննարկումը: Երեկոյի պատվավոր հյուրերն էին Երևանի Թատերական ինստիտուտի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Արզումանյանը, Հայաստանի վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Անատոլի Ավետյանը:

Տիկին Արզումանյանը հետաքրքիր փաստեր ներկայացրեց և պատմեց առհասարակ Հայկ Խաչատրյանի մասին և իր գործունեության, իր պատմավեպերի և նրանց արժեքների մասին:

Շատ հետաքրքիր տեղեկություններ հնչեցվեցին նաև 20 տարվա մանկավարժի կողմից, ով շատ վաղ հասակից միշտ լսել է տանը Հայկ Խաչատրյանի մասին և դաստիարակվել վերջինիս պատմավեպերով: Այժմ իր սաներին է փախանցում Հայկ Խաչատրյանի ստեղծագործությունները, ասելով, որ երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ են կարդում այն:

Գրքի քննարկմանը նաև մասնակցել էին բազմաթիվ դպրոցականներ իրենց ծնողների հետ, մանկավարժներ, արվեստի գործիչներ, երաժիշտներ: Գեղեցիկ և հետաքրքիր միջոցառում կազմակերպվեց գրախանութի կողմից, ներգրավելով դպրոցականներին, ովքեր իրենց գեղեցիկ և շատ հետաքրքիր նկարներով էլ ավելի գեղեցկացրեցին երեկոն՝ փորձելով իրենց պատկերացմամբ նկարել հայոց տագավորներին և թագուհիներին, ինչը և հաջողությամբ լրացրեց Հայկ Խաչատրյանի պատմավեպերի քննարկումը:

15/03/2023

Մեր շատ սիրելի հետևորդներ,
Շաբաթ օրը' մարտի 18-ին ժամը 18:00-ին սիրով սպասում ենք Ձեզ Ֆենիքս գրատան Իսահակյան 18 հասցեի մասնաճյուղում' ներկա լինելու Հայկ Խաչատրյանի
«Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» գրքի քննարկմանը հեղինակի որդու հետ:

Ձեզ սպասվում են հաճելի հանդիպումներ և քննարկումներ հարգարժան հյուրերի հետ, ինչպես նաև մրցույթի ամփոփում, կազմակերպված գրատան կողմից: Երեկոն կլինի գեղեցիկ, բովանդակալից, հաճելի միջավայրում:

Սիրով սպասում ենք Ձեզ:

10/03/2023

‼Հարգելի հետևորդներ,
«Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» գրքի քննարկումը տեղափոխվում է: Այն տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 18:00-ին, Ֆենիքս գրատան Իսահակյան 18 հասցեի մասնաճյուղում: Սիրով կսպասենք Ձեզ:

📚ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ հեղինակի որդու հետ

📆Մարտի 11-ին Ֆենիքսը սիրով հրավիրում է ականավոր արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպի քննարկմանը հեղինակի որդու հետ։
📖Գիրքը նվիրված է 11-րդ դարի խոշորագույն փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կյանքին և գործունեությանը:
🔖Նշենք նաև, որ քննարկման օրը հեղինակի որդու կողմից մակագրված գիրքը կարող եք ձեռք բերել ❗️30% ԶԵՂՉՈՎ❗️
▪️Հանդիպման վայրը` Իսահակյան 18 Ֆենիքս գրատուն
▪️Սկիզբը` ժ. 18:00-ին
👏Մուտքն ազատ է

07/03/2023
07/03/2023

Հատված «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպից
..Հունախոս հայերը մայրենին հիշում էին այն ժամանակ, երբ ձախորդության կամ փոսի մեջ էին ընկնում: Եթե Աստված էն գլխից կանխեր մայրենիի ուրացումը և ամեն ազգ միայն իր լեզվով խոսեր, ապա, հավանաբար, հայերը կլինեին աշխարհի յոթ մեծագույն ժողովուրդներից մեկը:...

📌Գրքի վերաբերյալ այլ մանրամասներին ծանոթացեք տեղադրված մեր նախորդ նյութերից:

📖📞Գրքի ձեռքբերման համար գրեք կամ զանգահարեք մեզ:
+374 93 648801

05/03/2023

Մարտի 11-ին Ֆենիքս գրատունը սիրով հրավիրում է ականավոր արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպի քննարկմանը հեղինակի որդու հետ:

📚ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ հեղինակի որդու հետ

📆Մարտի 11-ին Ֆենիքսը սիրով հրավիրում է ականավոր արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպի քննարկմանը հեղինակի որդու հետ։
📖Գիրքը նվիրված է 11-րդ դարի խոշորագույն փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կյանքին և գործունեությանը:
🔖Նշենք նաև, որ քննարկման օրը հեղինակի որդու կողմից մակագրված գիրքը կարող եք ձեռք բերել ❗️30% ԶԵՂՉՈՎ❗️
▪️Հանդիպման վայրը` Իսահակյան 18 Ֆենիքս գրատուն
▪️Սկիզբը` ժ. 18:00-ին
👏Մուտքն ազատ է

Photos from Patmavep online's post 01/03/2023

Patmavep Online -ը սրտանց շնորհավորում է բոլորիս գարնանային այս հիասքանչ օրվա կապակցությամբ, որը զարթոնք է բերում մեր սրտերին, ապրելու նոր շունչ: Թող յուրաքանչյուրիս հոգում միշտ լինի գեղեցիկը, բարին:

28/02/2023

Հատված «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպից
..Բագրատունիների թագավորական հիշատակարանի առաջին էջի վրա Աշոտ տագավորը գրել է. «Եթե ուզում ես թագդ հաստատուն մնա` հենվիր ոչ թե զորական ուժի, այլ զգոնությանդ վրա: Թագավորը պիտի մի աչքը բաց քնի: Աշխարհի բոլոր մասերում թշնամին կարող է հայտնվել չորս կողմից, Հայոց աշխարհում` նաև երկնքից ու գետնի տակից: Դա է մեր ճակատագիրը: Բայց դա չի նշանակում, թե պետք է հաշտության դաշն կնքել նաև անհայտ ուժերի հետ: Ամենից շատ թշնամիներ վաստա-կում է նա, ով ջանում է բարեկամանալ բոլորի հետ»:

27/02/2023

Հատված «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպից
..Արա Գեղեցիկից մինչև Գրիգորի հորեղբայրը, մինչև Վահրամ Գեղեցիկ, հայկյան շատ տոհմատներ են վերացել աշխարհի երեսից, շատերն էլ խառնվել են, ձուլվել ուրիշ տոհմերի և փոխել իրենց կեղևը: Դու չես գտնի անաղարտ բնավիշով երկու կիցընթաց հնամենի տոհմ: Բայց խառնվել էլ կա, խառնվել էլ: Կարևորը հայրենավանդ ոգին ու մայրենին պահելն է: Դրա համար էլ Պահլավունիների առաջին թևավոր խոսքն ասում է. «Արյուն տուր, արյուն առ, բայց ո'չ լեզուդ տուր, ո'չ էլ ուրիշի լեզու առ»: Պահլավունիների տոհմը միայն հայկյաններից չէ շաղախվել: Նրա բներից մեկը Սեմի տասներորդ սերնդի զարմորդի Աբրահամն է, որի մասին Քերթողահայրն ասում է, թե Ադամից սկսած քսանմեկերորդ նահապետը Աբրահամն է, որից առաջ է եկել պարթևների ազգը: Աբրահամը կին է առել հարճ Քետուրիային, որից ծնվել են Եմրանը
և նրա հինգ եղբայրները: Եմրանը կամ Զեմրանը վեց եղբայրների մեջ ավագն էր: Չափահաս դառնալով` նա զատվել է իր եղբայրներից և շարժվել դեպի արևելք: Այստեղ էլ նա ծնել էր իր անդրանիկ որդուն, որին կոչել է Բահլ կամ Պահլ: Հետագայում այս անվամբ քաղաք է կառուցվել, որը դարձել է պարթևաց թագավորության քաղաքամայրը: Բահլ քաջորդուց են սերել Արշակ Քաջը, որը մակեդոնացիներից ապստամբելով` թագավորել է Քուշանաց երկրում երեսուն և մի տարի, նրանից հետո նրա Արտաշես որդին` քսան և վեց տարի, ապա նրա Արշակ որդին, որը կոչվեց Մեծ, և որն Անտիոքոսին սպանեց ու իր եղբորը` Վաղարշակին, Հայոց վրա թագավոր դրեց` իր երկրորդը դարձնելով: Իսկ ինքը չվելով Բահլ` այստեղ հաստատեց իր թագավորությունը: Այս պատճառով նրա սերուդները Պահլավ կոչվեցին, ինչպես և նրա եղբոր` Վաղարշակի սերունդները նախնիի անունով կոչվեցին Արշակունի...:

25/02/2023

Գեղեցիկ և անկրկնելի նվեր Ձեր սիրելի կանանց մարտի 8-ի կապակցությամբ: 🎁

Գործում է առաքում:📦

📩📞 Գրեք կամ զանգահարեք մեզ +374 93 648801 հեռախոսահամարով և պատվիրեք գիրքը՝ նշելով առաքման հասցեն, հասցեատիրոջ անունը և ում կողմից է նվերը, և մենք գեղեցիկ կփաթեթավորենք և կառաքենք:

Գրքի արժեքը առանց պատյանի՝ 18000 դրամ
պատյանով՝ 21000 դրամ

Send a message to learn more

Haykakan oratsuyts, Հայկական օրացույց 20/02/2023

Իսկ Դուք ինչ գիտեք հայկական օրացույցի մասին: 📅

Դիտեք մեր հաղորդումը այդ մասին Հայապատում յութուբյան ալիքով: 👇

Haykakan oratsuyts, Հայկական օրացույց Interesting facts from the life of famous people

18/02/2023

Առաջին պատվերը' հեղինակի որդու ինքնագրով գիրքը և փոքրիկ նվերը արդեն առաքվել են պատվիրատուին: Շտապեք գնել գիրքը հենց այսօր' գիրք նվիրելու օրը և ստացեք իքնագրով գիրքը և նվեր էջանիշը:
Ինքնագրով գրքերը սահմանափակ են:

Գիրքը առաքումով ձեռքբերման համար զանգահարեք'
📞 +374 93 648801

16/02/2023

Հատված «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպից՝

«...Եթե չես ուզում նժույգից ցած ընկնել, ապա խիստ ու անողոք եղիր քո թուլությունների հանդեպ...»:

16/02/2023

Գիրք նվիրելու միջազգային օրվա հետ կապված, Phoenix գրախանութը հաճախորդներին հնարավորություն է տալիս միայն այդ օրը՝ փետրվարի 19-ին, ձեռք բերելու «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպը 20% զեղչով՝ վճարելով 18000 դրամի փոխարեն ընդամենը 14000 դրամ: Բացի այդ, այդ օրը բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն գիրքը, հնարավորություն կունենան ստանալու գիրքը հեղինակի որդու Վահե Խաչատրյանի ինքնագրով, ինչպես նաև փոքրիկ նվերով՝ էջանշով:
Եվ այսպես՝ շտապեք Phoenix գրախանութ փետրվարի 19-ին Իսահակյան 18 հասցեով կամ զանգահարեք +374 93 648801 հեռախոսահամարով:
Գործում է նաև առաքում Ձեր նշվաց հասցեով: Զանգահարեք +374 93 648801 և պատվիրեք գիրքը:

Photos from Patmavep online's post 11/02/2023

Մոտենում է գիրք նվիրելու միջազգային օրը: Եկեք պահպանենք այս գեղեցիկ և շատ կարևոր ավանդույթը և նվիրենք միմյանց գրքեր:
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ առաջարկում ենք Ձեզ գնել «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» հրաշագործ պատմավեպը՝ բոլորովին նոր շքեղ հրատարակմամբ, որը յուրահատուկ տեղ կգտնի յուրաքանչյուր հայի գրադարանում: Այն իսկապես հիանալի նվեր կլինի Ձեր կողմից:

Գրքի արժեքն է 18000 դրամ: Կարելի է պատվիրել նաև յուրահատուկ նրբաոճ կազմով, որի դեպքում գրքի արժեքը կկազմի 21000 դրամ: Գիրքը պատվիրելու համար, գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ կապվեք մեզ հետ Whatsapp-ով:

21/01/2023

«Եթե ուզում ես, որ աշխարհը չկործանվի, որ կյանքը մշտապես շարունակվի, քո ձեռքի ու մտքի բարիքներով ծաղկեցրու, բարգավաճ դարձրու քո հող հայրենին...»:
Այդ կենսափիլիսոփայության հենքի վրա է ստեղծված Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպը:

Videos (show all)

Որքան հաճելի է, երբ որպես ամանորյա նվեր ընտրում են գիրքը։ Մեր սիրելի ընթերցողին մաղթում ենք ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ։...
Հատված «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպից՝«...Եթե չես ուզում նժույգից ցած ընկնել, ապա խիստ ու անողոք եղիր քո թ...
Սիրելի հետևորդներ, Արդեն լույս է տեսել Հայկ Խաչատրյանի  անզուգական պատմավեպը, որը առկա է: Գրքի ձեռքբերման համար կարող եք...

Telephone

Website