Gyulnazaryan's Honey
Բարի գալուստ Գյուլնազարյանների մեղրի էջ, պատվերների հ?
Աշխատանքային առօրյա
🐝 Մեղրը օժտված է հակամանրէային և հակավիրուսային հատկություններով։
🍯 Նեկտարը հսկայական քանակությամբ կալիում է պարունակում, որը հիանալի միջոց է մանրէների դեմ։
🐝 Բացի այդ, մեղրի մեջ բարձր է պղնձի և երկաթի խտությունը, որն օգնում է բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինը։
#իսկդուքգիտեք որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն🐝
բարի լույս աշխատասեր մեղուներից 🐝💐
Ինչպես տարբերել բնական մեղրը «արհեստականից»
🐝 Բնական, անարատ մեղրը, քաղցր համից բացի, պետք է նաև մի փոքր դառնություն ունենա և կոկորդում չոր հազ առաջացնի, ուստի մեղր գնելիս հարկավոր է անպայման փորձել այն:
🐝 Բացի այդ, պարտադիր անհրաժեշտ է ստուգել մեղրի բույրը: Բնական մեղրն ունենում է նուրբ ծաղկային բույր, մինչդեռ «արհեստականը» բույր չի ունենում, կամ ունենում է չափազանց վառ, տհաճ բույր:
🐝 Գույնը նույնպես շատ կարևոր է: Եթե մեղրը չափազանց բաց է, ապա նշանակում է մեղուներին կերակրել են շաքարավազի օշարակով: Նման մթերքը օրգանիզմին ոչ մի օգուտ չի տա:
https://www.tert.am/medicine/am/news/2016/12/05/mexr/27913
ժողովրդական բժշկության մեջ այն լայնորեն կիրառվում է լյարդի հիվանդությունների դեպքում: Ժամանակակից բժշկությունը դա բացատրում է մեղրի քիմիական-կենսաբանական հատկանիշներով: Լյարդը հանդիսանում է օրգանիզմի կենտրոնական քիմիական լաբորատորիա, քանի որ այն ակտիվ մասնակցություն ունի նյութափոխանակության կենսական անհրաժեշտ պրոցեսներում:
Մեղվի մեղրի կարոտինը նրանում վերածվում է A վիտամինի, իսկ K վիտամինի մասնակցության ժամանակ սինթեզվում է պրոտրոմբին, որն անհրաժեշտ է արյան մակարդման համար: Մեղրը մասնակցում է լյարդի ակտիվ փոխանակության պրոցեսներին, նրանց վրա ներգործում է ածխաջրերով (խաղողային եւ պտղային), թթուներով եւ վիտամիններով, ինչպես նաեւ հանքային աղերով:
http://life-okay.com/%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80%D5%A8/
🐝 Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:
Չնայած մարդիկ հիմնականում օգտագործում են մեղրը ուտելիքներն ու ըմպելիքները քաղցրացնելու համար, այն նաև ունի որոշակի բուժական նշանակություն մաշկի համար:
նյութի ամբողջական տարբերակը 👇
https://hy.evidentista.org/honey-for-skin-3473
Հիպոկրատի ժամանակներից սկսած մեղրը համարվում է մարդկության գլխավոր դեղամիջոցներից մեկը. իզուր չէ, որ հին փիլիսոփան կոչ էր անում այն օգտագործել ամեն օր։ Հետաքրքիր է, որ մեղվի նեկտարն օգտագործում են ոչ միայն ժողովրդական, այլև գիտական բժշկության մեջ։ Մեղրը հայտնի է իր հրաշագործ հատկություններով և դրական ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա:
https://m.armeniasputnik.am/world/20200804/23977690/Inch-e-katarvum-organizmi-het-yerb-meghr-enq-utnum.html
8 պատճառ՝ ամեն օր մեղր ուտելու համար
Մեղրը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից: Բանն այն է, որ մեղրը պարունակում է սննդային հզոր հակաօքսիդիչներ՝ ֆլավոնոիդներ: Բժիշկներն ասում են, որ եթե սրտային հիվանդները 1-2 ամիսում ընդունեն օրական 50 գրամ մեղր, ապա նրանց առողջական վիճակն անպայման կլավանա:
Մեղրը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ստամոքսի բարեկամը: Դրանով կարելի է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցը և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ: Օրինակ խոցային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում տաք ջրով լուծած 30 գ մեղր ընդունել առավոտյան, 40 գ՝ ցերեկը և 30 գ երեկոյան՝ ուտելուց 1,5-2 ժամ առաջ կամ 3 ժամ հետո: Մեղրն ունի ընդգծված հականեխիչ ներգործություն, և եթե այն առավոտյան անոթի վիճակում կանոնավոր կերպով օգտագործեք՝ կկանխարգելեք ստամոքսաբորբը, խոլեցիստիտը և պանկրեատիտը:
Արագ անցնելով աղեստամոքսային համակարգով՝ մեղրը սպանում է վնասակար մանրէները և նպաստում ստամոքսի լորձաթաղանթի վերքերի ապաքինմանը:
Մեղրն անփոխարինելի է մրսածության ժամանակ:
Սովորաբար այն լուծում են կաթի մեջ (մեկ ճաշի գդալ մեղրը՝ մեկ բաժակ տաք կաթում) կամ խառնում կիտրոնի հյութի հետ (0,5-1 կիտրոն՝ 100 գ մեղրի հետ): Շատերն են լսել մեղր լցրած բողկի մասին: Լավ լվացած բողկի վերին՝ լայն մասում պետք է փորել և լցնել 2 գդալ հեղուկ մեղր:
Նյութը ամբողջությամբ
http://life.mediamall.am/?id=66137
#իսկդուքգիտեք
Շատ խմիչքների և սննդամթերքի մեջ շաքարը կարելի է փոխարինել մեղրով: Մեղրը պարունակում է 69% գլյուկոզա և ֆրուկտոզա և կարող է օգտագործվել՝ որպես բնական քաղցրացուցիչ: