CLTC

CLTC

Նավարկություն ֆինանսական գալակտիկաներով CLTC-ի հետ:

13/04/2024

Այս անգամ հերթը Հերմինե Առուստամյանինն է։

Խելացի, աշխատասեր ու մեծ էնտուզիազմով Հերմինեն աշխատում է CLTC-ի հաշվապահական թիմում՝ որպես հաշվապահ։

Աշխատանքային միջավայրից դուրս՝ սիրում է ֆիլմ դիտել։ Ամենասիրելին՝ Լուի դը Ֆյունես «Ժանդարմը» ֆիլմն է։

Հերմինեն տանը ևս հաշվում է, բայց՝ ունեցած քոթոների քանակը։ Արդեն 3 քոթոթ ունի ու շատ սիրով խնամում է նրանց։

Բացի բուն հաշվապահությունից՝ CLTC-ում Հերմինեի ուսերին է նաև թիմի ուտելու ժամերը կազմակերպելը, այնպես որ թիմում սոված մարդ չի լինի։

Շնորհակալ ենք քո ներկայության, աշխատանքի ու թիմում կարևոր դեր ունենալու համար, Հերմինե ջան։

31/03/2024

Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի🙏

Շնորհավոր Սուրբ Զատիկ։

08/03/2024

Շնորհավոր մարտի 8։

Մաղթում ենք, որ սերը, երջանկությունն ու ներդաշնակությունը հարատևեն Ձեր կյանքում։

Սիրով՝ CLTC թիմ։

26/02/2024

Ծանոթացեք մեր ամենաառաջին տղա աշխատակցի՝ Նորիկի հետ։

Նորիկը միացել է մեզ մեր ճանապարհի ամենասկզբում։ Իրենից հետո մեզ սկսեցին միանալ շատ տղաներ։

CLTC-ում Նորիկն աշխատում է որպես հաշվապահ։

Իր մասին ամենահաճախ հնչող կարծիքն այն է, որ իրեն խոսելիս գրեթե չես տեսնի։

Չնայած թվերն ու թվաբանությունը շատ է սիրում, բայց նաև մեծ սիրով հետևում է լրատվական աշխարհին։

Երբեմն՝ քաղաքական վերլուծություններ էլ է կազմում։

Նորիկի սիրելի ֆիլմը Грозовые ворота-ն է։

Մենք շատ ուրախ ենք, որ Նորիկը միացել է մեզ ու իր գիտելիքներով օգնում է գրանցել մեծ հաջողություններ։

13/02/2024

Ունե՞ք սկսնակ փոքր կամ մեծ բիզնես, բախվո՞ւմ եք հաշվապահական խնդիրների․ մենք կօգնենք Ձեզ 👌

CLTC-ում սկսնակ բիզնեսների համար գործում են հատուկ պայմաններ։

Հաշվապահական բոլոր գործընթացները կարգավորելու համար գործում է 25% զեղչ՝ առաջին ամսվա համար։

Ինչպես նաև՝ տրամադրում ենք ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն։

CLTC-ն սկսնակ բիզնեսների կողքին է 🤝

📞 +374 99 449141
📍 Կիևյան 16

#հաշվապահ #ֆինանսներ

12/02/2024

Որքա՞ն և ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը ⬇️

Անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են տարեկան կտրվածքով հետևյալ դրույքաչափերով.

▪️ Մինչև 2․400․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում ՝ 18․000 դրամ
▪️ 2․400․001-ից 6․000․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24․000 դրամ
▪️ 6․000․001-ից 12․000․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48․000 դրամ
▪️ 12․000․001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120․000 դրամ

Իսկ եթե շրջանառությունը 0 է, ապադրոշմանիշային վճարի պարտավորություն չի առաջանում։

#ԱՁ

09/02/2024

Հերթը մեր հմուտ հաշվապահներից Ասյայինն է։

Ծանոթացե՛ք մեր շատ պատասխանատու ու բանիմաց թիմակիցներից ևս մեկին։

Երբ ցանկանում է կտրվել թվերից ու թվաբանությունից, Ասյան սիրում է ֆիլմ դիտել, իսկ ամենասիրելի ֆիլմը Մեծն Գեթսբին է։

Բայց բացի ֆիլմերից, կա ևս մեկ զբաղմունք, որն Ասյան մեծագույն սիրով է անում, և այն առհասարակ կապ չունի թվերի հետ։

Սիրում է խնամել սենյակային բույսերն ու նրանց նոր շունչ տալ։

Իր հիմնական դերը CLTC-ում հաշվապահությունն է ու երբեմն մեր հաճախորդի՝ Գարիկի մոտ ծագած հարցերին պատասխանելը։

05/02/2024

Ինչպե՞ս գրանցել Էլեկտրոնային դրամարկղային գիրք։

Ըստ ՊԵԿ-ի գրության՝ ներկայացնում ենք քայլերի հերթականությունը՝ կարճ։

1․ Անհրաժեշտ է մուտք գործել file-online.taxservice.am կայք և ընտրել էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման 154-րդ հայտը։

2․ Այնուհետև՝ տվյալները կլրացվեն ավտոմատ, որից հետո անհրաժեշտ կլինի ընտրել արժույթն ու սեղմել գրանցման կոճակը։

3․ Գրանցման հերթական համարը ստանալուց հետո անհրաժեշտ է վավերացնել այն էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել file-online.taxservice.am համակարգի միւջոցով։

4․ Այս ամենից հետո ստեղծվում է էլեկտրոնային գիրքը, որից անմիջապես հետո գրանցմնա մասին ստանում եք ծանուցում։

Հ․Գ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամակարկղային գրքում։

Հետևե՛ք մեզ, եղե՛ք տեղեկացված։

28/01/2024

Շնորհավորում ենք հայոց բանակի կազմավորման առթիվ։

Մենք վստահ ենք, որ ամուր ու խրոխտ բանակը կայուն հիմքն է։

22/01/2024

Ծանոթացեք մեր աուդիտոր Անիի հետ։

Աշխատանքի բերումով՝ Անին օրվա մեծ մասն անցկացնում է թվերի, հաշվարկների և վերլուծությունների մեջ։

Իսկ ազատ ժամանակ սիրում է հետևել ֆուտբոլային հանդիպումներին, որտեղ միայն խաղի հաշիվն ու րոպեներն է պետք հաշվել։

Անիի սիրելի ֆիլմը «Москва слезам не верит»-ն է, իսկ մուլտֆիլմերը՝ The lion king, Toys Story:

Ամենատարօրինակ բանը, որ Անիի մասին երբևէ կլսեք՝ ուտել նարինջը՝ աղով։

Անիի դերը CLTC-ում տնօրենին միշտ զգոն պահելն է։

Ուրախ ենք, որ մեր թիմից ես, Անի ջան։ Քո ներուժը մեծ նշանակություն ունի մեզ համար։

19/01/2024

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառելի մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան` այդպիսի ապրանքները պահպանվում են մաքսային պահեստում` առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման` պահպանելով այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և դրանց օգտագործման պայմանները` այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան:

Այն ապրանքները, որոնք ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

#իրազեկում

15/01/2024

Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։

Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:

#անշարժգույք #իրազեկում

10/01/2024

Մեզ հաճախ տրվող հարցերից ևս մեկը․
Անհատ ձեռներեցը Ռուսատանի Դաշնությունից մեքենա ներմուծելու դեպքում պետք է վճարի ԱԱՀ, բնապահպանական հարկ և պետտուրք։

08/01/2024

Ծանոթացե՛ք Մարիամն է։

Մարիամը մեր լավագույն հաշվապահներից է։

Չնայած, որ օրվա մեծ մասը թվերի աշխարհում է՝ կյանքում թվերով չի առաջնորդվում․ սիրում և վայելում է կյանքի ամեն պահը։

Ըստ Մարիամի՝ չունի տարօրինակ սովորություններ (մենք կխնդրենք իր գործընկերներին կիսվել մեզ հետ ու պատմել Մարիամի տարօրինակ սովորությունների մասին)

Մարիամի սիրելի մուլտֆիլմը «Գտնված երազ»-ն է։

Հաշվապահական թոհուբոհի մեջ Մարիամը փորձում է բարձր պահել թիմի իմունիտետը՝ խնամելով ու հոգ տանելով գրասենյակի լիմոնի ծառի մասին։

05/01/2024

CLTC-ի թիմը սիրով շնորհավորում է Սուրբ Ծննդյան առթիվ։

Նվիրե՛ք այս օրը Ձեր սիրելիներին:

31/12/2023

Այս անցնող տարին աճի և ձեռքբերումների ճամփորդություն էր, և մենք չէինք կարող դա անել առանց մեր հիանալի թիմի և լավագույն գործընկերների աջակցության:

🎄Բոլորին մաղթում ենք երջանիկ Նոր տարի՝ լի աճով, հաջողություններով և ֆինանսական բարեկեցությամբ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ🎉

25/12/2023

Առանձնացրել ենք Ձեզ համար աշխարհի ամենատարօրինակ հարկատեսակներից մի քանիսը ⬇️

- Տանը շուն պահելու հարկ Ճապոնիայում։

- Խորոված անելու համար հարկ Բելգիայում։
2007-ին Բալոնիա շրջանի կառավարությունը որոշեց պայքարել գլոբալ տաքացման դեմ և մտցրեց հարկը։

- Պատուհանների հարկ Անգլիայում։
17-րդ դարում Անգլիան հարկ է սահմանել տան պատուհանների քանակի հաշվով: Արդյունքում որոշ անշարժ գույքի սեփականատերեր աղյուսով պատեցին իրենց պատուհանները։

- Մորուքի հարկ՝ Ցարական Ռուսաստանում։
17-րդ դարում մորուք պահելու համար պետք է վճարվեր բավական բարձր գումար, որը վճարելուց հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր «գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «մորուքը բեռ է»:

Իսկ Դուք ո՞ր հարկատեսակի մասին եք լսել՝ գրեք մեկնաբանություններում 👌

21/12/2023

Շարունակում ենք պատասխանել հաճախ տրվող հարցերին։

❔ Ի՞նչ կլինի, եթե աշխատակիցը տարվա ընթացքում արձակուրդ չգնա։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:

Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Հարցեր ունենալու դեպքում՝ կարող եք գրել էջին և մենք անպայման կանդրադառնանք դրան։

#իրազեկում

16/12/2023

Согласно закону РА "О социальных выплатах", иностранные граждане и лица без гражданства, которым разрешено проживание (имеющие вид на жительство) в РА, осуществляют социальные выплаты на тех же основаниях, что и граждане РА, в соответствии с установленным порядком, если международным договором РА не предусмотрены иные правила.

Это означает, что независимо от гражданства, человек, зарегистрировавший индивидуальное предприятие (ИП) в РА, несет те же обязанности, что и гражданин Республики Армения.

#ИП

13/12/2023

«Մեր թիմակիցների մասին՝ թվերից դուրս» շարքը շարունակում ենք մեր HR-ի հետ։

Ծանոթացե՛ք Վալերիա Գարեգինյանի հետ։

Վալերիան մեր ամենասրտացավ HR-ն է

Եթե լավ եք ճանաչում Վալերիային, ապա հաստատ գոնե մեկ անգամ իրեն սպասել եք։

Վալերայի կյանքում թվերը ոչ միայն աշխատավայրում են, այլև՝ տանը՝ տակդիրների և թաց անձեռոցիկների տեսքով։

Աշխատանքից հետո, աշխատանքի ժամանակ ու առհասարակ՝ միշտ, Վալերիան պատրաստ է իր ողջ ժամանակը տրամադրել իր 5 ամսական աղջկան։

Սիրելի ֆիլմ/մուլտֆիլմ ընտրել չկարողացավ, այդ պատճառով էլ ներկայացնում ենք ամբողջական ցանկ՝ «Дом, Рыбка Поньо, Чоко, Унесенные призраками, Тайна Коко, В Погоне за счастьем, Король Ричард, После нашей эры, Форсаж, фильмы Марвел»

Վալերիայի տարօրինակ սովորություններից է թեյն անպայման իր փոքր ամանով խմելը։

Ըստ Վալերիայի՝ իր թիմը երբեք սոված չի մնում, որովհետև ինքն անպայման բոլորին հիշեցնում է ընդմիջման ժամը։

Մենք շատ ենք սիրում մեր HR-ին ու վատահ ենք, որ միասին դեռ շատ հաջողություններ ենք գրանցելու։

11/12/2023

ՀՀ կամ ԵԱՏՄ այլ երկրների այն քաղաքացիները, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-30-ը կմաքսազերծվեն ՀՀ-ում, ապա կստանան միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնավոր ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ։

✔️ Մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 40%-ը
✔️5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով՝ 70%-ը

#իրազեկում

09/12/2023

Տարին ավարտենք լավ հնարավորություններով ✨

CLTC ընկերությունում գործում է 20% զեղչ՝ հաշվապահական բոլոր ծառայությունների համար։

Եթե չգիտեք, թե հատկապես ի՞նչ ծառայության կարիք ունեք, ապա կարող եք ստանալ ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն։

Առաջարկից կարող եք օգտվել մինչև դեկտեմբերի 31-ը։

Մենք կօգնենք Ձեզ լուծել հաշվապահական բոլոր խնդիրները։

📞 +374 99 449141
📍 Կիևյան 16

#հաշվապահ #ֆինանսներ

05/12/2023

Եղե՛ք տեղեկացված, եթե պատրաստվում եք վարձակալությամբ տալ Ձեր անշարժ գույքը։

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։

▫️Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ՝ ստացված եկամտից 10% դրույքաչափով։

#իրազեկում

24/11/2023

Մեր թիմակիցների մասին՝ թվերից դուրս։

Եթե մտածում էիք, թե մեր հաշվապահական թիմը միայն թվերով է հետաքրքված, ապա հետևեք մեր նոր ֆորմատին, որտեղ պատմելու ենք մեր թիմակիցների մասին՝ թվերից դուրս։

Ծանոթացե՛ք Քրիստինե Առուստամյանի հետ։

Քրիստինեն մեր գործադիր տնօրենն է։

Առաջին բանը, որ Քրիստինեի կյանքում կապ չունի հաշվապահության հետ կրթությունն է։ Ավարտել է մարքեթինգի ֆակուլտետը։

Սիրելի ֆիլմը՝ «Քամուց քշվածները»
Մուլտֆիլմը՝ «Պինգվինաշեն»

Քրիստինեի տարօրինակ սովորություններից է քնած ժամանակ բոլորին լսելը։

Ըստ Քրիստինեի՝ ինքը ոչ թե մեր գործադիր տնօրենն է, այլև «ցրիչ-վարիչ-կառավարիչ»-ը։

Մենք շատ ենք սիրում մեր «ցրիչ-վարիչ-կառավարիչ»-ին ու վատահ ենք, որ միասին դեռ շատ հաջողություններ ենք գրանցելու։

21/11/2023

Ռուսաստանից Հայաստան ներմուծելիս Ֆիզ․ անձանց բեռները երբեմն մնում են մաքսատանը․ ինչո՞ւ

Պատճառներ կարող են լինել՝

- Եթե բեռի քաշը գերազանցում է 25կգ-ը կամ գինը՝ 150.000 դրամը
- Եթե բեռն իրենից վտանգ կամ ռիսկ է ներկայացնում

Եթե ցանկանում եք իմանալ, թե իրավաբանական անձանց բեռները ո՞ր դեպքում են մնում մաքսատանը, ապա մեկնաբանություններ դաշտում դրե՛ք + ⬇️

18/11/2023

Կա բիզնես, կան աշխատակիցներ, բայց չկա հաշվապահ, ինչպե՞ս վարվել

Մեր օրերում շատ արագ է զարգանում աշխատանքային remote մոդելը։

Բիզնեսները, հատկապես՝ սկսնակ, կարծում են, որ հաշվապահը պետք է պարտադիր աշխատի իրենց գրասենյակից։

ՀՈՒՇՈՒՄ․
Հաշվապահը կարող է աշխատել և՛ գրասենյակից, և՛ գրասենյակից դուրս։

Ընտրություն կատարելիս հիմնվե՛ք մասնագետի որակավորումների և փորձի վրա՝ «Ձեր աչքի առաջ աշխատելու» փոխարեն։

Դիմե՛ք մեզ, եթե փնտրում եք փորձառու մասնագետների.

📞 +374 99 449141
📍 Կիևյան 16

#հաշվապահ

18/11/2023

ՍՊԸ, թե՞ ԱՁ

«Ո՞ր տարբերակն է ձեռնտու բիզնես սկսելու համար»
Սա մեզ ամենահաճախ տրվող հարցերից մեկն է։

Իրականում ո՞րն է ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը

ԱՁ-ն պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով՝ իրեն պատկանող ամբողջ գույքով։

ՍՊԸ-ի պատասխանատվությունն ավելի սահմանափակ է։

Լինում են դեպքեր, երբ ԱՁ հաշվապահական և հարկային հաշվառումներն ավելի հեշտ են իրականացվում, քան ՍՊԸ-ի դեպքում է։

Իսկ ո՞ր տարբերակն եք նախընտրում Դուք ⬇️

17/11/2023

Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Wildberries-ի ստացման կետ բացելու համար՝

- Գրանցվել պետ․ ռեգիստրում ԱՁ կամ ՍՊԸ
- Գրանցել հարկայինում Ձեր էլեկտրոնային ստորագրությունը
- Ընտրել հարկման դաշտը՝ շրջհարկով կամ ԱԱՀ-ով

Հետևե՛ք CLTC-ին՝ տեղեկացված լինելու համար։

Videos (show all)

Օրենքի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=157050
Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ...
20% զեղչ և ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն՝ հաշվապահական բոլոր ծառայությունների համար։ 📞 +374 99 449141📍  Կիևյան 16#CLTC #հաշվապ...
CLTC-ի ակտիվ աշխատանքային առօրյան
Ունեք հարցեր, որոնց պատասխանները չստացա՞քԳրե’ք մեկնաբանություններում՝ կանդրադառնանք հետագա տեսանյութերում 👌
CLTC-ում #Գործկա🔹Հաշվապահ-հաշվետար․Պահանջվող  հմտություններն են՝- բարձրագույն կրթություն- ms office ծրագրերի իմացություն...
Նավարկություն ֆինանսական գալակտիկաներով Clarity Control-ի հետ:  #CLTC #finance

Telephone

Website