Arma Tour

Arma Tour

�Արշավներ
�Էքսկուրսիաներ
�Քայլարշավներ
�Խմբակային տուրեր
�Գերհագեցած ծրագիր

18/04/2024

Leave me here, I'll be fine !!!

19/11/2022

Վաղուց չենք գուշակել😍

Դե, ձեզ տեսնեմ…

Ո՞ր գյուղն է

16/11/2022

Նորավանք 💚

10/11/2022

Նորավանքը լուսնի լույսով լուսավորված…

Photos from Arma Tour's post 14/08/2022

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր...

Բարի լույս սիրելի հետեւորդներ 🌞

31/07/2022

Ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա գտնվող #Արմաղան լեռն է, որը տեղացիները համարում են Աստծո պարգև

Լեռան գագաթին է գտնվում հրաբխային ծագում ունեցող լճակը, որն ընդամենը 100մ տրամագիծ ունի և սնվում է անձրևաջրերից:

Իսկ գագաթային մասում գտնվում է վերջերս կառուցված Արմաղանի եկեղեցին: Այն կառուցվել է 2009թ․-ին՝ հին մատուռի տեղում:

#հայաստան #հայկական #Արի #армения #достопримечательности #туризм #фотодня #церковь

29/07/2022

Վաղուց չենք գուշակել 😊

Դե ասեք տեսնեմ ի՞նչ վանք է ու որտեղ 😉

24/07/2022

✨Այսօր նշում են Վարդավառի տոնը

Հայոց հին հեթանոսության մեջ պահպանվել է մի ավանդություն Վարդավառի մասին:

Տիտանյան Բելի ժառանգները խոր վրեժ ունեին հայերի նկատմամբ։ Ամենից շատ դա ցանկանում էր Հրեշը և խնդրանքով դիմեց իր աստված Վիշապին ։ Սակայն Վիշապը ասաց, որ ինքը Արարատում չի կարող հաղթել Վահագնին և պետք է դիմի ստորգետնյա արքա Յահվահին։ Եթե նա հաղթի Վահագնին ապա Հրեշը իր օգնությամբ կհաղթի Արարատի հայերին՝ զոհ մատուցելով իր աստված Յահվահին։

Հայտնելով իր ցանկությունը, Յահվահը ասաց, որ հրեշի ուժը արիների տկարությունն է, արիների ուժը՝ Վահագնը, իսկ Վահագնի ուժի հիմքում սերն է։

Ես կգողանամ Աստղիկ աստվածուհուն,Վահագնը և արիները կթուլանան ու դու կգրավես Արարատը։ Երբ Աստղիկը լողանում էր Երասխի ջրերում , Յահվահը գողանում է սիրո աստվածուհուն ու պահում ստորգետնյա թագավորությունում։

Տկարանում է Վահագնը, տկարանում են և արիները ։ Արարատում ամեն ուր խավարն է տիրում։ Վահագնը մոլորության մեջ դիմում է Մայր Աստվածուհի Անահիտին՝ խնդրելով օգնել իրեն, որպեսզի լսի Աստղիկի ձայնը։

Անահիտ աստվածուհին, ասում է, որ Արարատում պետք է գտնել մի մանուկ, ով դեռ չգիտի ինչ է խավարը, ինչ է ատելությունը և նա ցույց կտա Աստղիկի գտնվելու վայրը։

Վահագնը Արարատի լեռներում տեսնում է մի երեխայի, որը քայլում էր ժայռերի վրայով։ Վահագնի այն հարցին, թե ով է և ուր է գնում, տղան պատասխանում է, որ իր անունը Վիրապ է ու գիտի, թե որտեղ է Աստղիկ աստվածուհին։

Տղան Վահագնին ցույց է տալիս Արարատ լեռան դիմացի ժայռերից մեկը, որտեղ մի խորը ճեղք կար, այդտեղից լսվում էր Աստղիկի ձայնը։ Վահագնը իր Թուր Կեծակիով ուժեղ հարվածում է ժայռին, որը փշրվում է ու բացվում է մի խոր փոս և այդ փոսը Վահագն Աստծո կամքով այլևս երբեք չփակվեց ու ի պատիվ այդ տղայի կոչվեց Խոր Վիրապ։

Աստղիկ աստվածուհին տեսնելով Արարատի մթագնությունը լաց է լինում, իսկ երբ նրա արցունքները ընկնում են գետնին, վարդեր են դառնում։ Երկնքից աստվածամայր Անահիտի օրհնանքով ջուր է վերցնում և շաղ տալիս ողջ Արարատով մեկ։

Աստղիկ աստվածուհին պատվիրեց երիտասարդ տղաներին ու աղջիկներին, որ շրջեն ողջ Արարատով մեկ և իրար վրա վարդերով ջուր ցանեն՝ օրհնելով թե իրենց և թե Արարատը։ Այդ օրը Աստղիկ աստվածուհու կամքով, Հայր Արայի օրհնությամբ, դարձավ Վարդավառ՝ սիրո տոնախմբություն։

Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն Վարդավառի տոնի մասին։

Լսե՞լ էիք

Photos from Arma Tour's post 24/07/2022

😍 Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն որոշել ինչպես անցկացնել հաջորդ կիրակին /31.07.2022/

#Արմատուրը կազմակերպել է հետաքրքիր և տարբերվող էքսկուրսիա Հայաստանի ամենահետաքրքիր ու պատմական վայրեր։

✨Կայցելենք Գառնի տաճար
✨Գեղարդի վանք

☝️Չենք մոռանում, որ մեզ ուղեկցում է ԳԵՐտեղեկացված գիդ, ով կապահովի տեղեկատվության «մեծ ու անփոխարինելի» չափաբաժին։

📍Արժեքը 5500 դրամ

❗Գումարը ներառում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗ Ներառված չէ սնունդ

📍Վճարման տարբերակ՝
Idram համակարգով
ID 262333525
Գոռ Դիլանյան

🕥 Տևողությունը՝ 09:00-22:00
📍 Մեկնման վայր՝
🔸Երեւանից մեկնողների համար՝ Սասունցի Դավիթ կայարան
🔸ք. Աբովյանից մեկնողների համար՝ Սահմանադրության հրապարակ

Մանրամասների համար՝
📲 094901193
📲 091772401

21/07/2022

Ու՜ քեզ, տանեմ մեր սարերով 💚

15/07/2022

Արևոտ Գյումրին 💛☀️

#արշավ #գյումրի #տուրերգյումրի #արշավներակումբ #էքսկուրսիաներ #տուրեր

13/07/2022

Fabulous Armenia ❤️💙🧡

11/07/2022

✨ Հրաշակերտ Սաղմոսավանքը մեր աչքերով…

🔸Սաղմոսավանք վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում՝ Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։

🔸Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է։ Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի։

Photos from Arma Tour's post 05/07/2022

💚 Գյումրին աշխարհին ասելիք ունի…

📍Մի քանի նկար մեր նախորդ էքսկուրսիային։

05/07/2022

😍 Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն որոշել ինչպես անցկացնել ամառային արձակուրդները։

ԱՄԵՆ ՕՐ #Արմատուրը կազմակերպում է հետաքրքիր և տարբերվող էքսկուրսիաներ Հայաստանի ամենահետաքրքիր ու պատմական վայրեր և քաղաքներ։

☝️Ձեր նախընտրությամբ ցանկացած ուղղություն կդառնա իրականություն

☝️Չենք մոռանում, որ էքսկուրսիաներն ուղեկցվում են մեր ԳԵՐտեղեկացված գիդի հետ միասին, ով կապահովի տեղեկատվության «մեծ ու անփոխարինելի» չափաբաժին։

📍 Տրամադրվում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗ Ներառված չէ սնունդ

🕥 Տևողությունը՝ 08:00-22:00
📍 Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան

Մանրամասների համար՝
📲 094901193
📲 091772401

27/06/2022

😍 Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն որոշել ինչպես անցկացնել ամառային արձակուրդները։

Ամեն շաբաթ՝ երկուշաբթիից - ուրբաթ, #Արմատուրը կազմակերպում է հետաքրքիր և տարբերվող էքսկուրսիաներ դեպի չքնաղ Գյումրի։

☝️Մինչ Գյումրի հասնելը կհասցնենք այցելել ձեր նախընտրությամբ՝

🔸Երերույքի տաճար
🔸Հառիճավանք
🔸Մարմաշենի վանական համալիր

📍 Տրամադրվում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗ Ներառված չէ սնունդ

🕥 Տևողությունը՝ 08:00-22:00
📍 Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան

Մանրամասների համար՝
📲 094901193
📲 091772401

24/06/2022

✨ Երերույքի մայրամուտը…

20/06/2022

Վարդենիսի լեռները💚

Photos from Arma Tour's post 19/06/2022

Հունիսի 26-ին մեկնում ենք աննկարագրելի տպավորությունների հետեւից🥰😍

Ծրագրում՝

✨Սևանավանք

✨ Հաղարծին

✨ Գոշավանք

Հայկական եկեղեցիներն ու վանքերը հայոց պատմության և ինքնության լուռ վկաներն են դարեր շարունակ։ Դրանց կառուցման առանձնահատկությունների, ուժի և կարևորության մասին խոստանում ենք մի շարք չբացահայտված և կարևոր փաստեր։

☝️Արշավից հետո հետ ենք գալու աննկարագրելի տպավորված և շշմեցնող գիտելիքներով։

☝️Չմոռանաք հարմարավետ հագուստի և սպորտային կոշիկների մասին։

💵 Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ
Վճարումը՝ Idram համակարգի միջոցով
Idram ID՝ 262333525
Ստացող՝ Գոռ Դիլանյան

📍 Արժեքը ներառում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗Արժեքը չի ներառում սնունդ

🕥 Տևողությունը՝ 08:00-22:00
📍 Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան

Մանրամասների համար՝
📲 094901193
📲 091772401

13/06/2022

Իսկ դուք երբևէ եղե՞լ եք Կիրանց վանքում 🤔

Չէ՞, բա ու՞մ եք սպասում 😍

Հունիսի 19-ին #Արմատուրը կազմակերպել է մե՛ հրաշք քայլարշավ🥰🚶

☝️ Տավուշի մարզի անտառներում է գտնվում միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կառույցներից մեկը՝ Կիրանց վանքը։

🔖 Քայլարշավի երկարությունը հետադարձով՝ 23 կմ

📍 Արշավը սկսելու ենք Աճարկուտ գյուղից

📍Իսկ ճանապարհին կհիանանք կապուտակ գեղեցկուհու հրաշք տեսարանով. կանգառ Սևանի ափին:

☝️Չմոռանաք հարմարավետ հագուստի և սպորտային կոշիկների մասին։

💵 Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ
Վճարումը՝ Idram համակարգի միջոցով
Idram ID՝ 262333525
Ստացող՝ Գոռ Դիլանյան

📍 Արժեքը ներառում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗Արժեքը չի ներառում սնունդ

🕥 Տևողությունը՝ 08:00-22:00
📍 Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան
📲 094901193
📲 091772401

06/06/2022

💙 Շաղոտ Ջրվեժ

05/06/2022

#ԱրմաՏուրը առաջարկում է ՀՈՒՆԻՍԻ 12 - ին շրջել Հայաստանի հայտնի ու անհայտ անկյուններով, բացահայտել պատմության անհայտ էջերը ու անմոռանալի կիրակի անցկացնել հրաշք բնության գրկում։

💚 Մենք խոստանում ենք հրաշք ծրագիր և ԳԵՐտեղեկացված ԳԻԴ😉

Ծրագրում՝

✨ Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցի

✨ Քարահունջ

✨ Պորտաքար

✨ Տաթևի Վանք

Կծանոթանանք հուշարձանների պատմությանը։Կբացահայտենք մանրամասներ, կշրջենք բնության գրկում, կունենանք կարճ, բայց հաճելի քայլարշավ։

☝️Չմոռանաք հարմարավետ հագուստի և սպորտային կոշիկների մասին։

💵 Մասնակցության արժեքը՝ 7500 դրամ
Վճարումը՝ Idram համակարգի միջոցով
Idram ID՝ 262333525
Ստացող՝ Գոռ Դիլանյան

📍 Արժեքը ներառում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗Արժեքը չի ներառում սնունդ

🕥 Տևողությունը՝ 08:00-22:00
📍 Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան
📲 094901193
📲 091772401

30/05/2022

🇦🇲 Armenia one love ❤️💙🧡

29/05/2022

Գուշակե՞նք😍
Որտե՞ղ է և ի՞նչ լիճ
Դե ձեզ տեսնեմ, գնացինք

23/05/2022

Իսկ դուք գիտե՞ք 🤔

Քարահունջ - Խոսող Քարեր

🔸 Իրենից ներկայացնում է մեգալիթյան կառույց, որտեղ կան 222 քարեր( մեծ և փոքր), որից 84-ի վրա կան կլորավուն անցքեր։

🔸 Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 12- րդ դարում պատմում է, որ Քարահունջի մոտ 1-9 րդ դարում եղել է Քարահունջ գյուղը։

🔸 Քարահունջի տարիքը վիճելի է։ Պատմաբաններն ու հնագետները հաստատում են, որ 7000 տարի և ավելի։

🔸 Ակադեմիկոս Պարիս Հերունին օգտագործելով պրեցեսիայի օրենքը, հաստատեց. 7700 տարի առաջ Քարահունջի վրայով անցել է Կարապի համաստեղությունը։

🔸 Վերջին տարիներին Քարահունջի մոտ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է հնավայր, որը թվագրվել է 25000 տարեկան, որը կապ ունի քարահունջի քարերի դասավորվածության հետ։

🔸 Որոշ գիտնականներ, համոզված են ու հաստատում են, որ Քարահունջը ամենահին մեգալիթյան կառույցն է աշխարհում, որը նաև իր որոշ ունիկալությամբ գերազանցում է անգլիկան Սթոունհենջին։

🔸 Քարահունջը խոսում է այն մասին, որ այստեղ հայերը եղել են, ապրել ու արարել։ Դրա վառ ապացույցը Քարահունջից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ուխտասարի ժայռապատկերն է։

21/05/2022

✨ Wings of Tatev ✨

Photos from Arma Tour's post 20/05/2022

✨ Եթե ինձ հարցնեն, թե մոլորակի վրա որտեղ կարելի է ամենից շատ հրաշքներ տեսնել, ես կասեմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Այստեղ են կենտրոնացած մարդկության քաղաքակրթության զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները։

✍️ Ռոքուել Քենթ

18/05/2022

#ԱրմաՏուրը առաջարկում է ՄԱՅԻՍԻ 29-ին միասին բացահայտել հայ հոգեւոր մի քանի նշանավոր կառույցների վաղ պատմությունն ու դրանց հետ կապված տարբեր մանրամասներ

💚 #ԱրմաՏուրը խոստանում է անմոռանալի ժամանց և իհարկե չբացահայտված ու չհրապարակված մանրամասներ։

Ծրագրում՝

✨ ԱՐՈՒՃԻ ԵԿԵՂԵՑԻ
Սա մի հոյակերտ ճարտարապետական միջնադարյան կառույց է ,որն իր յուրահատուկ տեղն ու դերն ունի հայ հոգեւոր կյանքում։

✨Այցելություն ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ
Այս տաճարը համարվում է բացառիկ ճարտարապետական հուշարձան։ Տաճարի հետ կապված են նախաքրիստոնեական և հեթանոսական մի շարք պատմություններ։

✨ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ
Կծանոթանանք պատմությանը։
Մարմաշենի վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում։ Համալիրի անվան, կառուցման ու հետագայի մասին կան բազմաթիվ պատմություններ, որոնք սկիզբ են առնում ավելի վաղ շրջանից։

☝️Չմոռանաք հարմարավետ հագուստի և սպորտային կոշիկների մասին. մենք քայլարշավ ենք ունենալու։

💵 Մասնակցության արժեքը՝ 6.900 դրամ
Վճարումը՝ Idram համակարգի միջոցով
Idram ID՝ 262333525
Ստացող՝ Գոռ Դիլանյան

📍 Արժեքը ներառում է՝
Տրանսպորտ
Ուղեկցողի ծառայություն

❗Արժեքը չի ներառում սնունդ

🕥 Տևողությունը՝ 08:00-22:00
📍 Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան
📲 094901193
📲 091772401

17/05/2022

💚 Հայաստանը Կոշի բարձունքից

Photos from Arma Tour's post 16/05/2022

✨Հայ - թուրքական սահմանին, Ախուրյան գետի ափին, պատմական Անի քաղաքամայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է Երերույքի տաճարը։

🔸Իր չափերով ու տեսակով համարվում է բացառիկ ճարտարապետական հուշարձան։

🔸Վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ հոգևոր կառույցն է համարվում։

🔸Տաճարի հետ կապված են նաև նախաքրիստոնեական, հեթանոսական շատ սովորույթներ։

🤔 Լսե՞լ եք տաճարի մասին

Videos (show all)

Ու՜ քեզ, տանեմ մեր սարերով💚
💙 Շաղոտ Ջրվեժ
🇦🇲 Armenia one love ❤️💙🧡

Telephone

Website