QuestLine LLC

QuestLine LLC

Web and Mobile Applications, Graphic Design, and UI/UX Templates.

29/05/2023

🥳 Այսօր QuestLine-ի աշխատասեր, հոգատար, տաղանդավոր UI/UX դիզայներ Բելլայի ծննդյան օրն է, ով թիմի առօրյան միշտ քաղցրացնում է համեղ շոկոլադներով, սուր հումորներով ու սիրուն երգորով։

🤍 QuestLine ընտանիքը մեր հուսալի թիմակցին մաղթում է ժպիտներ, անսպառ երևակայություն, նոր հաջողված նախագծեր🎈

ՀԳ
Եվ, որ մի օր, քեզ լսենք ամենահայտնի բեմերից...)

26/04/2023

📢 «QuestLine» ընկերությունը փնտրում է Office Manager֊ի։

Office Manager֊ը պատասխանատու է լինելու ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթների համար:

Աշխատանքային պարտականություններ 👇

▪️Ապահովել գրասենյակը անհրաժեշտ տնտեսական և գրենական պիտույքներով
▪️Կազմել անհրաժեշտ փաստաթղթեր, հետևել փաստաթղթաշրջանառությանը
▪️Feedback վերցնել ուսանողներից և պատասխանել ուսանողների հարցերին
▪️Դասավորել լսարաններում դասերի ընդմիջումների պարագաները
▪️Ընդունել վճարումներ ուսանողներից
▪️Հետևել լսարանների պատշաճ վիճակին

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

🔸️Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
🔸️MS Office-ի իմացություն
🔸️Գրավոր և բանավոր
️հաղորդակցման հմտություններ
🔸️Պատասխանատվության բարձր զգացում
🔸️Թիմում աշխատելու ունակություն

🖇Փորձը ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-շաբաթ՝ 12։00-21։00

📩 Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ին [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Office Manager»:

#գործկա

21/03/2023

👨‍💻Սթիվ Ջոբսը գտնում էր՝ համակարգիչը պետք է այնքան պարզ լինի, որ սկսնակը կարողանա դրանից օգտվել ինտուիտիվ: Նա պաշտպանում էր դիզայնի ոճը, որտեղ թվային տարրերը նման էին իրական աշխարհի առարկաների, քանի որ դրանք ծանոթ էին յուրաքանչյուրին:

Այսպես, ապակե էկրանի ետևում դրված է «աշխատասեղան», որի վրա օգտատերերը կարող են դասավորել «փաստաթղթեր», կամ դրանք գցել «աղբարկղը», պատահական չէ, որ այս ամենը շատ նման է իրական կյանքում կիրառվող աշխատասեղանին և աղբամանին։ Մեկ այլ օրինակ է էլեկտրոնային և SMS նամակների ծրարները, որոնք կարդալուց հետո դառնում են բաց ծրարներ ✉️
Սրանք Skeuomorphism-ը դիզայնի օրինակներ են:

🖇 Skeuomorphism-ը UI նախագծման մեջ կիրառվող տեխնիկա է, որն օգտագործում է ֆիզիկական առարկաների իրատեսական պատկերներ: Այն կարող է ներառել նաև իրատեսական լսելի և շոշափելի ազդանշաններ, ինչպիսիք են սեղմումը, որը կրկնօրինակում է տեսախցիկի ձայնը կամ էկրանի վրա տեքստ ընտրելու գործընթացը, ինչը շատ նման է մարկերով ընդգծելուն:

Skeuomorphism-ը մեծ կիրառություն ուներ համակարգիչների դարաշրջանի սկզբին, այժմ դրան փոխարինելու են եկել հարթ պատկերները: Բայց, միևնույնն է, դրա դերը անգնահատելի է UI-ում և որոշ տարրեր շարունակում են մնալ ակտուալ և կիրառելի մինչ այսօր 🙂

20/03/2023

👍 թե՞ ❤

17/03/2023

🥳 Այսօր, ինչպես թիմն է ասում, մեր օֆիսի անգին ադամանդ, նրբանկատ ու նրբազգաց, ցանկացած խնդրի դեպքում լուծում գտնող, միշտ օգնության պատրաս Հայկուհու ծննդյան օրն է։

🤍 QuestLine ընտանիքը մեր անփոխարինելի PM-ին մաղթում է ժպիտներ, անսպառ էներգիա ու մասնագիտական նոր վերելքներ🎈

15/03/2023

Կայքերն ու հավելվածները` ծրագրավորողի տեսանկյունից 😁

08/03/2023

Սիրելի կանայք, սիրված ու գանահատված եղեք տարվա բոլոր օրերին, և թող երբեք ձեր իրավունքները պաշտպանելու կարիք չլինի 🤍

Դուք ի զորու եք և փոխում եք աշխարհը)

#շնորհավոր՜😊
"

07/03/2023

22 տարի և 7 հեղինակային ծրագրավորման լեզու. Նիկլաուս Վիրտի գործունեության հակիրճ նկարագիրն է 😊

Շվեյցարացի գիտնական, ով հեղինակել է Euler՝ 1965թ, Algol W՝ 1966թ., Pasca՝l 1970թ, Modula՝ 1975թ., PL/0՝ 1976թ., Modula-2՝ 1977թ., Oberon՝ 1987թ., Oberon-2 և Oberon-07 ծրագրավորման լեզուները, իսկ 1984 թ-ին արժանացել Թյուրինգի մրցանակի՝ այս ծրագրավորման լեզուների մշակման համար:

Նիկլաուս Վիրտը նաև մեծ մասնակցություն ունի Lilith համակարգչի նախագծման ու սիմուլյացիայի Lola համակարգի ստեղծման գործում։

💬 «Մեր մասնագիտության մեջ ճշգրտությունն ու կատարելությունը ոչ թե ավելորդ շքեղություն են, այլ պարզ անհրաժեշտություն ». հանճարեղ գիտնականի այս խոսքերը լավագույնս են բնութագրում իրեն և իր կատարած աշխատանքը։

Photos from QuestLine LLC's post 01/03/2023

Հայտնի բրենդերի տարբերանշանների «անցած ճանապրհը» 😳

#լոգո #տարբերանշան

28/02/2023

🌐 Առանց HTTP-ի կայքերը կդադարեն աշխատել, իսկ առանց HTTPS-ի՝ վտանգավոր կլինի դրանցում գրանցվելն ու անձնական տվյալներ թողնելը (մուտքանուն և գաղտնաբառ, քարտային տվյալներ…):

🔸️ Hypertext Transfer Protocol-ը (HTTP) համաշխարհային ցանցի հիմքն է, որի շնորհիվ մենք կարող ենք այցելել բրաուզերում գտնվող կայքեր և փոխազդել դրանց հետ՝ անցնել մի էջից մյուսը, ներբեռնել ֆայլեր, դիտել պատկերներ, փոխանակել հաղորդագրություններ և վճարել գնումների համար:

🔸️ Hypertext Transfer Protocol Secure-ը (HTTPS) HTTP-ի անվտանգ տարբերակն է, որի նպատակն է խուսափել գաղտնալսումներից, տվյալների կորզուման նպատակով իրականացվող հարձակումներից: HTTPS-ը չի համարվում առանձին պրոտոկոլ։ Այն գործում է սովորական HTTP պրոտոկոլի հիման վրա, պարզապես օգտագործելով փոխանցումների կոդավորված SSL և TLS մեխանիզմներ։

☝️ Ցանկացած կայք, հատկապես այն կայքը, որը պահանջում է մուտքի հավատարմագրեր, պետք է օգտագործի HTTPS: Google Chrome-ը և այլ բրաուզերները նշում են բոլոր ոչ HTTPS կայքերը որպես անապահով❗️

Կայքեր մուտք գործելիս չմոռանաք այս մասին։

25/02/2023

Արագ փոփոխվող աշխարհում, միակ ռազմավարությունը, որը հստակ կձախողվի, ռիսկի չդիմելն է 😉

25/02/2023

TypeScript֊ն ամենապահանջված ծրագրավորման լեզուների թոփում է 🚀

23/02/2023

💡Մենք, կայքում տեսնելով հեռախոսի պատկերով կոճակ, ենթագիտակցորեն գիտենք, որ եթե այն սեղմենք, ապա զանգ կկատարենք: Affordance-ը հենց սա է՝ հուշում գործողություն կատարելու հնարավորության մասին:

🔸️ UI-ի և UX-ի համատեքստում affordance-ներն հուշարար տարրեր են, որոնք օգնում են օգտատերերին արագ և ինտուիտիվ հասկանալ, թե ինչ գործողություններ կարող են անել վեբկայքում կամ հավելվածում:

🖇 Affordance-ի հրաշալի օրինակ են կոճակները: Օգտատերերը կայքում կոճակ տեսնելիս գիտեն, որ կարող են սեղմել, քանի որ դրանք նման են այն կոճակներին, որոնց նրանք հանդիպում և սեղմում են իրական կյանքում: Մեկ այլ օրինակ է ընդգծված, շեղ կամ գունավոր տեքստը, որը հուշում է հղում լինելու, զամբյուղի պատկերը՝ գնումների, ծրարը՝ էլփոստին գրելու հնարավորության մասին:

🖇 Անիմացիոն affordance-ի օրինակ են ծանուցումները՝ եթե գրանցվելիս որևէ տող սխալ եք լրացնում, տողի կողքին հայտնվում է կարմիր կետ: Մեկ այլ լավ օրինակ է թիվը, որը հայտնվում է զամբյուղի կողքին, երբ ինչ-որ բան եք ավելացնում զամբյուղում:

🖇 Անհասանելիության affordance-երը օգնում են օգտատերերին հասկանալ, որ UI-ի որոշ տարրեր այդ պահին ակտիվ չեն: Օրինակ, ձևաթղթի վրա անգույն կոճակն հուշում է, որ չենք կարող շարունակել, մինչև բոլոր համապատասխան դաշտերը չլրացնենք:

Affordance-ի բազմաթիվ օրինակներ կան: Թվում է, թե դրանք ակնհայտ ու պարզ տարրեր են, բայց հենց դրանց ճիշտ ընտրությունից և կիրառությունից է կախված կայքի և հավելվածի արդյունավետությունը 🙂

19/02/2023

Շնորհավո՜ր գրքի տոն 🥳

Գիրք նվիրելու օրվա առթիվ ձեզ համար առանձնացրել ենք 6 բեսթսելերներ 🙂

16/02/2023

👍 թե՞ ❤️

Դե, ո՞րն է ճիշտ 🙂

15/02/2023

😊 «Լարրին միշտ ճիշտ է, նույնիսկ երբ սխալ է». Լարրի Ուոլի կարգախոսն է, որով առաջնորդվել է Perl լեզվի զարգացման ողջ ընթացքում:

Բայց գանք սկզբից 👇

1987 թ.-ին ամերիկացի ծրագրավորող և լեզվաբան Լարրի Ուոլն առաջին անգամ թողարկեց Perl 1.0-ը UNIX օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար. նա այդ ժամանակ 33 տարեկան էր:

Perl-ը հապավում է՝ Practical Extraction and Report Language՝ «տվյալների դուրսբերման և զեկույցների կազմման պրակտիկ լեզու»: Այս բարձր կատարողականությամբ հարուստ ծրագրավորման լեզուն ունի ավելի քան 30 տարվա զարգացման պատմություն և այսօր էլ շարունակում է մնալ ամենահայտնի ծրագրավորման լեզուներից մեկը:

«Հիանալի ծրագրավորողը ծույլ է, անհամբեր ու գոռոզ». Լարրի Ուոլի խոսքերն են. ծուլությունը մարդուն մղում է շատ աշխատել՝ ապագայում չաշխատելու համար: Անհամբերությունն ունի նույն վերջնախաղը: Գոռոզությունն էլ անհրաժեշտ է ծրագրավորման լեզուներ ստողծելու համար 🙃

Համակարծի՞ք եք

09/02/2023

☝️Եթե կայքերը բավականաչափ տարածություն են տրամադրում ստեղծագործելու համար, ապա բջջային հավելվածների մշակումը միշտ պահանջում է հավասարակշռություն ֆունկցիոնալության և հարմար լինելու միջև: User Flow֊ը մասամբ կամ ամբողջությամբ կարողանում է լուծել այս խնդիրը։

📉 User Flow-ը «ճանապարհի» սցենարն է, որով անցնելու է օգտատերը կայքում կամ հավելվածում: Գործնականում այն ​​նման է գործողությունների սխեմայի, որն օգտատերը պետք է կատարի հավելված մուտք գործելու պահից մինչև իր նպատակին հասնելը:

🖇 User Flow-ը կարող է կազմվել ինչպես ամբողջ հավելվածի, այնպես էլ նրա առանձին ​​գործառույթի համար։

06/02/2023

Այս անգամ «համառոտագրել» ենք բջջային հեռախոսների պատմությունը 😊

02/02/2023

📢 Ծրագրավորման և դիզայնի դասընթացներ իրականացնող «QuestLine»֊ը փնտրում է գրաֆիկ դիզայն դասավանդող, ով կհամալրի լավագույն մասնագետների թիմն ու կդառնա կրթական մեծ ծրագրի մի մաս ։

🔸️ Եթե ունեք աշխատանքային փորձ, ոլորտում լավագույններից մեկն եք Ձեզ համարում և սիրում եք դասավանդել, ապա առանց հապաղելու ուղարկեք Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Գրաֆիկ դիզայն»:

Մենք երաշխավորում ենք բարձր աշխատավարձ և ջերմ ու հարմարավետ աշխատանքային միջավայր 🙂

📲 041353355
📍Հասցե` Չարենցի 28

01/02/2023

Հաջողության հասնելու գլխավոր պայմանն է 🙂

28/01/2023

🇦🇲 Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։

Շնորհավո՜ր տոնդ, հա՛յ զինվոր, մեր հույս, հավատ և սեր 🦅

#հունվարի28 #հայոցբանակ

27/01/2023

👍 թե՞ ❤

Ի՞նչ եք կարծում` ո՞ր տարբերակն է ճիշտ 🤔

24/01/2023

💬 Երբ մարդիկ ձեզ ասում են, որ դա հնարավոր չէ անել, դա դեռ չի նշանակում, որ դա հնարավոր չէ անել, դա նշանակում է, որ իրենք չեն կարող դա անել» ։

Այն մարդու խոսքերն են, ով հեղինակել ու մեծ ներդրում է ունեցել Turbo Pascal, Delphi, J++ և C # լեզուների ստեղծման ու կայացման գործում։

🖇 Անդերս Հեյլսբերգը 20 տարեկան էր, երբ արդեն ծրագրեր էր գրում։ 1981 թ֊ին նա գրեց իր առաջին Pascal կոմպիլյատորը, որը MS-DOS օպերացիոն համակարգ տեղափոխելուց հետո վաճառեց Borland-ին։ Այս տարբերակը հիմք հանդիսացավ Turbo/Borland Pascal-ի համար։

1996 թ.֊ին Անդերսը տեղափոխվեց Microsoft, որտեղ աշխատեց այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են J++-ը և Microsoft Foundation Classes-ը:

2000 թ.֊ից ղեկավարել է C # ծրագրավորման լեզվի ստեղծման և ձևավորման խումբը։ Նույն թվականին արժանացել է «Dr. Dobb’s Journal»֊ի մրցանակի Turbo Pascal, Delphi և C # ստեղծման համար:

2012 թ.֊ին նա հայտարարեց նոր` TypeScript նախագծի մասին, որն այսօր ամենապահանջված ծրագրավորման լեզուների թոփում է։

Անդերս Հեյլսբերգի օրինակը ցույց է տալիս, որ անհնարին ոչինչ չկա, եթե դու որոշել ես, որ կարող ես դա անել 🙌

23/01/2023

🚀 Meta-ին են պատկանում 2022 թ.֊ի 10 ամենաշատ ներբեռնվող հավելվածներից երեքը` Instagram, What’sapp, Factbook:

🔸️ Մինչդեռ TikTok-ը շարունակում է մնալ առաջատարը արդեն երրորդ տարին անընդմեջ, այն ունի ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհում ։

🔸️ CapCut֊ը ևս լավագույնների 10-յակում է, որը պատկանում է TikTok-ի սեփականատեր Bytedance-ին։

20/01/2023

Ծրագրավորման և դիզայնի դասընթացներ իրականացնող QuestLine ընկերությունը փնտրում է իր ֆանտաստիկ մենեջերին 🙂

Հիմնական պարտականություններ`
🔸️Պատասխանել զանգերին, նամակներին, ներկայացնել դասընթացները
🔸️Գրանցել ուսանողներին, կազմել դասընթացների ժամատախտակ
🔸️Կազմակերպչական այլ հարցեր

Պահանջներ`
🔸️ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
🔸️ կազմակերպչական հմտություններ
🔸️ գրագետ խոսք

Բարձր աշխատավարձն ու ջերմ աշխատանքային մթնոլորտը երաշխավորում ենք 🙂

📩 Համապատասխանելու դեպքում ուղարկեք Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Մենեջեր»:

📲 041353355
📍 Հասցե՝ Չարենցի 28

#գործկա #աշխատանք

16/01/2023

UI/UX-ում մանրուքներ չկան 🙂

👍 թե՞ ❤️

13/01/2023

📢 Այո, այո, վերջապես սկսում ենք`
QuestLine-ը մեկնարկում է ծրագրավորման և դիզայնի դասընթացների շարք։ Գիտենք, որ երկար եք սպասել, խոստանում ենք շատ շուտով ներկայացնել մանրամասներ։

Սպասեք լավագույնին ✌️

09/01/2023

Այս հապավումը բոլորին է հայտնի, բայց արդյո՞ք գիտեք, թե ինչպես է այն բացվում 🤔

👉 WWW` World Wide Web. հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ, որն աշխատում է ինտերնետում և թույլ է տալիս բացել և նայել կայքէջեր՝ օգտվելով զննարկիչից (բրաուզերից)։

05/01/2023

Ավտոտնակից մինչև աշխարհի ամենահարուստ կազմակերպություններ. նրանք կարողացել են դա անել ✌️

Videos (show all)

Մենք տիրապետում ենք ամենաջերմ կորպորատիվներ կազմակերպելու արվեստին 🥰QuestLine ընտանիքը ամփոփեց 2022թ֊ը)#QuestLineTEAM
QuestLine-ն այսօր 😊
#ընդմիջում
Telegram֊ի նոր ֆունկցիաները 😎
Well, of course, no party without barbecue🍖🍖🍖
Մեր Relax Time-երն էլ ա՜յ սենց հաճելի են անցնում🍹😌⚽️

Telephone

Website