Salad is

Salad is

"Salad is..."

is a social entrepreneurship which is created in Arshaluys community with the objective of fostering local agriculture and providing you with fresh, ready-made healthy salads right from rural farmers.

30/12/2022

Ամանորյա տուփերն իրենց ճանապարհին են ✨✨

25/12/2022

Հարգելի հաճախորդներ,
ցանկանում ենք տեղեկացնել, որ Ամանորյա տուփերի պատվերներն ընդունում ենք մինչև դեկտեմբերի 28-ը։ Առաքումներ անելու ենք 31-ը ներառյալ։

Սիրով,
Salad is

Photos from Salad is's post 20/12/2022

🥰Արդեն գնե՞լ ես Ամանորյա նվերները։ Շտապի՛ր պատվիրել գունազարդիր ինքդ տուփերը ինչպես փոքրիկների, այնպես էլ ստեղծագործ մեծիկների համար։
✨Տուփերի արժեքը ՝ 3500 դրամ։
✨Պարունակությունը ՝ 5 թխվածքաբլիթ, 3 ներկ, 1 տուփ զարդարանք։

Սիրով,
Salad is

Photos from Salad is's post 16/12/2022

🥰 Երկար սպասված և պահանջված ամանորյա տուփերը կրկին հասանելի են։
Պատվերներն ընդունում ենք մինչև դեկտեմբերի 28-ը։

Տվե՛ք երեխաներին ստեղծագործելու հնարավորություն։

Սիրով,
Salad is 💛

02/09/2022

Այս տարվա չրերի մեծ մասն արդեն պատրաստ է: Ընդունում ենք ինչպես կգ-ով , այնպես էլ մեծածավալ պատվերներ:

Նկարում Վիկտերիա սալորաչիրն է:
Գինը ՝ 3500դրամ:

Photos from Salad is's post 31/07/2022

Արմավիրում արդեն պատրաստվում է ծիրանի չիրը 🤍

Շուտով պատրաստ կլինեն նաև մնացածները

#չիր #բնականչրեր #ծիրանիչիր

27/06/2022

🍓 Հասցրե՞լ եք վայելել սեզոնային մրգերը։
Շտապե՛ք պատվիրել ամենահեշտ տարբերակը մեզ հետ։ Պատվիրեք մրգային տուփեր աշխատակիցների, հանդիպումների և ցանկացած միջոցառումն ավելի հեշտ ու համեղ դարձնելու համար։

Պատվիրելու համար ՝ +374 94 14 98 47
Առաքում ենք Երևանում և ոչ միայն։

Salad is "Salad is..." is a social entrepreneurship which is created in Arshaluys community with the objectiv

24/01/2022

Բա՜րի երկուշաբթի

👉Աղցանի մեր տարբերակը

#աղցան #թարմ

12/01/2022

🍓 What is your favorite snack at work?
Get your fruit, dry fruit or nuts box corporate delivery for free, every day!

For Orders: +37494149847

#սնունդ #առաքում

29/12/2021

📣 Սիրելի հաճախորդներ,
Ամանորյա տուփերի առաքման վերջին օրը դեկտեմբերի 30ն է։
Շտապե՜ք ամրագրել ձեր պատվերն այսօր։

Հ.գ. չասեք` չեք ասել 🙃
#թխվածքաբլիթներ #թխվածքաբլիթներիպատվեր #նվիրիրսեր

26/12/2021

Մեր տաղանդավոր հաճախորդներն ու իրենց ստեղծագործությունները շնորհակալություն։ 😊🥰
Ուղարկե՜ք ձեր և երեխաների աշխատանքները և մենք կկիսվենք էջում։

#թխվածքաբլիթներ

Photos from Salad is's post 23/12/2021

Ամանորին ընդառաջ բացահայտում ենք տարբեր երկրներում ամանորյա ամենասիրելի ուտեստները 💃
➡️ Մեկնաբանություններում նշեք ձեզ ծանոթ երկրներում ամենասիրելիները

#սնունդ #ամանոր

21/12/2021

Ամանորյա սեղանը զարդարելուն մնացին հաշված օրեր և ժամանակն է մտածելու նոր աղցանների ու մատուցման մասին․
Առաջիկա օրերին կներկայացնենք աղցաններ, որոնք նոր շունչ կտան ձեր ամանորյա սեղանին և կզարմացնեն ստամոքսին

🥗Նռան Վինեգրետ
Բաղադրությունը․
0,5 տուփ մանր շամպինիոն՝ բարակ կտրատված
4 հատ խոշոր շամպինիոն
4 հատ մանրացված բազուկ
ձիթապտղի ձեթ, աղ, սև պղպեղ
1 գլուխ կարմիր կաղամբ
1 հազար
1 տուփ ռուկոլա
100 գրամ ռոքֆոր պանիր
100 գրամ ընկույզ

🍵Քացախային հիմքով նռան սոուս
Բաղադրությունը․
1/4 նռան հյութ
2 թգ սպիտակ գինու քացախ
2 թգ մեղր
1/2 թգ բուսայուղ
1/2 բաժակ նռան հատիկ

👉Պատրաստում ենք․
Ջեռոցում եփեք սունկը և բազուկը, թողեք սառչի։ Կանաչիների տեսականին կտրատեք, խառնեք ավելացրեք բովված ընկույզն ու մանրացված պանիրը։ Ավելացրեք նախապես պատրաստված քացախային սոուսը և հարկ եղած դեպքում համեմեք։
Կիսվե՛ք մեզ հետ ձեր ամանորյա սիրելի աղցանով և հնարավոր է մյուս պոստում հենց ձեր աղցանը ներկայացնենք։

Սիրով,
Salad is

15/12/2021

Իսկ ամանորյա օրիգինալը կապահովենք մենք 😚🧡
Տուփերի արժեքը` 2500 դրամ
Մեծաքանակ պատվերների դեպքում ` զեղչեր և անվճար առաքում

#ամանորյանվեր #մանուկներ #թխվածքաբլիթներ

10/12/2021

👉Հասցրե՞լ եք պատվիրել ձեր նվերները։
Թխվածքաբլիթի 1 տուփի արժեքը ՝ 2500 դրամ։
Շտապե՜ք պատվերներն ընդունվում ու առաքվում են մինչև դեկտեմբերի 31-ը։

Salad is ❤

#թխվածքաբլիթ #թխվածքաբլիթներիպատվեր
#ամանորյանվեր #նվիրիրսեր

25/11/2021

Առաքում ենք ՄՐԳԵՐ․․․ կորպորատիվ մրգեր ☺️


Մանրամասների համար զանգահարեք՝ +37494149847 կամ գրեք էջին։

19/11/2021

Գուշակենք․
- Ի՞նչ է տուփերում 🤔

22/08/2021

Մենք էլ այսօր ոգեշնչվեցինք մեր սիրելի հաճախորդ Աննայի քինուա թաբուլեի ընտրությամբ❤

Շնորհավորում ենք Աննայի հայրիկի ծնունդն ու մաղթում ամենաբարին

Բարի ախորժակ 🥗

30/07/2021

Գիտե՞ք թե որոնք են ամենաօգտակար մրգերը․
👉Գնացի՜նք

1․ Լիմոն 🍋🍋🍋- օգտագործվում են տարբեր դեղատոմսերում հենց իր չափազանց օգտակար հատկությունների համար։ Ծով վիտամին C-ի պարունակություն և հակաօքսիդանտներ։ Ունի հակաբակտերիալ, հակաքաղցկեղային և հակադիաբետիկ ազդեցություն։

2․Ելակ 🍓🍓🍓- բժիշկներն ասում են՝ ելակի շաբաթական 3 անգամյա օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և հատկապես կաթվածի հավանականությունը։

3․ Նարինջ 🍊🍊🍊- մարդկային օրգանիզմը ինքնուրույն ունակ չէ արտադրել Վիտամին C, հետևաբար մենք այն պետք է ինքներս հագեցնենք։ Բացի հսկայական ծավալի վիտամին C-ի առկայությանը, նարինջը պարունակում է Վիտամին A` կարևոր տեսողության և մաշկի համար, ինչպես նաև Վիտամին B ` ամուր պահելու նյարդային համակարգն ու վերարտադրողական ֆունկցիան։

Արդեն ծանոթացաք առաջին 3-ին, ուստի կարող եք պատվիրել թարմ, առողջարար մրգեր, դրանցից պատրաստված հյութեր և մրգային տուփեր ձեր գրասենյակի/ աշխատակիցների համար։

👉☺️Կանոնավոր պատվերների դեպքում գործում է ԱՆՎՃԱՐ առաքում

Ապրե՛ք թեթև

Photos from Salad is's post 21/06/2021

♥️ Սեր ու հոգատարություն իրար հանդեպ ♥️
Մեր թխվածքները նվեր գնացին FAR Children's Support Centre Foundation-ի փոքրիկներին։

Կարևոր է լինել կարևոր գործի մասնիկ

Photos from Salad is's post 19/06/2021

Մեր առաջին փառատոնը 🤗
Salad is -ն ու Aygi-ն Վարդենիկում են ` Ավելուկի փառատոն ֊ին։
🥗🥗
Հատուկ շնորհակալություն Սարերի Բարիք ՍՁ֊ին օրը տոն դարձնելու համար։

16/06/2021

Լավ սուրճի ընդմիջումը ցանկացած միջոցառման մեխն է ☺️

✅Այն հնարավորություն է տալիս ձեր թիմին շփվելու։ Որքան էլ հետաքրքիր լինի հանդիպման թեման, միևնույն է, մարդիկ ոչ ֆորմալ միջավայրում են սկսում շփվել, կիսվել գաղափարներով, դառնալ թիմ։ Անգամ սովորական աշխատանքային օրվա ընթացքում, ուշադրություն դարձրեք ձեր թիմի ակտիվությանը խոհանոցում ☺️

✅ Ստեղծում է համագործակցային միջավայր։ Մեկ գավաթ սուրճի շուրջ ավելի շատ են քննարկումներ տեղի ունենում քան ցանկացած "հարց ու պատասխան" հատվածի ընթացքում։ Տարածքում ազատ տեղաշարժվելը և սնվելը հնարավորություն են տալիս վերլուծել քննարկված թեմաները, և անկաշկանդ կիսվել սեփական գաղափարներով։

✅ Networking-ը ամենակարևոր ձեռքբերումն է անծանոթ միջավայրում միջոցառումների սուրճի ընդմիջման ժամանակ։

Դե ինչ, կազմակերպե՛ք այդ սուրճի ընդմիջումը, մենք էլ կօգնենք այն հնարավորինս համեղ դարձնել ☺️😏

03/06/2021

Packing happiness😇
Հասցրե՞լ եք զարմացնել Ձեր փոքրիկին։

Photos from Salad is's post 31/05/2021

👼Երեխաների ստեղծագործելու ժամանա՜կն է
Եթե հորաքույր, մորաքույր, քեռի, հորեղբայր, տատիկ, պապիկ ես կամ մարդ, ով բակում ուղղակի սիրելի երեխա ունի, ապա հունիսի 1-ը կատարյալ առիթ է ոչ միայն զվարճացնելու սիրելի փոքրիկին, այլ նաև համատեղ ստեղծագործելու։

👉Զարդարում ենք և համտեսում

Մեր անուշներն արդեն հասանելի են ☺️🥰
📩Կարող եք պատվիել ՝գրելով մեր էջին
📞Կամ զանգահարել +37499105601

Photos from Salad is's post 24/05/2021

Մի պատվերի պատմություն 🥰
Tatev Sahakyan և Mariam Agababyan

14/05/2021

🌱🌱🌱

Իսկ գիտեք թե ինչու՞ Salad is

Salad is-ը նախ և առաջ սոցիալական նախաձեռնություն է ՝ ուղղված նպաստելու գյուղերի և գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց կյանքի զարգացմանը։

👀 Ինչպե՞ս

Գիտե՞ք որ ՀՀ շատ գյուղերում գյուղատնտեսությունը բնակչության գրեթե 90 տոկոսի ապրուստի միակ միջոցն է։
Այսինքն՝ ստացված եկամուտով վճարվում են կոմունալներ, ուսման վարձեր, սնունդ է ձեռքբերվում և պլանավորվում են հետագա հողագործական ծախսերը։

Մոտակա օրերին Ձեզ կպատմենք, թե ինչպես են աճում գյուղմթերքի տարբեր տեսակներ և կծանոթացնենք ձեզ այն մարդկանց հետ, ումից Salad is-ը ձեռք է բերում գյուղմթերքը։

Նկարում՝ աճում է պղպեղը

Գնահատե՜նք գյուղացու աշխատանքը 🤗👨‍🌾👩‍🌾

31/03/2021

Մեծերը խոհանոցի մասին

▪️«Ասա ինչ ես ուտեմ և ես կասեմ, թե ով ես դու»:
Jean Anthleme Brillat

▪️«Միայն պարզ մեկը կարող է լավ ապուր պատրաստել»
Ludwig van Beethoven

▪️«Առողջ սնվելու համար արծաթյա սպասք պետք չէ»
Paul prudhomme

▪️«Դիետիկ կարելի է սնվել միայն, երբ սպասում ես ստեյքը եփվի»
Julia Child

▪️«Ստամոքսն է ղեկավարում միտքը»
Իսպանական ասացվածք

▪️«Գինին շշալցված պոեզիա է»
Robert Luis Stevenson

Ի՞նչ եք դուք մտածում 🤔

Ինչու՞ Salad is

Salad is...-ը սոցիալական ձեռնարկատիրության մոդել է, որը նպատակ ունի նորարարական լուծումներ տալ բոլորովին տարբեր մարդկանց, բոլորովին տարբեր խնդիրներին։ Գաղափարը ծնունդ է առել Արշալույս համայնքում, որը մեծ գյուղատնտեսական կենտրոն է, սակայն տեղի բնակչությունը մշտապես գյուղմթերքի սպառման խնդրի առաջ է կանգնած։ Այս գերխնդիրը լուծելու և համայնքում աշխատատեղեր ստեղծելու նպատակով՝ Salad is-ը գնում է ողջ բանջարեղենը անմիջապես համայնքի գյուղատնտեսներից, տեղում պատրաստում թարմ և առողջարար աղցաններ և առաջարկում Ձեզ։

Որպես իր տեսակի մեջ առաջին բրենդը Հայաստանում՝ Salad is...-ը առաջարկում է լավագույն այլընտրանքը արագ սննդին։ Մեր աղցանները ներկայացնում են թարմ, կտրատված, չհամեմված բանջարեղենի ընտրանիներ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել սննդի ամենաարագ և առողջարար տարբերակը։

Salad is ... s a social entrepreneurship model which aims to give innovative solution to problem of various people with various backgrounds. The idea came true in Arshaluys community, Armavir region of Armenia. Arshaluys is a huge agricultural center offering rich variety of agricultural products but locals find it hard to consume the products. We took the carriage to confront this mega problem by both consumption of the agro products and creating jobs in the community. Accordingly, we what we do is consuming the fresh products directly from the farmers, preparing the healthiest salads and offering you.

The uniqueness of Salad is... is in the fact that we offer profitable alternative to daily fast food. Our salads are freshly-cut, ready-made vegetable collections which bring the culture of fast and healthy food to Armenia.

Videos (show all)

Ամենահեշտ ու գեղեցիկ տարբերակներից ❤️🤍 Փորձեք ինքներդ
Հավաքում ենք ձեր պատվերները 🤍🤍🤍 #gingerbreadcookies #թխվածք #նվերներ #ամանոր
Թխվածքաբլիթները սեր են ☺️ #նվերներ #ամանոր #թխվածք
Ամանորյա նվեր տուփեր
Փաթեթավորում ենք երջանկություն 😇

Telephone