Երևանի Մետրոպոլիտեն

Երևանի Մետրոպոլիտեն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ՓԲԸ Ուղևորափոխադրումներ

03/06/2024

📢Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 515 հազար 225 ուղևոր:
✅Գիծ է դուրս բերվել 2883 շարժակազմ, որից 455-ը երեք վագոնանի, 1432-ը երկու վագոնանի և 996-ը մեկ վագոնանի։
✅Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։
✅Կատարողականը 97,8 %
💙🚇Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

03/06/2024

Հաջորդ կայարանը՝ Մանկություն💙🚇🎈

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ու 02/06/2024

Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ու Երեկ՝ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվ...

Photos from Երևանի Մետրոպոլիտեն's post 01/06/2024

🎉Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվել էր ուրախ ու հետաքրքիր միջոցառում, որին մասնակից են եղել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը և մետրոպոլիտենի աշխատակազմի ներկայացուցիչներ։
👦🏻👩🏻Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։
📢🔊Տոնական օրվա կապակցությամբ՝ «Ռադիո Վան» ընկերության նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրների, շարժասանդուղքների և գնացքների միջի ձայնային հաղորդումներն ընթերցում էին երեխաները։
🔹Սիրված մուլտհերոսների ուղեկցությամբ՝ օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ և շարունակվեց տոնախմբությունը։
Կայարանի շատրվանների մոտ երեխաները նկարվեցին իրենց սիրելի մուլտհերոսների հետ, պարեցին, երգեցին, մասնակցեցին մրցույթների, համտեսեցին պաղպաղակ ու քաղցրավենիքներ և ստացան փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։
💙🚇Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

01/06/2024
01/06/2024

Այս պահին մետրոյի «Բարեկամություն» կայարանում իրարանցում է.
Ոստիկաններ, Մինին, Միկին ու շա՜տ երեխաներ:
Շնորհավո՛ր, փոքրիկներ:

01/06/2024

Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:
Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ,
Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է:
Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը:
Հավատում ու մաղթում եմ, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Հունիսմեկյան գեղեցիկ տոնի առթիվ սպասում ենք բոլորիդ այսօր՝ ժամը 12:00-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում։

31/05/2024

💙🚇Սիրով սպասում ենք Ձեզ վաղը՝ ժամը 12։00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում։
🎊🎈Նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրությունն ապահովում ենք։
✅✅✅Տոնական օրվա կապակցությամբ մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Հաջորդ կայարանը՝ #ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
🥳Տոնական օրվա կապակցությամբ՝ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար🚇🎈🍭

Photos from Երևանի Մետրոպոլիտեն's post 30/05/2024

#ԱրվեստըՄԵՏՐՈՅՈՒՄ 💙🚇
Մայիսի 15-ից Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի՝ ՆՓԱԿ-ի նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ Ալտերնատիվ ավեստի ամենամյա 28-րդ փառատոնի շրջանակներում «Հանրապետության հրապարակ» կայարանում կարող եք ծանոթանալ փառատոնի տարբեր տարիների արխիվային նյութերին։
Մուտքը՝ ժպիտով:

29/05/2024

Հաջորդ կայարանը՝ #ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
🥳Տոնական օրվա կապակցությամբ՝ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար🚇🎈🍭

27/05/2024

📢Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 504 հազար 105 ուղևոր:
✅Գիծ է դուրս բերվել 2960 շարժակազմ, որից 613-ը երեք վագոնանի, 1375-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
✅Նախատեսված ուղևորափոխադրումը 503 հազար 548 ուղևոր։

💙🚇Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

21/05/2024

#ՍՊԱՍՎԱԾ լուր💙🚇

20/05/2024

#ԼԱՎլուրերի շարքից
🔹Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը։
✅Արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ, նոր վճարային համակարգով։
✅Թվով 49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։
✅✅Տեղեկացնում ենք նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել են 15,743 ուղևոր։

📢Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 542 հազար 416 ուղևոր:
✅Գիծ է դուրս բերվել 2979 շարժակազմ, որից 458-ը երեք վագոնանի, 1549-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
✅Նախատեսված ուղևորափոխադրումը 531 հազար 548 ուղևոր։
✅Կատարողականը՝ 102%
Ⓜ️2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 2024 թվականին Երևանի մետրոպոլիտենից օգտվողների թիվը աճել է 31,927 ուղևորով։
💙🚇Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

18/05/2024

Հարգելի’ ուղևորներ,
Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
🔹Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
🔹Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
💙🚇Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում։

15/05/2024

#ԻՐԱԶԵԿՈՒՄ ուղևորներին
Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում։

13/05/2024

#ԼԱՎլուրերի շարքից 🎉
🔷 Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։
🔷 Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։
🔷 Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։
🔷 Համաձայն Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների և համապատասխան հրահանգներիր ՝ նշված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ․ Սպասեք նոր վերանորոգված շարժակազմերի։

📢Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 534 հազար 057 ուղևոր:
✅Գիծ է դուրս բերվել 2794 շարժակազմ, որից 442-ը երեք վագոնանի, 1380-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
✅Նախատեսված ուղևորափոխադրումը 531 հազար 548 ուղևոր։
✅Կատարողականը՝ 100,5%
💙🚇Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

08/05/2024

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկի փոփոխմանը։
Տեսանյութը՝ շուտով🚇

07/05/2024

🔷 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի նոր ժամանակացույցով. մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի կեսգիշերին:

🔷 Մետրոպոլիտենը նոր գրաֆիկին տեխնիկապես լիովին պատրաստ է:

🔹 Սա քայլերից մեկն է, որով հանրային տրանսպորտը ուղևորների համար առավել հարմարավետ կդառնա:

06/05/2024

#ԼԱՎլուրերի շարքից🎉
Հարգելի՛ ուղևորներ,
🔹Տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
📌Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։
📢Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր:
✅Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը երեք վագոնանի, 1346-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
✅Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։
✅Կատարողականը՝ 99,3%
💙🚇Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

01/05/2024

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի մեկը ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Հայաստանում աշխատանքի և աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ սեր ու հարգանք։ Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են երկրի զարգացմանն ու առաջընթացին։
Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ բոլորիս կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով ու խիզախումներով։

30/04/2024

💙🚇Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով…
30.04.2024թ. «Երիտասարդական» կայարան

30/04/2024

🔷 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը:

29/04/2024

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո՝ «Երիտասարդական» կայարանն այս տեսքն ունի💙🚇

29/04/2024

#ԼԱՎլուրերի շարքից🎉
✅Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով #ավարտվել են «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության արդիականացման աշխատանքները։
📢Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր:
✅Գիծ է դուրս բերվել 2858 շարժակազմ, որից 556-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
✅Նախատեսված ուղևորափոխադրումը 514 հազար 267 ուղևոր։
✅Կատարողականը՝ 99,3%
💙🚇Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:

Photos from Երևանի Մետրոպոլիտեն's post 24/04/2024

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլայ Խաչատրյանի և գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի գլխավորությամբ՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

24/04/2024

Միայն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

Հարգելի՛ ուղևորներ,
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս.թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

22/04/2024

Հարգելի՛ ուղևորներ,
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս.թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

21/04/2024

📢Հարգելի՛ ուղևորներ,
✅Տեղեկացնում ենք,որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։
✅Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։

21/04/2024

Հարգելի՛ ուղևորներ,
տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։
Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։

Videos (show all)

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Օրվա առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլո...
Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծ...
🔷 Այսուհետ մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի #կեսգիշերին:🔷 Մետրոպոլիտենը նոր գրաֆիկին տեխնիկապես ...
Բարի լույս Կարգավարական կենտրոնից💙🚇✅Հերթափոխում կարգավար Մարինե Խաչատրյանն է։ ✅Ստորգետնյա քաղաքում աշխատանքներն ընթանում...
Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ։ Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է։Շնորհավոր ծնունդդ, Սպա...
💙🚇Բազմաթիվ ուղևորների կողմից սիրված՝ կապույտ գնացքի մեքենավարն այսօր Վարդգես Ռոստոմյանն է։                           ✅Վա...
Քաղաք քաղաքի տակ
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների շահագործում։
Ձնամաքրման աշխատանքներ
Մի փոքր ՍԵՐ բարի լույսին💐 #ՍԵՐմետրո 💙🚇 Տեսանյութը՝ Մայիս Վարդանյանի

Telephone

Website

Opening Hours

Monday 07:00 - 00:00
Tuesday 07:00 - 00:00
Wednesday 07:00 - 00:00
Thursday 07:00 - 00:00
Friday 07:00 - 00:00
Saturday 07:00 - 00:00
Sunday 07:00 - 00:00