Sergey Smbatyan

Sergey Smbatyan

Official page of Armenian conductor Sergey Smbatyan.

25/04/2024

What a pleasure to welcome the brilliant young Armenian violinist Diana Adamyan back with us today! Diana won 1st prize of the prestigious 2018 Menuhin Competition, launching her career to intentional levels. She will be playing Tchaikovsky's beloved Violin Concerto with us and I am very much looking forward to the concert which also includes Shostakovich's 10th Symphony!

Ուրախալի է կրկին հյուրընկալել փայլուն հայ ջութակահար Դիանա Ադամյանին այսօրվա կայանալիք համերգին։ Դիանան 2018 թվականին արժանացել է Մենուհինի անվան հանրահայտ միջազգային մրցույթի 1-ին մրցանակին` շարունակելով իր կարիերան արդեն միջազգային բեմերում։ Այսօրվա համերգին Դիանայի կատարմամբ կհնչի Պյոտր Չայկովսկու սիրված ջութակի կոնցերը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնենք Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։

24/04/2024

Today, 24 April, we remember the anniversary of the Armenian Genocide.

As an Armenian conductor, I know that music alone cannot heal the wounds of history. However, having the privilege of sharing my love for music with people all over the world, I truly believe that music has the power to bring people together, to bridge cultural divides and to inspire hope and healing.

Let us remember the past, honor the memory of those we have lost, and work towards creating a better future for all!

Այսօր` ապրիլի 24-ը, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Որպես հայ դիրիժոր՝ գիտակցում եմ, որ միայն երաժշտությունը չի կարող ապաքինել պատմության վերքերը։ Այնուամենայնիվ, ես ունեմ հնարավորություն կիսելու ամբողջ աշխարհի մարդկության հետ երաժշտության հանդեպ իմ սերը, և հավատում եմ, որ երաժշտությունն ունի մարդկանց միավորելու, մշակութային բաժանումները կամրջելու և հավատ ներշնչելու վիթխարի ուժ:

Հիշելով անցյալը՝ հարգենք նրանց հիշատակը, որոնց կորցրել ենք, և աշխատենք բոլորի համար ավելի լավ ապագա ստեղծելու ուղղությամբ:

Photos from Sergey Smbatyan's post 12/04/2024

Through a collaborative effort between the Hayastan All Armenian Fund, Acba bank, the ArmSymphony and esteemed French cellist Camille Thomas she will unveil the album "Aznavouriana" under the Deutsche Grammophon - DG label.

This album offers a fresh instrumental and symphonic reinterpretation of the cherished songs by Charles Aznavour. This notable undertaking pays tribute to the forthcoming centenary celebration of Charles Aznavour.

Ուրախ եմ հայտնել, որ «Հայաստան» համահայկական հիﬓադրամի, Ակբա բանկի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ֆրանսիացի անվանի թավջութակահար Կամիլ Թոմայի հետ համատեղ ջանքերի շնորհիվ «Deutsche Grammophon» ընկերության ձայնապիտակով կթողարկվի «Aznavouriana» ալբոմը։

Ալբոմում ներկայացվում են է Շառլ Ազնավուրի նվիրական երգերը նոր և յուրահատուկ գործիքային մշակմամբ։ Եզակի այս նախագիծն իրականացվում է Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ:

11/04/2024

A pleasure to meet Ambassador Aoki Yutaka at his residence, where we exchanged ideas about Japan and their contributions to the Armenian music scene.

Ապրիլի 3-ին դեսպան ԱՈԿԻ-ն իր կեցավայրում հյուրընկալեց աշխարհահռչակ դիրիժոր և ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան պարոն Սերգեյ Սմբատյանին:

Նրանք մտքեր փոխանակեցին հայկական երաժշտական ասպարեզում Ճապոնիայի ներդրման և ապագա համագործակցությունների վերաբերյալ։

******

On April 3rd, Ambassador AOKI hosted a world-famous conductor and UNICEF ambassador, Mr. Sergey Smbatyan, at his residence.
They exchanged ideas on Japan's contribution to the Armenian music field and future collaborations.

30/03/2024

🚆 At times, the most interesting ideas for a variety of projects and concerts can take shape in the most unexpected of places, such as during our travels.
Where have you received inspiration for your next projects from during your travels? 💬

🚆Երբեմն լավագույն մտահաղացումները կարող են ծնվել ամենաանսպասելի վայրում, օրինակ` ճանապարհորդությունների ընթացքում։

Որ՞ ճանապարհորդություններն են ոգեշնչել ձեզ նոր ծրագրերի իրականցման համար։ 💬

Photos from Sergey Smbatyan's post 22/03/2024

What a pleasure welcoming the brilliant trumpet player 🎺 Selina Ott to perform with us at the 15th Armenian Composers Art Festival! 👏🏻

We performed, together with ArmSymphony, Arutiunian's Trumpet Concerto, the composer's Festive Overture as well as Avet Terterian's Symphony No. 3, which is one of the important symphonies of Armenian culture.

Շատ ուրախալի էր հյուրընկալել փայլուն շեփորահար 🎺 Սելինա Օտտին հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնի շրջանակում: 👏🏻
Սելինան հանդես եկավ Ալեքսանդր Հարությունյանի հանրահայտ Շեփորի կոնցերտի կատարմամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցինք կոմպոզիտորի Տոնական նախերգանքը և հայկական երաժշտարվեստի կարևոր ստեղծագործություններից մեկը` Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիան:

Photos from Sergey Smbatyan's post 10/03/2024

2 nights of fantastic ballet performances at the Royal Opera House in Oman where we presented Ferdinand Herold's "La Fille mal Gardèe" Ballet. Bravo 👏🏻 to the dancers of The Czech National Ballet and my dear ArmSymphony for both evenings of music making and joyous productions!

Բալետային ներկայացումների երկու հրաշալի երեկո Մասկատի թագավորական օպերային թատրոնում, որտեղ բեմադրվեց Ֆերդինանդ Հերոլդի` «Զուր զգուշավորություն» կատակերգական բալետը։
👏🏻Շնորհավորում եմ Չեխիայի ազգային բալետի պարողներին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին այս երկու հաջողված և յուրահատուկ ներկայացնումնների կատարման համար։

08/03/2024

✨️ Today, on International Women’s Day, we’re celebrating with a special performance of a rarely heard masterpiece by the legendary Ennio Morricone. This beautiful piece features the mesmerizing sounds of the Bendoneon, played by the talented Mario Stefano Pietrodarchi. As we honor the achievements and contributions of women around the world, let’s also take a moment to appreciate the unique beauty and strength found in music, transcending boundaries and inspiring us all. Here’s to celebrating the power of women and the magic of music on this special day!

✨️ Այսօր` Կանանց միջազգային օրը, նշենք լեգենդար Էնիո Մորիկոնեի հազվադեպ հնչող գլուխգործոցի կատարմամբ։
Այս ստեղծագործության հմայող հնչյունները ստեղծվում են բանդոնեոն գործիքով, որը նվագում է տաղանդավոր Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Գնահատելով կանանց անփոխարինելի դերը մեր կյանքում՝ նվիրենք նրանց այս յուրահատուկ երաժշտությունը, որը հաղթահարում է բոլոր սահմաններն ու ոգեշնչում մեզ։ Վայելե՛ք երաժշտության կախարդանքն այս հատուկ օրը՝ սեր ու ջերմություն նվիրելով սիրելի կանանց։

Photos from Sergey Smbatyan's post 03/03/2024

👏 Bravo to all the brilliant participants of the 2024 Classic Piano competition from 4 to 26 February! The winner was Andrey Gugnin, who stood out among all 70 participants and went through 4 challenging rounds of competition. His final performance of Rachmaninoff's Piano Concerto No. 3 with my dear ArmSymphony was phenomenal, and I wish Andrey the very best in his future musical endeavors!

👏 Շնորհավորում եմ փետրվարի 14-ից 26-ը կայացած «Classic Piano» դաշնակահարների միջազգային մրցույթի բոլոր մասնակիցներին։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Անդրեյ Գուգնինը, ով հաղթահարեց մրցույթի 4 դժվարագույն փուլերը` առաջ անցնելով 70 մասնակիցներից։
Բացառիկ էր նրա եզրափակիչ ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Ռախմանինովի թիվ 3 դաշնամուրի կոնցերտի կատարմամբ։ Լավագույն մաղթանքներս Անդրեյին իր հետագա երաժշտական գործունեության ընթացքում։

Photos from Sergey Smbatyan's post 11/02/2024

Memories from the recent China competition! I was very honored to have been the conductor for the final rounds of the Khachaturian International Competition, dedicated to the 120th anniversary of Aram Khachaturian and held in China for the first time. The Khachaturian Violin Competition was a resounding success, and I feel privileged to have been a part of it.

The competition was really remarkable, with talented young violinists showcasing their skills and passion for Khachaturian's music.

I have no doubt that the participants will go on to achieve great things in their musical careers, and I look forward to seeing where their journeys take them. Bravo all 👏🏻

Հիշողություններ Չինաստանում վերջերս կայացած մեր հյուրախաղերից։ Մեծ պատիվ էր ղեկավարել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի համերգները։ Մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և առաջին անգամ էր անցկացվում Չինաստանում։ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը մեծ հաջողություն ունեցավ, և ինձ համար նշանակալի իրադարձություն էր դրա մաս կազմելը։
Մասնակիցների կատարողական վարպետությունը և սերը Խաչատրյանի երաժշտության հանդեպ իսկապես ուշագրավ դարձրին այն։

Կասկած չունեմ, որ մրցույթի մասնակիցները կհասնեն մեծ հաջողությունների իրենց կարիերայում, և ես անհամբերությամբ կհետևեմ նրանց ուղևորությանը երաժշտական աշխարհում:
Շնորհավորում եմ բոլորին։ 👏

08/02/2024

This evening's program is a huge one - as the title itself suggests... Mahler's "Titan" - his Symphony No. 1! Join me and ArmSymphony today in one of the composer's most famous works!

Այս երեկոյի ծրագիրը «վիթխարի» է, ինչպես ինքնին հուշում է վերնագիրը: Գուստավ Մալեր. թիվ 1 սիմֆոնիա, «Տիտան»:
Միացե՛ք մեզ այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ ունկնդրելու կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Photos from Sergey Smbatyan's post 03/02/2024

Dear friends, I have been named Principal Guest Conductor of the Berliner Symphoniker, starting from the current 2023/24 season.

It is such a big pleasure to be able to work with this orchestra and I look forward to already conducting them on 5 Feb at the "InClassica" International Music Festival.

Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ հայտնում եմ, որ սկսած 2023/2024 ընթացիկ համերգաշրջանից նշանակվել եմ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։

Ինձ համար մեծ բավականություն է աշխատել այս նվագախմբի հետ, և ես անհամբերությամբ եմ սպասում նվագախմբի հետ փետրվարի 5-ին կայանալիք համերգին` «InClassica» միջազգային փառատոնի շրջանակում։

27/01/2024

Celebrating Tigran Mansurian's 85th Birthday today 😊. Throughout his prolific career, Mansurian has fused the richness of Armenian traditions with European 20th century music.

His legacy includes a wide range of works, from orchestral grandeur to solo sonatas, choral harmonies, and even film scores. His creations have mesmerised audiences around the world, making him a beloved figure in the music industry.
Happy birthday maestro!

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակն է 😊։
Կոմպոզիտորն իր բեղմնավոր գործունեության ընթացքում միահյուսել է հայ երաժշտարվեստի ավանդույթները 20-րդ դարի եվրոպական երաժշտության բարձրագույն նվաճումների հետ։

Նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է մեծակտավ նվագախմբային և երգչախմբային գործերից մինչև մենանվագ գործիքների համար գրված ստեղծագործություններ և կինոֆիլմերի երաժշտություն։
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հիացրել են հանդիսատեսին ամբողջ աշխարհում՝ դարձնելով նրան երաժշտական ոլորտի սիրված անհատներից մեկը։
Շնորհավորու՛մ եմ, Մաեստրո:

Photos from Sergey Smbatyan's post 21/01/2024

An exciting project is underway! I am pleased to share that on the world renowned record label Deutsche Grammophon, my dear ArmSymphony and I will team up to release an album featuring a symphonic interpretation (with solo cello) of Charles Aznavour's melodies and celebrating the composer's 100th birthday.

The album features French cellist Camille Thomas and will be made by 10-time Grammy-winning producer Christopher Alder, specially presented by Deutsche Grammophon and promises to be an unforgettable listening experience!

Եվս մեկ հետաքրքիր նախագիծ իրականություն կդառնա շատ շուտով: Ուրախ եմ հայտնել, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերի շնորհիվ համաշխարհային ճանաչում ունեցող «‎Deutsche Grammophon»‎ ձայնագրման ընկերության պիտակով կթողարկենք նվագախմբի ալբոմը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ թողարկվելու են նրա երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար։

Հայտնի ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի մասնակցությամբ ալբոմը իրականացվում է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է «‎Deutsche Grammophon»‎ ընկերությունը։ Ալբոմը խոստանում է լինել անմոռանալի երաժշտական իրադարձություն ունկնդիրների համար։

17/01/2024

Have you heard this song by Armenian composer Alexander Spendiarian? It is a beautiful one titled, “Oh, Rose."" Maltese tenor Joseph Calleja did this piece justice when he sang it 2 years ago at the Dubai Opera House.

Together with ArmSymphony, we performed a wide selection of music from the classics by G.Verdi and P. Mascagni to music by contemporary composers!

Երբևէ լսե՞լ եք Ալեքսանդր Սպենդիարյանի այս գեղեցիկ ռոմանսը։ Սա կոմպոզիտորի «Ա˜յ վարդ»-ն է։ Հանրահայտ տենոր Յոզեֆ Կալեյայի հրաշալի կատարմամբ այն հնչեց երկու տարի առաջ Դուբայի օպերային թատրոնում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգին կատարեցինք ինչպես Ջ.Վերդիի և Պ.Մասկանիի ստեղծագործությունները, այնպես էլ ժամանակակից գործեր։

Photos from Sergey Smbatyan's post 09/01/2024

Our recent sold-out concert with the brilliant Armenian violinist Sergey Khachatryan On the program was Alexander Glazunov's violin concerto and Nikolai Rimsky-Korsakov's "Christmas Eve" orchestral suite. It was so heartwarming to see a full hall of appreciative audiences!

Փայլուն ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ`լեփ-լեցուն համերգասրահում կայացած մեր համերգը։ Ծրագրում ներառված էին Ալեքսանդր Գլազունովի Ջութակի Կոնցերտը և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սուրբծննդյան նախօրե» նվագախմբային սյուիտը։
Իսկապես հուզումնալից էր զգալ հանդիսատեսի անկեղծ ընդունելությունը։

Photos from Sergey Smbatyan's post 26/12/2023

🇨🇳🇦🇲 Happy to be conducting ArmSymphony in the final rounds of the Khachaturian Violin Competition held in Beijing, which started yesterday!

The competition is dedicated to the 120th anniversary of Aram Khachaturian and is held in China for the first time, at the Chinese National Opera. I feel extremely proud as this is a great achievement for the Armenian culture as there is such a huge interest towards the music of Khachaturian in China!

📺 You can watch the livestream of the competition today and tomorrow at 7:30 pm China time at: http://www.amadeus.tv/live/The-19th-Khachaturian-120th-Anniversary-International-Violin-Competition

After the final evening on 27 December, the winners will be announced and a competition award ceremony along with the closing concert will happen the next day on Thursday, 28 December.

🇨🇳🇦🇲 Անչափ ուրախ եմ ղեկավարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Պեկինում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում, որը մեկնարկեց երեկ։

Ջութակի մասնագիտական կարգում անցկացվող մրցույթը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին և առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ ազգային օպերային թատրոնում։
Կոմպոզիտորի երաժշտության հանդեպ մեծ հետաքրքրությունն այս երկրում իսկապես կարևոր ձեռքբերում է հայկական մշակույթի համար։

📺 Մրցույթի ընթացքին կարող եք հետևել այսօր և վաղը Չինաստանի տեղական ժամանակով 19:30-ին ուղիղ հեռարձակմամբ`
http://www.amadeus.tv/live/The-19th-Khachaturian-120th-Anniversary-International-Violin-Competition

Դեկտեմբերի 27-ի եզրափակիչ փուլի ավարտից հետո մրցույթի արդյունքները կհայտարարվեն հաջորդ օրը` դեկտեմբերի 28-ին մրցանակաբաշխության և գալա համերգի ընթացքում։

24/12/2023

Ինձ մշտապես ոգևորում է պատանի երաժիշտների ակտիվ ներգրավվածությունը մշակութային կյանքին և նրանց նորարարական գաղափարները։
Մեր պարտքն եմ համարում սատարել երաժիշտներին մեծ ճանաչում գտնելու ճանապարհին, քանի որ նրանք են մեր գործի շարունակողները։

2019 թվականին կազմավորված «Չայկովսկի» կամերային նվագախմբի տաղանդավոր պատանիներն այս անգամ կներկայացնեն
«ԱՅԼ ՆՈՐ ՏԱՐԻ» ամանորյա համերգ-ներկայացումը դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ։
Համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Տոմսեր կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով` https://shorturl.at/giDP6։

Մաղթում եմ հաջողություն այս հրաշալի նվագախմբին։

Photos from Sergey Smbatyan's post 23/12/2023

Happy 95th birthday to the national hero and legendary choir conductor Ohannes Tchekidjian!

The Maestro founded his own choir, was awarded a professorship, and has obtained numerous achievements over several decades. His contribution to the Armenian culture is invaluable, and we have the great Maestro to thank!

Once again, happy birthday, Maestro, and all well wishes to you🎉

Շնորհավորում եմ ազգային հերոս, լեգենդար խմբավար, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ։

Մաեստրոն հիմնել է իր երգչախումբն, արժանացել պրոֆեսորի կոչման և տասնամյակների ընթացքում պարգևատրվել բազմաթիվ մրցանակներով ու կոչումներով։
Անգնահատելի է Մաեստրոյի ավանդն ու ներդրումը հայկական մշակույթի զարգացման գործում, և մենք պետք է հայտնենք նրան մեր երախտագիտությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ սիրելի՛ Մաեստրո, լավագույն բարեմաղթանքներս Ձեզ։ 🎉

22/12/2023

I’m very excited to continue my role as Principal Conductor of my beloved Malta Philharmonic Orchestra. Anticipating our future plans and ideas, we’ll create even more captivating music!

19/12/2023

My heartiest congratulations and best wishes to my good friend Alexandr Yesayan on his birthday today! I wish him endless energy to create new values in our country!

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում իմ լավ բարեկամ Ալեքսանդր Եսայանի ծննդյան տարեդարձը և ցանկանում եմ մեր երկրում նոր արժեքներ ստեղծելու անսպառ եռանդ։

🔹Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի ծննդյան տարեդարձն է։

Ալեքսանդր Եսայանի հետ տարիներ ի վեր շարունակվող համագործակցության սկզբից իսկ ակնհայտ էր այն նվիրումը, որով նա այնուհետև նպաստելու էր մեր գործունեությանը՝ որպես նվագախմբի խորհրդատու, գաղափարակից և թանկարժեք բարեկամ։ Թե՛ անձամբ Ալեքսանդր Եսայանի և թե՛ նրա օգնությամբ ձեռք բերված գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր են դարձել բազմաթիվ նախագծեր, և շարունակում են ուրվագծվել նոր հորիզոններ մեր նվագախմբի համար։ Մեզ համար անչափ գնահատելի է այն, որ մշտապես զգում ենք հուսալի բարեկամի հետևողական աջակցությունը, ինչը զգալիորեն կանխորոշում է մեր առաջընթացի կայունությունն ու նոր նպատակադրումների համարձակությունը։ Եվ, իհարկե, մեծ պատիվ է գիտակցելը, որ տեղեկատվական ոլորտում առաջատար հանդիսացող հաջողակ գործարարն իր մշտազբաղ գործունեությանը զուգահեռ՝ մեծ կարևորություն է տալիս մշակութային զարգացմանը և կանգնում Սիմֆոնիկ նվագախմբի կողքին՝ նպաստելով դասական երաժշտության ժողովրդականացմանն ուղղված մեր ջանքերին։

Ջերմորեն շնորհավորում ենք Ալեքսանդր Եսայանին և մաղթում երջանկություն, ամենայն բարիք և նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ։ 💙

Videos (show all)

✨️ Today, on International Women’s Day, we’re celebrating with a special performance of a rarely heard masterpiece by th...
Have you heard this song by Armenian composer Alexander Spendiarian? It is a beautiful one titled, “Oh, Rose."" Maltese ...
Music holds the extraordinary power to act as a unifying force, facilitating healing and channeling positivity and kindn...
Today, on the 35th anniversary of the Spitak earthquake, a special concert of Tigran Mansurian's Requiem will be perform...
💙 The 7th “Armenia” International Music Festival recently took place in Yerevan, Armenia.This event serves as a celebrat...
✅️ Rehearsal for tonight's concert with cellist Camille Thomas! We'll be performing Sir Edward Elgar's majestic cello co...
A big pleasure to have led the Berlin Symphony yesterday at the historical Berlin Philharmonie hall. Bravo to the orches...
Cutest moment for me after a concert? 😊
It is with big pleasure that I share about tomorrow's closing event of the 19th Khachaturian Competition. The winner of ...
The annual Khachaturian International Competition begins today on 6 June, on the birthday of Aram Khachaturian. This yea...
As principal conductor of the Malta Philharmonic Orchestra, it always gives me great pleasure in leading the orchestra a...
🇲🇹 An important evening. On 29 May, I was invited to conduct the Malta Philharmonic Orchestra at the Games of the Small ...