IMR-International Marketing Research
IMR is a marketing research company providing all type of research servises including focus group discussions, F2F interviews, CATI and CAWI etc.
IMR is the abbreviation of “International Marketing Research”. The core staff has started its research career path in MC (Marketing Communications) from 2006-2009 and in TNS Armenia from 2009-2011. IMR officially founded in 2012. IMR offers the whole package of services of both Qualitative and Quantitative research methods. IMR has experience in conducting both qualitative and quantitative researc
😉 Թեմայի անվանումն արդեն խոսում է նրա մասին, որ շատ հետաքրքիր նյութով ենք կիսվելու՝ «mystery shopping» կամ «գաղտնի գնորդ»։
Մարքեթինգային հետազոտության մեջ սպառողական փորձին գնահատական են տալիս և հաճախորդների սպասարկման մակարդակն են չափում «գաղտնի գնորդները», ովքեր ստուգումներ են իրականացնում պոտենցիալ/իրական գնորդների տեսքով և մանրամասն պատմում են ստուգումների արդյունքների մասին 😎
Մեթոդը հայտնի է նաև երևակայական գնորդ, առեղծվածային շոփինգ, գաղտնի հաճախորդ, գաղտնի սպառող, անանուն հաճախորդ և այլ անուններով։
Mystery Shopping-ի արդյունքում ստացված տվյալները օգտագործվում են՝
◾️ սպասարկման բարելավման
◾️սպառողների գոհունակության բարձրացման
◾️աշխատակիցների արհեստավարժության բարձրացման նպատակով
Իսկ մեթոդի շնորհիվ գնահատվում են՝
• աշխատակիցների կողմից էթիկայի նորմերի պահպանումը
• աշխատակիցների արտաքին տեսքը
• կարգապահությունը
• աշխատանքի ստանդարտների կատարումը աշխատակիցների կողմից
• աշխատանքային հմտությունը
• ծառայությն մատուցման արագությունը
• օգնող և գովազդային նյութերը և այլն
☝️ Կարևոր է իմանալ, որ
հետազոտվող օբյեկտների աշխատակիցները պետք է նախապես զգուշացվեն այն մասին, որ որոշակի ժամանակահատվածի ընթացքում նրանց պետք է ստուգեն գաղտնի գնորդները, իսկ հետազոտության արդյունքները չպետք է հիմք հանդիսանան աշխատակիցների պատժման կամ հեռացման համար։
Հիշենք, որ mystery shopping-ի մտադրությունները միայն դրական են 🤗
Մենք ամփոփեցինք մեր օնլայն հարցման արդյունքում անցկացվող խաղարկության արդյունքները։
💡 Ունենք 5 հաղթող,որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով։ Նրանք արդեն տեղեկացվել են և շուտով կհյուրընկալվեն մեր գրասենյակում շահումները ստանալու։
Հ.Գ. անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից նրանց տվյալները չեն հրապարակվում։
Շուտով ամփոփելու ենք սմարթֆոնների մասին հարցումը 🤗
Ուրախությամբ ենք տեղեկացնում, որ այս անգամ ևս ընտրելու ենք 5 մասնակիցների, ովքեր լինելու են հաղթող և ստանալու են նվեր IMR ընկերության կողմից՝ դրամական պարգև 🎁
📣 Հետևեք մեր հրապարակումներին՝ բաց չթողնելու համար ամփոփումը:
Հաղթողներից մեկը միգուցե Դուք լինեք:
Այս անգամ մեկնարկում ենք նոր համագործակցություն -ի հետ, որի արդյունքում համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան անցնել պրակտիկա հենց IMR ընկերությունում 🇫🇷
❓ Ի՞նչ կտա պրակտիկան ուսանողներին։
☝️ Առաջին հերթին փորձ՝ իրենց ուժերը փորձելու, նոր ոլորտ մուտք գործելու և ապագա կարիերայի ուղին ձևավորելու համար։ Նման հնարավորությունները ուսանողներին օգնում են ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ, ավելի ինքնավստահ են դարձնում և ուղղորդում են հետագա աշխատանքի ընտրության հարցում։
Մենք շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը համալսարանների հետ՝ տալով հնարավորություն ձեռք բերել կարևոր փորձառություն և գիտելիք մարքեթինգային հետազոտության ոլորտում:
📩 Մանրամասների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով հաղորդագրություն մեր էջին։
Մենք ամփոփեցինք մեր օնլայն հարցման արդյունքում անցկացվող խաղարկության արդյունքները։
💡 Ունենք 3 հաղթող,որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով։ Նրանք արդեն տեղեկացվել են և շուտով կհյուրընկալվեն մեր գրասենյակում շահումները ստանալու։
Հ.Գ. անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից նրանց տվյալները չեն հրապարակվում։
🔈 Առաքման ոլորտի հարցման մեր բոլոր մասնակիցներին սիրով տեղեկացնում ենք, որ հարցումը այսքանով չի ավարտվել։
Ունենալու ենք խաղարկություն, որի արդյունքում հաղթելու են 3 մասնակիցներ, որոնք էլ իրենց հերթին ստանալու են դրամական պարգև՝ որպես նվեր 🎁
⚠️ Ուշադիր հետևեք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք խաղարկության արդյունքների ամփոփումը։
Հնարավոր է հաղթողը հենց Դուք լինեք։
📣 Խոսենք շատ կարևոր թեմայից՝ ինչպես է մարքեթինգային հետազոտությունը օգնում բիզնեսին հաջողության հասնել։
Ուսումնասիրելով և հավաքագրելով մի շարք տվյալներ՝ հաճախորդների ցանկություններ, «ցավոտ» կետեր և պրոդուկտի կամ բիզնեսի առավելություններ, ձեռքի տակ ունենում ենք ՄՐՑՈՒՆԱԿ ինֆորմացիա։ Սա էլ իր հերթին կարող ենք օգտագործել ի օգուտ տվյալ բիզնեսի կամ կոնկրետ պրոդուկտի զարգացման։
Եկեք առանձնացնենք մի քանի կարևոր կետեր։
🟠 Մարքեթինգային հետազատությունը օգնում է կառավարել ռիսկերը։
Ռիսկը անբաժան է բիզնես աշխարհից։ Հասկանալով շուկան և հաճախորդների վարքագիծը՝ կարող ենք կանխատեսել պահանջարկի փոփոխությունները և համապատասխանաբար հարմարեցնել կամ փոփոխել ռազմավարությունը:
🎯Օրինակ՝ պատկերացնենք ընկերություն, որը նոր արտադրանք է ներկայացնելու շուկա։ Նախքան ներդրում կատարելը՝ կարող ենք ուսումնասիրել՝ արդյոք սպառողները հետաքրքրված են արտադրանքով: Սա կնվազեցնի այն ապրանքի ներմուծման ռիսկը, որի համար, օրինակ, պահանջարկ չկա:
🟠 Մարքեթինգային հետազատությունը օգնում է բիզնեսին մրցունակ մնալ։
Հետազոտության արդյունքում ընկերությունները մեկ քայլ առաջ են անցնում մրցակիցներից՝ հնարավորություն ունենանելով մշակել ռազմավարություններ շուկայում տարբերվելու և առաջ գնալու համար:
🎯Օրինակ, եթե հետազոտությունը ցույց է տալիս, որ տվյալ պրոդուկտի գինը բարձրանում է շուկայում, ընկերությունը կարող է որոշել ՝
—ժամանակին համընթաց մեծացնել ծախսերը
— պահել ծախսերը նույնը
— նվազեցնել գները՝ որոշակի թիրախային շուկա գրավելու համար
🟠 Մարքեթինգային հետազատությունը օգնում է բիզնեսին հիմնավորված որոշումներ կայացնել
Այստեղ բիզնես որոշումները կայացվում են հստակ չափումների և վերլուծությունների հիման վրա, որոնք տրամադրվում են մարքեթինգային հետազոտության արդյունքում։ Այսպես օգնում ենք ընկերություններին կատարել հիմնավորված ընտրություններ, որոնք նվազեցնում են ռիսկը՝ միաժամանակ բարելավելով կատարողականը:
☝️ Այս ամենից հետո կարող ենք վստահ ասել, որ մենք այն կարևորագույն գործիքն ենք, որը կապահովի ձեր բիզնեսի աճն ու եկամտաբերությունը։
Շուտով ամեն տարի աղմուկ բարձրացնող ամենահայտնի երգի մրցույթներից մեկը՝ Եվրատեսիլն է սկսվում 🎤
Այս տարի Շվեդիա է մեկնել Ladaniva խումբը, որն իր «Ժակո» երգով ներկայացնելու է Հայաստանը։ Երգը շատ շուտ տարածում գտավ և, իհարկե, անմիջապես հայկական լսարանը բաժանվեց երկու մասի՝ իրենց դրական և բացասական կարծիքներով 🌟
🎯 IMR ըկերության կողմից կազմակերպված հարցման շնորհիվ կարողացանք բացահայտել, թե որքանով են մեր հետևորդներն առհասարակ հետաքրքրված մրցույթով և որքանով են հավանում մեր ներկայացուցչի երգն ու կատարումը։
Անկախ արդյունքներից՝ մեր մասնակցին մաղթում ենք փայլուն կատարում և վստահ ենք, որ մեր երկրի դրոշը պատվով է ծածանվելու միջազգային բեմում 🔝
Ճկուն աշխատանքային գրաֆի՞կ։ Դրանից լավ էլ ի՞նչ կարող է լինել։
Անկախ նրանից՝ ուսանող եք, տնային տնտեսուհի, թե երկրորդ աշխատանք եք փնտրում, ճկուն գարֆիկը թույլ է տալիս համատեղել ձեր առօրյա զբաղվածությունը սիրելի աշխատանքի հետ ⏱
🎯 IMR-ում մենք տալիս ենք հնարավորությունը աշխատելու ճկուն գրաֆիկով և զուգահեռ հասցնել բոլոր գործերը։ Սա շահավետ է և' մեզ, և' մեր աշխատակիցների համար:
Երբևէ կպատկերացնե՞իք, որ աշխատանքի ընթացքում կկարողանաք՝
• բավարարել ընտանիքի կարիքները
• զբաղվել անձնական հարցերով
• զուգահեռ կրթություն ստանալ
• միաժամանակ աշխատել 4, 6 կամ 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով՝ ընտրելով ձեզ առավել հարմար գրաֆիկը
Այս ամենը հնարավոր է ճկուն աշխատանքային գրաֆիկի շնորհիվ, որի ադյունքում միայն շահում եք։ ՉԷ՞ որ բոլորս էլ ուզում ենք զբաղվել սիրելի աշխատանքով և միևնույն ժամանակ ավարտին հասցնել բազմաթիվ կողմնակի գործեր։
☝️Մեզ համար կարևոր է աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ տիրում է աշխատանքային առողջ մթնոլորը, այդ պատճառով էլ որպես գործատու ստեղծում ենք բոլոր հնարավոր պայմանները։
Իսկ դուք կո՞ղմ եք ճկուն գարֆիկով աշխատանքին։
Կիսվեք ձեր կարծիքով 👇
#աշխատանք
📕 IMR – International Marketing Research
👀 Մենք բիզնես աշխարհի «դետեկտիվներ» ենք, բայց հանցանքների փոխարեն բացահայտում ենք շուկան, պրոդուկների առանձնահատկությունները, մարդկանց կարծիքները՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը։
☝️ Մեր աչքից չի վրիպի ոչ մի տվյալ, և ոչ մի հարցում չի մնա անարդյունք։
Զինվելով տվյալների վերլուծության տարբեր գործիքներով՝ մենք հերթով հավաքում ենք puzzle-ի մասնիկները՝ ստանալով ամբողջական պատկեր տվյալ հարցման վերաբերյալ։
Մենք բացահայտում ենք ճշմարտությունը, որը այս դեպքում միայն իր դրական ազդեցություն է ունենում բիզնեսի զարգացման և առաջխաղացման համար։
Այսպիսով, հաջորդ անգամ, երբ սկսեք մտածել կյանքի «մեծագույն առեղծվածների» մասին, հիշեք, որ մենք այստեղ ենք և, խոշորացույցով զինված, պատրաստ ենք բացահայտել գաղտնիքները 🕵️♀️
📣 Մասնակցեք գործատուների բրենդինգի վերաբերյալ այս հարցմանը։
🎯Այս հետազոտության դերը կարևոր է աշխատաշուկայի զարգացման համար։ Հարցումների արդյունքում ընկերությունները կմշակեն նպատակային ռազմավարություն՝ բարելավելու գործատուի իրենց ապրանքանիշը, ներգրավելու և պահպանելու լավագույն տաղանդներին: Արդյունքում աշխատանք փնտրողները կունենան հաջողված կարիերա ձևավորելու հնարավորություն:
Սիրելի' ուսանողեր, լրացրեք հարցմանը մասնակցելու հայտը👇
https://docs.google.com/forms/d/1rjsp4Tt-gC-HvCi9yxhLbJo9jJqd0UePD0nOoaFmXI8/edit
☝️Դարձեք դրական փոփոխությունների մասնակիցը, քանի որ յուրաքանչյուր կարծիք կարևոր է։
📲 Այսօր չես հանդիպի այնպիսի մարդու, ով չի օգտվում սմարթֆոնից։
Սմարթֆոնները դարձել են մեր կյանքի անբաժան մասն ու մշտական ուղեկիցը։ Արդյո՞ք սա կարող ենք դիտարկել ուղղակի վատ սովորություն, թե իսկապես այս սարքերը կարևոր դեր են կատարում մեր առօրյա կյանքում 🤷♀️
Ակտուալ հարց, հենց որի պատճառով էլ IMR ընկերությունը որոշել է այս անգամ հարցում կազմակերպել հենց այս թեմայի շուրջ։
📢Սմարթֆոնների բոլոր օգտատերերը կարող են մասնակցել հարցմանը, կիսվել իրենց կարծիքով, որպեսզի միասին բացահայտենք հեռախոսներից անդադար օգտվելու դրական և բացասական կողմերը։
👉 Մասնակցիր հարցմանը անցնելով հետևյալ հղումով, քանի որ քո կարծիքը կարևոր է մեզ համար։ Բացի այդ, կունենաս հնարավորություն մասնակցելու մեր խաղարկությանը՝ որպես հարցման մասնակից։
🔗 https://imrsurvey.diflex-voip.com/354525?lang=en
#սմարտֆոններ #հետազոտություն
❓ Հաճա՞խ եք օգտվում առաքման ծառայություններից։
Եթե այո, ուրեմն հաստատ բախված կլինեք խնդիրների և բացերի, որոնք պետք է կարգավորվեն ավելի որակյալ ծառայություն մատուցելու և ստանալու համար։
👉Այս պահին IMR մարքեթինգային հետազոտական ընկերությունը անցկացնում է հարցում հենց առաքման ոլորտի հետ կապված։ Բացահայտելու ենք բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք առաքման ծառայություններից օգտվելիս՝ դրանով իսկ նպաստելով ոլորտի կարգավորմանն ու բարելավմանը։
Դարձեք այս կարևոր հարցման մասնակիցը՝ հետևելով հղմանը ⤵️
🔗https://imrsurvey.diflex-voip.com/615222?lang=en
Լրացնելով տվյալները և համապատասխանելով հարցման չափանիշներին՝ Ձեզ կուղարկվի հղում, որի միջոցով կապահովեք Ձեր մասնակցությունը 🎯
☝️❗️ Ի դեպ հետազոտության ավարտին ունենալու ենք նաև խաղարկություն հարցման մասնակիցների միջև։
Յուրաքանչյուրիդ կարծիքը կարևոր է։
#առաքմանոլորտ #հետազոտություն
Փոքր քայլերով դեպի մեծ արդյունքեր։ IMR-ում դա հնարավոր է։
Մեր հերթական success story-ն հենց դրա մասին է։
Արմենուհին արդեն 8 տարի աշխատում է IMR-ում՝ որպես գլխավոր կոորդինատոր։ Մինչև թիմի հիմնական անդամ դառնալը մոտ մեկ տարի աշխատել է որպես հարցազրուցավար, որից հետո ստացել է առաջարկ զբաղեցնելու ծրագրի համակարգողի պաշտոնը Field ( դեմ առ դեմ հարցումների) բաժնում 🤗
«Հաշվի առնելով, որ IMR-ը մարքեթինգային հետազոտության ոլորտում առաջատարներից է հայաստանյան շուկայում, ու քանի որ հիմնական թիմի անդամներից մի քանիսին արդեն իսկ ճանաչում էի, առանց վարանելու և մեծ հաճույքով ընդունեցի առաջարկը»,- նշում է նա։
❓ Ի՞նչ է տալիս IMR-ը՝ որպես գործատու
Արմենուհին փաստում է, որ IMR-ում աշխատելու մեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ այստեղ անընդհատ աճելու և մասնագիտական էլ ավելի մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն կա։ Ընկերությունը մեծ դպրոց է, որտեղ ամեն օր հնարավոր է նորը սովորել: Այստեղ աշխատում են լավագույն մասնագետներ, ովքեր միշտ պատրաստ են աջակցելու և սովորեցնելու ✔️
💪 Մեր թիմի հաջողության գրավականն այն է, որ թեև թիմում աշխատում են շատ տարբեր աշխատակիցներ , որոնք ունեն աշխատանքի անհատական և յուրահատուկ աշխատելաոճ, դա չի խանգարում ընկերությանը լինել միավորված և առաջնորդվել մեկ ընդհանուր գաղափարով:
🗓Մոտենում է ուսանողների «սիրելի» քննական շրջանը, որի ընթացքում ներկայացվում են անհատական աշխատանքներ՝ հիմնված որոշակի ոլորտում արված հետազոտության վրա։
Շատերդ կփաստեք, որ այս պրոցեսում շատ դժվարությունների ենք հանդիպում՝ չկողմնորոշվելով, թե ինչ գործիքներ օգտագործել, որտեղից սկսել, ինչ կառուցվածք պահպանել և այլն 🧐
🎯IMR-ը մեծ պատրաստակամությամբ պատրաստ է օգնել ուսանողներին՝ մշակելով գործիքներ և խորհուրդներ հետազոտությունները ավելի սահուն կերպով և առանց խնդիր կատարելու համար։ Մենք կարող ենք հեշտացնել ձեր կյանքը, բայց դրա համար անհրաժեշտ է հենց ձեր օգնությունը։
Սիրելի' ուսանողներ, կիսվեք մեզ հետ ձեր կարծիքով և այն կետերով, որոնք կարող են օգնել գրագետ և անսխալ հետազոտություն կազմելու հարցում։ Մեկնաբանությունում կամ անձնական նամակով նշեք այն կարևոր գործիքներն ու մեթոդները, այն կետերը, որոնք իսկապես կհեշտացնեն այս պրոցեսը, մենք էլ մեր հերթին կանդրադառնանք այդ թեմաներին։
Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին 👇
🤝Moscafe x IMR collaboration
Մենք կարևորում ենք մեր բոլոր համագործակցությունները և արժևորում մեր գործընկերներին։
Այս անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում «Մոսկաֆե» սրճարանին՝ մեր արդյունավետ համագործակցության և հետազոտական աշխատանքները կարևորելու և բարձր գնահատելու համար։ IMR-ի հետ համատեղ գործունեության ընթացքում մենք հնարավորություն ունեցանք մեր հարցումներն իրականացնել սրճարանի ջերմ միջավայրում՝ ունենալով հաջողված հարցում անցկացնելու բոլոր անհրաժեշտ պայմանները👌☕️
☺️Շնորհակալ ենք հաճելի մթնլորորտի, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և անձնակազմի բարձրակարգ սպասարկման համար
🤗 Այս անգամ ուզում ենք ձեզ հետ կիսվել շատ հետաքրքիր արդյունքներով, որոնք ստացել ենք՝ թեստավորելով դեղատներում, դեղորայքների վաճառքից բացի, տնտեսական այլ ապրանքների վաճառքի հավանականությունն ու սպառումը։
✔️ Այսօր մի շարք դեղատներ վաճառում են ոչ միայն դեղորայք, այլ նաև կոսմետիկ և խնամքի միջոցներ, մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ և այլն։
👉 Եկեք ընդունենք, որ դեղատներում ներկայացված նման ապրանքները պահանջարկը վայելում են վստահության շնորհիվ, քանի որ դեղատունը բոլորիս մոտ ասոցացվում է մարդկանց առողջության և վստահելի ապրանք վաճառելու հետ։
Հաջորդ անգամ դեղատուն մտնելիս ուշադիր շուրջը նայեք։ Հաճելիորեն կզարմանաք ապրանքների և ծառայությունների շարքից, որոնք հասանելի են ձեր առողջության, առողջ ապրելակերպի և տարբեր կարիքների աջակցության համար 👀👌
Կիսվեք նաև ձեր կարծիքով այս թեմայի շուրջ՝ թողնելով մեկնաբանություն 👇
💡 Իսկ դուք գիտե՞ք, որ IMR-ը պարբերաբար իրականացում է մաստեր կլասեր՝ համագործակցելով տարբեր համալսարանների հետ։ Նպատակը մարքեթինգային հետազոտության ոլորտը ուսանողներին ներկայացնելն ու նրանց դեպի այս ուղղվածություն ներգրավելն է։
Մենք խոսում ենք հետազոտության տեսակների մասին, ներկայացնում ենք IMR ընկերությունը և այն ամենը, ինչով մենք զբաղվում ենք։ Փորձը ցույց է տվել, որ մեր գործունեությունը հետաքրքիր է ուսանողների համար և կիսվելով մեր համագործակություններով, նրանց հնարավորություն ենք տալիս իրենց հմտությունները դրսևորել մարքեթինգային հետազոտության ոլորտում։
👉 Հենց այս մոտեցմամբ օրեր առաջ կայացավ մեր հերթական մաստեր կլասը Եվրոպական համալսարանի ( European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան ) կառավարման ֆակուլտետում։ Քննարկեցինք վերը նշված բոլոր թեմաները, իսկ քննարկման մասնակիցներն էին մարքեթինգի բաժնի առաջին և երկրոդ կուրսի ուսանողները։
🎯 Իրականում այս մաստեր կլասերը առաջին հերթին օգտակար են հենց իրենց՝ ուսանողների համար, քանի որ հետագայում հնարավորություն են ունենում իրենց դրսևորել և փորձաշրջան անցնել IMR-ում ՝ ունենալով կարևոր առավելություն. այդքան կարևոր փորձ մարքեթինգային հետազոտության բնագավառում։
Իսկ դուք կցանկանա՞ք մասնակցել մեր մաստեր կլասերին և ծանոթանալ մեր գործունեությանը։
Մեկնաբանությունում նշեք, թե որտեղ եք սովորում, միգուցե հաջորդ անգամ հենց ձեզ այցելենք
Սիրելի հարցվողներ, մեզ հաճախ եք հարցնում անձնական տվյալների գաղտնիության պահպանման մասին։ Բոլոր անհանգստությունները վերացնելու համար որոշել ենք անդրադառնալ հենց այս թեմային։ 🙂
Անանությունը իրենից ներկայացնում է հարցվողների անձնական տվյալների (անուն/ազգանուն, հասցե, հեռախոսահամար և այլն) գաղտնիության պահպանումը։
❓Ինչու՞ է կարևոր գաղտնիության պահպանումը։
1️⃣ Նախ և առաջ գաղտնիության ապահովումը վստահություն է հաստատում հարցազրուցավարի և մասնակցի միջև: Երբ մասնակիցները զգում են, որ իրենց անձնական տվյալներն ու պատասխանները պաշտպանված են, նրանք ավելի մեծ հավանականությամբ են ազնիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրում՝ հանգեցնելով հետազոտության հուսալի և արժեքավոր արդյունքների:
2️⃣ Երկրորդ, գաղտնիությունը իրավական նշանակություն ունի։ Մարքեթինգային հետազոտություն իրականացնող ընկերությունները պարտավոր են պաշտպանել իրենց հետազոտության մասնակիցների անձնական տվյալները՝ օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, քանի որ դրանց չհամապատասխանելը կարող է հանգեցնել մի շարք իրավական հետևանքների։
3️⃣ Ի վերջո, անանունություն պահպանելը էթիկական պատասխանատվություն է: Մասնակիցներն իրավունք ունեն ամբողջությամբ տեղեկացված լինելու իրենց անձնական տվյալների օգտագործման մասին և պահանջել իրենց պատասխանների «խնամքով» վերաբերմունք: Էթիկական նկատառումների պահպանումը առաջնային է մարքեթինգային հետազոտության յուրաքանչյուր փուլում:
✔️Իսկ մենք կվերացնենք բոլոր անհանգստությունները՝ ասելով, որ, անկախ հետազոտության մեթոդից կամ հարցվողների քանակից, անանունությունն և կոնֆիդենցիալությունը մեզ մոտ պահպանված են։ Հարցվողների անունը պահանջվում է միայն զրույցի ընթացքում որոշակի դիմելաձև և անմիջականություն ապահովելու համար, իսկ նախապես ձեռք բերված տվյալները հետազոտության հետագա փուլերում ոչնչացվում են։
Ավելին իմանալու համար հետևիր մեր էջին 🤗
Ֆռենդեր ջան մի հատ փոքր հարցում😊
եթե որևէ բանկի պրեմիում հաճախորդ եք, գրեք՝ որ բանկի, կամ քոմենթում, կամ մեսիջ արեք
🤔Ի՞նչ է ֆոկուս խումբը և ի՞նչ գիտենք մենք դրա մասին։
✔️Ֆոկուս խումբը մարքեթինգային հետազոտություններում կիրառվող որակական մեթոդներից է։
Բառն ինքնին հուշում է, որ այս մեթոդի կիրառման ընթացքում տվյալները հավաքագրվում են քննարկման արդյունքում։ Իսկ քննարկումը անցկացնողը տվյալ դեպքում մոդերատորն է։
📽Ֆոկուս խմբային քննարկումների արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը վերլուծելու համար քննարկման ողջ ընթացքը տեսաձայնագրվում է։ Վերջինիս հիման վրա կազմվում է սղագրություն, և վերլուծաբանը հատուկ մեթոդոլոգիայի հիման վրա իրականացնում է մանրակրկիտ ուսումնասիրություն և կատարում եզրահանգումներ։
👉Ֆոկուս խմբերը օգնում են մի շարք բիզնես կամ սոցիալական ոլորտի խնդիրներ լուծել հետևյալ պրոցեսներում՝
• Պրոդուկտի համի, փաթեթավորման, գովազդային նյութերի գնահատման ժամանակ (Product and Advertisement testing)
• Ապրանքանիշերի դիրքավորման քարտեզագրում իրականացնելիս (Brand positioning mapping)
• Տարբեր երևույթների, հայեցակարգերի կամ իրավիճակների վերաբերյալ հավանական կարծիքների սպեկտրը ուսումնասիրելիս (Opinion bank generation)
• Դրական կամ բացասական վերաբերմունքի առաջացման խորքային պատճառները բացահայտելիս (Insights revelation)
• Թվային պրոդուկտների օգտագործելիությունը գնահատելիս (UX research)
❗️Կարևոր է հիշել, որ
✔️ Մեկ ֆոկուս խմբին մասնակցում է 6-10 հոգի` կախված օնլայն կամ առկա ձևաչափից
✔️ Ֆոկուս խմբի մասնակցիները ունենում են ընդհանուր բնութագրիչ
✔️ Խմբի մասնակիցները միմյանց անծանոթ անձինք են լինում
✔️ Նրանց նախապես ծանոթացնում ենք մասնակցության կանոններին և քննարկման թեմային
✔️ Ֆոկուս խմբերում չենք ներառում անձանց, ովքեր վերջին 6 ամիսների ընթացքում նմանատիպ թեմայով այլ քննարկման ևս մասնակցել են
☝️Այս և այլ թեմաների մասին ավելին իմանալու համար թողեք մեկնաբանություն և հետևեք մեր էջին։ Մենք դեռ ավելի հետաքրքիր թեմաներից ենք խոսելու։
💪 IMR-ը ունի ուժեղ թիմ։ Թիմ, որտեղ գերակշռում են կանայք և որտեղ երևում է կնոջ ուժի զորությունը։
Այսօր մենք նշում ենք աշխարհի բոլոր կանանց ուժը, տոկունությունն ու ձեռքբերումները: Ձգտելով հավասարության և հզորացման՝ այսօր ունենք կին առաջնորդներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ: Բոլոր ոլորտներում էլ կնոջ դերն ավելի քան արդարացված է 👌
Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհը սև ու սպիտակ կլիներ🤍
Շնորհավո՜ր կանաց միջազգային օրը 🌸
Այս անգամ եկեք խոսենք որակի վերահսկման և կառավարման մասին։
✔️Մարքեթինգային հետազոտության իրականացման պրոցեսում կարևորագույն փուլերից է որակի վերահսկումը ։
Այն շատ նման է ներկայումս հայտնի QA (quality assurance) մասնագետի կատարած աշխատանքային նկարագրին։
🎯Պրոցեսը ունի նպատակ՝ այն օգնում է համոզվել, որ առաջնային տվյալների հավաքագրումը (հարցումներ) համապատասխանում է հետազոտության խնդիրները բացահայտելու համար ընտրված մեթոդաբանությանը և չափանիշներին։
💡 Որակի վերահսկման 3 փուլերն են`
1. Տրամաբանական ստուգում՝ վավերացում։ Ստուգվում են փոխկապակցված հարցերի տրամաբանությունը։
2. Տվյալների բազայի կառուցվածքի վերահսկում։ Այստեղ անհրաժեշտ է վստահ լինել, որ հարցման մասնակիցների բնութագիրը, ըստ տարիքի, սեռի, աշխարհագրության կամ թեմային առնչվելու ցուցանիշների, պահպանված է։
3. Հարցվողների կողմից մասնակցության վավերացում։ Այս փուլում հետզանգի կամ ձայնագրության միջոցով հավաստիանում ենք, որ հարցվողը անձամբ է պատասխանել հարցերին, ունեցել է կարծիքը արտահայտելու ազատություն, նրա պատասխանները հարցազրուցավարի կողմից ուղղորդված չեն եղել, և նրան ճիշտ է ներկայացվել թեման։
Որակի վերահսկումը սկսում է հարցումների իրականացման առաջին իսկ օրվանից՝ սիստեմատիկ սխալներից խուսափելու, ինչպես նաև հարցազրուցավարների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
☝️ Ի դեպ, հավաքագրված տվյալների առնվազն 30%ը պարտադիր ենթակա է վավերացման։ Սակայն IMR-ում ավելի մեծ տոկոսով վալիդացիա է իրականացվում։
❓ Իսկ ի՞նչ է լինում, երբ հարցումը պարունակում է շեղված տվյալ։
Սա կոչվում է խոտանված հարցում։ Սխալ հարցումները չեղարկվում են և փոխարինվում նորով՝ պահպանելով անհրաժեշտ չափանիշները։ Հարցազրուցավարներին տրվում է սխալը ուղղելու հնարավորություն, ինչպես նաև լրացուցիչ վերապատրաստում կամ հրահանգավորում է կազմակերպվում։
👍Մեր թիմակիցները ադեկվատ են վերաբերում այս ընթացակարգին և մշտապես պատրաստ են բարելավելու իրենց աշխատանքը՝ հիմք ընդունելով պրոցեսի ընթացքում ստացած ֆիդբեքը։
💡 Ձեզ հետ ուզում ենք կիսվել վերջերս թողարկված «ECONOMICS, FINANCE AND ACCOUNTING» հոդվածների ժողովածուով, որտեղ նաև ներդրում է ունեցել IMR-ը՝ ի դեմս գործադիր տնօրեն Պետրոս Պետոյանի և հետազոտության ղեկավար Գայանե Բախշյանի:
Աշխատությունը հրատարակվել է "International Accountancy Training Center"-ի կողմից: Հիմնադրամի նպատակը Հայաստանում բիզնես ոլորտի զարգացումն է կրթության միջոցով ✅
✔️ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև Պետրոս Պետոյանի, Գայանե Բախշյանի և ԵՊՀ ֆ.-մ.գ.թ. դոցենտ Գայանե Ղուկասյանի hամահեղինակությամբ «Արհեստական նեյրոնային ցանցերի կիրառումը մարքեթինգային հետազոտություններում» հոդվածը:
🎯 Մեթոդը հիմնվում է մեքենայական ուսուցման (machine learning) ալգորիթմների վրա: Վերջինս թույլ է տալիս իրականացնել բազմակողմանի և ավելի ճշգրիտ վերլուծություն:
Մեզ ընձեռած այս հնարավորության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Գայանե Ղուկասյանին, առանց ում չէինք կարողանա հոդվածն իրականություն դարձնել:
Մարքեթինգային հետազոտություններ իրականացնելիս «առաջին գծում» հարցազրուցավարն է։ 🎤
Հենց նա է պոտենցիալ հաճախորդներից հավաքագրում տվյալներ, սպառողներից ստանում կարծիքներ։ Նրա ճշգրիտ աշխատանքից են կախված հետազոտության արդյունքները։
🤔 Ինչի՞ համար է նա պատասխանատու
- Տվյալների հավաքագրման
- Հարցվողների համար հարմարավետ միջավայրի ստեղծման
👉🏻Այս մասնագետները հարցումներն իրականցնում են՝ հեռախոսով, դեմ առ դեմ կամ տնայցերի միջոցով, օնլայն։
Հարցազրուցավարի աշխատանքի համար ցանկալի հատկանիշներն են
- բարեհամբույր վերաբերմունքը
- ճկունությունը
- հավասարակշռվածությունը
- ազատ հաղորդակցվելու կարողությունը
Սա ամենահետաքրքիր, բայց պատասխանատու գործերից է և ենթադրում է անդընդհատ շփում ու ծանոթություններ նոր մարդկանց հետ✨
Սիրով ուզում ենք կիսվել ձեզ հետ մեր հերթական հաջողություններից մեկով ✨
💡Հունվարի 31-ին կայացավ Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «ՀՀ բանկային համակարգը» խորագրով խորհրդաժողով, որին ներկա էին, ՀՀ բանկերի գործադիր տնօրենները, ԿԲ ղեկավարությունը, ինչպես նաև մի շարք ԱԺ պատգամավորներ:
✔️ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը անդրադարձավ առկա կարևոր խնդիրներին և լուծումներին՝ հայացք նետելով համակարգի ձևավորման ճանապարհին։
✔️ Խորհրդաժողովի ընթացքում IMR-ի
պրոֆեսիոնալ թիմը կիսվեց հանրության կողմից բանկային համակարգի ընկալման և վերաբերմունքի գնահատման հետազոտության արդյունքներով։
IMR-ը բարձր է գնահատում Հայաստանի բանկերի միության վստահությունը և շնորհակալություն է հայտնում ընձեռած հնարավորության համար:
🔍 Մարքեթինգային հետազոտությունը կարևոր գործիք է բիզնեսի կյանքում։ Այն օգնում է բացահայտել շուկան ու կայացնել ճիշտ որոշումներ։ Ահա 5 պատճառ ձեր բիզնեսում այն կիրառելու համար 😊
1․ Հետազոտության շնորհիվ կճանաչեք ձեր հաճախորդներին և կստանաք հետևյալ հարցերի պատասխանները՝
- ինչու՞ են հաճախորդներն ընտրում ձեզ, ոչ թե մրցակցին,
- ինչպե՞ս են օգտագործում ձեր արտադրանքը,
- ինչպե՞ս է ձեր արտադրանքը լուծում հաճախորդի խնդիրը,
- ո՞վ կամ ի՞նչն է ազդում գնման որոշումների վրա,
- ի՞նչ են սիրում անել, դիտել և կարդալ ձեր հաճախորդները։
🙂 Արդյունքում՝ կիմանաք, թե ինչ առաջարկել նրանց, անե՞լ փոփոխություններ բիզնեսում, թե՞ ոչ։ Կիմանաք նաև, թե վաճառքների աճի ի՞նչ հնարավորություններ ունեք։
2․ Կբացահայտեք պոտենցիալ հաճախորդներին 🧐 Դրա համար պիտի հստակ ունենաք մի քանի կարևոր հարցի պատասխան, որը կտա հետազոտությունը․
• ո՞վ կօգտագործի ձեր արտադրանքը կամ կօգտվի ծառայությունից,
- ո՞րն է ձեր հաճախորդների տարիքային շրջանակը,
- ինպիսի՞ն է նրանց եկամտի մակարդակը, ընտանեկան կարգավիճակը,
- ի՞նչն են կարևորում ընտրություն կատարելիս։
3. Վերոնշյալ ողջ ինֆորմացիան կօգտագործեք բիզնեսի շարունակական բարելավման և աճի համար՝ սահմանելով իրատեսական նպատակներ 🎯
4. Կմշակեք նոր և արդյունավետ ռազմավարություն՝ հիմնվելով փաստերի վրա։ Կկայացնեք տվյալահեն որոշումներ (այդ թվում՝ գնագոյացման մասին) և թիրախային կօգտագործեք առկա ռեսուրսները։
5․ Կբացահայտեք բիզնեսի ընդլայնման հնարավորությունները։ Կհասկանաք՝ ընդլայնվե՞լ, թե՞ ոչ, և ո՞ր ուղղությամբ ընդլայնվել 🙃
🔗 Մի խոսքով, մարքեթինգային հետազոտութունը հնարավորություն կտա տեսնել շուկան «ափի մեջ», ավելի լավ ճանաչել սեփական բիզնեսն ու հաճախորդին և անընդհատ աճել։
🔍 Մարքեթինգային հետազոտություններում research methodology-ն կառուցվածքային և գիտական այն մոտեցումն է, որն օգտագործվում է տվյալներ հավաքելու, վերլուծելու և մեկնաբանելու համար։
Research methodology-ն կամ հետազոտության մեթոդաբանությունը մարքեթինգային հետազոտության իրականացման հիմնակմախքն է։ ✅ Ճիշտ մեթոդաբանությունը վստահություն է տալիս, որ հետազոտության համար նախանշված հիմնահարցերն ի վերջո ստանալու են իրենց պատասխանները։
❓Ինչու՞ է կարևոր նախապես ճշգրիտ ձևակերպել մարքեթինգային հետազոտության մեթոդաբանությունը:
👉🏻 Հեշտությամբ կպատասխանեք ձեր հետազոտության վերաբերյալ ցանկացած հարցի։
👉🏻 Հստակ սահմանված կլինեն հետազոտության հարցերը, վարկածները և նպատակները:
👉🏻 Հնարավոր կլինի բացահայտել տվյալների հավաքագրման ու վերլուծության առավել համապատասխան մեթոդները:
👉🏻 Սա կօգնի համոզված լինել, որ ձեր վերհանումները փաստարկված են, անկողմնակալ ու սխալներից զերծ։
Գոյություն ունի հետազոտության մեթոդաբանության երեք տեսակ։ Դրանց մասին մանրամասն կարդացեք այստեղ՝ https://www.instagram.com/p/C2KZTifA0FY/?igsh=ZmZibGNhOXkwamEy
🕵️ Գրագետ ընտրված research methodology-ն հետագայում լուծում է բազմաթիվ խնդիրներ ու խնայում զգալի ռեսուրս։