Avakred LTD
Գրավատունը տրամադրում է ոսկու գրավով վարկեր: Նվազագու
20.000 ՀՀ դրամ և ավել տրամադրված վարկերի դեպքում տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գործողության օրերին համարժեք: Վարկերը տրամադրվում են հաշված րոպեների ընթացքում: Նախնական տոկոսագումարներ չեն պահվում: Ստանում եք այնքան գումար, որքան գնահատվում է Ձեր գրավը:
01.07.2022թ-ից գործող օրենքի, մինչև 80 000դ վարկը տրամադրվում է կանխիկ, իսկ 80 000-ից ավելին անկանխիք:
Աշխատանքային ժամերն են՝ երկ-ուրբաթ 10:00-20:00, շաբաթ 10:00-18:00, կիրակի հանգստյան օր:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ 🥂
***
Պ. Սևակ
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանր...
Շնորհակալ ենք Ձեզ ...
Avakred LTD -ն, միանալով արշավին, հանձնել է 430կգ թղթի թափոն♻️ և փրկել 7 ծառ։🌳
✅Մեր էկո-ընտանիքի անդամները շարունակում են պատասխանատու լինել մոլորակի և Հայաստանում թղթի վերամշակման մշակույթի զարգացման համար։
#ՄիայնԹուղթ #ՊահպանենքԲնությունը
Ողջույն, սիրելիներ,
❗️❗️❗️Բոլորին՝ քաղաքացիներին, կրթական հաստատություններին, սննդի կետերին, մասնավոր և պետական կառույցներին ու կազմակերպություններին, կոչ ենք անում միանալ «Կափարիչն աղբ չէ՛» նախաձեռնությանը։ Ինչու՞ ⤵️
Մինչ մնացած նախաձեռնությունները կենտրոնացել են մեր հայրենակիցներին սնունդ, հիգիենայի պարագաներ և հագուստ տրամադրելու վրա, մենք ցանկանում ենք հավաքագրել կափարիչներն ու դրա դիմաց ստացված գումարով գնել տաքացուցիչներ ‼️, քանի որ առջևում ձմեռ է, իսկ բռնի տեղահանված ժողովրդից շատերը տեղափոխվում են բոլորովին դատարկ տներ կամ կացարաններ։
25 կիլոգրամ կափարիչը հավասար է 1 տաքացուցիչի։
Ուստի այն կազմակերպությունները, որոնք կցանկանան միանալ այս նախաձեռնությանը, ընդամենը պետք է հայտարարեն այդ մասին աշխատակիցներին, տեղադրեն որևէ տարա կափարիչների հավաքման համար և դիմեն մեզ տեղափոխությունը կազմակերպելու համար։
Մասնակցությունը կարող եք հաստատել՝ թողնելով մեկնաբանություն հետևյալ ձևաչափով՝ «Քաղաքացի +», «Կազմակերպություն +», «Դպրոց +», և մենք կապ կհաստատենք ձեզ հետ։
Շուտով նաև կհայտարարենք այս նպատակով կափարիչների համար Երևանում մշտական գործող հավաքման կետի մասին։ 📢
Գիտենք, որ յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով սատարում է մեր հայրենակիցներին, իսկ այս նախաձեռնությամբ, թեկուզ մի քանի կիլոգրամ հավաքագրելով կկարողանանք օգտակար բան ստեղծել։ ♻️
Սիրով սպասում ենք ձեր արձագանքին։
Հ.Գ. Իմիջիայլոց, մեզ արդեն միացել է 3 կազմակերպություն, որոնց մասին կհայտարարենք հերթով։ 💚
📍 «Ստանդարտ ընդ Փուրս» (Standard & Poor’s) միջազգային վարկանիշային կազմակերպությունը օգոստոսի 25-ին բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն` վարկանիշի հեռանկարը սահմանելով կայուն։
📌 Մանրամասներին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://disclosure.spglobal.com/ratings/en/regulatory/article/-/view/type/HTML/id/3047280
📍Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ:
📌 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:
🪙 Դիմերես` ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:
🪙 Դարձերես` ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
👥 Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:
✔️ Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
✅ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://www.cba.am/AM/News/Pages/30-Years-of-National-Currency.aspx .37itPH0d.dpbs
#ՀՀԿԲ
Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ, առողջ, անհոգ ու երջանիկ
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս:
Շնորհավոր
Ամանոր,
թող լինի խաղաղության,առողջության տարի
Հայտարարություն
Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես հայտնի է, ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:
Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
Հայտնում ենք ձեզ, որ կարող եք դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները ստանալու համար: Միաժամանակ այն հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, ևս կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով:
Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց և սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից:
Ընդ որում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց օպտիմալացման ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ:
#ՀՀԿԲ
Հուլիսի -ից օրենքը մտնում է ուժի մեջ.
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը․ ՈՒՂԻՂ Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասի...
Մեր մեծ ու փոքր բալիկներ, շնորհավոր ձեր տոնը!!!
Ապրեք բարի, մաքուր, խաղաղ մոլորակում և ձեր խինդ ու ծիծաղով ջերմացրեք ձեր աշխարհը!!!
Շնորհավորում ենք գարնան առաջին օրվա կապակցությամբ:
Թող գարունը բերի բրություն, խաղաղութուն, երջանկություն...
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
Հարցազրույց Ներսես Երիցյանի հետ Անկանխիկ գործարքների համակարգը թույլ կտա տնօրինել դեռ չստացած աշխատավարձը | Աստղիկ Սարգսյանի հարցազրույցը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ....
Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս…
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթը ԿԲ-ում 2021 թվականի տարեմուտի ընդունելությանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթը ԿԲ-ում 2021 թվականի տարեմուտի ընդունելությանը
Պահանջվում է իգական սեռի վարկային մասնագետ գրավատանը աշխատելու համար: Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում պարտադիր չէ: Գրավատունը գտնվում է ք. Երևանում ,Գայի պող. 19/22 հասցեում:
Հանգստյան օրը՝ կիրակի: Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] հասցեին:
7 Դեկտեմբեր...
Աղոթենք և վառ պահենք երկրաշարժի զոհերի հիշատակը .
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական...
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ
Contact the business
Telephone
Website
Opening Hours
Monday | 10:00 - 20:00 |
Tuesday | 10:00 - 20:00 |
Wednesday | 10:00 - 20:00 |
Thursday | 10:00 - 20:00 |
Friday | 10:00 - 20:00 |
Saturday | 10:00 - 18:00 |