EconoMood
Nearby media companies
Yerevan
Yekmalyan
Azatutyan Avenue
Stamford 06905
North Avenue, Erevan
Եթկպի, Erevan
Erevan
0046
Bld
2-Րդ Հարկ
Армения, Erevan
Yerevan
Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ
📊 EconoMood-ը ներկայացրել է ԵԱԶԲ կողմից հրապարակված «Մակրոտնտեսական կանխատեսում 2024 - 2026թթ․» զեկույցում ներառված կանխատեսումները 2024թ.-ի համար։
▪️ Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ն 2024թ․-ին Հայաստանում կանխատեսել է 7.5% տնտեսական աճ և 1.5% գնաճի մակարդակ։
https://t.me/EconoMood/5934
🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է «ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2024-2026թթ.»-ի զեկույցը, որի համաձայն՝ ՀՀ-ում 2024թ.-ին կանխատեսվում է 7.5% տնտեսական աճ, իսկ 2025 և 2026թթ.-ին ակնկալվում է համեմատաբար ցածր՝ 4.2% և 4.9% աճ։
▫️ ԵԱԶԲ կանխատեսումների համաձայն՝ 2024թ.-ին ՀՀ-ում գնաճը կկազմի 1.5%, իսկ 2025 և 2026թթ.-ին ավելի բարձր՝ 2.5% և 2%։
📈 2024թ.-ին Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրներում դրական տնտեսական աճի տեմպ է կանխատեսվում՝ Տաջիկստանում՝ 8%, ՀՀ-ում՝ 7.5%, Ղրղզստանում՝ 5.5%, Ղազախստանում՝ 5%, Բելառուսում՝ 3․4%, ՌԴ-ում՝ 3%:
https://t.me/EconoMood/5933
📊 Ընթացիկ տարվա ապրիլին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը ԵԱՏՄ երկրներում կազմել է 802.1 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 14.5%-ով:
▫️ Դիտարկվող ժամանակահատվածում գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատուժի 0.9%-ը՝ 2023թ․-ի ապրիլի 1%-ի համեմատ։
📉 2024թ.-ի ապրիլին Հայաստանում գործազուրկների թվաքանակը կազմել է 44.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3.3%-ով:
https://t.me/EconoMood/5931
🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2024թ.-ի մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Այս մասին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ):
▪️ Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 մլն դրամի չափով տուգանք:
https://t.me/EconoMood/5930
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
🔹 2024թ.-ի ապրիլին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 457.7 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1%-ով, իսկ 2022թ.-ի և 2021թ.-ի ապրիլի համեմատ աճել է համապատասխանաբար՝ 1.5 և 2.7 անգամ։
▪️EconoMood-ի հաղորդմամբ՝ ԿԲ տվյալներից պարզ է դարձել, որ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ ամսվա համեմատ դրամական փոխանցումների ծավալը ՀՀ-ում աճել է 3.2%-ով։
🔹 Այս ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 408.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 28.2%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 1.4 անգամ:
🔹 Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2024թ.-ի ապրիլին կազմել է շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.5 անգամ:
https://t.me/EconoMood/5929
Central Bank of Armenia
🔎 Հունիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում առաջին անգամ՝ գրեթե 10 տարի անց, տեղի է ունեցել 1.1 մլն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում:
🔹 Արտարժույթի հարթակը գործարկվել է ընթացիկ տարվա մայիսի 2-ից, և հնարավորություն է տալիս ավելի տեսանելի և շուկայական դարձնել դրամի արժեքն արտարժույթի նկատմամբ։ Հարթակում գործարքներն իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով և անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը:
🔹 Արտարժույթի շուկայի կարևոր դերերից մեկը իրացվելիության և գնի բացահայտման ապահովումն է։ Եթե արտարժույթի շուկան բարձր իրացվելի է և արժույթի գներն արտացոլում են իրական ժամանակում առաջարկի և պահանջարկի պայմանները, ապա այն օգնում է բիզնեսին և ներդրողներին տեղեկացված որոշումներ կայացնել՝ հիմնվելով արժույթի ճշգրիտ գնահատումների վրա։
https://t.me/EconoMood/5928
Armenia Securities Exchange
📌 Ընթացիկ տարվա մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ։
🔺 Արձանագրված խախտումներից 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով:
https://t.me/EconoMood/5927
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
📊 Ընթացիկ տարվա հունիսի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի ծավալը կազմել է 1004 մլրդ ՀՀ դրամ կամ 2024թ.-ի առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 77%-ը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 7.4%-ով, 2022թ.-ի ցուցանիշը՝ 27.7%-ով, իսկ 2021թ.-ինը՝ 57.1%-ով։
https://t.me/EconoMood/5926
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ
🏦 ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2024թ.-ի հունիսի 11-ի «Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն»-ը, համաձայն որի՝ 2024թ-ի առաջին եռամսյակում տնտեսությունում գնանկումային միջավայրը պահպանվել է՝ պայմանավորված համաշխարհային
տնտեսությունից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ և համախառն պահանջարկի որոշակի թուլացմամբ:
▫️ Ներուժային մակարդակից բարձր աճերի պահպանումը, ինչպես նաև վերջին ամիսներին աճի ոչ ներառական բնույթը, որոշակի անորոշություններ են պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ:
▪️ Մի կողմից՝ երկարաժամկետ ներուժային մակարդակից բարձր տնտեսական աճի պահպանումը կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայություն: Մյուս կողմից՝ տնտեսական աճի բարձր կենտրոնացվածությունն ու ոչ ներառական բնույթը կարող են վկայել տնտեսությունում թույլ պահանջարկի մասին, ինչն իր հերթին ենթադրում է զրոյական, նույնիսկ բացասական ՀՆԱ ճեղք:
https://t.me/EconoMood/5925
Central Bank of Armenia
🔎 Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսի 11-ին տեղի են ունեցել 30 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
🔹 AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 41․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.8126%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8․40% է:
🔹 Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
https://t.me/EconoMood/5924
Armenia Securities Exchange
🔎 Economood-ի հաղորդմամբ՝ հրապարակվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցը, ըստ որի համաշխարհային տնտեսության աճն ընթացիկ տարում կկայունանա 2.6%-ի մակարդակում՝ երեք տարվա ընթացքում առաջին անգամ մնալով կայուն՝ չնայած սրվող աշխարհաքաղաքական լարվածությանը և բարձր տոկոսադրույքներին:
📊 Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2024թ.-ին իրական ՀՆԱ-ի աճը գնահատվում է 5.5%, իսկ 2025թ.-ին կանխատեսվում է համեմատաբար ցածր՝ 4.9% աճ՝ 2024թ.-ի հունվարի 4.7% և 4.5% կանխատեսման համեմատ։
▫️ ԵԱՏՄ անդամ երկրներից 2024թ.-ին Ղրղզստանում ակնկալվում է 4.5% իրական ՀՆԱ-ի աճ, իսկ Ղազախստանում՝ 3.4%: Դիտարկվող ժամանակահատվածի համար Ռուսաստանում ՀԲ կողմից կանխատեսվել է 2.9% աճ՝ 2024թ.-ի հունվարի 1.3% կանխատեսման փոխարեն, իսկ Բելառուսում՝ 1.2% աճ:
https://t.me/EconoMood/5923
World Bank
World Bank Armenia
📌 EconoMood-ն ամփոփ ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսի կարևոր շեշտադրումները.
📉 ՀՀ-ում 2024թ.-ի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5%։
📈 2024թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը։
📉 Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023թ.-ի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ։
https://t.me/EconoMood/5922
Central Bank of Armenia
‼️🏦 ՀՀ ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 8%
Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
▪️ Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8%,
▪️ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.5%,
▪️ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.5%:
https://t.me/EconoMood/5921
Central Bank of Armenia
📊 ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
📉 2024թ.-ի մայիսին Հայաստան այցելել է 167 հազար 49 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 176 հազար 384-ի համեմատ։
▪️ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (14%) և Իրանին (7%):
https://t.me/EconoMood/5919
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA
‼️ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը ՌԴ, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբերին:
📈 Սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023թ.-ի համեմատ 2024թ.-ին ՀՀ-ից մրգերի արտահանումը ՌԴ ավելացել է առնվազն երկու անգամ:
https://t.me/EconoMood/5918
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
📊 EconoMood-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է պարենի գների ինդեքսը: Ընթացիկ տարվա մայիսին FAO-ի պարենի գների ինդեքսը կազմել է 120.4 կետ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.9%-ով, մինչդեռ տարեկան կտրվածքով նվազել է 3.4%-ով:
📈 Դիտարկվող ժամանակահատվածում FAO-ի հացահատկի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.3%-ով: Մայիսին բուսական յուղի գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7%-ով:
📉 FAO-ի շաքարի գների ինդեքսը դիտարկվող ժամանակահատվածում միջինում կազմել է 117.1 կետ՝ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազելով 7.5%-ով՝ գրանցելով երրորդ ամսական անընդմեջ անկումը, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազումը կազմել է 25.5%: Նշենք նաև, որ 2023թ.-ի հունվարից ի վեր գրանցած ամենացածր ցուցանիշն է:
📉 FAO-ի մսի գների ինդեքսն ընթացիկ տարվա մայիսին միջինում կազմել է 116.6 կետ, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով։
https://t.me/EconoMood/5917
🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում աշխատանքի շուկայի ցուցանիշները 2024թ.-ի ապրիլին։
📈 2024թ.-ի ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 750 հազ. 148 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.8%-ով:
💰 Միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ.-ի ապրիլին կազմել է 273 հազ. 243 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.8%-ով, որը պայմանավորված է հիմնականում ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածում աշխատավարձերի չափի՝ համապատասխանաբար 14.2% և 4.5% ավելացմամբ:
📊 Նշենք, որ 2024թ.-ի ապրիլին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.6% գնաճ:
https://t.me/EconoMood/5916
ՀՀ վիճակագրական կոմիտե/ Statistical Committee of RA
📌 ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։
▫️ 2024թ.-ի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» sw.gov.am ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900 հայտ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ։
▪️ Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։ Պարզեցման արդյունքում տնտեսվարողները տնտեսել են ժամանակ և ավելի քան 15 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։
https://t.me/EconoMood/5915
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
📍 Economood-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024թ.-ի մայիս ամսվա տվյալները։
🔎 ՀՀ ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 43 մլրդ դրամ: Իսկ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է ավելի քան 935 մլն դրամ։
🔹 2024թ.-ի մայիսին կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21․12%-ով` կազմելով ավելի քան 521 մլրդ դրամ։ Իսկ կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9%-ով։
🔹 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3.6 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը 95%-ով:
🔹 2024թ․-ի մայիսին բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 183 մլն դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 16%-ով։
https://t.me/EconoMood/5913
Armenia Securities Exchange
📌 ՀՀ ՊԵԿ-ն ամփոփել է ընթացիկ տարվա մայիսի 1-ից 31-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
▪️ 22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 4,508,210 դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11,000,000 ՀՀ դրամ։
▫️ 20 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 14,627,215 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 9,011,663 ՀՀ դրամ:
▪️ 13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 12,240,000 ՀՀ դրամ։
https://t.me/EconoMood/5912
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
📊 Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ 2024թ.-ի մայիսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում:
🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2%-ով, իսկ 2024թ.-ի ապրիլի համեմատ՝ 1.5%-ով:
📉 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ.-ի ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:
📊 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024թ.-ի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
📉 2024թ.-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.8%-ով:
https://t.me/EconoMood/5911
ՀՀ վիճակագրական կոմիտե/ Statistical Committee of RA
‼️ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, ֆիզիկական անձանց արժութային ռիսկերից զերծ պահելու նպատակով, ընդունել է որոշում, որի համաձայն առևտրային բանկերն այսուհետ արտարժույթով կարող են միայն դեբետային քարտեր թողարկել, իսկ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով:
🔎 Իրականացված վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ տրամադրված արտարժութային քարտային վարկերն ընթացիկ մանրածախ գնումների համար օգտագործելու և ընթացիկ արագ մարելու փոխարեն հիմնականում մեկ մեծ գնման համար են օգտագործվում ու երկարաժամկետ ժամանակահատվածում մարվում՝ շեղվելով քարտային վարկի տրամաբանությունից և երկարաժամկետում ստեղծում տատանողականության ռիսկեր։
▫️ Արտարժութային քարտային վարկերը կազմում են ընդհանուր սպառողական վարկային պորտֆելի 7-8%-ը։ Ուստի, հաշվի առնելով նշված քարտային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, փոխարենը զերծ կպահի հասարակությանն ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց։
https://t.me/EconoMood/5910
Central Bank of Armenia
🔎 Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը, որը կաջակցի ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացմանը։
▫️ Ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջև էներգետիկ համագործակցության կայացմանը:
▪️ ՀՀ էներգետիկայի ոլորտը մեծապես կախված է ներկրվող վառելիքից, հատկապես բնական գազից, որն էներգետիկ անվտանգության զգալի ռիսկեր է ստեղծում՝ զուգորդված համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։ Մասնավոր ներդրումների ներգրավումն էական նշանակություն ունի այս ոլորտում անհրաժեշտ լայնածավալ ծրագրերի ֆինանսավորման համար: Ծրագրով նախատեսվում է ներգրավել 550 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնավոր ներդրումներ։
https://t.me/EconoMood/5909
World Bank Armenia
🏦 ՀՀ ԿԲ-ն հրապարակել է 2023թ.-ի «Ֆինանսական կայունության» հաշվետվությունը.
▫️ 2023թ.-ին ֆինանսական համակարգն աճել է բնականոն տեմպերով՝ բավարարելով ֆինանսական ծառայությունների նկատմամբ բնակչության և տնտեսավարող սուբյեկտների պահանջարկը։ Ֆինանսական համակարգի կառուցվածքում շարունակում են գերակշռող մնալ առևտրային բանկերը՝ ակտիվների 83.2% տեսակարար կշռով։
📊 Նախորդ տարվա բարձր գնաճային միջավայրի մեղմման, ինչպես նաև միջազգային ֆոնդային շուկաների կայունացման պայմաններում կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են զգալի աճ՝ իրենց ակտիվների մեծությամբ դառնալով երկրորդը ֆինանսական համակարգում: Իսկ ոչ բանկ ֆինանսական միջնորդների շարքում վարկային կազմակերպությունների ակտիվների տեսակարար կշռի մասով արձանագրվել է նվազում:
📈 2023թ.-ին ՀՀ բանկային համակարգի կապիտալն աճել է շուրջ 116 մլրդ դրամով կամ 9.3%-ով՝ տարեվերջին կազմելով 1 տրլն 363 մլրդ դրամ։
📉 Թեև, հիփոթեքային վարկերի աճը որոշակիորեն դանդաղել է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ամենաբարձրը վարկավորման ճյուղային կառուցվածքում։
https://t.me/EconoMood/5908
Central Bank of Armenia
📈 Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2024թ.-ի մայիսին իրականացվել է 59.9 մլն գործարք՝ 1 տրլն 86.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ քանակային 4.4 մլն գործարքով կամ 8%-ով, իսկ արժեքային՝ 118.9 մլրդ ՀՀ դրամով կամ 12.3%-ով:
https://t.me/EconoMood/5907
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
🏠 Ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 հազար 988 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 26%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.8%-ով:
📊 2024թ.-ի ապրիլին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 4 հազար 528 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 16.4%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 0.2%-ով:
📈 Շարունակել են աճել նաև Երևանում անշարժ գույքի շուկայական միջին գները․ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել են 11.9%-ով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ մնացել են անփոփոխ։ Ընդ որում՝ բնակարանների գների աճ է գրանցվել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
▪️ Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 1106 վարձակալության գործարք, որը 2023թ.-ի ապրիլի համեմատ աճել է 10%-ով, իսկ 2024թ.-ի մարտի համեմատ՝ նվազել 10%-ով։
https://t.me/EconoMood/5906
Կադաստրի կոմիտե / Cadastre Committee
🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է ՀՀ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
🔹 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9.3%ով կամ 73.5 մլրդ դրամով:
🔹 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 31.9%-ով կամ 197.4 մլրդ դրամով:
🔹 Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 46.3 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 170.2 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
https://t.me/EconoMood/5905
ՀՀ ֆինանսների նախարարություն
‼️ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, ֆիզիկական անձանց արժութային ռիսկերից զերծ պահելու նպատակով, ընթացիկ տարվա մայիսի 24-ին ընդունել է որոշում, որի համաձայն առևտրային բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով։
https://t.me/EconoMood/5904
Central Bank of Armenia
📊 Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով:
📈 EconoMood-ի հաղորդմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️առևտրի շրջանառություն՝ 27.2%,
✔️շինարարություն՝ 17.8%,
✔️արդյունաբերություն՝ 16.3%,
✔️ծառայություններ՝ 0.8%։
▪️ 2024թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.7 անգամ. արտահանումը գրանցել է առաջանցիկ աճ՝ 2.9 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.6 անգամ:
📉 Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.7%-ով:
https://t.me/EconoMood/5902
ՀՀ վիճակագրական կոմիտե/ Statistical Committee of RA
EconoMood-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հրապարակել է 2024թ.-ի հունվար-մարտին ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների իրականացման ծավալների վերաբերյալ տեղեկատվություն:
📈 ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ.-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ շինարարական աշխատանքների ծավալի աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր երկրներում.
🇰🇬 Ղրղզստան՝ 33.8%,
🇰🇿 Ղազախստան՝ 15.9%,
🇧🇾 Բելառուս՝ 9.2%,
🇦🇲 Հայաստան՝ 6.2%,
🇷🇺 Ռուսաստան՝ 3.5%։
https://t.me/EconoMood/5901
Click here to claim your Sponsored Listing.
EconoMood տեղեկատվական-վերլուծական հարթակ
EconoMood-ը բացառապես տնտեսական ուղղվածությամբ տեղեկատվական-վերլուծական հարթակ է։
Որո՞նք են մեր նպատակները՝
🔺 Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում տեղի ունեցող զարգացումների համակողմանի լուսաբանում
🔺 Սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ վերլուծական բովանդակության տրամադրում
🔺 Լայն լսարանների համար մասնագիտական, պաշտոնական տեքստերի մատչելի հանրայնացում։
Մենք առաջարկում ենք տեղեկատվության ստացման երեք հարթակ՝
📌Economood.am լրատվական կայքը՝ https://economood.am/
📌EconoMood տելեգրամյան ալիքը՝ https://t.me/EconoMood
📌EconoMood ֆեյսբուքյան էջը։
📢Կապ մեզ հետ
📞+374 55 24 34 04
📨 [email protected]
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Yerevan, 0062
Armenian24news.am-ը անկախ հայկական մեդիա ընկերություն է, որը լուսաբանում է հայկական եւ միջազգային լուրեր
7 Nalbandyan, B. 2
Yerevan, 0010
Iravaban.net Blog is a news media website.It rpovides to its audience full coverage of recent popular events, represents famous people's opinions on certain topics, organizes inter...