Insure ապահովագրական գործակալ

📥INSURE ապահովագրական գործակալ
📥INSURE страховой агент
? We will present various materials related to both the insurance sector itself and related industries.

Գործակալությունը ստեղծվել է քաղաքացիների և կազմակերպությունների համար որակյալ ապահովագրական ծառայություններ մատուցելու և խորհրդատվություն տրամադրելու, իրազեկելու, ինչպես նաև ՀՀ ապահովագրական շուկան զարգացնելու նպատակով: Մենք պարբերաբար հրապարակելու ենք ՀՀ-ում նոր և գործող ապահովագրության տեսակների վերաբերյալ առաջարկներ, ներկայացնելու ենք տարբեր նյութեր անմիջապես ապահովագրական ոլորտին, ինչպես նաև ն

29/03/2022

Հարգելի հետևորդներ, խնդրեմ տեղեկացեք հաճախ տրվող հարցերից մեկի վերաբերյալ բյուրոյի պարզաբանմանը

Անդրադարձ #Բյուրոյին հաճախակի տրվող հարցերից մեկին.

❓«Որքա՞ն կկազմի իմ ԱՊՊԱ պայմանագրի վճարը նոր մեթոդաբանության համաձայն»։

Համաձայն ապահովագրավճարների հաշվարկման նոր մեթոդաբանության՝
🔸 Ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազիսային ապահովագրավճարի տարեկան չափն ավելացել է 3000 ՀՀ դրամով,
🔸 Նման պայմանագրի բացակայության դեպքում տարեկան բազիսային ապահովագրավճարը 41 հազար ՀՀ դրամ է։
🔸 Վերը հիշատակված բազիսային ապահովագրավճարը բազմապատկվում է Ձեր Բոնուս-Մալուս դասին համապատասխանող գործակցով (այդ գործակիցները փոփոխվել են միայն բարձր և միջին ռիսկայնության խմբում գտնվող ապահովադիրների համար), և կլորացումից հետո ստացվում է Ձեր տարեկան ապահովագրավճարի չափը (բոնուսային դասում գտնվող ապահովադիրների կողմից պայմանագրի առցանզ կնքման դեպքում բազիսային ապահովագրավճարը նվազեցվում է 5 տոկոսի չափով)։

🏪 Ձեր ապահովագրավճարի հաշվարկման հետ կապված հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք դիմել այն ապահովագրական ընկերությանը, ում հետ կնքել եք կամ պատրաստվում եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր։

#ԱՊՊԱ
#Ապահովադիրներ

Հայտարարություններ 06/12/2021

https://appa.am/index.php?al=announcements&pid=2&id=536&act=more

Հայտարարություններ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Photos from Insure ապահովագրական գործակալ's post 09/02/2021

Գյուղատնտեսության ապահովագրություն

Գյուղատնտեսության ապահովագրությունը պիլոտային ծրագիր է, որը գործում է 2019 թվականի սեպտեմբերի 30-ից: նախատեսված է 2019-2023թթ. համար և կրում է կամավոր բնույթ:

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի 50% — 60%-ի սուբսիդավորման միջոցով (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից)։

Գյուղատնտեսության ապահովագրությանը ենթակա են՝

# Ծիրան,
# Խաղող,
# Խնձոր,
# Դեղձ,
# Աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի)
# Կարտոֆիլ,
# Ձմերուկ/սեխ,
բուսատեսակները, որոնք հնարավոր է ապահովագրել կարկտահարություն, հրդեհ, գարնանային ցրտահարություն և հրդեհ ռիսկերից:

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծված պատասխանատու մարմինն է «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ԳԱԱԳ), որն իրականացնելու է գյուղատնտեսության ղեկավարումն ու զարգացումը։

Հարցեր վստահ եմ կլինեն: Զանգեք կամ գրեք մեզ ու կստանաք Ձեր հարցերի պատասխանը:

Նկարները՝ agropress.am, ankakh.com, b24.am կայքերից

08/02/2021

ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է.

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն որոշում է կայացրել վերսկսել տեղեկատվություն ուղարկել Ճանապարհային ոստիկանություն ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների վերաբերյալ, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճանապարհային ոստիկանության հետ՝ նշված տեղեկատվության հիման վրա պատահարում ներգրավված՝ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու և պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին լինել ուշադիր և ժամանակին կնքել կամ վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը։

Հիշեցնում ենք նաև, որ ԱՊՊԱ ունենալու դեպքում`

✅ Մեղավոր սեփականատերը (վարորդը) իր ապահովագրական ընկերության միջոցով հնարավորություն կունենա փոխհատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց (հետիոտն, ուղևորներ, այլ վարորդներ) պատճառած վնասները,
✅ Տուժողը կստանա անձնական վնասների (առողջության վերականգնման ծախսերի, չստացված աշխատավարձի, մահվան ծախսերի) և գույքային վնասների (մեքենա և այլ գույք) հատուցում։

Photos from Insure ապահովագրական գործակալ's post 01/02/2021

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի դեպքում պատահարին մասնակից վարորդների կողմից պատահարի ինքնուրույն գրանցման համար նախատեսված փաստաթուղթ է:
Համաձայնեցված հայտարարագրով վարորդները կարող են գրանցել հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ բավարարող ավտոպատահարները՝

✅ տեղի է ունեցել ապահովագրական պատահար,

✅ ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնցից առնվազն մեկը պատահարի պահի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,

✅ ապահովագրական պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանցից մեկին,

✅ ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներից մեկի վարորդն ընդունում է, որ ապահովագրական պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և վարորդների միջև առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,

✅ տվյալ ապահովագրական պատահարով տուժողի կամ նրա ավտոմեքենայի վարորդի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը, եթե համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է թղթային եղանակով:

#ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ #

❗️❗️ մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չկա,
❗️❗️ առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված թղթային հայտարարագրի հիման վրա #ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող
գերազանցել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը:

01/02/2021

✅ Ցանկանում եք արագ կնքել #ԱՊՊԱ պայմանագիր`
Դիմեք INSURE ապահովագրական գործակալին
✅Կարիք ունեք նախնական #ԱՊՊԱ խորհրդատվության`
Դիմեք INSURE ապահովագրական գործակալին
✅Խնդիր ունեք ապահովագրողի հետ, ծանոթ չեք #ԱՊՊԱ կանոններին`
Դիմեք INSURE ապահովագրական գործակալին
✅Ցանկանում եք վերադարձնել վաղաժամկետ դադարեցված #ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի մնացորդը`
Դիմեք INSURE ապահովագրական գործակալին:

Հաճախորդի գոհունակությունը մեր գործունեության հիմնաքարն է, դիմեք և համոզվեք:

29/01/2021

Հայաստանի ապահովագրական շուկան ձևավորվել և սկսել է զարգանալ 1996 թվականի, նոյեմբերի 19-ին «Ապահովագրության մասին» առաջին օրենքն ընդունելուց հետո։ Օրենքը մեծ դեր խաղաց ապահովագրական ոլորտի արագ զարգացման և կայունացման մեջ: 2000 թվականի դրությամբ երկրում գործում էին 25 լիցենզավորված ապահովագրական ընկերություններ։ Շուկայի կարգավորումն այդ ժամանակահատվածում իրականացնում էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ, 2006 թ. հունվարի 1-ին այդ գործառույթի իրականացումն անցավ Կենտրոնական բանկին։ ԿԲ-ն ապահովագրական գործընթացին առնչվող որոշումները վերահսկելու քայլեր ձեռնարկեց և ընդունեց ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր։ ՀՀ օրենսդրական դաշտը կարգավորվելուց հետո ապահովագրական ընկերությունների թիվը սկսեց նվազել՝ աստիճանաբար հասնելով մինչև 6 ապահովագրական ընկերության։
Ապահովագրական ոլորտը ՀՀ-ում բուռն զարգացում ապրեց ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը ներդնելուց հետո։ ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՊՊԱ համակարգի ներդրման, վերահսկման և սպասարկման համար հիմնադրեց Ավտոապահովագրողների Բյուրոն, որը նպաստեց ոլորտի արագ զարգացմանը, ինչպես նաև շահառուների (մեքենաների սեփականատերերի, վարորդների և այլն) մոտ առաջացող խնդիրների արագ լուծմանը։ ԱՊՊԱ համակարգը մարդկանց ապացուցեց իր շահավետությունը, արդյունավետությունը և լուրջ սոցիալական խնդիրների լուծման հարցում իր առանցքային դերը: Պարտադիր ապահովագրությանը համակարգը ներդնելուց հետո ՀՀ քաղաքացիները սկսեցին հետաքրքրվել և օգտվել նաև ապահովագրության կամավոր տեսակներից, այդ թվում ՝ ճամփորդության, առողջության, բնակարանների, դժբախտ պատահարների, ԿԱՍԿՈ և այլ ապահովագրության տեսակներ։
2021թ. դրությամբ ՀՀ-ում գործում են թվով 6 ապահովագրական ընկերություններ` «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Ռեսո» ԱՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ։ Նշված կազմակերպությունները տրամադրում են պարտադիր և կամավոր ոչ կյանքի ապահովագրական պրոդուկտներ, մասնավորապես`
• ԱՊՊԱ, ԱՊԿԱ
• առողջության ապահովագրություն,
• դժբախտ պատահարներից ապահովագրություն,
• տրանսպորտային փոխադրամիջոցների ապահովագրություն կամ ԿԱՍԿՈ,
• գույքին հասցված վնասներից ապահովագրություն,
• բեռների ապահովագրություն,
• պատասխանատվության ապահովագրություն,
• ֆինանսական վնասների ապահովագրություն,
• ճամփորդության կամ աջակցության ապահովագրություն, և այլն։

ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո՝ 2011-ից սկսած մինչ այժմ, ապահովագրական շուկայում ապահովագրության ամենապահանջված տեսակներն են՝
1. ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը – ԱՊՊԱ,
2. առողջության ապահովագրությունը,
3. հրդեհից, բնական աղետներից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրությունը,
4. ցամաքային տրանսպորտի ապահովագորություն – ԿԱՍԿՈ։

28/01/2021

Շնորհավոր տոնդ, հայ զինվոր: Շնորհավոր տոնդ, հայկական բանակ:

Photos from Insure ապահովագրական գործակալ's post 27/01/2021

Փոքրիկ ակնարկ ապահովագրության պատմությունից
Краткий обзор страховой истории.
Brief overview of insurance history.

Նկարները`
www. insur-info.ru և www.davislibrary.wodpress.com.

26/01/2021

Ապահովագրությունը խոշոր և անկանխատեսելի վնասները վերածում է փոքր և կանխատեսելի ծախսերի: Սա է ապահովագրության հիմնական դերը մեր կյանքում, ինչ էլ ընկած է մեր գործունեության մեկնարկի հիմքում:
Բարի երթ:
Страхование превращает непредвиденные большие убытки в маленькие и предвиденные затраты. Это основная роль страховании в нашей жизни, которая является основой для старта нашей деятельности.
Удачи.
Insurance makes unexpected and large losses into small and foreseeable costs. This is the main role of insurance in our life, which is the basis for starting our business.
Good luck.

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

Малатия-Себастия
Yerevan
Other Insurance Agents in Yerevan (show all)
Ապահովագրական Խորհրդատու Ապահովագրական Խորհրդատու
Yerevan

Ապահովագրական խորհրդատուն ԿԲ-ի կողմից լիցենզավորված և ՀՀ գործող օրենսդրությամբ կարգավորվող ապահովագր

AvantGuard Risk Solutions LLC AvantGuard Risk Solutions LLC
11 Khanjyan Str
Yerevan

ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ սկսած 2004թ-ից:

Insurance Consulting&Training group Insurance Consulting&Training group
Գ. Լուսավորիչ 12
Yerevan, 0010

Welcome and thank you for your interest in our Company, with us you will find the best services for your insurance needs and knowledge!

ԱՁ Խաչատուր Հարությունյան ԱՁ Խաչատուր Հարությունյան
Yerevan, 0099

Ապահովագրական ծառայություններ շատ մատչելի գներով: Զանգահարել +37496398172 կամ +37493560050 հեռախոսահամարով։