My nutrition and metabolism
Ամեն ինչ սննդի, նյութափոխանակության, առողջության և գեղ
📝Խոլինը ամինաթթուների ածանցյալ է, որը նախկինում դասակարգված որպես B խմբի վիտամին, մինչև 1980 թվականը սխալմամբ կոչվում էր վիտամին B4:
✍️Այս մոլեկուլը գործում է որպես ացետիլխոլինի և բետաինի նախորդող: Խոլինը սինթեզվում է փոքր քանակությամբ լյարդի կողմից գլիցինից, սակայն օրգանիզմում պատշաճ քանակը պետք է ապահովվի սննդի կամ սննդային հավելումների💊 միջոցով:
🔵Դերը և նշանակությունը։
Խոլինը մասնակցում է նյութափոխանակությանը, լիպիդների և խոլեստերինի տեղափոխմանը և նյարդային հաղորդիչների սինթեզին։ Այն պաշտպանում է լյարդը ճարպի կուտակումից։
Այն որոշ ֆոսֆոլիպիդների բաղկացուցիչ է, որոնք կարևոր դեր են խաղում բջջային թաղանթների կառուցվածքի և ֆունկցիայի մեջ:
🔴Անբավարարությունը։
Խոլինի անբավարար ընդունումը կարող է նպաստել լյարդի և մկանների վնասմանը:
🔻Ճանաչողական գործառույթների նվազում (հիշողություն, կենտրոնացում);
🔻Լյարդի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են լյարդի ճարպային հիվանդությունը;
🔻Տրամադրության խանգարումներ;
🔻Մկանային հոգնածություն;
🔻Մարզիկների տոկունության նվազում:
Այնուամենայնիվ, այս անբավարարության ախտանիշները միշտ չէ, որ տեսանելի են:
🟡Խոլինի անբավարարությանը հակված են առավելապես՝
🔸հետդաշտանադադարի տարիքի կանայք,
🔸խրոնիկ ալկոհոլ օգտագործողները,
🔸խիստ վեգան դիետայի հետևող մարդիկ,
🔸որոշակի գենետիկ մուտացիաներ ունեցող մարդիկ,
🔸մարզիկները:
🟢Աղբյուրները։
Խոլինը կարող է սինթեզվել օրգանիզմի կողմից, սակայն այդ սինթեզը անբավարար է, ինչը սննդի միջոցով խոլինի ընդունումը դարձնում է անհրաժեշտ:
Սննդի հիմնական հայտնի աղբյուրներն են ձուն🥚, միսը🥩 և ձուկը🐟։
Առողջ եղեք եւ հրտեւեք էջին🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ #խոլին #վիտամին
Վիտամին K-ն ներառում է՝
📌վիտամին K1՝ ֆիլոքինոն, որն ունի բուսական ծագում
📌վիտամին K2՝ մենաքինոն, որն ունի կենդանական (ավելի ճիշտ՝ բակտերիալ) ծագում:
📌վիտամին K3՝ սինթետիկ մենադիոն:
🔵Զգայունությունը՝ Ճարպալուծ վիտամինների շարք է, զգայուն է լույսի🔆 և օքսիդացման նկատմամբ:
🟣Դերը և նշանակությունը՝
✅Վիտամին K-ն մասնակցում է սպիտակուցների ակտիվացմանը՝ հատկապես կարևոր է արյան🩸 կոագուլյացիայի՝ մակարդման (վիտամին K1) և ոսկրային🦴 նյութափոխանակության (վիտամին K2) համար: Պրոթրոմբինից թրոմբին ակտիվացումը պահանջում է վիտամին K;
✅ որոշակի կարբոքսիլացման ռեակցիաների կոֆակտոր է:
🔴Անբավարարությունը՝
Բացի աղիքային յուրացման խանգարումներից, անբավարարությունը չափազանց հազվադեպ է: Եթե այնուամենայնիվ առաջանում է անբավարարություն, ապա այն հանգեցնում է մակարդման խանգարումների՝ պրոկոագուլյանտ սպիտակուցների ակտիվության նվազման և պրոտոմբինային ժամանակի (հրահրված կոագուլյացիայի ժամանակ) ավելացման պատճառով:
🦴Ոսկորներում վիտամին K2-ի պակասը հանգեցնում է անբավարար կարբոքսիլացված օստեոկալցինների սեկրեցիայի:
Բացի այդ, α-տոկոֆերոլի (Վիտամին E) բարձր չափաբաժնով ընդունումը վիտամին K-ի անբավարարություն ունեցող անհատների մոտ կարող է արյան🩸 մակարդելիության խանգարումներ առաջացնել:
🟢Սննդային աղբյուրները՝
🥦Բանջարեղեն, հատկապես կանաչ տերևավոր🥬, միս🥩, լյարդ և ձու🥚:
Էնդոգեն սինթեզը իրականանում է աղիքային ֆլորայի🧫 կողմից։
🥬Վիտամին K1-ը հիմնականում հայտնաբերված է մուգ կանաչ տերևավոր բանջարեղենում (խոտաբույսեր, կաղամբ, սպանախ, կանաչի և խաչածաղկավորներ) և որոշ բուսական յուղերում:
🧫Մենաքինոնները (վիտամին K2) սինթեզվում են բակտերիաների կողմից և հիմնականում հանդիպում են կենդանական ծագման մթերքներում (լյարդ, տավարի միս🥩 և թռչնամիս🐔, ձվի դեղնուց🐣 և ֆերմենտացված կաթնամթերք🥛) և ֆերմենտացված մթերքներում: Այնուամենայնիվ, քիչ տեղեկություններ կան մենաքինոնների (վիտամին K2) տեսակների և քանակական պարունակության, ինչպես նաև սննդից դրա կլանման մասին:
Առողջ եղեք և հետևեք էջին🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ #վիտամիններ #վիտամին
Վիտամին E` տոկոֆերոլ
Վիտամին E-ն չորս տոկոֆերոլների (ալֆա, բետա, դելտա և գամմա) և չորս տոկոտրիենոլների (ալֆա, բետա, դելտա և գամմա) ընդհանուր տերմին է, որոնք ունեն տարբեր հակաօքսիդիչ գործառույթներ:
🔵Զգայունությունը՝ ճարպալուծ վիտամին է, զգայուն է լույսի🔆, ջերմության🔥 և օքսիդանտների նկատմամբ։
🟣Դերը և նշանակությունը՝
Դրա հիմնական հատկությունը հակաօքսիդանտ գործառույթն է, որը թույլ է տալիս, մասնավորապես, իր լիպոֆիլության պատճառով, սահմանափակել լիպիդային պերօքսիդացումը: Դրա հակաօքսիդանտ ուժը կախված է էնդոգեն և էկզոգեն ծագման այլ հակաօքսիդանտների հետ սիներգիկ և կոմպլեմենտար ազդեցություններից, ինչպիսիք են վիտամին C-ն կամ կարոտինոիդները:
Այսպիսով, այն.
✅Հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, այն պաշտպանում է անփոխարինելի ճարպաթթուները, վիտամին A-ն, վիտամին C-ն և բջջաթաղանթները;
✅Պայքարում է անպտղության դեմ;
✅Ունի հակամակարդիչ ազդեցություն։
🔴Անբավարարությունը հազվադեպ է և դրսևորվում է անեմիայով🩸 և ռետինոպաթիաներով։
Վիտամին E-ի պակասը առաջացնում է նաև նյարդաբանական ախտանիշներ, ներառյալ ատաքսիա: Այն նկատվում է լյարդի խոլեստատիկ հիվանդությամբ, ծանր թերսնուցմամբ, լիպիդների կլանման խանգարումներով և կիստիկական ֆիբրոզով (մուկովիսցիդոզով) տառապող հիվանդների մոտ:
🟢Սննդային աղբյուրները՝
🌵 բուսական՝ հացահատիկայիններ, յուղեր, ընկուզեղեն;
🐄 կենդանական՝ ձու🥚, միս🥩, ենթամթերք, կաթ🥛, ձողաձկան լյարդի յուղ…
Առողջ եղեք և հետևեք էջին🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին D` Կալցիֆերոլ
📌Միավորը՝ 1 գ կալցիֆերոլ = 40 IU
🔵Զգայունությունը՝ ճարպալուծ վիտամին է, զգայուն է լույսի🔆, ջերմության🔥 և օքսիդանտների նկատմամբ:
🟣Դերը և նշանակությունը՝
✅ավելացելնում է կալցիումի յուրացումը;
✅ակտիվացնում է իմունային համակարգը;
✅Մասնակցում է ֆոսֆոկալցիային նյութափոխանակությանը և հոմեոստազի պահպանմանը;
✅Մասնակցում է ոսկրերի, աճառների և ատամների🦷 հանքայնացմանը։
🔴Անբավարարությունը
👧🏻երեխաների մոտ առաջացնում է հիվանդություն, որը կոչվում է «ռախիտ», որը պատասխանատու է ոսկրային դեֆորմացիայի և տետանիայի համար:
👵🏼Մեծահասակների մոտ անբավարարությունը առաջացնում է օստեոմալացիա (ոսկրերի դեկալցիֆիկացում), որը պայմանավորված է ոսկրերի հանքայնացման խանգարմամբ՝ կալցիումի և սննդային ֆոսֆորի կլանման նվազման պատճառով:
Վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկրերի հանքային խտության նվազմանը և տարեց մարդկանց, հատկապես հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց, նախատրամադրում է օստեոպորոզի, ինչը կարող է հանգեցնել կոտրվածքների մեծ ռիսկի:
❗️Վիտամին D-ի ավելցուկը առաջացնում է փսխում🤮, պոլիուրիա, սրտխփոց🫀 և անդառնալի հիպերկալցիֆիկացում:
🟢Աղբյուրները՝
✔️ էկզոգեն՝ արտաքինից. ճարպոտ ձուկ🐟, ձվի դեղնուց🍳, լյարդ (հատկապես ձողաձկան լյարդի յուղը, որը պարունակում է վիտամին D-ի բարձր կոնցենտրացիաներ);
☑️ էնդոգեն՝ օրգանիզմի մեջ. սինթեզվում է մաշկի էպիդերմիսի խորքային բջիջների կողմից խոլեստերինից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ☀️(UV-B) անմիջական ազդեցության ներքո (և հետևաբար արևի☀️ ազդեցության ժամանակ):
Այս սինթեզը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ բնակության վայրից🏖, սեզոնից🌤, տարիքից👨🏼💼, մաշկի պիգմենտացիայից👴🏿, կրած հագուստից 👕և արևապաշտպան միջոցների օգտագործումից🧴։
Առողջ եղեք և հետևեք էջին 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ #վիտամիններ #վիտամին
Վիտամին A` ռետինոլ
Վիտամին A տերմինը միավորում է սննդի մեջ առկա ազատ և էսթերացված ռետինոլը, նրա մետաբոլիտները, որոնք արտադրվում են օրգանիզմում և պատասխանատու են նրա կենսագործունեության համար (ռետինալ և ռետինոինաթթուներ), ինչպես նաև պրովիտամինային կարոտինոիդները (β-կարոտին, α-կարոտին և β-կրիպտոքսանթին): Սրանք բոլորը ունեն նույն ազդեցությունը, և հետևաբար, ընդհանուր միավորը ER-ն է (ռետինոլի համարժեքը):
1 RE = 1 մկգ ռետինոլ = 6 մկգ բետա-կարոտին = 3,33 IU (միջազգային միավոր):
🔵Զգայունությունը։
Ճարպալուծ վիտամին է; Զգայուն է լույսի, օքսիդացման և ջերմության նկատմամբ (բացառությամբ եթե թթվածինը բացակայում է):
🟣Դերը և նշանակությունը։
Վիտամին A-ի դերը մեծամասամբ պայմանավորված է ռետինոաթթուների դերով։
✅Մասնակցում է լորձաթաղանթի էպիթելի (մասնավորապես՝ աչքի էպիթելի) տարբերակմանը;
✅Մասնակցում է ցանցաթաղանթի էպիթելի տարբերակմանը մթնշաղային տեսողության մեջ👀;
✅Մտնում է մաշկի կառուցվածքային կազմի մեջ;
✅Դերակատարում ունի որոշ քաղցկեղների կանխարգելման գործում (մասնավորապես՝ բրոնխոթոքային🫁);
✅Մասնակցում է ստերոիդ հորմոնների սինթեզին։
✅Մասնակցում է գենոմի արտահայտման (էքսպրեսիայի) կարգավորմանը
✅Մասնակցում է իմունային համակարգի գործունեության կարգավորմանը
🔴Անբավարարությունը։
Վիտամին A-ի անբավարարությունը դրսևորվում է հատկապես ներարգանդային և հետծննդյան աճի հետաձգմամբ, ինչպես նաև բնածին արատներով, մթնշաղային տեսողության կորստով, աչքի կոնյուկտիվայի չորությամբ, կարող է առաջացնել աչքի վնասում, որը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև կուրության😵։
🟢Սննդային աղբյուրները։
Միայն կենդանական ծագման մթերքները (օրինակ՝ ձկան յուղը, կարագը🧈, լյարդը և այլն) պարունակում են ռետինոլ։ Բուսական մթերքները (հատկապես կանաչ🥦🥬, նարնջագույն🍊🍑 կամ կարմիր🍎🍓, օրինակ՝ գազարը🥕, դեղին կամ նարնջագույն քաղցր կարտոֆիլը🍠, սեխը, դդումը, մանգոն, կանաչ տերևավոր բանջարեղենը և այլն) ապահովում են պրովիտամինային կարոտինոիդներ։
Ռետինոլի հիմնական սննդային աղբյուրներն են օրգանների միսը, ձվի դեղնուցը և կարագը:
β-կարոտինի հիմնական սննդային աղբյուրներն են բանջարեղենը (գազար, քաղցր կարտոֆիլ, կանաչ տերևավոր բանջարեղեն) և մրգերը (մանգո, սեխ):
Առողջ եղեք և հետևեք էջին։ 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին C` ասկորբինաթթու
🔵Զգայունություն։ Այս շատ փխրուն ջրաշուծ վիտամինը զգայուն է լույսի🔆, ջերմության🔥 և օքսիդացման նկատմամբ: Այն ավելի լավ է պահպանվում թթվային միջավայրում։
🟣Դերը և նշանակությունը։
✅հակաօքսիդանտ՝ չեզոքացնում է ազատ ռադիկալները
✅իմունոխթանիչ և հակաասթենիկ (մասնակցում է հակամարմինների արտադրությանը)
✅խթանում է ոչ հեմային (բուսական մթերքներից) երկաթի յուրացումը
✅օգնում է արյան մեջ երկաթի փոխադրմանը
✅մասնակցում է բջջային, հումորալ, հորմոնալ և հյուսվածքային նյութափոխանակությանը
✅մասնակցում է կոլագենի և էլաստինի սինթեզին
✅մասնակցում է ոսկրացմանը
✅նպաստում է թունավոր նյութերի վերացմանը
🔴Անբավարարությունը։ Այն հանդիսանում է ցինգայի (լնդախտի) պատճառ (հեմոռագիկ դրսևորումներ, ասթենիա, վարակների նկատմամբ դիմադրողականության նվազում, ցավ, մահացության բարձրացում): Որոշ բանջարեղեններ պարունակում են ասկորբինաթթու օքսիդազ, որը ֆերմենտ է, որը քայքայում է վիտամին C-ն:
🟢Սննդային աղբյուրները։ Վիտամին C-ի սննդի հիմնական աղբյուրները մրգերն են (օրինակ՝ սև հաղարջ և ցիտրուսային մրգեր🍋) և բանջարեղենը (հատկապես մաղադանոսը և կարմիր պղպեղը🌶):
Առողջ եղեք և հետևեք էջին 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին B12` կոբալամին
Վիտամին B12, որը նաև կոչվում է կոբալամին, վերաբերում է կոբալտի հիման վրա ջրալուծ մի շարք մոլեկուլների շարքին, որոնք ներգրավված են պրոպիոնատի և վիտամին B9-ի նյութափոխանակության մեջ: Հետեւաբար վիտամին B9-ի և B12-ի նյութափոխանակության միջև կա փոխկապակցվածություն:
🔵Զգայունություն՝ ջրալուծ վիտամին է, զգայուն է լույսի և խոնավության նկատմամբ:
🟣Դեր և նշանակություն։
✅Մասնակցում է կարմիր արյան բջիջների՝ էրիտրոցիտների ձևավորմանը;
✅Մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին
🟢Աղբյուրները։
Վիտամին B12-ը սինթեզվում է միկրոօրգանիզմների, հիմնականում բակտերիաների և արխեաների կողմից, հատկապես նրանց, որոնք առկա են որոճուկում (խոշոր եղջերավոր կենդանիներ մարսողական համակարգի չորս բաժանմունքներից առաջինում): Հետևաբար Վիտամին B12-ը հիմնականում կենդանական խագում ունի🐄։ Հիմնական սննդային աղբյուրներն են կենդանական օրգանների միսը (հատկապես լյարդը), ձուկը🐟, ձուն🥚, միսը🥩, կաթը🥛 և այլ կաթնամթերք🧀🧈:
🔴Անբավարարությունը։
Վեգանները խիստ ենթակա են այս վիտամինի անբավարարության, ինչպես նաև իլեոստոմիայի ենթարկված անձիք (քանի որ կոբալամինը ներծծվում է իլեումում):
Ինչպես վիտամին B9-ի դեպքում, վիտամին B12-ի պակասը առավել հաճախ արտահայտվում է մեգալոբլաստիկ անեմիայով։ Այն ուղեկցվում է թթվածնի փոխադրման խանգարման հետ կապված ախտանիշներով, ինչպիսիք են հոգնածությունը կամ շնչառության դժվարեցումը: Վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել նաև նյարդաբանական ախտանիշների՝ ուղեղի և ողնուղեղի պրոգրեսիվ դեմիելինացիայով, որն ուղեկցվում է շարժողական և զգայական խանգարումներով։ Այս ախտանիշները կարող են կապված լինել նաև նեյրոնների դիսֆունկցիայի հետ, որոնք ծագում են որոշակի հոգեկան խանգարումների՝ դյուրագրգռության, հիշողության և տրամադրության խանգարումների հետևանքով: Նյարդաբանական դրսևորումները նահանջում են վիտամին B12-ի մակարդակի կարգավորման արդյունքում, այնուամենայնիվ առավել հաճախ հետևանքները պահպանվում են:
Առողջ եղեք և հետևեք էջին։ 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին B9՝ ֆոլաթթու
Վիտամին B9-ը ընդհանուր անվանումն է, որը միավորում է սննդի մեջ բնականում առկա ֆոլատները և դրա սինթետիկ ձևը՝ ֆոլաթթուն, որը առկա է հարստացված սննդի և հավելումների մեջ: Ֆոլաթթուն ավելի կայուն է, քան ֆոլատները և ունի ավելի լավ կենսահասանելիություն: Կենսահասանելիության այս տարբերությունը հաշվի առնելով, օգտագործվում է սննդային ֆոլատների համարժեքներ հասկացությունը:
🔵Զգայունություն։ ջրալուծ, ջերմազգայուն🔥 վիտամին է, զգայուն է լույսի☀️ և օքսիդացման նկատմամբ:
🟣Դերը։ Մասնակցում է՝
✅վերարտադրողական օրգանների աշխատանքին;
✅մարսողական համակարգի աշխատանքին;
✅նյարդային համակարգի ձևավորմանը;
✅պտղի մոտ նյարդային խողովակի փակման արատների կանխարգելմանը
✅B1 և B12 վիտամինների յուրացմանը:
✅ամինաթթուների նյութափոխանակությանը
✅բջիջների բաժանմանը
🔴Անբավարարություն։
Ֆոլաթթվի անբավարարությունը առաջին հերթին դրսևորվում է արագորեն նորացող հյուսվածքներում, ինչպիսիք են արյան բջիջները🩸: Արդյունքում, վիտամին B9-ի անբավարարության առաջնային հետևանքը մեգալոբլաստիկ անեմիան է, այսինքն՝ արյան աննորմալ մեծ կարմիր բջիջների արտադրությունը՝ վատ տարբերակված կորիզներով:
🤰🏻Հղիության ընթացքում անբավարարությունը երբեմն հանգեցնում է պտղի նյարդային խողովակի ձևավորման թերության, հիվանդությունը կոչվում է «spina bifida»: Նյարդային խողովակի փակման արատները զարգացման բնածին արատների մի ամբողջություն են, որոնք առաջանում են սաղմի առաջացման վաղ փուլերում նյարդային խողովակի թերի փակման հետևանքով: Չնայած այս սաղմնային անոմալիաներից տուժած կանայք հիմնականում ընդունած են լինում վիտամին B9-ի նորմալ քանակ, այնուամենայնիվ նրանց վիտամին B9 կոնցենտրացիաները շիճուկում և կարմիր արյան բջիջներում (էրիթրոցիտներում) ցածր են լինում: Ֆոլաթթվի հավելումների💊 նախաբեղմնավորման շրջանում ընդունումը ունի լավ հաստատված պաշտպանիչ դեր։
Ախտանիշները կարող են դրսևորվել նաև բերանի խոռոչի և կոկորդի խոցերի տեսքով, նյարդաբանական և մարսողական խանգարումներով, և կրծքով կերակրվող 🤱🏻նորածինների մոտ զարգացման հետ կապված խնդիրներով։
🟢Սննդի աղբյուրներ. Վիտամին B9-ի սննդի հիմնական աղբյուրներն են լոբազգիները🥜, կանաչ🥑 եւ տերևավոր🥬 բանջարեղենը, լյարդը, ձվի դեղնուցը🍳, շագանակը🌰, նուշը: Գարեջրի խմորիչը🍺 և ցորենի ծիլերը նույնպես ֆոլաթթվի աղբյուրներ են:
Առողջ եղեք և հետևեք էջին 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին B8` վիտամին H կամ բիոտին
Բիոտինը չի սինթեզվում օրգանիզմի կողմից։ Սակայն, աղիքային միկրոբիոտան այն արտադրում է մեծ քանակությամբ, այնուամենայնիվ հայտնի չէ, թե արդյոք այդ սինթեզը կարող է նպաստել օրգանիզմի վիտամին B8-ի կարիքների բավարարմանը:
🔵Զգայունություն: ջրալուծ վիտամին է։ Այն կայուն է ջերմության🔥նկատմամբ, բայց զգայուն է օքսիդացման և լույսի🔆 նկատմամբ:
🟣Դերը։
Բիոտինը կոֆակտոր է մի քանի կարբոքսիլազների համար, որոնք մասնակցում են ճարպաթթուների սինթեզին, գլյուկոնեոգենեզին և ճյուղավորված շղթայով ամինաթթուների կատաբոլիզմին:
Այսպիսով այն՝
✅մասնակցում է ճարպաթթուների սինթեզին և, հետևաբար, լիպիդային նյութափոխանակությանը.
✅ներգրավված է ածխաջրերի նյութափոխանակության մեջ;
✅ակտիվ մասնակցում է մաշկի և մազածածկույթի👩🦰 զարգացմանը:
🔴Անբավարարությունը։
Դրա պակասը հանդիպում է չափազանց հազվադեպ և այն դրսևորվում է հատկապես դերմատիտով, մազաթափությամբ🧑🦲, կոնյուկտիվիտով👁, ատաքսիայով, անորեքսիայով և երեխաների զարգացման հետաձգմամբ:
🟢Սննդի աղբյուրները։
Բոլոր մթերքները պարունակում են հետքային քանակներ:
Սննդի հիմնական աղբյուրներն են լյարդը, եփած ձուն🥚, սունկը🍄, որոշ պանիրներ🧀, խմորիչը և լոբազգիները🥜 ։ Ավելի փոքր քանակություններ կան անյուղ մսի🥩, մրգերի🍏, հացահատիկի🍚 և հացի🍞 մեջ:
🚫Ավիդինը ձվի🥚 սպիտակուցում առկա սպիտակուց է, որը արգելափակում է վիտամին B8-ի յուրացումը։
👩🦰Բիոտինի այլընտրանքային "Վիտամին H" անվանումը գալիս է անգլերեն "Hair" ՝ մազ, բառից, որոնց առողջության համար այս վիտամինը ունի կարևոր նշանակություն։
Առողջ եղեք և հետևեք էջին 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին B6՝ պիրիդոքսին
Երեք նյութեր՝ պիրիդոքսին, պիրիդոքսամին և պիրիդոքսա, նույն ազդեցությունն ունեն: Նրանց ֆոսֆատային ածանցյալները նույնպես ազդում են նույն կերպ:
🔵Զգայունություն. ջրաշուծ վիտամին է, այն փոփոխվում է լույսի 🔆 ազդեցությունից:
🟣Դերը և նշանակությունը։
✅ավելի քան 60 ֆերմենտային ռեակցիաների կոֆերմենտ է;
✅մասնակցում է ամինաթթուների նյութափոխանակությանը;
✅մասնակցում է նյարդային հաղորդիչների սինթեզին։
🔴Անբավարարությունը։
Վիտամին B6-ի պակասը հազվադեպ է լինում։ Այն հանգեցնում է հիպոքրոմային միկրոցիտային անեմիայի; ջղաձգության, որը կապված են գամա-իզոբուտիրաթթվի սինթեզի անբավարարության հետ; մաշկի ախտանիշների (էկզեմա, սեբորեային դերմատիտ); գլխապտույտի և սրտխառնոցի։
🟢Սննդի աղբյուրները։
Վիտամին B6-ի հիմնական սննդային աղբյուրները 🥬բուսական ծագում ունեն (🍞հացահատիկները՝ իրենց բոլոր ձևերով, 🥔օսլա պարունակող բանջարեղեն, սոյայից ստացված մթերքներ, 🥦կանաչ բանջարեղեն, ոչ ցիտրուսային մրգեր🍌) և 🥩կենդանական (🥛կաթ, 🍖միս, տավարի, հորթի, խոզի և թռչնի լյարդ, 🐟ձուկ), խմորիչ։
🍄Որոշ սնկեր պարունակում են հակա-վիտամին B6:
Առողջ եղեք և հետևեք էջին 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին B5` պանտոտենաթթու
🔵Զգայունություն. ջրալուծ վիտամին է։ Ջերմազգայուն՝ խոհարարական վերամշակման արդյունքում մթերքից դրա 1/3 մասը կորում է։
🟣Դերը և նշանակությունը։
✅Կարևոր է ածխաջրերի, ամինաթթուների և ճարպաթթուների սինթեզի և նյութափոխանակության համար:
✅Մասնակցում է Կոֆերմենտ A-ի սինթեզին, որը մասնակցում է ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակությանը.
✅Մասնակցում է ացետիլ-CoA-ի սինթեզին, ինչը Կրեբսի ցիկլի և ճարպաթթուների սինթեզի գլխավոր մոլեկուլ է։
✅Մասնակցում է կետոգենեզին;
✅Մասնակցում է խոլեստերինի սինթեզին;
✅Մասնակցում է մաշկի, մազերի և լորձաթաղանթների զարգացմանը, ինչպես նաև վերականգնմանը:
🔴Անբավարարությունը։
Վիտամին B5-ի պակաս հազվադեպ է կինում: Պանտոտենաթթուից զուրկ սննդակարգ ստացող մարդկանց մոտ անբավարարության նշանները դրսևորվում են տրամադրության փոփոխություններով, քնի խանգարումներով, գլխացավերով, հոգնածության զգացումով, նյարդաբանական, սրտային և ստամոքս-աղիքային խանգարումներով:
🟢Սննդի աղբյուրներ։
Պանտոտենաթթուն լայնորեն տարածված է սննդի մեջ: Սննդի հիմնական աղբյուրներն են միսը🥩, ձուկը🐟, ձուն🥚, կաթը 🥛և կաթնամթերքը🧀, հացահատիկայինները (հացը)🥖։
Առողջ եղեք և հետևեք էջին 🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
Վիտամին B3` վիտամին PP կամ նիացին
Նիացինը նիկոտինաթթվի, նիկոտինամիդի և դրա ածանցյալների ընդհանուր անվանումն է: 🥩Կենդանական ծագման մթերքներում նիացինը հանդիպում է նիկոտինամիդի, իսկ 🍚բուսական մթերքներում՝ նիկոտինաթթվի տեսքով։
Նիկոտինաթթուն և նիկոտինամիդն ունեն նույն ազդեցությունը: Այս վիտամինի միավորը նիացինի համարժեքն է, որը համապատասխանում է էկզոգեն (արտաքինից ստացվող) նիացինին, որին ավելացվում է էնդոգեն (ներքին) սինթեզը:
🔵Զգայունություն. սա ամենակայուն վիտամինն է, քանի որ դիմացկուն է լույսի🔆, ջերմության 🔥 և օքսիդացման նկատմամբ։ Ջրալուծ վիտամին է։
🟣Դերը և նշանակությունը։
Մասնակցում է Էներգետիկ նյութափոխանակությանը։ Ներգրավված է գլյուկոզայի, ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակության մեջ՝ որպես ռեդոքս կոֆակտոր:
Մասնակցում է մաշկի պաշտպանական մեխանիզմներին:
🔴Պակասը օրգանիզմում։
Վիտամին B3-ի պակասը կարող է հանգեցնել երկարաժամկետ կտրվածքով պելագրայի զարգացմանը, որի ախտանիշները մաշկաբանական, մարսողական և հոգեբուժական են: Ամենատարածված ախտանշաններն են լուսազգայուն դերմատիտը, մաշկի վնասվածքները, փսխումը, փորլուծությունը, դեպրեսիան և դեմենցիան:
Այստեղից է վիտամին B3-ի Վիտամին PP այլընտրանքային անվանումը, որը գալիս է «Pellagra Preventive» բառերից, ինչը նշանակում է «պելագրան կանխող»։
🟢Սննդային աղբյուրներ:
Վիտամին B3-ի աղբյուրները շատ են, բայց հիմնականում կենդանական ծագում ունեն։
Հիմնական սննդային աղբյուրներն են լյարդը, միսը🥩, ձուկը🐟, ծովամթերքը🦪 և ամբողջական ձավարեղենը🍚:
Տրիպտոֆանից տեղի է ունենումնիկոտինամիդի էնդոգեն (ներքին) սինթեզ։
Որոշ հացահատիկներ, ինչպիսիք են եգիպտացորենը🌽, իրենց նիացինը մատակարարում են նիկոտինիլ էսթերների տեսքով, որոնք չեն կարող օգտագործվել օրգանիզմի կողմից և հանդիսանում են հակավիտամին PP։
Առողջ եղեք և հետևեք էջին🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
🔵Զգայունություն. Ջրալուծ վիտամին է, ջերմակայուն, սակայն շատ զգայուն է լույսի նկատմամբ։
🟣Դերը և նշանակությունը։
Վիտամին B2-ը մասնակցում է էներգետիկ նյութափոխանակությանը՝
- բազմաթիվ ֆերմենտների կազմավորում;
- ճարպաթթուների և ամինաթթուների կատաբոլիզմ (բջջում ընթացող ճեղքավորման ռեակցիաներ);
- Կրեբսի ցիկլում և միտոքոնդրիալ շնչառական շղթայում (CRM) մասնակցություն ;
- մասնակցություն աճի գործընթացին;
- մասնակցություն տեսողության կարգավորմանը։
🔴Պակասը օրգանիզմում։
Անբավարարության դեպքերը հազվադեպ են, իսկ ախտանիշները ոչ սպեցիֆիկ: Նշանները կարող են արտահայտվել հատկապես լորձաթաղանթների (օրինակ՝ սեբորեային դերմատիտ, խելեյտ և այլն) կամ աչքի (օրինակ՝ չորություն) կողմից:
🟢Սննդային աղբյուրներ:
Այս վիտամինը լայնորեն հասանելի է սննդի մեջ, սակայն հիմնական սննդային աղբյուրներն են լյարդը, կաթնամթերքը (պանիր, կաթ և մածուն) և ձուն:
Առողջ եղեք և հետևեք էջին🤗
#դիետա #դիետոլոգ #սննդաբան #սննդակարգ
🔵Զգայունություն. Վիտամին B1-ը, որը անվանում են նաև թիամին, ջրալուծ վիտամին է։ Խոնավ միջավայրում ջերմազգայուն🔥 և լույսի☀️նկատմամբ զգայուն:
🟣Դերը և նշանակությունը։
✅Մասնակցում է ածխաջրերի նյութափոխանակությանը և ավելի կոնկրետ՝ ածխաջրերի օգտագործումը թույլ տվող կոֆերմենտների ձևավորմանը։
✅Մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը;
✅Մասնակցում է մկանների ֆունկցիաների իրականացմանը.
🔴Պակասը օրգանիզմում։
Վիտամին B1-ի պակասը սովորաբար դրսևորվում է տարբեր ախտանիշներով, ինչպիսիք են մեկ կամ մի քանի նյարդերի վնասումը կամ սրտի🫀 անբավարարության ախտանիշները: Այն կարող է հանգեցնել բերիբերիի առաջացման՝ նյարդաբանական և սրտային դրսևորումներով (ախորժակի խանգարումներ, մարսողական համակարգի դիսֆունկցիա, այտուցներ և նյարդային խնդիրներ)։ Այս վիճակի թեթև ձևը կոչվում է «պոլինևրիտ»:
Վիտամին B1-ի պակասը միշտ չէ, որ պայմանավորված է սննդի անբավարար ընդունմամբ, այն կարող է կապված լինել նաև ալկոհոլիզմի🥃 կամ աղիքային թերաբսորբցիայի (այսինքն վիտամինի թերի յուրացման) հետ։
🟢Սննդային աղբյուրներ:
Վիտամին B1-ի հիմնական սննդային աղբյուրներն են ամբողջական հացահատիկային մթերքները🍞, միսը🥩, հատկապես խոզի միսը🥓 և ընդեղենը🥜: Փոքր քանակությամբ՝ պանիր🧀, գարեջրի խմորիչ🍺 կամ կենդանական օրգաններ:
Առողջ եղեք և հետևեք էջին🤗
Արտաքին թունավորությունը սննդամթերքի արտաքին աղտոտումն է, որը կարող է առաջանալ դրա արտադրության բոլոր փուլերում (բերքահավաք, պահեստավորում, պատրաստում և այլն)՝ պատահաբար (թունաքիմիկատների հետքերի առկայություն) կամ գիտակցված (սննդի պահպանման և որակային հատկությունների փոփոխման նպատակով պոտենցիալ թունավոր նյութերի ավելացում):
Արտաքին թունավորությունը ներառում է.
🔻 գյուղատնտեսական աղտոտիչների (նիտրատներ, թունաքիմիկատներ) օգտագործման հետևանքով սննդի թունավորություն. մրգերի և բանջարեղենի մեջ կան թունաքիմիկատների բազմաթիվ մնացորդային հետքեր։
🔻կենդանիներին ներարկվող տարբեր հորմոնների պատճառով թունավորություն: Մսի մեջ կարող են հայտնվել անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման հետքեր։
🔻մաքրող կամ ախտահանող միջոցների օգտագործման հետ կապված թունավորություն. երբ դրանք օգտագործվում են սննդային շղթան մաքրելու համար, ինչի հետևանքով սննդի մեջ կարող են դրանց հետքերը մնալ։
🔻թունավորություն, որը կապված է կենդանիների կամ բույսերի բնակության/աճի վայրի աղտոտման հետ։
🔻պահեստավորման պարագաների օգտագործման հետ կապված թունավորություն. որոշ նյութեր կարող են ներգաղթել սննդի մեջ, օրինակ պլաստիկի մեջ սնունդը պահելիս։
🔻 հավելումների ավելացման հետ կապված թունավորություն. դրանք կարող են առաջացնել ալերգիա կամ առողջական խնդիրներ:
Հետևեք էջին
Սննդամթերքը կարող է պարունակել մեկ կամ մի քանի պոտենցիալ թունավոր նյութեր, որոնք կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել առողջությանը՝ եթե այն/դրանք/ընդունվի մեծ կամ որոշակի՝ թույլատրելիից բարձր, քանակությամբ:
Գոյություն ունի մթերքի տոքսիկության երկու տեսակ՝ ներքին և արտաքին։
☠️Ներքին թունավորությունը կապված է սննդամթերքի պատրաստման եղանակի հետ։ Սննդամթերքը կարող է պարունակել նյութ, որը պոտենցիալ թունավոր է դառնում, երբ այն փոխակերպվում է (օրինակ՝ տապակելու ընթացքում)։
Թունավորություն դրսևորող մթերքների օրինակներ՝
🍄սունկ. սրանք կարող են պարունակել հզոր նեյրոտոքսիններ (օրինակ мухомор фаллоидный) կամ ջերմազգայուն տոքսիններ, որոնք ոչնչացվում են եփելուց (красный мухомор): Որոշ ուտելի սնկեր պարունակում են հեպատոտոքսիկ մոլեկուլներ, օրինակ շամպինյոնը;
🍑ծիրանի կորիզներ. ծիրանի կորիզները, որոնք վիտամինների աղբյուր են և ուտելի են, այնուամենայնիվ, դրանց սպառումը անվտանգ չէ, քանի որ ներկայացնում են ցիանիդով թունավորվելու վտանգ.
🔻լոբազգիների սերմեր. դրանք պարունակում են թունավոր միացություններ, ինչպիսիք են լեկտինը, որը կարող է առաջացնել նյութափոխանակության խանգարումներ.
🐡ձուկ. որոշ ձկներ, ինչպիսիք են ֆուգուն, պարունակում են չափազանց ագրոսիվ թույններ, օրինակ՝ տետրադոտոքսին, որոնք հայտնաբերված են նրա ներքին օրգաններում և գլխում: Սրանք շատ հզոր նեյրոտոքսիններ են.
🌱խավարծիլների (Ревень) տերևներ. դրանք պարունակում են օքսալաթթու, որի հայտնվելը օրգանիզմում կարող է առաջացնել դրանում կալցիումի քանակի ուժեղ նվազում կամ նյարդային խանգարումներ.
🥜մշկընկույզ (мускатный орех). իդեալական է որոշ ուտեստներ համեմելու համար, սակայն եթե այն մեծ քանակությամբ օգտագործվի, այն կարող է առաջացնել հալյուցինացիաներ;
🥔կարտոֆիլ. երբ այն կանաչ է կամ բողբոջած, այն պարունակում է թունավոր նյութ՝ սոլանին, որը կարող է առաջացնել փսխում կամ գլխացավեր.
🔻 լոբազգիներ և սոյա. այս բուսական մթերքները պարունակում են ֆիտոէստրոգեններ, որոնք մեծ քանակությամբ օգտագործելիս կարող են խաթարել էնդոկրին հավասարակշռությունը: Նմանապես, կաղամբը և կասավան (маниока) պարունակում են իզոթիոցիանատներ, որոնք նույնպես ունակ են մեծ քանակության դեպքում առաջացնել էնդոկրին խանգարումներ (հատկապես վահանաձև գեղձի հորմոնների մակարդակում):
Հետևեք էջին
🧼Դետոքսիկացումը համապատասխանում է բոլոր մետաբոլիկ ռեակցիաներին, որոնք նպաստում են օրգանիզմի որոշ ակտիվ մոլեկուլների (ամոնիակ), և պոտենցիալ թունավոր նյութերի կամ քսենոբիոտիկների (դեղորայք, աղտոտիչներ) ապաակտիվացմանն ու արտազատմանը:
🔸Քսենոբիոտիկները օրգանիզմի նյութափոխանակության համար օտար մոլեկուլներ են:
🧼Հիմնական դետոքսիկացիոն ռեակցիաները տեղի են ունենում լյարդում։
🔻Տարբեր տոքսիններ կարող են ներթափանցել օրգանիզմ տարբեր ուղիներով:
👤Մաշկի մակարդակով դրանք կարող են տեղակայվել ճարպային հյուսվածքում, որն ունակ է մեկուսացնել թունավոր մոլեկուլները: Սա նպաստում է կուտակման։
🫁Շնչառական ուղիներով ներթափանցող տոքսինները կարող են մասամբ դետոքսիկացվել թոքային ալվեոլների պնևմոցիտների շնորհիվ։
🤮Տոքսինները, որոնք հասնում են մարսողական համակարգ, դետոքսիկացվում են աղիքային բակտերիալ ֆլորայի կողմից:
Ստամոքս-աղիքային էպիթելը նույնպես օգնում է նվազեցնել թունավոր նյութերի անցումը:
Բացի այդ, որոշ ֆերմենտներ, որոնք առաջանում են սննդամթերքից, նույնպես կարող են ապաակտիվացնեն թունավոր նյութերը:
☠️Դե իսկ դետոքսի ամենամեծ մասը տեղի է ունենում լյարդի մակարդակով: Այնուհետև այստեղից թունավոր արգասիքների հեռացումը տեղի է ունենում լեղու, մեզի🚽 կամ կղանքի💩 միջոցով:
Հետևեք էջին
📛Մթերքները չեն բուժում հիվանդություններ։ ✅ Դրանք միայն օգնում են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը (ռիսկի գործոնները)։
📛Սննդամթերքը չի կարող ունենալ բուժիչ հատկություններ: Հետևաբար, այն չի կարող կանխել կամ բուժել հիվանդություն, անհանգստություն կամ ֆունկցիոնալ ախտանիշ:
✅Սակայն այն կարող է նվազեցնել պաթոլոգիայի ռիսկի գործոնը:
☑️Օրինակ՝ բուսական ստերոլները և ստանոլները ունեն խոլեստերինը իջեցնող ազդեցություն, իսկ քսիլիտոլը, որը որպես քաղցրացուցիչ ավելացվում է մաստակում՝ ատամների առողջության համար է նպաստավոր (կանխարգելում է կարիեսը):
❇️Հետևաբար, սննդում ավելացված սննդանյութերն ու սինթետիկ նյութերն են, որոնք ունեն «առողջարար» ուժ, բայց ոչ սնունդը որպես այդպիսին:
‼️Հաճախ սննդամթերքի փաթեթավորման վրա ուշադրությունը կենտրոնացված է լինում բուժիչ հատկություններով ակտիվ բաղադրիչի վրա, սակայն արտադրանքի մնացած բաղադրությունը ինչ-որ կերպ քողարկված է լինում, ինչը կարող է ապակողմնորոշել սպառողին և ստեղծել սննդային հավասարակշռության մասին սխալ տպավորություն:
‼️Այսպիսով, պետք է իմանալ, որ ոչ մի սննդամթերք բուժիչ ազդեցություն չունի։ Այն կարող են օգտակար լինել, բայց ոչ անփոխարինելի❗️
‼️Պարզության համար. սնունդը չի կարող դեղ հանդիսանալ կամ փոխարինել դեղամիջոցը։
✅Բազմազան և հավասարակշռված սննդակարգը՝ զուգորդված կանոնավոր ֆիզիկական ակտիվության և օպտիմալ ապրելակերպի հետ, կարող է նվազեցնել մի շարք քրոնիկ հիվանդությունների ռիսկի գործոնները։
��
Հետևեք էջին��
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Website
Address
Yerevan
Yerevan
Mindy techniques ensure your work-life balance and prevent disorders caused by overstress and burnout
Մաշտոցի պող. , 22
Yerevan, 0002
Ռ․ Ծառուկյանը տրամադրում է դեռահասությունից մինչ կլի?
«ԱՍՏՂԻԿ» ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա
Yerevan, 0032
Գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ «ԱՍՏՂԻԿ» ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա
Օրբելի եղբայրների փ. 18/3
Yerevan, 0001
Մարզա-առողջարարական և ՍՊԱ կենտրոն Спортивнооздоровительный и СПА центр
7 Nersisyan Street
Yerevan
Միավորել հայ բուժքույրերին։ Մշակել բուժքոյրական գործի զարգացման պլաններ։
Ֆուչիկի 27/14
Yerevan
Բուժ պարագաների և պոլիմերային տարաների արտադրություն: #Դեղ #դեղորայք, #ապտեկա, #դեղատուն
Kasyan 4/2
Yerevan, 0033
Aesthetic Medical Center • Implantation • Orthodontics •Teeth Whitening • Veneers •Plastic Surgery