Infolex

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Infolex, Legal, Yerevan.

17/03/2023

❓ #Вопрос: Я заказал из Китая 🇨🇳 легко бьющиеся товары (зеркало, светильник)🔮 на общую сумму в 220 долларов. Товар был отправлен в идеальном состоянии, но в Ереван он прибыл поврежденным. Компания, осуществившая #грузоперевозку 🚐, заявляет, что не несет никакой ответственности за повреждения. Что я могу сделать в этой ситуации?
Должен также упомянуть, что заранее я задекларировал, что груз - легко бьющиеся товары.

✅ #Ответ: Согласно армянскому законодательству, перевозчик несет ответственность за повреждение груза, если он не докажет, что повреждение груза произошло при таких обстоятельствах, которые перевозчик не мог предотвратить, и устранение которых от него не зависело.
В таком случае цена товара должна быть возмещена, а стоимость доставки - возвращена (если последняя не была включена в цену) 💵.

В данном случае можно было предвидеть, что зеркало/светильник следует перемещать таким образом, чтобы они не разбились, чего не было сделано.

17/03/2023

❓ #Հարց. Չինաստանից 🇨🇳 պատվիրել եմ մի քանի հեշտ ջարդվող ապրանքներ (հայելի, լամպ)🔮՝ 220$ ընդհանուր արժողությամբ: Ապրանքս ուղարկվել է անթերի վիճակում, սակայն այն վնասված է հասել Երևան: #Փոխադրումն իրականացնող ընկերությունը 🚐 հայտարարում է, որ պատասխանատվություն չի կրում վնասվածքի համար: Ի՞նչ կարող եմ անել տվյալ իրավիճակում:
Նշեմ, որ նախապես հայտարարագրել եմ հեշտ ջարդվող ապրանքները:

✅ #Պատասխան. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև այն հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:
Այդ դեպքում պետք է վճարվի ապրանքի գինը և վերադարձվի փոխադրավարձը, եթե այն արժեքի մեջ չէր մտնում 💵:
Տվյալ դեպքում կանխատեսելի էր, որ հայելին/լամպը պետք է տեղափոխվեն այնպես, որպեսզի դրանք չջարդվեն, ինչը չի արվել:

06/03/2023

Друзья!

⚖ Мы предоставляем консультационные и адвокатские услуги в области гражданского и административного права.

Услуги охватывают, в том числе, следующие сферы:
✅ судебное представительство,
✅ отношения, связанные с юридическими лицами,
✅ торговые отношения,
✅ договора, сделки,
✅ миграционные отношения, вид на жительство,
✅ трудовые отношения,
✅ административные отношения,
✅ защита интеллектуальной собственности,
✅ банкротство,
✅ права человека,
✅ защита личных данных.

06/03/2023

Հարգելի՛ հետևորդներ,

⚖ Մենք մատուցում ենք խորհրդատվական և փաստաբանական ծառայություններ քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտներում։

Ծառայությունների շրջանակը ներառում է, այդ թվում` հետևյալ ոլորտները.
✅ դատական ներկայացուցչություն,
✅ իրավաբանական անձանց հետ կապված հարաբերություններ,
✅ առևտրային հարաբերություններ,
✅ գույքային հարաբերություններ,
✅ պայմանագրեր, գործարքներ,
✅ միգրացիայի և կացության հետ կապված հարաբերություններ,
✅ աշխատանքային հարաբերություններ,
✅ վարչական իրավունք,
✅ մտավոր սեփականության պաշտպանություն,
✅ սնանկություն,
✅ մարդու իրավունքներ,
✅ անձնական տվյալների պաշտպանություն։

17/02/2021

#Հարց. Բարև Ձեզ։ Տնամերձ հողատարածքս պատկանում է ազգային պարկին, բայց այն ես արդեն օգտագործում եմ, ցանկապատել եմ, ծառեր եմ տնկել ինչպես նաև ոչ փոքրամաշտաբ շինարարական աշխատանքներ կատարել։ Տվյալ տարածքը ես շահագործում եմ տաս տարուց ավել։ Արդյոք կարող եմ այն սեփականաշնորհել?

#Պատասխան. Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի՝ անձինք, ովքեր ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը (...)։
Պետք է նշել, որ ազգային պարկի՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատկանող հողամասերը, համաձայն Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի, քաղաքացիներին և իրավաբանական անձանց են օտարվում միայն Կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխման դեպքում։

15/02/2021

#Հարց. Բարև Ձեզ: Հարցս անվանափոխությանն է վերաբերվում։ Ես 3,5 տարի է ապրում եմ Երևանում, բայց գրանցմանս վայրը այլ է։ Անվանափոխության համար հնարավո՞ր է դիմել Երևանի ՔԿԱԳ բաժին։

#Պատասխան. ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 941-Ն որոշմամբ (հավելված, կետ 2) սահմանված է, որ անվան փոփոխման մասին դիմումը կարելի է ներկայացնել մշտական բնակության կամ ծննդի պետ. գրանցման վայրի ՔԿԱԳ մարմիններ։
Կոնկրետ հասցեում մշտապես բնակվելու հանգամանքը կարող է հաստատվել համատիրության կողմից տրված տեղեկանքով։

ՔԿԱԳ ծառայություններ - Քաղաքացիական կացության ակտերի գրանցում - Գործառույթներ 11/02/2021

#Հարց. Բարի երեկո 😊էսպիսի մի հարց ունեմ ՝ծնողներս բաժանված են ,ու մամաի ազգանունով եմ .հիմա պապան ցանկանումա հայրություն ճանաչի ու ազգանունս փոխի ,բայց ինքը չի կարող գալ քանի ,որ այլ երկրումա բնակվում ՝էս դեպքում ինչ պետքա անեմ որպիսի կարանամ ազգանունս փոխեմ?

#Պատասխան. Քաղաքացին իրավունք ունի փոխելու իր անունը, ազգանունը, հայրանունը. նշված գործողության համար որևէ այլ անձի համաձայնության, նրա կողմից որևէ այլ գործողության կարիքը չկա (Քաղաքացիական օրենսգիրք, հդվ. 22, կետ 2), բացառությամբ եթե դիմողը անչափահաս է։
Համաձայն Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների՝ անվան փոփոխությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում երկամսյա ժամկետում։ Դիմումի բովանդակության, դրան կցվող փաստաթղթերի ցանկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարդացե՛ք հիշատակված հոդվածները կամ ծանոթացե՛ք դրանց ներքևում նշված հղմամբ։

https://www.moj.am/services/civil_registry/item/522

ՔԿԱԳ ծառայություններ - Քաղաքացիական կացության ակտերի գրանցում - Գործառույթներ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայք

03/02/2021

#Հարց. "Եթե ավտովթար է տեղի ունեցել մյուս կողմի մեղքով, կարո՞ղ եմ բարոյական հատուցում ուզել":

Պատասխան. Համաձայն մեր օրենսդրության՝ հատուցում կարելի է պահանջել պետությունից և համայնքներից, եթե նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողության/անգործության հետևանքով խախտվել են անձի հիմնարար իրավունքները (օր.՝ անարդարացիորեն դատապարտվել է, կամ խախտվել է նրա սեփականության իրավունքը), կամ եթե նա ենթարկվել է խոշտանգման պետության պաշտոնատար անձանց կողմից։
Միակ հիմքը, որի ուժով կարելի է ոչ նյութական վնասի հատուցում պահանջել պետություն կամ համայնք չհամարվող անձից, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասն է (վիրավորանք, զրպարտություն)։

Այսպիսով, մեր օրենսդրությունը, որպես կանոն, հնարավոր չի համարում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը։ Ամեն դեպքում հնարավոր է պահանջել նյութական վնասի հատուցում, եթե կան համապատասխան հիմքեր։

02/02/2021

#Հարց. «Դիմել եմ իմ հաշվառման զինկոմիսարիատը, որ նրանք ինձ տրամադրեն իմ գործում եղած փաստաթղթերի պատճենները, բայց ինձ զինկոմիսարիատից մերժել են: Ի՞նչ կարող եմ անել»:

Պատասխան. Մեր Սահմանադրությամբ նախատեսված է.
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին (...)» (հդվ. 34, կետ 3):
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» մասին օրենքն էլ հավելում է, որ մշակողը, տվյալ դեպքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան ստորաբաժանումը (կամ ուղղակի՝ զինկոմիսարիատը :) ), պարտավոր է Ձեզ հնարավորություն ընձեռել անվճար ծանոթանալու Ձեզ վերաբերող անձնական տվյալներին:

Այս կարգավորումից, իհարկե, չի բխում, որ այդ մարմինը Ձեզ պարտավոր է տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները, բայց ցանկացած դեպքում Դուք կարող դրանց ծանոթանալ, լուսանկարել դրանք:

29/01/2021

#Հարց. Անձը գնել է կենցաղային տեխնիկա, որը նա ցանկանում է վերադարձնել վաճառողին։ Արդյոք նա ունի՞ նման իրավունք, ուրիշ ի՞նչ պահանջ նա կարող է ներկայացնել։

Պատասխան. Հարցի պատասխանը կախված է նրանից՝ ինչ պատճառով է վերադարձվում ապրանքը. հնարավոր երկու պատճառներն են՝
Ա. Ապրանքը ոչ պատշաճ որակի է (սարքին չէ, բացակայում են կոմպլեկտի մասերը, #սպառողը և վաճառողը պայմանավորվածություն էին ձեռք բերել մի ապրանքի շուրջ, բայց վաճառողին հանձնվել է մի ուրիշը, ...),
Բ. Ապրանքը պատշաճ որակի է, բայց ինչ-ինչ պատճառներով սպառողը չի ցանկանում շարունակել դրա շահագործումը (գույնը/ձևը չի հավանել, այն հարմար չէ օգտագործման մեջ, ...)։

Ոչ պատշաճ որակի ապրանք գնելու դեպքում հնարավոր է այն վերադարձնել՝ լուծելով առուվաճառքի պայմանագիրը։ Այդ դեպքում վաճառողը սպառողին հատուցում է ապրանքի վճարված գինը, ինչպես նաև նրա կրած մյուս վնասները։ Սպառողը կարող է ներկայացնել նաև այլ պահանջներ՝ ապրանքների թերությունների անհատույց հատուցում (եթե կատարվել են ծախսեր թերությունները վերացնելու համար՝ այդ ծախսերի հատուցում), գնի իջեցում, ապրանքի փոխարինում։
Վաճառողին այս դեպքում պետք է ներկայացնել գնման փաստը հավաստող ապացույց (օրինակ՝ ՀԴՄ կտրոն)։

Երկրորդ դեպքում սպառողը կարող է պահանջել վաճառողից փոխարինելու ոչ պատշաճ ապրանքը կամ վերադարձնել ապրանքը՝ պահանջելով հատուցել իրեն ապրանքի վճարված գինը։ Այս պահանջները կարող են ներկայացվել 14 օրվա ընթացքում՝ սկսած ապրանքը սպառողին հանձնելու օրվանից։ Այս դեպքում ևս վաճառողին պետք է ներկայացվի ապրանքը գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ՀԴՄ կտրոն)։
Բացի այդ, ապրանքը պետք է լինի չօգտագործված (վերաբերում է սպառվող ապրանքներին), չպետք է վնասված լինեն դրա վրա փակցված կապարակնիքներն ու պիտակները, չպետք է փոփոխված լինեն դրա արտաքին տեսքը կամ հատկանիշները։
Որոշ դեպքերում վաճառողը կարող է մերժել վերադարձվող ապրանքի հետ ընդունումը, օրինակ՝ ապրանքը շուտ փչացող է, դա հնարավոր չէ՝ հիգիենիկ նկատառումներից ելնելով, վաճառված ապրանքը գիրք է կամ թերթ կամ այլ տպագիր նյութ, որոշ այլ հիմքերով։

21/01/2021

#Հարց. Հնարավո՞ր է հաստատել/ վավերացման ենթարկել #զինծառայողի կողմից տրվող լիազորագիրը այլ կերպ, քան նոտարական վավերացմամբ։

Պատասխան. Նախևառաջ, պետք է ի նկատի ունենալ, որ լիազորագրերի համար, որպես կանոն, նոտարական ձև չի պահանջվում. այն անհրաժեշտ է, եթե կնքում ենք նոտարական ձև պահանջող գործարքներ (կտակ, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ...)։
Այն դեպքում, երբ լիազորագրի նոտարական ձևը պահպանելը անհրաժեշտ է, զինծառայողի մասով հնարավոր են հետևյալ տարբերակները.
1. Նրա լիազորագիրը կարող է հաստատել հոսպիտալի, առողջարանի, այլ զինվորական բժշկական հաստատության պետը, եթե զինծառայողը բուժում է ստանում այնտեղ,
2. Նրա լիազորագիրը կարող է հաստատել զորամասի, զորամիավորման, այլ զինվորական հաստատությունների և հիմնարկների պետերը (եթե տվյալ տարածքում չկան նոտարական գրասենյակներ, ապա այդ պաշտոնատար անձինք կարող են հաստատել նաև այդտեղ աշխատող բանվորների, ծառայողների, վերջիններիս և զինծառայողների ընտանիքի անդամների լիազորագրերը),
3. Լիազորագիրը հեռագրով կամ կապի այլ միջոցներով ուղարկվելու դեպքում այն կարող է հաստատվել կապի մարմնի կողմից։
Հավելեմ, որ նշված երեք դեպքերում լիազորագրի վավերացումը անվճար է։

20/01/2021

Բարև ձեզ, էջի սիրելի՛ հետևորդներ,

Մենք՝ էջի ստեղծողներս, պրոֆեսիոնալ, պրակտիկ ոլորտում փորձառություն ունեցող իրավաբան-փաստաբաններ ենք՝ պատրաստ պատասխանելու ձեզ հետաքրքրող իրավական հարցերին, լուծելու իրավական խնդիրներ։

Ձեզ հետաքրքրող պրակտիկ բնույթի իրավական հարցը կարող եք տալ մեզ՝ այն ուղարկելով մեր էջի messenger-ին։

Էջում նաև ներկայացվելու են վերջին օրենսդրական փոփոխությունները, այլ ակտուալ և հետաքրքիր իրավական կոնտենտ։

Մնացե՛ք մեզ հետ :)

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Yerevan

Other Legal in Yerevan (show all)
Crow Consulting Crow Consulting
Վարդանանց 5ա
Yerevan, 0221

Our law firm helps businesses succeed by offering smart solutions 📈

Hatucum.am Hatucum.am
Yerevan

ԱՊՊԱ ՀԱՏՈՒՑՈՒՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ

GlobVisa.US GlobVisa.US
Karapet Ulnetzi 31
Yerevan, 0011

All Visas Assistance to Russians in Erevan to get the US Visa Alexandr Spendaryan Street 37433201111

Lrgal-Armenia Lrgal-Armenia
Yerevan
Yerevan

lawer

The law The law
Amiryan 4\4
Yerevan, 0001

Next-generation legal service to solve your problems. Digital lawyer will help resolve difficult re

Վերադարձ դեպի Քաշաթաղ Վերադարձ դեպի Քաշաթաղ
ք․ Երևան Հակոբ Հակոբյան փողոց, 3 շենք
Yerevan

«Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿհիմնադրվել է 20 դեկտեմբերի 202

Cwzar Group Cwzar Group
Yerevan, 0065

LAWERS

HR Help HR Help
Yerevan

Օրենք և վստահություն/ Orenq ev vstahutyun Օրենք և վստահություն/ Orenq ev vstahutyun
Հանրապետության 67
Yerevan, 0010

Antonyan Estate Antonyan Estate
Nalbandyan 5, 22A
Yerevan, 0001

We offer expert assistance for TIN & residence permission along with real estate acquisition services

Գնահատման և Փորձաքննությունների Ազգային Կենտրոն Գնահատման և Փորձաքննությունների Ազգային Կենտրոն
Yerevan, 0069

Ակտիվների գնահատում, դատական փորձաքննություններ: