Business Chance / Բիզնես Շանս
«ԲԻԶՆԵՍ ՇԱՆՍ»ը առաջարկում է ամենա արդյունավետ ծառայությունները վաճառքի ծավալները մեծացնելու համար։
Բիզնես շանսը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը🌲
Թող մարդկային արժեքները գերակշռեն բիզնես արժեքներին, ժպիտով մարդիք գերակշռեն դժգոհ դեմքերին:😁
Թող «թրենդային» լինի բարությունը, կամեցողությունը, իրար սիրելն ու հարգելը, հավատարմությունն ու մարդկային բարձր արժեքները:
Հայաստանի բիզնես վիճակը ուղիղ համեմատական է երկրի վիճակին:
Օրինակ մեր առևտրի բնագավառից
Երբ գործատուն ընդունում է աշխատանքի ասենք վաճառքի մենեջեր և սահմանաում է աշխատավարձ տոկոսային:👇
Ասյինքն ինչքան վաճառես ստանում էս ասենք 5 տոկոս🤔:
Երբ աշխատակիցը մոտիվացված ու անսպասելի լավ արդյունք է ցուցաբերում ու իրեն սահմանված 5 տոկոսից ստանում է 500,000 դրամ, սեփականատերը միանգամից ընկնում է դեպրեսիայի մեջ😫, ու ոչ թե ուրախանում է նրանով որ տվյալ աշխատակիցը իր ապրանքի շրջանառության ծավալները մեծացրել է ՝ օրինակ 9,500,000-ը աճեցրել է 10,000,000 ու հաջորդ ամիս կդառնա 11,000,000 և այդպես շարունակ, այլ նա անհանգստանում է մի բանից, որ աշխատակիցը ոնց եղավ որ ամիսը աշխատեց կես միլիոն դրամ😱, ու մտածում է ոչ թե ավելի մոտիվացնի որ ստանա ասենք 600,000 դրամ որը առաջինը իրեն է օգութ, այլ մտածում է ոնց տուգանքներ կիրառի ու էնպես անի որ 300,000 ից չ անցնի աշխատավարձը: Նման բիզնեսմենի բիզնեսը պետք է արագ լուծարվի ու մնա միայն թոշակի հույսին ոչ ավել, ինքը հաստատ սովետական դաստիրակություն ունի ու իրա երազանքը հաստատ ЛАДА-ում աշխատելնա եղել այլ ոչ ասենք BMW-ում:
Առաջին հայացքից սովորական նկար է, բայց որ խորանում ես մի ցավալի իրականություն է։
Քանի որ աշխատանքի բերումով լինում ենք հայաստանի տարբեր վայրերում, այս փաստը չենք կարող անտեսել
Հիմնվելով այն տրամաբանության վրա, որ պահանջարկը ձևավորում է հիմնական առևտուրը, այսինքն հաճախորդի պահանջարկից ելնելով խանութները մատակարարներից ստանում են տվյալ ապրանքը և վաճառում, այս պարագայում պետք է վստահ ասենք որ հայաստանի տվյալ մարզում, կամ քաղաքում փոքր և միջին խանութների 90% ում չկա տղամարդկանց անտիպերսպերանտ։
Քանի այս մարզում կամ այս քաղաքում (անունը չտանք) աշխատում է հետևյալ մտածելակերպեը, որ տղամարդու վրայից պետք է քրտինքի հոտ գա, հետևաբար տրամաբանորեն համեմատած ուրիշ քաղաքների պետք է այդ խանութների շրջանառությունը պակաս լինի։
P.S Բայց որ տվյալ խանութի աշխատակցին հարցնում ես բա լավ ինչի տղերքը անտիպերսպերանտ չեն օգտագործում, հպարտ պատասխանումա, որ տղու վրայից պետքա քրտինքի հոտ գա պապենական եկածա, բա չասես որ նենց գա էդ հոտը որ հերիք չի շրջանառությունդ քիչ լինի մի հատել սկսեք հակագազ վաճառել գոնե առևտուրը կկոմպեսացնեք։
Բիզնես շանսը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում էք գայլի մարկետոլոգին կամ նրա ժառանգներին:
Բիզնես Շանս-ի Դիստրիբյուցիայի բաժնին անհրաժեշտ են արտադրող կամ ներմուծող գործընկերներ հետևյալ ապրանքատեսականիյով։
⚫Կրակայրիչներ:
⚫Խանութի դրամարկղի մոտ դնելու մանկական մաստակներ, կոնֆետներ և այլն:
📞096 46 27 27
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #стратегия #վաճառք #бизнес #маркетинг
Պահանջներ վաճառքի մենեջերին
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Վաճառքի մենեջերի պարտականությունները
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Վաճառքի մենեջերը ամենատարածված մասնագիտություններից մեկն է, քանի որ հենց այս մասնագետն է, որ, ըստ էության, ապահովում է ընկերության ֆինանսական բարեկեցությունը:
Մեր հմուտ մենեջերները կվաճառեն Ձեր պրոդուկտը։
📞096 46 27 27
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Բիզնես Շանսի հետ համագործակցելու արդյունքում՝ միայն ավելանալու են Ձեր պրոդուկտի վաճառքի ծավալները։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Բիզնես շանսի հետ համագործակցելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք նշված հեռախոսահամարներով
✅Մեզ հետ համագործակցելը ազատում է Ձեզ բոլոր ծախսերից և աշխատակցի կախվածությունից։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #стратегия #бизнес #маркетинг
Telegram
https://t.me/armbusinesschance
1️⃣ Խանութում հաճելի հոտերը շատ դեպքերում արհեստական են, դրանք ստեղծվում են օդային բուրմունքներով, որոնք նախատեսված են գնորդին գնելու խրախուսման համար: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է սոված այցելուների համար։
2️⃣ Արագ սննդի կետերում հաճախ արագ երաժշտություն են միացնում, քանի որ նման երաժշտության ներքո այցելուներն ավելի արագ են ուտում իրենց սնունդը, ինչը նշանակում է, որ նրանք ավելի արագ են ազատում տարածքը նոր հաճախորդների համար։
3️⃣ Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը 1998 թվականին ցանկանում էին Google-ը վաճառել Yahoo-ին 1 միլիարդ դոլարով, սակայն Yahoo-ն հրաժարվեց դա անել: Յոթ տարի անց՝ 2005 թվականին, Google-ն արժեր 80 միլիարդ դոլար՝ տարեկան 1,5 միլիարդ դոլար շահույթով:
4️⃣ 20-րդ դարում ռուս գործարար Նիկոլայ Շուստովը որոշեց իր նոր կոնյակը գովազդել մոսկովյան պանդոկներում։ Դրա համար նա աշխատանքի է ընդունել երիտասարդների, ովքեր գնացել են պանդոկներ և պահանջել «Շուստովսկի կոնյակ», որտեղից իհարկե չեն ստացել։ Նման կեղծ այցելուները սկանդալ ու ծեծկռտուք սարքեցին՝ արտահայտելով իրենց դժգոհությունը։ Նման ակցիայի արդյունքում մոսկովյան պանդոկատերերը իմացան նոր կոնյակի մասին և սկսեցին գնել այն ստեղծագործ ձեռնարկատերից։
5️⃣ Գովազդային ծառայությունների շուկայի տարեկան շրջանառությունը կազմում է կես տրիլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ աշխարհում ծխախոտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 400 մլրդ դոլար, ինչը 100 միլիարդով պակաս է։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #бизнес
1️⃣ Աշխարհի բոլոր խաղալիքների մոտ 80%-ը արտադրվել է Չինաստանում։
2️⃣ «Մակդոնալդս» ընկերության հիմնական եկամուտը բերում է խմիչքները, անկախ երկրի գտնվելու վայրից:
3️⃣ Խանութներում մանկական ապրանքները դրված են հատակին հնարավորինս ցածր, որպեսզի երեխաները կարողանան նկատել դրանք:
4️⃣ Միլիոնատերերի մոտ 20%-ը երբեք համալսարան չի գնացել։
5️⃣ American Airlines-ը տնտեսել է մոտ 40000 դոլար՝ բիզնես դասի ուղեւորներին մատուցվող աղցաններից հանելով ընդամենը մեկ ձիթապտուղ:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #бизнес
1️⃣ Վիճակագրության համաձայն՝ ռեստորանների 90%-ը փակվում են բացվելուց հետո առաջին տարում։
2️⃣ Երեքշաբթի աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրն է։
3️⃣ Աշխարհում ամեն օր հայտնվում է մոտ 33 նոր ապրանք, որոնցից 13-ը խաղալիքներ են։
4️⃣ Ամեն օր մոտ 65 մարդ միլիոնատեր է դառնում։
5️⃣ Սուրճը բենզինից հետո երկրորդ ամենավաճառվող ապրանքն է աշխարհում։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #стратегия #маркетинг
‼️‼️ ԱԻՆ սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույց.
✅ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚
բ․ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։
գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚
դ․ պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚
ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել‚
զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚
է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚
ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։
✅ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,
բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։
✅ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում
Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։
Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։
✅ Եթե մետրոյում եք
Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։
Այդ դեպքում՝
ա․ խուճապի մի մատնվեք և առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,
բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,
գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,
դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։
Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։
✅ Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։
բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:
Սխալ 1. Վարձատրության պարտավորությունները չկատարելը:
✅Այս դեպքում աշխատակիցները հիասթափվում են ու լուրջ չեն վերաբերվում և ի վերջո դադարում են վստահել կառավարմանը, իսկ ոմանք նույնիսկ հեռանում են ընկերությունից:
Սխալ 2. Պրեմիում վճարման երաշխիք:
✅Եթե աշխատակիցները խրախուսվում են երաշխավորված բոնուսներով, նրանք հաճախ բոնուսն ընկալում են որպես իրենց աշխատավարձի մաս: Այն ստանալու համար նրանք ոչ մի ջանք գործադրելու կարիք չունեն։ Իսկ եթե որոշեք չվճարել պրեմիումը, ապա ի պատասխան դժգոհության ալիք կստանաք։
Սխալ 3. Պլանների գերագնահատում:
✅Այս դեպքում աշխատողը չի ձգտում կատարել պլանը, քանի որ դրա իրականացումն ուղղակի անհնար է։ Աշխատակիցներին խթանելու նման սխեման ոչ մի բանի չի հանգեցնի։
Սխալ 4. Պատճենել այս կամ այն մոտիվացիայի սխեման առանց հաշվի առնելու այն հատկանիշները, որոնք առկա են ձեռնարկության որոշակի ստորաբաժանումում:
✅Ցանկացած բիզնես միավոր ունի իր առանձնահատկությունները, և դա պետք է հաշվի առնել ձեռնարկությունում աշխատողներին խթանելու սխեմա և մեթոդներ մշակելիս:
Սխալ 5. Ընտրված մոտիվացիայի սխեմայի բարդությունը:
✅Այս դեպքում ձեռնարկության աշխատակիցները հստակ չեն հասկանում, թե ինչպես է գործում մոտիվացիոն սխեման, և ինչ է պահանջվում նրանցից բոնուս ստանալու համար։ Բայց մոտիվացիայի սխեման աշխատողներին խթանում է աշխատանք կատարելու, և, հետևաբար, պետք է հասկանալի լինի նրանց համար:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Վանիլը աշխարհի ամենաթանկ համեմունքների վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն զաֆրանին: Վարդագույն պղպեղն ու մշկընկույզը մի փոքր ավելի էժան են։ Բայց, համեմատած զաֆրանի հետ, վանիլի համաշխարհային սպառումը բազմապատիկ ավելի է։ Ի վերջո, այս համեմունքի կիրառման շատ ոլորտներ կան.
🟢հրուշակեղենի արտադրություն:
🟢խոհարարություն:
🟢օծանելիք:
🟢կոսմետոլոգիա:
🟢դեղամիջոցներ և այլն։
Ավելին, վանիլի հատիկների գինը տարեցտարի աճում է: Ի վերջո, դա աշխարհի ամենաքիչ ապրանքներից մեկն է։
✅1 կգ վանիլն այսօր վաճառվում է 500-600 դոլարով։ Անմիջապես հարկ է նշել, որ ջերմոցում գտնվող վանիլային ծառը ծաղկում է ամբողջ տարին: Ուստի 1 տարում 1 քառակուսի մետրից կարող եք հավաքել մոտ 10 կգ վանիլի պատիճ։ Դա մեկ հեկտարի համար կազմում է 60 մլն դոլար: Աշխարհում վանիլի 80%-ն աճեցվում և արտադրվում է Մադագասկար կղզում՝ բաց դաշտում։ Բայց հետաքրքիր է իմանալ, որ վանիլի հայրենիքը Մեքսիկան է, որտեղ այն միշտ փոշոտվել է հատուկ անխայթ մելիպոնա մեղուների կողմից։
✅Ջերմոցում վանիլի աճեցման տեխնոլոգիայի համաձայն՝ անհրաժեշտ է ստեղծել արևադարձային հասարակածային կլիմա։ Իսկ դա նշանակում է դիտարկել 4 պարամետր.
🟢Շատ արևի լույս:
🟢Շատ ջերմություն (+29 Ցելսիուս):
🟢Բարձր խոնավություն (85%):
🟢Բավական տարածք պտղաբեր աճի համար:
✅Հարկ է նաև նշել, որ վանիլային որթատունկը սկսում է պտուղ տալ միայն երրորդ տարում։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես #ваниль
Ինչու է ձեռնտու կակաչի մշակումը
🟢Տեղական արտադրողը ապրանքը կվաճառի ավելի ցածր գնով, քան հոլանդականը։ Այնպես որ, իրականացման հետ կապված այնքան էլ խնդիրներ չկան։
🟢Կակաչը լավ է բողբոջում ջերմոցում, խնամքի մեջ բծախնդիր չէ, մեծ բերք է տալիս։ Լավ սցենարի դեպքում մեկ քառակուսի մետրից կարող եք ստանալ մինչև 300 օրինակ:
✅ԿԱԿԱՉՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Բիզնեսի հաջող զարգացման լավագույն տարբերակը սեփական ջերմոցի կառուցումն է։ Ջերմոցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
🟢տեղավորել անհրաժեշտ քանակությամբ բույսեր:
🟢թողնել արևի լույս:
🟢ունենալ լրացուցիչ արհեստական լուսավորություն:
🟢պահպանել սահմանված ջերմաստիճանը:
🟢հագեցած լինի սառնարանով, որն անհրաժեշտ է տնկելուց առաջ լամպերը սառեցնելու համար:
✅Ջերմոցային մշակության համար առավել հարմար սորտեր կան։ Սրանք են Դարվինի հիբրիդը, Տրիումֆը: Մինչ տնկելը ցանկալի է ընտրել ամենաամուր և առողջարար սոխուկները, որոնցից կախված է բերքի որակն ու քանակը։ Փոխպատվաստումից առաջ հողը պետք է շոգեխաշել տաք օդով և ներծծել ֆունգիցիդով։ Փորձառու գործարարները խորհուրդ են տալիս տարբեր գույների ծաղիկներ տնկել հետևյալ տոկոսներով՝ կարմիր՝ 50%, սպիտակ և դեղին՝ 20%, յասամանագույն՝ 10%, մյուսները՝ 20%։
✅ԿԱԿԱՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Կակաչների առևտրի գագաթնակետը լինում է գարնան սեզոնին։ Բոլոր քաղաքներում կան հսկայական թվով ծաղկի տաղավարներ և շուկաներ։ Դուք կարող եք հիմնել մեծածախ առաքումներ կամ ինքնուրույն բացել նմանատիպ կետ։ Բացի թարմ նմուշներից, խորհուրդ է տրվում վաճառել տնկանյութ։
Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր լամպի համար կպահանջվի 0,25 դոլարի ներդրում, իսկ պատրաստի արտադրանքը գնահատվում է 0,5 դոլար՝ մեծածախ և 1 դոլար՝ մանրածախ:
Ամփոփելով ամբողջ տեղեկատվությունը, պետք է եզրակացնել, որ այս ձեռնարկությունը շահութաբեր է, բայց ունի սեզոնային բնույթ։ Շատերը սխալվում են՝ մտածելով, որ ապրանքն ինքն իրեն կվաճառվի միայն իր էսթետիկ տեսքի պատճառով։ Դա սխալ է։ Ցանկացած ապրանք գովազդի կարիք ունի։ Սա ռիսկային, թեև շատ եկամտաբեր բիզնես է, բայց ջանքերի շնորհիվ դուք կկարողանաք ճիշտ կշռել շանսերը և ստանալ շոշափելի եկամուտ:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Ես շատ կաշխատեմ, և հաստատ միլիոնատեր կդառնամ».
✅Ամբողջ աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատում են, բայց միևնույն ժամանակ մնում են աղքատ։ Մի աշխատիր շատ, բայց աշխատիր խելացի:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Ես չունեմ հիմնական կապիտալ, ուստի չեմ կարող սկսել իմ մեծ բիզնեսը»:
✅Հսկայական օվկիանոսը կազմված է ջրի փոքրիկ կաթիլներից։ Կաթիլից սկսած՝ արդեն մեկ քայլով մոտեցել ես օվկիանոսին։ Եվ ոչ բոլոր տեսակի բիզնեսներն են սկզբում պահանջում մեծ ներդրումներ:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Հիմա մեծ գումարներ աշխատելու հնարավորությունները քիչ են»։
✅Այդպես կարող է ասել միայն ոչ ժամանակակից մարդը, ում մտքերը մնացել են անցյալում։ Տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ այժմ փող աշխատելու շատ ավելի շատ եղանակներ կան, քան նույնիսկ մի քանի տասնամյակ առաջ:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Եթե ես ապրեի տնտեսապես ավելի հաջողակ երկրում, ավելի հեշտ կլիներ հարստություն ձեռք բերել»։
✅Յուրաքանչյուր երկիր ունի հարուստ մարդիկ: Յուրաքանչյուր տեսակի հասարակության մեջ կան հարուստ մարդիկ։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Հարուստ մարդիկ պարզապես ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում»:
✅Սա բացարձակապես ճիշտ չէ: Նրանցից շատերը բախտավոր չեն: Միայն մի շարք անհաջողությունների ու տառապանքների միջով անցնելուց հետո նրանք հասան բարձունքների։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Ես պետք է ավելի լավ սովորեի դպրոցում/քոլեջում/ԲՈՒՀ-ում, և այդ ժամանակ կարող էի հարուստ լինել»:
✅Գիտելիքն անկասկած կարևոր է: Այնուամենայնիվ, գործնական հմտությունները շատ ավելի օգտակար են, քան տեսական գիտելիքները: Գերազանց ուսանող լինելը ֆինանսական հաջողության երաշխիք չէ։
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Լորի բուծումը շատ եկամտաբեր և օգտակար բիզնես է ։ Լորը աճում է 6 անգամ ավելի արագ, քան հավերը, և շատ ավելի քիչ սնունդ է ուտում:
Նման բիզնեսը հատուկ տեղ չի պահանջում այս թռչնի բուծման համար, բավական է մեկ քառակուսի մետրի վրա դնել մեկ վանդակ և այնտեղ տեղավորել 200 լոր։ Էգ լորը ամսական տալիս է մոտ 25 ձու և ուտում է ընդամենը 0,5 կգ կեր։ Ծախսերը փոքր են և արագ վերադարձվում են:
Մսի համար ևս կարելի է լոր աճեցնել։ 1 կգ միս ստանալու համար անհրաժեշտ է 5 լոր ։ Միս կարելի է վաճառել էլիտար ռեստորաններում, որտեղ նման միսը դելիկատես է, և այն շատ թանկ են գնում։
Այս բիզնեսում բացասական կողմ կա. Ոչ բոլոր մարդիկ գիտեն, թե որքան օգտակար են լորի ձվերը և պարզապես վախենում են նոր բան մտցնել իրենց սննդակարգում և նախընտրում են հավի ձվերը: Հենց այս գործոնն է, որ կխանգարի ձեր ապրանքների վաճառքին։
Լորի ձվի ինկուբացիոն ժամանակը երկու շաբաթ է։ Լորերը հայտնվում են մի մի քանի ժամվա ընթացքում։ Բայց մի խմբաքանակից կան ճտեր, որոնք ծնվում են երկրորդ օրը։ Նման տարբերությունը կարող է պայմանավորված լինել ձվի անորակությամբ։ Լորի ճտերը ծնվում են լրիվ փետուրներով և սկսում են ինքնուրույն սնվել: Մեկ լորի քաշը մոտ 7 գրամ է։
Ի տարբերություն հավերի, լորերը ձու չեն ինկուբացնում։ Հետեւաբար, դուք պետք է հատուկ ինկուբատոր գնեք լորի դուրսբերման համար: Բայց, եթե պատրաստվում եք լրջորեն զբաղվել լորի բուծմամբ, ապա ձեզ հարկավոր է մեծ ինկուբատոր գնել:
ԼՈՐԻ ՁՎԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
Լորի ձուն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք թեթևացնում են հոգնածությունը, ազդում մտավոր գործունեության վրա, ինչպես նաև բուժում են լյարդի և երիկամների հիվանդությունները և կայունացնում են ուժը։ Այս ձվերը պարունակում են բազմաթիվ վիտամիններ, սպիտակուցներ և մի շարք այլ օգտակար հանքանյութեր։ Լորի միսը ավելի համեղ է և շատ ավելի առողջարար, քան թռչնի մյուս միսը։
Լորը ձեր ընտանիքին կապահովի բուժիչ ձվերով, իսկ ճիշտ մոտեցմամբ դուք կարող եք արժանապատիվ գումար աշխատել լորի բուծման վրա։
#бизнесвумен #бизнесвкайф #дистрибьюция #бизнесмен #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Եթե ես հարուստ ընտանիքից լինեի, ինձ համար ավելի հեշտ կլիներ գումար աշխատել»:
✅Բազմաթիվ գործարարներ, ովքեր այժմ զբաղեցնում են աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականները, ամենահարուստ ծնողներից հեռու երեխաներ են։ Նրանց մի մասը միջին խավի ընտանիքներից է։ Եվ շատ քչերն են ծնվել հարուստ ընտանիքներում: Բայց նույնիսկ նրանք իրենց հարստությունը վաստակել են ոչ թե ծնողների օգնությամբ, այլ երկար ու տքնաջան աշխատանքով։ Յուրաքանչյուր ոք ունի հարուստ դառնալու հնարավորություն, և կարևոր չէ, թե ովքեր են ձեր ծնողները:
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Բիզնես պլանի կազմումը ցանկացած բիզնեսի անբաժանելի մասն է, լինի դա փոքր նվերների խանութ, թե լուրջ սարքավորումներ արտադրող: Շատերը մեծ նշանակություն չեն տալիս փոքր բիզնեսում բիզնես պլանների պատրաստմանը, քանի որ առաջին հայացքից թվում է, թե կարելի է առանց դրա։ Սա մեծ սխալ է։ Ապացուցված է, որ բիզնես պլան ունեցող ընկերությունները իրենց բիզնեսից ավելի զգալի շահույթ են ունենում: Ի վերջո, շատ ավելի հեշտ և արդյունավետ է զարգանալը, երբ գիտես, թե ինչպես և ինչ ուղղությամբ շարժվել: Իհարկե, ոչ բոլորը կարող են և գիտեն, թե ինչպես գրել բիզնես պլան:ինչպես ճիշտ բաժանել այն գլուխների և ինչ նկարագրել դրանցից յուրաքանչյուրում:
😉Կարող եք մեկնաբանություններում գրել Ձեզ հետաքրքրող բիզնեսի ոլորտը և կստանաք տվյալ ոլորտի մասին նյութ
Օրինակ՝
Անշարժ գույքի բիզնես պլան
Բիզնես պլաններ կրթության ոլորտում
Արտադրության բիզնես պլաններ
Հասարակական սննդի բիզնես պլան ռեստորան, սրճարան...
Բժշկություն և առողջություն և այլն...
#бизнесвумен #бизнесвкайф #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
❌«Ես սխալ աշխատանքի գիծ եմ ընտրել, ուստի հարուստ չեմ»:
✅Իրականում, գրեթե բոլոր ոլորտներում կան միլիոնատերեր և միլիարդատերեր: Որոշակի մասնագիտություն ընտրելը միայն այն պատճառով, որ դրանում շատ հարուստ մարդիկ կան, սկզբունքորեն սխալ մոտեցում է: Արեք այն, ինչի մեջ կկարողանաք հոգի դնել։ Դուք կարող եք վաստակել արժանապատիվ կապիտալ բացարձակապես ցանկացած ոլորտում:
#бизнесвкайф #бизнесвумен #бизнесмен #дистрибьюция #հաջողություն #մարտավարություն #շանս #стратегия #վաճառք #бизнес #маркетинг #Բիզնես
Ինչպես են բարձր կոնֆլիկտային անձինք գրավում բարձր պաշտոններ
Եթե արտադրող եք կամ ներմուծող, ունեք սպառման խնդիրներ, կամ ուղղակի ցանկանում եք ավելացնել վաճառքները, դիմեք բիզնես շանսին։
Մեր դիստրիբյուցիայի բաժինը կդիտարկի Ձեր ապրանքը, գնային առաջարկը, որից հետո դուք կշահեք հետևյալը`
✅Ձեր պրոդուկտի վաճառքի զգալի աճ
✅Ձեր բրենդի ճանաչելիություն շուկայում
✅Կազատվեք բոլոր տեսակ ծախսերից💰
Քանի որ մեզ հետ համագործակցելուց ոչ մի ծախս💲ի հետ գործ չեք ունենում։
Մենք մեր միջոցներով վերցնում ենք ձեզանից ապրանքը և մատակարարում հաճախորդին։🤷
☑️Ունենք մոտ 3500 ակտիվ վաճառակետեր🤭
☑️ Տիրապետում ենք վաճառքի գրեթե բոլոր գործիքներին
🆗Ունենք լավ հարաբերություններ մեր հաճախորդների հետ։
Պայմաններ`
👉Մեզ տրվող պրոդուկտի արժեքը պետք է լինի ամենացածրը, ցանկացած մեծածախ առևտրի կետից։
👉Պետք է քանակը միշտ հասանելի լինի։
👉Պետք է որակը լինի միշտ ստաբիլ և բարձր։
Մնացածը կապով😉
📞044 888802
📞096 462727
Business Chance / Բիզնես Շանս «ԲԻԶՆԵՍ ՇԱՆՍ»ը առաջարկում է ամենա արդյունավետ ծառայությունները վաճառքի ծավալները մեծացնելու համար։
Բիզնես Շանս-ը ունի Նոր բաժին
ՎԵՐԱՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼ❌
Եթե ներմուծող եք կամ արտադրող և ունեք հետևյալ ապրանքատեսակներից կարող եք գրել մեր էջին`
Նշելով Ձեր ապրանքի տեսակը և (ցանկալի է մոտավոր արժեք) բոլոր հետաքրքիր առաջարկների դեպքում մենք անպայման կկապվենք Ձեզ հետ։
👉ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԲԱԺՆԻՑ
✅Մաքրող միջոցներ (քիմիա)
✅ Բրենդային շամպուններ
✅ Մանկական տակդիրներ
✅ Լվացքի միջոցներ
👉 ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ԲԱԺՆԻՑ
✅ Պանիրների տեսականի
Արժեքները պետք է լինեն շուկայականից ցածր, գնացուցակից ցածր, քանի որ համագործակցության դեպքում դուք ոչ մի ծախս չեք կատարում։
#Բիզնես #маркетинг #бизнес #վաճառք #стратегия #շանս #մարտավարություն #дистрибуция
👉Հաճախ ձեր պահվածքը ենթագիտակցական մակարդակում ազդում է նաև այլ մարդկանց խոսքերի ու գործողությունների վրա, թեև այդ ազդեցության մասին դուք կարող եք նույնիսկ չկռահել:
Օրինակ՝
✅Եթե ինչ-որ մեկը գոռում է ձեզ վրա, պահպանեք հանգստություն: Հնարավոր է՝ այդպես դուք էլ ավելի զայրացնեք ձեր զրուցակցին, սակայն հետագայում նա մեղքի ուժեղ զգացում կապրի իր պահվածքի համար:
✅Գաղտնիք չե, որ վաճառքով զբաղվող մարդը անկախ իր պաշտոնից պետք է տիրապետի տարբեր հոգեբանական հնարքների, քանի որ նրանք հեշտությամբ պետք է ընդհանուր լեզու գտնեն ցանկացած բնավորություն ունեցող մարդկանց հետ:
✅Եթե ղեկավար օղակը չտիրապետի հատուկ հմտությունների անկախ թե նա սեփականատերն է, կոմերցիոն տնօրենը թե վաճառքի բաժնի պետը, թե վաճառքի տնօրենը և այլն, ենթակաները դժվար թե կարողանան այն արդյունքը գրանցեն ինչը նախատասված էր կամ պահանջված:
✅Հաճախորդի հետ անմիջական շբվողը և արդյունք գրանցողը առևտրի մեջ դա վաճառքի մենեջերն է:
✅Եթե ղեկավար օղակը վաճառքի մենեջերին չտա ամենօրյա թարմացվող հստակ առևտրային և հոգեբանական գիտելիքներ, ապա Ձեր աշխատակիցը չի վաճառի իր պրոդուկտը կամ ծառայությունը այնպես ինչպես նախատեսված էր, որովհետև մրցակիցը մեծ հավանականությամբ բանակցությունում հաղթող է եղել, և այն գումարը որը պետք է գար տվյալ կազմակերպություն, գնում է մրցակցի գրպանը:
ԲԻԶՆԵՍ ՇԱՆՍԸ կարող է Ձեր բիզնեսին տալ զգալի հաջողություններ
#բիզնես #бизнес #маркетинг #վաճառք #стратегия #շանս #մարտավարություն
Սկսենք մի հետաքրքիր առակով։👇
▶️Երբ անցորդը տեսնում է, որ փիղը շատ բարակ թելով կապված է ծառին, հարցնում է փղի տիրոջը,թե ինչի փիղը չի փախնում, չէ որ թելը շատ բարակ է, նույնիսկ մարդը իր ուժով կկտրի, տերը պատասխանում է, ։
👉Նմանատիպ հազարավոր թելեր մեր ենթագիտակցության մեջ կան , որ մենք կարող ենք անել շատ բաներ, պարզապես մեզ հետ է պահում թե մեր վախը, թե արագ կողմնորոշվելու ունակությունը, ինչու չէ նաև շրջապատի տարբեր կարծիքները, և ամենակարևորը` ամբոխի կամ մեծամասնության կարծիքները, որոնք մեզ բթացնում և ստիպում են ենթարկվել ինչ-ինչ օրենքների , որոնք զուտ աշխատում են ինչ որ զանգվածի ենթագիտակցության վրա ազդելու համար։ Պռոլետարյատների ժամանակաշրջանում կառավարողների մեթոդը պլետն էր, էվոլյուցիայի ժամանակ, արդյունքը մեծ հաշվով մնացել է նույնը ,սակայն փոխվել են մեթոդները, փոխակերպվելով տարբեր հոգեբանական հնարքներով։
✔️Բոլորս կարող ենք կտրել նմանատիպ թելերը, պարզապես պետք է կյանքի ամեն փուլում մենք աշխատենք մեզ վրա։
✅Հազարավոր հին մեթոդներ այսօր դարձել են բացահայտված և արդեն ոչ էֆեկտիվ։ Պետք է քայլել ժամանակի հետ համընթաց, ցանկացած Բիզնես Պրոյեկտներում ,լինի նորաստեղծ,թե վաղուց իր դիրքերը ամրապնդած, առանց նոր մեթոդիկայի հետ հաշվի նստելու, չի կարող զարգանալ, եթե հակված է օրինակ 7 տարի առաջվա իր փորձին։
#Բիզնես #бизнес #маркетинг #վաճառք #стратегия #շանս #մարտավարություն
Բոլորս հավասար ենք մեկ բանով ինչն է դա🤷
Դա ժամանակն է💲🙄
⏳ժամանակը այն միակ բանն է որ բոլորիս մոտ հավասար է, բոլորս ունենք նույն 24 ժամը 1 օրվա համար, որից 8 ժամը տրամադրում ենք քնին, 8 ժամը աշխատանքին, իսկ մյուս 8 ժամը ինչպես եք կառավարում, արդյոք կառավարում եք արդյունավետ? Կամ արդյոք աշխատանքի 8 ժամը կառավարում եք արդյունավետ?
Բիզնեսում շատ կարևոր է ժամանակի ճիշտ պլանավորումն ու կառավարումը։ Եթե չկառավարեք Ձեր ժամանակը ետ կմնաք տարբեր հաջողություններից💰։ Բիզնեսում ժամանակը ճիշտ կառավարելու լավագույն միջոցներից մեկը դա որոշակի համակարգերի ավտոմատացնումն է։
Բիզնես Շանսը կարող է ավտոմատացնել Ձեր բիզնեսը և դուք կշահեք ամենակարևորը ժամանակը⌛։
📞044 88 88 02
📞096 46 27 27
#Բիզնես #бизнес #маркетинг #վաճառք #стратегия #շանս #մարտավարություն
Տեղական տնտեսական ապրանքներ արտադրող կազմակերպությանը անհրաժեշտ են վարորդ առաքիչներ սեփական ավտոմեքենայով։
Պարտականություններ`
•Պահեստից ապրանքի անվնաս տեղափոխումը վաճառակետին
Պահանջներ`
•Պարտաճանաչություն
•Կարգապահություն
•Բարեկիրթ մոտեցում հաճախորդին
•Թիմում աշխատելու ունակություն
•Վարորդական իրավունք, սեփական (Մինիվեն) տեսակի ավտոմեքենայի առկայություն։
Աշխատավարձը 180.000 ից 200.000դր
Վառելիքի գումար
Մանրամասների համար գրեք Բիզնես Շանսի ֆեյսբուքի էջին։
✅Վաճառքը նաև էմոցիաների փոխանակում է, բայց ոչ միայն էմոցիա🤷
👉Չկա զուտ էմոցիոնալ վաճառք, կամ տրամաբանական վաճառք:
✅Հաճախորդին պիտի էմոցիայից հետո տաք տրամաբանական հիմնավորում, որն է քո ապրանքի կամ ծառայության առավելությունը, կամ ինչով է այն լավը, եթե չտվեցիք հաճախորդը կմտածի կմտածի, կասի 🆗 ես կմտածեմ, ես հետո Ձեզ կզանգեմ, դա գիտեք չե որն է՞ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, վերջ մոռացվեց❌, որովհետ դուք չհասցրեցիք հաճախորդին ամենա կարևոր վստահության կետին🤦:
✔️Էմոցիան տվեցիք բայց վստայություն չներշնչեցիք ու չբերեցիք նրան, որ հաճախորդը ասի այո սա ինձ պետքա, ես սրա կարիքն ունեմ, ես ցանկանում եմ գնեմ այս պրոդուկտը կամ ծառայությունը:
#маркетинг #վաճառք #стратегия #շանս #մարտավարություն #բիզնես #бизнес
1915
Մեր լավագույն գործընկերներից մեկը։
1973թ. Հիմնադրված Մոսկովյան «Черёмушки» կոմբինատը սննդամթերքի արտադրության առաջատար ընկերություններից մեկն է Ռուսաստանում:
#бизнес #маркетинг #վաճառք #стратегия #շանս #մարտավարություն
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0056
Opening Hours
Monday | 10:00 - 19:00 |
Tuesday | 10:00 - 19:00 |
Wednesday | 10:00 - 19:00 |
Thursday | 10:00 - 19:00 |
Friday | 10:00 - 19:00 |
Saturday | 11:00 - 18:00 |
16 Yeznik Koghbatsi Str
Yerevan, 0010
Circle is an Employee Assistance Program provided by Millennial Psychologist operating in Armenia and Internationally.
Yerevan, 0032
📄Business Advisory 📊Marketing Services Marketing | Management | Design | Consulting 🔗Խելացի ռազմավարություն և թարմ շնչառություն Ձեր բիզնեսին: 🔗Smart strategy and fresh breath to ...
Yerevan
3R STRATEGY, est. 2001, experts in business, marketing, management, and other consulting services.
Yerevan
Миссия инициативы BWB – помочь частным лицам и корпорациям продолжить работу и расширить свой бизнес в Армении.
23 Admiral Isakov Avenue
Yerevan, 0004
Мы объединяем армянских производителей со всего мира!
Orbeli 45, 2st Floor, Room 4
Yerevan
Արմարաբիա խորհրդատվական բաժինը նպատակ ունի յուրահատո?
Hr. Qochar 4
Yerevan, 0012
Լաբի նպատակն է բարելավել գործատու-աշխատակցի միջև կապը,