2 Songs a Week

2 Songs a Week

Ողջու՜յն։ Ես Դիանան եմ։ Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով/երաժշտությամբ/խաղաղ տրամադրությամբ

22/07/2024

Այսօր 🧠🩷

The Good Ones: Tiny Desk (Home) Concert 30/01/2024

Ողջույն 🌞

🌸 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած գեղջուկների այս եռյակը (երբեմն՝ դուետը) Կիգալիից է՝ Ռուանդայի աղքատիկ մայրաքաղաքից։ Յուր պուպուշությունն ընգծող «The Good Ones» անվանումով խումբն ակուստիկ կիթառների, մաշված կոշիկների, տան թերմոսի, հողագործական գործիքների ու լիքը տարօրինակ չխկլիկների օգնությամբ ստացել է անմշակ ժողովրդական երաժշտության մինիմալիստական գործեր, որոնք երգում են իրենց բնակավայրի բարբառով։ Հասկանալու համար, որ նույնիսկ անմարդկային զրկանքներից հետո չոռն ու չարը նրանց չեն տարել, միայն լսող ականջ է պետք։

🌸 Ռուանդայի երեք ցեղերի՝ տուտսի, հութու և աբաթվա ներկայացուցիչներ Ադրիեն Կազիգիրան, Ստանի Հիթիմանան և Ժանվիե Հավուգիմանան սեփական հոգիները բուժելու նպատակով մի քանի ալբոմ են ձայնագրել , իսկ առաջինը՝ Kigali Y' Izahabu-ն՝ մեկ գիշերում։ Երկու ակուստիկ կիթառներից մեկը բասի փոխարեն են օգտագործել․ ձայնագրման գիշերը երկու վերին լարերը չկային։ Բասի դերում հետագայում հանդես են եկել սեփական հնամաշ կոշիկները, ձեռքերը, ինչ-որ զնգզնգան երկաթիկներ։ Խմբի վերջին շրջանի առավել հուսադրող սիրային երգերից է Հավուգիմանայի «Իմ որդին հատուկ կարիքներ ունի, բայց նրա համար գնալու տեղ չկա» երգը։ Մեկ այլ երգով էլ պատմում են, թե ինչքան կարևոր է իրենց ամենօրյա աշխատանքը դաշտում։ Մի տոննա անմշակ, բայց շատ ջերմացնող լույս եմ պեղել, որով աշխարհի հետ կիսվել են ռուանդացի «The Good Ones» գեղջուկները։

Մենակ հո չե՞մ վայելելու։ 😇

The Good Ones: Tiny Desk (Home) Concert The Tiny Desk is working from home for the foreseeable future. Introducing NPR Music's Tiny Desk (home) concerts, bringing you performances from across the c...

Neurrradio | Season 2 | Episode 3 | AARRR! Ծովահենները 01/12/2022

Ինչպե՞ս դիմավորել ձմեռը, երբ վերջին էպիզոդն ամռանն է լույս տեսել։ ❄️🌬
🥶Հիշել ծովը (որը մի 10 տարի միայն երազներում ես տեսնում), մտաբերել դրա «մասնակցությամբ» սիրելի ֆիլմերը և խորասուզվել 20 հազար լյո ջրի տակ՝ հայտնվելով աշխարհի մյուս կողմում՝ ծովահենների նավի վրա։ 🏴‍☠️

Այս էպիզոդում կգտնեք․

🏴‍☠️ Ասք Ծովահենների մետրիկաների շրջանակի, Հոմերոսի դարաշրջանի ծովահենների, «թագավոր ախպեր» Պոլիկրատեսի, Հին Հունաստանի, նավի վրա կանանց տիզվելու, տնտեսական անվտանգության, պետական ծառայության մեջ գտնվող և քրիստոնյա ծովահենների մասին։
☠️ Սրիկա ավազակի երգ մը։
🧠 Ասք մակակների ու մարդկանց նախանձի, գովազդի և HR մասնագետների, ինչպես նաև ժամանակակից ծովահենների մասին։
☠️ Կյանքի ծովում մոլորվածի մենախոսություն ու երգ մը։

🔴YouTube: https://youtu.be/Y_TpEnwkr4M
🟣Anchor.fm: https://anchor.fm/neurrradio/episodes/AARRR-e1rjujr/a-a8vg9n8
🟢Spotify: https://open.spotify.com/episode/6AUamx8SqUa9F3yKkRKWB3?si=cSI6k-v5ROyjmM8h5AY4BQ
🔵Telegram: https://t.me/neurrradio

Neurrradio | Season 2 | Episode 3 | AARRR! Ծովահենները 00:00 Ասք Ծովահենների մետրիկաների շրջանակի, Հոմերոսի դարաշրջանի ծովահենների, «թագավոր ախպեր» Պոլիկրատեսի, Հին Հունաստանի, նավի վրա կանանց տիզվելու, տնտեսակա...

Neurrradio | Season 2 | Episode 2 | Վախը 28/07/2022

Ողջույն։ 👻

Այս էպիզոդով ես հաղթահարել եմ երկար երգերով էպիզոդ ձայնագրելու վախս։ Հիշում եմ՝ խոստացել էի միջինում 12-րոպեանոց էպիզոդներ անել, որովհետև դրա համար պատասխանատու ուղեղիս խավարասերներից մեկն այդպես էր ուզել։ Վախից, իհարկե։ 🪳 Բայց գրողը տանի, վախը հաղթահարելու համար է, այդպես չէ՞։

Եվ այսպես, այս էպիզոդում կա․

🧠 Ասք մարդաբան չդառնալու, «Ֆեդերիկյան թիկնոցի», թարս թաղված մարդասպանների, վախի ու կատաղության կապի, վախի լավ կողմի, տղամարդկանց ու կանանց սոցիալիզացիայում վախի դերի մասին։

💉Վախի «պատվաստման» մասին վախենալու երկար երգ մը։

🐮Ասք Քամբոջացի բժիշկների, հակադեպրեսանտ կովի, սկանդինավյան hygge-ի, սիրո ու վախի մասին։

🎧Հին ու բարի hygge երգ մը։

💙 Միացե՛ք Տելեգրամ ալիքիս՝ https://t.me/neurrradio

🔴 YouTube: https://youtu.be/CudB4QsJwgE
🟣 Anchor: https://anchor.fm/neurrradio/episodes/ep-e1lqglc
🟢 Spotify: https://open.spotify.com/episode/2BwBJBlaQyAVZqmKNKfm51?si=ixi25poOSHaaNhKikn5lYQ

Neurrradio | Season 2 | Episode 2 | Վախը Ասք մարդաբան չդառնալու, «Ֆեդերիկյան թիկնոցի», թարս թաղված մարդասպանների, վախի ու կատաղության կապի, վախի լավ կողմի, տղամարդկանց ու կանանց սոցիալիզացիայում վախ...

09/04/2022

Ուղեղը` երկրորդ ուղեղին: Ի դեպ, որ աղիները մարդու երկրորդ «ուղեղն» են արդեն բոլոր նեյրոգիտնականներն են համաձայնել:

Sting - Russians (Official Music Video) 02/03/2022

🤔 Ի՞նչ եք կարծում, երբ Ստինգն այս երգը գրում էր, պրոպագանդայի զո՞հ էր, թե սեփական հայացքներն էր ներկայացնում աշխարհին։

"In Europe and America there's a growing feeling of hysteria
Conditioned to respond to all the threats
In the rhetorical speeches of the Soviets
Mister Krushchev said, "We will bury you"
I don't subscribe to this point of view
It'd be such an ignorant thing to do
If the Russians love their children too․

How can I save my little boy from Oppenheimer's deadly toy?
There is no monopoly on common sense
On either side of the political fence
We share the same biology, regardless of ideology
Believe me when I say to you
I hope the Russians love their children too
There is no historical precedent
To put the words in the mouth of the president?

There's no such thing as a winnable war
It's a lie we don't believe anymore
Mister Reagan says, "We will protect you"
I don't subscribe to this point of view
Believe me when I say to you
I hope the Russians love their children too․

We share the same biology, regardless of ideology
But what might save us, me and you
Is if the Russians love their children too․" (c) Sting

Sting - Russians (Official Music Video) REMASTERED IN HD!Music video by Sting performing Russians. (C) 2005 A&M Records

Neurrradio | Season 2 | Episode 1 | Դարդլամիշ խենթությունը 21/02/2022

Ողջու՜յն։ 🤗 Անկեղծորեն կարոտել էի, ո՞նց եք։ 🥳

💜Երկրորդ սեզոնի մեկնարկը նոր անունով, նոր գույներով, բայց վերաիմաստավորված հին խաղաղությամբ է տրվել։ Այսօրվա էպիզոդում կգտնեք․

🧠Ասք նյարդային սերունդների, հոգեկան առողջության, խարաններից խուսանավելու, հյուծող հույզերի և անկիրթ փայտահատների հասարակության մասին։

🤯Hubert Selby Jr. “Last Exit to Brooklyn” գրքի էպիզոդներից մեկը նկարագրող երգ մը։

🧠Ասք զինվորականների լռության, արթ-թերապիայի, դիմակների ազնվության, ընկճախտի անսրտության և սիրտը լայն պահելու մասին։

🎵Կապույտ լուսնի տակ պարելու և երազելու մասին գերմաներեն երգ մը։

⭕ YouTube: https://youtu.be/icm3gvh_5UE
🟣 Anchor: https://anchor.fm/neurrradio/episodes/ep-e1emj1b
🔵 Telegram: https://t.me/neurrradio

Դե պատմեք, թե ինչքան դեպրեսիվ էր 🤭

Neurrradio | Season 2 | Episode 1 | Դարդլամիշ խենթությունը Ասք նյարդային սերունդների, հոգեկան առողջության, խարաններից խուսանավելու, հյուծող հույզերի և անկիրթ փայտահատների հասարակության մասին։Hubert Selby Jr. “Last Ex...

07/01/2022

No more drama.
Peace ☮️

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

Yerevan

Opening Hours

08:00 - 23:00
Other Podcasts in Yerevan (show all)
Huge limit Huge limit
Hurtg, 13
Yerevan, 4335465

Я люблю жити з надією, але реалізм мене пермагає.

Talking People by Hayk Talking People by Hayk
Yerevan

մարդկանցից՝ մարդկանց. փոդքասթ

Deep Parenting Deep Parenting
12 Komitas Avenue
Yerevan, 0033

Սրտին ու մտքին դիպչող զրույցներ՝ podcast ձևաչափով, միշտ հետաքրքիր հյուրերի հետ

Podcasts.am / Հայկական փոդքասթներ Podcasts.am / Հայկական փոդքասթներ
36 Moskovyan Street
Yerevan

Podcasts.am-ի հիմնական նպատակն է խթանել հայկական փոդքասթինգ

Ինադու Ինադու
Yerevan

Ինադու փոդքաստում Նինան և Շողերը պատմում են Արցախի և արցախցիների մասին՝ շրջափակման օրերից մինչև ներկա իրականություն

NH BLOG NH BLOG
Yerevan

Պոստռաբիզ / Postrabiz Պոստռաբիզ / Postrabiz
Yerevan

Պոստռաբիզը հայալեզու փոդքսաթ է, որը բացահայտում է ռաբ?

Fransiakan dzgvox arastaxner Fransiakan dzgvox arastaxner
Yerevan

Կատարում ենք Ձգվող առաստաղների տեղադրում

Նոր Հենակէտ Նոր Հենակէտ
Yerevan, 0002

Podcast

Փնթի Խողովակ Փնթի Խողովակ
Yerevan

Փոդքասթ այլ մշակույթից