EBRD Advice for Small Businesses in Armenia, Yerevan Videos

Videos by EBRD Advice for Small Businesses in Armenia in Yerevan. Մենք օգնում ենք փոքր և միջին բիզնեսներին աճել՝ դառնալո

2021թ-ին ՎԶԵԲ-ը, մեկտեղելով ջանքերը «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի և Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ի հետ, նախաձեռնեց ձեռնարկատիրական հմտությունների ուսուցման անվճար դասընթաց 2020 թ. ռազմական կոնֆլիկտի արդյունքում տեղահանված անձանց համար:
Նպատակն էր աջակցել տեղահանված անձանց սկսել կամ շարունակել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։

117 մասնակիցներից 60-ը կազմեցին և ներկայացրեցին իրենց բիզնես մոդելները, որոնցից 30-ը ստացան ֆինանսավորում իրենց բիզնեսի հիմնադրման ու զարգացման համար։

Արդյունքում մասնակիցները գրանցել են զգալի արդյունքներ՝ երկու անգամ ավել հաճախորդներ, շրջանառության 20% աճ, ներկայացվածություն միջազգային շուկաներում․

Ծրագիրը ֆինանսավորվել է European Union in Armenia կողմից #EU4Business շրջանակներում

Other EBRD Advice for Small Businesses in Armenia videos

2021թ-ին ՎԶԵԲ-ը, մեկտեղելով ջանքերը «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի և Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ի հետ, նախաձեռնեց ձեռնարկատիրական հմտությունների ուսուցման անվճար դասընթաց 2020 թ. ռազմական կոնֆլիկտի արդյունքում տեղահանված անձանց համար: Նպատակն էր աջակցել տեղահանված անձանց սկսել կամ շարունակել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ 117 մասնակիցներից 60-ը կազմեցին և ներկայացրեցին իրենց բիզնես մոդելները, որոնցից 30-ը ստացան ֆինանսավորում իրենց բիզնեսի հիմնադրման ու զարգացման համար։ Արդյունքում մասնակիցները գրանցել են զգալի արդյունքներ՝ երկու անգամ ավել հաճախորդներ, շրջանառության 20% աճ, ներկայացվածություն միջազգային շուկաներում․ Ծրագիրը ֆինանսավորվել է European Union in Armenia կողմից #EU4Business շրջանակներում

❓Դուք start-up եք, որն աշխատում է խթանել քաղաքներում ածխաթթվի արտանետումների նվազեցման գործընթա՞ցը: ❓Դուք առաջարկում եք մաքուր էներգիայի լուծումներ կամ ծառայություններ, որոնք բարելավում են էներգաարդյունավետությունը քաղաքային բնակավայրերու՞մ: ✅ԱՅՍ ՄՐՑՈւՅԹԸ ՁԵ´Զ ՀԱՄԱՐ Է: 🔹The Green Cities Start-up Innovation Challenge-ը փնտրում է #ՎԶԵԲ-ի երկրներից բարձր ներուժ ունեցող start-up ընկերությունների, որոնք նպաստում են քաղաքային միջավայրի էներգետիկ կայունությանն ու անվտանգությանը: 🏆Հաղթող ընկերությունները կմիանան դինամիկ վենչուրային/ձեռնարկատիրական թիմերի խմբին ինտենսիվ և մանրամասն մշակված 18-ամսյա աջակցության ծրագրի շրջանակներում: 🔸Խորհրդատվական ծառայության նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 100,000 եվրո, որից 15,000 եվրոն կարող է աջակցել ծառայությունների այն ծախսերին, որոնք դուրս են #StarVenture առաջարկի շրջանակներից: ⬇️Լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթն ու ներկայացրոք ձեր դիմումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 7-ը: https://www.ebrd.com/starventure/greencities #EBRDsupport #EBRDdonors ❓Are you a start-up that is working to accelerate the decarbonisation of cities? ❓Are you deploying clean energy solutions or services that improve energy efficiency in urban areas? ✅THIS CALL IS FOR YOU! 🔹The Green Cities Start-up Innovation Challenge is calli

Բիզնես գործընթացների օպտիմալացումն ամպային գործիքների միջոցով I Վեբինար
ՓՄՁ-ների թվային փոխակերպման ծրագրի շրջանակում անցկացված «Բիզնես գործընթացների օպտիմալացումն ամպային գործիքների միջոցով» անվճար վեբինարի մասնակիցները տեղեկացան՝ ինչ է Google Suite-ը, որոնք են ամպային հավաքակազմերի առավելությունները, ինչպես ղեկավարել նախագծերը Trello-ի, Slack-ի, Asana-ի, Nifty-ի միջոցով։ Դասընթացը վարում էր սոցիալական ձեռնարկատեր, խորհրդատու, «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի և SmartApaga - ՍմարթԱպագա-ի համահիմնադիր Հայկ Կազարյանը։ Ստորև՝ տեսաձայնագրությունը։

Preparing the Company for The Digital Transformation
Ի՞նչ է թվային փոխակերպումը, որո՞նք են թվային փոխակերպման նպատակները, ինչպե՞ս սահմանել նպատակները թվային բիզնես մոդելում. այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները տրվեցին ՎԶԵԲ-ի՝ «Թվային փոխակերպում. ինչպես նախապատրաստել ընկերությունը» թեմայով անվճար վեբինարին, որը բարձր պրոֆեսիոնալիզմով անցկացրեց Grant Thornton Armenia ընկերության գործընկեր, բիզնես ռիսկերի և կիբեռանվտանգության նախագծերի ղեկավար Օլգա Սեմյոնովան։ Ստորև՝ վեբինարի տեսաձայնագրությունը։

"Big data" և ՓՄՁ | Վեբինար
ՎԶԵԲ-ի՝ ՓՄՁ-ների թվային փոխակերպման ծրագրի շրջանակում կազմակերպված 6-րդ անվճար վեբինարը «Մեծ տվյալների» և «Փոքր տվյալների» մասին էր։ Մասնակիցները սովորեցին կիրառել տվյալների վերլուծությունը փոքր ու միջին բիզնեսում։ Շնորհակալություն Grant Thornton ընկերության գործընկեր, տվյալների վերլուծության կենտրոնի տնօրեն Naira Derdzyan-ին իր փորձն ու գիտելիքը մասնակիցներին փոխանցելու համար։ Եթե հնարավորություն չեք ունեցել մասնակցելու վեբինարին, դիտեք տեսաձայնագրությունը։

«Ինչպես առավելագույնս օգտագործել սմարթֆոնի հնարավորությունները բիզնեսը կառավարելիս» վեբինար
ՎԶԵԲ-ի՝ ՓՄՁ-ների թվային փոխակերպման ծրագրի շրջանակում կազմակերպված «Ինչպես առավելագույնս օգտագործել սմարթֆոնի հնարավորությունները բիզնեսը կառավարելիս» անվճար վեբինարի մասնակիցները սովորեցին ավելի պրոֆեսիոնալ կերպով օգտագործել սմարթֆոնը համացանցի միջոցով կապեր ստեղծելու և բիզնեսին վերաբերող տեղեկությունները կառավարելու նպատակով։ Դասընթացի տեսաձայնագրությունը՝ ստորև՝

«Ինչպես մեծացնել վաճառքը Instagram-ի օգնությամբ» թեմայով վեբինար
ՎԶԵԲ-ի «Ինչպես մեծացնել վաճառքը Instagram-ի օգնությամբ» թեմայով անվճար վեբինարի նպատակն էր ծանոթացնել Instagram-ի առանձնահատկություններին ու առավելություններին, սովորեցնել ստեղծել բովանդակություն և գովազդել ու վաճառել Instagram-ի օգնությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում ADWISE ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանին դասընթացը բարձր պրոֆեսիոնալիզմով անցկացնելու համար։ Դասընթացի տեսաձայնագրությունը՝ ստորև։

ՎԶԵԲ-ը Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, կազմակերպում է առցանց միջոցառում՝ «Ներառական կանաչ տնտեսությունը Հայաստանում․ հզորացնելով կին և տղամարդ ձեռներեցներին՝ կայուն ապագա ունենալու համար»։ Գրանցվեք shorturl.at/hjAEJ հղմամբ կամ նամակ ուղարկեք [email protected] հասցեին։ Միջոցառման ընթացքում ՎԶԵԲ-ի, GEFF-ը Հայաստանում ծրագրի, ինչպես նաև կառավարության, ֆինանսական և բիզնես ոլորտի ներկայացուցիչները քննարկելու են կին ձեռներեցների կողմից ղեկավարած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման ուղիները՝ Հայաստանում կայուն ապագա ստեղծելու նպատակով։ Միջոցառման նպատակն է բարձրացնել կլիմայի փոփոխության և դրա հետ կապված ռիսկերի մասին իրազեկվածությունը, ներկայացնել կլիմայի հարմարվողականության առկա միջոցառումներն ու Հայաստանում կլիմայի ֆինանսավորման հնարավորությունները: Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։

«Ինչպես դիրքավորել կայքը կամ առցանց առևտրի հարթակը Google Analytics-ի օգնությամբ» թեմայով անվճար վեբինար
Եթե չեք հասցրել մասնակցել ՎԶԵԲ-ի՝ «Ինչպես դիրքավորել կայքը կամ առցանց առևտրի հարթակը Google Analytics-ի օգնությամբ» թեմայով անվճար վեբինարին, կարող եք դիտել տեսաձայնագրությունը։ Դասընթացը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների թվային փոխակերպման ծրագրի շրջանակում։ Հետևեք մեր էջին՝ հաջորդ անվճար վեբինարների մասին տեղեկանալու համար։

EBRD Advisory support in 2020

EBRD Advisory support in 2020

EBRD Advisory support in 2020

Women in business