easy2go.TV
Telecomunication The best gift for your family and friends is here: 230 favorite TV channels in Armenian, Russian, Georgian, Hebrews, etc.
Լավագույն նվերը Ձեր և Ձեր ընտանիքի համար այստեղ. 230 ամենասիրելի հեռուստաալիքները հայերեն, ռուսերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով։ Արդեն պետք չէ անհանգստանալ, թե ինչպես անցկացնել հաճելի ժամանաց ընտանիքի հետ։
Մեզ հետ Դուք հեշտությամբ կգտնեք սիրելի ֆիլմեր, հաղորդումներ և մուլտֆիլմեր։ easy2go.TV -ի հետ Ձեր առաջ կբացվի մի ամբողջ աշխարհ՝ լի արկածներով և նոր զգացողություններով։
Лучший подарок
#ԱԺ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ փոխգործակցության, հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաեւ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ ներբեռնել էլեկտրոնային եղանակով: Քննարկվող նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ (swis.trade.gov.am)» համակարգի միջոցով: Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահանջին, համաձայն որի` ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի հերթական նիստում քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: