Manukyan Legal law firm
Փաստաբանական և իրավաբանական ծառայություններ, որոնք մատուցվում են պրոֆեսիոնալ և բարեխիղճ թիմի կողմից
Քննարկում ենք գովազդները և դրանց թույլտվության ստացման կարգը:
«Manukyan Legal» ընկերությունը զբաղվում է գովազդի և մի շարք այլ թույլտվությունների ստացման հարցերով, ուստի դիմե՛ք և խնայեք ահռելի ռեսուրսներ:
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Մեծ ուրախությամբ և մասնագիտական բարձր պատասխանատվությամբ հայտնում ենք, որ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրում տպագրվել է Manukyan Legal գրասենյակի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանի հեղինակած գիտական հոդվածը:
Մշտապես համոզված եմ եղել, որ պրակտիկ հմտությունների հիմքում
ամուր կանգնած են գիտական միտքն ու վերլուծական հմտությունները:
Սիրով կիսվում եմ գիտական հոդվածով՝ քննարկումների պատրաստակամությամբ:
Հերթական հաղթանակը, որը Վերաքննիչ դատարանը հաստատեց՝
Մեր վստահորդն ազատվեց 1.100.000 ՀՀ դրամ տուգանքից:
Թիվ ՎԴ/1012/05/23 գործով վիճարկել ենք ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտը, որով հայցվորին առաջադրվել էր պահանջ՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք և 100.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցման գումար՝ որպես հարկային պարտավորություն:
Մասնավորապես, իրավասու մարմինը պնդում էր, որ Հայցվոր կողմն իրականացրել է դեղերի մեծածախ իրացում՝ չունենալով համապատասխան լիցենիզա:
Մինչդեռ մենք հակառակն ապացուցեցինք և 26.07.2023թվականին նախ վճռով, ապա 03.04.2024թվականին՝ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ, հաստատվեց, որ դեղերի մեծածախ իրացում չէր կարող որակվել Հայցվորի գործողությունը:
Արդյունքում, հաղթեցինք, անվավեր ճանաչեցինք/վերացրեցինք ՊԵԿ-ի վարչական ակտը, անձին ազատեցինք 1.100.000 ՀՀ դրամի չափով տուգանքից և ավելին՝ ՊԵԿ-ից, հօգուտ Հայցվորի կբռնագանձվի թե նախապես վճարված պետական տուրքը, թե՝ փաստաբանի խելամիտ գնահատված վճարը:
Դիմե՛ք «Manukyan Legal» փաստաբանական գրասենյակ, ստացեք բարեխիղճ մասնագիտական աջակցություն և տոնեք հաղթանակներ:
Արձանագրենք, որ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է այն հիմքերը, որով կարող են դադարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային հարաբերությունները. այդ հիմքերից մեկն էլ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքն է:
Հարգելի´ գործատուներ, եղեք ուշադիր և հետևողական, դիմեք մասնագետների աջակցությանը և մի փորձեք զբաղվել ինքնագործունեությամբ, այն ձեզ ավելի մեծ վնասի կհանգեցնի:
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Ապրանքային նշանների մասին փոստ ունենք էջում, բայց շատ հարցեր ենք ստանում, ուստի որոշեցինք ևս մեկ անդրադարձ կատարել այս թեմային, բայց կոնկրետ օրինակի ներկայացմամբ, որպեսզի քննարկենք կոնկրետ իրավիճակային բարդությունները։
7 SEVEN VISIONS HOTEL & PLACES անվանումը պարզապես ապրանքային նշան չէր, որը պետք է գրանցեի, այն պատմություն էր, 7 նվիրական տեսլական, համարձակ պրոեկտ, որը կյանքի էր կոչվելու և ձեռնոց նետեր տարածաշրջանի բոլոր հյուրանոցներին։
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Մեկ գիրքը կարող է փոխել ամեն ինչ...📚
Որոշել ենք ներկայացնել այս կամ այն կերպ իրավագիտությանն առնչվող գեղարվեստական գրքերի շարք, որը կհետաքրքրի նաև մեր ոչ իրավաբան հետևորդներին:
Գիրք կարդալու մշակույթն անգնահատելի արժեք է, ի դեպ, մենք շատ ենք սիրում (երբեմն էլ` ստիպված ենք) մասնագիտական գրականություն կարդալ, բայց գեղարվեստական գրականությունն աչքաթող անել պետք չէ (մեր մեջ ասած` չի կարելի)))
Ձեզ հաճելի ընթերցանություն:
Մասնագիտական գրականության մասին ավելի ուշ կանդրադառնանք
Հետևե´ք մեր էջին և եղեք իրազեկ:
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Գրասենյակ բազմաթիվ են դիմումները փորձաշրջանի և դրա առաձնահատկությունների հետ կապված:
Փորձաշրջանը ՎԱՐՁԱՏՐՎՈւՄ Է, այն տարբերվում է աշխատանքային պրակտիկայից, որն, ի դեպ, աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններից հետո ի հայտ եկավ:
Անպայման կանդրադառնանք փորձնակի և փորձաշրջանի տարբերություններին, որպեսզի հստակ լինի բոլորի համար:
ՓԵՐՁԱՇՐՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԴՈւՔ ՈւՆԵՔ ՆՈւՅՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ Ու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ, ԻՆՉՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ:
Հետևե´ք Manukyan Legal Ընկերության սոցիալական էջերին, որ իրազեք լինեք:
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Միշտ հիշե´ք` #Մենքպաշտպանվածենքերբիրազեկվածենք
#փաստաբանՄանուկյան
#իրավաբան
#իրավաբանականընկերություն
#փորձաշրջան
#աշխատանք
#աշխատավարձ
ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ ՉԿՈՐՑՆԵԼ ՁԵՐ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԸ
ԳՈՒՅՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ երբեմն անդառնալի և ցավալի իրողություն է, մեր գրասենյակում այս տեսակ գործերը գնալով շատանում են, որը խնդրահարույց ենք համարում։
Ամենահետաքրքիրն այն է, որ պատկան մարմինները հաճախ շրջանցում կամ աչքաթող են անում Կառավարության այս որոշումը և ԴԱՀԿ օրենքը, քազի էականորեն բարդանալու է իրենց աշխատանքը։ Արդյունքում բռնգանձում են ձեր բնակության միակ վայրը:
Manukyan Legal Ընկերության փաստաբաններ ամեն քայլում և փուլում ձեր կողքին կլինեն, որպեսզի դուք ձեզ պաշտպանված զգաք, չխախտվեն ձեր իրավունքները և ամենակարևորը՝ դուք չկորցնեք ձեր միակ բնակարանը։
#Մենքպաշտպանվածենքերբիրազեկվածենք
#փաստաբան
#իրավաբան #փաստաբանՄանուկյան
Կապ մեզ հետ՝
Հեռ․ 099 899 313
Էլ հասցե՝ [email protected]
Զրպարտությունն արժի 6.000.000 ՀՀ դրամ, իսկ վիրավորանքը` 3.000.000
Վերջերս զրպարտություն ու վիրավորանք բառերը շատ հաճախ են օգտագործվում․ եկեք հասկանանք՝ ինչ են դրանք նշանակում։
Manukyan Legal
ընկերության փաստաբանների պրակտիկայում շատ են պատիվ/արժանապատվության վերաբերյալ գործերը (նույն ինքը՝ վիրավորանքի և զրպարտության), ուստի մեր փաստաբանները տիրապետում են ոլորտի բոլոր նրբություններին և պատրաստ են վերականգնել արդարությունը և փոխհատուցում պահանջել։
Սիրով կպատասխանենք թեմայի վերաբերյալ հարցերին։
Կապ մեզ հետ`
Հեռ. 099899313
Էլ.հասցե` [email protected]
Ծառայությունները մատուցել եք, իսկ պատվիրատուն վճարը չի՞ կատարում․ բանակցություններն ու անդադար սպասելն այլևս արդյունք չե՞ն տալիս․․․ եկեք հասկանանք՝ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ.
Շատ հաճախ են դիմում մեզ մատուցված ծառայության գումարը չվճարվելու կամ էլ ժամկետից ուշ վճարվելու հարցերով հատկապես ՍՊԸ-ները/ԱՁ-ները։
Ի՞նչպես պայքարել այս երևույթի դեմ․
թերթի´ր ,որ իմանաս):
Եթե բախվել եք նման խնդրի, դիմե´ք Manukyan Legal ընկերությանը. մեր պրոֆեսիոնալ և սրտացավ մասնագետները կօգնեն ձեր վերականգնել ձեր իրավունքները:
Կապ`
Հեռ. 099 899 313
Էլ. հասցե` [email protected]
Manukyan Legal ընկերությունը պատրաստ է ձեզ աջակցել արդարության վերականգնման, ձեր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մարտահրավերային գործում:
Այսօր դատական ճանապարհով վեճերը հարթելն ու դրանց պատշաճ լուծում տալը էական խոչընդոտներով ուղեկցվող գործընթաց է, որում ընթացքում ձեր պրոֆեսիոնալ փաստաբան է հարկավոր:
Փաստաբանական գործունեության ճանապարհին առաջնորդվում ենք բարեխղճության, պրոֆեսիոնալիզմի և արդարությունը վերականգնելու հրամայականով և անկոտրուն կամքով:
Դիմե´ք մեզ և ստացե´ք պատշաճ ծառայություն, որի բարեխղճության մեջ ինքներդ կհամոզվեք:
Կապ մեզ հետ`
Հեռ. 099 899 313
Մեյլ. [email protected]
#մենքպաշտպանվածենքերբիրազեկվածենք
#փաստաբան
#ՓաստաբանՄանուկյան
#իրավաբան
#փաստաբանականգրասենյակ
Անցում էլեկտրոնային համակարգի
Մեր գրասենյակում ահագին ուրախացել ենք այս օրենսդրական փոփոխությամբ.
Համակարգի հասցեն է՝ https://cabinet.armlex.am
Այս փոփոխությունը մեզ համար չափազանց սպասված էր, քանի որ նման փոփոխությամբ լուծվում են բաղմաթիվ հարցեր, այդ թվում՝ բնապահպանական. Թղթի վատնումը վերջապես կսահմանափակվի:
Մնում է հուսալ, որ Համակարգն իրեն կարդարացնի և պատշաճ կգործարկվի:
Հետևեք էջին որպեսզի միշտ իրազեկ լինեք օրենսդրական բարեփոխումների, դրանց բովանդակության և նշանակության վերաբերյալ:
Միշտ հիշե՛ք՝ #մենքպաշտպանվածենքերբիրազեկվածենք
Կապ մեզ հետ՝
Հեռ. 099 899 313
Մեյլ. [email protected]
Հերթական ՀԱՂԹԱՆԱԿ
Յուրաքանչյուր մասնագետի համար մասնագիտական նմանօրինակ հաղթանակները պարտավորվածություն և պատասխանատվություն են առաջացնում, իսկ հասարակության համար դրանք արդարադատությանը հավատալու և վստահելու երաշխիք են:
Շարունակության համար թերթեք նկարը ☝️
Կապ մեզ հետ`
Հեռ. 099 899 313
Էլ. հասցե. [email protected]
#մենքպաշտպանվածենքերբիրազեկվածենք #իրավաբան #փաստաբան #վճռաբեկդատարան
Ժառանգության ընդունման կարգը
Պրակտիկայում կարծրատիպ կա, որ եթե անձը ժառանգատուի (մահացած անձի) միակ երեխան է, ուրեմն էսպես թե էնպես ժառանգությունն իրեն է անցնելու և այն ընդունելու կարիք չկա։
А вот и нет)))
ԵԹԵ ԴՈՒՔ ԻՆՉ ՈՐ ԱՆՁԻ ԺԱՌԱՆԳՆ ԵՔ, ԱՊԱ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՉԻ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ, ՈՐՊԵՍԶԻ ԴՈՒՔ ՁԵՌՔ ԲԵՐԵՔ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԴՈՒՔ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՔ։
ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս․
Ժառանգությունն ընդունելու համար, պետք է համապատասխան դիմում ներկայացնել ժառանգության բացման վայրի նոտարին։ Իսկ ժառանգության բացման վայր է համարվում ժառանգատուի (մահացած անձի) բնակության վերջին վայրը: Այսինքն, որպեսզի դուք ժառանգությունը ձեռք բերեք՝ նախ պետք է դիմում ներկայացնել նոտարին։
Լավ, այսքանը հասկացանք, ԻՍԿ Ե՞ՐԲ Է ՊԵՏՔ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ 6 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ: Իսկ ժառանգության բացման օր է համարվում ժառանգատուի մահվան օրը։ Այսինքն ժառանգատուի մահվան օրվանից հաշված 6 ամսում պետք է նոտարին ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնել։
ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԻՐՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՄ։
Հիշե՛ք՝ #ՄենքՊաշտպանվածԵնքիրազեկվածենք
Սիրով՝
#ԻրավաբանՄարիամՄանուկյան
Հեռ․ 099 899 313
Էլ․ հասցե՝ [email protected]
Ինչ է ապրանքային նշանը և ինչու է հարկավոր այն գրանցել։
Մի պահ պատկերացրեք՝ ձեր տարիներով ստեղծած բրենդը, որն ունի հայտնիություն և բարի անուն, ինչ-որ մեկը «գողանա» ձեզնից։ Այսպիսի դեպքերն անհաշվելի են իրականում։
Ներկայումս իմ վարույթում բազմաթիվ են այդ դեպքերը, փորձում ենք դատական կարգով վերականգնել արդարությունը, բայց կարելի էր ավելի կարճ, քիչ ծախսատար և հեշտ ճանապարհով լուծել այդ խնդիրը․գրանցել ապրանքային նշանը։
Ապրանքային նշանը ընկերության ապրանքները նույնականացնող միջոց է, որն էական նշանակություն ունի ընկերության ճանաչելիության, գործարար համբավի, Class-ի և դրանք պաշտպանելու համար։
Պետք է արձանագրեմ, որ ապրանքային նշանի գրանցումն բավականին բարդ իրավական լուծումներ պահանջող գործընթաց է։
ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԻՐՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՄ։
Հիշե՛ք՝ #մենքպաշտպանվածենքերբիրազկվածենք
Սիրով՝
Հեռ․ 099 899 313
Էլ․ հասցե՝ [email protected]
Ամուսնալուծություն
Ցավոք, ամուսնալուծությունների վիճակագրությունն անհանգստացնող է, ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է, ինչը, գուցե շատ մասնագետների համար նշանակում է «շատ գործ», բայց Manukyan Legal-ում միշտ զրուցում ու փորձում ենք այլ ելք գտնել:
Ամեն դեպքում, լինում են դեպքեր, երբ այլ եղանակ պարզապես չկա։
Այսօր մենք ընհանուր կերպով կհասկանանք, թե ինչպիսինն է անձանց ամուսնալուծության ընթացակարգը ՔԿԱԳ գործակալությունում (նույնն է թե՝ զագսում) և դատարանում:
ՔԿԱԳ-ՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ
✓ Երբ ամուսինների միջև նման համաձայնություն կա,
✓ Երբ, ամուսիններից մեկը դատարանի կողմից անհայտ բացակայող է ճանաչվել,
✓ Երբ նրանցից մեկը դատարանի որոշմամբ ճանաչվել է անգործունակ,
✓ Երբ ամուսիններից մեկը ազատազրկված է, ոչ պակաս, քան 3 տարի ժամկետով
Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում գրանցելու համար պետք է ամուսինների կամ նրանցից մեկի դիմումը։ Ընդ որում՝ Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ, ԳԱՆՁՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ` 10.000 ՀՀ ԴՐԱՄ։
Ամուսնալուծությունը կարող է դատարանում կատարվել այն դեպքերում,
✓ Երբ ամուսիններից մեկը դեմ է,
✓ Երբ ամուսիններից մեկը դեմ չէ ամուսնալուծության, բայց չի ցանկանում ՔԿԱԳ-ում ամուսնալուծություն իրականացնել,
✓ Երբ ամուսինները միասին որոշել են բաժանվել դատական կարգով։
Այս բոլոր դեպքերում դատարանն իրավունք ունի մինչև 3 ամիս ժամանակ տրամադրել կողմերին, որպեսզի նրանք հաշտվեն։
Սիրեք միմյանց, աշխարհում ոչինչ նշանակություն չունի, երբ սեր չկա մարդկանց հարաբերություններում։
ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԻՐՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՄ։
Հիշե՛ք՝ #մենքպաշտպանվածենքերբիրազկվածենք
Սիրով՝
Հեռ․ 099 899 313
Էլ․ հասցե՝ [email protected]
Տունը ո՞նց անվանափոխենք/դարձնենք այլ անձի անունով
Պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ անձը ցանկանում է գույքի անվանափոխություն կատարել։
ՆԱԽ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ «ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է։
«Անվանափոխումը» կարող է տեղի ունենալ որոշակի գործարք (օրինակ՝ առուվաճառքի, նվիրատվության) կնքնելու միջոցով։
Ցավոք, չենք կարող գնալ իրավասու մարմին և պարզապես խնդրել, որ առանց հիմքի անվանափոխություն անեն (էդպիսի դեպք ունեցել ենք))))։
Այսինքն, որպեսզի գույքն այլ անձի սեփականություն դառնա (այլ աձի անունով գրանցվի) պետք է, իրավաբաներեն ասած, գույքի օտարման գործարք կնքվի։
ԼԱՎ, ԻՍԿ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՅԴ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԿՆՔԵԼ։
Քանի որ գույքի սեփականատերն ազատ է իր գույքը տնօրինելու հարցում, այսինքն ինքն է որոշում իր գույքի հետ ինչպես վարվել, ապա հենց նա էլ իրավունք ունի կնքելու գույքի օտարման վերաբերյալ գործարքները։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ՆՇԵՄ, ՈՐ «մենք ուղղակի անունն ենք գրում վկայականում, ինքը սեփականատեր չի ուզում լինել», «մեկա մենք հաշվառված ենք էդ բնակարանի վրա», «դե երկար տարիներ է՝ ես եմ բնակարանում ապրում, ինչ կապ ունի՝ ում անունն է գրված վկայականում» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՉԵՆ։
Եթե գույքի սեփականության իրավունքի վկայականում գրված է ինչ-որ մեկի անունը, ապա նա հանդիսանում է այդ գույքի սեփականատեր բոլոր իրավական հետևանքներով։
Տեքստում օգտագործվող «գույք» տերմինը վերաբերվում է անշարժ գույքին։
Երբևէ գույքի անվանափոխություն արե՞լ եք։
Մեր մասնագետները սիրով կօգնեն ձեզ այս հարցում)
ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԻՐՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ։
Հիշե՛ք՝ #ՄենքՊաշտպանվածԵնքԵրբԻրազեկվածենք
Սիրով՝
Հեռ․ 099 899 313
Էլ․ հասցե՝ [email protected]
Մոտիվացիայի պակաս ունե՞ս․ կիսվեմ իմ փորձով, գուցե լրացվի պակասը)
Ես սովորել եմ Ֆրանսիական համալսարանում. հիմա, որ ասեմ՝ բարդ էր, կասեք` հա-հա, լսել եք։ Ժողովու'րդ, բարդ էր)
Քննությունները կիսամյակը մեկ էին և բավականին ծավալուն, պետք էր ընթացքում սովորել, որ հասցնեինք, բայց էդ իմ մասին չէր🙆🏻♀️։ Ես, սովորաբար, քննությունների պատրաստվում էի վերջին 3 շաբաթում` էն էլ չքնելով (դե, չէի հասցնի)։ Մենք օրական 2 քննությունն էինք հանձնում, յուրաքանչյուրը 3 ժամ էր տևում։ Իրականում էդ 3 ժամը քիչ էր, որ 4-5 լիներ, վստահաբար, մինչև վերջին րոպեն քննություն գրող ուսանողների պակաս չէր լինի։
Վարչական իրավունքի քննության ժամանակ այնքան հոգնած էի, որ չէի կարողանում գրել։ Պատկերացրեք․ քննության հարցերը ստացել ենք, գրիչը կա, թուղթը կա, հարցերի պատասխանները գլխումս արագ-արագ թելադրվում են, բայց քունս էնպես է տանում, հոգնածությունից չեմ կարողանում գրիչը վերցնել ու շարադրել մտքերս։ Երազում էի՝ մեկը լիներ, թելադրեի` գրեր, բայց դե, Մարիա՛մ ջան, ախորժակիդ քացախ։ Էդ քննությունից 19 ստացա, էսօրվա պես հիշում եմ երջանկությունս, որովհետև կարծում էի՝ վատ եմ գրել։ Ավելի ճիշտ, չէի հիշում՝ ինչ եմ գրել։ Էն էլ, դու մի ասա, լավ էլ գրել եմ)
2020 թվականը բոլորիս համար ծանր տարի էր, բայց հենց էդ տարում ես որոշեցի, որ ես պետք է սկսեմ առաջ գնալ․ պետք էր կատարելագործվել։ Չնայած աշխատում էի և բոլորն ասում էին ինչիդ է պետք մագիստրատուրան, բայց ընդունվեցի ՀՀ պետական կառավարման ակադեմիա մագիստրոսական ծրագրով, հետո որոշեցի, որ չէ, հերիք չի դա, պետք է դառնալ նաև փաստաբան, ընդունվեցի դպրոց (սա էլ մի ուրիշ թեմա է)։ Ընթացքում հասկացա, որ ես անհագ ցանկություն ունեմ արբիտրաժային դատավարության ոլորտն ուսումնասիրելու և ընդունվեցի Արբիտրների բարձրագույն դպրոց։ Հաշվեցի՞ք) երեք տեղ սովորում էի և համատեղ նաև աշխատում իմ մասնագիտությամբ։ Բա՞րդ էր․ հա, բավականին։ Արժե՞ր․ միանշանակ։
Այսօր ես ղեկավար փաստաբան եմ «Դավթյան և գործընկերներ» գրասենյակում, սիրված ու հարգված փաստաբան եմ, ինքնուրույն գործունեություն եմ ծավալում, աշխատում ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, «ՄԱՊ» ՓԲԸ-ն, «Զեն Գարդեն» ՍՊԸ-ն, շատ հայտնի ֆիզիկական անձանց եմ ներկայացնում դատարանում։
Ես ինքագովեստով չեմ զբաղվում (ոչ էլ սիրում եմ), պարզապես ուզում եմ սեփական փորձով ցույց տալ, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Լավ օր եմ մաղթում
😏Արդեն տնօրենի ասածին հակառակվու՞մ ես․․.
🤔Ոնցոր, գործդ էդքան էլ կարևոր չի քեզ համար, խոսելուդ ոճից ես դա եմ հասկանում․․․
😑Մի օրում քեզ փոխարինող կգտնեմ, նենց որ խելոք աշխատի․․․
😡Դու ազատված ես․․․
📍Նմանատիպ արտահայտությունները, հավանաբար և ցավոք, բոլորիս են ծանոթ։ Իմ պրակտիկայում բազմիցս առնչվել եմ այս խնդրին։
👩⚖️Եկել եմ, որ քննարկենք աշխատողների իրավունքներն ու հնարավորություններն այսպիսի իրավիճակներում։
Երբ գործատուն ձեզ ասում է դիմում գրիր, դա, հավանաբար, նշանակում է, որ նա պատշաճ հիմք չունի ձեզ աշխաանքից ազատելու։
❗ՀԻՇԵ՛Ք, ԱՅԴ ԴԻՄՈՒՄԸ ԳՐԵԼՈՎ, ԴՈՒՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ «ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄ ԵՔ»։ ❗ՉԳՐԵ'Ք ազատման դիմում, երբ ինքներդ չեք ուզում հեռանալ աշխատանքից, դուք այդ դիմումով հեշտացնում եք գործատուի գործը և ինքներդ ձեզ զրկում հետագայում դատական որոշ գործընթացքներ սկսելու հնարավորությունից։
📍ԵՐԲ ՁԵԶ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿՀԵՌԱՑՆԵՆ, ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՔԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ։ Համաձայն եմ, եթե գործատուն ցանկանում է, մի հիմք կգտնի այսպես թե այնպես։ Բայց, այս պարագայում դուք իրական հնարավորություն կունենաք այդ «կռվում» հաղթող լինելու։ Այսինքն ազատման ակտն անվավեր ճանաչելու իրավականորեն հնարավորություններն ավելի շատ կլինեն։
⚖️Աշխատանքից ազատվելիս դուք արձակման նպաստ ստանալու իրավունք ունենք(բացառությամբ որոշ դեպքերի) նաև ձեզ հետ պետք է վերջնահաշվարկ կատարվի։
ԹԵՄԱՅԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԻՐՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՄ։
Հիշե՛ք՝ #ՄենքՊաշտպանվածԵնքԵրբԳիտենքՄերԻրավունքները
Սիրով՝ Law Group
#ԻրավաբանՄարիամՄանուկյան
Հեռ․
099 899 313
Էլ․ հասցե՝ [email protected]
Տունը ո՞նց անվանափոխենք/դարձնենք այլ անձի անունով
Պրակտիկայում հաճախ եմ հանդիպում դեպքերի, երբ անձը ցանկանում է գույքի անվանափոխություն կատարել։
⚠️ՆԱԽ ԱՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ «ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է։
💼«Անվանափոխումը» կարող է տեղի ունենալ որոշակի գործարք (օրինակ՝ առուվաճառքի, նվիրատվության) կնքնելու միջոցով։
Ցավոք, չենք կարող գնալ իրավասու մարմին և պարզապես խնդրել, որ առանց հիմքի անվանափոխություն անեն (էդպիսի դեպք ունեցել ենք))։
Այսինքն, որպեսզի գույքն այլ անձի սեփականություն դառնա (այլ աձի անունով գրանցվի) պետք է, իրավաբաներեն ասած, գույքի օտարման գործարք կնքվի։
🤔ԼԱՎ, ԻՍԿ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՅԴ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԿՆՔԵԼ։
Քանի որ գույքի սեփականատերն ազատ է իր գույքը տնօրինելու հարցում, այսինքն ինքն է որոշում իր գույքի հետ ինչպես վարվել, ապա հենց նա էլ իրավունք ունի կնքելու գույքի օտարման վերաբերյալ գործարքները։
⚠️ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ՆՇԵՄ, ՈՐ «մենք ուղղակի անունն ենք գրում վկայականում, ինքը սեփականատեր չի ուզում լինել», «մեկա մենք հաշվառված ենք էդ բնակարանի վրա», «դե երկար տարիներ է՝ ես եմ բնակարանում ապրում, ինչ կապ ունի՝ ում անունն է գրված վկայականում» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑԵՔ❗։ Եթե գույքի սեփականության իրավունքի վկայականում գրված է ինչ-որ մեկի անունը, ապա նա հանդիսանում է այդ գույքի սեփականատեր բոլոր իրավական հետևանքներով։
Տեքստում օգտագործվող «գույք» տերմինը վերաբերվում է անշարժ գույքին։
Երբևէ գույքի անվանափոխություն արե՞լ եք։
Մեր մասնագետները սիրով կօգնեն ձեզ այս հարցում)
ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԻՐՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ։
Հիշե՛ք՝ #ՄենքՊաշտպանվածԵնք,ԵրբԳիտենքՄերԻրավունքները
Սիրով՝ Law Group
#ԻրավաբանՄարիամՄանուկյան
Հեռ․
099 899 313
Էլ․ հասցե՝
[email protected]
Videos (show all)
Contact the practice
Website
Opening Hours
Monday | 09:00 - 17:00 |
Tuesday | 10:00 - 17:00 |
Wednesday | 10:00 - 17:00 |
Thursday | 10:00 - 17:00 |
Friday | 10:00 - 17:00 |