Tea Togh

Tea Togh

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tea Togh, Tea room, .

29/05/2022

Իմ կարոտն անուն ունի...
Իմ կարոտը խոսել գիտի...
Իմ կարոտը մեծ հույս ունի...
Որ այն ապրել, ապրել պիտի...

28/05/2022

#Երեքնուկ
📌Հին Ռուսիայում կանայք երեքնուկն օգտագործուն էին գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Նրանք առավոտյան անոթի մեջ էին հավաքում ցողը, ցողի մեջ դնում էին երեքնուկի մի քանի ճյուղ և երեկոյան լվացվում այդ բուժիչ ջրով: Բացի այդ, համարվում էր նաև, որ քառատերև երեքնուկը հաջողություն էր բերում, քանի որ ուներ հրաշագործ հատկություններ:
📌Երեքնուկի օգտակարությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրա ծաղիկներում պարունակվող վիտամինների մեծ պաշարով (B, B1, E, K, C), որոնք էլ հիմնականում օգտագործվում են բժշկության մեջ: Տերևները նույնպես պարունակում են մի շարք կարևոր նյութեր, որոնք ունեն ջերմիջեցնող արդյունավետություն։
📌Երեքնուկի թեյը, մեղրով քաղցրացրած, շատ լավ միջոց է հազի և լյարդի հիվանդությունների դեմ: Այն նաև համարվում է արյունը մաքրող հիանալի միջոց: Իր մեջ պարունակվող դաբաղանյութերի շնորհիվ` այն օգտագործվում է նաև լորձաթաղանթների, այդ թվում նաև աղիների (փորլուծության ժամանակ), բորբոքումների դեպքում: Բացի այդ, այն նաև կարելի է թրջոցների տեսքով դնել վերքերի վրա:
📌Երեքնուկի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կանխում են արյան մեջ խոլեստերինի կուտակումը, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է աթերոսկլերոզի կանխարգելման համար: Երեքնուկի տարբեր հատվածների թուրմերն ու եփուկը օժտված են խորխաբեր, միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային եւ ցավազրկող հատկություններով։
📌Կարմիր երեքնուկն անչափ արդյունավետ է նաև եղունգների և մատների թարախակալումը, մաշկային տուբերկուլյոզը, աչքերի և ականջների թարախային հիվանդությունները բուժելու համար: Երեքնուկն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց արգանդի ատոնիայի դեպքում և որպես արյան մակարդելիոթյունը կարգավորող միջոց` աչքերի հիվանդությունների բուժման ժամանակ:

Website