Arm Sticker BOOM

Arm Sticker BOOM

Այստեղ ապրում են գունեղ տպեր, ինքնակպչուն պիտակներ, տարբերվող էջանշաններ և ոչ միայն։

15/09/2023

🍬 ՇԻՐՈՏ ՏՊԵՐ 🍬

А5 ֆորմատի երկու քաղցր հավաքածու 👇🏻

սեթում` 15-ական տիպ
չափսերը` 2.5-5սմ
արժեքը 1 սեթի համար` 1200֏
արժեքը միասին վերցնելու դեպքում` 2000֏

թուղթը` կավճեպատ
հնարավոր է տպել նաև А4 և А6 չափսերի

Պատվիրելու համար գրե´ք 📨

25/08/2023

Ի՞նչ կլինի, եթե արջը գնա ծովափնյա հանգստի... 🤔

Մտածեցի ու որոշեցի փորձել գեներացնել գաղափարիս պատկերը

Ստացված արդյունքը շատ զվարճալի էր ու ես հավեսի ընկա, մի քանի կերպար էլ ստացա ու տադամ 🥳

5 «գազան» տիպ փոքրիկ հավաքածուում
Յուրաքանչյուր տպի չափսը` 4-6սմ
Հավաքածուն` A5 ֆորմատի
Արժեքը` 800֏

ԲԱՅՑ կարող եք նաև A6(500֏) և A4(1500֏) չափսի հավաքածուներով ✨

07/08/2023

А5 ֆորմատի կավճապատ տպերի հավաքածու 🎀

Յուրաքանչյուր տիպը 2-7սմ չափսի, ընդհանուր` 12 տիպ ✨

Արժեքը` 1000֏ 🛍️

25/07/2023

5 տարի առաջ այսօրը` 25.07.18 անկախ բոլոր ճնշող հանգամանքներից ես տեր եղա իմ գլխում ծնված գաղափարին 💡 ու բացեցի այս էջը հենց այն պահին, երբ մտածեցի` իսկ ինչ կլինի, եթե...

Հիմա գրում եմ ու մի քիչ չեմ հավատում, որ էսքան ժամանակ է անցել, էսքան մեծացել եմ, սովորել, աճել, փոխվել, բայց հասել եմ էն ժամանակ հսկա թվացող` իրականում փոքրիկ, ինձ համար շատ կարևոր հաջողությունների 🥹

Arm Sticker BOOM! ստեղծել էի, որ ապացուցեի ինձ ու բոլորին, որ հնարավոր է միայն գիտելիք ու ժամանակ ներդնելով ինչ-որ արդյունք ստանալ ու արժեք ստեղծել: Ինքս ինձ ապացուցել եմ, ուրիշներին ապացուցելու ցանկությունս էլ ճանապարհին կորցրել եմ, երևի ավելի լավ է էդպես:

✨Շնորհակալ եմ ինձ, որ փորձել եմ

✨Շնորհակալ եմ էն 450+ մարդկանց, որոնք էս ընթացքում ինձ են վստահել 3️⃣ անգնահատելի ռեսուրս` իրենց գաղափարը, ժամանակն ու ֆինանսական միջոցները, որ վերածել ենք տպի:

Ու եթե հանկարծ Ձեզ էլ մի օր թվա, որ ամեն ինչ շատ վատ է, հույս ու լույս չկա, որ Դուք անզոր եք ինչ-որ բան անելու, բայց էդ պահին ինչ-որ կայծ անցնի ուղեղով, որը կլինի ուրիշ իրականությունից, իր մեջ կկրի հույս ու արկածախնդրություն, անպայման փորձեք իրագործել այդ գաղափարը:

Փորձեք որովհետև շատ հնարավոր է, որ էդ պահից սկսած հենց դա լույս ու հույս դառնա, ճանապարհին լույս տա ու լիքը սիրուն տեղեր ու սիրուն մարդկանց մոտ տանի Ձեզ 🙃

Ինձ մոտ ստացվել է, ուրեմն ուրիշի մոտ էլ կստացվի 🩵🩷💛🖤

29/06/2023

Ընտանի կենդանիների նկարներով հավաքածունները շատ սիրվեցին, լիքը cute փիսոների ու շունիկների համար նման հավաքածուներ ստացանք 🐾

Նման հավաքածու ստանալու համար հարկավոր է տրամադրել լուսանկարներ, նշել կենդանու ցեղատեսակն ու հատկանշական գծերը

AI-ի միջոցով գեներացված նկարները երբեմն շատ նման չեն ստացվում լուսանկարին, բայց հավաքածուի նպատակը յուրօրինակ տպեր ունենալն է, դրա համար շատ չենք կենտրոնանում նմանության վրա

Մանրմասներին ծանոթանալու ու պատվեր գրանցելու համար գրեք 📥

12/06/2023

Բլոգեռ շնիկ կլինի, շնիկին նվիրված տպերի հավաքածու չի լինի՞

Ծանոթացեք` Ֆոքսիկն է 🐾

Սա Ֆոքսիկին նվիրված երկրորդ տպերի հավաքածուն է, իսկ գաղափարի հեղինակը` Ֆոքսիկի նոր ընտանիքն է 🤎

Անօգնական վիճակում էս խելոքին փողոցում թողնողներն երևի ոչինչ չգիտեն սիրելու ու պատասխանատվության մասին, բայց փոխարենը բախտը ժպտացել է շունիկին, ու հիմա նա ունի իսկական ընտանիք ու իր նկարով sticker pack 🤗

Ձեռքով այսքանը նկարելու համար օրեր կպահանջվեին, ու ըստ իս արդարացված չէին լինի ջանքերը, դրա համար մեզ օգնության հասավ AI-ն ու մի քանի ժամ փորձելուց հետո ունեցանք այն, ինչ տեսնում եք նկարում👩🏻‍💻

Դուք էլ կարող եք ունենալ ձեր ընտանի կենդանու նկարով հավաքածու, ուղղակի գրե՜ք ինձ, միասին կստեղծենք ✨

07/06/2023

Տիպ քննական շրջանում քնի կարոտ մնացած կամ քրոնիկ քնկոտների համար 🥱

Generated by Midjourney
Designed and edited by ArmStickerBOOM!

02/06/2023

Անչափ հաճելի է, երբ քեզ վստահում են նորաստեղծ բիզնեսի համար sticker pack ստեղծել, այն էլ, երբ գաղափարի հիմքում ամենաԵրեխաներն ու իրենց հոգատար մայրիկներն են 🧡

Աննան( ) էնքան մանրամասն էր մտածել փաթեթավորումն ու նույնիսկ նվեր պատրաստել ամեն պատվիրատուի համար

համար ստեղծել եմ A6 չափսի հատուկ հավաքածու, որը փոխանցում է տվյալ բռենդի գաղափարախոսությունը, արդյունքում ունեցանք 7 տարբեր, մի բուռ սեր տպեր` հիմնված պատվիրատուի գաղափարների վրա ✨

Photos from Arm Sticker BOOM's post 30/05/2023

1️⃣ or 2️⃣
Ըստ AI challenge-ի մասնակցի գաղափարի պիտի ստանայի ամռան մասին երազող դպրոցական աղջկա նկարով տիպ 🖍️

երկրորդ նկարում տիպն է ըստ պահանջի, իսկ առաջին նկարում ստեղծագործական տարբերակը 🤭

ո՞րն է ավելի ստացված, որոշեք դուք

Generated by Midjourney
Designed and edited by A.G.
Armenia, Yerevan 2023

25/05/2023

Planner sticker pack

▪️ Սլաքներ` 7-ական, 1սմ Х 4սմ/1սմ Х 3.4սմ
▪️Դրոշակներ` 3-ական, 1.5սմ Х 2.1սմ
▪️Ցուցակներ`6 տարբեր, 4սմ Х 5սմ
▪️"У тебя все получится" 1սմ Х 5.3սմ

▪️ընդհանուր 30 տիպ
▪️արժեքը` 1200դրամ
▪️A5 ֆորմատի հավաքածու

11/05/2023

նոթատետրը, հեռախոսը, համակարգիչն ու մնացած ամեն ինչն էմոջիապատելու համար արդեն կարող եք պատվիրել Ձեր սիրելի էմոջիներով հավաքածու

Չափսը` 1սմ
Քանակը` 96 տիպ
Էջի չափսը` A5 ֆորմատի
Արժեքը` սկսած 1000դրամից

08/05/2023

առանց հատուկ դիզայնի ու գույների, ուղղակի ուզեցի, ես էլ էս խոսքերով տիպ ունենալ ու ստացվեց սա☝🏻

ցանկության դեպքում Դուք էլ կարող եք պատվիրել ☺️

05/05/2023

Օրվա պլանավորումը նոթատետրում նպաստում է կազմակերպված աշխատանքին ու արդյունավետության բարձրացմանը 📝

Գրելով մենք ծրագրավորում ենք մեր 🧠-ն ու ենթագիտակցությունը համապատասխան առաջադրանքների կատարման համար, ինչն էլ հեշտացնում է գործը

Նոթատետրի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենալու համար գույնզգույն մառկերներն ու ամենատարբեր տպերը հարմար լուծում են, քանի որ պլանավորման ընթացքն ավելի հաճելի են դառձնում 🖍️

Arm Sticker BOOM!-ում կարող եք պատվիրել անհատական դիզայնով տպեր Ձեր օրերն ավելի վառ պլանավորելու համար

03/02/2023

art in heart...

կամ ուղղակի նոր հավաքածու հավեսի համար 🖌️

А6 չափսի սեթով
6 հատ 4սմ չափսի տպեր
450դրամ արժեքով

ճանաչեցի՞ր բոլոր 6 կտավները 👀

28/01/2023

Խաղաղություն եմ մաղթում բոլորիս 🕊️
Շնորհավորում ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ապահովում են մեր անկախ կյանքն իրենց կյանքի գնով 💚

26/01/2023

նոր հավաքածու ու առաջինը` ստեղծված արհեստական բանականությամբ

ի՞նչ կասեք

Հ.Գ. գրվածքով տպերը «նախնադար»-ից են 😀😬, ձեռքով եմ հավաքել

Հավաքածուի չափսը` А6
Յուրաքանչյուր տիպը` 3-4սմ
Արժեքը` 500դրամ

#խաղաղություն եմ ուզում 😕

Photos from Arm Sticker BOOM's post 16/01/2023

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԼԻՆԵԼ

քան զգալը, որ քեզ սիրում, հիշում ու գնահատում են էնպիսին, ինչպիսին կաս 💚

ամեն անգամ նման հավաքածու կազմելիս զգում եմ էդ ջերմությունը, որովհետև հիմնականում պատվիրում են նվերի համար, ու պատվիրատուիս հետ միասին` հավեսով ու ոգևորված, առաջին րոպեից անում ենք ամեն ինչ, որ «սովորական թղթի կտորը» կյանք ստանա ու ժպիտ նվիրի

նման հավաքածուի բաղադրությունը պարզ է`
📸ստացողի նկարը
💬ստացողի «խոսքերը»
💝նվիրողի սերն ու
👩🏻‍💻կազմողի(իմ էլի) ժամերի աշխատանքը

մեր մտերիմներին զարմացնել էդքան էլ բարդ չի, եթե մի փոքր նրբանկատ լինենք, չէ՞ 🤫
էս նկարներն էլ դրա վառ օրինակ են...

❗️բոլոր հավաքածունների հերոսները տվել են համաձայնություն հրապարակման համար, Ձեր վստահությունը շատ կարևոր է ինձ համար

Նման սեթը պատվիրելու համար 📨

01/01/2023

2022ին եկավ փոխարինելու 2023ն ու ինձ թվում է, որ թվերն անզոր են առանց մարդկանց և ոչ հակառակը...

Շնորհավորում եմ բոլորին «նոր սկզբի» առթիվ, ուզում եմ էս անգամ ավելի առողջ, խաղաղ, հաջողակ, մի քիչ անհոգ ու երջանիկ տարի լինի: Խնդրում եմ, եկեք արժանի դառնանք դրան, որ հաջորդ տարին ավելի ուրախ սկսենք🥂

22/12/2022

Ո՞րն է առաջնահերթ

էս հարցը վերջերս ավելի հաճախ է ունենում պատասխանի կարիք, որովհետև արտաքին աշխարհի փոփոխություններն էնքան շատ են ու արագ, որ միշտ չեմ հասցնում կողմնորոշվել ու համարժեք գործել

11 օր դիմացա ամանորյա հավաքածուիս challenge-ին, հետո օրգանիզմ հրաժարվեց շարունակել էդ ռեժիմով ապրել, ստիպված դադար վերցրի, որովհետև ավելի կարևոր էր հասցնել ավարտել ձեր պատվերները խոստացած ժամանակին 😌

UHI-ենց համար էս հավաքածուն անելիս Ձմեռ պապիկի փոխարեն Մայր Հայաստանին եմ նկարել ձնագնդի մեջ🧑🏻‍🎄

Նա ինձ համար ավելի հեքիաթային կերպար է, ավելի իրական հրաշք, նա ապրում է յուրաքանչյուրիս մեջ, որովհետև մենք հայ ենք ու ինչ էլ լինի, սենց ձիգ կանգնած ենք հոգով, պատրաստ ամեն տոնի ու ոչ միայն...

ուզում եմ, բոլորս առողջ լինենք ու գալիք տարում ճիշտ արժեքներով շարունակենք քայլել առաջ` ավելի ուժեղ, խաղաղ, ազատ ու երջանիկ❣️

11/12/2022

հրաշքի հավատալուց ու սպասելուց բացի չպետք է մոռանալ մեր շուրջը հրաշք ստեղծելու մասին... ✨

դիմացինին ժպտալ ու ժպտացնելն էլ է հրաշք, չէ՞

11.12.22

10/12/2022

տպերը բացի գեղեցիկ լինելուց կարող են լինել նաև օգտակար

այսօր որոշեցի նկարել տիպ 2️⃣in1️⃣, այսինքն այն կարող է ներառվել տպերի ցանկացած սեթի մեջ, որ նվիրելուց վրան գրեք ումից ում է այդ սեթը, ինչպես նաև կարող եք պատվիրել պինդ թղթից` որպես բացիկ նվերների փաթեթավորման համար 🎁

հավանու՞մ եք

10/12/2022

Ձյունն իր երգն է երգում... ❄️

09.12

09/12/2022

08.12.22

08/12/2022

կիսվում եմ համար ստեղծած փոքրիկ հավաքածուվ ու հիշեցնում, որ ցանկության դեպքում դեռ կարող եք հասցնել պատվիրել տպերի դիզայն Ձեր բրենդի համար ❄️

սկզբում երկար քննարկում էինք, ոնց լինի, ինչ լինի, հետո մեկ էլ հանկարծ արագ իրար հասկացանք ու համադրելով եղածն ու նորը ստացվեց էս փոքրիկ «տաքուկ» հավաքածուն

Շնորհակալություն basebeeի հիմնադիր Միլենային վստահության համար

և հատուկ շնորհակալություն իմ բոլոր պատվիրատուներին, որոնք պատմում են իրենց ընկերներին .stickerboom մասին ու ստեղծում նոր հնարավորություններ բոլորիս համար ❣️

08/12/2022

եթե նա ձնեմարդ լիներ... ☃️😀

հեռակա մի յուրահատուկ անձնավորության եմ ճանաչում, որից ոգեշնչված ձնեմարդուկին այսպես եմ նկարել, բայց հետաքրքիրն այն է, որ նրա անունն ուղիղ կապ ունի ձնեմարդու կյանքի վերջին ամսվա հետ, հետաքրքիր է, կկռահե՞ք նրա անունը

տեսնես, ինքն իրեն կգտնի նկարում 😉🤗

07.12 «ուշացող ձնեմարդ»

08/12/2022

տարվա ամենախիտ պահը, որ շատ կարճ է, բայց զուգահեռ համ արագ է անցնում ժամանակը, համ լիքը բան կա հասցնելու, բայց ժամանակ չկա...

06.12 նոր տարուն շատ քիչ մնաց ⌛️

Հ.Գ. մի տեղ էսպիսի նկար տեսա ու որոշեցի իմ ձևով նկարել

05/12/2022

միանում ենք տոնական Երևանին ու վառում ստիկեռ տոնածառի լույսերը 🎄😉

0512

04/12/2022

Դեկտեմբերի 4-ին նշվում է շատ հետաքրքիր և յուրահատուկ տոն՝ Ձմեռ պապին նամակ գրելու օր 📮

դրա համար 0412 ստիկեռը նվիրում եմ էդ թեմային ու գնում նամակ գրելու, իսկ դուք ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից էս տարի 🎅🏻

04/12/2022

ըստ չինական օրացույցի նոր տարին ջրային նապաստակի տարի է, ԲԱՅՑ այն սկսվում է հունվարի 22ին և ավարտվելու է 2024 թվականի փետրվարի 9ին

ու դե խոստացված դեկտեմբերի 3️⃣-ի ստիկեռը` 0312

03/12/2022

02.12

Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:

-Կոկո Շանել

03/12/2022

Դու հավատա, հրաշքներ լինում են, և ոչ միայն ամանորին...

հաճելի մարդկանց ճանաչելը, իրենցից սովորելը, իրենց սովորեցնելը, իրար օգնելն ու օգտակար լինելն ինձ համար նույնպես հրաշք է, ու .h.i.jewelry հետ մեր ծանոթությունն էլ դրա վառ ապացույցն է ✨

այս անգամ ինձ վստահվել էր ստիկեռներ ստեղծել սիրելի հայՈւՀԻներին ամանորյա գնումների հետ նվիրելու համար...

չգիտեմ ով, ոնց, ես մեծ բավականություն եմ ստացել ընթացքից ու շատ սիրել եմ էս 5️⃣ հրաշքներին

լիքը սեր ու հոգի է դրվել դրանց մեջ ու հույս ունեմ, կուրախացնեն բոլոր ստացողներին 🖤

02/12/2022

01.12 «Ներսդ տաք պահի´ր»

Հեղինակային աշխատանք տաք ըմպելիքների սիրահարների համար 🥤

քանի որ որոշ հանգամանքներ նորից խանգարեցին ժամանակին պատրաստել ամանորյա հավաքածու, ինքս ինձ մարտահրավեր եմ նետում🥊

օրական 1️⃣ նոր տպի դիզայն եմ փորձելու ստեղծել նախատոնական տրամադրությամբ

դեկտեմբերի 20ին արդեն մի հավաքածուի չափ նմուշ կլինի ու կկարողանաք միասին պատվիրել, իսկ մինչ այդ կարող եք պատվիրել հատով

մի քիչ ուշացած դեկտեմբերի մեկինը տեղադրեմ, կաշխատեմ մինչև երեկո մյուսը ցույց տալ

իսկ իմ բաժակում սիրածս տաք ******* է, դե գուշակեք, ինչն է 😀

Photos from Arm Sticker BOOM's post 29/11/2022

Advent calendar/օրացույցի նվերները փաթեթավորելու համար ստիկեռներն արագ ու հարմար լուծում են

Անցյալ տարի շատ էին հարցնում, այս տարի` այսպիսի դասական օրինակ եմ առաջարկում

31 տիպ + 🎁(ևս 4 թխվածքաբլիթ տպեր)

Էջի արժեքը` 1600դրամ
Յուրաքանչյուր պիտակը` 35մմ տրամագծով

Ստիկեռը մոտիկից տեսնելու համար` նայեք հաջորդ նկարը

Photos from Arm Sticker BOOM's post 23/11/2022

Որտե՞ղ կարող ենք ձեռք բերել ձեր տպերից…

հաճախ տրվող հարցերի շարքից ⤴️

Arm Sticker BOOM! -ում պատվերներն ընդունվում են առցանց, իսկ պատրաստ լինելուն պես, պայմանավորվում ենք ու փոխանցում դրանք հիմնականում Կիևյան փողոցից, բայց եթե հարմար չի մոտենալ, խնդիր չէ ⤵️

Հայաստանի ողջ տարածքում շատ արագ(2-7 աշխատանքային օր) ու բավականին մատչելի(500դրամ 1-5էջի դեպքում) կարող ենք օգտվել ՀայՓոստի ծառայություններից

իսկ եթե դեռ կասկածներ կան Arm Sticker BOOM!-ին վստահելու հարցում, կարող եք թերթել նկարներն ու ծանոթանալ մեզ արդեն վստահած պատվիրատուներից մի քանիսի արձագանքին ❣

03/11/2022

Ի՞նչ չափսի լինի տիպը…

Կախված կիրառությունից տպերի նպատակահարմար չափսը կարող է տարբեր լինել, բայց հիմա կասեմ 5 կանոն հեշտ կողմնորոշվելու համար 👇

📐 Վերցրեք քանոն ու չափեք այն հատվածը, որի վրա պատրաստվում եք փակցնել տիպը
🔤 Եթե տիպը գրվածքով է, նկատի ունեցեք, որ 2սմ-ից փոքր տպի դեպքում գրվածքը կարող է ընթեռնելի չլինել ու լավ չծառայել իր նպատակին(մանավանդ հայերեն բառերը երկար են)
💻 Նոթբուքների համար փորձիցս ելնելով խորհրդի եմ տալիս միջինում 4-6սմ չափսի տպեր, որ համ երևան հեռվից, համ շատ տեղ չզբաղեցնեն
📱Հեռախոսի պատյանների դեպքում մի տիպ փակցնելիս խորհուրդ եմ տալիս տվյալ հեռախոսի լայնությունից 2-3սմ փոքր տիպ, իսկ եթե մի քանիսն եք պատրաստվում փակցնել` 1-2սմ չափսն է հարմար
🎁 Փաթեթավորման համար նախատեսված պիտակների չափսը որոշելու համար նախ որոշեք, թե ինչ խնդիր պիտի լուծեն դրանք, եթե կարևոր է, որ աչքի ընկնի տարբերանշանը, ապա մեծն ընտրեք, իսկ եթե փաթեթն արդեն բռենդավորված է, և պիտակը կրում է ամրացնող դեր` ավելի գեղեցիկ կնայվեն համեմատաբար փոքրերը

❣️Հուսով եմ օգտակար էր, պահպանեք փոստը, որ չմոռանաք, իսկ ես միշտ պատրաստ եմ պատասխանել տպերի վերաբերյալ բոլոր հարցերին...

01/11/2022

Ամեն անհատական պատվերից նոր բան եմ սովորում, օրինակ էս մեկից երգահանների ու նրանց ստեղծագործությունների հետ ծանոթացա, էնքան հաճելի ու հավես է

Յուրաքանչյուր երգահանի ֆոնին իր իսկ ստեղծագործություններից մեկի նոտաներն են, էս ձևով փորձել եմ ընդհանուր ոճ հաղորդել տպերին, կարծում եմ, հետաքրքիր է ստացվել, ի՞նչ կասեք

Բայս այս ամենը ստիպված էի կազմակերպել շատ արագ, որովհետև պատվիրատուն ուշ էր դիմել, շտապում էր, ես էլ հեչ չեմ սիրում մերժել ինձ վստահող մարդկանց, դրա համար խնդրում եմ, պատվերները գրանցել առնվազն 3 օր շուտ, որ ստիպված չլինեմ մերժել ձեզ 🫶🏻

27/10/2022

👇🏻Այս նկարում տեսնում եք տպեր QR codeով կամ այլ կերպ ասած խճանկարով

Ցանկացած 📱 կարդում է նման կոդեր տեսախցիկի միջոցով, դա դարձնում է QRի կիրառությունը հարմար ու մատչելի

Սա անհրաժեշտություն է փոքր ու միջին բիզնեսի համար

Կոդն իր մեջ կարող է կրել ինֆորմացիայի տարբեր ձևեր՝
▪️նկար ▪️հղում ▪️gif ▪️երգ և այլն

QR code-ով գաղտնագրված ցանկացած տեղեկատվություն միակն է իր տեսակում և հստակ ուղղորդում դեպի այն ֆայլերը, որոնք կոդավորել ենք

Այս նկարի տպերի հղումը կտանի պատվիրատուիս կայք ու տիպը կծառայի որպես այցեքարտ նշված բռենդի համար, հավես ու օգտակար է, չէ՞

Տպի գույնը, ոճն ու կոդը ստեղծվում է ձեր նախընտրությունները հաշվի առնելով

Մինչև 22.11.2022 ներառյալ Arm Sticker BOOM!-ը սիրով կստեղծի QR ԷՋԻ ՀԵՏԵՎՈՐԴ ԲՈԼՈՐ ցանկացողների համար բացարձակ անվճար ու կապ չունի, կպատվիրեք դրա տպագրությունը, թե ոչ ❣

Այնպես որ շտապեք, քանի բարի եմ 🙃

Մեր օրերում ինֆորմացիայի նման մատուցումը շա՜տ տարածված է և կիրառվում է՝
▪️թանգարաններում
▪️տեղեկատվական տախտակներում
▪️նվեր քարտերում
ու էլ չասեմ, թե ուր, որովհետև կարծում եմ, վերջին տարում շատ լավ հիշում եք դրա կարիքի չափը 😀

25/10/2022

Եթե ուզում եք ունենալ մի բան, որ միայն Դուք կունենաք, ու նույնիսկ Դուբայի թագավորը կնախանձի, ապա ճիշտ փոստ եք կարդում 😉

Օրվա մեծ մասը համակարգչի մոտ եք լինու՞մ
Ձեզ շրջապատու՞մ են շատ ուրիշ համակարգիչներ
Աչքերը հոգնու՞մ են միապաղաղությունից

Չեք կարծու՞մ, որ ժամանակն է Ձեր համակարգչին նոր ու կարևորը, ՉԿՐԿՆՎՈՂ տպեր փակցնել

Դե ուրեմն set-ի թեման Ձեզանից, դիզայնն ու տպագրությունը կազմակերպելն իմ վրա

Personal pack-ը կարող է լինել A5 կամ A4 ֆորմատի ու ներառել 5-20 տարբեր չափսի ու ձևի sticker-ներ(ինչպես էս նկարում) և պատրաստ լինել հաշված օրերի ընթացքում

Դրա համար հարկավոր է ուղղակի գրել ու պատվիրել դրանք այս էջից

Խոստանում եմ, չեք փոշմանի, բայց մի բայց կա…

Էս փոստը հաստատ գործընկերներն էլ են տեսնելու, էնպես որ ծանոթով ասում եմ, պիտի արագացնեք, շաբաթը 7 set-ից ավել Դոբին չի նկարում

❗️ Էջի հետևորդների համար գործում է -10%
Հետո չասեք, չասեց…

24/02/2022

Շուտով գարուն է, մարտի 8...

Տարեց տարի ավելի դժվա՞ր է դառնում զարմացնել ու ուրախացնել հարազատներին
Չգիտե՞ք, ինչ նվիրել ձեր #սիրելի կանանց ու աղջիկներին
Ուզու՞մ եք, որ նվերը լինի տարբերվող, բայց #մատչելի

Դե ուրեմն ուշադիր նայեք այս նկարին 👇🏻

Այս հավաքածուն մանրամասն մտածել ու ստեղծել եմ այս խնդիրներին լուծում տալու համար 🤗

🌿էջը` A5
🌸 18 տիպ
🌿 800դրամ
🌸 փոստով առաքման հնարավորություն
🌿 ընդունվում են կորպորատիվ պատվերներ

Հավանեցի՞ր, գրիր, պատվիրիր, ուրախացրու

Website