Dimex
Քարերի և միներալների հետազոտություն։
Նույնականացում։
Սերտիֆիկատի տրամադրում
1888 թվականին Հարավային Աֆրիկայում De Beers ընկերության կողմից հայտնաբերված 439,86 կարատանոց յուրահատուկ դեղին գույն ունեցող ալմաստից հետագայում տաշվել է ընդհանուր 234 կարատ քաշով մի քանի ադամանդ, որոնցից առանձին ուշադրության է արժանի այս սրտաձև ադամանդ, որը իր անհավանական դեղին գույնի համար անվանվել է «Graff Vivid Yellow» (քաշը 100,09 կարատ)։ Այն վաճառվել է 2014 թվականին Ժնևի Sotheby's աճուրդում 16,3 միլիոն դոլարով, մեկ կարատի գինը կազմել է 162,853 դոլար:
Բազմաթիվ և տարատեսակ՝ այդ թվում բյուրեղային և հեղուկ ներառուկներ տանձաձև տաշվածք ստացած այս քվարցի ներսում։
Ահա թե որքան քաշ է կորցնում քարը և որքան է փոխվում նրա տեսքը մշակման ընթացքում։
Երբեմն ներառուկները միայն գեղեցկացնում են քարը։ Դրա վառ օրինակը այս ավելի քան 26 կարատ կշռող ամեթիստն է, որում առկա է հսկայական բյուրեղային ներառուկ։
Ռուտիլի գեղեցիկ ներառուկ քվարցի մեջ։
Կատարյալ կապույտ ֆտորիտի ութանիստ բյուրեղներ քվարցի ներսում (լուսանկարի խոշորացումը 50X)
4,6 կարատանոց տանզանիտի գունափոխումը՝ կապույտից մանուշակագույն, լյումինեսցենտային և ավելի տաք լույսերի ներքո։
Ամեթիստը քվարցի տարատեսակ է և համարվում է կիսաթանկարժեք քար, որը այս խմբի մյուս միներալներից առանձնանում է երկաթի բարձր պարունակությամբ, ինչի համար էլ ստացել է իր հրաշալի գույնը։
Այս հսկայական ամեթիստի բյուրեղները ցուցադրված են Ուրուգվայի թանգարաններից մեկում, որոնց բարձրությունը ավելի քան 5 մետր է։
https://www.youtube.com/watch?v=schVZC0ZPII
Վաճառված է՝ $57.7 Million
Discover the ‘Williamson Pink Star’ – A Dazzling Fancy Vivid Pink Diamond This week Sotheby’s unveiled one of the world’s purest, most saturated pink diamonds ahead of its standalone, single-lot auction scheduled for 5 October in H...
Այս գեղեցկուհին այսօր աճուրդի է հանվել Sotheby's Hong Kong-ում: 11,15 կարատ (ct) քաշով Williamson Pink Star-ը GIA-ի կողմից գնահատվել է Internally Flawless, Fancy Vivid վարդագույն: Սա երկրորդ ամենամեծ Internally Flawless, Fancy Vivid վարդագույն ադամանդն է, որը երբևէ առաջարկվել է աճուրդում: Ամենամեծը 59,60 կարատանոց CTF Pink Star-ն էր, որը 2017 թվականին վաճառվել է 71,2 միլիոն ԱՄՆ դոլարով:
«DE BEERS CENTENARY DIAMOND»
Այս ադամանդը իր տեսակի մեջ եզակիներից մեկն է, ինչի համար էլ տեղ է գտել մարդկությանը հայտնի 10 ամենաթանկարժեք ադամանդների շարքում։ 273,85 կարատանոց անթերի սրտաձև կտրվածքով այս ադամանդը բացարձակ անգույն է և կատարյալ մաքուր (գույնը ըստ GIA դասակարգման D, իսկ մաքրությունը գնահատված է Flawless)։ Այն համարվում է նման հատկանիշներով օժտվախ ամենամեծ քարը։ Այն ստացել է իր անվանումը՝ ի պատիվ այն հայտնաբերած ադամանդի արդյունահանող «De Beers» աշխարհահռչակ ընկերության հարյուրամյակի, ինչ պատճառով այն անվանում և կոչվում է «De Beers Centenary Diamond»: Այս քարը առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1988 թվականին, իսկ երեսապատված տեսքով՝ 1991 թվականին։, Այսօր «De Beers Centenary Diamond»-ը գնահատվում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։
62,02 կարատանոց այս շափյուղան ժամանակին պատկանել է հայտնի նավթային մագնատի որդուն՝ Ջոն Դ. Ռոքֆելլերին: Նա այն գնել է 1934 թվականին հնդիկ մահարաջայից, ում մասին խոսվում է, որ եղել է Հայդարաբադի Նիզամը: Ռոքֆելլերը 1940-ականներին պատվիրեց Կարտիեին վերափոխել այն և հարմարեցնել կնոջը: Աշխարհի ամենացանկալի շափյուղաներից մեկն է, այն ուշագրավ է իր չափերով և պարզությամբ, ինչպես նաև իր բիրմայական (Մյանմար) ծագմամբ:
Բնական Ցիտրինի հրաշալի օրինակ։
L'Incomparable ադամանդն իսկապես անհամեմատելի է: GIA-ի կողմից գնահատված որպես Fancy Deep դարչնագույն դեղին այս ադամանդը աշխարհի ամենամեծ թանկարժեք ադամանդներից մեկն է: Այն կտրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերված 890 կարատանոց ալմաստի բյուրեղից:
Վզնոցը, որի վրա դրված է այս ադամանդը, պարունակում է ընդհանուրը 637 կարատ ադամանդ՝ 55 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաթանկ վզնոց՝ 2013 թվականին: Ավելին՝ https://bit.ly/3qDm5af
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԱԿԱՐԺԵՔ ՍՈՒՏԱԿԸ “SUNRISE RUBY”
Այս հիասքանչ քարը վաճառվել է Ժնևի «Sotheby's Geneva Magnificent Jewels and Noble Jewels» աճուրդում, 2015 թվականին, 30,38 միլիոն դոլարով (ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլլար մեկ կարատի համար), ինչը սուտակի համար համարվում է բացարձակ ռեկորդային գին։
Քարը պատկանում էր աշխարհահռչակ Cartier ոսկերչական տանը և տեղադրված էր մատանու վրա 2 աստիճանաձև տաշվածք ունեցող ադամանդների կենտրոնում։
Իհարկե բոլորի մոտ հարց է առաջանում ինչու՞ այսքան թանկ չէ՞ որ նույնիսկ ոչ բոլոր ադամանդները այսքան թանկ արժեն:
Սկսենք նրանից որ, այս ունիկալ քարի քաշը ավելի քան 25 կարատ է։ 10 կարատից ավելի կշռող սուտակները արդեն իսկ համարվում են անչափ արժեքավոր, իսկ այս քարըը իր մեջ միավորում է վերջիններիս համար բարձր արժեք ձևավորող բոլոր 3 հատակնիշները միասին։ Առաջին հերթին աննկարագրելի գունային հագեցվածություն, որը մասնագետները համեմատում են աղավնու արյան գույնի հետ (голубинная кровь), այս չափի քարերի ոչ բնորոշ ներառուկների բացակայություն և բարձր թափանցելիություն։
Հաճախ, «голубинной кровь» գույն ունեցող նույնիսկ ավելի փոքր սուտակները լինում են բավականին ցածր որակի՝ ունենում են կապտավուն երանգ, միևնույն ժամանակ, շատ ցածր թափանցելիություն և մեծաքանակ ներառուկներ: Սակայն “SUNRISE RUBY”-ն բոլոր այս առումներով ավելի քան յուրահատուկ է։
Թաիթյան հազվագյուտ գունավորմամբ մարգարիտների համադրությունը գունավոր քարերի հետ։
Հազվագյուտ քվարցի օրինակ, որում առկա է բիտումային նյութից առաջացած գլանաձև այս յուրօրինակ ներառուկը։
Ներկայացնում ենք GIA-ի կողմից գնահատված ցուլի գլխի տաշվածքով առաջին ադամանդը: Ոգեշնչված Ցուլ կենդանակերպի նշանից՝ այս եզակի ադամանդը հիանալի միջոց է ադամանդը եղջյուրներից բռնելու համար:
«THE HOPE DIAMOND» ԱԴԱՄԱՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«The Hope Diamond» ադամանդը՝ դասվում է աշխարհի 10 ամենաթանկ ադամանդների շարքին։ Այս քարը անչափ արժեքավոր և նշանակալի է ոչ միայն իր արտաքաին տեսքի, արտասովոր գույնի այլ նաև նրա երկար, հետաքրքիր և առեղծվածային պատմության համար, որի ընթացքում այն անցել է բազմաթիվ նշանավոր սեփականատերերի ձեռքի տակով:
Այս «հանելուկային» քարի պատմությունը, որը ներկա պահին կշռում է 45,52 կարատ և գնահատվում է 350 միլիոն դոլար, հայտնաբերվել է Հնդկաստանում սկսվել է այն ժամանակ, երբ վաճառական և ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն ձեռք բերեց 112,18 կարատանոց անսովոր մոխրագույն երանգով կապույտ գույնի վատ տաշված ալմաստ: Ըստ որոշ տվյալների, այն արդյունահանվել էր Գոլկոնդա քաղաքի Կոլլուրի հանքավայրից և կոպիտ մշակումից հետո ստացել եռանկյունաձև տեսք։
Տավերնիեն ադամանդը վաճառել է Ֆրանսիայի թագավոր Լուի XIV-ին 1668 թվականին՝ 14 այլ խոշոր ադամանդների հետ միասին։ 1673 թվականին թանկարժեք քարը կրկնակի տաշվել է պալատական ոսկերիչ Սյոր Պիտուն, որի արդյունքում քարի զանգվածը կրճատվել է մինչև 67,125 կարատ: Թագավորի հրամանով այն տեղադրվել է ոսկե շրջանակի մեջ և վերածվել կրծքանշանի, որը Լուի XIV-ը կրում էր միայն հատուկ առիթների ժամանակ։ Այդ ժամանակ քարը վերանվանվել է ստանալով «Կապույտ Ֆրանսիացի» անվանումը։
Լուիի մահից հետո ադամանդը գողացվել է Ֆրանսիայի թագավորական ընտանիքից 1791 թվականին և կրկին հայտնվել Լոնդոնում 1839 թվականին՝ բրիտանացի արիստոկրատ Հենրի Ֆիլիպ Հոուփի ձեռքում սակայն արդեն 3-րդ անգամ վերամշակում անցած և ստացած այն տեսքը և քաշը որը այն ունի մեր օրերում (45,52 կարատ)։ Հենց Հոուփի պատվին էլ այն ստացել է իր ներկայիս անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Հոուփի ադամանդը»։
Հետագայում այն ձեռք են բերել նաև այնպիսի նշանավոր մարդիկ ինչպիսիք են՝ Պիեռ Կարտիեն (Լյուի-Ֆրանսուա Կարտիեի թոռը), Էվալին Ուոլշ Մաքլինը, Հարրի Ուինսթոնը, իսկ ներկայումս այն գտնվում է Վաշինգտոնի ազգային թանգարանում։
Ադամանդները կարող են լուսարձակել ծիածանի գրեթե ցանկացած գույնով, թեև կապույտը ամենատարածված գույնն է և բնորոշ է ադամանդների ավելի քան 95%-ին: Ուլտրամանուշակագույն ճառագայթման տակ ադամանդները լուսարձակում են նաև դեղին, նարնջագույն, կարմիր, սպիտակ և կանաչ գույներով: Ֆլյուորեսցենցիան առաջանում է ադամանդի ատոմային կառուցվածքի տարբերության պատճառով:
ՑԻՏՐԻՆ
Ցիտրինը քվարց միներալի բազմաթիվ տարատեսակներից մեկն է, որը առանձնանում է մնացած բոլորից իր շքեղ դեղին գույնով (գունատ դեղինից մինչև մեղրագույն)։ Այն հաճախ համեմատում են կիտրոնի հետ՝ իր վառ ցիտրուսային դեղին գույնի պատճառով, այստեղից էլ վերջինս ստացել է իր անվանումը (լատիներեն «citrօn», «citrus» - «citrine»): «Ցիտրին» տերմինը պաշտոնապես գործածության մեջ է մտել միայն 1556 թվականից հետո։ Մինչ այդ քարը պարզապես կոչվում էր դեղին քվարց։
Ցիտրինը հաճախ շփոթում են տոպազի հետ, քանի որ այն անզեն աչքով գրեթե անհնար է տարբերել դեղին տոպազից։ Առաջնային տարբերությունը կարծրության մեջ է, որը կարելի է ստուգել միայն հատուկ գեմոլոգիական գործիքների օգնությամբ։
Այս քարը անչափ գեղեցիկ է և բավականին լայն կիրառություն ունի ոսկերչության մեջ։ Սակայն օգտագործվող ցիտրինների զգալի մասը իրականում ջերմային մշակված ամեթիստներ են կամ ծխագույն(дымчатый) քվարցեր: Ցիտրինի բնական գույնը բաց դեղին է, մինչդեռ վերամշակում անցած քարերն ունեն մի փոքր նկատելի կարմրավուն երանգ:
Վերջիններս հիմնականում արդյունահանվում են Բրազիլիայում։ Ամենամեծ ցիտրինը հայտնաբերվել է Բրազիլիայում: Այն կշռում է 2258 կարատ և գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում:
Ցիտրինը նաև մեկ այլ անուն ունի այն թարգմանաբար նշանակում է ՝«վաճառականների գոհար»։ Կա համոզմունք, որ այն իր կրողին բերում է փող և բարգավաճում:
Sun-Drop ադամանդը՝ 110,03 կարատով, ամենամեծ հայտնի Fancy Vivid դեղին կաթիլանման տաշվածքով ադամանդն է: Այս գույնը՝ անկախ չափերից, դեղնավուն ադամանդների շարքում ամենապահանջվածն է՝ իր հագեցած դեղին գունյնի պատճառով։
Այս ադամանդը գոյացել է Երկրի ընդերքում ավելի քան մեկ միլիարդ տարի առաջ: Նրա դեղին գույնը պայմանավորված է՝ ադամանդի բյուրեղային ցանցում ազոտի ատոմների առկայությամբ, ինչը ստիպում է նրան կլանել տեսանելի լույսի սպեկտրի կապույտ մասը։ Իր ձևավորումից հետո ադամանդի բյուրեղը հրաբխային ակտիվությաբ պայմանավորված տեղափոխվեց երկրի մակերես, որտեղ ի վերջո հայտնաբերվեց:
Երբեմն նույնիսկ մեծաքանակ ներառուկները և թերությունները քարը ավելի հետաքրքրիր և գեղեցիկ են դարձնում։
Հետաքրքրիր Տոպազի օրինակ սպեսարտիտի ներառուկներով՝ հայտանբերված Պակիստանի սկարդու հանքավայրից։
CVD մեթոդով լաբորատոր աճեցված ադամանդի աճման զոլերը՝ խաչաձև բևեռացված ֆիլտրի ներքո։
Այս յուրահատուկ և անչափ գեղեցիկ կվարցի նմուշը հայտնաբերվել է Բրազիլիայի՝ Գոյաս հանքավայրում։ Նրանում առկա եռանկյունաձև ներառուկները՝ սֆալերիտ միներալի բյուրեղներ են։
Սուտակները (Ruby) ներսից՝ հատուկ Rubin Stepanian -ի համար։
Այս նարնջագույն ադամանդը հայտնի է "The Orange" անվանմամբ: 14,82 կարատ քաշով այն ամենամեծ Fancy Vivid նարնջագույն ադամանդն է, որը հայտնվել է աճուրդում և հավանաբար ամբողջ աշխարհում: Ինչպես արդեն գիտեք՝ կարմիրը, կանաչը, մանուշակագույնը ադամանդների ամենահազվագյուտ գույներն են։ Այս հանգամանքը՝ "The Orange" ադամանդը դարձնում է իսկապես թանկարժեք և իսկապես եզակի քար:
Լուսանկարը՝ FABRICE COFFRINI/AFP Getty Images
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՄՇԱԿՎԱԾ ՏՈՊԱԶԸ «EL DORADO»
Ներկայումս մեզ հայտնի ամենամեծ մշակված տոպազն է հանդիսանաում «El Dorado»-ն, որը կշռում է անհավանական 31,000 կարատ (ավելի քան 6կգ) և սա այն դեպքում, երբ այս քարը մշակման արդյունքում կորցրել է իր սկզմբնական քաշի (մոտ 37 կգ ) մոտ 80%-ը։ Այս ցուցանիշով վերջինս համարվում է աշխարհի ամենամեծ երեսակված թանկարժեք քարերից մեկը, եթե ոչ ամենամեծը:
Այս քարը հայտնաբերվել է 1984 թվականին՝ Բրազիլիայի հանքավայրերից մեկում։ «El Dorado»-ն այսքան արտասովոր է ոչ միայն իր չափսի այլ նաև գույնի համար ինչի համար էլ ստացել է նույնանուն լեգենդում հիշատակվող ոսկե քաղաքի անվանումը։
El-Dorado տոպազը վերջերս ցուցադրվել է Programa Royal Collections Group-ի Special Exhibitions Gem Collection-ի ցուցահանդեսում (Մադրիդ, Իսպանիա):
Ավելի մանրամասն տես՝ https://internetstones.com/el-dorado-topaz/
Իսկ դուք գիտեիք, որ կա տարբերություն ադամանդի ձևի և տաշվածքի ոճի միջև:
Տաշվածքների հայտնի ձևերը ներառում են կլոր, օվալ, տանձաձև, մարկիզ, սիրտ և այլն իսկ ադամանդի տաշվածքի ոճը նկարագրում է, թե ինչպես են դասավորված դրա երեսները, որոնք սովորաբար լինում են կամ "ադամանդյա" կամ "աստիճանական": Քառակուսի և ուղղանկյուն ադամանդները կարող են լինել և "ադամանդյա" և "աստիճանական" տաշվածքի:
"Ադամանդյա" տաշվածքի օրինակ են "princess"-ը և "radiant"-ը: Իսկ աստիճանական տաշվածքի օրինակ են "emerald"-ը և "asscher"-ը:
"Ադամանդյա" տաշվածքով ադամանդների երեսները եռանկյունաձև են կամ օդապարիկի ձևի, մինչդեռ "աստիճանական" տաշվածքի ադամանդները տրապեզոիդային տեսքի են:
ԿԱՊՈՒՅՏ ՆՌՆԱՔԱՐ
Կապույտ նռնաքարը հանդիսանում է այս միներալի ամենահազվագյուտ տարատեսակը, որը միայն 1990-ականների վերջին առաջին անգամ հայտնաբերվել է Մադագասկարում։ Ներկայումս այս գույնի նռնաքարեր հանդիպում են նաև Տանզանիայում, Շրի Լանկայում, Քենիայում, Նորվեգիայում և ԱՄՆ-ում։ Նրանց հիմնական առանձնահատկությունը, լուսավորության փոփոխման պարագայում երանգը փոխելու ունակությունն է: Այսպիսով, ցերեկային լույսի ներքո նրանք ցուցաբերում են կապույտ կամ կանաչ, իսկ արհեստական լույսի ներքո ձեռք են բերում մանուշակագույն կամ կարմիր գունային խաղ: Այսօր տվյալ տիպի մաքուր թանկարժեք քարի միջին արժեքը հասնում է մոտ 1500 դոլար մեկ կարատի համար, ինչը վերջինս դարձնում է ամենաթանկը այս տիպի քարերի շարքում։
ԵՎՍ ՄԻ ՓՈՔՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ադամանդ» բառն առաջացել է հին հունարեն «ադամաս» բառից, որը նշանակում է «անպարտելի»՝ իր բացառիկ կարծրության համար։ Ալմաստը, որի երեսակաման արդյունքում ստացվում են ադամանդները, 140 անգամ ավելի կարծր է Մոոսի սանդղակում իրեն նախորդող կորունդից։ Հնում մարդիկ հավատում էին, որ ադամանդ կրելը ուժ, քաջություն և անպարտելիություն է տալիս: Հայտնի է նույնիսկ, որ որոշ թագավորներ մարտի գնալիս ադամանդներ են կրել իրենց զրահների վրա։
Ըստ մասնագետների հաշվարկների՝ տարեկան արդյունահանվում է ավելի քան մեկ միլիոն կարատ ադամանդ։ Դրանք օգտագործվում են ոչ միայն ոսկերչության, այլ նաև մի շարք այլ ոլորտներում։ Բոլոր ալմաստների միայն 20%-ն անցնում վերամշակում և վեածվում ադամանդի, իսկ մոտ 80%-ը պիտանի չէ զարդերի պատրաստման համար, ուստի դրանք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում։
Աստղային շպինելները անկասկած հազվադեպ չեն, բայց հարուստ գույնով և գեղեցիկ աստղային էֆեկտով աստղային շպինելները այնքան էլ հաճախ չեն հանդիպում: Հատկապես դժվար է ձեռք բերել Star Spinel-ի կատարյալ բյուրեղը: 1,05կարատ կշռով այս շպինելը Վիետնամից է և որոշում է ընդունվել այն չերեսակել՝ բնական անթերի բյուրեղի ձևը պահպանելու համար։
ԿԱՆԱՉ և ԴԵՂԻՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ
Շատերը կարող են մտածել, որ այսպիսի գույն ադամանդները կարող են ստանալ միայն հարստացման (վերամշակման), կամ լաբորատոր պայմաններում աճեցնելու արդյունքում՝ սակայն դա այդպես չէ։
Տվյալ ադամանդներին այսպիսի արտասովոր գույն է հաղորդում վերջիններիս կազմում առկա նիկելը։ Այն մասին, որ ադամանդները կարող են հանդիպել կանաչ և դեղին երանգներով հայտնի էր, սակայն նախկինում ենթադրվում էր, որ նիկելով գունավորված ադամանդները հանդիպում են շատ հազվադեպ, բացառապես մինչև 1 կարատ քաշով և ոչ այսպիսի հագեցված գունավորմամբ։
Ձեր առջև են Կարլսբադի լաբորատորիայի կողմից վերջերս ցուցադրված, խիստ հագեցած գույն(Intense green-yellow, fancy yellow-green pear, fancy Intense green-yellow pear) ունեցող այս խոշոր օրինակները, որոնցից յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 5 կարատ: Ավելին, FTIR հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ադամանդնրը պատկանում են IaA տիպին, ինչպես նաև չնայած բավականին մաքուր լինելուն նրանցում հայտաբերվել են բնական ադամանդներին բնորոշ փոքր ներառուկներ՝ ինչը փաստում է նրանց բնածին լինելը։
Ամբողջական հոդվածը այստեղ՝ https://www.gia.edu/gems-gemology/spring-2022-lab-notes-large-green-yellow-diamonds-colored-nickel-impurities?fbclid=IwAR3VDwQnr0RUg9lu1nPa3gpx99Y26vQCkdLYHEpie0_3eW0mczZTqAfPsZ8
Այս 7,98 կարատանոց կապույտ ակվամարինը երեսակված է հատուկ ցուցադրելու՝ քարի ներսում առկա կարմիր նռնաքարի բյուրեղը։
Ռուտիլի առաջնային բյուրեղները և ցիրկոնի կլաստերը՝ ջերմային մշակում չանցած, Մադագասկարի ռուբինի ներսում, 80X խոշորացմամբ և թեք օպտիկամանրաթելային լուսավորություն:
Այս հիասքանչ և յուրօրիանակ քարը՝ «Մադոննայի զմրուխտ»-ն է, որը մշտապես ցուցադրվում է Բրամբերգի թանգարանում։ Նրա բարձրությունը կամում է մոտ 30 սմ: Այն բացառիկ նմուշ է, որը հայտնաբերվել է 1970 թվականին Արևմտյան Եվրոպայի աեմանահայտնի Հաբախտալի հանքավայրում (Ավստրիա, Զալցբուրգ): Այս հանքավայրի զմրուխտները՝ չնայած իրենց ցածր թափանցիկությանը բավականին մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ իրենց յուրօրինակ գունավորման պատճառով։ Այս հանքավայրում զմրուխտներից զատ հանդիպում է նաև մոխրագույն կամ կապույտ բերիլ (ակվամարին):
Ամբողջական հոդվածը հանքավայրի մասին տես՝ https://www.gia.edu/gems-gemology/spring-2022-history-emerald-mining-habachtal-deposit-austria-part-2
ԿԱՐՄԻՐ ԽԱՉ կոչվող այս 205,07 կարատանոց ադամանդը, որը GIA-ի կողմից գնահատվել է որպես VS2 մաքրության Fancy Intense դեղին գույն, վերջերս աճուրդում վաճառվել է 14 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ հասույթի մի մասը հատկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
Այս քարը իր պատմության մեջ վաճառվել է 3 անգամ, բոլոր 3 անգամների հասույթները ուղղվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
Բացի իր չափից, որակից և յուրահատուկ տաշվածքի, այս ադամանդը ուշագրավ է մի քանի առումներով: Աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկը՝ այս ադամանդը կտրված է մոտ 375 կարատ կշռող բյուրեղից, որը արդյունահանվել է Հարավային Աֆրիկայում 1901 թվականին: Այն Ամստերդամում ձևավորվել է ոչ սովորական՝ "unconventional cushion shape" "Պավիլյոն"-ի երեսակմամբ, որը վերևից նայելուց նման է մալթական խաչի պատկերին:
Այս ադամանդը ունի "ֆոսֆորեսցենտում"՝ այսինքն ուլտրամանուշակագույն լույսի տակ պահելուց հետ երբ անջատում ենք ՈՒՄ լամպը, քարը դեռ լուսարձակում է երկար ժամանակ ֆոսֆորի նման։
Այս ադամանդի պատմությունը վկայում է այն մասին, որ ադամանդները կարող են օգտագործվել նաև ի բարորություն մարդկության և աշխարհը դարձնելու ավելի հիասքանչ:
(1,3) Լուսանկարը՝ FABRICE COFFRINI/AFP Getty Images-ի միջոցով
(2) Լուսանկարը` GIA
ՏԱՆԶԱՆԻՏ
Տանզանիտը չափազանց արժեքավոր և յուրահատուկ քար է, որի արժեքը տարեցտարի միայն և միայն ավելանում է` ինչը պայմանավորված է իր հազվագյուտությամբ: Հատկանշական է այն փաստը, որ մեր մոլորակի վրա հայտնի է այս միներալի միայն մեկ հանքավայր։ Դատելով այս չքնաղ քարի անվանումից զարմանալի չէ, որ այն հայտնաբերվել է Տանզանիայում որտեղ՝ Կիլիմանջարո լեռան ստորոտում է գտնվում Տանզանիտի միակ հանքավայրը։
Այն ձևավորվել է ավելի քան 500 միլիոն տարի առաջ, սակայն առաջին անգամ հայտնաբերվել է միայն 1967 թվականին։ Տանզանիտի յուրահատկությունը կայանում է նրա տպավորիչ կապույտ կամ մանուշակագույն գունային խաղի մեջ: Այս երանգը պայամանվորված է Տանզանիտի քիմիական կազմի մեջ առկա վանադիումի և քրոմի պարունակությամբ։
Դատելով տանզանիտի ներկայիս արդյունահանման տեմպերից վերջինիս պաշարները վերջնականապես կսպառվեն առաջիկա 15 տարիների ընթացքում, ինչի պատճառով էլ այս քարի գինը ինչպես նշեցինք շարունակում է աճել։
Ի՞նչպես կարելի է փոխել ադամանդի գույնը՝ կպատմենք այս շքեղ 5,17 կարատ Fancy Deep նարնջագույն ադամանդի օրինակով։ Լուսանկարը՝ Թովֆիք Ահմեդի:
Ինչպես կարող եք տեսնել 2-րդ նկարում, նախկինում այս ադամանդը ունեցել է ավելի մուգ, դարչնագույն երանգ, որը դժվար է անվանել շքեղ՝ վառ երանգների նվազության պատճառով։ Սակայն ներկայիս գիտատեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս "փոքրիկ" ուղղումներ մցնել բնական ադամանդների մեջ և շեշտակիորեն բարձրացնել արժեքը։ Այս ադամանդը ենթարկվել է HPHT (Բարձր Ճնշում Բարձր Ջերմաստիճան) ազդեցության, որի ընթացքում տեղի է ունենում ադամանդի բյուրեղային ցացի ուղղում։ Արդյունքում ստանում ենք ավելի վառ և հարուստ երանգներ և մի քանի անգամ ավելի եկամուտ։ Վերջին նկարում կարող եք նկատել նաև գրաֆիտի ներառուկը, որի շուրջ՝ HPHT ազդեցության ժամանակ առաջացել է "քողանման" շերտը։