Areents

Areents

Suren Areents news page

Photos from Areents's post 15/12/2023

Եվ մեկ անգամ բոլորիդ հրավիրում եմ Tik Mkrtchyan -ի սևագիր նկարների կայանալիք ցուցահանդես-վաճառքին։
Վաղը՝ դեկտեմբերի 16- ին, ժամը 13:00 Սիրով կսպասենք։
Վայրը՝ QR- ով

Photos from Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes's post 15/12/2023
Օ₂ Gardens Therapy Նոր բուժման վայր, organized by Salbi Hovhannisyan 13/12/2023

Հանրային գումարներով կառուցված Հերոսների Վերականգնողական Քաղաք Հոգեկան Առողջության կենտրոնը զինվորների բուժման ծավալները մեծացնելու նպատակով կարիք ունի նոր ձմեռային այգու՝ «Օ₂ Gardens Therapy» թերապիայի վայրում շահառուները կկարողանան թռչուններին կերակրելու միջոցով
թուլացնել իրենց նյարդային համակարգը։
Կենդանիների հետ շփման արդյունքում շահառուի մոտ նվազում են սթրեսային իրավիճակները։
Այցելելով այս վայր և ձեռքով կերակրման միջոցով ստեղծված շփման արդյունքում, շահառուի մոտ ստեղծվում
է հոգեբանական այնպիսի դաշտ, որը թույլ է տալիս հետագայում հոգեբանի հետ աշխատելիս ստանալ ավելի
լավ արդյունք։
Թռչունների ձայները հանգստացնում են, բուժում են մարդու հոգին, զվարճացնում են և հավասարակշռության
են բերում մեր մարմնի ներսում կատարվող բոլոր գործընթացները:

Օ₂ Gardens Therapy Նոր բուժման վայր, organized by Salbi Hovhannisyan https://www.youtube.com/watch?v=HnhvjI8s2Skhttps://www.youtube.com/watch?v=Hn… Salbi Hovhannisyan needs your support for Օ₂ Gardens Therapy Նոր բուժման վայր

03/12/2023

Հերոսների 50 երեխայի ամանորյա նվերների հովանավորներ եմ փնտրում։
Հյուրասիրությունը Հերոսների Հացատանը արդեն կազմակերպող հովանավոր ունենք։

Idram 706242794
Քարտային թվեր
4083 0600 1303 1394
Հաշվեհամար
1570013717050100
Ամերիա բանկ
Սուրեն Հակոբյան (Արեենց)
https://gofund.me/e95bb5ea

20/11/2023

🗓 Վաղը 21.11-ին ժամը 20:00-ին շատ կարեւոր հանդիպում UGAB Lyon-ում։
Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes Հոգեկան Առողջության կենտրոնի ծրագրերը կներկայացվի հանդիպման շրջանակում։
Շնորհակալ ենք Ensemble de danse Nairi de Lyon-ին, Anna Oundjian Grigorian-ին այս ամբողջ աշխատանքերը կազմակերպելու համար:
Ftas Grigorian
Сурен Ареенц
Lilit Hovhannisyan
Tatev Grigoryan
Karen Grigoryan
Salbi Hovhannisyan
Habet Hakobyan
Naira Hovhannisyan
Anahit Grigoryan
Levon Khachatryan
Վահագն Ասատրյան / Vahagn Asatryan

Photos from Areents's post 03/11/2023

Մեզ մնացելա շատ քիչ
Ես Ձեր աջակցության կարիքն ունեմ
Օգնեք հավաքենք ու տարածենք

Հերոսների Հացատան աշխատանքները մեծացնելու և աշխատատեղեր ավելացնելու համար կարիք ունենք այնտեղ նոր բարձր լարման հոսանքի, որի համար մնացել է հավաքենք 500.000 դրամ որպեսզի Էլ Ցանցին վճարենք։
Հացատունը կառուցել ենք միասին, առանց ոչ մի օլիգարխի կամ կուսակցության գումարների ,կառուցել ենք միասին և այս հարցը խնդրում եմ նույնպես հաղթահարենք միասին։
Խնդրում եմ մենակ չթողնել։
Ամեն մի դրամը ինչպես միշտ կյանքեր է փրկելու։

Idram 706242794
Քարտային թվեր
4083 0600 1303 1394
Հաշվեհամար
1570013717050100
Ամերիա բանկ
Սուրեն Հակոբյան (Արեենց)
https://gofund.me/e95bb5ea

16/10/2023

Մեր տունը գող է մտել, իսկ մենք նրան դուրս շպրտելու փոխարեն մեղադրում ենք կողպեկի վաճառողին

Դրսից ու ներսից դրոշի հանդեպ անլուրջ վերաբերմունք՝ լոպազ շան տղերքով լցվող տունը միշտ էլ գող է մտնելու և որքան էլ հայրենասեր մարդիկ հավաքվեն, գողին դուրս շպրտեն, բայց թողեն որ իրենց տան մեջ նորից լոպազ ու անհայրենիք մարդիկ մեծանան, այդ գողը միշտ էլ գալու է։
Շան տղերքով լեցուն երկիր ենք դարձել ու անհայրենիք բոզի վաստակներով լցված երկրում հայրենիք բառը տեղ չունի։ Տեղ չունի, քանզի հայրենիքը չի սկսվում միայն սահմանից ու հայրենիքը միայն զինվորով չեն պահում։ Մեր տուն գող սկսեց մտնել այն օրից, երբ մենք սկսեցինք բանակից թռնել, ղեկավարին քծնել, զինվորին թալանել, մեր նախնիների գերեզմաններին չայցելել, խաբել ու քցել իրար։ Սփյուռքից «կթել», ներսում խաբել, դրսում խաբել, օգնող երկրներից լափել ու ոչ միայն այս տարիներին, այլ 88-ի երկրաշարժից սկսած մինչ օրս։ Երկրաշարժի տարիներին սաղ Գյումրին էին սարքում, պատերազմից հետո էլ զինվորներին են բուժում ու կրթում ... համ Գյումրիում է անտերություն, համ 12.000- ից ավելի հիվանդ, անտեր ու անտուն զինվոր ունենք երկրում ու զուտ այն պատճառով, որ լոպազ շան տղերքի մի զանգված կա, որ իրեն հայրենասերի տեղ դրած խաբում են ու ոչինչ չեն անում։
30 տարուց ավելի սոված ենք ապրել ու իբր Արցախն ենք շենացրել, բայց իրականում խաբել ենք ինքներս մեզ, թալանել ենք ինքներս մեզ, բռնաբարել ենք մեր սեփական քույրերին, սպանել ենք մեր սեփական եղբայրներին, իսկ թուրքը հզորացելա, գլուխը կախ 30 տարի կուլ տվել իր թվացյալ ոչխար վիճակը ու քարը քարի վրա դնելով ապացուցել, որ ինքը ոչխար չի, այլ նպատակասլաց ու գործ անող։
Հիմա մի քանի հատ սիգարը բերանը դրած ու դրոշով փաթաթված կարողա նաև փորձի այս ամենից ոգևորվել ու կեղծ հայրենասեր խաղալ, բայց պիտի հիշեցնեմ, որ 12.000 քկմ-ի կորուստը , հազարավոր զոհերը ու 100.000 անտուն մարդիկ մեր իրականության մեջ են։ Մեր տուն գողա մտել, իսկ մենք հիմա լոպազ-լոպազ աջ ու ձախ խոսում ենք թե պատերազմին ինչեր ենք արել ու շատ դեպքերում խոսացողների մեծ մասը ոչինչ չի արել։ Մեր տուն գող է մտել, իսկ մենք աջ ու ձախ ոչինչ չենք ուզում անել, պատճառաբանելով, որ իբր թե մեռանք փող տալով սրան ու նրան ու էլ չենք ուզում խաբվենք, բայց իրականում մեծ մասս ոչ մի կոպեկ էլ չենք տվել ոչ մեկին։
Մեր տուն գող էր մտել 2020- ին, իսկ շատերս երբ զգացինք, որ պարտվում ենք Արցախի դրոշը թռուսիկ ու մայկի հետ փաթաթած երկրից թռանք, իսկ այսօր Սթեփանակերտի օդանավակայան մեր տուն գողը ինքնաթիռով է եկել ու մեզ գցել ոտքի տակ, վրեքներովս մանա գալիս։ Հա իմ վրովա ման գալիս, իմ գենի վրով՝ այդ դրոշն իմ գենն է, իմ պապիս ու տատիս գենը, իսկ մենք փոխանակ այդ գենը հզորացնենք, այս կամ այն երկրի թշնամու դեսպանատան դիմաց ներկայացումներ ենք տալիս։ Ախր երբ պիտի հասկանանք, որ այս դրոշի թատրոնը մեզ արժանի քայլ չի։ Ախր մենք երբ պիտի հասկանանք, որ լոպազ ու ինքնասիրահարված, սուտասան, բոշա հայրենասերից պիտի դառնանք հզոր բանակով, կիրթ սերնդով ազգ։
Մեր տուն գողը այնքանա մնալու, քանի դեռ մենք կեղծ ու ստոր ենք, քանի դեռ Արցախցին մեզ համար հյուրա, վարորդը աղբը գետնին գցողա, համագործակցողը քցողա, բժիշկը մարդասպանա, ուսուցիչը աղքատա, արվեստագետը անհայրենիքա, հիմնը թռվառ ու անտեր հայրենիքի մասին է։
Ուշքի եկեք

11/10/2023
09/10/2023

Տարածում ենք և + դնում
Բռնի տեղահանված Արցախցիների մեծ մասը այս գազի բալոնների կարիքն ունեն՝ տաք ճաշը ձմռանը երեխաների համար դառնալու է երազանք։
Մենք պիտի աջակցենք մեր եղած ռեսուրսի չափով... ով որքան կարող է ։
5000 դրամից սկսած կարելի է ձեռք բերել։
Անտարբերությունը չարիք է ծնում

Idram 706242794
Քարտային թվեր
4083 0600 1303 1394
Հաշվեհամար
1570013717050100
Ամերիա բանկ
Սուրեն Հակոբյան (Արեենց)

Photos from Areents's post 24/09/2023

Տարածում ենք եվ + դնում
Հանրային գումարներով կառուցված Հերոսների Հացատուն ը այս օրերին պիտի օգնի մեր հայրենակիցներին։
Հերոսների Հացատանը պատրաստվում ենք կազմակերպել արագ սնունդ, որպեսզի տեղահանված մեր հայրենակիցների որոշ խմբերի կարողանանք տաք սնունդ ապահովենք։
Արցախից մեծ թվով հայրենակիցների հոսքի ավելացմամբ պայմանավորված մենք նրանց հոգ տանելու մի փոքր մասն էլ մենք պիտի վերցնենք մեր ուսերին՝ երեկոյան հաց ու լավաշ թխելուց բացի ցանկանում ենք որոշ ընտանիքների համար ապահովենք ժամանակավոր սնունդ մինչև նրանք կհարմարվեն եվ ոտքի կկանգնեն։
Եթե մեզ հետ ես տարածիր եվ օգնիր։

Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes

Idram 706242794
Քարտային թվեր
4083 0600 1303 1394
Հաշվեհամար
1570013717050100
Ամերիա բանկ
Սուրեն Հակոբյան (Արեենց)
Ֆոնդ
https://gofund.me/e95bb5ea

27/06/2023

Սեմինարը նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գործնական գիտելիքներ և հմտություններ:
Դասընթացը կվարի Լիբանանից ժամանած Էքսպրեսիվ արտթերապիստ Մայք Այվազյանը, ով երկար տարիներ գործունություն է ծավալում այս ոլորտում։ Էքսպրեսիվ արտթերապիան ամբողջ աշխարհում մեծ կիրառում ունի պատերազմը վերապրած, հետ-տրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող զինվորների բուժման մեջ։
🗓Սեմինարը տեղի կունենա 2023 թ․ հունիսի 28-ին, ⏱16։00 – 19։00
«Հերոսների Վերականգնողական Քաղաք» հոգեկան առողջության կենտրոնում:
Դասընթացը անվճար է։
Մասնակիցների քանակը սահմանափակ։
Մասնակցության և հարցերի համար կարող եք գրել կամ զանգահարել՝
Հեռ․ +374 93 11 55 04 , +374 99 11 55 04
[email protected]
Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes
Сурен Ареенц
Lilit Hovhannisyan
Tatev Grigoryan
Karen Grigoryan
Հերոսների Հացատուն
Սոնա Փարսադանյան
Salbi Hovhannisyan

Videos (show all)

Հերոսների Վերականգնողական Քաղաք