Թորոս Ալեքսանյան
ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Զանազանել է պետք լկտիությունը ըմբոստությունից, գոռոզությունը արժանապատվության զգացումից, ինքնավստահությունը ամբարտավանությունից, պոռոտախոսությունն ու խառնիճաղանջ բառակույտն էլ պերճախոսությունից:
Համեստությունն ու պարկեշտությունը թուլության նշաններ չեն, ընդհակառակը, անամոթ ու զազրախոս մարդիկ են թույլ, քանզի իրենց մեջ ուժ չեն գտել ու չեն կարողացել դիմակայել կյանքի դժվարություններին և արդյունքում ցածրացել ու ծանծացղ են դարձել:
Կարեկցանք ու խղճմտանք ունենալը հիմարություն չի, հիմարություն է այդպիսի մարդկանց արհամարհելն ու նրանց մասին քամահրանքով արտահայտվելը, քանզի կարեկից մարդիկ ուժեղ ու խորաթափանց մարդիկ են, ովքեր միայն հարգանքի են արժանի:
Եվ ամենակարևորը. եթե ձեռքիդ տակ ունես լակոտների ու ստահակների ոհմակ, դա չի նշանակում որ ունես նվիրյալների բանակ, նվիրյալը գաղափարի մարդ է, նա կկանգնի մինչև վերջ, իսկ ստահակը նույն վայրկյանին կտրորի քեզ, հենց որ քամին այլ կողմից փչի:
Եթե լացելու ցանկություն ունեք՝ լացեք, մի խեղդեք այն, քանզի հոգին բզկտող թույնը միայն լացով կարող եք հեռացնել ձեր մեջից:
Ցանկացած գաղափարախոսություն, որը սահմանափակում է հոգևոր մարդկանց (խոսքս տերտերների մասին չի) իրավունքներն ու ազատությունները, բխում է սատանայից, ցանկացած իշխանություն, որը դավանում է այդ գաղափարախոսությունը, սատանային է ծառայում, ու ընդհանրապես կապ չունի, թե այդ գաղափարախոսությունը որքանով է առաջին հայացքից հմայում, որքանով է իրեն արդարության ու առաջընթացի հետ ասոցացնում, դա նրա արտաքին գեղեցիկ փաթեթավորումն է ընդամենը, որը հասկացող մարդկանց (հոգևոր մարդկանց) չի կարող մոլորեցնել, նրանք միևնույնն է տեսնելու են դրա սատանայական բնույթը, այդ արտաքին գեղեցիկ փաթեթավորումը իրականում տխմարների համար է նախատեսված:
Հոգու անկյալությունն է ծերությունը. դա այն անեծքն է, որին բոլորն են ձգտում արժանանալ:
Մատերիալիզմն ու աթեիզմը մոլորություններ են, հանեք դրանք ձեր ուղեղներից ու մոռացեք դրանց կողմից առաջ քաշվող թեզը, համաձայն որի աստվածներին մարդիկ են մոգոնել. իրականում ուղիղ հակառակն է՝ աստվածներն են մարդկանց ստեղծել:
Իսկ ի՞նչ ասել է աստված. բանն այն է, որ գոյություն ունեցող ամեն բան (լինի նյութ, էներգիա, ժամանակ ու էլի ինչ որ բան) համակարգված է, իսկ համակարգն ունի երկու բաղադրիչ՝ հաստատուն ու փոփոխական, ահա այդ հաստատուն բաղադրիչը հենց աստվածն է, փոխվեց այդ բաղադրիչը՝ կփոխվի նաև համակարգը:
Գոյություն ունեցող ամեն ինչ համակարգերի համակցություն է, դրանք միմյանց հետ համակցվում են որպես մեկ ընդհանուր հարմոնիա: Նյութն ու իդեան միասին դրսևորվում են որպես համարկարգ, նյութը տարածությունն է (տիեզերքներ), այն թրթռում է (ասել է թե ապրում է), նրա պարբերականությունը ժամանակն է, իսկ հաճախականությունը էներգիա է կոչվում, որը իդեայի ածանցիալն է, վերացարկման բարձր աստիճաններում այդ իդեաները հենց աստվածներ են, որոնք միաժամանակ և՛ համակարգերի հաստատուններն են, և՛ դրանց կյանքի ու համակցման օրինաչափություններն են:
Երբ ամեն ինչ կամ ամեն բան (բոլոր տիեզերքները, բոլոր նյութական ու հոգևոր ոլորտները) միասին վերցրած դիտարկում ենք որպես մեկ գերհամակարգ, ապա այդ գերհամակարգը կառուցող իդեան, որը վերացարկման աբսոլյուտ մակարդակում է գտնվում, հենց գերագույն աստվածն է, կամ այն միակ աստվածը, որին շատ ու շատ մարդիկ հավատում են ու չեն ընդունում, որ կան բազմաթիվ աստվածներ, սակայն ինչպես էլ որ կոչենք վերացարկման ավելի ցածր մակարդակներում գտնվող իդեաները իրենց համապատասխան համկարգերով, էներգետիկ փնջերով ու իպոստազներով հանդերձ, աստված կոչենք, թե ինչ որ մի այլ բան, միևնույնն է դրանից ոչինչ չի փոխվում: Մի խոսքով կա մեկ գերհամակարգ իր մեկ գերագույն հաստատունով (աստծով) ու կան այդ գերհամակարգի մասը կազմող բազմաթիվ ենթահամակարգեր իրենց գաղափարական սկիզբներով, հաստատուն ու փոփոխական բազմատեսակ բաղադրիչներով:
Համակարգերի միջև սահմանները իդեաներն են գծում, ու քանի դեռ չկա սահման՝ չկա և համակարգ, հետևաբար այնտեղ որտեղ չկա իդեա, այնտեղ քաոս է: Եղելիության նույն սեգմենտները կարող են միաժամանակ տարբեր համակարգերի մեջ լինել, նայած ինչ իդեաներ ինչ սահմաններ են գծագրում, այստեղից էլ ծնվում են հակասությունները, իսկ այդ հակասություններից՝ անհանգստությունն ու թրթիռը, այն թրթիռը, այն աստվածային սինֆոնիան, որը կոչվում է համընդհանուր հանգստություն ու հարմոնիա:
Խեթերի (սուբ-հայկական էթնիկ խումբ) մայրաքաղաք Հատտուսայի (ՀատՏասԱս [Հատիս]) ավերակները ուսումնասիրելիս պարզվել է, որ կան այնտեղ այնպիսի շինություններ, որոնք կառուցված են հսկայական քարերով (մինչև 20 տոնա զանգվածով) և որոնք շարված են նույն այնպես ինչպես Կենտրոնական ու Հարավային Ամերիկաների հնագույն շինություններում, նույն իդեալական միացումները, հղկման ու հարթեցման նույն տեխնոլոգիան, նույնիսկ քարերի վրա եղած անհասկանալի ելուստները, դրանք բոլորը բնորոշ են մեզոամերիկյան կառույցներին (Տուանակո, Կուսկո և այլն): Շատ հնագետներ նմանատիպ կառույցները իդենտիֆիկացնում են որպես մինչջրհեղեղյան քաղաքակրթության հուշարձաններ, այսինքն 12 հազար տարուց ավելի հին, ինչքանով են իրենք ճիշտ, դա այլ հարց է, որին հետո կանդրադառնամ, սակայն փաստը մնում է փաստ, որ երկրագնդի տարբեր հատվածներում, միմյանցից տասնյակ հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա կառուցվել են շենքեր ամբողջությամբ նույնական տեխնոլոգիաների կիրառմամբ, նման զուգադիպություններ չեն լինում, առավել ևս, որ կան ավելի խոսուն ապացույցներ, դրանք են Ամերիկայի, Աֆրիկայի ու Եվրասիայի տարբեր հատվածներում կառուցված բազմաթիվ տաճարների հարթաքանդակները, որոնք նույնպես նույնական են, էլ չեմ խոսում Հարավային Ամերիկայի (Բոլիվիա) տարածքում գտնված հին ափսեի մասին, որի վրա կան սեպագրեր ու, ըստ որոշ գիտնականների, դրանք ուրարտերեն (հայերեն) սեպագրեր են, որը ուղիղ ապացույց է այն բանի, որ Կոլոմբոսից հազարամյակներ առաջ, Ամերիկաների և Եվրասիայի ու Աֆրիկայի միջև կապ է եղել:
Մի խոսքով, ինչպես բազմիցս նշել եմ, հիմա նույնպես հիշեցնեմ, որ ակադեմիական պատմագիտությունը, հատկապես հնագույն շրջանին վերաբերվողը, իրականում բացարձակ ապուշություն է, այն բազմաթիվ անգամներ գիտականորեն հերքվել է, մարդկային գլոբալ քաղաքակրթություն եղել է ժամանակին և ըստ ամենայնի ոչ մեկ անգամ, որը ինչ ինչ պատճառներով կործանվել է ու նորից նրա ավերակների վրա վեր է հառնել մեր ներկայիս քաղաքակրթությունը, ու մշակութային ժառանգականությունը նախորդ քաղաքակրթությունից մարդիկ պահպանել են, իհարկե ոչ ամբողջությամբ, սակայն պահպանել են ու դրա ապացույցն է, որ նախորդ կործանված քաղաքակրթության կառույցները մեծիմասամբ չեն լքվել, նրանց ավերակների վրա կառուցվել են կամ վերակառուցվել են քաղաքներ ու տաճարներ: Հիշեցնեմ, որ խեթերի մայրաքաղաքը կործանվել է մ.թ.ա 12–րդ դարում, այսինքն կործանվող նախորդ քաղաքակրթությունից համարյա 10 հազար տարի անց (եթե վստահենք որոշ գիտնականների պնդումներին դրա հետ կապված), բայց մարդիկ այդ 10 հազար տարիների ընթացքում պահպանել են նախորդ քաղաքակրթության կառույցները` նորոգելով ու վերակառուցելով դրանք, ինչպես նաև նրանց (նախորդ քաղաքակրթության) տեխնոլոգիաները կիրառելով կառուցել են bwlw8wvin նոր շենքեր:
Ի դեպ արձանագրություններից հայտնի է խեթերի այն արքայի անունը, որի ժամանակ լքվել է Հատտուսա (Հատիս) մայրաքաղաքը, նրա անունը սխալմամբ կարդում են Սուպպիլուլիումա 2–րդ (Շափյուղյա 2–րդ), նա Թութխալիա 4–ի (Թաթհուլ 4–րդ) ապօրինածին որդին էր;
Կապված հայ ժողովրդի վաղնջական շրջանի պատմության, մշակույթի ու ծագումնաբանության հետ փսևդոգիտական մի շարք ուսմունքներ են մոգոնել ու տարածում են հայության մեջ որպես ճշմարտություն, որպեսզի մեր ժողովրդին միջազգային լուրջ գիտական շրջանակներում ծաղրուծանակի ենթարկեն ու հերթական անգամ հաստատեն մեր թշնամիների այն թեզը, համաձայն որի մենք հնագույն պատմություն չունենք ու ամեն ինչ մոգոնում ենք:
Այդպիսի փսևդոգիտական մոտեցումներից մեկը շումերական տեքստերում հիշատակվող ԷնԿի-ին մեր առասպելական Հայկ նահապետի հետ նույնացնելու փորձերն են, դա արվում է հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շումերական ԷնԿի-ն աքքադական արձանագրություններում հիշատակվում է Հայա անունով, այսինքն կա հստակ նմանություն, չնայած որ այդ Հայա-ն իրականում Քեա է կարդացվել ու կյանք է նշանակել, ի դեպ ԷնԿի-ն շումերերենից թարգմանաբար կյանքի (Կի) տիրակալ (Էն) է նշանակում, կյանքը տվյալ պարագայում ասոցացվում էր նյութական աշխարհի հետ (հնագույն ժամանակներում աշխարհընկալումը այդպիսին էր՝ նյութական-կյանք-կին ու հոգևոր-մահ-տղամարդ զուգահեռներ կային):
Աքքադական Հայա-ն շումերական ԷնԿի-ի միայն Կի մասնիկի իմաստն ունի, շումերերենի Կ-ն աքքադերենում Հ է դառնում, համենայն դեպս այդպես կարդում են այդ սեպագրերը, չնայած որ շատ առումներով աքքադերենից բխող ու նրան շատ մոտ գնտնվող լեզուներում (արամեերեն, ասորերեն) այդ բառը, ինչպես արդեն նշեցի, Քեա է կարդացվում, այսինքն ոչ թե Հ այլ Ք[Կ] հնչյունն է օգտագործվում, հայերենում նույնպես դա Կ է, հետևաբար աքքադական Հայա բառը հայերենի Կյա[ն'ք] բառն է, այլ ոչ թե Հայ[կ] բառը:
Հայկ բառի հիմքում Այ արմատն է, որը նույնպես կյանք է նշանակել, աքքադերեն Հայա (Կայա-Կյա[նք]) բառի հիմքում նույնպես այդ արմատը կա այսինքն Հայա բառը Կ[Հ]ի և Յա[Այ] արմատների բարդ համդրություն է:
Իսկ ի՞նչ է նշանակել Հ հնչյունը Հայկ բառի սկզբում դրվելով. ինչպես արդեն ասացի Այ արմատը կյանք է նշանակել, սակայն կյանքի ցածր իպոստազն է դա՝ լուսնայինը, Հ հնչյունը, այդ արմատի առջև դրվելով, մեկ աստիճանով բարձրացնում է այն ու դարձնում է արևային մակարդակի կյանք (այս բաները հասկանալու համար պիտի խորապես տիրապետել կրոնների թաքնագիտությանը, իսկ մեր ժողովուրդը դրանից բացարձակապես անտեղյակ է):
Հիմա շատերը կասեն՝ եթե այդ բառերը (ԷնԿի, ՀաՅա, ՀաՅկ) նույն արմատների վրա են կառուցվել, ուրեմն իսկապես նույնն են ու ոչ մի սխալ էլ չկա. ասեմ որ նույն արմատների վրա կառուցված լինելով այդ առասպելական կերպարները այնուամենայնիվ իրենց բովանդակությամբ ու գործառույթներով լրիվ տարբեր են, եթե ԷնԿի-Հայա-ի կերպարը ուղակի մեր նյութական կյանքի մասին է ու երբ այն անձնավորվում է, ապա Անունակ է դառնում, որը հայերենում Անգեղն է (կյանքի մի այլ ձև, որը մեր աշխարհից չի) ապա Հայկը ոչ մի անգեղ էլ չի, նա մարդ է, որը բռնակալության դեմ պայքարեց, հաղթեց ու դարձավ մեկ հոգևոր աստիճանով ավելի բարձր մարդ, ասել է թե Այ-ից վերածվաց հԱյ[կ]-ի (սովորական էսխատալոգիական սցենար է), այսինքն ԷնԿի-Հայա-ի շումերական (հետագայում աքքադական) առասպելը համադրել Հայկի ու Բելի առասպելի հետ անհնարին է, քանի որ դրանք բացարձակապես տարբեր թաքնագիտական ինֆորմացիաներ են իրենց մեջ ամփոփում, մի խոսքով աշխարհընկալման տեսանկյունից լրիվ տարբեր բանաձևումներ են դրանք:
Անամոթությունը համարձակության հետ չշփոթեք, դրանք բոլորովին տարբեր բաներ են:
Սանձարձակությունը ազատություն չի, միայն հոգով ստրուկը կարող է սանձարձակությունը ազատության հետ շփոթել, դրա համար էլ ստրուկին ազատություն շնորհել չի կարելի, նա պղծելու է այն:
Ամանորյա տոնակատարություններին ընդառաջ անդրադառնամ այդ ամենի նախապատմությանը. ուրեմն Հին Հռոմում դեկտեմբերի 17–ից սկսվում էին Սատուրն աստծուն նվիրված տոնակատարությունները (սատուրնալիաներ), որոնք տևում էին 5 օր, այսինքն մինչև արևադարձի օրը՝ դեկտեմբերի 22–ը, դա հին ու հեռացող ժամանակային ցիկլին ճանապարհելու տոնն էր, այնուհետև տոնակատարությունները շարունակում էին ևս 3 օր, մինչև դեկտեմբերի 25–ը, դա արդեն Սատուրնին չէր վերաբերվում, դա նոր ժամանակային ցիկլին էր նվիրված, իսկ Սատուրն աստվածությանը նվիրված էին հին ժամանակային ցիլի վերջին 5 օրերը միայն (ի դեպ Սատուրն բառի հիմքում ընկած Սատ արմատը մեսրոպյան այբուբենով բացելուց հենց 5 թիվն ենք ստանում [2-1+4 ]):
Սատուրնը իր զավակներին խժռող աստվածությունն էր, հույները նրան Քրոնոս (քրոնիկա-ժամանաի իմաստով) էին անվանում, մեր նախնիների մոտ ժամանակային այդ ցիկլը, այսինքն հին աշխարհի վերջին ցիկլը, հիշատակվել է նաև Կաղանդ անունով (Կաղանդ պապ - Ձմեռ պապ), որը կառուցված է Կաղ[լ] արմատի վրա (հնդիկները ժամանակային վերջին ու ամենավատ ցիկլին Կալի Յուգ են անվանում, ասեմ որ Կալենդար բառը նույնպես այդ արմատից է բխում):
Մի խոսքով պիտի իմանանք, որ Սատուրն աստծու անվան հիմքում ընկած Սատ արմատը Աստ արմատի հակառակն է (Աստծու հակառակորդը՝ Սատանան), ասել է թե հոգևորի հակառակը` նյութականը, ու հենց դրա համար էլ Սատուրն աստվածը նաև նյութական բարիքների, առատության ու այդ ամենը ապահովող հողագործության և այգեգործության աստվածն էր, ու պատահական չի, որ նրան նվիրված այդ տոնակատարություններին, այսինքն սատուրնալիաներին, մարդիկ հենց այդ բարիքների առատությունն էին ցուցադրում, ճոխ սեղաններ էին բացում, կեր ու խում էին կազմակերպում, միմյանց հյուր էին գնում ու նվերներ բաժանում:
Գերմանական ցեղերի մոտ էլ հին տարին ճանապարհելու և նոր տարին դիմավորելու ավանդույթը հարստանում էր նաև Իրմինսուլ սրբազան ծառի պաշտամունքով, դա այն ծառն էր, որը ըստ իրենց հավատալիքների միմյանց հետ էր կապում տարբեր աշխարհները (մարդկանց, էլֆերի, օրկերի, գնոմնորի, վաների ու ասերի աշխարհները), այսինքն ներկայիս տերմինաբանությամբ ասած տարբեր տարածաժամանակային ոլորտները: Այդ սրբազան ծառը մեր նախնիների հավատալիքներում հիշատակվող սրբազան լեռան բովանդակությունն ուներ, հետևաբար այն պիտի բրգաձև կամ կոնաձև լիներ, ինչպիսին որ սրբազան լեռներն էին (Մերու, ՀուկԱյրա և այլն), իսկ կոնաձև ծառը եղևնին էր, ու ահա հին տարին ճանապարհելու և նոր տարին դիմավորելու տոներին հին գերմանացիները եղևնին զարդարում էին տարբեր գեղեցիկ նախշերով, նույնիսկ փոքրիկ լույսի ճրագներ էին դնում նրա ճյուղերին, որովհետև հիմնական ծեսը գիշերն էին (որպես հին աշխարհի ու ժամանակի վերջ) կատարում, նրա վրա ամրացնում էին նաև քաղցրավենիքներ ու խաղալիքներ երեխաների համար, ու այդ ամենի հիմքում հին աշխարհից նոր աշխարհ տեղափոխվելու մեջ տվյալ ծառի գործառության մասին նրանց հավատալիքներն էին:
Երանությունը երկնքում է, երկրի վրա այն երջանկություն է դառնում, կինը երջանկության է ձգտում, նա երջանիկ պիտի լինի, իսկ տղամարդը՝ երանելի, ամոթ այն տղամարդուն, ով երկրային երջանկության մասին է երազում:
Բազմիցս անդրադարձել եմ տարբեր ժողվուրդների առասպելաբանությանը (շումերա-աքքադական, եգիպտական, հրեական, պարսկական, հնդկական, կելտական և այլն) ,ու զուգահեռներ անցկացրել հայկական առասպելաբանության հետ, հիմա հերթը գերմանականինն է:
Նախ ինչու՞ են նրանք գերմաններ կոչվում ու ինչու՞ է իրենց երկիրը Գերմանիա կոչվում. բանն այն է, որ ըստ իրենց առասպելի առաջին մարդ արարծը, որի անունը Մանն էր (հնդկական միֆալոգիայում առաջին մարդը նույնպես այդ անունն էր կրում՝ Մանու, այլ ժողովուրդների մոտ նույնպես այդ անունը կիրառվում է համարյա նույն իմաստներով, նույնիսկ թյուրքական ժողովուրդների մոտ կա, հայերի մոտ նույնպես շատ տարածված է եղել այդ անունը՝ Մանու, [սխալ ձևը՝ Մենուա], Մանավազ, Մանաս[զ] և այլն), Մաննը երեք որդի ուներ՝ Ինգուի, Իրմին, Իստաև: Իրմինը հիշատակվում է նաև Հերմին, Հերման և Արմին ձևերով: Հիմա ուշադրություն դրաձրեք այդ երեք որդիների անունների բուն արմատներին՝ Ինգ [Անգ], Իրմ [Արմ], Իստ [Աստ], սրանք այն ամենահիմնական կոդ-արմատներն են (չհաշված ևս մի քանիսը), որոնք ընկած են բոլոր լեզուներում սակրալ նշանակություն ունեցող բառերի հիմքում, և որոնց ես բազմիցս անդրադարձել եմ. ինչևէ, դա այլ թեմա է, դրան հիմա չեմ անդրադառնա:
Ուրեմն գերմանական ցեղերի մեծ մասը իրենց համարում էին Իրմինի (Հերման) սերունդ, դրա համար էլ իրենց հերմաններ (գերմաններ) էին կոչում, նրանց մեջ շատ տարածված է եղել այդ անձնանունը, նույնիսկ հայտնի զորավար են ունեցել Արմինիուս անունով (Խերուսկների առաջնորդն էր), որը ժամանակին գերմանական ցեղերի անկախության համար մեծ հաջողությամբ պայքարել է Հռոմեկան կայսրության դեմ:
Սակայն Իրմինը գերմանական ոչ բոլոր առասպելներում ու ավանդազրույցներում է հանդես գալիս որպես սովորական մարդ ու Մաննի որդի, բազմաթիվ առասպելների մեջ նա հանդես է գալիս որպես գլխավոր աստված Օդինի որդի Տոր, այսինքն ստացվում է, որ Իրմինը Տորի անուններից մեկն է:
Լավ, հիմա սկսենք զուգահեռներ անցկացնել հայկական առասպելների հետ, մինչև զուգահեռներ անցկացնելը նշեմ, որ հնում շատ տարածված է եղել աստվածություններին մարդեղենացնելու և պատմական անձ դարձնելու երևույթը, Իրմինի պարագայում նույն երևույթին ենք ականատես լինում, Տոր-Իրմին-Հերմենը հանկարծ դառնում է մարդ՝ գերմանացիների նահապետ, նույն երևույթը կա բոլոր այլ ժողովուրդների առասպելների մեջ, ոչ միայն հնագույն շրջանի հավատալիքների հետ կապված առասպելների, այլև ժամանակակից կրոնական համակարգերում (քրիստոնեություն, իսլամ և այլն) ընդգրկված առասպելների մեջ: Շատ չմանրանամ ու նշեմ, որ հին հայկական (արարատյան) պանթեոնի Տոր (Տար) աստվածությունը նույն գերմանա-սկանդինավյան Տորն է (բազմիցս գրել եմ դրա մասին), այդ աստվածության հայրը ՏասԱպն է (սխալ ձևը Թեյշեբա), սկանդինավյան ՀոսպՕդ[ին]ը (Հոսպ-Ասպ-ԱսԱպ, սա էլ իր հերթին ՏասԱպի իպոստազն է, ՏասԱպի զուգահեռն է նաև ասորական ԱդԱդը |Ադ-Օդ[ին]|), որը սլավոնների մոտ դարձավ Հասպոդ-Բոգ[խ], այսինքն մեր նախնիների մոտ աստվածային աստիճանակարգում 2-րդ աստվածությունը գերմանա-սկանդինավյան ու սլավոնական ժողովուրդների մոտ 1-նն էր, բայց դա հիմա էական չի, էականը այն է, որ մենք օգտվելով գերմանական առասպելաբանությունից, կարող ենք հասկանալ, թե որտեղից է գալիս մեր Արմեն անունը, չէ՞ որ գերմանացիների նման մենք նույնպես արմեններ ենք կոչվում, համենայն դեպս օտարները մեզ այդպես են կոչել, հիմա չանդրադառնամ, որ դա նաև «ձեռքի մարդ» (դհարմա-հինդուիզմ) լինելու իմաստը ունի, փաստորեն դա նաև Տոր աստծու անունն է, իսկ Տոր աստվածը մեր մյուս առասպելների մեջ հանդես է գալիս նաև որպես Տորք Անգեղ, ինչպես նաև որպես Թիրաս ու նրա որդի Թորգոմ, որը ինչպես գիտենք Հայկ նահապետի հայրն էր, Թիրասն ու Թորգոմը աստվածություններ էին (Տորի իպոստազներ), որոնց մարդեղենացրել էին ու դարձրել էին Հապետի (մարդեղենացված ՏասԱպ-ի իպոստազ) սերունդ, ի դեպ Գամերը` Թորգոմի պապը և Հապետի որդին, մարդեղենացած լուսնի աստվածությունն էր, ահա թե ինչու էր հայերին ցեղակից ժողովուրդ հանդիսացող խեթերի լուսնի աստվածությունը Արմա կոչվում, իհարկե Տորը լուսնի աստվածություն չի, սակայն ՏասԱպը Սիրիուսի միֆալոգիական համակարգն է ներկայացնում ու իր մեջ ներառում է նաև լուսինին, հետևաբար մեր առասպելներից մեկում, որը հիշատակվում է կոնկրետ Խորենացու մոտ, նրա (Հապետի) որդին Գամերն է՝ լուսինը, որի որդին էլ Թիրասն է, թոռն էլ Թորգոմը: Ի՞նչ է ստացվում, որ աստվածների այդ գիծը լուսնային է մինչև Տոր-Արմեն, իսկ ահա նրա որդին՝ Հայկը դարձավ նոր աշխահի հիմնադիրը, այսինքն դարձավ բնույթով արեգակնային, այս սցենարն է գործում բոլոր էսխատոլոգիական սյուժեներում, երբ արև-փրկիչները լուսնային ծագում ունեն, ինչպես օրինակ Քրիշնան, անգամ արեգակնային դինաստաին ներկայացնող Րամը կոչվում էր Րաթհուի (մայր մտած արև [նորից լուսնային բնույթ]) որդի:
Մի խոսքով, մեր ժողովրդի 2–րդ անունը (արմեն) մեր նախնիների աստվածների հիերարխիայում 4–րդ տեղը (Ար՝ 1-ին տեղ, ՏասԱպ՝ 2-րդ տեղ, Սիուն՝ 3-րդ տեղ) զբաղեցնող աստծու՝ Տոր-ի անունն է, այն Տորի, որին մարդեղենացնելով դարձրել էին Հայկ նահապետի հայրը՝ Թորգոմ անունով:
Ահա թե ինչ բացահայտեցինք հին գերմանական առասպելաբանությունը ուսումնասիրելու արդյունքում: Ի դեպ հին գերմաներենով Իրմին (Հերման) բառը նաև հսկա է նշանակել, մեր առասպելաբանությունից գիտենք, որ Տորը, ի դեմս իր իպոստազը հանդիսացող Տորք Անգեղի, հսկա էր, Հայկը նույնպես հսկաների ցեղից էր, այդպես է ասվում Հայկի ու Բելի առասպելի մեջ, հայոց նահապետներից Ասքանազը, Թորգոմի հորեղբայրը, նույնպես հսկա էր, նրա անունը հենց այդպես էլ ստուգաբանվում է:
Շարունակելով արհեստական բանականության թեման հարկ է նշել, որ այն նախ և առաջ կախված է լինելու հանգամանքից, թե ինչ տիպի ու ծավալի ինֆորմացիա է հասանելի լինելու մարդկանց այն խմբերին, որոնք ստեղծում են այդ արհեստական բանականությունը, ինչքան համակարգված ու ինչքան մեծ ծավալի ինֆորմացիա կարողանան ներառել իրենց ստեղծած ալգորիթմների մեջ, այնքան ավելի սուպեր-բանականություններ կկարողանան ստեղծել նրանք, իսկ այդ սուպեր-բանականություններից կմիանան արդեն տարբեր իրավաբանական ու ֆիզիկական անձերի թվային ավատարներն ու տարատեսակ թվային օգնականները, և դա (միացումը) կլինի վճարովի. այսինքն իմ թվային օգնականը որպեսզի ավելի ու ավելի կատարելագործվի ու իմ անունից ավելի հաջողված կերպով կարողանա հարաբերվել օրինակ ասենք պետության հետ, որպես ասենք հաշվապահ, իրավաբան, դատապաշտպան կամ ուղակի բիզնեսմեն, ուրեմն ես ավելի ու ավելի շատ պիտի վճարեմ այն կորպորացիաներին, ովքեր սուպեր-բանականություններ են ստեղծում ու որոնցից «սնվում» է (միացած է) իմ թվային օգնականը:
Մի խոսքով արհեստական բանականությունը ընդլայնելու է մարդկանց հնարավորությունները, սակայն այն անպայման խորացնելու է սոցիալական անհավասարությունը մարդկանց միջև, եթե պետությունը չմիջամտի իհարկե, չնայած պետությունները նույնպես կախվածության մեջ են ընկնելու այն կորպորացիաներից, որոնք ունենալու են մենաշնորհային իրավունք ստեղծելու ու վաճառելու սուպեր-բանականություն:
Նաև պիտի գիտակցենք, որ սուպեր-բանականության տարբեր մակարդակներ են լինելու, որոնց նկատմամբ հասանելիությունը ոչ բոլորին է թույլատրվելու, ամենաբարձր մակարդակներում այն արդեն չի վաճառվելու, փակ է լինելու, այդ մակարդակում հասանելիություն ունենալու են միայն համաշխարհային էլիտաները ներկայացնող մարդիկ ու կառույցները:
Շատ են խոսում արհեստական բանականությունից, թե ինչի՞ կարող է հանգեցնել դրա կատարելագործումն ու ներդրումը մարդկային կենսագործունեության տարբեր բնագվառներում, թե արդյո՞ք այն դուրս է գալու մարդկանց վերահսկողությունից ու սպառնալու է քաղաքակրթության գոյությանը, կամ թե կարո՞ղ է այն փոխել մարդու բնությունը և այդպես շարունակ:
Պատասխանը հետևյալն է՝ գիտությունը երկսայրի սուր է, ցանկացած գիտական առաջընթաց կարող է օգտագործվել և՛ ի բարօրություն, և՛ ի չարս: Հետևաբար գիտական ինչ որ առաջընթացից վախենալ հարկավոր չի, հարկավոր է մարդկության ընդհանուր հոգևոր ու բարոյական վիճակից վախենալ, եթե աշխարհը ներկա պահին կառավարվում է չար մարդկանց կողմից, ապա բնական է, որ ոչ միայն, այդպես կոչված, արհեստական բանականությունը, այլ բոլոր գիտական նորարարությունները առաջին հերթին կօգտագործվեն ի չարս:
Ու ընդհանրապես արհեստական բանականությունը նոր բան չի, այն բանականությունը, որը կրում ենք մենք՝ մարդիկս, նույնպես արհեստական է, հեռավոր անցյալում անգեղները մեր մոլորակի վրա շիմպանզեին ցեղակից չորս տիպի պրիմատների օժտեցին արհեստական բանականությամբ, որի արդյունքում առաջացավ մարդ արարածը, և շատ կարճ ժամանակահատված հետո այդ նորաստեղծ բիոռոբոտը դուրս եկավ իր ստեղծողների վերահսկողությունից, հիմա արդյունքում ունենք այն ինչ որ ունենք:
Անգեղները մարդկային արարածներին ստեղծել էին նրա համար, որ նրանց մարմներում ապրեն անմահ հոգիներ, սակայն նրանք գնալով ավելի ու ավելի են չարանում ու շատ քչերն են մնացել, որոնք իսկապես հոգիներ են կրում իրենց մեջ, մնացածը չարից են ու արագ տեմպերով աշխարհը տանում են կործանման: Պատահական չի, որ մեր աշխարհը արդեն իսկ փոխել է ժամանակային վեկտորը, հիմա ժամանակը ավելի արագ է ընթանում, քան ասենք ընդամենը մի 50 տարի առաջ էր, այսինքն մեր աշխարհը արագ տեմպերով վերածվում է դժոխքի: Հիմա կասեք, բա եթե այդպես է, ապա ինչու՞ ժամանակը չափող սարքերը դա չեն ֆիքսում, չեն ֆիքսում, քանի որ ի սկզբանե մենք ժամանակը չափելու սխալ մեթոդաբանություն ենք օգտագործում (չնայած լսել եմ, որ կան մարդիկ, ովքեր կարողացել են ճիշտ չափումներ անել, սակայն բնական է, որ այդ ամենը խիստ գաղտնի է պահվում). մի խոսքով դա արդեն այլ թեմա է, որին հետո կանդրադառնամ:
Մեզ ամենամոտ գտնվող մոլորակը, որի վրա կա գիտակցական կյանք, մեր մոլորակից հեռու է մի քանի հազար լուսատարի, այդ հեռավորությունը անհաղթահարելի է մարդ արարածի համար, ինչքան էլ որ նա զարգացնի իր գիտելիքներն ու կատարելագործի իր տիեզերանավերը, միևնույնն է չի կարողանա ոտք դնել այդ մոլորակի վրա:
Դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ մարդը կարողանա ճկել տարածությունը, այսինքն կոպիտ ասած փոխել տարածությունը, իսկ դա էլ իր հերթին հնարավոր կլինի ժամանակը փոխելով. բանն այն է, որ կան միմյանց զուգահեր ընթացող տարբեր ժամանակներ, եթե մարդը կարողանա մեր ժամանակային տիրույթից դուրս գալ ու մտնել այլ ժամանակային տիրույթ, ապա մեր տարածական տիրույթը նույնպես անմիջապես կփոխվի, ասել է թե կբացվեն պորտալներ, որոնց միջով կարելի կլինի ճամփորդել տարբեր եզերքների ու տարբեր ժամանակների հորձանուտներով, օրինակ այդպես են մեր մոլորակի վրա հայտնվում այն արարածները, որոնք ապրում են այլ մոլորակների վրա:
Այլ մոլորակների վրա հայտնվելու ավելի հեշտ ճանապարհ էլ կա, դա մահն է, մահանալուց հետո մոր հոգիները հիմնականում հայտնվում են այլ մոլորակների վրա, որտեղ կա կյանք, այլ կյանք, բայց նրանք այնտեղ այլ մարմիններ են հագնում, այդ մարմինները տարբերվում են մեր մարմիններից, որովհետև այդ մոլորակների վրա բնական միջավայրերը բոլորավին այլ են ու նրանց վրա բնակվող արարածները այդ միջավայրերին հարմարեցված ֆիզիկական մարմիններ են ունենում, մեր մարմիններով այնտեղ անհնար է գոյատևել, այսինքն եթե ապագայում մարդիկ այնուամենայնիվ կարողանան ժամանակը փոխելով ճկել տարածությունն ու հայտնվել այդ մոլորակների վրա, միևնույնն է այնտեղ երկար մնալ չեն կարողանա ու այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում կլինեն այնտեղ, պիտի հատուկ տեխնիկական միջոցներ (մեր մոլորակի միջավայրը կրկնող փակ տարածքներ, սկաֆանդրներ և այլն) օգտագործեն:
Խոսենք Երուսաղեմի մասին, այդ քաղաքի մասին առաջին հիշատակությունը եգիպտական աղբյուրներում է, որը մ.թ.ա 2-րդ հազարամյակի սկզբներին է վերաբերվում, մ.թ.ա 8–րդ դարի հիշատակություններ կան նաև ասորիների մոտ, հրեական առաջին հիշատակությունը այդ քաղաքին վերաբերվող մ.թ.ա 6–րդ դարով է թվագրվում, որտեղ նշվում է, որ Երուսաղեմը Յահվեյի քաղաքն է:
Երուսաղեմ բառը ստուգաբանվում է որպես Սաղեմ աստծու քաղաք (կամ ուղակի տեղանք), իսկ ո՞վ էր այդ Սաղեմը, դա արևմտասեմական ժողովուրդների պանթեոնում արևամուտի ու նյութական առատության աստվածությունն էր, նրա աստղը Վեներայի առաջին ցիկլն էր, այսինքն Արուսյակը՝ երեկոյան աստղը, Սաղեմը ուներ երկվորյակ եղբայր՝ Սահարը, նա լուսաբացի աստվածությունն էր և որի աստղը Վեներայի երկրորդ ցիկլն էր, այսինքն Լուսաբերը, նրանք Աշերա պտղաբերության ու լիառատության աստվածուհու որդիներն էին, Աշերան սեմական ժողովուրդների գլխավոր աստվածության՝ Էլ-ի (Էլ'ոհ[իմ], Ալ'ահ) կինն էր:
Հետևաբար իզուր չէր, որ հրեաները Երուսաղեմը հայտարարում էին Յահ'վեյի (նորալուսին) քաղաքը, որովհետև առասպելաբանության մեջ Նորալուսինը (խավար լուսին) զուգահեռվում է հենց Արուսյակի հետ ու Դավթի աստղը (6 թևանի աստղ), որը հրեաների համար սրբազան խորհրդանիշ է համարվում, դա հենց Արուսյակի խորհրդանիշն է:
Շումերա-աքքադական առասպելաբանության համաձայն Արուսյակը Էրեշ'կի'գալ էր կոչվում, որը չար աստվածություն էր ու դժոխքի տիրուհին էր՝ Ներ'գալի (Նեռ) կինը. սակայն իրականում Էրեշկիգալ անվանումով աստվածուհի չի եղել, դա շումերերեն ու աքքադերեն սեպագրերի սխալ կարդալու արդյունք է, այդ սեպագրի մեջ Գալ վերջավորությունը դետերմինում է, որը կոնկրետ այդտեղ չի կարդացվում, նա ուղակի հատկություն է ցույց տալիս, իսկ Կի-ն հակառակն է կարդացվում, որը նորմալ է սեպագրեր կարդալու պարագայում (մասնագետները գիտեն դրա մասին), այսինքն այդ սեպագիրը ճիշտ կարդալու դեպքում ստացվում է Էրեշիկ, և եթե հաշվի առնենք է-ա, ե-ու և շ-ս անցումները, ապա ստանում ենք Արուսիկ, կամ որ նույնն է՝ Արուսյակ, բայց այդ նույն սեպագիրը այլ կերպ նույնպես կարելի է կարդալ, որը նույնպես ճիշտ է, եթե Կի մասնիկը, որը ընդամենը վերջավորություն է ու բովանդակային առումով այնքան էլ կարևոր չի (նյութականություն է ցույց տալիս), ապա տակը մնում է Էրեշ-ը, որը նույնականանում է հայերեն Հրեշ բառի հետ: Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ Երուսաղեմ անվանման հիմքը հանդիսացող Սաղեմ աստվածությունը արևմտասեմական առասպելաբանության մեջ զուգահեռվում էր Րեշ'եփ աստվածության հետ, որն էլ իր հերթին աքքադական առասպելաբանության մեջ նույնացվում էր Էրեշ'կի'գալի ամուսնու՝ Ներ'գալի հետ, այսինքն դժոխքի տիրակալի հետ, իսկ Րեշ'եփ բառը արդեն իսկ իրեն մատնում է, այն կառուցված է նորից հայերեն [h]Րեշ և Ապ արմատների վրա, այսինքն նորից Հրեշի հետ ենք առնչվում (դե իսկ Ապ արմատով ամենայն վատ բաներն են բնութագրվել հայերենում՝ ապ'օրինի, ապ'աբախտ, ապ'ուշ և այլն):
{Հետաքրքիր զուգադիպությամբ դա նաև ներկայիս Թուրքիայի նախագահի անունն է՝ Ռեջեփ-Րեշեփ}
Գիտեմ որ հիմա, այս ամենը կարդալով, մարտնչող տգիտության կարկառուն ներկայացուցիչները վրա են տալու, թե ի՞նչ կապ ունի հայերենը սեմական լեզուների հետ, կամ հայկական առասպելաբանությունը շումերա-աքքադական ու, առավել ևս, արևմտասեմական առասպելաբանության հետ. ուրեմն այդ մարտնչող տգետներին ասեմ, որ ՇԱՏ ՄԵԾ ԿԱՊ ՈՒՆԻ, սա ի միջայլոց:
Անցնենք առաջ, եթե հիշում եք Երուսաղեմի անմիջապես հարևանությամբ էր գտնվում այն վայրը, որը հրեաները անվանում էին Գեհ Հիննոմ (Գեհեն [դժոխք]), որտեղ կանգնեցված էր չար աստվածության՝ Մոլոխի արձանը, որի ներսում մեջ կրակ էին վառում և նորածին առաջնեկ տղա երեխաներին շպրտում էին այդ կրակի մեջ ողջակիզվելու, այդ ծեսը Հոլոքոստ էր կոչվում:
Փաստորեն տեսնում ենք, որ Երուսաղեմ քաղաքը, ի սկզբանե, իր անունից սկսած վերջացած իր գործառական նշանակություններից, հին ժամանակներում ասոցացվել է բացառապես չար աստվածությունների հետ, ասեմ, որ հրեաների Յահվե աստվածությունը հին եգիպտական պանթեոնի չար աստվածությաններից մեկն էր, որը հիշատակվում էր Յահ ձևով, նրան համապատասխանող երկնային մարմինը, ինչպես արդեն ասեցի, խավար լուսինն էր, մի խոսքով հրեաները նրան փոխառել են հին եգիպտացիներից, դե Սաղեմի մասին էլ արդեն իմացանք, որ նույնպես զուգահեռվում է չար աստվածությունների հետ և այդպես շարունակ, ու ամենազավեշտալին այն է, որ հրեաները հետագայում իրենց չար աստվածության կենտրոնը համարվող այդ քաղաքը, իրենց իսկ կողմից մոգոնած քրիստոնեության ու իսլամի միջոցով, ամբողջ եվրոպական ու առաջավոր ասիական ժողովուրդներին մատուցեցին որպես բարի աստծո քաղաք ու գլխավոր սրբավայր, և մինչ օրս այդ մոլորյալները (քրիստոնյաներն ու մահմեդականները) այն համարում են իրենց սուրբ քաղաքը, ուխտի են գնում այնտեղ, տաճարներ են կառուցում, նույնիսկ դրախտին հաճախ երկնային Երուսաղեմ են անվանում (ի վերին Երուսաղեմ), կամ այդ քաղաքը երկնային դրախտի մի մասինկն են համարում մեր մեղավոր աշխարհի վրա ու նմանատիպ այլևայլ ցնդաբանություններ:
Եկել է ժամանակը, որ մարդկությունը իմանա այս ամենի մասին, ու հասկանա, թե ինչու են հրեաները անզիջում պայքարում իրենց Երուսաղեմի համար, այո դա իրենցն է ու միայն իրենցը, և թերևս ամենավատ տեղերից մեկն է այս աշխարհի վրա, պատահական չի, որ այդ քաղաքի շուրջ այսքան դաժանություններ են տեղի ունենում ու այսքան անմեղ մարդիկ են զոհաբերվում: Խղճում եմ այն մարդկանց որվեր ուխտի են գնում այդ քաղաք:
Ի՞նչ է Սթոունհենջը ու նրա տիպի մեգալիթյան բազմաթիվ այլ կառույցները (Քարահունջ [Հայաստան], Կառնակ [ֆրանսիական Բրետոն] և այլն). դրանք աստղադիտարանների նախատիպեր են, դրանց ֆունկցիան ժամանակը հաշվելն է եղել, որը արվել է մոլորակների, աստղերի ու աստղատների շարժումները կոնկրետ սահմանափակ տարածքի վրա քարերով ու նաև փայտերով ժամանակի մեջ ֆիքսելու մեթոդով: Բնականաբար այդ կառույցները նաև սակրալ նշանակություն են ունեցել ու այդտեղ ծեսեր են իրականացվել, այսինքն նաև տաճարների նախատիպ են եղել:
Կոնկրետ Սթոունհենջի պարագայում արդեն իսկ ապացուցված է, որ հաշվել ու ֆիքսել են արևի ցիկլերը, արևադարձները: Չնայած ավելի բարդ է լուսնի ցիկլերի հաշվարկները, սակայն Սթոունհենջում լուսնի բոլոր ցիկլերը կարողացել են ամենայն ճշգրտությամբ հաշվել, նույնիսկ լուսնի ապագայում սպասվելիք խավարումներն են հաշվել, նաև արևի խավարումներն են հաշվել, այդ հուշարձանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կառուցողները իմացել են այնպիսի բաների մասին, որ ներկայիս գիտությունը պարզել է միայն վերջին տասնամյակներում, օրինակ հորիզոնում լուսնի ծագման կետի տատանման ցիկլի մասին են իմացել, 9 տարի [նեղ հորիզոն]+9 տարի [լայն հորիզոն], ի դեպ 9 թիվը լուսնի թիվն է առասպելաբանության ու թաքնագիտության մեջ, պատահական չի, որ մեր նախնիները (օտար մշակույթներում նույնպես այդպես էր) լուսնի խորհրդանիշը բարձրաքանդակներում կամ մանրանկարչության մեջ պատկերում էին 9 թև աստղի կամ 9 սեկտորի բաժանված սկավառակի տեսքով: Սթոունհենջը կառուցողները տեղյակ են եղել նաև լիալուսնի այն ցիկլի մասին, որը կոչվում է Մետոնի ցիկլ, դրա իմաստը այն է, որ եթե այս ամիս լիալուսինը ինչ որ օրում է լինում, ապա հաջորդ ամիս այդ օրը լիալուսին չի լինում, մյուս ամիս նույնպես ու այդպես շարունակ, լիալուսին կլինի նույն այդ ամսի նույն այդ օրը միայն 19 տարի հետո:
Ի դեպ մեր նախնիների պանթեոնում, Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակ, 19 [Տաս'Ապ (Թեյշեբա-սեպագրի սխալ կարդալու արդյունք է)] թիվը (ա 1+պ 8 = ապ 9) գլխավոր աստվածությունների եռյակի մեջ էր մտնում Ար (Հալդի-սեպագրի սխալ կարդալու արդյունք) և Սիուն (Շիվինի-սեպագրի սխալ կարդալու արդյունք) աստվածությունների հետ միասին, ու չնայած ՏասԱպ-ը շատ ավելի մեծ համակարգ էր ներկայացնում որպես աստվածություն (կոնկրետ Սիրիուսի միֆալոգիական համակարգը), սակայն այն նաև նույնացվում էր Լուսնի հետ, քանի որ Լուսինը նույնպես այդ համակարգի մեջ էր մտնում և կարծում եմ այդ աստվածության անվան ու լուսնի Մետոնի ցիկլի տարիների համընկնումը պատահականություն չի, այո արարատյան պանթեոնում առանձին լուսնի աստվածություն է եղել ՇեղԱր (Շողեր - Շողիկ [շղարշ]) անունով (ընդունված է Շելարդի-սեպագրի սխալ կարդալու արդյունք) – Սելեն (հունարեն արտաբերումը), իսկ նորալուսինը, այսինքն խավար լուսինը՝ Սու'են անունով – Սիոն (եբրայերեն արտաբերում), սակայն ՏասԱպին նույնպես հաճախ նույնացնում էին լուսնի աստվածության հետ, օրինակ ունենք Խորենացու հիշատակումը Երվանդ 4–ի կողմից Արմավիրից Արևի ու Լուսնի կուռքերի Բագավան տեղափոխելու մասին, ըստ Խորենացու դրանք այն ժամանակվա հայերի գլխավոր կուռքերն էին, իսկ հիմա մենք գիտենք, որ այն ժամանակ գլխավոր կուռքերը, այսինքն աստվածությունները Սիունն էր (արևի աստվածություն) և ՏասԱպը, որին էլ Խորենացին համարում էր լուսնի աստվածություն, դե իսկ Ար-ի մասին էլ չասեմ, որը ամենագլխավորն էր և որին այն ժամանակ տարբեր ձևերով էին կոչում և՛ Աստված, և՛ Արարիչ, և՛ Արամազդ ու այդպես շարունակ:
Մի խոսքով շատ շեղվեցի, Սթոունհենջը այդքան մանրամասն բրիտանացի (և ոչ միայն) գիտնականները ուսումնասիրել են, իսկ մեր Քարահունջը ցավոք սրտի ուսումնասիրված չի, որովհետև կոմպետենտ գիտնականներ չունենք, սական մի մազաչափ անգամ չեմ կասկածում, որ եթե դրսերից գիտնականների հրավիրենք ու նրանք ուսումնասիրեն Քարահունքը, ապա կգան այն նույն եզրակացություններին, ինչին որ եկել են Սթոունհենջը ուսումնասիրելու արդյունքում:
Մոռացա ասել, որ Սթոունհենջը կառուցողները նաև երկրագնդի պրեցեսիայի մասին են իմացել, դրա ցիկլը 26 հազար տարի է (մեր նախնիները դրան անվանել են ՍանաՍար [արևելքյան մշակույթներում այն հայտնի է ՍանՍարա ձևով]):