Hayk's HIKES

Hayk's  HIKES

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hayk's HIKES, Travel Company, .

Timeline photos 29/09/2016

Հոկտեմբերի 1-ին Գինու փառատոն: Այս շաբաթ օրը:
Արենի - Արենի 1 քարանձավ - Նորավանք:
Արժեքը` 3800 դրամ

(Արենի 1 քարանձավի տոմսը ներառված չէ ( 1000 դրամ ))
Շարժվելու ենք 9:00-ին հրապարակի շատրվանների մոտից, վերադարձը 19:00: Հեռ.` 094-76-08-38, 041-76-08-38 Հայկ

Photos from Hayk's  HIKES's post 26/05/2016

ՔԱՐԻ ԼԻՃ (Տավուշ), Մաթոսավանք, Ջուխտակ, Այս Կիրակի 29-ին

-ը Ձեզ է առաջարկում այս կիրակի մասնակցել Մաթոսավանք-Ջուխտակ վանք քայլարշավին և այնուհանդերձ կմեկնենք դրախտային մի վայր` "Քարի լիճ" հանգստյան գոտի,որտեղ օրվա մնացած մասը կանցկացնենք շատ հետաքրքիր:Կզբաղվենք ձկնորսությամբ:
Իսկ մնացածը անակնկալ))
Մեկնման վայրը` Հանրապետության հրապարակ,առավոտյան 8:00,
Անհրաժեշտ է լինել համապատասխան`քայլարշավային հագուստով (շարժումը չկաշկանդող),սպորտային կոշիկներով,ունենալ գլխարկ,ջուր և սնունդ:
Մասնակցության վճար` 4500 ՀՀ դրամ,
+2000 ՀՀ դրամ մուտքի վճար:
-----------------------------------------------------------------------------
Արժեքն իր մեջ ներառում է երկկողմանի տեղափոխում,ուղեկցորդի վճար,ձկնորսություն (մի քանի ձկնատեսակներ որսալու համար հավելավճարով է)
-----------------------------------------------------------------------------
Մասնակցության համար խնդրում եմ զանգահարել ինձ - 094-76-08-38, 041-76-08-38

Timeline photos 26/10/2015

Նոյեմբերի 1-ին (կիրակի) կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Սևանավանք, Հայրավանք, Նորատուսի խաչքարեր և մասնակցելու փառատոնին:
Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում կանցկացվի «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ Փուռ 2015» միջոցառումը:
Ծրագիր`
Համայնքը կազմակերպելու է ՓՌԻ ԿԱՐՏՈԼԻ, ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ կարտոֆիլի արտադրող», «Լավագույն կարտոֆիլի ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ կոնտակտների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել քյավառի կարտոֆիլ:
Ձեր մասնակցությունը կապահովի կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացում տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Վերցնել`
1-Անձրևապաշտպան հագուստ
2-Սնունդ
3-Ջուր
Արժեքը` 4000 դրամ:
Շարժվելու ենք Հրապարակի շատրվանների մոտից ժամը 09:00-ին , վերադարձը` 19:30 :
Գրանցվելու համար խնդրում եմ գրել ինձ կամ զանգահարել`
094-76-08-38
041-76-08-38 (viber)

Photos from Hayk's  HIKES's post 11/08/2015

Օգոստոսի 15-ին (շաբաթ) կազմակերպվում է Էքստրեմալ Արշավ դեպի Ծաղկունյաց լեռներում գտնվող ծաղկունյաց լիճ, նաև ճանապարհին կմտնենք Սուրբ Վարդան Մամիկոնյան եկեղեցի 4-5-րդ դարեր ( որտեղ գտնվում է Վարդան Մամիկոնյանի արյամբ շաղախված քար ) կտեսնենք Ալափարսի Ծիրանավոր և Աստվածածին եկեղեցիները , Ալափարսում կան շատ աղբյուրներ , հանքային ջուրը հենց այնտեղի ջուրն է :

Աղվերանից կսկսենք մեր արշավը դեպի լեռներ, 450 մետր բարձրանալով և քայլելով 3 կմ կհասնենք լճին , այնտեղ կա նաև սառնորակ աղբյուր :

Այս էքսկուրսիաի մեջ ներառված է 3 տիպի տուրիզմի տեսակ `
1-- Ճանաչողական և պատմական տուրիզմ (Ալափարս)
2-- Թռչունների դիտում (արծիվներին)
3-- Էքստրեմալ և արկածային տուրիզմ

Շարժվելու ենք 08:00-ին, Սարյանի արձանի մոտից, օպերա , Երևանում կլինենք 19:00-ին

Վերցնել `
1-- 1 լիտր ջուր , ցանկալի է սառույց
2-- Գլխարկ
3-- Սնունդ

Հեռ.` 094-76-08-38 , 041-76-08-38
Ցանկացողները խնդրում եմ զանգահարեն կամ գրեն ինձ :

Timeline photos 10/07/2015

#ՎԱՐԴԱՎԱՌԻ #ՄԻՋԱԶԳԱՅԻՆ #ՓԱՌԱՏՈՆ :
Կիրակի օրը, հուլիսի 12 -ին կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Գառնի և Գեղարդ վանական համալիր մասնակցելու միջազգային փառատոնին Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար և ամենասիրված տոներից մեկը` Վարդավառը (Տիրոջ պայծառակերպություն) :
Այցելեու ենք`
1- Չարենցի կամար
2- Գեղարդ վանական համալիր
3- Սբ. Աստվածածին (Մաշտոց հայրապետ, ՞Սումպենց վանք՞), 12-13 դդ.
4- Սբ. Աստվածածին, 17-19 դդ.
5- Ազատի կիրճ, քարերի սիմփոնիա
6- Գառնու Տաճար
Ծրագրում `
Միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Երիտասարդական ակումբների միությունը, կմեկնարկի Գեղարդ վանական համալիրի մոտակայքում` Տիրոջ պայծառակերպությանը նվիրված սուրբ պատարագով։
Այնտեղ կանցկացվի նաև երիտասարդների օրհնության կարգ, որը կուղեկցվի ազգային երգերով և պարերով` «Վան» ազգագրական երգի–պարի համույթի և «Վահագն» երաժշտական անսամբլի կատարմամբ։
Տոնը կշարունակվի Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում, որտեղ կբացվեն տաղավարներ։ Այնտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր մարզերում ընդունված Վարդավառի տոնակատարության ավանդույթներն ու սովորույթները։ Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել ազգային ճաշատեսակներ, ծանոթանալ հայ վարպետների ձեռագործ աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել ավանդական ազգային խաղերի։
Տարբեր կրթական և մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ կներկայացնեն ազգագրական, ժողովրդական երգեր և պարեր։
«Վարդավառ» փառատոնը կավարտվի տոնական թատերականացված ներկայացմամբ` «Վան» համույթի և «Վերադարձ» ազգագրական համույթի մասնակցությամբ։
Տրանսպորտային միջոց -- Մերսեդես սպրինտեր
Վերցնել ` սնունդ, ջուր 1 լիտր , գլխարկ , փոխնորդ հագուստ:
Մեկնում -- 8:00-ին Սարյանի արձանի մոտից, օպերա
Ժամանում -- 18:00 - 19:30
Արժեքը -- 2000 դրամ
* Նսատեղերով է հաշված , եթե երեխաներ են լինելու կողքը նստելով, ապա անվճար է երեխաների համար :
Հեռ. 094-76-08-38 , 041-76-08-38

Website