BIVAC Armenia CJSC
Nearby computer & electronics services
Gr. Lusavorich Street
0051
BIVAC Armenia CJSC is a subsidiary of BUREAU VERITAS GROUP (https://group.bureauveritas.com/) locat
🚙❄️Ի՞ՆՉ ՈւՆԵՆԱԼ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ, ՀԱՏԿԱՊԵՍ ՁՄՌԱՆԸ․․․
🤝🚗Արցախցի վարորդներն իրենց մեքենայի ԱՊՊԱ պայմանագրերը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կկարողանան կնքել 50% ապահովագրավճարով, եթե՝
✅Արցախի Հանրապետությունից ՀՀ տարածք մուտք են գործել 2023թ․ սեպտեմբերի 25-ին և դրանից հետո,
✅Մեքենան մինչև 2020 թվականի արտադրության է,
✅Մեքենան չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
✅Մեքենայի համարանիշն առկա է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից տրամադրված ցանկում՝
Նշված եղանակներով հնարավոր կլինի կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝
➡️Կայք՝ https://aswa.am/
➡️Բջջային հավելվածներ՝
ASWA App Store: https://rb.gy/t8pryt
ASWA Google play: https://rb.gy/22sgfe
➡️Վճարային համակարգեր,
➡️Տերմինալներ:
⏰Ե՞րբ և ինչու՞ անցնել ձմեռային անվադողերի
🌡+5-ն անվադողերը փոխելու սահմանային ջերմաստիճանն է: Եթե միջին ջերմաստիճանը դրանից բարձր է, ապա դեռ կարող ենք երթևեկել ամառային անվադողերով, եթե նշվածից ցածր՝ անհրաժեշտ է անհապաղ անցնել ձմեռայինների:
🛠Չմաշված անիվներն անվտանգ երթևեկելու առաջին նախապայմաններից են, քանի որ վարելու ժամանակ անիվները միակ շփումն են սառած, թաց կամ չոր ճանապարհի հետ։
⚙️Կարևոր է, որ անիվները ճիշտ չափով փչված լինեն (յուրաքանչյուր մեքենայի համար կարգավորումները նկարագրված են վարորդի դռան ներսի կողմում փակցված ուղեցույցում կամ, որոշ մեքենաներում, բենզաբակի դռնակի ներսի կողմում), որպեսզի օպտիմիզացնենք արգելակումից կանգառ հեռավորությունը ցանկացած եղանակին։
🌧 Չանտեսենք, որ թաց ճանապարհին արգելակումից կանգառ հեռավորությունը 1.5 անգամով մեծանում է, այսինքն՝ եթե չոր ճանապարհին 90կմ/ժ արագությամբ ընթանալիս, 80մ է հարկավոր կանգ առնելու համար, ապա թաց ճանապարհին մենք կանցնենք 130մ մինչև կանգ առնելը։
❄️Ձմռանն առանց ձմեռային անվադողերի մեքենա վարելը մի քանի անգամ նվազեցնում է արգելակների արդյունավետությունը, և մեքենան ամբողջությամբ կանգնեցնելու համար մեզանից կարող է պահանջվել 10 անգամ ավելի երկար ժամանակ՝ մեծացնելով վթարների ռիսկը:
♻️Մեր պատասխանատվությունն է անվերապահորեն պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները․
😉ստուգե՛նք անվադողերը
😉փոխեն՛ք դրանք ժամանակին
😉լինե՛նք ուշադիր մեր մեքենայի հանդեպ
Վայելեք գեղեցիկ աշնանային եղանակը, բայց միշտ առաջնահերթություն տվեք անվտանգությանը: 🍂🚗
🍂Թաց տերևներ. Ճանապարհին թափված աշնանային տերևները կարող են նույնչափ վտանգավոր լինեն, որքան սառույցի վրայով վարելը: Զգուշանանք և խուսափենք մանևրներից, զգոն լինենք:
☀️Արևի շող. Մայրամուտի կամ արևածագի արևը կարող է կուրացնող փայլ առաջացնել: Մեքենայի մեջ մշտապես արևային ակնոցներ ունեցեք և մաքուր պահեք մեքենայի դիմապակին:
🌧 Մառախլապատ եղանակ. Մառախլապատ եղանակին միացրեք մեքենայի լուսարձակները, վարեք ոչ ավել քան 50կմ/ժ արագությամբ, պահպանեք անհրաժեշտ հեռավորություն այլ մեքենաներից: Եթե տեսանելությունն ընդհանրապես բացակայում է, բաց պահեք պատուհանը՝ մոտ գտնվող մեքենաների ձայնով առաջնորդվելու համար։
Մաղթում ենք Ձեզ խաղաղ երթևեկություն:
Ուրախ ենք ձեզ հետ կիսվել, որ ըստ FORBES ցուցակի Բյուրո Վերիտաս Խումբն արդեն երրորդ տարին է պահպանում է իր վարկանիշը՝ "Lավագույն գործատու" անվանակարգում :
Խմբի մերձավոր արևելքի տարածաշրջանը նույնպես լավագույն գործատու «MER Best Employer Brand Award 2023» մրցանակին արժանացավ «Employer Branding Award»-ի շրջանակներում:
Այս մրցանակը մեր ամբողջ խմբի մարդկային ռեսուրսների կառավարման փորձի և կադրային քաղաքականության իրական գնահատականն է:
Bureau Veritas խմբի անդամ Բիվաք Հայաստանը նույնպես միացավ մեր հայրենակիցներին սատարելու մարտահրավերին։
Կոչ ենք անում միանալ, քանի որ յուրաքանչյուր փոքր ներդրում չափազանց կարևոր է և ոչ ժամանակավրեպ։
Լինե՛նք միասնական և աջակցե՛նք
Ավտոմեքենայի կամ սեփականատիրոջ մասին ԱՊՊԱ ընկերությանը սխալ տեղեկատվութուն տրամադրելն այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ ռիսկայնության աստիճանը որոշելու համար, կարող է պատճառ դառնալ, որպեսզի վերջինս կիրառի հետադարձ պահանջի իրավունքը և հետ պահանջի փոխհատուցած գումարը։
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ!
2022թ.-ին Հայաստանում ապահովագրական ընկերությունների կողմից հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) ուժով գումարի վերադարձ պահանջած դեպքերի 7.31 %-ը եղել է այն հիմքով, որ սեփականատերը պայմանագիր կնքելիս տրամադրել է սուտ տեղեկություն ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ:
Եթե վթարի մասնակից մեղավոր վարորդ եք և առանց հիմնավոր պատճառի լքել եք վթարի վայրը, չստանալով ապահովագրական ընկերության համաձայնությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ, որ հետագայում Ձեր ապահովագրական ընկերությունը Ձեզնից հետ գանձի տուժողին վճարված գումարը:
Օրենքով հստակ սահմանված է, թե որ դեպքերն են համարվում հիմնավոր պատճառ, օրինակ՝ պատահարի հետևանքով վնասվածքի ստացումը, բուժօգնության անհրաժեշտությունը և այլն:
❕ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2022թ.-ին Հայաստանում ապահովագրական ընկերությունների կողմից հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) ուժով գումարի վերադարձ պահանջած դեպքերի 7.23%-ը եղել է այն հիմքով, որ մեղավոր վարորդը լքել է պատահարի վայրը:
Վթարից հետո 40 րոպեի ընթացքում անհրաժեշտ է տեղեկացնել ապահովագրական ընկերությանը տեղի ունեցած պատահարի մասին՝ անկախ նրանից այն մեծ է, թե փոքր, Դուք մեղավոր, թե անմեղ վարորդն եք, պատահարի հետևանքով վնասի չափը 100 000 դրամը գերազանցել է, թե ոչ, բացառությամբ այն դեպքի, երբ պատահարը գրանցում եք ASWA բջջային հավելվածի միջոցով։
Կարող են լինել դեպքեր, երբ պատահարի վայրում վարորդներից մեկն ընդունում է իր մեղավորությունը և անմեղ մեքենայի վարորդը կարծում է, որ ինքն այլևս կարող է չտեղեկացնել իր ապահովագրական ընկերությանը, սակայն հետագա փորձաքննությունների ընթացքում նախնական անմեղ մեքենայի վարորդն է ճանաչվում մասնակի կամ ամբողջական մեղավոր, և այս դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է հետ պահանջել վճարված գումարը:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 🧑💼
2022թ.-ին Հայաստանում ապահովագրական ընկերությունների կողմից հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) ուժով գումարի վերադարձ պահանջած դեպքերի 62.08%-ը եղել է այն հիմքով, որ Ապահովագրական ընկերությունը տեղեկացված չի եղել պատահարի մասին սահմանված ժամկետներում և կարգով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❕
ASWA հավելվածի միջոցով պատահարը գրանցելու դեպքում ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու պարտականությունը համարվում է պատշաճ կատարված և զանգով տեղեկացնելու կարիք այլևս չկա: Սակայն այս դեպքում ևս պետք է պահպանել 40 րոպեի պայմանը:
Հարգելի՛ վարորդներ,
Եկեք լինենք ավելի պատասխանատու և ամեն օր ապահովենք մեր սիրելի փոքրիկ ուղևորների անվտանգությունն ու բարեկեցությունը երթևեկության ժամանակ։ 🚗🧒👧
Ահա մի քանի կարևոր հիշեցում երեխաների անվտանգության մասով.
1️⃣ Դանդաղեցրեք ընթացքը և պահպանեք արագության սահմանափակումները, հատկապես այն վայրերում, որտեղ երեխաներ կան: Ավելի զգույշ եղեք դպրոցների, այգիների և բնակելի թաղամասերի մոտ:
2️⃣ Խրախուսեք երեխաներին և նրանց ծնողներին մշտապես օգտագործել ամրագոտիներ և մանկական անվտանգության նստատեղեր: Ճանապարհորդությունը սկսելուց առաջ համոզվեք, որ դրանք պատշաճ կերպով ամրացված են:
3️⃣ Եթե վարելիս մեքենայում կան երեխաներ, մշտապես զգոն եղեք և հետևեք ցանկացած հանկարծակի շարժումների կամ գործողությունների, քանի որ նրանք անկանխատեսելի են🙃
4️⃣ Օգնեք ծնողներին և երեխաներին մեքենա նստելիս և դուրս գալիս, հատկապես, երբ նրանք ունեն մանկասայլակներ կամ ծանր պայուսակներ: Ձեր փոքրիկ ժեստը կարող է ավելի հարթ և անվտանգ դարձնել նրանց ճանապարհորդությունը:
Կիսվեք այս անվտանգության խորհուրդներով վարորդների, ընկերների և ընտանիքի անդամների հետ: Միասին մենք կարող ենք ավելի ապահով միջավայր ստեղծել մեր երեխաների համար:
Եկեք առաջնահերթություն տանք մեր փոքրիկ ուղևորների անվտանգությանն ու բարեկեցությանը և յուրաքանչյուր ճանապարհորդություն դարձնենք նրանց համար ապահով և հաճելի փորձ:
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը: 🎈🎉
#ԵրեխաներիՊաշտպանությանՕր #ՊատասխանատուՎարորդներ #ԱնվտանգությունԱռաջին #ՀոգատարՀամայնք
Մոտ օրերս Bureau Veritas խմբի անդամ BIVAC Հայաստանի աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները Մուսալեռ հուշահամալիրի տարածքում տնկեցին 90 ծառ: 🌳
💬 Սա մեր փոքրիկ ներդրումն է ապագան ավելի կանաչ և գեղեցիկ դարձնելու հարցում:
Կնքե՛ք Ձեր մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը րոպեների ընթացքում առցանց կամ հավելվածի միջոցով: 📝
Ահա մի քանի պարզ քայլ👇
Գիտեի՞ք, որ մեքենայի արգելակների կանոնավոր սպասարկումը կարևոր է Ձեր անվտանգության համար: Ահա արգելակների տեխնիկական սպասարկման և պահպանման մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել.
✅ Առնվազն տարին մեկ անգամ Ձեր մեքենայի արգելակները ստուգեք որակավորված մեխանիկի մոտ, կամ ավելի հաճախ, եթե նկատում եք մաշվածության կամ վնասման նշաններ, ինչպիսիք են ճռռոցը կամ վիբրացիան:
✅ Փոխեք արգելակման բարձիկները և սկավառակները, երբ դրանք մաշված կամ վնասված են, քանի որ դրանք կարող են ազդել մեքենայի կանգառի ուժգնության վրա և հետագայում վնասել արգելակային համակարգին:
✅ Պարբերաբար ստուգեք արգելակային հեղուկի մակարդակը և որակը: Անհրաժեշտության դեպքում լիցքավորեք այն և տարին մեկ անգամ ամբողջությամբ փոխեք: Արգելակի ցածր կամ աղտոտված հեղուկը կարող է նվազեցնել դրա աշխատանքի արդյունավետությունը և առաջացնել կոռոզիա:
✅ Խուսափեք արգելակները ծանրաբեռնելուց, հանկարծակի և կտրուկ արգելակելուց, ինչի արդյունքում սկավառակները կարող են տաքանալ, վնասվել, դեֆորմացվել, ճիշտ չաշխատել և ավելի արագ մաշվել:
Մաղթում ենք Ձեզ անվտանգ և ապահով երթևեկություն😊
Կնքե՛ք Ձեր մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը րոպեների ընթացքում առցանց կամ հավելվածի միջոցով: 📝
Պարզապես ներբեռնե՛ք ASWA հավելվածը կամ այցելեք www.aswa.am և կատարեք մի քանի պարզ քայլ.
✅ լրացրե՛ք ավտոմեքենայի և Ձեր տվյալները,
✅ ընտրե՛ք մեքենայի շահագործման նպատակը,
✅ ընտրե՛ք պայմանագրի տևողությունը,
✅ ընտրե՛ք ապահովագրական ընկերությունը,
✅ կատարեք առցանց վճարում:
Ներբեռնել հավելվածը՝
🔗 http://onelink.to/q5j4ee
Մանրամասների համար՝
🔗 https://appa.am
Գարնանային անձրևների ժամանակ կարևոր է իմանալ, թե ինչպես անվտանգ երթևեկել ճանապարհային թաց պայմաններում: ⛈️
✅ Նվազեցրեք մեքենայի արագությունը և մեծացրեք Ձեր և դիմացի մեքենայի միջև հեռավորությունը, քանի որ թաց ճանապարհների վրա արգելակելը կարող է ավելի երկար տևել:
✅ Օգտագործեք Ձեր մեքենայի լուսարձակներն ու շրջադարձային ազդանշանները և խուսափեք հանկարծակի մանևրներից կամ կտրուկ արգելակումից:
✅ Եթե մեքենան սկսում է սահել անձրևի պատճառով, իջեցրեք արագությունը և ղեկը պահեք այն ուղղությամբ, ուր ցանկանում եք գնալ, մինչև վերականգնեք վերահսկողությունը:
Այս խորհուրդներին հետևելով՝ Դուք կարող եք ապահով վարել նույնիսկ անձրևոտ եղանակին: 🌧️🚗💨
Մաղթում ենք Ձեզ անվտանգ և ապահով երթևեկություն😊
Գիտե՞ք, որ Ձեր մեքենայի անվադողերի պատշաճ պահպանումը կարող է երկարաժամկետ հեռանկարում խնայել մեքենայի ձախսերը: Այն ոչ միայն բարելավում է մեքենայի աշխատանքը և վառելիքի արդյունավետ ծախսը, այլև կարող է կանխել վթարները, որոնք առաջանում են անվադողի վատ փչված լինելու կամ մաշվածության հետևանքով: Ահա անվադողերի պահպանման մի քանի օգտակար խորհուրդ.
✅ Պարբերաբար ստուգեք ձեր անվադողերի ճնշումը և պահեք այն ճիշտ մակարդակի վրա: Թերի փչված անվադողերը կարող են ավելի արագ մաշվել և մեծացնել վառելիքի ծախսը, մինչդեռ չափից շատ փչված անվադողերը կարող են ավելի հաճախ վնասվել և պատռվել:
✅ Տեղերով փոխեք անվադողերը 5000-8000 մղոնը մեկ, որպեսզի ապահովեք դրանց հավասարաչափ մաշվածությունը և երկարացնեք շահագործումը:
✅ Պարբերաբար ստուգեք, որ Ձեր մեքենայի անվադողերը չլինեն մաշված, վնասված, ունենան ճաքեր կամ ծակված լինեն:
✅ Համոզվեք, որ անվադողերի հավասարակշռումը ճիշտ է արված: Սխալ հավասարակշռած անվադողերը կարող են առաջացնել դրանց մաշվածություն և ազդել ղեկի ճիշտ աշխատանքի վրա:
Այս պարզ խորհուրդներին հետևելով՝ Ձեր մեքենայի անվադողերը կպահեք լավ վիճակում և հետագայում կխուսափեք թանկարժեք վերանորոգումներից կամ փոխարինումից:
Մաղթում ենք Ձեզ անվտանգ և ապահով երթևեկություն😊
Շնորհավոր կանանց միջազգային օրը 🌸
Թո՛ղ Ձեր զգայունության ու նրբության տակ միշտ թաքնված լինի անսահման ուժ, վճռականություն և եռանդ 🌺
Մաղթում ենք Ձեզ անվտանգ երթևեկություն 🚗
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որ ապահովագրական ընկերության հետ է կոնկրետ ամսաթվի դրությամբ կնքված եղել Ձեր մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը։
ASWA-ի միջոցով կարող եք Ձեր տեղեկատվական հարցմանն ի պատասխան վայրկյանների ընթացքում իմանալ ընկերության անվանումը․
✅ Մո՛ւտք գործեք https://aswa.am/ կայք,
✅ Անցե՛ք “Տեղեկատվության առցանց հարցում” բաժին,
✅ Այնուհետև՝ “ԱՊՊԱ 01, ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն”,
✅ Լրացրե՛ք Ձեր մեքենայի հաշվառման համարանիշը, հարցվող ամսաթիվ և ժամը,
✅ Հաստատեք, որ ռոբոտ չեք,
✅ Սեղմե՛ք “Կատարել հարցում և ստանալ տվյալները” կոճակը։
Եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ էլ․ հասցեով, նախքան հարցում կատարելը լրացրեք համապատասխան դաշտերը՝ նշելով Ձեր վկայագրում առկա էլ. հասցեն:
Ավտոտրանսպորտային պատահարի մասնակից եք և պատահաբար սխալ տվյալներ եք արձանագրել։ Ի՞նչ անել:
Անհրաժեշտ է լրացնել տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ հայտարարություն և այն ներկայացնել Ձեր ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Դրանով Դուք համաձայնություն եք տալիս, որ Ձեր կողմից նախապես ներկայացված տվյալները փոփոխվեն:
Եթե Ձեր մասնակցությամբ վթարը գրանցվել է մյուս վարորդի հետ երկկողմանի ստորագրված համաձայնեցված հայտարարագրի հիման վրա, տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ հայտարարությունը ևս պետք է ստորագրվի երկու վարորդների կողմից։
Հայտարարության Ձևը կարող եք գտնել հետևյալ հղումով՝https://appa.am/img/doc/11.pdf
Փորձել եք առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Արդյունքում գումարը գանձվել է, սակայն պայմանագիրը չի կնքվել:
Շատ հազվադեպ, բայց տեխնիկական խնդիրներով պայմանավորված, այդպիսի դեպքեր հանդիպում են:
ԱՊՊԱ պայմանագրի կնքումից հետո մշտապես ստուգեք պայմանագրում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստը:
Կնքված պայմանագիրը չստանալու դեպքում անհարժեշտ է դիմել այն ապահովագրական ընկերությանը, ում հետ կնքել եք պայմանագիրը, քանի որ միայն նրան է պատկանում գանձված գումարը վերադարձնելու իրավասությունը։
ԿԱՍԿՈ և ԱՊՊԱ պայմանագրերը վարորդին ապահովագրում են տարբեր ռիսկերից.
ԱՊՊԱ պայմանագրի դեպքում մենք ապահովագրում ենք մեր պատասխանատվությունն այլ վարորդների նկատմամբ: ԱՊՊԱ-ն հատուցում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները։
ԿԱՍԿՈ պայմանագիրը վերաբերում է բուն մեքենային և ապահովագրում է այն անցանկալի միջադեպերից, օրինակ, վայր ընկնող ծառերից, սյուներից և այլն, հրդեհից և պայթյունից, կարկուտից, երկրաշարժից և ջրհեղեղից, երրորդ անձանց անօրինական գործողություններից և այլն:
Հետևաբար ԿԱՍԿՈ պայմանագիրը ոչ մի դեպքում չի կարող փոխարինել ԱՊՊԱ պայմանագրին։
Կնքե՛ք Ձեր մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը րոպեների ընթացքում առցանց կամ հավելվածի միջոցով: 📝
Պարզապես ներբեռնե՛ք ASWA հավելվածը կամ այցելեք www.aswa.am և կատարեք մի քանի պարզ քայլ.
✅ լրացրե՛ք ավտոմեքենայի և Ձեր տվյալները,
✅ ընտրե՛ք մեքենայի շահագործման նպատակը,
✅ ընտրե՛ք պայմանագրի տևողությունը,
✅ ընտրե՛ք ապահովագրական ընկերությունը,
✅ կատարեք առցանց վճարում:
Ներբեռնել հավելվածը՝
🔗 http://onelink.to/q5j4ee
Մանրամասների համար՝
🔗 https://appa.am
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: 🎄☃️
Թո՛ղ 2023-ը խաղաղության, հաղթանակների և կայունության տարի լինի:
Մաղթում ենք Ձեզ խաղաղ երթևեկություն:
Ամանորին ընդառաջ երթևեկությունն ավելի ծանրաբեռնված է, գրեթե բոլորը շտապում են, իսկ նախատոնական եռուզեռը նրանց մի փոքր ավելի անուշադիր է դարձնում: Նման իրավիճակում վթարների հավանականությունն առավել մեծ է:
Հիշեցնենք, որ ավտոպատահարի դեպքում այն կարող եք գրացել ASWA հավելվածի միջոցով և խնայել Ձեր և մյուս վարորդների թանկարժեք ժամանակը: Մանրամասները ստորև.
Մեքենան վթարի է ենթարկվել, իսկ Դուք շտապում եք: 🚘⏰
ASWA հավելվածի միջոցով կարող եք րոպեների ընթացքում անձամբ գրանցել ավտոպատահարն անմիջապես սմարթֆոնից և շարունակել երթևեկությունը: 😉😎
Պարզապես ներբեռնե՛ք ASWA հավելվածը՝
🔗 http://onelink.to/aswa
Մանրամասների համար՝ https://appa.am
Ձեր ապահովագրավճարն առավելագույնը կարող է եռապատկվել:
Դա կարող է տեղի ունենալ էականորեն վատ ապահովագրական պատմություն վաստակելու դեպքում. եթե ներգրավվել եք այնպիսի ԱՊՊԱ պատահարում/պատահարներում, որոնց հետևանքով Ձեր ապահովագրական ընկերությունը հատուցում է տվել երրորդ անձին և գումարի չափը մեծ է:
Օրինակ՝
Ենթադրենք Ձեր ԱՊՊԱ պատմությունը նոր է սկսվել (ԲՄ դասը 10 է) և մեկ տարվա ընթացքում ունեցել եք երեք պատահար, որոնց մեղավորը Դուք եք եղել։ Անմեղ կողմերին հատուցված գումարների արդյունքում Ձեր ԲՄ դասը բարձրացել է նախ 5, ապա 4, վերջում ևս 5 դասով՝ դառնալով 24 դաս։
Այս դեպքում հաջորդ պայմանագիրը կնքելիս ստիպված կլինեք վճարել եռապատիկը։
Առավել մանրամասն՝ www.appa.am/index.php?al=bonus_malus։
Հատուցում ստանալու վերաբերյալ դիմումն անհրաժեշտ է ներկայացնել այն ապահովագրական ընկերությանը, ում հետ ունեք գործող ԱՊՊԱ պայմանագիր:
Եթե չունեք ԱՊՊԱ պայմանագիր, դիմումը կարող եք ներկայացնել պատահարում ներգրավված մյուս մեքենայի ապահովագրական ընկերությանը:
Այն բացառիկ դեպքերում, երբ վթարին մասնակից ոչ մի մեքենա ապահովագրություն չունի, կարող եք դիմել Ձեր նախընտրությամբ ցանկացած ապահովագրական ընկերության։
Ցանկանո՞ւմ եք փոխել ապահովագրական ընկերությունը, ում հետ ունեք կնքված պայմանագիր:
Անհրաժեշտ է ներկայացնել ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմում պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը։
Ի դեպ, նկատի ունեցեք, որ պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարը կարող է վերադարձվել մասնակի։
ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամսով և առավելագույնը 1 տարով:
Ավելի կարճ՝ 10 օրյա ժամկետ է գործում միայն ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի նպատակով Հայաստանի տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար:
Հոկտեմբերին Bureau Veritas խմբի անդամ BIVAC Հայաստան ընկերության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, բնությունն աղբից մաքրելուց հետո, սպասում էին հետաքրքիր և ոգևորիչ թիմային խաղեր:
Կազմակերպվել էին ակտիվ, ինտելեկտուալ և մարդու հմտությունները զարգացնող խաղեր, որոնց նպատակն էր էլ ավելի ամրապնդել ընկերության աշխատակիցների միջև հաղորդակցությունը և փոխադարձ վստահությունը:
Մենք շատ ենք կարևորում թիմային խաղերի անցկացումը, քանի որ նման միջոցառումների ժամանակ մեր աշխատակիցները շփվում են միմյանց հետ ոչ աշխատանքային միջավայրում և ավելի լավ ճանաչում իրար: Նման միջոցառումներն ընկերությանը հնարավորություն են տալիս ձևավորվել և զարգանալ որպես թիմ, որն էլ իր դրական ազդեցությունն է ունենում ընկերության ընդհանուր արտադրողականության բարձրացման գործում:
Հոկտեմբերի 22-ին Bureau Veritas խմբի անդամ BIVAC Հայաստանի աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամներն աղբից մաքրեցին Կոտայքի մարզում գտնվող Ծովինար ջրամբարի տարածքը:
💬 Ընկերության ամենամյա այս միջոցառման նպատակն է մեր շրջակա միջավայրն ավելի մաքուր և բարեկարգ դարձնելը:
Չգիտե՞ք, թե Բոնուս-Մալուս (ԲՄ) որ դասում եք գտնվում և չե՞ք կարողանում հաշվարկել այն:
ASWA-ի հետ հաշվարկներ անելու կարիք չկա, համակարգն ավտոմատ հաշվում և տրամադրում է այդ տեղեկատվությունը:
Անհրաժեշտ է պարզապես.
✅ Մուտք գործել https://aswa.am/ կայք
✅ Անցնել “Տեղեկատվության առցանց հարցում” բաժին
✅ Այնուհետև՝ “ԱՊՊԱ 02, Ապահովադրի ԲՄ դաս”
✅ Լրացրնել Ձեր անձը հաստատող փաստաթղթի համարը և Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համար)
✅ Հաստատել, որ հարցվող տեղեկատվությունը Ձեր կամ Ձեզ լիազորած անձի վերաբերյալ է
✅ Հաստատել, որ ռոբոտ չեք
✅ Սեղմել “Կատարել հարցում և ստանալ տվյալները” կոճակը
Տվյալները կուղարկվեն վկայագրում նշված էլ. հասցեին:
Որոշ ժամանակ մեքենա չունեք, ուստի և գործող ԱՊՊԱ պայմանագիր: Ձեռք եք բերել նոր մեքենա և ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հարց է առաջացել, թե արդյոք ապահովագրական վճարը հաշվելիս հիմք ընդունվելու է նաև Ձեր վթարային պատմությունը, թե` ոչ:
Այո՛, անգամ դադարից հետո Ձեր ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում նոր մեքենայի ապահովագրավճարը հաշվարկելիս:
Եթե նոր մեքենա գնեք և ապահովագրեք, ապա ապահովագրավճար սահմանելիս մեքենայի նախկին ապահովագրական պատմությունը հաշվի չի առնվի:
Բոնուս-Մալուս համակարգում դիտարկվում է միայն սեփականատիրոջ ապահովագրական պատմությունը:
Օրինակ, եթե Դուք գնել եք մեքենա, որով նախկինում գրանցվել են ապահովագրական դեպքեր, ապա այդ դեպքերը Ձեր ապահովագրավճարի վրա որևէ ազդեցություն չեն ունենա:
❕ Ինքնավթարի դեպքում վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինչպես գույքին, այնպես էլ կյանքին և առողջությանը պատճառված վնասները չեն հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։
Փոխհատուցվո՞ւմ է արդյոք վնասը, երբ վթարում մեղավոր տրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն ունեցող անձն անհայտ է: 🧐🤔
Նման դեպքերում հատուցման ենթակա են միայն տուժողներին պատճառված անձնական վնասները (առկայության դեպքում):
Պատահարի հետևանքով տուժողի մեքենային պատճառված վնասներն ԱՊՊԱ համակարգում կարող են հատուցվել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինների կողմից հայտնաբերվի պատահարին մասնակից մեղավոր վարորդը։
Տեղի է ունեցել վթար, իսկ մեղավոր կողմը չունի ԱՊՊԱ պայմանագիր: Անհանգստանալու կարիք չկա, տուժող կողմին պատճառված վնասն ամեն դեպքում փոխհատուցվում է:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հատուցման գումարի, ինչպես նաև հատուցման կարգավորման և դրանց հետստացման ուղղությամբ կատարված ծախսերն այնուհետև հետադարձ պահանջի իրավունքով ստանում է վնաս պատճառած վարորդից կամ մեքենայի սեփականատիրոջից:
ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերության որոշման հետ չհամաձայնելու դեպքում այն կարող եք բողոքարկել ինչպես մեղավորության, այնպես էլ՝ փոխհատուցվող գումարի մասով։
Բողոքարկելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությանը ներկայացնել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության պահանջ։
Լրացուցիչ փորձաքննության պահանջն անհրաժեշտ է ներկայացնել առաջնային փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կրկնակի փորձաքննության պահանջը՝ առաջնային կամ լրացուցիչ փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Լրացուցիչ փորձաքննության պահանջը հնարավոր է բողոքարկել նաև ֆինանսական համակարգի հաշտարարին կամ իրավասու դատարան։
Կրկնակի փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, որոշումը կարող եք բողոքարկել դատական կարգով:
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքն այսուհետ կարող է նվազել 75%-ով՝ 100 000 դրամի փոխարեն դառնալով 25 000 դրամ:
Անհրաժեշտ է պարզապես իրավախախտումն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) ներկայացնել գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող ԱՊՊԱ պայմանագիր տվյալ տրանսպորտային միջոցի համար:
Օրենքի նոր փոփոխությամբ տուգանքը 50%-ի չափով նվազում է նաև այն դեպքում, եթե քաղաքացին չունի ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չի վարում տվյալ տրանսպորտային միջոցը:
Օրենքի փոփոխությունը՝ https://bit.ly/3qy6Y1O
Ի դեպ, եթե Ձեր մեքենան չի շահագործվում, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու տուգանքներից խուսափելու համար կարող եք դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավորապես հանելու նպատակով:
Տղամարդիկ ավելի ինքնավստահ վարորդներ են, բայց կանայք ավելի ապահով: 🚗🚙
Տղամարդկանց 82%-ը շատ վստահ են զգում իրենց մեքենա վարելիս, իսկ կին վարորդների դեպքում ինքնավստահությունը 74% է:
Վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց ինքնավստահությունը նրանց ավելի անվտանգ չի դարձնում ճանապարհին: Ինքնավստահության հետ մեկտեղ նրանք դրսևորում են առավել ռիսկային վարքագիծ, ինչպիսիք են ամրագոտի չկապելը, արագությունը գերազանցելը, քնկոտ կամ հարբած վարելը:
Ամեն տարի ավելի շատ տղամարդիկ, քան կանայք են մահանում ավտովթարների հետևանքով, և սա, ցավոք, միտում է:
Կանանց մասնակցությամբ վթարներն ավելի քիչ են, ինչը պայմանավորված է նրանց զգոն, զգուշավոր և զիջող վարքագծով: Այս հարցում նրանց օգնում է նաև մայրական բնազդը: Կանայք ավելի լավ են սովորում ճանապարհային երթևեկության կանոնները և ենթարկվում դրանց:
Կին վարորդները 12%-ով ավելի քիչ են գերազանցում արագությունը, քան տղամարդիկ: Նրանք գերադասում են մեքենան վարել կառավարելի և կայուն արագությամբ, ինչն էլ համապատասխանաբար նվազեցնում է վթարների հավանականությունը:
Իսկ Դու՞ք ում հետ կգերադասեիք երկար ճանապարհ գնալ՝ կին, թե տղամարդ վարորդի: 🤔
Ավտոպատահար գրացելու համար կարիք չկա սպասելու ԱՊՊԱ գործակալին և խցանումների առիթ հանդիսանալու: Պարզապես ներբեռնեք ASWA հավելվածը և գրանցեք պատահարն անմիջապես Ձեր սմարթֆոնից և շատ արագ:👍
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն հանգստյան օրերին:😉
Գրանցե՛ք ավտոպատահար անմիջապես Ձեր սմարթֆոնից շատ հեշտ է և արագ: 🚗📱
Պարզապես ներբեռնեք ASWA հավելվածը, եթե դեռ չունեք, և կատարեք մի քանի պարզ քայլ.
✅ գրանցե՛ք վթարի վայրը, օրն ու ժամը,
✅ լուսանկարե՛ք և կցեք վթարին մասնակից վարորդների փաստաթղթերը,
✅ լուսանկարե՛ք և կցեք վթարին մասնակից մեքենաների հաշվառման վկայագրերը,
✅ լուսանկարե՛ք և կցեք վթարված մեքենաների լուսանկարները:
Ներբեռնել հավելվածը՝
🔗 http://onelink.to/q5j4ee
Մանրամասների համար՝
🔗 https://appa.am
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Proshyan 1st Deadlock 20/16
Yerevan
0010
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 18:00 |
14 Arshakunyats Avenue
Yerevan
Technamin is a fast-growing company with an already established presence in the iGaming industry.
No. 50 Charens Avenue
Yerevan
Cafe Crypto is creating NFT platform base base on TRON blockchain Digital art was an early use case for NFTs, because of the ability of blockchain technology to assure the unique s...
67, Arshakunyats Street
Yerevan, 0061
Smartbet is an iGaming provider offering turnkey & white label solutions to online casino businesses
Nikoghayos Adonts 6/1
Yerevan, 0014
Sceyt is a powerful Messaging and Chat API built for speed and scale. With Sceyt you can integrate a
Azatutyan 24/17, E Plaza
Yerevan
We are a team of professionals seeking to find the best innovative solutions for your business via I
Պարույր Սևակ 11
Yerevan, 0014
Code li կենտրոնը առաջարկում է վեբ ծրագրավորման դասընթացներ , ցանկության դեպքում նաև պրակտիկա :
65 Orbeli
Yerevan, 0039
We are here to fly your ideas from zero to top, from imagination to a sheer reality! www.flltech.io
4/3 Adonts Street
Yerevan, 0015
VExpo is a virtual exhibition platform, where all exhibitions are presented virtually.
2/4 Armenak Armenakyan Street
Yerevan, 0047
SCEON is an Armenia-based IT company with a team of skilled and passionate professionals.
Yerevan
QWALLITY is an IT company(established in 2021) focused on software quality assurance.
Norashen 25, 141
Yerevan, 0097
We develop innovative and creative products and services that provide total communication and inform