NORKSYS
Կառավարման լուծումների և նորագույն տեխնոլոգիաների միավորում՝ Ձեր բիզնեսի ապագայի կերտման համար։
🧑💼 NORKSYS ընկերությունը առաջարկում է ժամանակակից, բարձր տեխնոլոգիական լուծումներ ցանկացած չափի կազմակերպությունների համար, մեր նպատակն է բիզնես գործընթացների ավտոմատացման ներդրման միջոցով բարձրացնել կազմակերպությունների արդյունավետությունը։
Մենք առաջարկում ենք՝
Կազմակերպությունում բիզնեսի կառավարման բոլոր գործընթացների ավտոմատացում, ինչպիսիք են՝
✅Վաճառք
✅Գնումներ
✅ֆինանսներ
✅Արտադրություն
✅Ծառայություններ
✅Նախագծերի կառավարում
✅Մարդկային ռեսուրսների կառավարում
✅CRM
✅Առաջադրանքների վերահսկում
✅Փաստաթղթերի շրջանառություն
✅Կայքի պատրաստում
✅Էլեկտրոնային առևտուր
✅Հաշվետվություններ
✅KPI համակարգեր
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կապ հաստատելով մեր մասնագետների հետ՝
📞 +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
🌐 norksys.com
Ինչպես իսպանական TEXAS CONTROL ընկերությունը վերափոխեց իր բիզնեսը Odoo-ի միջոցով։
Կարճ ընկերության մասին։
🚀 Ընկերությունը՝ Texas Controls
🌍 Գտնվելու Վայրը ՝ Կորունյա, Իսպանիա
🏭 Ոլորտ՝ Արտադրություն
👥 Ընկերության չափը ՝ ավելի քան 250 աշխատակից
💻 Odoo օգտատերեր ՝ ավելի քան 100
Առկա խնդիրներ
🔹 Հին, անարդյունավետ համակարգ, որը սահմանափակում էր բիզնեսի աճը և բարդացնում գործընթացները։
🔹 Ժամանակի անարդյունավետ օգտագածործում՝ շատ գործուղությունններ իրականացվում էին , ինչը հանգեցնումն էր ժամանակի անարդյունավետ օգտագործման և գործընթացների դանդաղ տեմպի։
🔹 Միասնական գործառնական միջավայրի բացակայություն. տարբեր գերատեսչություններ աշխատում էին չհամակարգված՝ տարբեր ծրագրային միջավայրերում։
Առաջրկված լուծումներ։
✅ Որպես ERP համակարգ ընտրվեց Odoo-ն՝ մատչելիության և համակարգային լուծումների շնորհիվ։
✅ Արտադրության, պահեստի կառավարման, ֆինանսների, գնումների, վաճառքի, անձնակազմի կառավարման, արտադրողականության և ծառայությունների կառավարման մոդուլների ներդրում, միասնական տեղեկատվական և աշխատանքային համակարգի ստեղծում։
✅ Գործընթացների ավտոմատացման շնորհիվ արտադրողականության բարձրացում։
✅ Անձնակազմի ուսուցում նոր աշխատանքային տրամաբանության ներդրում։
📧 Ստեղծեք և տարածեք պրոֆեսիոնալ կազմված էլեկտրոնային նամակներ Odoo Email Marketing մոդուլի օգնությամբ։
Odoo Email Marketing-ը Ձեզ առաջարկում է ՝
✅ Հեշտ ձևափոխվող, պատրաստի շաբլոններ Ձեր էլեկտրոնային նամակների գովազդային արշավի համար։
✅ Տվյալների բազայի սեգմենտավորում։
✅ Հասանելիություն ցանկացած սարքից։
✅ Պարզ և խելացի հաշվետվություններ հիմնական ցուցանիշների համար։
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կապ հաստատելով մեր մասնագետների հետ՝
📞 +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
🌐 norksys.com
🧑💼 Բացառեք ապրանքների և հումքի պակասորդը պահեստում, ապահովեք արտադրության անխափան ընթացք Odoo Inventory-ի շնորհիվ։
Օգտագործեք պահեստային մնացորդների համալրման «խելացի» ռազմավարություններ, ինչպիսիք են՝
✅ Համալրումների նվազագույնի և առավելագույնի կանոն
✅ Պատվերով արտադրություն (MTO)
✅ Կենտրոնացված արտադրական պլան
ℹ️ Բացի այդ Odoo համակարգը կարող է ինքնուրույն առաջարկել կամ ավտոմատ կերպով ստեղծել նախապես սահմանված չափաքանակով հումքի կամ ապրանքների գնման պատվերներ:
Հնարավոր է նաև ավտոմատացնել մատակարարների հետ հարաբերությունները և նվազեցնել հաղորդակցության հետ կապված ռիսկերը ՝ պատվերի ընդունման հաստատում, դրանց իրականացումից մի քանի օր առաջ առաքումների ժամանակացույցի հստակեցում և այլն։
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կապ հաստատելով մեր մասնագետների հետ՝
📞 +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
🌐 norksys.com
👋 NORKSYS offers a three-month internship aimed at developing proficiency in Python development and mastering the Odoo system.
ℹ️ If you have a passion for development, it's the perfect moment to join a company with an outstanding Open Source project for your internship.
✅ You'll begin with three weeks of functional training followed by technical training. The aim is to familiarize you with Odoo and our development environment.
✅ You will be integrated into a technical team that will develop Odoo applications such as HR management, accounting, inventory, marketing and others.
✅ You'll be responsible for developing a new functionality for one of the apps, overseeing the project from start to finish. Your input will be valued, just as it would be if you were a full-time employee.
✅ Our technology stack includes:
🟩 Programming languages: Python & Javascript
🟩 Database: postgresql (with object relational mapping)
🟩 Collaboration platform: GitHub
🟩 Framework: Odoo (ORM, Workflows, Report Engine, Bi, AI)
For Job Apllication visit the link
https://www.norksys.com/am/jobs/intern-python-developer-14
🤔 Ինչո՞ւ է ավելի քան 12․000․000 միլիոն մարդ նախընտրում Odoo-ն։
✅ Ինտեգրված ֆունկցիոնալություն
Odoo-ն պարզապես CRM կամ ERP համակարգ չէ, այն ծրագրերի մի ամբողջ շարք է ձեր բիզնեսի յուրաքանչյուր կողմը կառավարելու համար' վաճառքից և պահեստից մինչև արտադրություն, Ֆինանսներ և կադրեր:
✅ Ճկունություն և մասշտաբավորման հնարավորություն։
Անկախ ձեր ընկերության չափից, Odoo-ն հարմարվում է Ձեր կարիքներին: Դուք կարող եք Ձեր փորձը սկսել հիմնական մոդուլներից և աստիճանաբար ընդլայնել ֆունկցիոնալությունը ՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով նոր հավելվածներ։
✅ Opensource կոդ
Odoo - ի ամենաուժեղ կողմերից մեկը նրա բաց ճարտարապետությունն է: Սա նշանակում է, որ դուք հնարավորություն ունեք համակարգը հարմարեցնել Ձեր բիզնեսի հատուկ կարիքներին՝ ինտեգրելով ծրագրեր կամ նախագծելով ձեր սեփական մոդուլները:
✅ Ինտուիտիվ հասկանալի
Odoo-ի ինտերֆեյսը Նախագծված է ինտուիտիվ և օգտագործման համար հարմարավետ: Ինտուիտիվ դիզայնը նվազեցնում է աշխատողների մուտքի շեմը և հեշտացնում է վերապատրաստման գործընթացը ՝ թույլ տալով համակարգը արագ ներդնել ընկերության գործունեության մեջ:
✅ Շահավետ
Odoo-ն առաջարկում է ճկուն գնային քաղաքականություն, որն այն հասանելի է դարձնում նույնիսկ փոքր և միջին բիզնեսի համար: Դուք վճարում եք միայն այն հավելվածների և օգտատերերի համար, որոնք Ձեզ անհրաժեշտ են, ինչը թույլ է տալիս օպտիմալացնել ՏՏ ենթակառուցվածքի ծախսերը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կապ հաստատելով մեր մասնագետների հետ՝
📞 +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
🌐 norksys.com
👥 Սոցիալական ցանցերում ընկերության ներկայացվածությունը ապահովում է ճանաչելիության բարձր մակարդակ, օգնում է մշտական կապի մեջ լինել հաճախորդների հետ, գեներացնել նոր լիդեր և ավելացնելը շահույթը։
Այս բարդ գործընթացները ստանդարտ գործիքակազմով կառավարելը խնդրահարույց է և ժամանակատար, սակայն 𝐎𝐝𝐨𝐨 𝐒𝐨𝐜𝐢𝐚𝐥 𝐌𝐞𝐝𝐢𝐚 𝐌𝐚𝐫𝐤𝐞𝐭𝐢𝐧𝐠 մոդուլը հնարավորություն է տալիս պարզեցնել և ավելի արդյունավետ դարձնել սոցիալական ցանցերի կառավարումը, իսկ թե ինչպես կարդա ստորև 👇
𝐎𝐝𝐨𝐨 𝐒𝐨𝐜𝐢𝐚𝐥 𝐌𝐞𝐝𝐢𝐚 𝐌𝐚𝐫𝐤𝐞𝐭𝐢𝐧𝐠-ը տալիս է ձեզ հնարավորություն՝
✅ Հետևել տարբեր սոցիալական ցանցերի հաշիվներին՝ մեկ հարթակից։
✅ Պլանավորել տարբեր հարթակներում արվող հրապարակումները մեկ պատուհանից։
✅ Իրականացնել կատարողական ցուցանիշների վերլուծություն։
✅ Իրական ժամանակում շփում հաճախորդների հետ։
✅ WEB PUSH ծանուցումների ուղարկում և կառավարում։
✅ Ինտեգրում Odoo այլ մոդուլների հետ։ Օրինակ CRM համակարգի հետ ինտեգրման շնորհիվ կարելի է հետագայում հաճախորդների տվյալների բազա ստեղծել։
Այս մոդուլի հնարավորությունները շատ ավելին են և եթե ցանկանում եք ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք կապ հաստատել մեր մասնագետների հետ՝
📞 +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
🌐 norksys.com
📢 NORKSYS-ում #ԳՈՐԾԿԱ
🧑💼 Մենք փնտրում ենք 𝐎𝐝𝐨𝐨 𝐄𝐑𝐏 𝐀𝐝𝐦𝐢𝐧𝐢𝐬𝐭𝐫𝐚𝐭𝐨𝐫-ների մեր թիմը համալրելու համար։ Եթե ցանկանում ես աշխատել նորարարական թիմում և ունենալ առողջ աշխատանքային միջավայր, ապա անցի՜ր հղմամբ և ծանոթացի՜ր աշխատանքի ամբողջական նկարագրությանը 👇
https://www.norksys.com/am/jobs/odoo-erp-administrator-13
🛒 Kokkok Mega mart-ը խանութների ցանց է Լաոսում, որը առաջարկում է խմիչքների և սննդի ավելի քան 20․000 անուն ապրանքներ իր 20-ից ավել մասնաճյուղերում, ինչպես նաև առցանց Kokkok M հավելվածում։
🔍 Ուսումնասիրելով տարբեր ERP համակարգեր Kokko ընկերության ընտրությունը կանգ առավ Odoo ERP համակարգի վրա, քանի որ այն ինտուիտիվ հասկանալի դիզայնի ունի և մասշտաբավորման հիանալ հնարավորություններ, բացի այդ տվյալների կենտրոնացված համակարգի ստեղծումը շատ ջանքեր չեն պահանջում, իսկ համակարգի բոլոր մոդուլները հասանելի են մեկ հավելվածի շրջանակում։
✅ Kokkok Ներդնում է 𝐎𝐝𝐨𝐨 𝐩𝐨𝐬 մոդուլը ինտեգրելով այն 𝐎𝐝𝐨𝐨-ի 𝐒𝐚𝐥𝐞𝐬, 𝐢𝐧𝐯𝐞𝐧𝐭𝐨𝐫𝐲 և 𝐦𝐚𝐧𝐮𝐟𝐚𝐜𝐭𝐮𝐫𝐢𝐧𝐠 մոդուկների հետ։ Այժմ ընկերության աշխատանքը ավտոմատացված է և խանութների դրամարկղերում աշխատակիցները օգտագործում են Odoo POS ապրանքները գրանցելու համար, իսկ համակարգը ավտոմատ կերպով գրանցում է վաճառքը Odoo Sales և Odoo Inventory մոդուլներում:
🏭 Արտադրական բաժինը նաև օգտագործում է Odoo Manufacturing-ը՝ ապրանքները վերափաթեթավորելու և թարմացնելու համար՝ նվազագույնի հասցնելով թափոնները և առավելագույնի հասցնելով շահույթը:
Վաճառքի բոլոր տվյալները հաշվառվում են Odoo Accounting-ում, որտեղ ֆինանսական թիմը կարող է իրական ժամանակում հետևել խանութի աշխատանքին:
😉 Իսկ գրանցված արդյունքների մասին լավագույնս կհավաստեն նրանց IT բաժնի տնօրենի խոսքերը՝
Այո, այո Odoo-ն գալիս է Հայաստան 🤩
🚀 Սիրով տեղեկացնում ենք, որ Հայսատանը ներառվել է կազմակերպությունների թվայնացման նորագույն տեխնոլոգիական լուծումների հետաքրքրության կենտրոնում։
Աշխարհահռչակ Odoo ընկերությունն այս տարի՝ առաջին անգամ, իր տարեկան Roadshow միջոցառումների շրջանակներում գալիս է Հայաստան։
Տեղի է ունենալու համաժողով, որտեղ Odoo-ի մասնագետները կներկայացնեն Odoo համակարգի միջոցով ձեր ընկերության թվայնացման և ավտոմատացման հնարավորությունները 🦾
📆 Հանդիպում ենք․
📌Մարտի 19-ին
📌Արմենիա Մարիոթ հյուրանոցում
👨💼 Պաշտոնական գործընկեր՝ Norksys
ℹ️ Մասնակցության համար գրանցվեք ներկայացված հղումով։
https://bit.ly/3IfHkIi
📈 Հաջողությամբ ավարտեցինք մեր հերթական նախագծերից մեկը։ Այժմ իտալական ներկերի արտադրությամբ զբաղվող 𝐓𝐢𝐧𝐭𝐚𝐤𝐨𝐥 𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚 գործարանը ամբողջությամբ ավտոմատացրել է իր արտադրությունը՝ շնորհիվ 𝐎𝐝𝐨𝐨 𝐄𝐑𝐏-ի 𝐦𝐚𝐧𝐮𝐟𝐚𝐜𝐭𝐮𝐫𝐢𝐧𝐠 մոդուլի։
𝐎𝐝𝐨𝐨 լուծումների ներդրման արդյունքում 𝐓𝐢𝐧𝐭𝐚𝐤𝐨𝐥 𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚 ընկերությունը ունի՝
✅ Հումքի, նյութերի, պահեստների կառավարում
✅ Գնումների և վաճառքների ավտոմատացում
✅ Արտադրական գործընթացի ավտոմատացում
✅ Որակի վերահսկման փուլերի իրականացում և վերահսկողություն
✅ Ծախսերի, ինքնարժեքի իրական ժամանակում հաշվարկ
✅ Սարքավորումների, սպասարկման հայտերի ձևավորման և աշխատանքների գրանցման վերահսկողություն
✅ Պահեստային մնացորդների 4 անգամ ավելի արագ և ստույգ հաշվարկներ
✅ Ավտոմատացված ծանուցումներ տեխնիկական սպասարկման մասին
✅ Սարքավորումներ արտադրողականության և վերանորոգման մասին ամբողջական տեղեկատվություն
✅ Ծախսարդյունավետ լուծում գնումների համար
✅ Բյուջեի ստույգ հաշվարկ ռազմավարական պլանավորման համար
👨💼 Դե իսկ եթե դուք էլ ցանկանում լինել նորարարական ընկերություն՝ առաջադեմ բիզնես լուծումներով, կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
🦾 Հեղափոխական լուծում, որը նոր հնարավորություններ կտա ձեր բիզնեսին:
𝐎𝐝𝐨𝐨 𝐊𝐢𝐨𝐬𝐤-ը ծրագրային ապահովման միջոց է, որը ցանկացած պլանշետ կամ համակարգիչ դարձնում է ինքնասպասարկման կրպակ։ 𝐎𝐝𝐨𝐨 𝐊𝐢𝐨𝐬𝐤-ի միջոցով Ձեր Հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցել պատվերներ և կատարել վճարումներ։
ℹ️ Առավելություններն են․
✅ Պատվերների ինքնուրույն կատարում 24/7 գրաֆիկով
✅ Հերթերի կրճատում
✅ Անհատականացված առաջարկներ
✅ Օպտիմիալացնում եք մի շարք բիզնես գործընթացներ
✅ Հաճախորդների տվյալների բազայի ստեղծում
✅ Սպառողական վարքագծի մասին ուսումնասիրություն
✅ Բարելավել մարքեթինգային ռազմավարությունը
ℹ️ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
Հաճախորդների տվյաների բազա Excel-ում 😳😳
Միացիր մեր թիմին 🤩
👨💻 NORKSYS ընկերությունը փնտրում է փորձնակ նախագծերի կառավարման բաժնում (Intern)։
✅ Փորձնակը` որպես կրտսեր նախագծի ղեկավար, աշխատելու է նախագծի ղեկավարի հետ հաճախորդների համար Odoo ERP համակարգում բիզնես գործընթացներ կառուցելու, ինչպես նաև համակարգի ադմինիստրատիվ խնդիրները կարգավորելու գծով:
Դիմելու համար անցեք հղմամբ ⤵️ ՝
https://www.norksys.com/am/jobs/detail/junior-project-manager-odoo-administrator-intern-11
🚜 Մոնղոլական TTJVCO ընկերությունը, որը ունի ավելի քան 650 աշխատակից և ընդգրկված է Մոնղոլիայի թոփ 100 հանքաարդյունաբերական ընկերությունների շարքում, փնտրում էր ծախսարդյունավետ ERP լուծում՝ առկա գործընթացները պարզեցնելու և տարբեր ստորաբաժանումները կառավարելու համար։
Որոնք էին ընկերությունում առկա խնդիրները։
❎ Բարձր ծախսերը ուղղված Microsoft Dynamics AX և այլ ենթահամակարգերին։
❎ տարբեր պահանջմունքներ՝ արտադրության, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, առողջության և շրջակա միջավայրի պահպանման ստորաբաժանումներում
❎ Կառավարման կենտրոնացված համակարգի բացակայություն՝ ֆինանսներ և ՄՌԿ ստորաբաժանումներում։
Ինչպիսի լուծում տրամադրեց Odoo ERP-ին։
✅ Համակարգի ամբողջական ներդրում 8 ամսում ներառյալ՝ Մարդկային ռեսուրսների կառավարում(Odoo HR), ֆինանսների կառավարում(Odoo Finance), նախագծերի կառավարում(Odoo project), արտադրություն(Odoo MRP), տեխնիկական սպասարկում(Odoo Maintenance) և էլի մի շարք մոդուլներ։
✅ Ներդրված մոդուլների անհատականացում ըստ ընկերության պահանջների ՝ էլեկտրաէներգիայի ծախսեր, աշխատավարձի հաշվարկում, հանքաարդյունաբերական ծախսեր և այլն։
Ի՞նչ ստացավ ընկերությունը։
✅ Պահեստային մնացորդների 4 անգամ ավելի արագ և ստույգ հաշվարկներ
✅ Ծախսերի զգալի կրճատում շնորհիվ՝ հին համակարգերի փոխարինման և առկա համակարգերի օպտիմալացման
✅ Ավտոմատացված ծանուցումներ տեխնիկական սպասարկման մասին
✅ Սարքավորումներ արտադրողականության և վերանորոգման մասին ամբողջական տեղեկատվություն
✅ Ծախսարդյունավետ լուծում գնումների համար
✅ Բյուջեի ստույգ հաշվարկ ռազմավարական պլանավորման համար
✅ Աշխատակիցների արդյունավետության մասին պատկերացումներ և կադրերի հավաքագրման օպտիմալացում
✅ Մասշտաբավորման հնարավորություն շնորհիվ Odoo-ի ճկունության։
Ավտոպարկի սպասարկում Odoo fleet-ի միջոցով։
🚘 Ավտոպարկի սպասարկումը բարդ և ժամանակատար գործընթաց է, իսկ եթե չկա համապատասխան գործիքակազմ՝ երբեմն անհնար։ Odoo fleet-ը օգնում է պարզեցնել և օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը, ավտոպարկի կառավարումը։
Ինչպիսի՞ գործիքակազմ է տրամադրում Odoo fleet-ը 🛠
✅ Պարզ և ինտերֆեյս, որի օգնությամբ դուք կարող եք տեսնել Ձեզ անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը՝ վառելիքի գրառումներ, ծախսեր և այլն։
📄 Ավտոմեքենաներին առնչվող պայմանագրերի կառավարման պարզեցում։
✅ Ծանուցումներ պայմանագրի ժամկետի ավարտի մասին։
✅ Պայմանագրերի մասին տեղեկատվության վիզուալ արտապատկերում։
✅ Մատակարարների հետ կապերի և ինվոյսների կառավարում։
✅ Ընկերության մակարդակով մեքենաների համար ապահովագրական դրույթների սահմանում։
Ծախսերի մոնիտորինգ 📊
✅ Ավտոպարկի յուրաքանչյուր ծախսի նույնականացում և հետագծում։
✅ Հաշվապահության ավտոմատացում։ Պայմանագրային հիմքով կրկնվող ծախսերը ավտոմատ թարմացվում են ձեր հաշվապահությունում, իսկ այլ ծախսերը, ինչպիսիք են օրինակ՝ վառելիքի ծախսեր, վերանորոգում ավտոմատ ավելացվում են հաշվետվությունների բաժին։
✅ Ծախսերի մասին ամբողջական հաշվետվությունների ներկայացում՝ վիզուալիզացված եղանակով։
✅ Տրանսպորտային միջոցների սպասարկման ժամկետների սահմանում և օգտագործված նյութերի, դետալների գրանցում և հաշվառում։
ℹ️ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
👥 Աշխատակիցների ունակությունների և կարողությունների գնահատում։ Ինչպես բարձրացնել նրանց մոտիվացիան և արդյունավետությունը։
Ողջույն 👋 ինչպես և խոստացել էինք, այսօր Ձեզ կներկայացնենք Odoo HR հավելվածի Odoo appraisal մոդուլը, որի շնորհիվ ՄՌԿ մասնագետը կարող է իրականացնել աշխատակիցների հարցումներ, ունակությունների գնահատում, ստանալ հետադարձ կապ և շատ ավելին։
Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում մոդուլը։
✅ Հարցումների ստեղծման բազմաթիվ շաբլոններ:
✅ Անհատականացված հարցումների ստեղծելու հնարավորություն։
✅ Գնահատականների տարբեր տեսակներ՝ ինքնագնահատակ, ղեկավարի կողմից տրվող վերջնական գնահատական և այլն:
✅ Գնահատումների ավտոմատացում։ Հարցումների գրաֆիկների սահմանում՝ հստակ ժամանակացույցերով, հարցազրույցների հարցումների ավտոմատ գեներացման համար։
✅ Հարցումների հիերարխիկ մակարդակների սահմանում։ Ցանկացած հարցում անցնելով համապատասխան փուլերով վերջնական գնահատական է ստանում ղեկավարի կողմից։ Գնահատման արդյունքում գնահատողի կողմից հետագա բարելավման նպատակներով սահմանվում են նպատակներ, որոնք պետք է իրականացնի աշխատակիցը՝ ուսուցման ընթացքում, այնուհետև կրկին վերադառնա գնահատման փուլ։
📍 Odoo appraisal մոդուլը հարցումների ստեղծման և անցկացման գործընթացը անհամեմատ հեշտացնում ու պարզեցնում է՝ թույլ տալով ձեզ հավաքագրել ստույգ ու կարևոր տեղեկատվություն Ձեր աշխատակիցներից։
ℹ️ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ☃️
👨💼 Շատերս ենք լսել «փաստաթղթաշրջանառության ավտոմատացում» արտահայտությունը։ Այսօր Ձեզ հետ միասին կփորձենք հասկանալ այս երևույթի դրական և բացասական կողմերը, արդյոք այն ժամանակակից թրենդ է, թե՞ ծախսերի կրճատման միջոց։ Ինչպես նաև կհասկանանք, ինչպե՞ս դառնալ «անթուղթ» ընկերություն և ինչ գործիքներ կարելի է օգտագործել։
✅ Միջին վիճակագրական աշխատակիցը տարեկան օգտագործում է մինչև 𝟏𝟎,𝟎𝟎𝟎 էջ թուղթ։
✅ Աշխատանքային օրվա ընթացքում տպված թղթերի 𝟒𝟓%-ը միանգամից նետվում են աղբաման։
✅ Ժամանակը, որը ծախսվում է ընկերության ներսում փաստաթղթաշրջանառության վրա՝ միջինում 𝟑𝟑 րոպե է։
🤔 Ստացվում է մեկ աշխատակիցը մեկ տարում օգտագործում է 𝟒𝟎․𝟎𝟎𝟎 դրամի 𝐀𝟒 Ֆորմատի թուղթ , իսկ եթե ընկերությունը ունի օրինակ՝ 𝟐𝟎 աշխատակից, ապա կստացվի, որ տարեկան միայն 𝟖𝟎𝟎․𝟎𝟎𝟎 դրամի թուղթ է գնվում ընկերության կողմից։
ℹ️ Բացի այդ գործընթացների արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար չէ օրական 𝟑𝟑 րոպե վատնել թուղթը 𝐀 կետից 𝐁 կետ հասցնելու համար (Օրինակ՝ պետք է ստորագրել և այն)։
Իսկ այս դեպքում հարց է առաջանում, ի՞նչ անել, ինչպե՞ս կրճատել թղթի օգտագործումը։
𝐎𝐝𝐨𝐨-ն ունի երկու շատ լավ գործիք այս խնդրին օպտիմալ լուծման համար։
🎯 Առաջինը գործիքը Օ𝐝𝐨𝐨 𝐄-𝐬𝐢𝐠𝐧 է՝ էլեկտրոնային ստորգրությունների համար, ինչի շնորհիվ այլևս կարիք չի լինի ստորագրություն ստանալու համար ժամանակ և ռեսուրսներ ծախսել, սակայն տրամաբանական է նաև, որ էլեկտրոնային ստորագրությունը պետք է օգտագործվի էլեկտրոնային փաստաթղթերում, որոնք կարելի է ստանալ 𝐎𝐝𝐨𝐨 𝐃𝐨𝐜𝐮𝐦𝐞𝐧𝐭𝐬 գործիքի շնորհիվ։
📍 Իսկ ահա 𝐎𝐝𝐨𝐨 𝐀𝐩𝐩𝐫𝐨𝐯𝐚𝐥𝐬 մոդուլի շնորհիվ կարելի է ստեղծել ստանդարտ փաստաթղթեր և ավտոմատացնել դրանց շրջանառությունը՝ համակարգի կողմից համապատասխան աշխատակցին ուղղորդելով՝ ով պետք է հաստատի կամ որոշում կայացնի։ Ներդնելով այս 𝟑 𝐎𝐝𝐨𝐨 մոդուլները ընկերության փաստաթղթաշրջանառությունը ամբողջովին ավտոմատացվում է և թվայնացվում՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
ℹ️ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑
Հանգստյան օրերի և արձակուրդների պարզ կառավարում Odoo Time off մոդուլի միջոցով։
😫 Եթե դուք էլ եք հոգնել հանգստյան և արձակուրդի օրերի աշխատակիցների կողմից անընդհատ հարցումներից, ապա Odoo HR-ի Time off մոդուլը հենց Ձեզ համար է։
Odoo Time off-ը հեշտացնում է հանգստյան օրերի և արձակուրդների հարցումների ու դրանց հաստատումների գործընթացը, իսկ թե ինչպես՝ ներկայացնենք ստորև։
✅ Ազատ օրերի մասին տեղեկությունը ցուցադրվում է անմիջապես մոդուլը բացելուց հետո։
✅ Աշխատակիցները կարող են արձակուրդի դիմում ներկայացնել մի քանի պարզ քլիկով, իսկ եթե մարդկային ռեսուրսների կառավարման համապատասխան աշխատակիցը այդ պահին տեղում չէ, ապա դիմում ներկայացնողը ստանում է ավտոմատ նամակ՝ ձեր կողմից նախապես սահմանվող բովանդակությամբ՝ , և այլն։
✅ Ձեր աշխատակիցների բոլոր հարցումները, ինչպես նաև հաստատման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ցուցադրվում են մեկ վայրում, ինչը ազատում է անհարկի ձեռքով աշխատանքի անհրաժեշտությունից։
✅ Մոդուլի մի քանի պարզ կարգավորումների միջոցով դուք կարող եք սահմանել ծանուցումների ստացման ձևերը, հարցումների ստուգման և հաստատման պարամետրերը։
✅ Անսահմանափակ քանակությամբ արձակուրդի տեսակների ստեղծման հնարավորություն։
ℹ️ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
Այն ամենը ինչ պետք է իմանալ MRP համակարգերի մասին❗
Հումքը և նյութերը արտադրության ամենակարևոր բաղադրիչներն են։ Սպառողների պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է ճիշտ կառավարել պահեստային մնացորդներ, ինչը երբեմն խնդրահարույց կարող է լինել։
📈 Ավելի լայն իմաստով MRP-ի համակարգերը հաշվի են առնում, ինչպես արտաքին պահանջարկը, այնպես էլ ներքին արտադրական հզորությունները՝ արտադրության անխափան աշխատանքի համար։
🎯 Չունենալով բավարար հումք ընկերությունը կարող է չբավարարել սպառողների պահանջարկը և կորցնել հաճախորդներ, իսկ հումքի և նյութերի ավելցուկների պարագայում դրանց պահպանումը պահեստում հավելյալ ծախսեր է առաջացնում և հանգեցնում է արտադրության անարդյունավետության։
❓ Ինչ է MRP-ին։
MRP (Material Requirements Planning)-ի համակարգերը ստեղծված են, որպեսզի ընկերությունները խուսափ են այս նման խնդիրներից և արտադրության ճիշտ կազմակերպման համար կարողանան բալանսավորել պահեստում առկա հումքը և նյութերը։ MRP-ին հնարավորություն է տալիս կառավարել պահեստը, պլանավորել արտադրությունը և առաքումները։
✅ Այն բաղկացած է 3 հիմնական փուլերից ՝
1. Պահեստում առկա հումքի և բաղադրիչների հետագծում։
2. Արտադրության համար անհրաժեշտ հումքի ու նյութերի համալրման ժամկետների և քանակության սահմանում։
3. Գնումների և արտադրական գործառույթների պլանավորում։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
👋 Այսօր Ձեզ ներկայացնելու ենք Odoo ERP ներդրմամբ հերթական հաջողության պատմությունը։ Ցանկացած հաջողության պատմության հետևում ընկած է բարդ և փորձություններով լի ճանապարհ և Roca Boutique որոշել է այդ ճանապարհը անցնել Odoo-ի հետ։
Roca Boutique Մեխիկո Սիթիից նորաձևության տուն է, որը ամբողջ աշխարհում ոգեշնչում է կանանց իր հագուստների յուրօրինակ դիզայնով։ Այն ունի 9 հոգուց բաղկացած թիմ և ներդրել է Odoo ERP-ի միանգամից 4 հավելված՝
✅ SALES
✅ INVENTROY
✅ WEBSITE
✅ Accounting
Նախքան Odoo ERP-ի ներդրումը ընկերությունը ուներ մի շարք խնդիրներ բիզնես գործընթացներում՝ համակարգի ցրված աշխատանք, պահեստի կառավարման խնդիրներ, անարդյունավետ վաճառքներ, վեբ կայքի դանդաղկոտություն և հաճախորդների մասին տեղեկատվության պակաս։ Ներդնելով ինովացիոն Odoo ERP համակարգը նրանք ամբողջությամբ վերափոխեցին բիզնեսը։
Roca Boutique-ը Odoo WEBSITE-ի օգնությամբ ստեղծեց իր առցանց խանութ, որը ինտեգրվեց համակարգի այլ հավելվածներին՝ Sales, Inventory,Accounting:
✅ Այժմ վաճառքներ իրականացնելիս պատվերի մասին տեղեկատվությունը ավտոմատ փոխանցվում է SALES հավելված և համակարգը հաստատման ավտոմատ նամակ է ուղարկում գնորդին։
✅ INVENTORY հավելվածի հետ ինտեգրման շնորհիվ հաճախորդները իրական ժամանակում տեսնում է ապրանքների մնացորդները։
✅ Իսկ Accounting հավելվածի հետ ինտեգրման շնորհիվ ընկերությունը կարողանում է հետևել ֆինանսական վիճակին, ստանալ «խելացի» հաշվետվություններ և հասկանալ օրինակ՝ ամենաշատ վաճառվող ապրանքային կատեգորիաները։
ℹ Յուրաքանչյուր հավելված ինտեգրման առավելություններից բացի ներկայանում է, որպես ամբողջական ֆունկցիոնալ լուծում։ Inventory-ին օգնում է կառավարել պահեստը, Sales-ը բացի առցանց վաճառքներից օգտագործվում է նաև օֆլայն տիրույթում, իսկ Accounting-ը Օգտագործվում է հաշվապահական ցանկացած գործառույթ իրականացնելու համար։
👨💼 Ահա, ինչպես և խոստացել էինք, Ձեզ այսօր ներկայացնում ենք Odoo HR հավելվածի մեջ ներառվող մոդուլներից մեկը՝ Odoo Recruitment-ը։ Այն կադրերի հավաքագրման հատուկ մոդուլ է, որը հեշտացնում է ՄՌԿ մասնագետների աշխատանքը, իսկ թե ինչպես՝ հիմա կպատմենք։
Հիմնական գործառույթներ:
✅ Կադրերի հավաքագրման ձագարի ստեղծում և ավտոմատացում։ Յուրաքանչյուր ընկերությունը ունի իր սպեցիֆիկ պահանջները, Odoo recruitment մոդուլը հնարավորություն է տալիս հեշտությամբ համապատասխանեցնել Ձագարը Ձեր կարիքներին ՝ յուրաքանչյուր փուլում ավտոմատացման հնարավորությամբ։
✅ Կադրերի հավաքագրման Ձագարի վիզուալիզացում։ Odoo recruitment-ը հնարավորություն է տալիս հեշտությամբ հետևել և վերահսկել կադրերի հավաքգրման ցանկացած փուլ, ինչպես նաև հնարավորություն է տալիս տեղափոխել թեկնածուներին աշխատանքի ընդունման փուլերի միջև՝ պարզ եղանակով։
✅ Երբ թեկնածուները դիմում եմ ներկայացնում նրանց մասին տեղեկատվությունն ավտոմատ կերպով ավելացվում է համակարգ, ինչի շնորհիվ հավաքագրման մասնագետը հավելյալ ժամանակ չի ծախսում տվյալների ձեռքով մուտքագրման վրա։
✅ Համակարգը հնարավորություն է տալիս թեկնածուներին ինքնուրույն ընտրել հարցազրույցի իրենց հարմար ժամանակը:
✅ Կադրերի հավաքագրման Ձագարի վիզուալիզացում։ Odoo recruitment-ը հնարավորություն է տալիս հեշտությամբ հետևել և վերահսկել կադրերի հավաքագրման ցանկացած փուլ, ինչպես նաև հնարավորություն է տալիս տեղափոխել թեկնածուներին աշխատանքի ընդունման փուլերի միջև՝ պարզ եղանակով։
ℹ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
👨💼 Ծրագրային փաթեթ «Enterprise» Ձեր կազմակերպության ամբողջ գործունեությունն ավտոմատացնելու համար։
Ընդամենը 4500 դրամ (1 օգտագործող/ամիս)։
✅ Odoo ERP կվերափոխի Ձեր բիզնեսն ամբողջությամբ՝ դարձնելով այն միջազգային մակարդակով ավտոմատացված, իսկ ներկառուցված արհեստական բանականությունն այն կդարձնի ավելի խելացի։
📊 ԵՎՐՈՊԱԿԱՆ այս խելացի ավտոմատացման համակարգը օգտագործվում է մի շարք հայտնի ընկերությունների կողմից, որոնցից է օրինակ TOYOTA-ն։ Այժմ այն հասանելի է նաև հայկական ընկերությունների համար։
Odoo ERP-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում Norksys ընկերությունն է։
Համակարգը ձեռք բերելու համար այցելեք մեր կայք՝
https://www.norksys.com
կամ զանգահարեք ՝
📞 055507330 հեռախոսահամարով։
👩💻 Կադրերի հավաքագրման, ընտրման, ուսուցման ավտոմատացում։
Odoo Employees – Գործիք, որը հնարավորություն է տալիս.
✅ Կազմել աշխատանքային գրաֆիկներ
✅ Աշխատակիցների դասակարգում ըստ հաստիքների
✅ Աշխատանքային պայմանագրերի կարգավիճակի մասին տեղեկատվություն
✅ Հաճախումների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունների ներկայացում
✅ Աշխատակիցների հմտությունների և զարգացման տեմպի գնահատում
✅ Տեղեկատվության պահպանման և պաշտպանության բարձր մակարդակ
Այս հավելվածի շնորհիվ դուք հնարավորություն եք ունենում տեսնել ձեր աշխատակիցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ 1 հավելվածում։ Odoo Employees-ում լրացված ցանկացած տեղեկատվություն պաշտպանված է և դուք եք որոշում՝ ով կարող է տեսնել և կառավարել տեղեկատվությունը։
ℹ Հետևեք էջին, քանի որ շուտով ներկայացնելու ենք Odoo Employees հավելվածի այլ հնարավորությունների և առավելությունների մասին։
💡 Ամեն անգամ, երբ երկմտում եք բիզնես իննովացիոն լուծումների ներդման նպատակահարմարության մասին, հիշե՛ք Jacky Lecuivre (CEO at Coppernic) այս խոսքերը,-
7⃣ առավելություն, որոնք կունենաք ընտրելով 𝐎𝐝𝐨𝐨 𝐦𝐚𝐧𝐮𝐟𝐚𝐜𝐭𝐮𝐫𝐢𝐧𝐠-ը 👨💼
Արտադրության ամբողջ գործընթացների առավել արդյունավետ կազմակերպում՝ մեկ հավելվածում. 𝐎𝐝𝐨𝐨։
✅ MRP
✅ MES Արտադրության կառավարման համակարգ
✅ Որակի վերահսկողություն
✅ Արտադրամաս
✅ Սարքերի և արտադրական հոսքերի սպասարկում
📍 Ի՞նչ առավելություններ և հնարավորություններ է ընձեռում Ձեր բիզնեսին 𝐎𝐝𝐨𝐨 𝐦𝐚𝐧𝐮𝐟𝐚𝐜𝐭𝐮𝐫𝐢𝐧𝐠-ը։
𝟏- Առկա գործընթացների մասին իրական ժամանակում տեղեկատվության ստացում։
𝟐 - Արտադրության պատվերների մոդելավորում, որում հաշվի են առնվում արտադրական կարողությունները և ռեսուրսների հասանելիությունը։
𝟑 - 𝐆𝐚𝐧𝐭𝐭 աղյուսակի միջոցով մանրակրկիտ պլանավորում։
𝟒 - Արտադրանքի և բաղադրիչների գրանցում՝ oգտարծվում է պատվերների մշակման, գործընթացների օպտիմալացման և սխալների կրճատման համար։
𝟓 - Աշխատանքի համար չի պահանջվում 𝐖𝐢𝐅𝐢 ծածկույթ
𝟔 - Որակի վերահսկման ճկուն համակարգ - ստացեք արտադրանքի որակի խնդիրների մասին վիճակագրական վերլուծություններ։ Սահմանեք որակի վերահսկման ստուգման կետեր։ Բացի այդ աշխատակիցները հնարավորություն ունեն հավելվածի միջոցով հետադարձ կապ ուղարկել՝ արտադրական հոսքագծերում ավելցուկային ռեսուրսներ կամ այլ խոտաներ նկատելու դեպքում։
𝟕 - Հզոր, բայց պարզ։ Չնայած նրան, որ 𝐎𝐝𝐨𝐨-ն ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ժամանակակից արտադրությունը կազմակերպելու համար այն միևնույն ժամանակ մնում է շատ պարզ օգտագործողի համար և չի պահանջում բարդ տեխնիկական գիտելիքներ։
ℹ Հիշեցնենք, որ Հայաստանում 𝐎𝐝𝐨𝐨-ի պաշտոնական գործընկերը 𝐍𝐎𝐑𝐊𝐒𝐘𝐒 ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +𝟑𝟕𝟒 𝟓𝟓 𝟓𝟎𝟕𝟑𝟑𝟎
Thế Giới Skinfood հաջողության պատմություն 🚀
Ավելի քան 300 աշխատակից ունեցող Վիետնամական Thế Giới Skinfood ընկերությունը, որը զբաղվում է K-beauty բրենդների ներկմամբ և վաճառքով, իրենց բիզնեսի ավտոմատացման համար ընտրել է Odoo ERP համակարգը։
Նրանք Odoo համակարգի միջոցով ինտեգրել են ավելի քան 20 հավելվածներ, որոնց թվում են HR, POS, Inventory, CRM, Sales և այլ հավելվածներ։
📍 Ներկայացնենք առավել մեծ նշանակություն ունեցող հավելավածներից մի քանիսը։
«Խելացի» Մարդկային ռեսուրսների կառավարում - Odoo HR 👥
Գեղեցկության ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող the Gioi Skinfood-ը առաջին քայլով ներդրեց Odoo HR-ը՝ անձնակազմի կառավարումը բարելավելու համար: Սկզբում նրանք Odoo studio-ում սահմանեցին կազմակերպության կանոնակարգերը և աշխատավարձերը արդյունավետ հաշվարկելու համար ներդրվեց Odoo Payroll-ը և Time Off-ը։ Անձնակազմի ուսուցման համար նրանք օգտագործեցին E-learning մոդուլը, որի օգնությամբ կազմակերպության աշխատակիցների համար հրապարակեցին ինտերակտիվ դասագրքեր և բացատրող տեսանյութեր։
✅ Հաջորդ քայլով նրանք թվայնացրեցին և կենտրոնացրին իրենց տվյալները։
Թվայնացման առաջին քայլով նրանք իրենց օֆֆլայն և առցանց խանութում ներդրեցին Odoo pos-ը և Barcode-ը, այնուհետև helpdesk-ը՝ հաճախորդների սպասարկման համար։
ℹ Կենտրոնացնելով ամբողջ կառավարումը Odoo Project-ում, կոսմետիկայի խանութն այժմ կարգավորում է տարբեր ստորաբաժանումների աշխատանքային հոսքերը Kanban-ի հարմար ներկայացմամբ:
Կարգավորված աշխատանքային հոսքի, ինչպես նաև ռեսուրսների օպտիմիզացված օգտագործման, Gioi Skinfood-ն այժմ ավելի արդյունավետ բիզնես որոշումներ է կայացնում ՝ ավելի կարճ ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ Հայաստանում Odoo-ի պաշտոնական գործընկերը NORKSYS ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +374 55 507330
📭 Պահեստի կառավարման ժամանակակից գործիք` Odoo-ից։
Օգտվելով Odoo համակարգի կողմից առաջարկվող պահեստի կառավարման գործիքը դուք ունենում եք.
• Պարզ ու հարմար գործիքակազմ, որոնք կհեշատցնեն բոլոր գործընթացները և արդյունքում կխնայեք ժամանակ ու ռեսուրսներ
• Պահեստի արդյունավետ պլանավորում և կառավարում
• Երկակի գրանցում, որի շնորհիվ դուք կարիք չեք ունենում նույն տվյալները գրանցել մի քանի անգա՝ մուտքերի, ելքերի և փոխակերպումների համար
• Ավտոմատացված մատակարարումներ։ Երբ որևէ տեսակի ապրանքի մնացորդը պահեստում հասնի ձեր կողմից նախապես սահմանված պարտադիր մինիմալ կետի՝ համակարգը ավտոմատ կերպով համալրման RFQ հարցում է ուղարկում մատակարարին, ինչով էլ ապահովում է ձեր մատակարարման շղթայի անխափան աշխատանքը։
• Հաշվետվություններ իրական ժամանակում
• Նորարարական լուծումներ
• Ապահովության բարձր մակարդ
🕐 Խնայեք ժամանակ և ռեսուրսներ մեզ հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանում Odoo-ի պաշտոնական գործընկերը NORKSYS ընկերությունն է։
Եթե ունեք հարցեր կամ խորհրդատվության կարիք կարող եք կապ հաստատել մեզ հետ` NORKSYS-ի թիմը սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին։
📞 Հեռ - +374 55 507330
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan, Gribayedov 25/27
Yerevan
Opening Hours
Monday | 11:00 - 20:00 |
Tuesday | 11:00 - 20:00 |
Wednesday | 11:00 - 20:00 |
Thursday | 11:00 - 20:00 |
Friday | 11:00 - 20:00 |
Room 214, 26/3 V. Sargsyan Str
Yerevan, 0010
PMA LLC was established to provide expert assistance and support to projects in all their stages. We at PMA LLC seek to become a center, where our clients can get comprehensive p...
Saryan 26/2
Yerevan, 0002
IBM is engaged in the management of hospitality and tourism infrastructure facilities in Armenia.
Alek Manukyan 15A
Yerevan, 0010
Sales & Management, Business Coaching, Hiring, Business Training
Viktor Hambardzumyan Street , 113
Yerevan, 0033
Բիզնես գործընթացների ավտոմատացում՝ 1C ծրագրի հենքով