CT Scan
🖥 Acteon X-Mind Trium նոր սերնդի ախտորոշում
⏺️ Ե՞ՐԲ Է ՑՈՒՑՎԱԾ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԻ CT 🤔 ⬇️
✔️ Երբ առկա են քրոնիկ բորբոքային պրոցեսներ միջին ականջում
✔️ Երբ կա օթոսկլերոզի կասկած (ախտանշաններն են՝ ականջներում խշշոց, լսողության թուլացում)
✔️ Լսողության կորստի դեպքում
✔️ Երբ առկա են մեծ ծավալի գոյացություններ (նեյրոմաներ, անգիոմաներ)
✔️ Ողնուղեղային հեղուկի արտահոսքի (լիկվորեա) դեպքում, երբ կա գանգի հիմքի կոտրվածքների կասկած
✔️ Ականջից կամ ականջներից տևական ժամանակ թարախային արտադրության դեպքում:
🔝Մեր կլինիկայում բոլոր հետազոտությունները կատարվում են գերժամանակակից ✔️Acteon
X- Mind Trium տոմոգրաֆով։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕘 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
📝 «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ» 💽
✔️Դասախոսություն CT SCAN կենտրոնում Մ. Հերացու անվ. Երեւանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության օրդինատորների համար։
🔵 Ատամնաշարի պանորամիկ տոմոգրաֆիան (OPG) կամ քունքստործնոտային հոդերի 2️⃣D զոնոգրաֆիան իրենցից ներկայացնում են երկչափ պատկեր իրենց բնորոշ սումացիոն էֆեկտներով և պրոեկցիոն աղավաղումներով, ինչը շատ դեպքերում դժվարացնում է ախտորոշելու և բուժման պլան մշակելու պրոցեսը:
📌 3️⃣D համակարգչային տոմոգրաֆով հետազոտվելիս վերջնական արդյունքը զերծ է նշված թերություններից:
✅ Ցանկացած վերջնական ստատիկ պատկեր, այդ թվում նկարը, երկչափ է (2️⃣D) և կարող է հետազոտվել երկու ուղղությամբ – ուղղահայաց և հորիզոնական։ 3️⃣-րդ չափումը խորության հետազոտությունն է։
🔵 Այսպիսով, եռաչափ պատկերը (3️⃣D, Three-dimensional) ենթադրում է օբյեկտի հետազոտության հնարավորությունը երկարությամբ, լայնությամբ և խորությամբ, ինչպես նաև դրա տեսանելիությունը ամբողջ ծավալով` առանց պրոեկցիոն աղավաղումների։ 3️⃣D հետազոտությունը բժշկին հնարավորություն է տալիս նախընտրած սեգմենտը հետազոտել 3 հարթություններում՝ աքսիալ, սագիտալ և կորոնալ, ինչը հեշտացնում և բարձրացնում է բուժման որակը:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
Տեսանյութում կարող եք տեսնել, թէ ինչպե՞ս WhiteFox ծրագրի միջոցով 3D վիզուալ մոդելի վրա առանձնացնել նախընտրած սեգմենտը եւ հետազոտել այն:
🔵 Տարատեսակ բարձր տեխնոլոգիաների ներդրման հետ զուգահեռ 20-րդ դարում բժշկության մեջ զարգանում են հետազոտման ինտրասկոպիկ մեթոդները: Այս առումով համակարգչային տոմոգրաֆիան իսկական հեղաշրջում էր:
🔵 Առաջին CT-ն փորձարկվեց 1974թ.։ Հետագայում այն ստեղծողները` Կորմակը և Ֆաունֆիլգը, իրենց գյուտի համար ստացան Նոբելյան մրցանակ (1979թ.), իսկ CT-ն դարձավ ճառագայթային դիագնոստիկայի ամենապահանջված մեթոդը:
🔵 21-րդ դարի սկզբին շուկայում հայտնվում է սկզբունքայնորեն նոր համակարգչային տոմոգրաֆ՝ նախատեսված դիմածնոտային շրջանի հետազոտման համար՝
✅ կոնաձև-ճառագայթային CT-ն, որի միջոցով սկանավորումը կատարվում է հատուկ ձևով, ինչի շնորհիվ
✅ Կոնաձև ճառագայթային տոմոգրաֆը տեխնիկական տեսանկյունից չի հանդիսանում ավանդական տոմոգրաֆների շարունակությունը։ Պարուրաձև տոմոգրաֆները աշխատում են բարձր հոսանքի ուժով և անոդային լարումով, մոտավորապես 100-200 կվ և 100 մԱ, ինչը ապահովում է բարձր ճառագայթային լարվածություն պացիենտի վրա։
✅ Կոնաձև-ճառագայթային տոմոգրաֆով ախտորոշման ժամանակ ճառագայթային ծանրաբեռնվածությունը բավականին ցածր է՝ 3-10 մԱ և 70-90կՎ, ինչի շնորհիվ ճառագայթային լարվածությունը գրեթե 10 անգամ ցածր է պարուրաձև տոմոգրաֆների համեմատ:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Բժշկական ռադիոլոգիան (լատ. radius-ճառագայթ) գիտելիքների ասպարեզ է բժշկության մեջ կիրառվող իոնիզացնող ճառագայթման մասին։ Այն իր մեջ ներառում է գործունեության երեք հիմնական ոլորտ ⏬
✅ռադիոդիագնոստիկա
✅ռադիոհիգիենա
✅ռադիոթերապիա
↪️Ռադիոդիագնոստիկան (ճառագայթային դիագնոստիկա կամ ռենտգենոլոգիա) հետազոտական ուղղություն է ռադիոլոգիայում և իրենից ներկայացնում է ինտրասկոպիկ միջոցառումների կոմպլեքս՝ հիմնված ռենտգենյան սպեկտրի (X-ճառագայթներ, X-rays) ճառագայթների, ինչպես նաև մագնիսական դաշտերի և ձայնային ալիքների կիրառության վրա, որոնք նախատեսված են ներքին օրգանների վիզուալիզացիայի համար դիագնոզի ճշգրտման և հստակեցման նպատակով: Հետազոտության նման տեսակը ենթադրում է օբյեկտի ինչպես երկչափ/2D/, այնպես էլ եռաչափ /3D/ վիզուալիզացիա: Ռադիոգրաֆիայի երկչափ տեսակներին են պատկանում հետազոտման ավանդական /плёночные/ և թվային մեթոդները: Եռաչափ/3D/ ռադիոդիագնոտիկան բժշկության մեջ ներկայացված է համակարգչային տոմոգրաֆիայով /CT/, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով /MRT/, պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիայով /PET/ և հետազոտության այլ տեսակներով։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
✅ Ճշգրիտ է համարվում բարձր որակի ինֆորմացիան, որը ստացվում է հետազոտման ռեժիմի և դիրքավորման բոլոր կանոնների (ռենտգենոգրաֆիայի ժամանակ հեռացվում են`ակնոցը, շղթաները, օղերը, գլխի / պարանոցի հատվածում գտնվող ամեն ինչ) պահպանումով և որը ստացվել է ամբողջական ծավալով, առանց աղավաղումների՝ մշակված վիզուալիզացիայի լավագույն որակով։
✅ Այն օբյեկտիվորեն ցուցադրում է հետազոտվող հատվածի վիճակը, ինչը բացառում է կրկնակի կամ լրացուցիչ ճառագայթային հետազոտումը։
↪️ Այսպիսով, ճշգրիտ ինֆորմացիան, ներկայացված համապատասխան ծավալով, պետք է բավարարի հետազոտության նպատակը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Ստոմատոլոգիայում եռաչափ հետազոտության նպատակ է համարվում ⏬
✅Ատամծնոտային համակարգի ընդհանուր դիագնոստիկան սանացիայից առաջ կամ պրոֆիլակտիկ նպատակով
✅Ենթադրվող պաթոլոգիական պրոցեսի կամ վիճակի հայտնաբերումը և տարբերակիչ ախտորոշումը
✅Իմպլանտացիայի վիրահատության կամ այլ վիրաբուժական միջամտության պլանավորումը
✅Վիճակի վերահսկումը սանացիայից հետո, վիրահատության արդյունքների, էնդոդոնտիկ բուժման կամ պրոցեսի ընթացքի մոնիտորինգը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Երբ խոսում ենք ստացված եռաչափ պատկերի որակի գնահատման մասին, պետք է հաշվի առնել, որ այն որոշվում է երկու չափման միավորներով
1✅ մատրիցայի փաստացի կետայնություն` արտահայտված մեկ միլիմետրում զույգ գծերի քանակությամբ
2✅ տարածական կետայնություն–VOXEL SIZE
➡️ Եթե երկչափ պատկերի կառուցվածքային միավորը pixel-ն է (picture element), ապա եռաչափ պատկերի կառուցվածքային միավորը voxel-ն է (volumetric pixel), որքան փոքր է voxel-ի չափսը, այնքան պատկերը ավելի հստակ է երևում էկրանին և ավելի շատ ծավալ է զբաղեցնում համակարգչի մեջ։
↪️ Հիշեցնենք նաև, որ թերապևտիկ ստոմատոլոգիայում մեծ նշանակություն ունի սեգմենտային CT հետազոտությունը 4X4 կամ 6X6 սեգմենտով, որտեղ voxel-ի չափսը իջեցվում է, ինչը թույլ է տալիս առավել մանրամասն ուսումնասիրել արմատներն ու արմատախողովակները (էնդոդոնտիկ ռեժիմ)։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Չնայած այն հանգամանքին, որ CT-ն ստոմատոլոգիայում ճառագայթային դիագնոստիկայի լավագույն մեթոդն է, պետք է նշել, որ հետազոտության այս տեսակը նաև տեխնիկապես ամենաբարդն է։
✅ Հետազոտությունն իրականացնող և դիմածնոտային CT -ի արդյունքները վերլուծող մասնագետը պետք է կարողանա ոչ միայն գրագետ կատարել CT-ին վերաբերող գործողությունները, այլև խորությամբ իմանալ հետազոտվող հատվածի անատոմիան, ֆիզիոլոգիան և պաթոլոգիան։
✅Ցանկացած բուժման հիմքում գրագետ ախտորոշումն է, ինչի համար պետք է ունենալ ճշգրիտ ինֆորմացիա, այն է՝ պաթոլոգիապես փոփոխված կառուցվածքը կամ պացիենտի անհատական անատոմիկ յուրահատկությունը լավագույն կերպով վիզուալիզացնել հնարավոր է միայն մասնագիտական գիտելիքների հիման վրա, քանի որ անհնար է գտնել և ախտորոշել այն, ինչի մասին հետազոտողը նախապես տեղեկացված չէ։ Դա վերաբերում է ոչ միայն տարբեր հիվանդությունների ռադիոսեմիոտիկային, այլ նաև CT-ի յուրահատկությանը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Մասնագիտացված բոլոր CT սարքավորումներն օժտված են այնպիսի գործիքակազմով, որոնք նախատեսված են իմպլանտացիայի վիրահատութունների պլանավորման համար։
✔️Իմպլանտոլոգներն առաջինն էին, որ սկսեցին իրենց աշխատանքում ակտիվորեն կիրառել համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը, իսկ առաջին կոնաձև ճառագայթային տոմոգրաֆները, որպես կանոն, ձեռք էին բերվում կլինիկաների կողմից միայն իմպլանտոլոգիայի կարիքների համար։
✔️ Իմպլանտացիայի վիրահատություն պլանավորելիս ատամնաշարի պանորամիկ տոմոգրաֆիան, լինելով երկչափ պատկեր, թույլ չի տալիս համարժեք գնահատել հեռավորությունը դեպի հայմորյան խոռոչներ, ստործնոտային խողովակ՝ հաշվի առնելով ծնոտի ալվեոլյար ելունների տարածական թեքությունը, ինչը հաճախ հանգեցնում է իմպլանտների տեղադրման ընթացքում սխալների, որոնք նույնպես հնարավոր չէ տեսնել օրթոպանտոմոգրաֆիայի միջոցով:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Նեղ շարժական խրցի տեսքով ռենտգեն ճառագայթման պանորամիկ ռենտգենոգրաֆիան նախատեսված է մեկ հետազոտությամբ երկու ծնոտնրը հետազոտելու համար։
✅ OPG-ի կիրառումը նախատեսված է բուժման միջազգային
ստանդարտներով, ըստ որոնց խորհուրդ է տրվում ամեն տարի անցնել OPG հետազոտություն։
✅Հաշվի առնելով ռենտգեն հետազոտության պարտադիր պայմանը թերապևտիկ ստոմատոլոգիայում և օրթոդոնտիայում, OPG-ն համարվում է համար առաջին մեթոդը ճառագայթային ախտորոշման մեջ, դիմածնոտային համակարգի ցանկացած պաթոլոգիկ փոփոխությունների դեպքում։
🟡Պանորամային տոմոգրաֆիայի մեթոդը առաջարկվել է 1939 թ. (blackman), հետագայում հիմնավորվել և դրվել է լայն կիրառության Ֆինն մասնագետներ Սոյլի և Պաատերոյի կողմից (1956թ.) և ստացել է Dental Panoramic Tomography անվանումը, որն էլ գործածվում է ամբողջ աշխարհում:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Միջին վիճակագրական մարդն իր կյանքի ընթացքում ✔️38 օր ծախսում է բերանի խոռոչի հիգիենայի վրա, իսկ ատամները լվանալու վրա՝ ✔️օրական 45 վայրկյան, ինչն, իհարկե, սխալ է․ 🦷ատամները մաքրելու օպտիմալ ժամանակահատվածը ✅ 2 րոպեն է։
🦷Ատամների միայն 60%-ն է մաքրվում ատամի խոզանակով, մյուս 40%-ը պատշաճ չի մաքրվում, սակայն ամենից հաճախ հենց միջատամնային դժվարհասանելի տարածություններում են կուտակվում սննդի մնացորդները, որոնք էլ կարիեսի առաջացման պատճառ են դառնում: Ուստի անհրաժեշտ է կիրառել հիգիենայի լրացուցիչ միջոցներ, օրինակ՝ ✅ատամնաթել կամ ✅ իրգիգատոր։
🦷Զարմանալի է, բայց օրգանիզմում կալցիումի 99%-ը գտնվում է ատամներում։
🦷Ատամնափառի մեջ հայտնաբերվել են շուրջ 300 տեսակի բակտերիաներ։
🦷Մարդու օրգանիզմը արտազատում է 25000 լիտր թուք, որը էմալի բնական պաշտպանությունն է, և այս քանակությունը լիովին նորմալ է:
🦷Ծամող մկանների ուժը կազմում է 390 կգ։ Սակայն առօրյա կյանքում ծամող մկանների ծանրաբեռնվածությունը կազմում է ընդամենը 5-10 կգ, այլապես ատամները այդ ճնշմանը հավանաբար չէին դիմանա։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
📍Ժամանակակից ստոմատոլոգիայում եռաչափ ռադիո դիագնոստիկան մեծ պահաջարկ ունի թերապևտիկ ստոմատոլոգիայում․ եռաչափ հետազոտության իմաստը կայանում է նրանում, որ բժիշկը ❗ՄԻՆՉև բուժումը սկսելը հնարավորություն ունի տեսնելու ատամի արմատախողովակների քանակը և տեղակայումը, ինչը 2D պատկերի վրա ուղղակի անհնար է տեսնել։
🔹 Բացի այդ, ժամանակակից ծրագրերը, որոնք օգտագործվում են 3D ռադիո դիագնոստիկայում նախատեսված եռաչափ վիզուալիզացիայի համար, հնարավորություն են տալիս ստեղծել բոլոր տեսակի պատկերների , որոնք հայտնի են որպես երկչափ (2D) պատկեր, սակայն արդեն ԵՐԵՔ հարթության վրա (սագիտալ, աքսիալ և կորոնալ), դա կլինի այնպիսի պատկեր, ինչպիսին որ սովոր ենք տեսնել, բայց ավելի ։ Բոլոր տեսակի չափումները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով իրականացվում են բացարձակ ճշտությամբ, իսկ եթե նույնիսկ սխալ լինում է, այն չի գերազանցում միկրոնը։
🔵 CT SCAN Դիագնոստիկ կենտրոնը տալիս է ձեզ այդ հնարավորությունը անցնելու վերոհիշյալ ախտորոշումները մեր գերժամանակակից ACTEON X-Mind TRIUM սարքի միջոցով։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
📞 011-440-224
📞 041-441-221
🟡 Ճապոնիայի ստամատալոգիական ասոցիացիայի գիտնականները արտասովոր փորձ են իրականացրել ⏬
🔷 Նրանք հրավիրել են 19-ից 49 տարեկան ստամատալոգիական տարբեր խնդիրներ ունեցող 34 կամավորի մասնակցելու հետազոտության։
🔷 Հիվանդներից ոչ ոքի անվճար բուժում չեն առաջարկել, նրանց խնդրել են պարզ հարցերով հարցաթերթիկներ լրացնել։ Օրինակ՝
✔️արդյո՞ք հիվանդները վախենում են, երբ լսում են բոր ապարատի ձայնը
✔️արդյո՞ք լարվում և հուզվում են բուժման ընթացքում:
🔷 Լրացված հարցաթերթիկների հիման վրա բոլոր հիվանդներին բաժանեցին վախի 2 խմբի՝ թեթև վախ և խուճապ։ Այնուհետև յուրաքանչյուր կամավոր անցավ MRT սկանավորում: Սկանավորելիս գիտնականները աշխատացնում էին ստոմատոլոգիական գործիքները՝ միացնելով-անջատելով բոր ապարատը և կառավարելով դրա արագությունը և հսկելով հիվանդի վիճակը:
🔷 Արդյունքում նրանք ստացան սպառիչ պատասխան⬇️
🔸 ստոմատոլոգին այցելության ժամանակ հիվանդը ոչ թե վախենում է բոր ապարատից կամ ատամը փորելու պրոցեսից, այլ վախենում է հենց այն ձայնից, որ արձակում է բոր ապարատը։
🔸Արագ պտտվող գործիքի ձայնից խուճապի խմբում ընդգրկված կամավորների մոտ ակտիվացել էին գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների և վարքի համար։
Հիվանդների մոտ վախը նվազեցնելու համար փորձագետներն առաջարկեցին նվազեցնել բոր ապարատի ձայնի մակարդակը։ Բացի այդ, նրանք խորհուրդ տվեցին հիվանդների հետ հանգստացնող խոսակցություններ վարել 😀
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
🔵 Մենք շատ ենք գրում ստոմատոլոգիայի մասին, սակայն դեռ չենք պատմել առաջին հայտնի ատամնաբույժ Հեսիրայի մասին:
🔹Նա ապրել է, ի դեպ, մ.թ.ա․ 2700թ. Հին Եգիպտոսում։
🔹Հեսիրան բարձրաստիճան պաշտոնյա էր։
Հաշվի առնելով նրա ատամնաբուժական տաղանդը՝ կարելի է ենթադրել, որ նա իր կարգավիճակին ու դիրքին հասել է հենց ստոմատոլոգիայի շնորհիվ։
🔹Հեսիրան կրում էր Wer-ibeh-senjw տիտղոսը, որը կարելի է թարգմանել որպես «Մեծ ատամնաբույժներից մեկը», ինչը նրան դարձրել էր Հին Եգիպտոսի առաջին պաշտոնապես անվանակոչված ատամնաբույժը։
🔹Չնայած Հեսիրայի կարգավիճակին և գիտելիքներին, նրա գործիքները հարուստ չէին. սովորաբար այդ ժամանակ ատամները բուժում էին մեղրով, աղոթքներով և դեղաբույսերով։
🔹Հեսիրայի գերեզմանը հայտնաբերվել է միայն 1861 թվականին։ Ներսից այն զարդարված է եղել որմնանկարներով և մայրու փայտից պատրաստած վահանակներով։
Հավանաբար առաջին հայտնի ատամնաբույժին նրա ժամանակակիցները ճանապարհել են իր կարգավիճակին համապատասխան պատիվներով:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
⏺️Ոսկրի ռեզորբցիան ոսկրային հյուսվածքների ներծծումն է:
↪️Ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի ախտահարումը հաճախ արմատախողովակից ինֆեկցիայի տարածման կամ լնդերի բորբոքման հետևանք է։
↪️Բորբոքային պրոցեսը հանգեցնում է պարոդոնտալ կապանի փոխարինմանը գրանուլացիոն հյուսվածքով՝ ալվեոլյար ոսկրի ուղեկցող ռեզորբցիայով:
⏺️Ըստ ծագման, ոսկրի ռեզորբցիան լինում է ✔️պաթոլոգիական և ✔️ֆիզիոլոգիական:
➡️Պաթոլոգիական ռեզորբցիայի առաջացման պատճառները⏬
✔️պաթոլոգիական պրոցեսներ (պարոդոնտի հիվանդություններ, կիստաներ)
✔️վիրաբուժական միջամտություններ
✔️բնածին պաթոլոգիաներ
✔️ֆիզիոլոգիական պրոցեսներ (տարիքի հետ կապված ատամների կորուստ)
➡️Ֆիզիոլոգիական ռեզորբցիայի ժամանակ օստեոգենեզի և օստեոլիզի գործընթացները, որոնք կազմում են ոսկրի վերափոխման ցիկլը, բալանսավորված են և չեն հանգեցնում կլինիկական նկատելի դրսևորումների:
💽 Կլինիցիստների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում❗պաթոլոգիական ռեզորբցիան, որի դեպքում ոսկրային հյուսվածքների քայքայումն ավելի արագ է ընթանում, քան դրա վերականգնումը: Համարվում է, որ ռիսկային գոտում է գտնվում բնակչության մինչև 98%-ը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
⏺️Սիրելի հետևորդներ՝
Մեր կլինիկան աշխատում է շաբաթը 7 օր⏬
✔️Երկուշաբթի-շաբաթ
🕘9:00-21:00
✔️Կիրակի
🕚11:00-17:00
⏺️Уважаемые подписчики
Наша клиника работает 7 дней в неделю⏬
✔️С понедельника по субботу
🕘С 9:00-21:00
✔️По воскресеньям
🕚С 11:00-17:00
⏺️Dear followers
Our clinic is open 7 days a week⏬
✔️From Monday to Saturday
🕘From 9:00-21:00
✔️on Sundays
🕚From 11:00-17:00
⏺️Լուռ սինուսի համախտանիշը (Silent sinus syndrome) տերմին է, որը առաջարկվել է 1994 թվականին, սակայն այդ երևույթը նկարագրվել է տերմինի ի հայտ գալուց շատ առաջ:
⏺️Լուռ սինուսի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Այն տարբեր պատճառներով առաջացած մաքսիլյար սինուսի պատերի դեֆորմացիան է, որի արդյունքում սինուսը սեղմվում է դեպի ներս (առաջանում է սինուսի կոլապս)։ Նման դեֆորմացիան հանգեցնում է դեմքի կմախքի ձևի փոփոխության՝ այտի միաձուլմանը, ակնագնդի տեղաշարժին դեպի ներքև և ներս։
⏺️Հեղինակների մեծամասնության կարծիքով, հիվանդության զարգացումն ընթանում է հետևյալ կերպ⏬
➡️երկարատև բորբոքային պրոցեսի կամ այլ մեխանիկական գրգռիչների պատճառով խախտվում է սինուսի բնական օդափոխությունը։ Դրա պատճառով սինուսում լորձաթաղանթի հիպերտրոֆիա է նկատվում, ձևավորվում է ցածր ճնշում, ինչը զուգակցվում է դանդաղ ընթացող բորբոքային պրոցեսով և հանգեցնում է պատերի նոսրացման և պրոլապսի (ճկման):
⏺️Կախված ծագման առանձնահատկություններից, լուռ սինուսի համախտանիշը լինում է երկու տեսակի՝
➡️առաջնային և երկրորդային:
✔️Առաջնային - հիմնականում առաջանում է հասուն տարիքում, ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում։ Կան դրա զարգացման տարբեր տեսություններ և վարկածներ, սակայն դրանք դեռ չեն ստացել ճշգրիտ գիտական հիմնավորում։
✔️Երկրորդային - ավելի հազվադեպ է հանդիպում, սակայն ունի առաջացման առավել ակնհայտ պատճառներ՝ դեմքի տրավմա, քրոնիկ ռինոսինուսիտ, ֆունկցիոնալ էնդոսկոպիկ էնդոնազալ միջամտություններ և օրբիտալ դեկոմպրեսիա էնդոկրին օֆթալմոպաթիայով հիվանդների մոտ (1%-ից պակաս դեպքում):
🔝Ախտորոշման «ոսկե ստանդարտը» պարանազային սինուսների համակարգչային տոմոգրաֆիան (CT) է, որն ապահովում է ոսկրային կառուցվածքների մանրամասն շերտանկարում ցածր ճառագայթային ազդեցության տակ:
⏺️Բուժումը հնարավոր է միայն վիրահատության միջոցով, որը կատարվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում։
📎CT Scan Ախտորոշիչ կենտրոն
📍 ք.Երևան, Արշակունյաց 44
📞011-440-224
📞041-441-221
✅Աշխատում ենք⏬
📍երկուշաբթի-շաբաթ
🕘9:00-21:00
📍Կիրակի
🕚 11:00-17:00
Կախված պաթոլոգիական պրոցեսի ընթացքից, առանձնացնում են ոսկրային ատրոֆիայի մի քանի տեսակներ⬇️
✔️հորիզոնական (ալվեոլյար ճյուղի լայնության կրճատում) կամ ուղղահայաց (գագաթի բարձրության նվազում) ոսկրային մասսայի կորուստ.
✔️հավասար կամ անհավասար ատրոֆիա
✔️ըստ միավորի (ոսկրային հյուսվածքի կորուստ մեկ ատամի շրջանակում)
✔️ըստ հատվածի (մի քանի բացակայող ատամների շրջանակում)
✔️ ամբողջական (ծնոտի ալվեոլյար ճյուղի ամբողջական ատրոֆիա)։
↪️ Հետաքրքիր է. ատրոֆիայի աստիճանը կախված է պացիենտի տարիքից և ատամների կորստից հետո անցած ժամանակահատվածից:
⏺️ Հաստատվել է նաև, որ կանանց մոտ ընդհանուր կրճատումն ավելի մեծ է, և ոսկրային ատրոֆիայի պրոցեսն ավելի արագ է ընթանում ատամի կորստից հետո առաջին երկու տարվա ընթացքում:
📎CT Scan Ախտորոշիչ կենտրոն
📍 ք.Երևան, Արշակունյաց 44
📞011-440-224
📞041-441-221
✅Աշխատում ենք⏬
📍երկուշաբթի-շաբաթ
🕘9:00-21:00
📍Կիրակի
🕚 11:00-17:00
🤔Ինչպե՞ս է ձևավորվում ռենտգենյան ճառագայթը:
🤔Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ դրա առաջացման համար:
🔵Ռենտգենյան ճառագայթը ձևավորվում է վակուումային խողովակում՝ ✔️կատոդներով (-) և ✔️անոդներով (+): Կատոդը տաքանալիս արձակում է էլեկտրոններ։
🔹Ի դեպ, դրանք հայտնաբերվել են միայն 1897 թվականին՝ Վիլհելմ Ռենտգենի կողմից ռենտգենյան ճառագայթների հայտնաբերումից 2 տարի անց։
🔹Կատոդի և անոդի միջև առկա պոտենցիալ տարբերությունը արագացնում է էլեկտրոնների շարժը և խթանում է մեծ էներգիայի առաջացումը:
🔹Էլեկտրոնների արագացված ճառագայթը անոդի հետ բախվելիս, կորցնում է իր էներգիայի մեծ մասը։
🔹Հասնելով անոդին՝ էլեկտրոնները կտրուկ դանդաղում են՝ անմիջապես կորցնելով ձեռք բերված էներգիայի մեծ մասը։
🔹Դրա հետևանքով առաջանում է ռենտգենյան դիապազոնի արգելակիչ ճառագայթում։
🔹Զարմանալի է, որ էլեկտրոնի կինետիկ էներգիայի միայն 1%-ն է ուղղվում ռենտգենյան ճառագայթների առաջացմանը, իսկ էներգիայի 99%-ը վերածվում է ջերմության։
💽Կատոդի և անոդի միջև հենց այս առճակատման շնորհիվ էլ 1895թ․ Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերեց այն ֆենոմենը, որի համար նրան շնորհվեց Նոբելյան մրցանակ, իսկ մեզ տրվեց ախտորոշիչ նոր մեթոդների մշակման, ստեղծման և դրանց պրակտիկ կիրառման հնարավորություն:
Մենք աշխատում ենք⏬
📍Երկուշաբթի-շաբաթ օրերին
🕘9:00-21:00
📍Կիրակի
🕚11:00-17:00
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
📞 041-440-224
📞 041-441-221
✨Մարդու ծնունդից ի վեր ատամներն ուշադրության կենտրոնում են. սկզբում մայրն ուրախությամբ հայտնաբերում է երեխայի առաջին ատամները, հետո առաջին ընկած ատամը թաքցնում է բարձի տակ և սպասում ատամի փերիի նվերին։
🧑⚕️Իսկ հետո հերթը հասնում է ստոմատոլոգին, ով բուժում է այդ ատամները եւ հիանում իր աշխատանքի արդյունքով, ինչը նրա համար լավագույն նվերն է։
🔹Փետրվարի 9-ին` Ստոմատոլոգի միջազգային օրվա առթիվ, մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և ուրախություն, սիրելի ստոմատոլոգներ։ Թող ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված ձեր պացիենտների եւ գործընկերների կողմից 🤗
🔵 Ցեմենտոբլաստոմա (իսկական ցեմենտոմա)
🔹Միջազգային հյուսվածաբանական դասակարգման մեջ ցեմենտոման պատկանում է այն ուռուցքների շարքին, որոնց ծագումը կապված է օդոնտոգեն օրգանի շարակցական հյուսվածքի հետ:
➡️Տարբերում են ցեմենտոմայի չորս հյուսվածաբանական տիպեր⏬
✔️բարորակ ցեմենտոբլաստոմա (իսկական ցեմենտոմա),
✔️ցեմենտ առաջացնող ֆիբրոմա
✔️պերիապիկալ ցեմենտային դիսպլազիա
(պերիապիկալ ֆիբրոզ դիսպլազիա)
✔️գիգանտաձև ցեմենտոմա (ժառանգական բազմակի ցեմենտոմաներ:
↪️💽Կլինիկա-ռենտգենաբանական տեսանկյունից, այդ խմբի բոլոր գոյացություններին բնորոշ
են ատամների հետ ուռուցքի համարյա պարտադիր կապը, աստիճանաբար մեծացումը, ախտահարված շրջանի հստակ սահմանազատումը շրջակա հյուսվածքներից:
🔹Իսկական ցեմենտոման բարորակ ուռուցք է, հիմնականում հանդիպում է ստորին ծնոտի մարմնի
շրջանում: Բնորոշվում է դանդաղ աճով, ծագում է ատամի արմատից, ձևավորում է տարբեր աստիճանի միներալիզացված ցեմենտանման հյուսվածք: Վերին ծնոտի շրջանում ցեմենտոմա դիտվում է հազվադեպ և այն կարող է աճել դեպի գանգի հիմքը:
💽 Կլինիկական ուսումնասիրությամբ հայտնաբերվում է վերին ծնոտի պինդ կոնսիստենցիայի անցավ, կլորավուն տեսքով, հստակ սահմաններով ձևախախտում: Նկատվում է դեմքի ձևախախտում, էկզոֆթալմ, քթային շնչառության խանգարում, կարող է նկատվել առատ քթային արյունահոսություն: Արմատական վիրահատությունից հետո հնարավոր է մի քանի տարի անց կրկնություն:
🔴 Ցեմենտոմայի ռենտգենաբանական և մակրոսկոպիկ պատկերներ⏬
➡️Ուռուցքի զարգացման սկզբնական փուլում հնարավոր է ռենտգենաբանորեն հայտնաբերել կապ գոյացության և ատամների արմատների միջև: Նման դեպքերում պերիօդոնտալ ճեղքը բացակայում է: Մեկ կամ մի քանի ատամների արմատները լինում են թերզարգացած, ինտիմ կապված ուռուցքի հետ: Վերջինս կարող է ունենալ բավականին պաճուճազարդ կառուցվածք, սակայն նրա ուրվագիծը լինում է բավականին հստակ: Ուռուցքի աճի սկզբնական շրջանում նրա ստվերը ունենում է միատարր կառուցվածք:
↪️ Ցեմենտոբլաստոմայի բուժման լավագույն տարբերակը ախտահարված ատամի հետ միասին նորագոյացության ամբողջական հեռացումն է։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
🕘 9:00-21:00
✅ Երկուշաբթի-շաբաթ
📞 011 440 224
📞 041 441 221
🔵 Ատամնաշարի վնասվածքների ախտորոշումը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել բժիշկների մոտ։
↪️Ատամի կոտրվածքը ատամի տրավմատիկ վնասվածքն է՝ նրա կարծր հյուսվածքների ամբողջականության խախտմամբ։
🔹Հաճախ կոտրվածքները ուղեկցվում են ուղղահայաց փոփոխություններով։
🤔Ի՞նչ տեսակի հետազոտթություն պետք է արվի ատամի վնասվածքը ախտորոշելու համար⏬
➡️Մեկ ատամի հիվանդությունների առավել ճշգրիտ ախտորոշման համար խորհուրդ ենք տալիս ընտրել ✔️4x4 կամ ✔️6x6 սեգմենտային CT։
🔝Նման պատկերների համար հասանելի է հատուկ էնդոդոնտիկ ռեժիմը: Այն թույլ է տալիս առավել մանրամասն ուսումնասիրել արմատներն ու արմատախողովակները ՝ շնորհիվ ✔️voxel size-ի իջեցման:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
🕘 9:00-21:00
✅ Երկուշաբթի-շաբաթ
📞 011 440 224
📞 041 441 221
🔵 Հոդերի անատոմիայի և բիոմեխանիկայի առանձնահատկությունները, պաթոլոգիաների մասին հակասական տեղեկատվությունը, ՔՍԾՀ-ի դիսֆունկցիա ունեցող պացիենտների ուղղորդման իրարից արմատապես տարբեր մեթոդները մասնագետների համար ստեղծում են բազմաթիվ խնդիրներ։
🔹Միևնույն ժամանակ, օրթոպանտոմոգրաֆիան (OPG) և ՔՍԾՀ-ի զոնոգրաֆիան երկար ժամանակ մնում էին ռենտգեն հետազոտության առավել մատչելի և տարածված մեթոդները:
🤷Սակայն դրանք 2D են և ունեն իրենց թերությունները:
🔎 Ի՞նչի մասին չպետք է մոռանալ` պացիենտին 2D հետազոտության ուղեգրելուց առաջ ՔՍԾՀ-ի դիագնոստիկայի համար և ի՞նչ առավելություններ ունի 3D հետազոտությունը⏬
↪️Օրթոպանտոմոգրաֆիան
Կատարվում է կծվածքի թիթեղով, ուստի հոդագլխիկները միշտ առաջ են շարժվելու:
↪️Վերին հոդային տարածությունը անորոշ կերպով տեսանելի է ոսկրային կառուցվածքների՝ իրար վրա ներդրվելու պատճառով:
↪️Արդյունքում մեթոդը հարմար է միայն հոդագլխիկի տեսանելի հատվածի լուրջ դեգեներատիվ փոփոխությունների ախտորոշման համար, այն բավարար տեղեկատվություն չի տալիս ճիշտ ախտորոշում տալու համար։
➡️ՔՍԾՀ-ի զոնոգրաֆիա
կատարվում է երկու դիրքով՝ բաց և փակ բերանով, հետևաբար, ախտորոշման ավելի շատ հնարավորություններ է տալիս, օրինակ՝ հիպերշարժունակության և սահքի սահմանափակման դեպքում։
➡️Վերին հոդային տարածության չափերը դեռևս չեն վիզուալիզացվում՝ այտոսկրի վերադրման պատճառով (բերանը փակ վիճակում)։
➡️Հոդագլխիկների դիրքը ճշգրիտ չէ, քանի որ հետազոտությունը կատարվում է 2 փուլով, և պացիենտի դիրքը կարող է փոխվել այդ ընթացքում։
🔝Կոնաձև ճառագայթային տոմոգրաֆիա
եռաչափ հետազոտություն՝ առանց պրոէկցիոն աղավաղումների, նույնիսկ պացիենտի ոչ ճիշտ դիրքավորման պարագայում:
🔝Թույլ է տալիս գնահատել ՔՍԾՀ-ի վիճակը բոլոր կողմերից և առանց 2D պատկերներին բնորոշ սումացիոն էֆեկտների:
🔝Հոդագլխիկը և հոդափոսիկը հստակորեն արտացոլվում են
💽ՔՍԾՀ -ի ոսկրային կառուցվածքների դիրքի և վիճակի գնահատումը կախված է միայն բժշկի՝ 💻CT viewer-ի հետ աշխատելու հմտությունից:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
🕘 9:00-21:00
✅ Երկուշաբթի-շաբաթ
📞 011 440 224
📞 041 441 221
🔵 Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան հնարավոր չէ պատկերացնել առանց ռենտգեն ախտորոշման։
🔹 Օրթոպանտոմոգրամման
(ատամնածնոտային հատվածի համայնապատկերային ռենտգեն-նկարահանում) ստոմատոլոգիայի ոլորտում մեծ նշանակություն ունեցող ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տեսակներից է:
Բուժման շատ տեսակներ անհնար է սկսել՝ առանց ախտորոշման այս մեթոդի:
🔹 Օրթոպանտոմոգրամման անհրաժեշտ է ⏬
✔️ատամների բուժման, պրոթեզավորման, օրթոդոնտիկ բուժման համար
✔️վիրաբուժության մեջ
✔️նույնիսկ ռինոլոգիայում, քանի որ սինուսային խոռոչների հետազոտման համար համայնապատկերն անգնահատելի է:
🏢 CT Scan
Համագործակցության համար զանգահարել 041-441-221 հեռախոսահամարով 👩🏻⚕️
📍Հասցե՝ Արշակունյաց 44
📲Հեռ: 011-440-224
041-441-221
⏺️Քունքստործնոտային հոդի CT-ի կարող են ուղեգրել հետևյալ մասնագետները 👇
☑ Ստոմատոլոգը
☑ Դիմածնոտային վիրաբույժը
☑ Վնասվածքաբանը
☑ Օրթոպեդը
☑ Օրթոդոնտը
☑ Ռևմատոլոգը, եթե կա արթրիտի կասկած
🤔Ե՞րբ է ցուցված Քունքստործնոտային հոդի CT-ն․
☑ Ուռուցքի կասկածի դեպքում
☑ Անոմալիայի դեպքում
☑ Տրավմաների դեպքում
☑ Արթրոզի կամ արթրիտի կասկածի դեպքում
☑ Հոդի դիսկի տեղաշարժի դեպքում
☑ Վիրաբուժական միջամտությունների ժամանակ
⏺️CT-ի միջոցով ստացված 3D պատկերի շնորհիվ մասնագետը հնարավորություն կունենա տեսնելու ⬇️
☑ Ոսկրային կառուցվածքի փոփոխությունները
☑ Հոդախախտերի առկայությունը
☑ Պաթոլոգիաների առկայությունը հենց հոդի ներսում
☑ Հետազոտվող հատվածում ուռուցքների և այլ նորագոյացությունների առկայությունը:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
🕘 9:00-21:00
✅ Երկուշաբթի-շաբաթ
📞 011 440 224
📞 041 441 221
🔵 Ատամծնոտային անոմալիաներ հանդիպում են հիվանդների մոտ 15,3%-ի մոտ։ Ստոմատոլոգիական հիվանդությունների շարքում դրանք երրորդ տեղն են զբաղեցնում կարիեսից և պարոդոնտիտից հետո։
▪ Ամենից հաճախ ատամծնոտային անոմալիաների զարգացում հանդիպում է խառը կծվածքի շրջանում գտնվող պացիենտների մոտ և նման պաթոլոգիան հատկապես վտանգավոր է դառնում ծնոտի հետագա ձևավորման համար մշտական ատամների ծկթման ժամանակ։
🖥️Կոնաձև ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիան հիանալի միջոց է ստոմատոլոգիական պաթոլոգիաներ ունեցող պացիենտին հետազոտելու համար և տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը⏬
✔️Ատամնաշարի փոխհարաբերությունը
✔️Ատամների պսակների և արմատների հանքայնացման աստիճանի հարաբերական որոշում, դրանց ձևավորումը և կաթնատամների արմատների ռեզորբցիայի փուլերը
✔️Ատամների սաղմի առկայությունը կամ դրանց բացակայությունը, ծնոտում դրանց դիրքի որոշում և ատամների ծկթման հեռանկարների որոշում։
💽 Մեր կլինիկայում տեղադրված գերժամանակակից 🔝 Acteon X-Mind Trium տոմոգրաֆը տալիս է բոլոր հնարավորությունները բարձրակարգ ախտորոշում իրականացնելու համար։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
🕘 9:00-21:00
✅ Երկուշաբթի-շաբաթ
📞 011-440-224
📞 041-441-221
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Telephone
Website
Address
Arshakunyac 44
Yerevan
Opening Hours
Monday | 09:00 - 21:00 |
Tuesday | 09:00 - 21:00 |
Wednesday | 09:00 - 21:00 |
Thursday | 09:00 - 21:00 |
Friday | 09:00 - 21:00 |
Saturday | 09:00 - 21:00 |
Sunday | 11:00 - 17:00 |
Margaryan 6/1
Yerevan
Բժիշկ դերմատո-կոսմետոլոգ Անվճար խորհրդատվություն Լազերային/ասեղային էպիլացիա Կոսմետոլոգիա
Դավթաշեն 1թաղամաս, 41շենք
Yerevan
� SHR /SSR IPL մազահեռացում �ND Yag laser ( տատուաժի և դաջվածքների հեռացում) �թարթիչի լիցք �տատուաժ (ունքերի, շուրթերի, աչքերի) �մաշկի խնամք
Красота и здоровье
Yerevan
#Էսթետ_կոսմետոլոգիա #Ներարկումներ (ֆիլլեր, բոտոքս) #Լիպոլիտիկ #Պապիլոմաների_հեռացում #Ասեղային_մազահեռացում #Հոնքերի_լամինացիա #Միկրոբլեյդինգ և #փոշեդրում #Ցելյուլիտի_ բուժում #Պիր...
Նոր Նորք 2-րդ նրբ. Մոլդովական 41/57 Ֆերթիլիթի Սենթր
Yerevan
Մանկաբարձ-Գինեկոլոգ, Ռեպրոդուկտոլոգ
Yerevan
Լավագույնը Ձեր մաշկի համար 🫧 Պաշտոնական ներկայացուցիչ 📍Առկա գրեթե բոլոր սուպերմարկետներում