Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers

The “Association of the Armenian Developers” is an NGO that was established in 2010 and has been actively operating since 2018.

The association brings together over four dozen member construction companies. «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին, ակտիվ գործունեություն սկսել է ծավալել 2018 թվականից: Ասոցիացիան միավորում է ավելի քան չորս տասնյակ անդամ կառուցապատող ընկերություններ:
Ասոցիացիայի գործուներության հիմնական նպատակներից են.

- ՀՀ տարածքում կառուցապատմամբ զբաղվո

Photos from Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers's post 14/06/2024

◻️Հունիսի 13-ին տեղի է ունեցել «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» (IFC Europe & Central Asia) համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներ:

💬Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը: Նա կարևորել է կանաչ շինարարության դերակատարությունը և վերջինիս ծավալների ավելացումը մեր երկրում՝ շեշտելով, որ բանկերի ներուժի կիրառումն այս գործընթացում մեծ է: Վերջիններս կարող են խթանել ու խրախուսել, որպեսզի կառուցապատողներն շահագրգռված լինեն կատարեն կանաչ, մաքուր և էկոլոգիապես անվտանգ կառուցապատման ծրագրեր:

❕Մասնագետներն իրենց ելույթներում ևս մեկ անգամ ընդգծել են, որ Հայաստանում արևային էներգիա ստեղծելու լայն հնարավորությունը էներգախնայողության ապահովման աշխատող մեխանիզմ կարող է ծառայել։

Նաև ընդգծվել է, որ, օրինակ, հարկերի օրենսդրական կարգավրոումները, արտոնությունների սահմանումը կարող է մեծապես նպաստել կանաչ կառույցների ավելացմանը, ինչն էլ իր հերթին կխթանի էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր ունենալուն:

Photos from Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers's post 11/06/2024

📝«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը և Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia-ն այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպասի ոլորտային խնդիրների բարձրաձայնմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։

💬 «Բանկային և կառուցապատման ոլորտներում փոխադարձ խորհրդատվությունները, ներդրումային միջավայրի համատեղ բարելավումը և գործակցության հարթակի ստեղծումը կողմերի երկխոսության կարևոր սկզբունքներն են»,-շեշտեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

💬 Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ հուշագիրը կնպաստի ոլորտում առաջընթացի նախադեպեր ստեղծելուն, հանդիպում-քննարկումների, դասընթացների, կոնֆերանսների, աշխատաժողովների կազմակերպմամբ նոր հաջողություններ գրանցելուն և պետական մարմիններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ որոշումներ կայացնելուն։

07/06/2024

📍EstateNews-ի անդրադարձը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի,
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ու
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպված «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով երկօրյա արտագնա աշխատաժողովին:

Մանրամասները` տեսանյութում: ⤵️

Photos from Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers's post 05/06/2024

ℹ️ Armenpress-ն անդրադարձել է նախօրեին Աղվերանում կայացած ՃՇՀԱՀ- ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպած «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն էր վերհանել ոլորտի մարտահրավերները, հիմնախնդիրները, մատնանշել զարգացման ուղիները և ստեղծել ոլորտի մասնակիցների համագործակցության բարելավման մեխանիզմներ։

💬 «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր ողջույնի խոսքում կարևորել է աշխատաժողովը, դրա շրջանակում նախատեսված հանդիպում-քննարկումները․

«Այս ամենը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնակիցներին իրականացնելու ինտերակտիվ քննարկումներ, առկա խնդիրների և դրանց համատեղ լուծումների վերաբերյալ, մեկտեղելու ջանքերը ոլորտի, հետևապես` երկրի տնտեսական զարգացման և հզորացման համար»:

🔗 Անդրադարձն ամբողջությամբ՝ https://bit.ly/3V9Aeer

22/05/2024

⁉️Եթե ցանկանում եք հիփոթեքային վարկով բնակարան գնել, բայց չեք կողմնորոշվում, թե որտե՞ղ, ինչպե՞ս և ե՞րբ, ապա այս հոլովակը հենց ձեզ համար է: ⤵️

17/05/2024

❓Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա ⤵️

15/05/2024

📊Պաշտոնական տվյալով 2023 թվականին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 24%-ով։ Նվազել են նաև օտարերկրյա քաղաքացիների գնած ու վաճառած անշարժ գույքի ցուցանիշները։

📉2023 թվականին օտարերկրացիների գնած անշարժ գույքի գործարքները նվազել են 15.6%-ով, իսկ վաճառքի գործարքները՝ 6%ով։ Այդուամենայնիվ, պարզվում է, որ հատկապես Երևանում գները շարունակել են բարձրանալ:

❓Ո՞րն է պատճառը. այս և ոլորտային մի շարք հարցերի շուրջ Հայաստանի Հանրային Ռադիոյի «Քո ձայնը» հաղորդման շրջանակում խոսել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը և Ասոցիացիայի անդամ Դավիթ Քոչարյանը:

Մանրամասները` տեսանյութում:⤵️

14/05/2024

☑️ «Երևանի Ձայնը»-ի հետ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը խոսել է այն խնդիրների մասին, որոնք իհայտ են եկել կառուցապատման ոլորտում Երևանի ավագանու վերջին որոշումներից հետո:

Հարցազրույցն ամբողջությամբ` ⤵️

Photos from Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers's post 17/04/2024

📌Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee-ի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ

💬«Ծանոթ լինելով դեռևս որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Ձեր մոտեցմանը՝ գիտական միտքը ծառայեցնել պրակտիկ գործունեությանը՝ լիահույս ենք, որ կոմիտեի հետ մինչ այս ձևավորված բարձր մակարդակի գործընկերությունը նոր լիցք կստանա։ Ասոցիացիան պատրաստ է համագործակցել ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Հանդիպման մանրամասները՝ bit.ly/49ISgZY

Անշարժ գույքի շուկայի միտումները, առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը 10/04/2024

❗️ Armenpress լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՀՀ կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանի, ասոցիացիայի անդամներ 1SQ GROUP ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանի և ArGo Realty / ԱրԳո Ռիելթի ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի մամուլի ասուլիսը։

ԹԵՄԱ- Անշարժ գույքի շուկայի միտումները, առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը։ ⤵️

Անշարժ գույքի շուկայի միտումները, առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը ARMENPRESS NEWS AGENCYՀետևեք մեզ Facebook - https://www.facebook.com/armenpressTelegram - https://t.me/armenpressԱրմենպրեսի պաշտոնական կայք - https://armenpr...

Photos from Investment Council of Armenia's post 05/04/2024

❗️ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

ℹ️ Դեռևս 2022 թվականին Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում։

Մանրամասները՝ ⤵️

30/03/2024

✨Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Բարօրություն, լավատեսություն, արևշատություն:

11/03/2024

🟪 Dignisi NEWS-ի հյուրն է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը ⤵️

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ասոցիացիայի վերջին տարիների ձեռքբերումներին, ոլորտային առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին:

08/03/2024

🪻Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում ենք գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ թե՛ անձնական կյանքում, թե՛ մասնագիտական գործունեությունում:

Այսօր բոլորս հայտնում ենք մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով. այն պետք է զգաք տարվա բոլոր օրերին:

Թո՛ղ արևոտ այս օրը լույս և հաջողություններ բերի բոլորի ընտանիքներին:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ

05/03/2024

💪Կառուցապատողների հայկական ասոցիացիան այսուհետ կիրականացնի բնակելի շենքերի և դրանց նախագծերի դասակարգում (սերտիֆիկացիա)

🏗️Ասոցիաիցիան, որպես հանրապետությունում գործող շուրջ հինգ տասնյակ կառուցապատող ընկերությունները միավորող հասարակական կազմակերպություն, նախաձեռնել և կյանքի է կոչել իր անդամ կառուցապատող ընկերությունների կողմից ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի և դրանց նախագծերի դասակարգման որոշման/հաշվարկման ընթացակարգեր` նպատակ ունենալով նպաստելու և խրախուսելու այդ շենքերի համապատասխանությունը անվտանգության, ինժեներական կոմունալ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, հարմարավետության, սպասարկման ու կառավարման համար ներկայացվող լավագույն չափանիշներին:

📝Ասոցիացիայի կողմից այս համատեքստում մշակվել և ներդրվել են բնակելի շենքերի սերտիֆիկացման համակարգի (CADA Certification) մի շարք ուղեցույց-ընթացակարգեր, որոնց առանցքում այնպիսի չափանիշներ են, ինչպիսիք են անվտանգությունը, հուսալիությունը, կայունությունը, հարմարավետությունն ու թափանցիկությունը:

🔷Կառուցապատող կազմակերպությունները ևս Ասոցիացիայի կողմից կստանան որոշակի դասակարգում, որի գնահատումն իրականացվելու է այդ կազմակերպությունների գործունեության ֆինանսական կայունության, թափանցիկության, կառուցապատման ոլորտում ունեցած փորձառության, սեփական կապիտալի չափի, դատական վարույթների առկայության կամ բացակայության հիման վրա:

ℹ️Սերտիֆիկացման գործընթացի մանրամասներին, առանձնացված դասակարգումներին և դրանց ներկայացվող պահանջներին, չափորոշիչներին և բուն սերտիֆիկացման գործընթացին վերաբերող մանրամասներին կորղ եք ծանոթանալ անցում կատարելով այս հղումով` https://shorturl.at/gnouV :

04/03/2024

❓Գնորդն ինչի՞ն ուշադրություն դարձնի տուն գնելիս. հարցի պատասխանն ու այլ ոլորտային մանրամասները Dignisiի տաղավարում ներկայացնում է Ասոցիացիայի խորհրդի անդամ, «ArtCompany» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը⤵️

27/02/2024

🔲Օրեր առաջ ոլորտի փորձագետներն Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ բարձրաձայնեցին այն գլխավոր մարտահրավերները, որոնց առջև ներկայումս կանգնած է շինարարության ոլորտը:

Կառուցապատողների և ոլորտի մասնագետների մտահոգությունների, կատարած առաջարկների և պետական կառույցների դիրքորոշման մասին Զարկերակ Լրատվականը զրուցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ shorturl.at/oAGY1

22/02/2024

«…այն ընտանիքներին, որոնք 800000–ից 1 մլն, դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու». Արմեն Սաքապետոյան

5 TV Channel / 5-րդ ալիքի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին ⤵️

21/02/2024

📌«Ինքնաթիռը վարէջք կատարելու է, սակայն, մեր կանխատեսումներով, բացառված չէ, որ լինեն տուժած վարէջք կատարողներ». Գուրգեն Գրիգորյան

Էպիկենտրոնի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին ⤵️

21/02/2024

Ժամը լրատվականի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին ⤵️

20/02/2024

Լուրերի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումներին, որի ընթացքում նաև հանդես են եկել ասոցիացիայի նախագահը, խորհրդի անդամները:

Լսումներին այլ լրատվամիջոցների անդրադարձը ստորև ⤵️

✅NEWS.am
rb.gy/qw1wq1
rb.gy/rlgm2y
rb.gy/dwdir0

✅Panorama.am
shorturl.at/noyEZ
rb.gy/e9elbo
rb.gy/791six

✅ Aysor.am
shorturl.at/lH489

✅MediaHub.am
rb.gy/yxavpn
rb.gy/nhg9gd
rb.gy/5jnss8

✅Sputnik Արմենիա
shorturl.at/glvwM

✅Tert.am
shorturl.at/bkuAB

15/02/2024

💬…ՀՀ-ն շուրջ 80-85 միլիոն քմ բազմաբնակարան բնակելի շենքերի ֆոնդ ունի. «Որպեսզի մենք ամբողջ ֆոնդը 100 տարվա ընթացքում թարմացնենք, այսինքն՝ գոնե տարին մեկ տոկոսի չափով ռենովացվի՝ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետությունում տեղի ունենա տարեկան նոր բնակֆոնդի շահագործման հանձնում՝ մոտավորապես 700 հազար քմ: Մեզ մոտ դրան մոտ թիվ արձանագրվել է 2007-08 թվականներին, դրանից հետո կտրուկ նվազում է տեղի ունեցել: Մենք այս վերջին երկու-երեք տարիներին հասնում ենք այդ կետին, այսինքն՝ տարեկան շահագործման է հանձնվում 600-800 հազար քմ բնակֆոնդ, դրա նախադրյալները 2016 թվականից մեկնարկած եկամտահարկի վերադարձի ծրագիրն է եղել, ինչը նշանակում է՝ մենք շատ հետ ենք թեկուզ այդ 100 տարվա իմաստով ռենովացնելուց». Արմեն Սաքապետոյան

Զարկերակ Լրատվականի անդրադարձը հին բնակֆոնդի նորացման խնդրին ➡️ bit.ly/3UC6yYH

12/02/2024

2029 թվականից եկամտահարկի վերադարձից կարող են օգտվել միայն սահմանամերձները. Լուրերի անդրադարձը⤵️

27/01/2024

🟥 Լուրերի անդրադարձը շինարարական ընկերությունների լիցենզավորման պահանջների խստացմանը ⤵️

25/01/2024

🔲Aliq Media Armenia/Ալիք մեդիա Հայաստանի մեր գործընկերը ևս անդրադարձել է այն հարցին, թե ինչի՞ կհանգեցնի եկամտահարկի վերադարձի դադարեցումը:

💬 Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշում է. «Քաղաքաշինությունը տնտեսության լոկոմոտիվ ճյուղ է և շղթայական կապով ապահովում է տնտեսության մյուս ճյուղերի ակտիվ շարժը։ Կառուցապատմանն առնչվող տնտեսության մյուս ճյուղերը ևս անկում են ապրելու»:

💬 «Այս տարին պայմանական անվանել ենք «սեւ ուրբաթի» տարի, երբ բոլորը գնում են կատարելու, որ հասցնեն օգտվել դեռ գործող օրենքի հնարավորությունից։ Արդյունքում գները կմնան կայուն, հնարավոր է՝ մրցակցության պատճառով որոշակի նվազեցում էլ լինի։ 2025-ին արդեն կարող են առաջանալ խնդիրներ»,-հարցազրույցի ժամանակ նշում է Ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/3vSYecQ

25/01/2024

💬«Մենք չենք տեսնում երկարաժամկետ քաղաքականություն կառուցապատման կամ քաղաքաշինության ոլորտում. սա ամենամեծ խնդիրն է». Արմեն Սաքապետոյան

Էպիկենտրոնի անդրադարձը կառուցապատման ոլորտում և անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին ⤵️

24/01/2024

Ժամը լրատվականի անդրադարձը կառուցապատողների համար տեղական տուրքի ու վճարների դրույքաչափերի բարձրացմանը ⤵️

10/01/2024

🔷«Հայաստանում ընթացող ակտիվ բնակարանաշինությունը դեռևս չի կարող հին և մաշված բնակֆոնդին ամբողջությամբ փոխարինել։

Փոխարինման համար անհրաժեշտ է տարեկան կատաել 1 մլն-ից ավելի կառուցապատում, սակայն այդ թիվը դեռևս 600-700 հարյուր հազար է»․Արմեն Սաքապետոյան ⤵️

08/01/2024

🔵 168 Hours-ի հետ զրույցում Ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն անդրադարձել է կառավարության կողմից եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու հնարավորության ամբողջությամբ վերացման մտադրությանը և դրա հետևանքներին:

05/01/2024

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Մեզ և ձեզ մեծ ավետիս:

Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։

Want your business to be the top-listed Realtor/realty Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

📍EstateNews-ի անդրադարձը Աղվերանում տեղի ունեցած աշխատաժողովին:
Եթե ցանկանում եք հիփոթեքային վարկով բնակարան գնել, բայց չեք կողմնորոշվում, թե որտե՞ղ, ինչպե՞ս և ե՞րբ, ապա այս հոլովակը հ...
«Երևանի Ձայնը»/Գուրգեն Գրիգորյան
«Քո ձայնը»/Արմեն Սաքապետոյան, Դավիթ Քոչարյան
🟪 DIGNISI NEWS-ի հյուրն է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը ⤵️
❓Գնորդն ինչի՞ն ուշադրություն դարձնի տուն գնելիս:
5-րդ ալիքի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին
Էպիկենտրոնի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին
Ժամը լրատվականի անդրադարձը երեկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին ⤵️
Լուրերի անդրադարձը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումներին
2029թ.-ից եկամտահարկի վերադարձից կարող են օգտվել միայն սահմանամերձները. Լուրերի անդրադարձը⤵️
🟥 Լուրերի անդրադարձը շինարարական ընկերությունների լիցենզավորման պահանջների խստացմանը ⤵️

Address


Tsitsernakaberd Highway, 8/3
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00
Other Real Estate Developers in Yerevan (show all)
Armani  Erebuni Multifunctional Complex Armani Erebuni Multifunctional Complex
Erebuni 2/1
Yerevan, 41

-Կառուցապատող՝ ՄՈՒՇ-ՄԷԴԱ ՍՊԸ -Հասցե՝ Երևան, էրեբունի 2/1 և 2/2 -Նախագծող՝ ԳՐԻՆ ԿԱՍԱ ՍՊԸ

Քանաքեռ բնակելի համալիր / Qanaqer Residential Complex Քանաքեռ բնակելի համալիր / Qanaqer Residential Complex
Մելիք Մելիքյան 2/1
Yerevan

🏙️ 4 բնակելի շենքեր 10,12,14,16 հարկ 🏡 384 բնակարան 🚙 288 ստ?

Այգեձոր բնակելի շենք / Aygedzor residential building Այգեձոր բնակելի շենք / Aygedzor residential building
David Anhaght 11/12
Yerevan, 0014

Նախագիծը տարբերվում է իր արդյունավետ ճարտարապետական ?

Նոր Երևան Թաղամաս/ Nor Yerevan District Նոր Երևան Թաղամաս/ Nor Yerevan District
Arno Babajanyan 42/5
Yerevan

ML Mining ընկերության կողմից կառուցվող բազմաբնակելի համալիր

Almast Residence / Ալմաստ Ռեզիդենս Almast Residence / Ալմաստ Ռեզիդենս
Yerevan

№1 Developer in Yerevan "Elite Group" presents its new project "Almast Residence".

Shushi Palace RC Shushi Palace RC
Նազարբեկյան 44\13
Yerevan, 0078

Բազմաբնակարանային համալիր Աջափնյակում՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով։ Վաճառքի բացառիկ իրավունք՝ RED Invest Group

Green View / Գրին Վյու Green View / Գրին Վյու
Avan, Khudyakov 1/8
Yerevan

Կանաչ գոտիների առկայությունն անվիճելի առավելություն ?

Avan Towers / Ավան Թաուերս Avan Towers / Ավան Թաուերս
Աճառյան 53
Yerevan, 0208

Բարի գալուստ Ավան Թաուերս (Avan Towers) միկրոշրջանի պաշտոնական էջ։

Leveloft Residence Leveloft Residence
2/1 Acharyan Street
Yerevan, 0040

Նորակառույց ֆունկցիոնալ թաղամաս Ավանում

Հյուսիսային Փայլ Բնակելի Համալիր/North Shine Residential Complex Հյուսիսային Փայլ Բնակելի Համալիր/North Shine Residential Complex
Հրաչյա Աճառյան 42/5
Yerevan

Լուսավոր, ընդարձակ և մատչելի բնակարաններ՝ Երևանի Ավան թաղամասում:

Այգիներ Բնակելի Պրեմիում Համալիր/ Ayginer Residential Premium Complex Այգիներ Բնակելի Պրեմիում Համալիր/ Ayginer Residential Premium Complex
Արշակունյաց 9/2
Yerevan

ML Mining ընկերության կողմից կառուցվող բազմաբնակելի համալիր

Stone Development Stone Development
15/4 Vardanants Str
Yerevan, 0010

Projection, construction and management of residential and commercial real estate.