LSA Law Firm

Մենք մատուցում ենք իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

03/06/2024

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵՑ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴ Ա.Դ.-ԻՆ՝ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԵՐՍ ՀՆՉԵՑՎԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Վերջերս հրապարակել էինք «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանների պաշտպանության ներքո գտնվող մեղադրյալ Ա.Դ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախադեպը չունեցող մի իրավիճակ (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0g6ngyS9XHnRMcQhBy98TTb3qbVzFYwpGeJUnMjcwTB5C2QsiK22oT3i3QVSM73Dwl&id=100062815863997), որում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, անտեսելով գործում առկա բազմաթիվ խնդիրները, բավարարել էր մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը:
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր Լ.Ալավերդյան) բավարարել է պաշտպաններ Գուրգեն Ներսիսյանի և Արսեն Սարդարյանի հատուկ վերանայման բողոքը և մեղադրյալին ազատել կալանքից՝ այդպիսով արձանագրելով, որ բացակայում էր մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը՝ երկարաձգումը համարելով ոչ իրավաչափ:
Պաշտպանական թիմին մնաց համոզելու մեղադրանքի կողմին, որ Ա.Դ.-ն շարունակվում է հետապնդվել մի արարքի համար, որում ակնհայտորեն բացակայում է հանցակազմը: Հուսանք, որ խառնաշփոթի վերածված այս քրեական վարույթով հերթական հաջողությունը իրեն երկար սպասել չի տա և մինչդատական վարույթի օրինականությունն ապահովող դատախազությունը կընդունի մեղադրյալին մեղսագրված առանձնապես ծանր հանցանքի անհիմն ու չապացուցված լինելը:

01/06/2024

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՎ ՀՈՒԶԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը խիստ անընդունելի ու պարսավելի երևույթներ են, բայց միայն այդ բացասական գնահատականը բավարար չէ անձին կալանավորելու և կալանքի տակ պահելու համար: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ երևույթին տրվող համընդհանուր գնահատականը հաճախ իր անառարկելի ազդեցությունն է ունենում ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի գործողությունների ու որոշումների վրա:
Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող մեր վստահորդ՝ 2020թ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից բռնի տեղահանված Վ.Ս.-ն կալանքի տակ է 2024թ. ապրիլի 6-ից: Նախաքննական մարմինը դատարան էր ներկայացրել մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որի քննարկման ժամանակ պաշտպանության կողմը նախ ստիպված էր հաղթահարելու արարքի հանրային պարսավելիության ծանրությունը, իսկ հետո դատարանին համոզելու նախաքննական մարմնի կողմից ներկայացված հիմնավորումների անբավարար և կալանավորման ոչ անհրաժեշտ լինելը:
Գնահատելի է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Մ.Մելքոնյան) միջնորդությունը քննարկելիս կարողացավ օբյեկտիվորեն զերծ մնալ անընդհատ հրամցվող՝ երևույթի զգացմունքայնությունից ու հանրապարսավելիությունից, և եզրահանգեց, որ բացակայում է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունն ու նպատակը՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին ազատ արձակելով կալանքից:
Արդարադատությունը պետք է զերծ լինի իրավական հիմքեր չպարունակող հուզականությունից և հուզական ակնկալիքներից:

Արդարացման ակտ ՍԻՆԵՐՋԻԻ գործով 24/05/2024

Արդարացման ակտ ՍԻՆԵՐՋԻԻ գործով⚖️

Արդարացման ակտ ՍԻՆԵՐՋԻԻ գործով Մեր վստահորդ Ա.Ղ.-ին 24.01.2024թ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյանների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու միջոց....

Պաշտոնականից բացի այլ վարկած չի քննվում․ զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալները տուժողների հետ համակարծիք են - Հայաստանի Հան 09/05/2024

Զինվորական կացարանի հրդեհի ու 15 զինծառայողի մահվան հայտնի դեպքի շուրջ օբյեկտիվ մտահոգությունները չեն դադարում երկուստեք՝ ոչ տուժող կողմում, ոչ պաշտպանության: Հայաստանի Հանրային ռադիոյին որոշ խնդիրներ է ներկայացրել նաև հիշյալ քրեական գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտպան՝ «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն ներսիսյանը:

Պաշտոնականից բացի այլ վարկած չի քննվում․ զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալները տուժողների հետ համակարծիք են - Հայաստանի Հան Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով քննությունը չի բավարարում ո՛չ տուժող, ո՛չ մեղադրվող կո

Փաստաբան Արսեն Սարդարյանը Factor.am քննարկման ընթացքում խոսել է անկախ դատական համակարգ ունենալու կարևորության մասին 07/05/2024

📌Փաստաբան Արսեն Սարդարյանը Factor.am քննարկման ընթացքում խոսել է անկախ դատական համակարգ ունենալու կարևորության մասին Arsen Sardaryan

Փաստաբան Արսեն Սարդարյանը Factor.am քննարկման ընթացքում խոսել է անկախ դատական համակարգ ունենալու կարևորության մասին Փաստաբան Արսեն Սարդարյանը Factor.am քննարկման ընթացքում խոսել է անկախ դատական համակարգ ունենալու կարևորության մասին:: https://www.youtube.com/watch?v=eFJrRAnP32s:

03/05/2024

⚖️Մեր փաստաբանական թիմը համալրել է նոր գործընկեր, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան` Անդրանիկ Մնացականյանը:
⚖️Վերջինս տասնհինգ տարի աշխատել է դատական համակարգում, հիմնականում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում:
⚖️2017-ից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:
⚖️Վստահ ենք, որ այս ոլորտում Անդրանիկ Մնացականյանի ունեցած խորը մասնագիտական գիտելիքներն ու հարուստ փորձը կնպաստի մեր հաճախորդների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

26/04/2024

ԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔ

Վերջերս ականատեսը եղանք դատախազա-քննչական պրակտիկայում երևի նախադեպը չունեցող մի դեպքի, որը առաջին հայացքից գուցե ընդամենը զավեշտալի կամ ծիծաղաշարժ թվա, բայց իրականում հիմքում լուրջ համակարգային խնդիրներ ու մտահոգիչ հարցեր է պարունակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթներից մեկով՝
- Քննիչը որոշում էր կայացրել մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելու մասին, որի իրավաչափությունը հաստատելու համար միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ Ընդհանուր իրավասության դատարան),
- Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր միջնորդության կապակցության վարույթ հարուցելը, պատճառաբանելով, որ արարքը, որը քննվում է, կոռուպցիոն բնույթի է և միջնորդությունը պետք էր հասցեագրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանին,
- Դատախազությունը հիշյալ որոշումը չի բողոքարկել, քննչական ենթակայությունը փոխելու հարց չի քննարկել, իսկ քննիչը նոր որոշում է կայացրել մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելու մասին և դրա իրավաչափությունը հաստատելու միջնորդություն է հասցեագրել այս անգամ արդեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանին,
- ՀՀ հակակոռուպցիոն դատարանը միջնորդության կապակցությամբ հարուցել է վարույթ և քննարկել այն,
- Դատախազությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը նույնպես չի վիճարկել,
- Վարույթն իրականացնող՝ քննչական կոմիտեի քննիչը 19.04.2024թ. Ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը դատարանը քննարկել ու բավարարել է:
Հատկանշական է, որ քրեական վարույթի ողջ ընթացքում մեղադրյալի մեղադրանքի փոփոխություն չի եղել և վերը թվարկված իրադարձությունները տեղի են ունեցել նույն մեղադրանքի պայմաններում:
Այսպիսով, քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող միևնույն գործով դատական երաշխիքների փուլում ծագող հարցեր են քննարկվել ինչպես Ընդհանուր իրավասության, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների կողմից, նրանց ընդունած որոշումներից որևէ մեկը դատախազության կողմից չի բողոքարկվել, թեև դրանցից մեկը միանշանակ անօրինական է: Որևէ մեկին բացարձակ չի հետաքրքրել նաև քննչական ենթակայության հարցը: Հարկ ենք համարում շեշտել, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս այդ հարցերը անհետաքրքիր էին նաև Ընդհանուր իրավասության դատարանին:
Այս ամենին զուգահեռ ունենք կալանքի տակ գտնվող անձ, ում արգելանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դատարանի որոշումը զարմանալի էր նույնիսկ վարույթին ներգրավված հանրային սուբյեկտների համար: Բարեբախտաբար գոյություն ունի վերաքննիչ դատարան, որը ունի հատուկ վերանայման բողոքի քննության շրջանակում անձի խախտված իրավունքները վերականգնելու և պաշտպանելու հնարավորություն:

25/04/2024

ՄԵՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՍՏԱՑԱՎ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ 40 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ դատաիրավական պրակտիկայում աստիճանաբար ձևավորվել է կայուն պրակտիկա՝ քրեական վարույթով արդարացված անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Մոտ երկու տարի առաջ քրեական գործով արդարացված մեր վստահորդ Ռ.Փ.-ն շուրջ 40 օր գտնվել էր կալանքի տակ, մի քանի ամիս կիրառվել էր խափանման միջոց բացակայելու արգելքը, բացի դրանցից՝ նրա տանը կատարվել էր նաև խուզարկություն՝ այդ կերպ սահմանափակելով բնակարանի անձեռնմխելիության նրա իրավունքը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, Ռ.Փ.-ի խախտված իրավունքների վերականգնման համար որպես փոխհատուցում որոշել է ՀՀ-ից բռնագանձել 1.100.000 ՀՀ դրամ (տես քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45347/02/21): Հատկանշական է, որ դատարանը դրամական փոխհատուցում է սահմանել նաև անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմամբ պատճառած վնասի համար:
Շնորհակալություն դատավոր Տիգրան Գրիգորյանին՝ քրեական վարույթներով անձի խախտված իրավունքների վերականգնման պրակտիկայի զարգացման գործում արժեքավոր ներդրում կատարելու համար:

25/04/2024

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՆԽՈՑԵԼԻ ՊԱՀԵԼ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԿՏԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

LSA փաստաբանական գրասենյակի հերթական հաղթանակը քաղաքացիական գործով էր: Մեր վստահորդը կտակի հիման վրա ստացել էր ժառանգություն, մինչդեռ մի խումբ ժառանգներ դատարան ներկայացված հայցով նախաձեռնեցին կտակի օրինականությունը վիճարկող գործընթաց: Փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի գրագետ ներկայացուցչության շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժեց հայցվոր կողմի հայցը՝ այդ կերպ պաշտպանելով մեր վստահորդի՝ օրինական կարգով ստացված ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9811/02/22):
Շնորհակալություն դատավոր Ավագ Գաբրիելյանին օրինակելի դատավարության և արդարացի դատական ակտ կայացնելու համար:

25/04/2024

ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԸ

Օրեր առաջ մեր վստահորդ Ա.Ղ.-ն, ով մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ (առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգություն և իրացում) փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի ջանքերի շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել: Դատարանը կարևոր նշանակություն է տվել մեղադրյալի առողջական վիճակին՝ պատասխանատու մոտեցում ցուցաբերելով մեղադրյալի կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականության պատշաճ ապահովմանը:
Շնորհակալություն ենք հայտնում դատավոր Արտուշ Գաբրիելյանին արդարացի և մարդասիրական որոշման համար:

23/04/2024

ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԻՐԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻՆ

Կալանքը խափանման միջոց է, որը մինչդատական վարույթում ընտրվում է քննիչի միջնորդությամբ՝ դատարանի որոշմամբ: Անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման հանգեցնող այս խափանման միջոցը ընտրում է դատարանը, քանի որ նման իրավիճակում գործ ունենք անձի սահմանադրական իրավունքների հետ, ինչը ենթադրում է դատարանի կողմից խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման համար նշանակություն ունեցող բոլոր հարցերի մանրակրկիտ հետազոտություն:
Վերջերս դատարանը քննարկել էր մեր վստահորդ Ա.Դ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը և բավարարել այն, սակայն այդ գործով գոյություն ունեին մի շարք ուշագրավ հանգամանքներ, որոնց պարագայում անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը մեղմ ասած տարակուսանք էր առաջացնում:
Դատարանը միջնորդությունը բավարարել է այն պայմաններում, երբ՝
- գրեթե չորս ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննիչը չէր հարցաքննել մեղադրյալի նախկին աշխատավայրի աշխատակիցներին և հերթական անգամ հայտարարել էր, որ պետք է հարցաքննվեն անձինք, որոնց վրա մեղադրյալը կարող է ազդել,
- հափշտակության մեջ մեղադրվող անձը միջնորդություն էր ներկայացրել քննիչին՝ ուղիղ մատնանշելով այն գումարի տեղը, որի հափշտակության մեջ մեղադրվում է, սակայն ավելի քան երկու ամիս այդ միջնորդությամբ ներկայացված վարութային գործողություններից որևէ մեկը լիարժեքորեն չէր կատարվել,
- քննիչը դատարանում բառացի հայտարարել էր, որ մեղադրյալին մեղսագրված՝ վճարահաշվարկային փաստաթուղթը՝ վճարման հանձնարարականը մեղադրյալը բանկ չէր ներկայացրել և նման նպատակ չուներ, ինչը բացառում է տվյալ հանցագործության դեպքն առհասարակ, սակայն դատարանը բացարձակապես ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին և առանձնապես ծանր հանցանքի կատարմանն մեղադրյալի առնչությունը ճանաչել է հաստատված (հիմնավոր կասկած),
- 2023թ. սեպտեմբեր ամսից նախաձեռնված քրեական վարույթով, որից գրեթե չորս ամիս է մեղադրյալը արգելանքի տակ է, քննիչին չի հաջողվել պարզել՝ կոնկրետ բանկում բանկային հաշվի սպասարկման հետ կապված անվտանգության ինչպիսի երաշխիքներ են գործում, որովհետև քննիչը կարծում է, թե դա բանկային գաղտնիք է,
- Գրեթե չորս ամիս է որևէ կերպ չի հաջողվում մեղադրյալի գույքի վրա արգելանք դնելը, այդ թվում պաշտպանության կողմի միջնորդությամբ ու խնդրանքով (ներկայացվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը կրկնակի անգամ գերազանցող արժեք ունեցող գույք), քանի որ մեղադրանքի կողմին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե որ դատարանը պետք է քննարկի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը:
Վերը թվարկվածների պայմաններում դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է քնիչի միջնորդությունը և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամսով՝ հաստատված համարելով և հիմնավոր կասկածը, և պատշաճ ջանասիրությունը և խափանման միջոց կիրառելու իրավաչափության մյուս պայմանները:
Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն են առաջացնում դատական համակարգի նկատմամբ, հետևաբար բացի դրականը ներկայացնելուց, պետք է բարձրաձայնել նաև այսպիսինները, որպեսզի դատական համակարգը ունենա ամբողջական պատկերը տեսնելու հնարավորություն:

22/04/2024

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՅՑԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅՑՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԳՈՐԾԻՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝
«5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`
1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:»:
Քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիշյալ կարգավորումներն ունեն կանխարգելիչ նպատակ: Այդ կերպ օրենսդիրը փորձել է ապահովել, որ նախքան դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելը պատասխանող կողմը իրազեկված չլինի իր դեմ ներկայացված պահանջի մասին և չձեռնարկի քայլեր, որոնք կարող են վերացնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման նպատակը:
Գործնականում, երբ հայցադիմում է ներկայացվում դատարան, այդ մասին համապատասխան տեղեկություններ են մուտքագրվում datalex.am կայքի համապատասխան բաժիններում: Այդ տեղեկությունները մուտքագրվում են նաև այն ժամանակ, երբ հայցվորը դատարան էր ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:
Դատարան հայց ներկայացվելու դեպքում ի սկզբանե դատական տեղեկատվական համակարգ են մուտքագրվում հետևյալ նվազագույն տվյալները՝
1. Հայցվորի տվյալները,
2. Պատասխանողի տվյալները,
3. Հայցապահանջը,
4. Մուծված պետական տուրքի չափը,
5. Հայցադիմում ներկայացելու օրը, ամիսը, տարեթիվը,
6. Դատարանի անվանումը և դատավորի անունը, ազգանունը,
7. Գործը դատավորին մակագրելու օրը, ամիսը, տարեթիվը,
8. Ներկայացուցիչների տվյալները:
Այսպիսով, հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն պարունակող քաղաքացիական հայցերի դեպքում, նախքան դատարանի կողմից նշված միջնորդությունների առնչությամբ որոշում ընդունելը և դրա բողոքարկման արդյունքները հրապարակվելը, datalex.am կայքում հրապարակվում են տեղեկությունների մի այնպիսի ծավալ, որոնք ողջամտորեն կարող են պատասխանող կողմին հնարավորություն տալ պատկերացնելու իր դեմ ներկայացված պահանջի բովանդակությունը և ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են անիմաստ դարձնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավական այս գործիքը:
Վերոգրյալի առնչությամբ մեր կողմից գրավոր առաջարկ էր ներկայացվել ինչպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, այնպես էլ բարձրագույն դատական խորհրդի նախագահին, սակայն գործընթացում փոփոխություն այդպես էլ չի նկատվել:
Մեկ անգամ ևս պատասխանատու անձանց ուշադրությունն ենք հրավիրում բարձրացված խնդրին՝ հույս ունենալով, որ այն լուծում կստանա: Ներկա պրակտիկ մոտեցումը կտրուկ նվազեցնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ հայցվորի իրավունքների պաշտպանության այդ գործիքի իրավական արժեքը, ինչն անթույլատրելի է և ինչպիսի մոտեցումը շտապ վերանայման կարիք ունի:

LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյան

15/04/2024

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ Է

Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք
էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի էական հանգամանքների պարզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ, քննիչի որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, ով քննիչի վարութային ակտը ճանաչել է օրինական ու հիմնավորված։ Եթե առաջին որոշմանը մոտեցել էինք ըմբռնումով ու բողոքարկել էինք հսկող դատախազին, ապա երկրորդն անակընկալ էր բառի բուն իմաստով։ Տարօրինակ ու զարմանալի էր, որ նույնիսկ հսկող դատախազը այն կարծիքին է, որ որոշակի հանգամանքներ պարզելուց հետո միայն քննիչը կարող է որոշել՝ հարցաքննե՞լ ցուցմունք տալու ցանկություն հայտնած մեղադրյալին, թե ոչ։ Ինչևէ, ստիպված ենք այս պարզագույն
հարցով բողոք բերել հսկող դատախազի վերադասին, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա իրացնելու պաշտպանության այս պարզագույն իրավունքը։
Իսկ իրականում ցուցմունք տալը մեղադրյալի անվերապահ իրավունքն է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ մեկի ցանկությամբ, հայեցողությամբ կամ առավել ևս քմահաճույքով, դրա համար քննիչին ընդամենը պետք է ողջամիտ ժամկետ՝ հարցաքննությունը կազմակերպելու համար։ Ցուցմունք տալը նաև մեղադրյալի պաշտպանության միջոցներից է, որի իրացումը խոչընդոտելը կամ ապօրինաբար հարցաքննությունը չկազմակերպելը կամ ապօրինաբար այդ իրավունքի իրացումը
հետաձգելը պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանում ենք, որ մեղադրյալին հարցաքննելը մեղադրանքի կողմի համար երբեմն կարող է մեղադրանքի փլուզում արժենալ, բայց այս դեպքում պետք է գիտակցել ու ընդունել, որ խնդիրը ամենևին մեղադրյալի իրավունքների իրացման դատավարական հնարավորությունը չէ, իսկ խնդրի լուծման ճանապարհը՝ այդ իրավունքը ճնշելը կամ խեղդելը։ Դրանք անօրինականության ժամանակավոր կամ միջանկյալ դրսևորումներ են, որոնց արդյունքում ձեռք բերված
դատավարական արդյունքները վաղ թե ուշ փլուզվելու կամ հօդս են ցնդելու։
Հուսով ենք վերադասության կարգով բերված բողոքի քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը վերջ կդնի այս ապօրինի մոտեցմանը և այդ հարցում պրակտիկան
կհամապատասխանեցնի գործող իրավակարգավորումներին։

«Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նկատմամբ քրեական վարույթը կարճվեց 12/04/2024

Փաստաբանական աշխատանքի կարևորագույն ուղղություններից է մինչդատական վարույթում արդյունավետ մրցակցության ապահովումը...

«Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նկատմամբ քրեական վարույթը կարճվեց⚖️

«Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նկատմամբ քրեական վարույթը կարճվեց Հայտնում ենք, որ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց ՀՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց առնչվող իբր առերևույթ հացագործության կապակցությամբ հարուցված թիվ 62266422 քրե...

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդ Ա.Շ.-ի նկատմամբ քրեական վարույթը կարճվեց արդարացման հիմքով 10/04/2024

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդ Ա.Շ.-ի նկատմամբ քրեական վարույթը կարճվեց արդարացման հիմքով⚖️

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդ Ա.Շ.-ի նկատմամբ քրեական վարույթը կարճվեց արդարացման հիմքով : Մեր ընկերության փաստաբան Էդգար Այվազյանի ջանքերով ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող մեր վստահորդ Ա.Շ.-ի նկատմամբ նախաձեռնաված քրեական վարույթը կարճվե....

Ինչով է պայմանավորված կրիմինալի աճը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում 08/04/2024

ՓԱՍՏԱԲԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ IRAVUNQ.COM-Ի ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 2022-2023ԹԹ. ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչով է պայմանավորված կրիմինալի աճը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 666 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054...

Դատարանը մեր վստահորդ Ա.Պ.-ի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը 29/03/2024

Դատարանը կիրառեց տնային կալանք խափանման միջոցը մեր վստահորդ Ա.Պ.-ի նկատմամբ ⚖️

Դատարանը մեր վստահորդ Ա.Պ.-ի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ, ծանր հանցագործության մեջ մեղադրվող...

Դատարանը մերժեց «ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ» գործով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վարչության պետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մի 28/03/2024

Դատարանը մերժեց «ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ» գործով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վարչության պետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը⚖️

Դատարանը մերժեց «ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ» գործով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վարչության պետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մի LSA փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույ....

LSA գրասենյակի հերթական հաղթանակը 27/03/2024

LSA գրասենյակի հերթական հաղթանակը ⚖️

LSA գրասենյակի հերթական հաղթանակը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ, կեղծ անձնագի....

25/03/2024

ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Մեր վստահորդ Պ.Մ-ն մեղադրվում է խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական փաստաթղթերի կեղծման մեջ և քրեական հետապնդում հարուցելու պահից նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 16.03.2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Պ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Մասիս Մելքոնյան) 19.03.2024թ. որոշմամբ մերժվել էր՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով:
Դատական պրակտիկան և մոտեցումները շարունակում են կոտրել այն կարծրատիպը, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվողը պարտադիր պետք է լինի կալանքի տակ: Այլընտրանքային խափանման միջոցների խիզախ կիրառությունը շարունակում է ազատության իրավունքի ոչ իրավաչափ կամ անհամաչափ սահմանափակումից պաշտպանել բազմաթիվ անձանց:

25/03/2024

ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋ ՔԱՇՎԱԾ ՏԵՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՂՈՐԴԵՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ

Վերջերս «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հոդված էր հրապարակել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու քննիչի պարտականության և դատարանի կողմից քննիչին այդ պարտականությունից ազատելու անթույլատրելիության մասին (Հղումը՝ այս հասցեով. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0DLmCARLsRmkhiY5Ldx9GGFsraPUrt3K2Uyz5cnENnuFHVKMacTUDbDqkrWfTaEcWl&id=100062815863997):
Հոդվածում ներկայացված մտահոգությունների հիմքում կոնկրետ գործ էր, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը միջնորդության քննարկման ընթացքում քննիչին հայտնել էր պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց հրաժարվելու իրավունքը, որից քննիչը օգտվել էր, իսկ դատարանը կայացրել էր միջնորդությունը բավարարելու մասին որոշում:
Հիշյալ դատական ակտի դեմ «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեր կողմից տեսական մակարդակում ներկայացված մոտեցմանը հաղորդեց գործնական կիրառություն՝ արձանագրելով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության կողմի հարցերին պատասխանելը քննիչի պարտականությունն է և դատարանը իրավասու չէ քննիչին տալու հարցերին պատասխանելուց հրաժարվելու հնարավորություն:
Քանի որ մեր կարծիքով քննիչի կողմից պաշտպանության կողմի հարցերին չպատասխանելը հանգեցնում է պաշտպանության իրավունքի ու կողմերի իրավահավասարության սկզբունքի խախտման, ինչպիսի իրավիճակը պետք է իր ազդեցությունն ունենա նաև միջնորդության քննարկման արդյունքում կայացվելիք ակտի վրա, այդ պատճառով այս պահին նախապատրաստվում է վճռաբեկ բողոք՝ հիշյալ հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ստանալու ակնկալիքով:

Հաղթանակ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 06/03/2024

Հաղթանակ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ⚖️

Հաղթանակ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մեր փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի գրագետ մարտավարության շնորհիվ 04.03.2024 թվականին ՀՀ Վարչական դատարանը բավարարեց մեր վստահորդ Հ.Ն.-ի աշխատանքային ....

Անձի ամբողջ ֆինանսական շարժը կարող է հայտնվել հարկային մարմնի ձեռքում․ փաստաբան Արսեն Սարդարյան 01/03/2024

Փաստաբան Արսեն Սարդարյանի հարցազրույցը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Մասնավորապես, ինչ ռիսկեր է պարունակում հարկային մարմնին օրենքի փոփոխության շրջանակներում տրվող լիազորությունները, անձի բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ստացման գործընթացում։
Arsen Sardaryan

Անձի ամբողջ ֆինանսական շարժը կարող է հայտնվել հարկային մարմնի ձեռքում․ փաստաբան Արսեն Սարդարյան

Փաստաբան Արսեն Սարդարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյում տուժողի իրավունքներ և պարտականություններ թեմայի շրջանակներում 01/03/2024

Փաստաբան Արսեն Սարդարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյում տուժողի իրավունքներ և պարտականություններ թեմայի շրջանակներում
Arsen Sardaryan

Փաստաբան Արսեն Սարդարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյում տուժողի իրավունքներ և պարտականություններ թեմայի շրջանակներում Փաստաբան Արսեն Սարդարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյում տուժողի իրավունքներ և պարտականություններ թեմայի շրջանակներում:: : https://hy.armradio.am/archives/554893?fbclid=IwAR3FQ5rY-ETWog...

27/02/2024

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ՝ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ ՔՆՆԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է. ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՔՆՆԻՉԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՅԴ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննարկման ընթացքում մեղադրանքի կողմին հարցեր տալու պաշտպանական կողմի իրավունքը: Գործնականում լինում են դեպքեր, երբ մեղադրանքի կողմը հրաժարվում է պատասխանել պաշտպանության կողմի հարցերին, ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ պաշտպանության կողմից հարցը հնչեցնելուց հետո դատարանը մեղադրանքի կողմին պարզաբանել է հարցին չպատասխանելու իրավունքը (Օօրինակ՝ ԵԴ1/0681/06/23 գործով դատավոր Ա.Ասատրյան), որից հետո մեղադրանքի կողմը հայտարարել է հարցերին պատասխանելուց հրաժարվելու մասին: Այս մոտեցումը օրինական չէ, այն հանգեցնում է քրեական դատավարության այնպիսի սկզբունքների խախտման, ինչպիսիք են կողմերի հավասարությունը, վարույթի հանրայնությունը, դատավարության մրցակցային բնույթը, զենքերի հավասարությունը և այլն: Նկարագրվածի առնչությամբ մեր հիմնավորումները կփորձենք ներկայացնել ստորև:
Իրավունքի տեսությունը իրավունքը ներկայացնում է երկու՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ իմաստներով:
Օբյեկտիվ իրավունքը իրավական նորմերի համակարգ է, որն ամրագրված է նորմատիվ իրավական ակտերում (Սահմանադրություն, օրենսգրքեր, օրենքներ) ու իրավունքի այլ աղբյուրներում, չունի անհատից որևէ կախվածություն և կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները (https://raa.ru/wp-content/uploads/2017/06/ Чем различаются объективное и субъективное право.pdf.): Օբյեկտիվ իրավունքը ունի մի շարք հատկանիշներ, այն բխում է պետությունից, պաշտպանվում է պետական հարկադրանքի ուժով, հանդես է գալիս որպես հասարակական հարաբերությունների կարգավորիչ, ունի ձևական որոշակիություն:
Սուբյեկտիվ իրավունքը օբյեկտիվ իրավունքի հիման վրա ձևավորված՝ կոնկրետ իրավահարաբերության մասնակցի՝ պետության պաշտպանության ներքո հնարավոր վարքագծի կանոն է, որից օգտվելու և իրացնելու ազատությունը պատկանում է բացառապես իրավատիրոջը և որին համապատասխանում է իրավահարաբերության մյուս կողմի պարտականությունը:
Սուբյեկտիվ իրավունքի բնորոշ գիծն այն է, որ ապահովված է ոչ միայն օրենքով, այլև ուրիշ անձանց պարտականություններով: Իրավահարաբերության մեջ անձի սուբյեկտիվ իրավունքին անպայման պետք է համապատասխանի մեկ այլ անձի իրավաբանական պարտականությունը, հակառակ դեպքում գործ ունենք ոչ թե սուբյեկտիվ իրավունքի, այլ պարզ թույլատվության հետ, որը բխում է հասարակության մեջ գործող իրավակարգից՝ «ինչն արգելված չէ օրենքով, թույլատրելի է»:
Սուբյեկտիվ իրավունքներն իրենց հերթին լինում են բացարձակ և հարաբերական:
Ի տարբերություն բացարձակ իրավունքների, հարաբերական իրավունքները լիազորում ու պարտավորեցնում են միայն իրավահարաբերության մասնակիցներին (գործում են inter partes):
Ինչպես արդեն նշվել էր, սուբյեկտիվ իրավունքի հատկանիշներից է դրա՝ կոնկրետ իրավահարաբերության շրջանակում գոյությունը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ մասի 2-րդ և 3-րդ մասերով հռչակվում է հետևյալը.
«2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»:
Վերոգրյալից հետևում է, որ հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է՝ հանրային իշխանություն կրող մարմինները, այսինքն հանրային իշխանությունը միշտ կաշկանդված է հիմնական իրավունքներով (Pieroth, Bodo/Schlink, Bernhard: Grundrechte. Staatsrecht II, 26. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2010.):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության կապակցությամբ դատալսումների կարգը, որը հիմնված է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների վրա։
Նշված հոդվածի 5-րդ մասում ասվում է հետևյալը. «5. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին առաջինը բացատրություն է տալիս մեղադրանքի կողմը, ապա՝ պաշտպանության կողմը։ Բացատրություն ներկայացնող կողմին հարցեր տալու իրավունք ունի հակառակ կողմը, ինչպես նաև դատավորը։»:
Ինչպես դիտվում է քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավակարգավորումից, խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության և մեղադրանքի կողմերը ունեն միմյանց հարցեր տալու իրավունք: Ներկայացված դեպքում մի կողմից հարցեր տալու իրավունք ունի վարույթի մասնավոր մասնակիցը, օրինակ՝ մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, մյուս կողմից՝ հանրային մասնակիցը՝ քննիչը, դատախազը: Վերոգրյալից հետևում է, որ վարույթի մասնավոր մասնակցի՝ հարցեր տալու իրավունքին ի պատասխան ծագում է դրանց պատասխանելու վարույթի հանրային մասնակցի պարտականությունը:
Օրենսդիրը քրեական դատավարության մրցակցող կողմերին դիտարկում է հավասար կարգավիճակում, նրանց համար ապահովում է հավասար «զենքեր» և հնարավորություններ: Ընդ որում այդ հավասարությունը կառուցված ու հավասարակշռված է՝ հաշվի առնելով «մեղադրյալի լռելու իրավունքը»: Հետևաբար Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննարկման ժամանակ վարույթի հանրային մասնակցի՝ հարցեր տալու իրավունքին պատասխանելու պարտականությունը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել մեղադրյալի՝ «լռելու իրավունքի» իրացման հանգամանքով և այդ իրավունքից օգտվելը քննիչի կամ դատախազի կողմից չի կարող ներկայացվել որպես պաշտպանության կողմի հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառաբանություն կամ հիմնավորում: Մեղադրանքի կողմը պարտավոր է պատասխանել պաշտպանության կողմի հարցերին նաև այն պարզ պատճառով, որ քրեական դատավարության օրենսդրությունը վարույթի մասնավոր մասնակցին օժտել է նման սուբյեկտիվ իրավունքով, որի ապահովման պոզիտիվ պարտականությունը կրում է պետությունը՝ քրեական դատավարության դեպքում՝ ի դեմս քննիչի և կամ դատախազի:
Վերոգրյալի համատեքստում օբյեկտիվորեն ծագում է այն հարցը, թե ինչպե՞ս պետք է վարվի դատարանը, եթե մեղադրանքի կողմը կամայականորեն հրաժարվի պատասխանել պաշտպանության կողմի հարցերին: Ի՞նչ հետևանք պետք է ունենա նման իրավիճակը, եթե բացակայում են հարցեր տալու իրավունքի չարաշահման հատկանիշները կամ տրված հարցերը վերաբերելի չեն քննության առարկային: Մեր կարծիքով նման իրավիճակներում դատարանը պետք է արձանագրի, որ մեղադրանքի կողմը խախտել է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, ինչը որպես հետևանք կարող է հանգեցնել նաև ներկայացված միջնորդության մերժման՝ կախված խախտման բնույթից և ապացուցման առարկայի վրա ազդեցության աստիճանից:

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

«Էլ Էս Էյ» գրասենյակի տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը ներկայացնում է դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ գործի մանրամաս...

Telephone

Address


Республика Армения, Ереван, Улица Мовсеса Хоренаци 26А, офис 109
Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Other Lawyers & Law Firms in Yerevan (show all)
Harmed ARM Harmed ARM
Yerevan, 0038

Legal services

Relocation2B Relocation2B
Нар-Доса, 2
Yerevan

Релокация вашего бизнеса в Армению · Релокация ИП, ООО за один день · Помощь с документооборотом и бухгалтерией

Erevan/Flats/Квартиры Erevan/Flats/Квартиры
Kentron
Yerevan

ACTIO consists of a team of professionals capable of solving operational and strategic tasks using proven and effective technologies applied in our internal and external activities...

Փաստաբան Էրիկ Սիմոնյան / Advocate Erik Simonyan Փաստաբան Էրիկ Սիմոնյան / Advocate Erik Simonyan
Yerevan
Yerevan

Քրեական գործեր/ Criminal cases Միգրացիոն հարցեր/ Migration law

VMV Փաստաբանական գրասենյակ VMV Փաստաբանական գրասենյակ
Տիգրան Մեծի 4
Yerevan, 0019

VMV փաստաբանական գրասենյակի գործունեությունն ընդգրկու?

Փաստաբան Կարո Խաչմանյան / Attorney Karo Khachmanyan Փաստաբան Կարո Խաչմանյան / Attorney Karo Khachmanyan
Yerevan, 0041

Բարի գալուստ փաստաբան Կարո Խաչմանյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ։

YOUR Lawyer YOUR Lawyer
Гарегин Нжде
Yerevan, 0006

Փաստաբանական ծառայություններ իրավունքի բոլոր ոլորտնե

Srapionyan & Partners Law Firm Srapionyan & Partners Law Firm
RA, 6 Yekmalyan Street
Yerevan, 0002

"Srapionyan & Partners" Law Firm is a company providing services in the following domains of law: civil Law (including family, insurance, etc.), administrative Law, bankruptcy and ...

Տուգանքների բողոքարկում Տուգանքների բողոքարկում
Yerevan

Մենք ստեղծվել ենք քաղաքացիների նկատմամբ քաղաքացիական

GRATA International Armenia GRATA International Armenia
Улица Бузанда 15, офис 401
Yerevan, 0010