Pappa Design Studio
Pappa is a business-minded design studio based in Yerevan. We design for the real world, with real people in mind and the brand at the center.
Մեզ հետ համագործակցում են իրենց ոլորտում առաջատար ընկերությունները, որոնց վստահությունն էլ հենց խոսում է Pappa թիմի կրեատիվ մոտեցման և հարուստ փորձի մասին։
https://pappa.am/portfolio
Pappa թիմը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով նոր մարտահրավերների և դրանց հաջող իրականացման տարի։
Ամփոփելով տարին՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին իրենց շարունակական վստահության և համագործակցության համար։ Մենք էլ ավելի մեծ եռանդով և ստեղծարարությամբ ենք մուտք գործում նոր՝ 2023 թվական, շարունակելով կյանքի կոչել մեր գործընկերների տեսլականը։
Kruzo-ն ֆրիլանս հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի/կազմակերպության գտնել և վարձել լավագույն ֆրիլանս դիզայներին աշխարհի ցանկացած կետից:
Այս պրոյեկտի համար մեր առաքելությունն էր ստեղծել դիզայն կոնցեպտ և կայքի UX/UI դիզայն: Մեր թիմը հիմք ընդունեց բրենդի վիզուալ ինքնությունը և այն զարգացնելով ստեղծեց այքըններ և անիմացիաներ կայքի դիզայնը ստեղծելու համար։ Արդյունքում մենք ստացանք կայք, որը դինամիկ է, գրավիչ և հարմար օգտվողի համար։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/kruzo
Ցանկացած աշխատանքում մեր նպատակն է ստեղծել արժեք, որը կապում է բրենդն իր լսարանի հետ՝ նպաստելով դրա հաջող զարգացմանը։ Մեր գաղափարախոսության կենտրոնում բրենդն է, իրական մարդիկ և ստեղծարարությունը իրական աշխարհի համար։
Հետևեք մեր աշխատանքներին նաև Behance-ում, որտեղ մենք պարբերաբար կիսվում ենք նոր նախագծերով.
https://www.behance.net/pappadesign
Evolution Armenia-ն Evolution Gaming Group-ի հայաստանյան մասնաճյուղն է՝ առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարը:
Մեր նպատակն էր մշակել վիզուալ արշավի կոնցեպտ և այն իրականացնել այնպես, որ աշխատանքն Evolution-ում հետաքրքրություն առաջացներ երիտասարդների շրջանում։ Ուստի մենք համատեղեցինք մեր կողմից արդեն իսկ մշակված կարգախոսը և վիզուալ էլեմենտները՝ ստանալով վիզուալ, որը գրավում և հետաքրքրություն է առաջացնում թիրախային լսարանի մոտ։
Մանրամասն ծանոթացեք այստեղ. https://pappa.am/evolution
SOLARA-ն արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է:
Մեր նպատակն էր ստեղծել վիզուալ արշավ, որը կխթաներ ընկերության ծառայությունները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Այս նախագծի համար մենք մշակեցինք դիզայն կենցեպտներ՝ նախատեսված մեսիջինիգին համպատասխան: Ադապտացնելով արշավի հիմնական մեսիջը («Օգտվիր Հայաստանի արևից») հայերենի մի քանի բարբառներին՝ մեր թիմը նաև ստեղծեց վիզուալներ տարբեր մարզերի համար։ Արդյունքում ստացանք դիզայն, որը իմաստալից է և ուշադրություն գրավող:
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/solara
Sola Tsaghkadzor-ն իտալական մոտիվներով սրճարան է Ծաղկաձորի սրտում։
Մենք առաքելություն ունեինք ստեղծել վիզուալ ինքնություն, որը կարտացոլեր սրճարանի ջերմ մթնոլորտը: Այս նախագծի ողջ դիզայնը ոգեշնչված էր 50-ականների Եվրոպայով՝ հատկապես ժամանակի իտալական մշակույթով: Գունապնակը, մասնավորապես վինտաժ կապույտն ու կարմիրը, և ֆոտոոճը արտացոլում են 50-ականների ռետրո տրամադրությունը: Լոգոյի համար օգտագործել ենք խաղային տառատեսակ, որտեղ «S» տառը հիշեցնում է սպագետիի։ Բրենդային տարը, որը ստեղծել ենք նման է փայլի՝ ինքնության շքեղ տրամադրությունը փոխանցելու համար։ Այն հետագայում օգտագործվել է դիզայնի այլ տարրեր ստեղծելու մեջ: Արդյունքում ստացել ենք ռետրո և գրավիչ դիզայն, որը փոխանցում է սրճարանի նոստալգիկ մթնոլորտը։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/sola
HayPost+-ը հավելված է, որը թույլ է տալիս օգտվողներին հետևել իրենց առաքանիներին մեկ հպումով: Ակտիվացնելով անձնական էլեկտրոնային փոստարկղը, օգտվողները կարող են ստանալ պետական և այլ կառույցներից իրենց հասցեագրված նամակների էլեկտրոնային տարբերակները։
Մեր առաքելությունն էր մշակել դիզայն կոնցեպտ, ինչպես նաև ամբողջական UX/UI դիզայն բջջային հավելվածի համար:
Ստեղծելով UX սխեմաներ՝ մենք պարզեցինք, թե ինչպես են ապագա օգտատերերը օգտագործելու հավելվածը և արդյունքում ստեղծեցինք օգտագործողի համար պրակտիկ հավելված: Մեր մշակած վիզուալ կոնցեպտը, ինչպես նաև ավելացված իլյուստրացիաներն ու անիմացիոն վիզուալները ընդհանուր դիզայնը դարձրեցին էլ ավելի հարմարավետ և գրավիչ։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/haypost
Ameriabank CJSC-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ:
Մեր նպատակն էր ստեղծել Ամերիաբանկի տարեկան հաշվետվության դիզայն։ Ուստի մեր թիմը մշակեց ոչ ստանդարտ դիզայն, որը միավորում է բանկային և բնական էկոհամակարգի տարրերը՝ փոխանցելով էկոհամակարգերը պահպանելու կարևորության միտքը: Զեկույցի յուրաքանչյուր գլուխ պարունակում է տարբեր էկոհամակարգերի վիզուալ էլեմենտներ՝ շեշտը դնելով Հայաստանի տեսարժան վայրերի վրա: Արդյունքում ստացանք հաշվետվության դիզայն, որը հեշտ ընթեռնելի է և որտեղ դիզայնի յուրաքանչյուր տարր ունի իմաստային կիրառություն։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/ameriaReport
Idplus -ը լոյալության հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայաստանում գործող բոլոր B2C բիզնեսների կողմից առաջարկվող լոյալության տարատեսակ առաջարկները։
Մեր նպատակն էր ստեղծել tagline-ներ ծրագրի և հիմնական առաջարկների համար, ինչպես նաև վիզուալ կոնցեպտներ հիմնական գործընկերների առաջարկների համար։
Սկսելով նախագիծը մենք ստեղծեցինք tagline ծրագրի համար–«Պլյուսում են բոլորը»` շեշտելով հավելվածի առաջարկած «պլյուսները»։ Հիմք ընդունելով հավելվածի tagline-ը, մեր թիմը մշակեց ևս վեց tagline հիմնական առաջարկների համար՝ կրկին օգտագործելով անվանման մեջ օգտագործված «պլյուս» բառը (ID+): Բացի այդ մշակվեցին կրեատիվ վիզուալ կոնցեպտներ՝ ըստ տարբեր առաջարկների։ Ընդհանուր առմամբ բոլոր վիզուալների համար ստեղծվել են կոնցեպտներ՝ համադրելով մեծ թրենդային տեքստեր և նկարներ։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/idplus
Yeranee Products-ը ներկայացնում է տեղական սննդի լավագույն տեսականին և հաճախորդներին հնարավորություն տալիս նախապես պատվիրել՝ թույլ տալով նրանց վայելել միայն բնական և թարմ սնունդ:
Մեր առաքելությունն էր ստեղծել բրենդինգի ամբողջական փաթեթ՝ ներառյալ անվանումը, կարգախոսը և վիզուալ ոճը:
Սկսելով անվանումից մենք ստեղծեցինք եզակի անուն՝ Yeranee (Երանի): Կարգախոսի համար որոշեցինք «ինձ, քեզ ու բոլորին» տարբերակը, որը շարունակում է Yeranee անունը՝ ամբողջացնելով նախադասությունը։ Արտադրանքի թարմ, բնական և տեղական լինելու գաղափարը փոխանցելու համար մեր թիմը ստեղծեց մարգագետնային, լեռնային և դաշտային իլյուստրացիաներ: Ընդհանուր խաղաղ զգացողությունը պահպանելու համար ամբողջ վիզուալ ոճը ստեղծվել է ցերեկային տեսարանների հիման վրա: Այս ամենը ներառվել է տպագրական նյութերի և սոցիալական ցանցերի վիզուալների ստեղծման մեջ:
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/yeranee
Hotel H-ը հարմարավետ հյուրանոց և համեղ ռեստորան է Էջմիածնի հենց սրտում։
Մեր նպատակն էր ստեղծել վիզուալ ինքնություն՝ թարմ շունչ հաղորդելով, միաժամանակ պահպանելով ինքնության պատմական զգացողությունը:
Օգտագործելով եկեղեցական տարրեր մենք ստեղծեցինք լոգոտիպ, որը կունենա պատմական, բայց միևնույն ժամանակ ժամանակակից ասոցիացիա: Մեր թիմը օգտագործել է այնպիսի բրենդ էլեմենտներ ինչպիսիք են եկեղեցական կամարը, եկեղեցու պատուհանների ձևերը, աստիճանները և այլ տարրեր, որոնք հիմք են հանդիսացել ընդհանուր վիզուալ ինքնության ստեղծման համար: Ինչ վերաբերում է ապրանքանիշի գույներին, մենք ընտրեցինք գույներ, որոնք և՛ ժամանակակից էին, և՛ պատմական ոգի էին հաղորդում: Ընդհանուր առմամբ, մենք ստեղծեցինք ինքնություն, որը կրում է հին ժառանգական ասոցիացիաներ, բայց միևնույն ժամանակ թարմ և մոդեռն է:
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/hotelh
Game Conf Armenia - GCA-ն առաջին կոնֆերանսն է ԱՊՀ-ում, որը համախմբում է խաղասերների համայնքը մեծ մասշտաբով:
Մեր հիմնական նպատակն էր ստեղծել վիզուալ ինքնություն սոցիալական մեդիայի և արտաքին գովազդի, մերչենդայզինգի և այլ տպագիր նյութերի հետ մեկտեղ:
Այս նախագծի համար մենք զրոյից ստեղծեցինք վիզուալ ինքնություն: Հիմնվելով ռետրո խաղային ոճի վրա մեր թիմը ստեղծել է նոր լոգոտիպ՝ օգտագործելով էլեմենտներ ու գույներ, որոնք նման են վիդեո խաղերի վահանակներում օգտագործվող կոճակներին: Ինչպես նաև օգտագործել ենք նոր պիքսելացված տառատեսակ, իլյուստրացիաներ և գրանժ ոճ՝ ըստ դասական Nintendo խաղերի ոճի։ Այս ամենը ներառվել է թվային հաղորդակցության, արտաքին գովազդի, կորպորատիվ ապրանքների, հրավերների և այլ տպագիր նյութերի ստեղծման մեջ:
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/gca
🎡Եվս մեկ հաջողված համագործակցություն Yerevan Park-ի հետ
Yerevan Park-ը առաջին թեմատիկ այգին է Հայաստանում։
Մեր հիմնական նպատակն էր ստեղծել վիզուալ ոճ և պաստառներ YP Events-ի Secret Garden միջոցառման համար:
Ստեղծելով 3D վիզուալներ մենք համատեղել ենք նեոնային և անտառային միջավայրները՝ փոխանցելով Secret Garden միջոցառման խորհրդավոր բնույթը: Այս ամենի հետ մեկտեղ մենք ստեղծել ենք վիզուալներ սոցիալական մեդիայի և արտաքին գովազդի համար՝ օգտագործելով արդեն իսկ ստեղծված վիզուալ ոճը։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/secretgarden
Sunrise Stepanakert-ը մուլտիմեդիա արվեստի առաջին փառատոնն է Արցախում, որը ներառում է ցուցահանդեսներ, համերգներ, կինոդիտումներ և վարպետության դասեր։
Մեր առաքելությունն էր կատարել ամբողջական վիզուալ ռեսթայլինգ։
Պահպանելով արևի էլեմենտը որպես հիմնական վիզուալ բաղադրիչ՝ մենք այն դարձրեցինք ավելի դինամիկ և նաև ավելացրինք կիրառման դինամիկ տարբերակներ: Լոգոտիպը ամբողջացնելու համար մենք թարմացրեցինք տառատեսակը՝ դարձնելով այն ավելի թարմ և ժամանակակից: Նոր ավելի վառ ներկապնակի միջոցով փոխանցեցինք փառատոնի հիմնական գաղափարը՝ պատկանելություն և վերածննդի հույս: Բացի այդ, մենք ստեղծեցինք տպագիր և թվային դիզայն, այդ թվում սոցիալական մեդիայի ու արտաքին գովազդային պաստառներ, տոմսեր, կորպորատիվ իրեր և այլն:
Մանրամասն ծանոթացեք այստեղ. https://pappa.am/sunrisestepanakert
Simply Technologies -ը ծրագրային մշակմամբ զբաղվող առաջատար IT ընկերություն է:
Մեր առաջնային նպատակն էր փոփոխել լոգոտիպը՝ այն դարձնելով ավելի թարմ, բայց միևնույն ժամանակ պահպանել բրենդի ինքնությունը:
Այդ նպատակով մեր թիմը կատարել է ամբողջական վիզուալ ռեսթայլինգ: Փոփոխելով լոգոտիպը՝ մենք այն դարձրել ենք ավելի դինամիկ և մշակել կիրառման նոր տարբերակներ: Վիզուալները, որոնք ստեղծվել են նման են ծրագրավորման լեզուներում օգտագործվող նշաններին: Բրենդի գույներն ավելի վառ դարձնելով մենք փորձել ենք թարմություն հաղորդել ընդհանուր վիզուալ ոճին։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/simplytechnologies
📣 Hiring UX/UI Designer
Գործը է, պահանջվող լեվըլը՝ mid +, թիմը՝ գժական ու զարգացող:
[email protected]
Armoteca -ն առցանց խանութ է, որի միջոցով մարդիկ կարող են ձեռք բերել հայկական արտադրության ապրանքների ներկայացված տեսականին ամբողջ աշխարհում՝ օգտագործելով առցանց կայքը, խնայելով և՛ գումար և՛ ժամանակ:
Armoteca-ի հետ համագործակցության շրջանակներում մեր թիմից պահանջվում էր ստեղծել բրենդի անվանումը, լոգոն, փաթեթավորումը և վիզուալ ոճը։ Սկսելով անվանումից՝ որոշեցինք օգտագործել Arm նախածանցը որը հայկական շունչ կփոխանցեր անվանմանը և ավելացրեցինք լատիներեն «Teca» տերմինը, որը նշանակում է «նմանատիպ իրերի հավաքածու»: Հաջորդիվ Բրենդի դիզայնի միջոցով մեր թիմը փորձեց գնորդին փոխանցել Հայաստանի ջերմությունը։ Այսպիսով մենք ընտրեցինք դեղինը՝ որպես հիմնական գույն, իսկ արևը, նուռը և Արարատը ՝ որպես ապրանքանիշը ներկայացնող հիմնական պատկերանշաններ։
Արդյունքում ՝ մենք ստեղծեցինք ապրանքանիշի եզակի վիզուալ ինքնությունը։
🔗 Մանրամասն ծանոթացեք այստեղ․ pappa.am/armoteca
⛄️Ձմեռ -ն ամփոփում է 2021-ը 🌲
«Կարգին» դասականը կասեր՝ «Լուսամուտը դրիմ», գրասենյակի տարածքը գտանք, կոմպերն առանք, սառնարանն ու սուրճի ապարատը դրեցինք ու գնա՜ց…
Հիմնադրումից մինչև այսօր մեզ մոտ գրանցվել են մոտ 👇
• 1760 աշխատանքային առողջ «մուննաթի» դեպք 😏
• 600 սրտիկ ❤️
• 350 մերսի 🙏
• 467 ձեզ մերսի 😊
• 0 dead-ված deadline 💪
Իսկ հիմա մի քիչ լրջի մեջ 🙃
2021-ը հաջող մեկնարկի ու ձեռքբերումների տարի էր Pappa Design Studio-ի համար:
8-ամսյա գործունեության արդյունքում մենք հասցրել ենք կնքել հաջողված համագործակցություններ ճանաչված և նորաստեղծ բրենդների հետ՝ իրագործելով ու արխիվացնելով ավելի քան 30 պրոյեկտ:
Մենք շարժվում ենք 2022 թվական՝ հավատարիմ մնալով 2021-ին նախանշած «որակ և ստացված համագործակցություն» մեր սկզբունքներին:
Մեզ և ձեզ տարի ենք մաղթում 🎆
Pappa x Ber-Ber • Բեր-Բեր | Անվանում, կարգախոս, վիզուալ ոճ, բառապաշարի ձեւավորում. BerBer-ի հետ համագործակցությունը յուրօրինակ ու հետաքրքիր էր։ Սկսելով անվանումից՝ Pappa Design Studio թիմը ստեղծեց «ԲերԲեր» կարճ ու հիշվող տարբերակը, որը նաեւ հիմք դարձավ բրենդի բառապաշարի ձեւավորման հարցում [կրկնվող, խոսակցական եւ գրավիչ բառեր]։ Որպես կարգախոս՝ ընտրվեց «Ուր էլ լինես, ինչ էլ գնես» տարբերակը, որն ուղղակիորեն արտացոլում է բրենդի գործունեությունը [օգտատերը կարող է իրեն անհրաժեշտ ցանկացած իր ներմուծել Հայաստան, մասնավորապես հանրապետության յուրաքանչյուր տարածք]։
Արդեն վիզուալ ոճի մշակման փուլում մենք հիմնվեցինք բրենդի գործունեության հիմնական ուղղության վրա՝ ընտրելով թեմատիկ էլեմենտներ։ Լոգոյի վրա կարող եք տեսնել անիվներ՝ կրկնվող «b» տառերի մեջ, ինչպես նաեւ անկանոն տուփ՝ որպես լոգոյի հիմնական ֆորմա։ Ինչպես կարելի է նկատել, «e» տառերը եւ վիզուալ ոճի այլ էլեմենտներ նույնպես անկանոն են մշակված՝ դինամիկա հաղորդելու նպատակով։ Որպես ամփոփում՝ մեր թիմը մշակեց նաեւ UI asset-ներ եւ պաստառներ՝ օգտագործելով բրենդի հիմնական վիզուալ ուղղվածությունը։
🔗 Մանրամասն ծանոթացեք այստեղ․ pappa.am/berber
#ՍեւՈւրբաթ-ն արդեն այստեղ է։ 🖤 Հասցրեք օգտվել առաջարկից՝ լրացնելով հայտը մինչեւ նոյեմբերի 28-ը՝ https://bit.ly/3DKsJ3J
Ընտրե՛ք 3 դիզայն-ծառայություններից մեկը՝ լոգո, լենդինգ էջ կամ սթիքերների փաթեթ [12 հատ]՝
❗️ 129,000 դրամ ❗️
Երեք կարեւոր պայման, որոնց անպայման պետք է ծանոթանալ․
▪️ Բոլոր աշխատանքները մշակվում են 2 շաբաթվա ընթացքում
▪️ Լոգոյի դեպքում ձեզ կառաջարկվի երկու տարբերակ, իսկ լենդինգ էջի կամ սթիքերների փաթեթի [12 հատ] դեպքում՝ միայն մեկական տարբերակ
▪️ Տարբերակները փոփոխման ենթակա չեն
▪️ Վճարումը պետք է կատարել մինչեւ Նոյեմբերի 30-ը
Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք՝ 044 604141 | [email protected] | www.pappa.am
Pappa x Zigzag | Նոր ուսումնական տարվան ընդառաջ Զիգզագը մեկնարկեց «Գնացինք դպրոց» արշավը, որի համար մեր թիմը մշակեց վիզուալ լուծումներ։ 🎒 Ոգեշնչվելով խորհրդային պաստառների ոճով՝ արշավի կոնցեպտը մշակեցինք հենց այդ ուղղությամբ՝ օգտագործելով թեմատիկ էլեմենտներ եւ ադապտացնելով բրենդի ճանաչված գույները։
🔗 Մանրամասն ծանոթացեք այստեղ․ pappa.am/zigzag
Պատվաստումների գաղափարը խթանող պաստառների մշակում Converse Bank-ի համար 💉
https://pappa.am/converse
Օգտագործելով բրենդի ճանաչված գունային կոնտրաստը՝ Pappa Design Studio-ի թիմը մշակեց ուշագրավ, միեւնույն ժամանակ ինֆորմատիվ պաստառներ, որոնք ստիպում են մտածել սոցիալական պատասխանատվության մասին։
🦒 Գովազդային վիզուալներ՝ Ուզբեկստանում եւ Ղազախստանում Globbing-ի գործունեության մեկնարկային արշավի համար։
Ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով. https://pappa.am/globbing
🗞Գովազդային նյութերի գրավիչ եւ ինֆորմատիվ դիզայնը բրենդի հանրայնացման ամենաարդյունավետ գործիքներից է։
Կազմակերպե՞նք այդ գործընթացը միասին։
☎️ 044 604 141 | [email protected] | www.pappa.am
Շաբաթ երեկոյով մի քիչ խոսենք վիզուալ հիերարխիայի մասին։ Ինչպես հայտնի է, սա մարդկանց ուշադրությունը գրավելու ամենահեշտ եւ, միեւնույն ժամանակ, ամենակարեւոր մեթոդներից է։ 👁️
Հետեւեք Pappa Design Studio-ին նաեւ -ում ✅
https://www.instagram.com/pappadesignstudio/
«Գիտելիքի մեջ ներդրումը միշտ բերում է ամենամեծ շահույթը»,- մի անգամ ասել է Ֆրանկլինը։ 💬 Հենց այսպես է մտածում նաեւ *WiZzy-ն՝ Հայաստանում երեխաների առաջին բիզնես ակումբը, որի համար Pappa Design Studio-ն մշակեց վիզուալ ոճ։ Մեր գլխավոր նպատակն էր ադապտացնել հայերեն լոգոն եւ ստեղծել փաթեթավորման ու ընդհանուր ոճի էլեմենտներ, որոնք կօգտագործվեին նաեւ ինտերիերում։ Եթե լոգոյի դեպքում մենք ունեինք տրամադրված նյութեր, ապա մյուս երկու պարագայում ամեն ինչ մշակվեց զրոյից։
թիմը նախ ստեղծեց բրենդի փաթեթավորումը, որի համար որոշեցինք համադրել պարզությունը, էսթետիկան ու շրջակա միջավայրի պահպանման գաղափարը՝ օգտագործելով վերամշակվող թուղթ։ 🌱 Իսկ արդեն ինտերիերի դեպքում, հաշվի առնելով կրթական տարրը՝ միջավայրը բաժանեցինք 5 հատվածի՝ ստեղծարար գոտի՝ ոգեշնչման համար, գիտելիքի գոտի՝ հենց ուսման գործընթացի համար, գաղափարի գոտի՝ բրեյնսթորմինգների, խիզախության գոտի՝ մոտիվացիայի եւ աճի գոտի՝ արդյունքների չափման համար։
—————
*Սա ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որը երեխաների համար ստեղծում է բացառիկ միջավայր ու հնարավորություններ։ WiZzy-ի սաները ստանում են արժեքավոր խորհուրդներ՝ տեղեկատվության գրագետ կիրառման եւ իրենց ապագա բիզնես-մտքերի իրականացման վերաբերյալ։
#ԳործԿա | Creative Copywriter
Դու քոփիռայթեր ես, եթե կրեատիվ ես, գիտես լեզու գտնել թիրախային լսարանի հետ ու հասցնել ճիշտ մեսիջներ, որոնք կնպաստեն պրոյեկտի հաջողությանն ու զարգացմանը։
CV-ներն ուղարկեք [email protected]ին [վերնագրի դաշտում` "Creative Copywriter"]:
Իսկ մանրամասներին ծանոթացեք այստեղ ➡️ https://pappa.am/hiring
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0002
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 18:00 |
Erevan
Yerevan
Ընկերությունը կատարում է կապիտալ շինարարական, ճարտարապետական և վերանորոգման աշխատանքներ։
Armenia, Charents Street 66
Yerevan, 0010
Աշխատանք, Մարդակյին Ռեսուրսների Կառավարման Մասնագիտա?
Nairi Zaryan Street 22
Yerevan, 0051
We transform your company’s data into convenient visual reports with ample opportunities for gathering and organizing, so that you can focus on the essentials.
Nalbandyan 5
Yerevan
Դասընթացների, միջոցառումների կազմակերպում։ Ապրանքների ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք։
3 Hakob Hakobyan Street
Yerevan, 0033
We digitalize industrial service and make clean industries more affordable
Հակոբ Հակոբյան 3
Yerevan, 0033
Telcell էկոհամակարգի պրոդուկտների միջավայրը ու կյանքը դրանց պրիզմայով: