Telcell
Telcell էկոհամակարգի պրոդուկտների միջավայրը ու կյանքը դրանց պրիզմայով:
Հունիսի 1-ը Telcell-ի օրացույցում կարևոր օր է։ Կիսվում ենք նկարներով ու կարծում, որ անհոգ մանկություն պարգևելը ամենահաճելի պարտականությունն է։
Այս առիթով մենք յուրահատուկ օր կազմակերպեցինք Telcell-ի աշխատակիցների և նրանց երեխաների համար․ խաղեր, նվերներ, ատրակցիոններ, հյուրասիրություն և ամենազվարճալին՝ բատուտ ծնողների համար 🙂
Այսպիսին էր ամռան առաջին օրը մեզ մոտ՝ լի մանկության երջանիկ պահերով։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Երեխաների հետ մենք ուրիշ կյանք ենք բացահայտում, որտեղ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հետաքրքիր է ու նոր։ Այսօր կիսվում ենք բակերից մեկում գտած նկարով և առաջարկում ենք, որ դուք էլ կիսվեք ձեր երեխաների արվեստով․ համոզված ենք՝ բոլորը գեղեցիկ են ու հետաքրքիր 🧡
Երեխաների՝ սահմաններ չճանաչող երևակայությունը զարգացնելու համար առաջարկում ենք հունիսի 1-ին և 2-ին այցելել Անգլիական այգի, որտեղ Զանգակ Գրատունը կազմակերպում է Մանկական գրքի փառատոն։ Telcell Wallet-ով վճարելու դեպքում գրքերի համար կստանաք 10% զեղչ, իսկ երեխաները՝ նոր աշխարհներ բացահայտելու հնարավորություն։
*Զեղչը կգործի նաև ֆուդկորտում և տաղավարների այլ պրոդուկտների համար:
Մանրամասները՝ «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore էջում։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ի՞նչ է կատարվում մետրոյում
Պատմությունը սկսենք նրանից, որ մետրոյում վաղուց մեծ փոփոխություններ չէին եղել, իսկ հիմա այն վերափոխվում է և, ընդ որում, դեպի լավը, այս դեպքում՝ դեպի թվայինը։
2023 թվականին Telcell-ը Երևանի մետրոպոլիտենում ներդրեց QR ուղետոմսերի համակարգը, ինչը փոխում է բոլորիս ծանոթ վճարման ձևը․ ժետոն գնելու փոխարեն ուղևորները հիմա գնում են QR ուղետոմսեր Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով և վավերացնում են դրանք անցակետերում տեղադրված սքաներների միջոցով։ Այս տարբերակից օգտվողներն, ի դեպ, չեն սպասում հերթում։
Երևանի մետրոպոլիտենը կառուցելու համար մեծ ջանքեր են գործադրվել։ Հիմա պետք է ջանքեր գործադրել այն արդիականացնելու համար, ինչն էլ անում ենք ամենայն հարգանքով և զգուշությամբ։
Պաստառները, որ տեսնում եք նկարներում, կտեսնեք նաև մետրոպոլիտենում, իսկ սքանավորելով QR-ը՝ կիմանաք՝ ինչպես գնել և օգտագործել QR ուղետոմսերը։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
1918 թվականի մայիսի 28-ին մարդկանց սրտերն արիացան, բռունցքները մեկ դարձան, և օդում թնդաց անկախության ձայնը՝ Հայաստան:
Շնորհավորում ենք
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Պետական համալսարանում էինք՝ մասնակցում էինք «ԲանուԳործ» աշխատանքային տոնավաճառին։ Ծանոթացանք ուսանողների հետ, ներկայացրինք մեր ազատ հաստիքները, խաղացինք, այո․ մասնակիցները, ճիշտ պատասխանելով վիկտորինայի 5 հարցի, ստացան bookmark.am-ի նվեր քարտեր։ Հետո ելույթ ունեցավ Արսենը՝ Telcell-ի Ֆինանսական վերլուծության և պլանավորման բաժնի ղեկավարը։ Խոսեց փողի ու ֆինանսական ինտելեկտի մասին։ Հետո նորից վերադարձանք ծանոթություններին, շփվեցինք տոնավաճառի այլ մասնակիցների հետ, թարմացրինք նորությունների բազան։ Հիմա սպասում ենք աշխատանքի դիմումներին, որպեսզի փակվի «ծանոթությունից մինչև աշխատասեղան» շղթան։
Իսկ դու գտա՞ր քեզ նկարներում 🫶
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Սա QR ուղետոմսերի վավերացման սարքն է՝ սքաները։ Այն ստեղծվել է, որպեսզի հասարակական տրանսպորտից օգտվելը դառնա ավելի արագ ու հարմար։ Սակայն սքաների գործունակությունը կախված է նաև ուղևորներից։ Պատմում ենք՝ ինչպես կառուցել լավ և ամուր հարաբերություններ սքաների հետ))
▪ Օրինակ, եթե տեսնեք, որ սքաները շեղվել է ճիշտ դիրքից, տեղեկացրեք վարորդին։
▪ Երբ տրանսպորտում մարդաշատ է, այն կարող է չերևալ, բայց իր տեղում է․ ուղևորներին խնդրիր զիջել քեզ՝ QR ուղետոմսդ վավերացնելու համար։
▪ Սքաները կարող է կոտրվել, եթե հենվես դրա վրա։ Խնդրում ենք զգույշ լինել։
▪ Սքաները կարող է չկարդալ ուղետոմսի QR կոդը, եթե հեռախոսի էկրանի լուսավորությունը ցածր է․ բարձրացրու, ու ամեն ինչ լավ կլինի։
▪ Իսկ եթե սքաները մի քիչ դանդաղ է աշխատում, դա արվում է QR-ը ուշադրությամբ կարդալու համար։ Խնդրում ենք համբերատար լինել։
Բոլորիդ մաղթում ենք հաճելի ուղևորություն ունենալ և վայելել թեկուզ փոքրիկ, բայց գեղեցիկ պահերը:
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Եվ այսպես, մենք (Telcell-ը), հանդիսավոր կերպով խոստանում ենք պրոյեկտներ, որոնք նոր հետաքրքրություն կբերեն քո կյանք, և գուցե այս աշխատանքը դառնա քո նոր հոբբին, որը գումար է բերում։ Փորձե՞նք։
Տես հաստիքի մանրամասները ու դիմիր, եթե զգում ես, որ հենց դու ես պետք մեզ, իսկ մենք՝ քեզ։
https://bit.ly/4axrsMI
․
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Visa թվային քարտի վիզուալները կարող էին լինել թանգարանների պատերին, բայց դու հնարավորություն ունես միշտ տեսնել դրանք քո Telcell Wallet-ում, որովհետև մենք իսկապես հավատում ենք արվեստի կարևորությանը առօրյա կյանքում։
Իսկ Թանգարանների օրը բոլորիս հրավիրում է շրջել ու անվճար բացահայտել ֆիզիկական արվեստը գիշերային Երևանում։ Բոլոր թանգարաններն այցելել գուցե չստացվի, այդ պատճառով առաջարկում ենք գտնել ամենահետաքրքիր իրադարձությունները։ Մի քանիսը գտել ենք մենք։
Հայաստանի ազգային պատկերասրահում կարելի է մասնակցել երեխաների համար կրթական ծրագրին և երաժշտական միջոցառումներին։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կարելի է հիանալ կտավներով՝ կենդանի դասական երաժշտության ներքո։
Մատենադարանում նույնպես գեղեցիկ օր է սպասվում․ այստեղ տեղի է ունենալու այլալեզու ձեռագրերի ցուցադրության բացումը, իսկ երեկոյան հնչելու է հոգևոր երաժշտություն՝ արական երգչախմբի կատարմամբ։
Ընտրիր՝ ինչպես անցկացնել օրը, ու գնա նոր տպավորությունների հետևից։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Տրանսպորտն անցնում է անկանխիկի
Միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի նոր մանրամասները՝ Telcell-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանից։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Coffee Life կամ ուսանողներին ու օֆիսում աշխատողներին արթուն պահող մեր գործընկերը։
Այստեղ սուրճ գնելիս դու միշտ հայտնվում ես ընկերական միջավայրում․ հիշում են թե քեզ, թե ինչ սուրճ ես սիրում։ «Ես էլ մի դեպք հիշեցի։ Կոլեգաներիցս մեկի համար սուրճ էի վերցրել, ուզում էի զանգահարել, հարցնել՝ ինչքան շաքարավազ ավելացնել։ Աշխատակիցը հարցրեց՝ ում համար է, հետո շարունակեց՝ առանց շաքար է խմում»։
Համոզված ենք, որ ավելի վառ դրսևորումներ կան, ու բացառված չէ, որ ձեզնից մեկի հետ ապագայում նույնպես կպատահեն փոքրիկ հաճելի դրվագներ։ Այնպես որ անցնելիս այցելեք այս սրճավայրերից մեկը, իսկ Մերգելյանի բակում գտնվող Coffee Life-ում ստացեք 20% զեղչ Telcell Wallet-ով վճարելիս։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Դեպի QR ուղետոմս կա երկու ճանապարհ՝ Telcell Wallet-ով և Telcell Terminal-ով․
1․ Telcell Wallet-ի միջոցով QR ուղետոմս ձեռք բերելու համար պետք է՝
մուտք գործել Telcell Wallet հավելված և գլխավոր էջում սեղմել «Ծառայություններ» բաժնի «Տրանսպորտ» ենթաբաժնի վրա,
բացված էջում սեղմել «Գնել ուղետոմս» կոճակը,
ընտրել տրանսպորտային միջոցը, այնուհետև նշել տոմսերի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել»,
վճարման էջում համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է, և սեղմել «Վճարել»,
գումարը կգանձվի, և էկրանին կհայտնվի QR ուղետոմսը, որը հնարավոր է գտնել նաև Telcell Wallet-ի «Անձնական էջ» բաժնի «Ուղետոմս» ենթաբաժնում։
2․ Telcell Terminal-ի միջոցով QR ուղետոմս ձեռք բերելու համար պետք է՝
◾տերմինալի գլխավոր էջում սեղմել «Տրանսպորտ» կոճակը,
◾մուտքագրել հեռախոսահամար և սեղմել «Առաջ»,
◾ընտրել տոմսի տեսակը և սեղմել «Առաջ»,
◾ընտրել տոմսերի քանակը և նորից սեղմել «Առաջ»,
◾մուտքագրել անհրաժեշտ գումարը և սեղմել «Վճարել»,
◾վերցնել կտրոնը, որի վրա առկա է QR ուղետոմսը։
Այս երկու տարբերակով ձեռք բերված QR ուղետոմսերը կարող ես օգտագործել Երևանի հանրային ավտոբուսներում, մետրոյում և տրոլեյբուսներում։
Իսկ թե որ ճանապարհով ես հասնելու քո QR ուղետոմսին՝ ընտրիր ինքդ․․
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Կպնում ենք երաժշտությանը՝ ինչպես այն կպնում է մեր սրտերին։
Garage Vinyl Store-ը վինիլային սկավառակների խանութ է, պատկանում է երաժշտության էնտուզիաստներին, ովքեր երբեմն հենց խանութում կազմակերպում են վինիլային սեթերի երեկոներ։
Ամենամաքուր ու ազնիվ հնչողությունը գալիս է վինիլներից, և մենք հավատում ենք, որ երաժշտական այս մշակույթը կարելի է վերադարձնել հայկական առօրյա։ Այդ նպատակով Garage Vinyl Store-ի հետ ունենալու ենք փոքրիկ, շատ ջերմ միջոցառումներ և զեղչ, որը Telcell Wallet-ն արդեն տրամադրում է վինիլների համար բոլոր այցելուներին։
Այստեղ այսքանը։ Կվերադառնանք նորություններով 🧡
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Օֆիսներում աթոռներն այսօր պետք է դատարկ լինեն 💼
Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների միջազգային օր♥
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ի՞նչ դեր է խաղում Telcell Terminal-ը Դրամատիկական թատրոնում։
Դրամատիկական թատրոնում կանխիկ գումարով տոմս գնելու համար կա մեկ տարբերակ՝ Telcell Terminal։ Մոտենում ես դրամարկղ, ընտրում տեղը դահլիճում, աշխատակցից ստանում կոդ և, մուտքագրելով կոդը տերմինալում, գնում տոմսը։
Իրականում, Telcell Terminal-ների միջոցով կարող ես գնել տոմս tomsarkgh.am-ում ներկայացված բոլոր թատրոններից.
◾մուտք գործիր tomsarkgh.am կայք,
◾ընտրիր ներկայացումը, դահլիճում քո տեղը, սեղմիր «Շարունակել»,
◾որպես վճարման եղանակ ընտրիր Telcell Terminal-ը։
Քեզ կտրամադրվի վճարման կոդ, որն ակտիվ է 24 ժամ։ Այդ կոդով կարող ես կատարել վճարումը Հայաստանի ցանկացած Telcell Terminal-ով, ինչից հետո տոմսը կուղարկվի քո էլ․ հասցեին։
Ինչպես տեսնում ենք՝ Telcell Terminal-ը թատրոններում գլխավոր դերերում է, երբ խոսքը գնում է կանխիկ վճարման մասին 🎭
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Կրակը չի մարի
Քանի դեռ հիշում ենք 🔥
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ի՞նչն է միավորում ավտոբուսը, տրոլեյբուսը և մետրոն։ Միասնական տոմսային համակարգը, որն արդեն գործում է Երևանի հասարակական տրանսպորտում և նույնիսկ դեպի Զվարթնոց ավտոբուսներում։
Իսկ ի՞նչն է միավորում քեզ և QR ուղետոմսերը։ Telcell Wallet-ը և Telcell Terminal-ները, որոնց միջոցով կարող ես գնել դրանք։
Ժետոնի և մանրադրամի փոխարեն տրանսպորտում օգտագործում ես գնված QR ուղետոմսը, որը պահպանվելու է քո Telcell Wallet-ում կամ տպված է լինելու անդորրագրի վրա, եթե գնել ես տերմինալով։ Երկու դեպքում էլ ուղետոմսը վավեր է 31 օր։
Երբ QR-ը մոտեցնես նարնջագույն սարքին՝ սքաներին, այն ավտոմատ կսքանավորվի, կհնչի հաստատման ձայնը, բոլորը կնայեն քեզ ու կմտածեն․ «Տեսնես ու՞ր է գնում այս մարդը, որը եկել է ապագայից»։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Lumen Coffee 1936․ Երևանի փոքրիկ զարդերից մեկը
Այս սրճարանը հիշում է անցյալի անցուդարձը․ 36 թվականին այստեղ ծխախոտի խանութ էր, հետո եկավ երաժշտությունը՝ տարածքում բացվեց նոտաների խանութ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո նոտաներն իրենց տեղը զիջեցին գրքերին։
Հիմա, պահպանելով խանութի պատմական տեսքն ու յուրօրինակ դիզայնը, այստեղ գործում է Lumen Coffee 1936 սրճարանը, որը շարունակում է նաև գիրք վաճառելու ավանդույթը։
Առավոտյան 8-ից գիշերը 12-ը սրճարանն այցելուների կյանքի մասն է դառնում․ թե ուզում ես երեկոն անցկացնել գինու ընկերակցությամբ՝ դու ունես այդ հնարավորությունը, ուզես զրույցներ սուրճի շուրջ՝ քեզ կառաջարկեն սուրճի տեսակներ ամբողջ աշխարհից, իսկ թե որոշես զբոսնել Երևանով՝ այն լցնելով սուրճի բույրով, վերցնում ես բաժակը քեզ հետ ու դուրս գալիս Մաշտոցի պողոտա։
Ի դեպ, սրճարանը pet-friendly է և ունի coworking space։
Դե իսկ մենք քեզ համար ունենք QR ստենդ։ Վճարիր Telcell Wallet -ի QR-ով և տպավորություններից բացի կուտակիր բոնուսներ հավելվածում։
Հ․Գ․ Քո բիզնեսը կարող է դառնալ հաջորդը՝ մեր գործընկերներին նվիրված շարքում։ Կապ հաստատիր մեզ հետ․ կպատմենք՝ ինչպես միանալ Telcell Business համայնքին 🧡
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
IT մասնագետների համար հաստիքներ ունենք։ Դիմեք՝ միասին շարունակենք զարգացնել ֆինտեխ ոլորտը։
• Senior Java Developer. https://bit.ly/4cQFVpx
• Strong Mid/Senior Data Engineer․ https://bit.ly/43YcLki
• Strong Mid/Senior Automation QA Engineer․ https://bit.ly/3TUyx3Q
• Strong Mid/Senior .NET Developer․ https://bit.ly/43TnqNd
․
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Շնորհանդես Համալիրում
Ապրիլի 6, Ruben Yesayan-ի «Վանականներն ունեն գաղտնիք» վեպի շնորհանդես։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ երիտասարդներն իսկապես սիրում են կարդալ․ այդ մասին վկայում են միջոցառման մասշտաբները և սերն ու աջակցությունը, որը Ռուբեն Եսայանը ստանում է իր ընթերցողներից։
Օրը շատ էմոցիոնալ էր ու հագեցած․ գրքի պրեզենտացիա և մակագրություն, հարցեր, զրույցներ, Ռուբենի նոր խմբի ելույթ, գեղեցիկ մարդիկ ու տպավորիչ միջոցառում, որը կյանքի կոչեց «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore -ը։
Մենք սիրով միացանք միջոցառմանը՝ որպես ֆինանսական գլխավոր գործընկեր, իսկ Telcell Wallet-ով վճարելիս գրքի համար տրամադրեցինք 30% զեղչ, որպեսզի յուրաքանչյուր ընթերցասեր ավելի շատ հնարավորություն ունենա կարդալու 🧡
․
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ժամը քանի՞սն է։ Դա ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև հայերը սիրում են սրճել առավոտյան, երեկոյան և նույնիսկ քնելուց առաջ։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Շատ պարզ է՝ մենք սիրում ենք առույգ մնալ ու փորձել նորը։
Coffee House Company-ը Հայաստանում առաջին և ամենամեծ takeaway սուրճի ցանցն է։ 38 մասնաճյուղերն այնպես են տեղակայված, որ ոչ ոք առանց սուրճի երկար չմնա։ Այստեղ կգտնես դասական տարբերակներից մինչև հետաքրքիր միքսեր, որոնք ուղղակի տրամադրություն են բարձրացնում։
Իսկ մեզ կհանդիպես վճարում կատարելիս․ վճարիր Telcell Wallet-ի QR-ով և վառ տպավորություններից բացի կուտակիր բոնուսներ հավելվածում։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
👁️🗨️ Ծանոթություն Telcell Market-ի հետ
Telcell Market-ը մարկետփլեյս է, որը միավորում է տարբեր վաճառողների ապրանքներ։ Այստեղ դու, որպես գնորդ, ստանում ես առավելություններ, որոնց կարևորությունը զգացվում է հատկապես օնլայն գնումներ կատարելիս։
Ի՞նչ է քեզ առաջարկում հարթակը․
- արագ առաքում՝ ի տարբերություն արտերկրից գնումների,
- հարմար և հասկանալի ինտերֆեյս,
- ապրանքների և վաճառողների բազմազանություն,
- անվտանգ վճարում և վստահելի մատակարարներ։
Telcell Market-ը շուտով հասանելի կլինի նաև հավելվածի ֆորմատով, իսկ մինչ այդ կարող ես գնումներ կատարել www.telcell.market կայքում։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
«Վանականներն ունեն գաղտնիք» վեպը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների շրջանում․ առաջին շնորհանդեսն այցելեց մոտ 4500 գրքասեր։ Զարմանալի չէ, որ վեպը սպառվեց՝ հազիվ լույս տեսած։
Այդ օրը պարզվեց, որ նոր գրականությունը նոր մասշտաբներ է պահանջում։
Ապրիլի 6-ին տեղի կունենա վեպի երկրորդ շնորհանդեսը, այս անգամ՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Telcell-ը կրկին երիտասարդ գրողի կողքին է՝ ֆինանսական գլխավոր գործընկերոջ դերում։ Իսկ թե ինչ դեր ունեն վանականներն այս պատմության մեջ, կիմանանք միայն վեպում։
Շնորհանդեսին կարող ես ստանալ 30% զեղչ տեղում Telcell Wallet-ով գիրքը գնելու համար։
Մինչ հանդիպում նոր գրականության հետ 👁️🗨️
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
🥚 Քանի՞ հավկիթ կա նկարում
Հավկիթներով խաղի ավանդույթը մի փոքր ձևափոխել ենք` թվային տիրույթում ձեզ հետ խաղալու հնարավորության համար:
Բայց ամենակարևորը` շնորհավորում ենք Սուրբ Զատկի կապակցությամբ և մաղթում ուրախ ու բարի տոն անցկացնել:
Իսկ այս օրերին հավկիթների թանկացման ավանդույթի հետ կապ չունենք, ազնիվ խոսք ։)
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների` ամբողջ աշխարհում մարզիկների 40%-ը կանայք են, սակայն սպորտի լուսաբանման միայն 4%-ն է կանանց սպորտի մասին։ Կին մարզիկների մասին խոսելիս առաջին հերթին ներկայացնում են նրանց որպես կին, հետո՝ որպես մարզիկ:
Այս թվերը սովորաբար քողարկվում են ծաղիկներով ու գեղեցիկ խոսքերով. ինչպես տեսնում ենք` տվյալ կոնտեքստում Մարտի 8-ի ծաղիկները ոչ թե ուշադրության նշան են, այլ ուշադրությունը խնդրից շեղելու գործիք:
Գնահատենք մարզիկներին ոչ թե գենդերով, այլ նվաճումներով:
Գենդերային խտրականության բախվելիս ահազանգի՛ր։
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
094 565-626
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ըստ ՀՀՎԿ-ի վիճակագրական տվյալների` Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող տղամարդկանց 70%-ն աշխատանք ունի, իսկ նույն կրթությունն ունեցող ամեն երկրորդ կինը գործազուրկ է։ Սակայն Հայաստանում կանանց 61%-ը բարձրագույն կրթություն ունի, իսկ տղամարդկանց՝ 45,3%-ը: Ընտրություն կատարելիս առաջնորդվենք ոչ թե աշխատակցի գենդերով, այլ ներուժով:
Գենդերային խտրականության բախվելիս ահազանգի՛ր։
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
094 565-626
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Ըստ ՀՀՎԿ-ի վիճակագրական տվյալների` Հայաստանում ամեն երրորդ կինը ենթարկվում է հոգեբանական, սեռական կամ ֆիզիկական բռնության իր զուգակցի կողմից։ 10 կանանցից 9-ը օգնություն չեն խնդրում պատասխանատու որևէ կառույցից, իսկ 8-ը շարունակում են ապրել բռնարարի հետ։
Այս թվերը սովորաբար քողարկվում են ծաղիկներով ու գեղեցիկ խոսքերով. ինչպես տեսնում ենք` տվյալ կոնտեքստում Մարտի 8-ի ծաղիկները ոչ թե ուշադրության նշան են, այլ ուշադրությունը խնդրից շեղելու գործիք:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ կանանց իրավունքների պաշտպանությունը թե´ անհատի, թե´ հասարակության պարտականությունն է:
Կանգնեցրո՛ւ բռնությունը, ահազանգի՛ր։
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
094 565-626
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
🌷 Մարտի 8-ը ամեն տարի մտորումների ու բանավեճերի առիթ է դառնում, քանի որ Կանանց միջազգային օրվա հետ նուրբ թեմաներ են կապված։ Ամեն դեպքում այս թեմաները այս կամ այն կերպ ածանցվում են կանանց իրավունքներից, իսկ օրը տոնելիս պետք է ստուգել՝ արդյոք իրավունքները բավականաչափ պաշտպանված են։
Կանանց իրավունքներին նվիրված այս արշավով ցանկանում ենք բարձրաձայնել կարևոր խնդիրների մասին, որոնց արագ լուծումը մենք, ցավոք, չունենք։ Բայց համոզված ենք, որ հասարակությունը և հատկապես կանայք, ովքեր բախվում կամ ականատես են լինում գենդերային խտրականության, կարող են դրական փոփոխության հասնել վախեցնող վիճակագրությունում։
📰 Թեման բացում ենք այստեղ՝ https://blog.telcell.am/ուշադրություն/
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Քեզ պետք է լավ աշխատանք, մեզ պետք է լավ SMM մասնագետ․ մենք պետք ենք իրար։
Եվ ինչպես լինում է կյանքում ու ֆիլմերում՝ մենք կգտնենք իրար ու կապրենք երջանիկ։ Happy End
Շանս տանք մեր հարաբերություններին՝ https://staff.am/smm-specialist-1461 🧡
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Մի ժամանակ դու կրակներով գնահատում էիր նրա գեղեցկությունը, իսկ այսօր միասին կցատկեք կրակի վրայով։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Telcell մասնաճյուղերը կերպարանափոխվում են՝ դառնում են ավելի մարդամոտ, ավելի իրենք իրենց նման։ Սա Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող մասնաճյուղն է, բայց նման փոփոխություն սպասվում է նաև մյուսներին։
🪴 Մեր ֆիկուսը, ի դեպ, դեռ անուն չունի։ Առաջարկներ ունե՞ք։
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the business
Telephone
Website
Address
Հակոբ Հակոբյան 3
Yerevan
0033
Opening Hours
Monday | 10:00 - 18:30 |
Tuesday | 10:00 - 18:30 |
Wednesday | 10:00 - 18:30 |
Thursday | 10:00 - 18:30 |
Friday | 10:00 - 18:30 |
Erevan
Yerevan
Ընկերությունը կատարում է կապիտալ շինարարական, ճարտարապետական և վերանորոգման աշխատանքներ։
Armenia, Charents Street 66
Yerevan, 0010
Աշխատանք, Մարդակյին Ռեսուրսների Կառավարման Մասնագիտա?
Nairi Zaryan Street 22
Yerevan, 0051
We transform your company’s data into convenient visual reports with ample opportunities for gathering and organizing, so that you can focus on the essentials.
Nalbandyan 5
Yerevan
Դասընթացների, միջոցառումների կազմակերպում։ Ապրանքների ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք։
3 Hakob Hakobyan Street
Yerevan, 0033
We digitalize industrial service and make clean industries more affordable
Parpetsi Street 24
Yerevan, 0002
Pappa is a business-minded design studio based in Yerevan. We design for the real world, with real people in mind and the brand at the center.