PT. Anna Martirosyan

Pre and post surgical physical therapy, sport physical therapy, Biodex isokinetic testing and rehabilitation

20/03/2024

Photos from PT. Anna Martirosyan's post 16/03/2024

📍Պարանոցային ցավային համախտանիշը ( Neck Pain Syndrome) չունի միասնական գործառնական սահմանում: Այնուամենայնիվ, ամենատարածված տեսակը ոչ սպեցիֆիկ կամ մեխանիկականն է, որը բնութագրվում է ոչ հատուկ բնույթի կամ մեխանիկական հիմքի ախտանիշներով։ NPS-ի ընդհանուր դրսևորումները կարող են ներառել մկանային ցավ, մկանային սպազմ, գլխացավ, ֆասետ հոդերի ցավ, նյարդային ցավ և ոսկրային ցավ:

👉🏻Պարանոցը պատասխանատու է գլխի քաշը պահելու համար։ Այն ճկուն է, որի հաշվին կատարում է ծալում, տարածում, կողմնային թեքումներ, պտույտներ։
Պարանոցը խոցելի է տարբեր պայմանների նկատմամբ, որոնք առաջացնում են ցավ և շարժումների սահմանափակում։
Կան մի շարք պատճառներ, որոնք կարող են նպաստել NPS-ի առաջացմանը՝
> մկանային գերլարվածություն (օրինակ՝ համակարգչի մոտ երկարատև նստած աշխատելը),
> մկանային թուլություն (օրինակ՝ սեղանարդաձև մկանների ստորին հատվածի թուլություն),
> ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններ (օրինակ՝ տարիքային փոփոխություններ, օստեոֆիտների առաջացում),
> նյարդերի կոմպրեսիա (օրինակ՝ պարանոցային ճողվածք),
> վնասվածքներ (օրինակ՝ սպորտային տրավմաներ, գերմարզվածություն),
> հիվանդություններ (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ):

🧐 Պարանոցային ցավային համախտանիշի պատճառը հստակ պարզելու համար կատարվում են հատուկ թեստեր և գործիքային հետազոտություններ՝ ռենտգեն, ՄՌՏ և ՀՇ։ 🩻
🥼🩹Ճշգրիտ ախտորոշումից հետո, ընտրվում է բուժման տեսակը։

Կոնսերվատիվ բուժումը համալիր բնույթի է։ Այն իր մեջ կարող է ներառել դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ վարժություններ՝ ձգողական և ուժային, մերսում, հիդրոթերապիա, ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա։ 🧘🏻‍♀️🤸🏻‍♀️💊

Հիշե’ք, որ բուժում սկսելուց առաջ կարևոր է ճիշտ ախտորոշումը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել 📩

Եղե’ք առողջ 😉

Photos from PT. Anna Martirosyan's post 13/03/2024

📍Առաջային խաչաձև կապանի (ԱԽԿ) վնասվածքներն ամենահաճախ հանդիպող սպորտային վնասվածքներն են։ 🧗‍♀️⛹🏻‍♂️🏀⛷️
🩻Ախտորոշման ՄՌՏ հետազոտությունն է։
🥼Բուժումը կարող է լինել վիրահատական և ոչ վիրահատական։
🩸💉🩹Վիրահատական բուժումից հետո շատ կարևոր է ռեաբիլիտացիան։ Այն տևում է մինչև 12 ամիս։
🏆 Շատ պրոֆեսիոնալ մարզիկներ, հաճախ բարձր նվաճումների սպորտ կարող են վերադառնալ 6-9 ամիս հետո, սակայն դա կարող է ռիսկային լինել։
📍Փոխպատվաստված ջլի ինտեգրումն ու ռեմոդելավորումը տևում է մինչև 12 ամիս, իսկ ԱԽԿ-ի անոթավորումը նորմալանում է 6-12 ամիսների ընթացքում։ Այդ իսկ պատճառով, պետք չէ շտապել։
🔬👨🏻‍🔬Կենդանիների և մարդկանց վրա կատարած հետազոտությունները պարզել են, որ փոխպատվաստած ջիլը մեխանիկորեն ամենաթույլն է հետվիրահատական 6-8-րդ շաբաթների ընթացքում։
👉🏻Այն ամրացնելու համար անհրաժեշտ է համապատասխան բեռնվածություն։ Ճիշտ ընտրված վարժություններն ու բեռնվածությունը խթանում են ջլի հզորացումը։
Լրացուցիչ վնասվածքներից խուսափելու համար, հետվիրահատահան ռեաբիլիտացիան պետք է անցնել ԱԽԿ վնասվածքների վերականգնման մեջ մասնագիտացած ֆիզիոթերապիստի հսկողությամբ։
☝🏻Ռեաբիլիտացիոն ողջ շրջանը պայմանականորեն բաժանում ենք փուլերի՝
> վաղ փուլ 0-9 շաբաթ,
> միջանկյալ փուլ 9-16 շաբաթ,
> ուշ փուլ 16-24 շաբաթ։
Յուրաքանչյուր փուլ բաժանվում է ենթափուլերի, որոնց համար սահմանում ենք ռեաբիլիտացիոն նպատակներ։

Հիշե’ք, որ ռեաբիլիտացիոն ծրագիրը կազմվում է անհատապես յուրաքանչյուր բուժառույի համար՝ հաշվի առնելով նրա ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները։

Եղե’ք առողջ 😉

30/01/2024

....Շարունակենք խոսել գոտկային հատվածի ցավերից։
👆🏻Ցավի տարբեր պատճառներ կարող են լինել։ Օրինակ ` կմախքային փոփոխությունները, որոնք ներառում են սկոլիոզը, հիպերկիֆոզն ու հիպերլորդոզը կամ դրանց հարթեցումը։
Ցավի պատճառ կարող են լինել մկանային գերձգումներ, սպազմը, սպորտային վնասվածքները, նստանյարդի բորբոքումը, ստենոզը, օստեոպորոզը և այլն։
☝🏻Հիշե′ք, որ ցավի պատճառը պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժիշկի, ոչ թե -ին։ 😁
☝🏻Թյուր կարծիք կա, որ գոտկային ցավերի ժամանակ պետք է անշարժ մնալ։ 🤦🏻‍♀️
📣 Ամենևին ո′չ։
🔬 Ճիշտ ախտորոշումից հետո անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում։
Քանի որ գոտկային ցավերը դեպքերի մեծամասնությունում կապված են լինում ոսկրամկանային համակարգի խնդիրների հետ, ապա համապատասխան դեղորայքային բուժման հետ, բժիշկը կարող է նշանակել ֆիզիկական թերապիա/կինեզիոթերապիա։
🧎🏻‍♀️🚶🏻‍♀️ Հատուկ վարժությունների շարքը կոնկրետ ձեր դեպքի համար պիտի ընտրվի մասնագետի կողմից, որը կօգնի ավելի արագ լուծել խնդիրը։
⚕️ Թերապիայի մեջ հիմնականում ներառված են լինում ձգողական վարժություններ, ուժային վարժություններ, դինամիկ վարժություններ։
Ամենապարզ և օգտակար վարժությունը, որը դուք ինքնուրույն և մասնագետի խորհրդով կարող եք կատարել` չափավորված քայլքն է։

Հիշե'ք, որ հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։

Եղե’ք առողջ 😉

#գոտկացավ #եղեքառողջ #վարժություններ

28/01/2024

📣 Եթե կա մի հիվանդություն, որի հետ գրեթե բոլորը կարող են , ապա դա մեջքի ցավն է: Առավել հաճախ` գոտկային հատվածի ցավը։
Գրեթե 65 միլիոն ամերիկացի նշում է, որ անընդհատ մեջքի ցավ է զգում։ 😯
🇺🇲2016 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրի կողմից կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ մեջքի և պարանոցի ցավը ԱՄՆ-ում առողջապահական ծախսերի երրորդ ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 87,6 միլիարդ դոլար:💸💸💸
🧐Մեջքի ցավը կարող է տարբեր ձևերով դրսևորվել՝ բութ, մշտական ցավից մինչև հանկարծակի սուր կամ ցավ: Այն կարող է սկսվել վնասվածքից, ծանր առարկա բարձրացնելուց, սխալ պտտման շարժումից, ծանր մարզումներից հետո կամ պարզապես ծերանալու հետևանքով։
✌🏻ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը նկարագրում է մեջքի ցավի երկու տեսակ:

Սուր՝ մեջքի կարճատև ցավ, որը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Գոտկային հատվածի ցավերի մեծ մասը սուր է: Այն հաճախ ինքն իրեն լավանում է մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:

Քրոնիկ` ցավ, որը տևում է 12 շաբաթ կամ ավելի երկար, նույնիսկ այն բանից հետո, երբ մեջքի սուր ցավի պատճառը վերացվել է:
Մարդկանց մոտ 20%-ի մոտ մեջքի սուր ցավը վերածվում է մեջքի քրոնիկական ցավի։

Շարունակելի........
#մեջքիցավ

10/01/2024

Ֆիզիկական ակտիվություն և իմունիտետ։ 💪🏻🏃🏻‍♀️🤸🏻‍♀️
Արդյո՞ք մարզվել մրսածության և գրիպի սեզոնին: 🤔🤧

👉🏻Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կանոնավոր վարժությունները ոչ միայն նվազեցնում են որոշ հիվանդությունների տևողությունը և ծանրությունը, այլ նաև լրացուցիչ առողջարարական օգուտներ են տալիս՝ ամրապնդել իմունային համակարգը:

📌Ֆիզիկապես ակտիվ լինելը կարող է նվազեցնել մրսածության և գրիպի ազդեցությունն օրգանիզմի վրա՝ թեթևացնելով ախտանշանները և արագացնելով վերականգնումը։ 🤧🤾🏻‍♀️

☝🏻Չնայած ֆիզիկական ակտիվությունը կարող է օգտակար լինել հիվանդության ժամանակ, կարևոր է ուշադրություն դարձնել ձեր ախտանշաններին:
Շատ մասնագետներ առաջարկում են հետևել «պարանոցի կանոնին»: Եթե ձեր ախտանիշները մեղմ են և բարձր, օրինակ՝ քթից հոսք կամ կոկորդի ցավ, ապա չափավոր կատարված վարժություններն ընդհանուր առմամբ անվտանգ են: Այնուամենայնիվ, նվազեցրեք ինտենսիվությունը՝ գերլարումից խուսափելու համար:

✋🏻Սակայն, եթե ձեր ախտանիշները գտնվում են , ինչպիսիք են կրծքավանդակի ծանրությունը, դժվարաշնչությունը կամ ստամոքսի խանգարումը, ավելի լավ է բաց թողնել մարզումները:
🤒🥵 Իսկ եթե ջերմություն կամ մկանային ցավ ունեք, առաջնահերթություն տվեք հանգստին և հեղուկներին:🧘🏻‍♀️🥤🧃

Եղե’ք առողջ 😉

#եղեքառողջ

01/12/2023

😱 Կինեզիոֆոբիան ( ) կամ ֆիզիկական ակտիվության նկատմամբ իռացիոնալ վախը երևույթ է, որն առաջանում է մարդկանց մոտ հետվնասվածքային կամ հետվիրահատական շրջանում։
🙄 Մի կողմից սա նորմալ է, քանի որ մեր օրգանիզմի ռեակցիաներից ամենաուժեղն ինքնապաշտպանական ռեակցիան է։
🙃 Կինեզիոֆոբիայի դեպքում մեր օրգանիզմը մեզ է այն ցավերից, որոնք մենք զգացել ենք վնասվածք ստանալու ժամանակ` բացառելով շարժումները։
☝🏻Սակայն, պետք է ուշադիր լինել և վաղ #կինեզիոֆոբիան, քանի որ այն զգալիորեն խոչընդոտում է հիվանդների ակտիվ վերականգնմանը։
🤝🏻 Շատ դեպքերում անհրաժեշտ է լինում բուժառուի, բուժող բժշկի, կինեզիոթերապիստի և հոգեբանի համատեղ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դառնում հաղթահարել վախը շարժումների և ֆիզիկական ակտիվության նկատմամբ։

🏃🏻‍♀️🤸🏻‍♀️ Եղե’ք առողջ և մի խուսափեք ֆիզիկական ակտիվությունից։
Հիշե’ք, որ շարժումը կյանք է։

Photos from Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք's post 27/11/2023

I am so proud to be part of this dream team.

04/11/2023

🦶🏻Растяжение связок лодыжки ( sprain)— распространенная травма, которая встречается у людей всех возрастов и всех уровней активности.

📌Растяжение лодыжки происходит, когда сильные связки, поддерживающие лодыжку, растягиваются за пределы своих возможностей и рвутся. Тяжесть растяжения может сильно различаться в зависимости от количества вовлеченных связок и степени их разрыва.

🩹Большинство растяжений заживают с помощью консервативных методов лечения, таких как лёд, подъем, лекарства(RICE) и простые реабилитационные упражнения.

💉Если симптомы не улучшаются, несмотря на консервативное лечение, вам может потребоваться операция по восстановлению или реконструкции повреждённых связок.

☝🏻Без надлежащего лечения и реабилитации хроническое или невылеченное тяжёлое растяжение может ослабить лодыжку, повышая вероятность повторной травмы.

Будьте здоровы 😉
#ереван #лечение #реабилитация #травмы

12/10/2023

Հիշե’ք, որ վերականգնումը թիմային գործընթաց է։

15/09/2023

😐Ցավոք օստեոարթրոզը (ՕԱ) հնարավոր չէ ամբողջությամբ կանխարգելել, քանի որ այն մեր հոդերի ամենօրյա արդյունքն է։
☝🏻Սակայն, հետևելով մի քանի պարզ կանոնների, կարելի է նվազեցնել դրա առաջացման ռիսկերը։
📣Ծանոթանանք այդ կանոններին։
✅ Անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ քաշից, քանի որ այն լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում հոդերի վրա։
✅ Եթե ունեք շաքարային դիաբետ, ապա պիտի վերահսկեք այն, քանի որ դա հիվանդության զարգացման լրացուցիչ ռիսկեր է առաջացնում։
✅ Անհրաժեշտ է ամեն օր գոնե 30 րոպե զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Ճիշտ կատարվող վարժությունները կօգնեն խուսափել հոդերի կարկամածությունից և կուժեղացնեն Ձեր մկանները։
✅ Խուսափեք հոդերի վնասվածքներից։ Ֆիզիկական ակտիվությունից առաջ անհրաժեշտ է 5-10 րոպե նախավարժանք կատարել` տաքացնելով մկանները։
✅ Ուշադրություն դարձրեք հոդացավերին։ Եթե դրանք առաջանում են մարզվելուց կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 1-2 ժամ հետո, ապա պիտի նվազեցնեք ծանրաբեռնվածությունը։ Իսկ եթե դրանք առաջանում են առանց պատճառի կամ առավոտյան և երեկոյան, և խոչընդոտում են Ձեր առօրյա կենսագործունեությանն, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի։
Հիշե'ք, որ հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։

Եղե’ք առողջ 😉

08/09/2023

Այսօր ֆիզիոթերապիայի համաշխարհային օրն է։ 🎆🎇
Ֆիզիոթերապիան կօգնի Ձեզ ոչ միայն վիրահատություններից հետո, այլև հենաշարժողական համակարգի շատ հիվանդությունների կանխարգելման ժամանակ։
# stayactive

04/09/2023

18/08/2023

☝🏻Կան ֆիզիկական թերապիայի 5 հիմնական ուղղություններ `
🦴 Օրթոպեդիկ,
🧠 Նյարդաբանական,
♥️ Սիրտ-թոքային,
🧓 Տարեցների,
👶🏻Մանկական։
Այս ուղղություններ ընդգրկում են տարբեր ենթաճյուղեր։
📣 Հիշե’ք, որ ֆիզիկական թերապիան նախատեսված է թե’ հիվանդությունների բուժման, թե’ կանխարգելման համար։
Եղե’ք առողջ 😉

🔤 English text
👉🏻 There are 5 types of physical therapy:
🦴 Orthopedic,
🧠 Neurological,
♥️ Cardiopulmonary,
🧓 Geriatric,
👶🏻 Pediatric.
These types include various subtypes.
📣 Remember, physiotherapy is not only for treatment, but also for prevention.
Stay healthy 😉

22/05/2023

Biodex -ի կիրառությունը վերին վերջույթի վնասվածքների և հիվանդությունների դեպքում
📣 վարժությունները կիրառելի են ուսահոդի գրեթե բոլոր խնդիրների դեպքում։
-ում մեր արդեն հնգամյա փորձը ցույց է տալիս, որ -ով իրականացվող վերականգնողական թերապիան արդյունավետ է`
📍պտտող թեզանիքի (rotator cuff),
📍ուսահոդի հոդախախտերի,
📍 համախտանիշի (frozen shoulder),
📍ուսահոդի անկայունության,
📍 subacromial ցավային համախտանիշի և ուսահոդի այլ վնասվածքների և հիվանդությունների դեպքում։
-ի այս վարժությունը նախատեսված է արտաքին պտույտի (external rotation) սահմանափակումների վերացման և վերկատարային (m. Supraspinatus) մկանի հզորացման համար։

Մանրամասների համար 📩

Եղե’ք առողջ 😉

Photos from PT. Anna Martirosyan's post 13/05/2023

📣 Կոնքազդրային հոդն ունի բարդ կառուցվածք։ Այն շրջապատված է գրեթե 30 մկանով։ Ցավի ճիշտ տեղակայումը պարզելու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է հոդը։
☝🏻 Կոնքազդրային հոդի խնդիրները շատ տարբեր են։ Դրանցից են`
📍արթրոզը,
📍բուրսիտը,
📍 մկանային գերլարվածությունը,
📍մկանային թուլությունը,
📍շխկացող հոդի համախտանիշը (snapping hip syndrome):

🔧 -ն օգնում է վերականգնել կոնքազդրային հոդի շարժումների նորմալ ծավալը, բալանսավորել ծալիչ-տարածից և զատիչ-առբերիչ մկանների աշխատանքը, հզորացնել նշված մկանները։



Եղե’ք առողջ 😉

09/05/2023

-ի կիրառումը ծնկահոդի խնդիրների դեպքում 🦵🏻

🤔 Ո՞ր դեպքերում կարելի է դիմել -ի օգնությանը։
📍Ազդրի հետին խմբի վնասվածքների,
📍ԱԽԿ-ի (ACLR) ռեկոնստրուկտիվ վիրահատությանների,
📍Մենիսկի (Meniscus)վիրահատությունների,
📍Պատելոֆեմորալ (Patellofemoral PS) ցավային համախտանիշի,
📍Ծնկահոդի օստեոարթրրիտի (OA) ռեհաբիլիտացիայի ժամանակ։
☝🏻 Բացի վերը նշվածը, համակարգի միջոցով կատարում ենք նաև մկանային թեստավորում, որը հնարավորություն է տալիս կանխարգելել վնասվածքները և ընտրել սպորտ վերադառնալու (return to play) ճիշտ ժամանակը։

🧐 Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար 📩

Եղե’ք առողջ 😉

04/05/2023

🦵🏻Սկսենք ստորին վերջույթից
-ի կիրառությունը 🦶🏻-ի խնդիրների դեպքում
🤔 Ո՞ր վնասվածքների ռեհաբիլիտացիայի ժամանակ կարելի է դիմել -ի օգնությանը։
Ներկայացնենք մի քանի օրինակներ.
📍 Սրունքվեգային հոդի կապանային գերձգումների (ankle sprain),
📍Հոդում շարժումների սահմանափակումների,
📍Ոսկրային կոտրվածքներից հետո վերականգնողական թերապիայի,
📍 Այլ հիվանդությունների հետևանքով առաջացած մնացորդային խնդիրների դեպքում։
Մանրամասների համար 📩
Եղե’ք առողջ 😉

05/04/2023

Ծնկների գերտարածում (knee hyperextension) կամ genu recurvatum
🎯 Այն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Կարող է առաջանալ ծնկահոդի տարբեր վնասվածքների պատճառով, օրինակ` առաջային և հետին խաչաձև կապանների վնասվածքներ (ACL and PSL injury), ինչպես նաև կարող է ժառանգաբար փոխանցվել` որպես կապանային թուլության համախտանիշ։
🤕 Ծնկների գերտարածումը կարող է առաջացնել`
> ցավ քայլելիս կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ,
> այտուց,
> ծնկահոդի շարժումների կարկամություն,
> տարբեր վնասվածքներ։
🔬 Ախտորոշումը կատարվում է օրթոպեդ-վնասվածքաբանի կողմից (չնայած, շատ դեպքերում այն անզեն աչքով տեսանելի է)։
🩹 Բուժումը կարող է լինել վիրահատական և ոչ վիրահատական` կախված խնդրի ախտածագումից։
⚕️ Ոչ վիրահատական բուժումն առաջին հերթին ներառում է ֆիզիկական թերապիա, որի ժամանակ կատարվում են հատուկ վարժություններ` ուղղված մկանային համակարգի հզորացմանն ու բալանսավորմանը։
🧎🏻🏋🏻‍♂️ Վարժությունները կարող են լինել շատ պարզ, սակայն կատարման տեխնիկան խիստ տարբերվում է ծնկահոդի այլ խնդիրների ժամանակ կատարվող նույն վարժությունների տեխնիկայից։
☝🏻Կախված գերտարածման աստիճանից, ֆիզիոթերապիստն է որոշում ինչ հաջորդականությամբ, քանի կրկնությամբ և շաբաթական քանի անգամ կատարել վարժությունները։
Եղե’ք առողջ 😉

Photos from PT. Anna Martirosyan's post 13/03/2023

համախտանիշի ռիսկի գործոնները կարող են լինել և ։

📣 Հիշու՞մ եք չէ, որ կարող է ինքնալավացում լինել։
Սակայն, պետք է շատ զգույշ լինել նման սպասումների հետ կապված։

⚕️Փորձը ցույց է տալիս, որ բուժումը ձգձգելն ավելի է դժվարեցնում վերականգնողական թերապիայի գործընթացը և նվազեցնում 💯 արդյունքի հասնելու հավանականությունը։

☝🏻Արդեն ավելի քան 5 տարի է, մենք ունենք հատուկ մշակած վերականգնողական ծրագիր, համախտանիշի բուժման համար (կարևոր գործոն է Biodex համակարգի կիրառումը)։

👍🏻 Ծրագրի արդյունավետությունն ամեն օր ստուգվում է բազմաթիվ բուժառուների կողմից։

💪🏻 Թերթելով նկարները կգտնեք մի քանի օգտակար վարժություններ, որոնք կօգնեն Ձեզ կանխարգելել ուսահոդի հետ կապված խնդիրները։

☝🏻 Հիշե′ք, որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։

10/03/2023

📣«Սառած ուսի» համախտանիշը հայտնի է նաև որպես, ադհեսիվ (կպումային) կափսուլիտ, որը բնութագրվում է ուսահոդի դժվարաշարժությամբ և ցավով:
📍 Ախտանիշները սովորաբար սկսվում են աստիճանաբար, ժամանակի ընթացքում վատթարանում են և սովորաբար 1-3 տարվա ընթացքում՝ գնում դեպի լավացում:
🧫 Ախտորոշումը `
> Կլինիկա (զննում, ֆունկցիոնալ թեստեր),
> Ռենտգենաբանական,
> ՄՌՏ։
👉🏻«Սառած ուսի» համախտանիշն ունի 3 փուլ։ Փուլերից յուրաքանչյուրը կարող է տևել մի քանի ամիս։

1. Սառեցման փուլ (Freezing` 6 շաբաթից-9 ամիս). ուսի ցանկացած շարժում կարող է լինել ցավոտ, և ուսահոդի շարժումների ծավալը սկսում է սահմանափակվել։
2. Սառեցված փուլ (Frozen` 4 մինչև 9-12 ամիս). այս փուլում ցավը կարող է նվազել, սակայն ուսը դառնում է դժվարաշարժ, շարժումներն սկսում են սահմանափակվել։
3. Լավացման փուլ (Thawing` 5-26 ամիս) . ուսահոդի շարժումները սկսում են բարելավվել։
Շարունակելի.........

03/03/2023

Խոսենք սպորտային/մասնագիտական ռեհաբիլիտացիայի մասին
☝🏻 Օրթոպեդիկ վնասվածքների մեծամասնությունը լինում են սպորտային գործունեության հետևանքով/ընթացքում
🩹 Ռեհաբիլիտացիայի կարևոր փուլերից է սպորտ-յուրահատուկ (sport-specific rehabilitation) ռեհաբիլիտացիան։
📍Այս փուլում շատ կարևոր է ուշադրություն դարձնել մարզաձևի առանձնահատկություններին, հիմնական ծանրաբեռնվածություն կրող մկանախմբերին և կատարել մասնագիտական վարժություններ։
💉Դեպք
🩰 Մեր բուժառուն բալետի պարող է։ Ախտորոշվել էր ձախ ծնկան հոդի, միջային մահիկի վնասվածք (medical meniscus tear).
Հետվիրահատական ռեհաբիլիտացիայի այս փուլում ներառված են հատուկ մասնագիտական վարժություններ, որոնց նպատակն է բուժառուի մկանները նախապատրաստել սպասվող մասնագիտական բեռնվածությանը։

Եղե′ք առողջ 😉 և գնացեք բալետային ներկայացումներ դիտելու։ 🩰

17/02/2023

Կան վնասվածքներ, որոնք հաճախ ունենում են պարզ լուծում։
Կան մկանային միկրոտրավմաներ, որոնց ժամանակ`
> Կինեզիոթեյփինգը,
> Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքը,
> PRP ներարկումները,
շատ լավ արդյունք են տալիս։

👉🏻 Սակայն, հիշե’ք, որ բուժման մեթոդներն ընտրում է բժիշկը` համապատասխան հետազոտություններից և ախտորոշումից հետո։
Եղե’ք առողջ և զերծ։ 😉

04/02/2023

Հաջորդ օժանդակ միջոցները, որոնց մասին ուզում եմ ձեզ պատմել` ծնկակալներն են (наколенники, knee brace). 🦵🏻
🩹💉Ծնկակալները նույնպես հաճախ կիրառվող միջոցներ են։ Սրանք կիրառվում են ինչպես ծնկան հոդի գրեթե բոլոր վիրահատություններից հետո, այնպես էլ` մի շարք վնասվածքների և հիվանդությունների ժամանակ։
📣 Գիտեի՞ք, որ գոյություն ունեն ծնկակալների տարբեր տեսակներ, որոնք նախատեսված են կոնկրետ խնդիրների համար։
🧐 Ըստ նշանակության, ծնկակալները լինում են ` կանխարգելիչ, ֆունկցիոնալ և վերականգնողական։
☝🏻Հիշե′ք, որ ծնկակալի ինքնուրույն ընտրությունը ձեզ օգուտ բերելու փոխարեն կարող է վնասել։
👉🏻Ծնկակալը պետք է նշանակի օրթոպեդը կամ ֆիզիոթերապիստը` համապատասխան ձեր գանգատներին։
#ծնկակալ

30/01/2023

🦯Հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր

Սրանք այն օժանդակ միջոցներն են, որոնք ստորին վերջույթների գրեթե բոլոր վիրահատություններից հետո անհրաժեշտ են բուժառուներին։ 🦵🏻🦶🏻

👉🏻 Հենակները, քայլակները և ձեռնափայտերը նախատեսված են վիրահատված վերջույթը բեռնաթափելու համար և դրանց սխալ ընտրությունն ու կիրառումը կարող է ոչ միայն չօգնել, այլև` վնաս հասցնել բուժառուին։

🤔 Թյուր կարծիք կա, որ հենակը (թևատակային կամ արմնկային) կամ ձեռնափայտը պետք է կրել վնասված կամ վիրահատված կողմից։
😤 Դա սխալ է, քանի որ մեր նպատակն է' ոչ թե վնասված կամ վիրահատված վերջույթը` այլ բեռնաթափել այն։

Բացի ճիշտ կիրառելը, այն պետք է նաև ընտրված լինի բուժառուի հասակին և քաշին համապատասխան, որն էլ ավելի կհեշտացնի բուժառուի տեղաշարժը։

Թվարկված օժանդակ սարքերի ճիշտ ընտրության և կիրառության տեսահոլովակները կարող եք դիտել -ի YouTube-յան էջում։

Photos from PT. Anna Martirosyan's post 30/11/2022

Այս փոքրիկ սպլինտը նախատեսված է -ի (ծղիկային նյարդի) վնասման դեպքում։ Սպլինտը կոչվում է MP stop.

Photos from PT. Anna Martirosyan's post 21/11/2022

Այս սպլինտները նախատեսված են ռևմատոիդ արթրիտով հիվանդի համար։ Աջ ձեռքինն օրվա ընթացքում կրելու համար է, իսկ ձախ ձեռքինը նախատեսված է գիշերը կրելու համար: Սպլինտները պատրաստվում են անհատական։

Photos from PT. Anna Martirosyan's post 15/11/2022

Ահա փոքրիկ սպլինտը։

Photos from PT. Anna Martirosyan's post 28/03/2021

🤕MCL injury of elbow 🤾🤽🤼

☝🏻The medial (ulnar) collateral ligament (MCL) supports the ulnohumeral and radiohumeral joints medially, and is a fan-shaped structure.
👉🏻Damage to the medial collateral ligament of the elbow from an instability episode usually heals with non-operative treatment.
🩹Non-operative management can be successful when 📌 bracing,
📌taping,
📌therapy are used to stabilise the elbow.
Stay healthy 😉

Timeline photos 18/03/2021

📌 Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում
🧐 Ի՞նչ պետք է իմանալ այս դեպքում։
1. Վերականգնումը տևում է 12 շաբաթից մինչև 6 ամիս,
2. այս ընթացքում շատ կարևոր է վերականգնողական թերապիան,
3. վիրահատությունից հետո կարևոր է պահպանել բժշկի կողմից տրված բոլոր ցուցումները,
4. հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պետք չէ տանն անշարժ պարկել, այլ անհրաժեշտ է թերապիստի ցուցումով կատարել հատուկ վարժություններ և քայլակով քայլել` յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, 5-10 րոպե։
5. թերապիստի օգնությամբ կընտրեք Ձեզ համապատասխան քայլակ,
6. կսովորեք ոտքերի վրա մարմնի քաշի բաշխման ճիշտ ձևը։
Եղե'ք առողջ 😉

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Շարունակելի
Շարունակելի
Հերոսները վերադառնում են
Վարժություններ վերին վերջույթների համար
Վարժություններ վերին վերջույթների համար
Վարժություններ պարանոցի համար

Telephone

Website

Address

Pushkin 56
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Other Health & Wellness Websites in Yerevan (show all)
Mindy Mindy
Yerevan

Mindy techniques ensure your work-life balance and prevent disorders caused by overstress and burnout

Pilates with Margo Pilates with Margo
Kyevyan Str
Yerevan

Pilates on apparatus in Yerevan. Group classes on mat.

Dr. Armine Mkrdumyan / Մանկաբարձ - գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ Dr. Armine Mkrdumyan / Մանկաբարձ - գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ
«ԱՍՏՂԻԿ» ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա
Yerevan, 0032

Գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ «ԱՍՏՂԻԿ» ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա

Armenian Association of Hepatology / Hepatology.am Armenian Association of Hepatology / Hepatology.am
Erebuni Str. 30, Apt. 126
Yerevan

Yoga Yerevan Yoga Yerevan
Московян 3
Yerevan

Йога и здоровый образ жизни

Boroyan Urological Surgery/Բորոյան Ուրոլոգիական Վիրաբուժություն Boroyan Urological Surgery/Բորոյան Ուրոլոգիական Վիրաբուժություն
Yerevan, 0025

Բորոյան ուրոլոգիական վիրաբուժություն.

Aramax Victory Rus Aramax Victory Rus
Yerevan, 0076

ARAMAX VICTORY Antiviral - повышай иммунитет, защитись от вирусов! ARAMAX VICTORY Derma - Для ухода и восстановления кожи.

Doctor-Students Union Doctor-Students Union
Yerevan

Առողջապահական հասարակական կազմակերպություն

San-ge Yoga/Fitness Studio San-ge Yoga/Fitness Studio
5/68 Hrachya Kochar
Yerevan

Why to start - During the session you shall get feeling of delight, satisfaction, happiness and freedom Support - Еndorsement group during tea ceremonies Balance between modern li...

Tiens eco food Tiens eco food
Yerevan

Հաստատված է ՀՀ սննդի նախարարության կողմից։ Բուսական հ?

My nutrition and metabolism My nutrition and metabolism
Yerevan
Yerevan

Ամեն ինչ սննդի, նյութափոխանակության, առողջության և գեղ

Enjoy a healthy bite Enjoy a healthy bite
Մարգարյան 2նրբ
Yerevan

Առողջը և օգտակարը գնահատողների համար