Call to Action - Digital Marketing Agency

Call to Action-ը (CTA) մատուցում է թվային մարքեթինգի մասնագիտացված ծառայություններ և իրականացնում ոլո

«CTA»-ը մարքեթինգում կիրառվող տերմին է, որը թարգմանությամբ նշանակում է «գործողության կոչ»։ Ընտրելով այդ անվանումը՝ գործելու, առաջ շարժվելու կոչ ենք անում նախ և առաջ ինքներս մեզ, իսկ այնուհետև՝ մեր գործընկերներին, ում արդյունավետ առաջխաղացումը թվային հարթակներում վստահորեն հանձն ենք առնում մենք։

CTA-ի տեսլականն է՝ բիզնեսին առաջարկել թվային մարքեթինգային ամբողջական լուծումներ, որոնք կօգնեն ստանալ մ

Photos from Call to Action - Digital Marketing Agency's post 02/03/2023

Ավարտեցինք «Սոց․ մեդիա գովազդների արդյունավետ կառավարում» դասընթացի առաջին խմբի հետ աշխատանքը։ 💙

Դասընթացը նախատեսված էր արդեն փորձ ունեցող մասնագետների համար և նպատակ ուներ բարելավել մասնակիցների՝ գովազդների կառավարման հմտությունները։

Առաջիկա օրերին կհայտարարենք երկրորդ խմբի մասնակիցների գրանցման մասին։ Քանի որ շատերն էին խնդրում դասընթացն անց կացնել նաև օնլայն ֆորմատով, երկրորդ խմբի հետ աշխատանքը կլինի հենց այդպես։

Հետևե՛ք մեր հրապարակումներին՝ մեկնարկի մասին գրառումը բաց չթողնելու համար։

08/02/2023

Մեկնարկել ենք «Սոց․ մեդիա գովազդների արդյունավետ կառավարում» դասընթացը։

Առաջին երկու դասերից հետո արդեն պարզ է, որ այս խմբի հետ մեր համատեղ աշխատանքը ոչ միայն արդյունավետ ու հետաքրքիր է լինելու, այլ նաև ուրախ :)

30/01/2023

Նախորդ տարվա մեր ամենահետաքրքիր համագործակցություններից մեկը BSC Business Support Center-ի հետ էր։

Ճիշտ մշակված գովազդային ռազմավարությունն ու դրա իրականացումն օգնեցին սահմանված ժամկետներում հասնել բոլոր նպատակներին։

Շնորհակալ ենք վստահության, համագործակցության և բարձր գնահատականի համար։

CTA Newsletter | Թվային մարքեթինգի լրահոս 23/01/2023

Լավ լուր նրանց համար, ովքեր ուզում են մշտապես տեղյակ լինել թվային մարքեթինգի նորություններից, սակայն չեն հասցնում ֆիլտրել ինֆորմացիան և բաց չթողնել կարևոր լուրերը։

-ի թիմն այսուհետ յուրաքանչյուր շաբաթ կհավաքի ամենակարևոր լուրերն ու մեկ նամակով կուղարկի դրանք ձեզ։

Ձեզ մնում է պարզապես անցնել հղումով, բաժանորդագրվել և կիսվել ձեր ընկերների հետ։

http://bit.ly/3QYvwNW

CTA Newsletter | Թվային մարքեթինգի լրահոս Բաժանորդագրվե՛ք «Թվային մարքեթինգի լրահոսին» և ստացե՛ք ոլորտի շաբաթվա նորություններն էլ փոստով։

18/08/2022

Live հարց ու պատասխան Facebook-ում և Instagram-ում գովազդների մասին։

Օգոստոսի 22-ից մեկնարկող դասընթացին զեղչված գնով գրանցվելու հղումը․
https://forms.gle/wh5A2BUVQ3myNp2n6

15/08/2022

🔴 LIVE Q&A. Գովազդներ Facebook-ում և Instagram-ում

💸 Որքա՞ն գումար եք վատնել -ում և -ում սխալ տեղադրված գովազդների վրա։ Գրում եք գրավիչ տեքստ, ստեղծում տարբերվող դիզայն, սակայն գովազդն այդպես էլ արդյունք գրեթե չի տալիս։

Շնորհավորում ենք, դուք մենակ չեք։ Տարիների մեր փորձի ընթացքում բազմաթիվ են նման չստացված գովազդները։ Եթե փորձենք հաշվել վատնված բյուջեն, ապա այն կհասնի մի քանի հազար դոլարի։ Կարևորն այն է, որ մենք սովորել ենք մեր սխալների վրա, հավաքել ենք հազարավոր գովազդների փորձ տասնյակ ընկերությունների հետ աշխատանքում։ Եվ հիմա պատրաստ ենք 🆓 ԱՆՎՃԱՐ կիսվել մեր փորձով՝ օգնելով ձեզ լուծել Facebook-ում և Instagram-ում գովազդներ տեղադրելիս ձեր ունեցած հարցերն ու խնդիրները։

👉 Օգոստոսի 18-ին՝ ժ․ 19։00-ից, CTA-ի հիմնադիր Tigran Matinyan-ը ուղիղ եթերում կպատասխանի Facebook-ում և Instagram-ում գովազդների վերաբերյալ ձեր՝ նախապես ուղարկված բոլոր հարցերին։ Ինչպես հարցեր ուղարկելը, այնպես էլ ուղիղ եթերին հետևելն ԱՆՎՃԱՐ է։

🎁 Ի դեպ, հարց ուղարկողներին և եթերին հետևողներին սպասվում է նաև ՆՎԵՐ։

Ուղարկե՛ք հարցերն այստեղ․
➡️ https://bit.ly/3JVlKZu

📅 Ամրագրե՛ք ձեր օրացույցում օգոստոսի 18-ը (19:00) և ստացե՛ք ձեզ գովազդների կառավարման վերաբերյալ ձեր հարցերի պատասխանները ուղիղ եթերում։

* Հարցերն անհրաժեշտ է ուղարկել նախապես։

Ինչու են Facebook-ի որոշ գովազդներ ավելի լավ աշխատում, քան մյուսները 04/08/2022

Եթե ակտիվորեն զբաղվում եք սոց․ մեդիա մարքեթինգով կամ գովազդների կառավարմամբ, ապա վստահաբար նկատած կլինեք, որ նույն բյուջեով 2 տարբեր գովազդ երբեք նույն դիտելիությունը չեն ունենում։

Թե ինչու են Facebook-ի որոշ գովազդներ ավելի լավ աշխատում, քան մյուսները, կարդացե՛ք հոդվածում․

https://bit.ly/3cUJIHO

Ինչու են Facebook-ի որոշ գովազդներ ավելի լավ աշխատում, քան մյուսները Օրերս Telegram-ում գրառումով անդրադարձել էի Facebook-ում գովազդային բյուջեի ընտրությանն ու այն «քամուն չտալուն»։ Գրառմանս տեքստում ակնարկել էի, որ կան 3 գործակիցներ, որոնց...

09/01/2022

Part-time աշխատանքի համար փնտրում ենք պատասխանատու, պարտաճանաչ, արագ աշխատող և սոց․ մեդիայի համար աշխատելու փորձառությամբ գրաֆիկ դիզայներ։

Դիմելու համար ուղարկե՛ք ձեր պորտֆոլիոն [email protected] հասցեին։
Վերջնաժամկետը՝ հունվարի 16։

31/12/2021

Սիրելի՛ հետևորդներ, գործընկերներ, ուսանողներ ու ընկերներ, -ի թիմը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ամանորի առթիվ։ 2022-ին մաղթում ենք ձեզ հետաքրքիր, բուռն, իմաստավորված ու հագեցած տարի։

Այդպիսին էր նաև 2021-ը մեր թիմի համար։ 2022-ից մեր ակնկալիքներն էլ ավելի շատ են։ Սպասե՛ք հետաքրքիր նորությունների 😎

Սիրով՝ Call to Action 💙

22/10/2021

Երեք կազմակերպություն, բայց մեկ թիմ․․․ 💙

🤝 111 Event Solutions 🤝 Dignisi

21/10/2021

Վերջին ամիսներին ձեզ հետ գրեթե չենք կիսվել հրապարակումներով․․․ արդարանալ չլինի՝ պարզապես իսկապես «քիթ սրբելու ժամանակ չունենք» :D 🤧

Հիմա որոշել ենք (հերթական անգամ ;) ) ակտիվանալ, ձեզ պատմել մեր գործընկերների մասին, ինչպես նաև կիսվել օգտակար տեղեկատվությամբ։

👉 Սկսենք REAL ESTATE & CONSTRUCTION EXPO 2021-ից․ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի տարվա ամենախոշոր իրադարձության սոց․ մեդիա առաջխաղացումն իրականացնում է -ի թիմը։

Էքսպոյի շրջանակներում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին, մեկ տանիքի տակ կհավաքվեն իրենց ոլորտներում առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները, ճարտարապետական ընկերությունները, բանկերն ու բազմաթիվ այլ ընկերություններ։

Միջոցառման կազմակերպիչ 111 Event Solutions-ի հետ մեր արդյունավետ համագործակցության արդյունքում մասնակցության համար գրանցվել է ավելի քան 1200 հոգի։

Առաջխաղացման համար օգտագործվել են Facebook, Instagram և LinkedIn հարթակները։
___________
-ի հետ համագործակցության համար գրե՛ք մեզ, կամ զանգահարե՛ք․ 033 00 97 33

14/09/2021

🦄 Եթե դու շա՜տ կրեատիվ, կենսուրախ, գերակտիվ ու մոտիվացված աղջիկ ես, ում առօրյայի անբաժան մասն են սթորիները, Instagram-ի Reels-երն ու TikTok-ը, ապա քեզ համար երազանքի #գործկա․․․ 💙

Աշխատանքն ազատ գրաֆիկով է, հետևաբար կարող են դիմել նաև ուսանողները։ Մարքեթինգի ոլորտում փորձը պարտադիր չէ (չնայած վատ չէր լինի), սակայն կարևոր է, որ թեկնածուներն իրենց ապագան պատկերացնեն հենց այդ ոլորտում։

Քո կողմից․ լիքը կրեատիվ, թրենդային ֆոտոներ ու վիդեոներ մեր գործընկեր բիզնեսների համար, մեր կողմից՝ լիքը գիտելիքներ, փորձ, հետաքրքիր նախագծեր ու կարևոր կապեր (իհարկե նաև աշխատավարձ 😃):

Մենք, իհարկե, ուսումնասիրելու ենք դիմորդների գրագետ CV-ները, սակայն դրանց կարևորությունն ընտրության հարցում երկրորդական է։ 👉 Առաջնային կարևորություն ունեն Instagram-ում և/կամ TikTok-ում թեկնածուի շատ սիրուն ու կրեատիվ էջերը, որոնց հղումները, CV-ների հետ միասին, սպասում ենք մինչև սեպտեմբերի 19-ը՝ [email protected] հասցեին։

Մնացած հարցերը՝ հարցազրույցի ընթացքում․․․

27/04/2021

-ի այս հայտնի պնդումն ակտուալ է գրեթե բոլոր իրավիճակներում, այդ թվում նաև՝ սոց․ մեդիա մարքեթինգում։

-ում կա չգրված մի կանոն․ հրապարակվող բովանդակության 80%-ը պետք է լինի կրթող, մոտիվացնող կամ զվարճացնող, և միայն 20%-ը՝ ուղիղ վաճառող։ Այս սկզբունքն օգնում է մեծացնել լսարանի ներգրավվածությունը և ձեռք բերել վստահություն ձեր բրենդի նկատմամբ։

Հետևաբար գործողության մեր կոչն է ( ). փորձե՛ք սոցիալական ցանցերում ձեր ընկերության էջը նախ դարձնել օգտակար տեղեկատվության աղբյուր թիրախային լսարանի համար, այնուհետև միայն ակնկալեք նրանց վստահությունն ու գործողությունները։

Սոցիալական ցանցերում ձեր ընկերության էջը պետք է լինի ԱՐԺԵՔԱՎՈՐ լսարանի համար։

14/03/2021

Սոց․ մեդիա մարքեթինգի մասին բազմաթիվ միֆեր կան։ Դրանց մի մասն այնքան անհեթեթ են, որ ժպիտ են առաջացնում: :)

Առաջարկում ենք կիրակի օրով փոքր-ինչ լիցքաթափվել՝ մեկնաբանություններում քննարկելով -ի մասին ձեր լսած ամենահետաքրքիր միֆերը։

10/03/2021

SALUS LLC-ի համահիմնադիր Լիլիթ Պետրոսյանը, կիսվել է -ի հետ համագործակցության մասին․

«Call to Action-ի հետ համագործակցությունը սկսեցինք, երբ 5 տարի հայկական շուկայում աշխատելուց հետո վերջապես որոշում հասունացավ սոց․ ցանցերի միջոցով ճանաչելի դառնալ և ներկայանալ հասարակության ավելի լայն շրջանակներին:

Բիզնեսի բնույթից ելնելով բավականին բարդ էր գտնել արդյունավետ ռազմավարություն: Call to Action-ի թիմը կարողացավ մշակել Salus ընկերության արտադրանքի առաջխաղացման և սոց. մեդիայի մարքեթինգային ռազմավարության արդյունավետ ճանապարհը:

Այդ ռազմավարությունը օգնեց ավելի լավ հասկանալ պահանջարկը, գտնել նոր գործընկերներ, ստեղծել դրական իմիջ և ճանաչելիություն։ Մենք գործնականում տեսանք թվային մարքեթինգի հզորությունը:

Շնորհակալություն Call to Action-ին պրոֆեսիոնալ և ոգեշնչող լինելու համար»։
_____________

Մենք նույնպես շնորհակալ ենք մի քանի ամսվա հետաքրքիր ու արդյունավետ աշխատանքի համար։ Ուրախ ենք, որ կարողացել ենք լուծել մեր թիմի առջև դրված խնդիրները։

Շնորհակալ ենք մեր աշխատանքը բարձր գնահատելու և կարծիքով կիսվելու համար։

08/03/2021

🎁 Կանանց միամսյակի առթիվ -ը նվեր ունի կին գործարարներին։

Մինչև ապրիլի 7-ը, կնքելով սոց․ մեդիա մարքեթինգի ծառայության 6 ամսվա պայմանագիր, առաջին ամսվա ծառայությունը կստանաք ՆՎԵՐ։

❗ Առաջարկը հասանելի է առաջին 10 դիմորդներին։

Գրանցվե՛ք այստեղ․
➡️ http://bit.ly/3bmuUP4

SMM ծառայությունը ներառում է․

- Սոց․ մեդիա առաջխաղացման ռազմավարություն
- Քոնթենթ ռազմավարություն
- Էջի բրենդավորում
- Տեքստերի մշակում
- Հրապարակումների դիզայն
- Թիրախային լսարանների ձևավորում
- Գովազդային բյուջեի տնօրինում

Մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ մեր որոշ գործընկերների կարծիքներին կարող եք ծանոթանալ այստեղ․ http://bit.ly/3qqlZAr

Նվերն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ֆորման, ինչից հետո մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ՝ մանրամասները քննարկելու և առաջարկը պատրաստելու համար․
➡️ http://bit.ly/3bmuUP4

05/03/2021

-ի գործընկերների մասին պատմող հրապարակումների շարքը մեկնարկում ենք Pandora-Alarm Armenia-ից։

-ն ճանաչված ապրանքանիշ է, որն առաջարկում է ավտոմեքենաների անվտանգության և հակաառևանգման համակարգեր, սպասարկման սարքեր և հեռահար կառավարման համակարգեր։

Հայաստանում Pandora-ի պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում CTA-ի թիմը մշակեց սոց․ մեդիա առաջխաղացման ռազմավարություն։

Առաջխաղացման հիմնական նպատակներ սահմանվեցին․

1. Մեծացնել «Պանդորա» բրենդի ճանաչելիությունը Հայաստանում,
2. Մեծացնել «Մոդուս» բրենդի ճանաչելիությունը՝ որպես «Պանդորա»-ի պաշտոնական ներկայացուցիչ,
3. Կրթել լսարանը ավտոմեքենաների անվտանգությանը վերաբերող հարցերում,
4. Մեծացնել վաճառքը սոցիալական ցանցերի միջոցով։

SWOT վերլուծությամբ բացահայտվեցին ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։

Իրականացվեց տեղական և միջազգային շուկայի ուսումնասիրություն։

Արդյունքում մշակվեցին քոնթենթ պլանը, թիրախային լսարաններն ու սահմանվեցին հիմնական չափորոշիչները։

Այժմ կարող ենք փաստել, որ առաջխաղացումն ընթանում է պլանավորվածի համաձայն․ սահմանված նպատակները բարեհաջող իրականացվում են, սահմանվում են նոր, ավելի ամբիցիոզ նպատակներ։
___________

-ի հետ համագործակցության համար գրե՛ք մեզ, կամ զանգահարե՛ք․ 033 00 97 33

25/02/2021

Խմբերը -ում շարունակում են մեծ տեմպով զարգանալ։

Օրերս Ֆեյսբուքը հայտարարեց, որ խմբերի ամսական օգտվողների թիվն արդեն գերազանցում է 1.8 միլիարդը։ Նրանց կեսից ավելին ներգրավված է ավելի քան 5 խմբում։

Գաղտնիք չէ, որ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը մեծ ուշադրություն է դարձնում խմբերի զարգացմանն ու ակտիվացմանը։ Դրա մասին են վկայում նաև լրահոսը կարգավորող ալգորիթմի փոփոխությունները, որոնք էլ ավելի մեծ դեր են հատկացնում խմբերում արված հրապարակումներին։

Հավանաբար նկատած կլինեք, որ ձեր լրահոսում ավելի հաճախ են սկսել երևալ խմբերի գրառումները։

Հետևաբար գործողության մեր կոչն է ( ).

➡ Ձևավորե՛ք համայնք, որում ներգրավված լինեն ձեր բիզնես ոլորտին առնչվող մարդիկ։ Ֆեյսբուքյան խմբերը դրա համար լավ գործիք են։

➡ Ներգրավվե՛ք և ակտիվ եղեք ձեր ոլորտին առնչվող այլ խմբերում։

➡ Միացե՛ք Digital Marketing Forum խմբին ՖԲ-ում և Telegram-ում (t.me/DigitalMarketingForum), եթե հետաքրքրվում եք թվային մարքեթինգով։

23/02/2021

OHM ENERGY-ի կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախվերդյանի կարծիքը Call to Action - Digital Marketing Agency-ի հետ համագործակցության մասին։

Մեզ համար նույնպես պատիվ է ունենալ այնպիսի պրոֆեսիոնալ և իրենց գործին նվիրյալ գործընկեր, ինչպիսին -ի թիմն է։

20/02/2021

Քոնթենթ մարքեթինգի փորձառու մասնագետ David Beebe-ն նկատել է, որ -ը նման է առաջին հանդիպմանը․ եթե խոսենք միայն ինքներս մեր մասին, ապա երկրորդ հանդիպում տեղի չի ունենա։

Եվ իրոք, լսարանի առավել ակտիվություն ու հետաքրքրվածություն նկատում ենք, երբ խոսում ենք ոչ թե այն մասին, թե ով ենք մենք և ինչ ենք առաջարկում, այլ մեր լսարանի, ընթերցողների կարիքների, ցավերի ու օգուտների մասին։
_______________

➡ Հետևաբար՝ գործողության մեր կոչն է ( ). ուսումնասիրե՛ք ձեր լսարանը, բացահայտեք, թե ինչ հարցեր են հետաքրքրում ձեր պոտենցիալ հաճախորդներին։ Գտե՛ք այն ցավերը, որ նրանք զգում են։ Դարձրեք նրանց ձեր պատմության մի մասնիկը՝ ավելի շատ խոսելով հենց իրենց մասին։

Միայն այդ դեպքում նրանք կդառնան ձեր հավատարիմ ընթերցողը, իսկ ճիշտ մոտեցման դեպքում՝ նաև ձեր հաճախորդը։

17/02/2021

Ըստ Rival IQ-ի «2021 Social Media Industry Benchmark Report»-ի՝ -ում հետևորդների միջին ներգրավվածության աստիճանը (Engagement rate) 0․08% է։

Սա նշանակում է, որ միջինում էջի հետևորդների ընդամենը 0․08%-ն է ներգրավվում հրապարակումներին։ Իհարկե, կախված ոլորտից, էջի մեծությունից և լսարանի ռելեվանտությունից, տարբեր էջերի համար այս թիվը կտարբերվի։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալը, ձեր էջի ներգրավվածության աստիճանը խթանելու համար գործողությունների մեր կոչն է ( ).

➡ Մի՛ սահմանափակվեք միայն վաճառող բովանդակությամբ։ Փորձե՛ք լսարանի հետ կիսվել նաև կրթող, զվարճացնող և մոտիվացնող բովանդակությամբ։ Դա կմեծացնի հրապարակումների օրգանիկ դիտելիությունը։

➡ Հրապարակումների որակը շատ ավելի կարևոր է, քան դրանց քանակը։ Մի՛ հոգնեցրեք ձեր հետևորդներին հաճախակի և ցածրորակ բովանդակությամբ։ Եթե հնարավոր է քանակն իջեցնելու հաշվին բարձրացնել որակը, ապա դա, միանշանակ, ճիշտ որոշում կլինի։

➡ Փորձե՛ք խթանել երկխոսությունները մեկնաբանություններում։ Այդ նպատակով հրապարակումներում հաճախակի կիրառվում են հարցադրումները։

➡ Գրառումներ կատարե՛ք հետևողականորեն։ Երկարատև դադարները կարող են բացասաբար ազդել էջի ընդհանուր ներգրավվածության աստիճանի վրա։

➡ Էջը հետևելու մի՛ հրավիրեք այնպիսի մարդկանց, ովքեր ձեր թիրախային սեգմենտում չեն։ Հետևորդների թիվն արհեստականորեն խթանելը կարող է վնասել էջի արդյունավետությանը։

➡ Գովազդե՛ք լավագույն հրապարակումները։ Լավագույն հրապարակումները՝ թեկուզ փոքր բյուջեով, ճիշտ թիրախային խմբին գովազդելը կարող է էականորեն ազդել հրապարակումների ներգրավվածության աստիճանի վրա։ Պետք չէ մոռանել, որ Facebook-ը խոշոր բիզնես է, և եթե դուք ցանկանում եք խթանել ձեր բիզնեսը իրենց միջոցով, պետք է պատրաստ լինեք նաև վճարել դրա դիմաց։

❓ Ի՞նչ խորհուրդներ կառաջարկեք դուք՝ ներգրավվածությունը խթանելու համար։ Կիսվե՛ք ձեր կարծիքով մեկնաբանություններում։

15/02/2021

❓ Ինչպե՞ս -ում գովազդով կթիրախավորեք վարորդներին։

Գաղտնիք չէ, որ շատ բիզնեսների համար վարորդները պոտենցիալ հաճախորդների թիրախային խումբ են։

Սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում հետաքրքրությունների ու վարքագծի նկարագրությամբ հնարավորինս ճշգրիտ թիրախավորել հենց նրանց։

✍🏻 Մեկնաբանություններում կիսվե՛ք ձեր փորձով, թե ինչպիսի կարգավորումներով կթիրախավորեիք վարորդներին, որպեսզի շեղումը հնարավորինս քիչ լիներ։

14/02/2021

Փետրվարի 12-ին -ի հիմնադիր Tigran Matinyan-ը Վանաձորի պետական համալսարանի քոլեջի ուսանողներին ներկայացրեց դասախոսություն «Անցում ավանդական մարքեթինգից թվայինին» թեմայով, որից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան սոց․ մեդիա մարքեթինգի թեմայով։

12/02/2021

Թվային վերլուծաբան, բանախոս Բրայան Սոլիսն իրավացիորեն նկատել է, որ սոցիալական մեդիան ավելի շատ սոցիոլոգիայի և հոգեբանության մասին է, քան տեխնոլոգիայի։

Դա, իհարկե, վերաբերում է նաև սոց․ մեդիա մարքեթինգին ( )։
_______________

➡ Գործողության մեր կոչը ( ) հետևյալն է. փորձե՛ք ավելի լավ ճանաչել ձեր հաճախորդներին, ուսումնասիրե՛ք նրանց վարքագիծը սոց․ ցանցերում։ Բացահայտե՛ք թե ինչից են վախենում, ինչից մոտիվացվում և բավարարվում։

Որքան լավ ճանաչեք ձեր պոտենցիալ հաճախորդներին, այնքան ավելի հեշտ կկարողանաք սոց․ ցանցերի միջոցով ստանալ նրանց վստահությունը և դրդել գործողության։

Photos from Call to Action - Digital Marketing Agency's post 10/02/2021

💹 Համաձայն փորձագիտական ուսումնասիրությունների՝ COVID-19-ի ճգնաժամն արագացրել է օնլայն գնումների ոլորտի զարգացումը 5 տարով։

Տեղի ունեցած փոփոխությունները գնահատելու համար -ը ներկայացրել է զեկույց։ Կատարվել է հարցում, որին մասնակցել է գրեթե 97 հազար չափահաս մարդ տարբեր երկրներից (զեկույցն ամբողջությամբ՝ մեկնաբանություններում):

Արդյունքում ստացվել են բազմաթիվ հետաքրքիր տվյալներ, որոնք կարող են ուղղորդել, թե ինչին ուշադրություն դարձնել օնլայն գնումները խթանելու համար։

Առանձնացրել ենք երկու ամենաուշագրավ գրաֆիկները, որոնք ցույց են տալիս, թե որ չափանիշներն են մարդիկ կարևորում ֆիզիկական խանութ ընտրելիս և որոնք՝ օնլայն խանութների դեպքում։

➡ Գործողության մեր կոչն է ( ). գնալ դեպի օնլայն վաճառքներ, որովհետև եթե դեռևս չեք վաճառում օնլայն, ապա ձեր որոշ մրցակիցներից հետ եք ընկել առնվազն 5 տարով: :)

08/02/2021

-ի լավագույն գործընկերներից մեկի՝ IBS Consulting Group-ի հիմնադիր, տնօրեն Hayk Manassian-ի կարծիքը մեր թիմի կատարած աշխատանքի վերաբերյալ։

Շնորհակալ ենք բարձր գնահատականի և վստահության համար։

08/10/2020

·
📢 Մեր մի շարք գործընկերների հետ համատեղ ներկայացնում ենք համատեղ հայտարարություն։ Ներկայացված են ստեղծված իրավիճակում բիզնեսների գովազդային գործունեության վերաբերյալ մեր պատկերացումները։

Հայտարարությունը՝ https://bit.ly/33Ggd5I

📢 Մեր մի շարք գործընկերների հետ համատեղ ներկայացնում ենք համատեղ հայտարարություն։ Ներկայացված են ստեղծված իրավիճակում բիզնեսների գովազդային գործունեության վերաբերյալ մեր պատկերացումները։

Հայտարարությունը՝ https://bit.ly/33Ggd5I

Բնականաբար նշված ընկերություններից զատ կան նաև այլ բազմաթիվ ընկերություններ և անհատ մասնագետներ, ովքեր կհամաձայնեն նշված մտքերին կամ չեն համաձայնի։

Մենք հարգում ենք բոլորի կարծիքը։ Իսկ եթե կլինեն հայտարարության տեքստը «ստորագրել» ցանկացող այլ մասնագետներ և ընկերությունների ղեկավարներ, սիրով կավելացնեմ նաև ձեր անուն/ազգանունները։

Հայտարարությանն այս պահին միացել են․

- Տիգրան Մատինյանը (Call to Action - Digital Marketing Agency)
- Hovhannes Petrosyan-ը (DMS - Digital Marketing Services)
- Папикян Тарон Ашотович-ը (SSB Company)
- Lilit Tadevosyan-ը (DigiLab)
- Hayk Margaryan-ը (Status Digital)
- Artak Harutyunyan-ը (AMCG Agency)
- Mikael Mikaelyan-ը (Achigo Creative Digital Agency)
- Emil Kroyan-ը (Targeting)
- Ani-No Avagyan-ը (LOFT Anti-Marketing Agency)
- Arsen Sultanyan-ը (Digital Caramel)
- Armen Sargsyan-ը (SniperMarketing)
- Tatev K. Simonian-ը (Spring PR-Company)
- Yuri Minasyan-ը (WEDO Marketing)
- Рая Беллуян-ը (GET Group)
- Khachatur Hakobyan-ը (IdeaFix)

04/09/2020

-ն արդեն ցուցադրում է հեշթեգների օգտագործման թիվը հրապարակումը ստեղծելիս։

Telegram v6.2․ վիդեո խմբագրիչ, անիմացիոն ֆոտոներ և ավելին 04/06/2020

-ի հերթական (v6.2) թարմացումն արդեն հասանելի է Android, iOS և macOS օպերացիոն համակարգերում։

Թարմացման արդյունքում ավելացել են մի շարք օգտակար հնարավորություններ։

Telegram v6.2․ վիդեո խմբագրիչ, անիմացիոն ֆոտոներ և ավելին Տելեգրամի հերթական (v6.2) թարմացումն արդեն հասանելի է Android, iOS և macOS օպերացիոն համակարգերում։ Թարմացման արդյունքում ավելացել են մի շարք օգտակար հնարավորություններ։…

25/04/2020

-ը գործարկում է նոր գործիք` Messenger Rooms-ը, որը հնարավորություն կտա ստեղծել մինչև 50 մասնակիցներով վիդեո-սենյակներ։ Սա, կարելի է ասել, Facebook-ի պատասխանն է Zoom-ի անակնկալ աճին։

Մանրամասն․
➡️ https://bit.ly/3cJ0JPV

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Call to Action - Digital Marketing Agency

Call to Action-ը (CTA) մատուցում է թվային մարքեթինգի մասնագիտացված ծառայություններ և իրականացնում ոլորտին առնչվող կրթական նախագծեր։

«Call to Action»-ը մարքեթինգում ընդունված հայտնի տերմին է, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «գործողության կոչ»։ Ընտրելով այդ անվանումը՝ գործելու, առաջ շարժվելու կոչ ենք անում նախ և առաջ ինքներս մեզ, իսկ այնուհետև՝ մեր գործընկերներին, ում արդյունավետ առաջխաղացումը թվային հարթակներում վստահորեն հանձն ենք առնում մենք։

CTA-ի տեսլականն է՝ բիզնեսին առաջարկել թվային մարքեթինգային ամբողջական լուծումներ, որոնք կօգնեն ստանալ մրցակցային առավելություն շուկայում, կնպաստեն բիզնեսի, հետևաբար նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Ռազմավարական և տակտիկական պլանավորման, ճշգրիտ թիրախավորման և ստեղծագործ մոտեցման շնորհիվ՝ մենք ստանում ենք առավելագույն արդյունք առկա ռեսուրսներով։

Մեր առաքելության կարևոր բաղադրիչներից է մասնագիտական որակյալ կրթությունը։ Օգտագործելով CTA-ի ռեսուրսները՝ մենք փորձում ենք ավելի հասանելի դարձնել թվային մարքեթինգի մասնագիտական գիտելիքները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի մարզերին։

Videos (show all)

Live հարց ու պատասխան

Website

Address


4, Tigran Mets Str. , Area 4/7
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Other Social Media Agencies in Yerevan (show all)
Seta Marketing Strategy Seta Marketing Strategy
Yerevan

| DIGITAL MARKETING | SMM | making videos| Marketing für alle Բիզնեսի առաջխաղացում

Premium SMM Premium SMM
YEREVAN
Yerevan

Պրեմիում դասի SMM ծառայություններ Ձեր բիզնեսի զարգացման համար...

Bellafiesta.am Bellafiesta.am
Yerevan

Ես այստեղ եմ որպեսի օգնեմ հեշտացնել քո աշխատանքը բիզնեսում: Բարի գալուստ մարքեթինգի համեստ տնակ։

Sagarti Sagarti
Yerevan

Digitalmedia Digitalmedia
Nairi Zaryan
Yerevan, 0069

smm

Time Promotion Time Promotion
Գրիգոր Հասրաթյան 13/1
Yerevan

SMM /LOGO/ BRANDING/ DESIGN/ WEB DESIGN / PHOTOSHOOT / ADVERTISEMENT

Leno_Marketing_agency Leno_Marketing_agency
Կոմիտաս 59
Yerevan

Բիզնես ֆորում, SMM, ամսագիր

Purchaseon Purchaseon
Ереван, Армения
Yerevan

Будем вместе взрывать интернеты

Oribi Oribi
Yerevan
Yerevan

Oribi is a creative agency designed to help entrepreneurs to grow their businesses. Our creative a

Dvijok Dvijok
28 Tumanyan
Yerevan, 0002

Digital Marketing | SMM | SEO | Photoshoot

Sardostain LLC Sardostain LLC
Yerevan

We Focus on building Strong, Intuitive and Dynamic Sites. Sardostain brands, builds, and promotes, offering end-to-end solutions, agility in ex*****on, and depth of specialization...

SMM Fabrica SMM Fabrica
Սեբաստիա
Yerevan, 0029

👩‍💻SMM ▫️Content Marketing ▫️Copywriting ▫️Chatbot ▫️Targeting