Բժ. Մարգարիտա Մարգարյան
Արմենիա բկ Մարգարյան 6
#Երջանկությունը #այսպիսի #տեսք #ունի 🥰🤗🤰
Աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում իրականացնում եմ👇
➡Բուժխորհրդատվություն👩⚕️
➡Բուժհետազոտում👩⚕️
➡Բուժում💊
——————
Գաստրոէնտերոլոգին պետք է դիմել՝
որովայնի և էպիգաստրալ շրջանի ցավերի🔺️
փքվածության(վքնածության)🔺️
այրոցի🔺️
գղտոցների🔺️
սրտխառնոցի🔺️
փսխման🔺️
փսխման զանգվածի մեջ արյան առկայության🔺️
բերանում թթվայնության🔺️
կամ դառնության դեպքում🔺️
կլման ակտի դժվարացում🔺️
Լեզվի փառակալում🔺️
Կոկորդում գնդի զգացողություն🔺️
լուծի🔺️
փորկապության🔺️
կղանքում` արյան, լորձի, թարախի առկայության🔺️
ախորժակի անկման կամ բացակայության🔺️️ քաշի կորստի🔺️ ընդհանուր թուլության դեպքերում🔺️։
Հետազոտվեք և եղեք առողջ
⠀
Արմենիա ԲԿ Մարգարյան6
Ձեր Բժիշկ՝Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂
Կարևորի Մասին☑️
👉 K վիտամինն անհրաժեշտ է պրոտրոմբինի արտադրության համար: Դա գոյացություն է, որն արտադրվում է մարդու լյարդի կողմից և կարևոր դեր է խաղում արյան մակարդելիության գործընթացում: Պրոտրոմբինից բացի մարդու լյարդն արտադրում է այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի համար, և բոլոր այդ տարրերն էլ պահանջում են օրգանիզմում K վիտամինի բավարար քանակի առկայություն: Բոլոր այդ տարրերի բացակայության դեպքում արյունը շատ դանդաղ է մակարդվում կամ առհասարակ չի մակարդվում, ինչը կարող է հանգեցնել երկարատև արյունահոսության անգամ նվազագույն վնասվածքների դեպքում: Բացի դրանից, K վիտամինը նպաստում է ոսկրային հյուսվածքների կողմից կալցիումի յուրացմանը: K վիտամինի պակասությունը կարող է բերել օստեոպորոզի՝ հիվանդության, որի հետևանքով ոսկորները դառնում են փխրուն: Բարեբախտաբար, դա տեղի է ունենում բավականին հազվադեպ, այդ պատճառով առողջ օրգանիզմը չունի լրացուցիչ վիտամինային հավելումների կարիք: K վիտամինի անբավարարությունը առաջանում է լյարդի և աղեստամոքսային տրակտի ծանր հիվանդությունների հետևանքով: Նույն արդյունքին կարող է հանգեցնել հակաբորբոքայինների երկարատև օգտագործումը: Արյան մեջ K վիտամինի յուրացմանը խանգարում են խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցները: Հակամակարդիչ դեղորայք ընդունող հիվանդները առավել հակված են օստեոպորոզով հիվանդանալուն, քանի որ այդ դեղորայքը չեզոքացնում է K վիտամինի գործած ազդեցությունը: Առավելապես K վիտամին պարունակում է դեղնատերև բանջարեղենը, օրինակ՝
✅ բրոկոլին,
✅ հազարը,
✅ սպանախը:
Բացի դրանից, մեծ քանակությամբ K վիտամին են պարունակում`
✅ ելակը,
✅ սոյայի յուղը,
✅ կենդանական ծագման որոշ սննդամթերք՝ ձու, հորթի լյարդ։
Բժիշկ Գաստրոէնտերոլոգ, Հեպատոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան 🙂
«Արմենիա» բժշկական կենտրոն Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում։
ԼՅԱՐԴԻ ՃԱՐՊԱՅԻՆ ՀԵՊԱՏՈԶ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ ՀԵՏ. ARMENIAMEDICALCENTER.AM
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ՝ լյարդի ճարպային ստեատոզ, որի ժամանակ հեպատոցիտների հեպատոցելյուլյար վնասում տեղի չի ունենում և ստեատոհեպատիտ, որն ընթանում է լյարդի բորբոքումով, ֆիբրոզ փոփոխություններով՝ ընդհուպ մինչև լյարդի ցիռոզի զարգացում:
Ի՞նչը կարող է նպաստել լյարդի ճարպային հեպատոզին...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.med-practic.com/arm/334/61306/article.more.html
( pylori)
#գաստրոէնտերոլոգ
#Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական #միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է #ստամոքսաելքի շրջանում։
Այս մանրէն որոշ գործոնների առկայության պայմաններում կարող է առաջացնել ( #գաստրիտ) և նպաստել ավելի լուրջ հիվանդությունների առաջացման: 95-98 % դեպքերում այն նպաստում է ստամոքսի և 12- մատնյա աղու խոցի առաջացմանը՝ ընդհուպ մինչև #քաղցկեղի զարգացում․․․
Կարդալ ավելին՝ https://bit.ly/3AjDcm1
․
․
․
______________________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03 (շուրջօրյա)
📧 [email protected]
#Լյարդի #ճարպային #հեպատոզ
#գաստրոէնտերոլոգ
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում #ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ՝ լյարդի ճարպային ստեատոզ, որի ժամանակ հեպատոցիտների հեպատոցելյուլյար վնասում տեղի չի ունենում և ստեատոհեպատիտ, որն ընթանում է լյարդի բորբոքումով, #ֆիբրոզ փոփոխություններով՝ ընդհուպ մինչև լյարդի ցիռոզի զարգացում...
Կարդալ ավելին՝ https://bit.ly/3OByN2R
․
․
․
______________________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03 (շուրջօրյա)
📧 [email protected]
Այսօր ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ Դեմ պայքարի Օրն է
հետազոտվեք և եղեք առողջ, ճիշտ ժամանակին ստացեք համապատասխան բուժում,կանխելով հնարավոր բարդությունները։
#Բժիշկ #Գաստրոէնտերոլոգ #Հեպատոլոգ #Մարգարիտա #Անդրանիկի #Մարգարյան
Բժշկի կյանքը լի է ապրումներով, ներքին պայքարով, անվերջ վերելքներով և վայրէջքներով, երջանկությամբ և տխրությամբ... Պայքար կյանքի և առողջության համար, որը երբեք չի դադարի։ Եթե ունենաի երկրորդ անգամ մասնագիտական ընտրության հնարավորություն նորից կնտրեի իմ ամենա սիրելի Մասնագիտությունը Բժշկությունը։Շնորհավորում եմ բոլոր կոլեգաներիս։ ❤
🔴Գաստրոէզոֆագիալ Ռեֆլյուքս🔴
Կարևորի Մասին ⬇️
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքս է տեղի ունենում դեպի կերակրափող։(հետհոսք դեպի կերակրափող ) որն ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է հակառեֆլյուքսային պատնեշի անբավարարությունը:
Ռիսկի գործոններն են.
Ծխախոտի օգտագործում (թուլացնում է ստորին կերակրափողային սեղմանը)
Սննդի մեծ չափաբաժնի օգտագործում կամ գիշերային ժամերին սննդի ընդունում
ճարպային կամ տապակած սննդի օգտագործում (ինչը ստամոքսում մարսվելու համար ավելի երկար ժամանակ և թթու ստամոքսահյութի ավելի մեծ քանակ է պահանջում)
Ալկոհոլի կամ սուրճի օգտագործում (թուլացնում է ստորին կերակրափողային սեղմանը)
Գազավորված ըմպելիքների չարաշահումը
Որոշ դեղամիջոցների, օրինակ՝ Ասպիրինի օգտագործում
Քրոնիկ սթրես:
Նորմայից բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպակալումը,
Հղիությունը,
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը,
Կլինիկական դրսևորումները.
Կերակրափողային՝ այրոց որն ամենա կարևորը ախտանիշն է (հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում), հետհոսք (թթվայնության դառնության զգացում բերանում,սննդային գղտոց), հետկրծոսկրային շրջանի ցավ:
Արտակերակրափողային՝ ռեֆլյուքս բնույթի հազ, ռեֆլյուքս ծագման բրոնխիալ ասթմա, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտներ, ստոմատիտ, ատամի էմալի էրոզիա, միջին ականջի կրկնվող բորբոքում:
Ախտորոշումը
Ախտորոշման նպատակով իրականացվում է Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա,(ԷԳԴՍ) ցուցումների դեպքում կատարվում է նաև կերակրափողի լորձաթաղանթի բիոպսիա:
Ինչպես նաև հնարավոր է հետևյալ ախտորոշիչ հետազոտությունների նշանակում.
Կերակրափողի, ստամոքսի ռենտգենաբանական հետազոտում (ստոծանու կերակրափողային ճողվածքի հայտնաբերման նպատակով),
Կերակրափողի շուրջօրյա рН-ի չափում և մանոմետրիա:
Հետազոտվեք և ստացեք համապատասխան բուժում ժամանակին կանխելով բարդությունները։
Բժիշկ Գաստրոէնտերոլոգ, Հեպատոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂
Ի՞նչ է գրգռված աղու համախտանիշը
⬇️Կարևորի Մասին ⬇️
Գրգռված աղու համախտանիշը համարվում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ պաթոլոգիա, իսկ դա նշանակում է, որ տվյալ օրգանում չկա որևէ կառուցվածքային փոփոխություն ( օրգանական ախտահարում): Այն բավականին լայն տարածված հիվանդություն է, հավասարապես տարածված է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում
Ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում, քան տղամարդկանց
Ավելի քիչ դիտվում է ծեր հասակում
Որոշ դեպքերում գրգռված աղու համախտանիշ կարող է դիտվել վաղ մանկական տարիքում
Առաջին ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ դրանք ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում:
Հիվանդության ախտանշաններն են.
▪Որովայնում ցավ կամ դիսկոմֆորտ (տհաճ զգացողություն որովայնում), որը անցնում կամ թուլանում է կղազատությունից հետո, ուղեկցվող ստորև նշված երկու և ավելի ախտանիշների հետ.
▪Կղազատության հաճախության փոփոխություն ( օրը երեք անգամից ավել կամ շաբաթը երեք անգամից պակաս, այսինքն լուծ կամ փորկապություն, կամ լուծի և փորկապության հերթագայում)
▪Կղանքի ձևի փոփոխություն (գնդիկավոր, պինդ և չոր կամ չձևավորված, ջրիկ կղանք)
▪Կղազատությունից հետո ոչ լրիվ դատարկաման զգացում, կեղծ տենեզմներ (կեղծ դեֆեկացիայի ցանկություն) վքնածություն, կղանքում լորձի առկայություն:
Շատ կարևոր է մանրակրկիտ հավաքված անամնեզը տարբերակելու համար օրգանական և ֆունկցիոնալ խնդիրները Հիվանդության ախտորոշման մասին պետք է մտածել, երբ ախտանիշները առկա լինեն վերջին երեք ամսում գումարային երեք շաբաթ և ավել։
Որո՞նք են գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառները
Համարվում է, որ գրգռված աղու համախտանիշի առաջացման հիմքում ընկած է աղեստամոքսային տրակտի մոտորիկայի, այսինքն` շարժողականության խանգարումը, որով էլ պայմանավորված են լուծի, փորկապության, ցավերի առաջացումը:
Համարվում է, որ գրգռված աղու համախտանիշի ժամանակ առկա է նաև զգացողության խանգարումը, իջած է զգացողության շեմը, իսկ դա նշանակում է, որ այս համախտանիշն ունեցող մարդկանց մոտ ցավի ընկալումն ավելի բարձր է, քան այս համախտանիշը չունեցող մարդկանց մոտ:
Կարևոր դեր ունեն նաև պացիենտի հոգեբանական առանձնահատկությունները: Գրգռված աղու համախտանիշով հիվանդների մոտ հաճախ է հայտնաբերվում դեպրեսիա, դյուրագրգռություն, վախի, տագնապի առկայություն, փսիխոսոմատիկ խանգարումներ:
Ցանկացած գանգատի առկայության դեպքում բժշկի դիմելը ցանկալի է` ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում ստանալու համար:
Հետազոտվեք և եղեք առողջ։Բժիշկ #Գաստրոէնտերոլոգ- #Հեպատոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂
Լյարդի ճարպային հեպատոզ⬇️
🔴Ի՞նչ է դիտվում լյարդի ճարպային հեպատոզի դեպքում
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում ճարպի ավելցուկային կուտակում է լինում: Դա հավաքական հասկացություն է և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ՝ լյարդի ճարպային
❗ստեատոզ, որի ժամանակ հեպատոցիտների հեպատոցելուլար վնասում տեղի չի ունենում
❗ստեատոհեպատիտ, որն ընթանում է լյարդի բորբոքումով, ֆիբրոզ փոփոխություններով՝ ընդհուպ մինչև լյարդի ցիռոզի զարգացում:
🔴Ի՞նչը կարող է նպաստել լյարդի ճարպային հեպատոզին
Լյարդի ճարպային հեպատոզին նպաստող, ռիսկային գործոներից են🔴 շատակերությունը՝
արդյունքում հավելյալ քաշը և ճարպակալումը, ինչը մեր օրերում բավականին տարածված է ողջ աշխարհում: Եվ այդ պատճառով էլ մեծ տարածում ունի նաև ճարպային հեպատոզը: Մեծ որովայնն արդեն ճարպային հեպատոզի նշան է:
Մյուս նպաստող գործոնը հիպոդինամիան է՝ անշարժ վիճակը: Կարևոր գործոններից է շաքարային դիաբետը, նաև՝ խոլեսթերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակը, դիզլիպիդեմիան, նյութափոխանակության խանգարումը, էնդոկրին այլ հիվանդություններ ևս կարող են այս հիվանդության պատճառ դառնալ:
🔴Ի՞նչ է իրենից ներկայացնում լյարդի ստեատոզը
Լյարդի ստեատոզն ընթանում է առանց որոշակի արտահայտված նշանների և երկար տարիներ այն առանձապես հիվանդին կարող է չանհանգստացնել, մինչև ստեատոհեպատիտի զարգացումը:
• Ինչպե՞ս է ճարպային հեպատոզն ախտորոշվում✅
Ճարպային հեպատոզը՝ հատկապես ստեատոզի փուլում, փաստորեն կարող է մնալ աննկատ և շատ հաճախ հայտնաբերվել մեկ այլ խնդրով պայմանավորված հետազոտությունների ժամանակ, օրինակ, որովայնի օրգանների սոնոգրաֆիայի: Նման դեպքերում մոտեցումը հետևյալն է՝ լյարդի ֆերմենտների ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, հիմնային ֆոսֆատազայի բիոքիմիական քննության միջոցով պարզվում է լյարդի վիճակը: Որոշ դեպքերում իրականացվում է նաև լյարդի բիոպսիա մանրադիտակի տակ լյարդի հյուսվածքի հետազոտություն։
✅ Ինչպիսի՞ ախտանշաններով է այն արտահայտվում
Քանի որ լյարդը նյարդազուրկ օրգան է՝ առանձնահատուկ ցավեր չի առաջացնում անգամ լյարդի ցիռոզի ժամանակ: Ցավեր լինում են միայն վերջին փուլում, հիվանդի մոտ ստեատոհեպատիտի ժամանակ կարող են դիտվել միայն դիսկոմֆորտի զգացողություն աջ թուլակողի շրջանում, վքնածություն, ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում:
🔴Բարդությունները
Ճարպային հեպատոզը բավականին լուրջ խնդիր է, իսկ լյարդը խիստ կարևոր օրգան է, և այդ խնդիրն անտեսելու դեպքում տարիներ հետո կարող է զարգանալ լյարդի ցիռոզ, ինչն արդեն անդառնալի հետևանքներ ունի:
💊Բուժման ի՞նչ մոտեցումներ կան ստեատոհեպատիտի դեպքում
Ճարպային հեպատոզի ժամանակ, եթե լաբորատոր տվյալները նորմայի սահմաններում են, հիվանդին ընդամենը բացատրվում է ճիշտ սննդակարգը՝ բացառել ճարպոտ սնունդը, ալկոհոլի, ծխախոտի սահմանափակում, բացի ճիշտ սննդակարգը պետք է լիովին փոխել կենսակերպը զբաղվել ակտիվ ֆիզիկական կյանքով, քաշի բավականին նվազեցում:
Իսկ եթե առկա է ստեատոհեպատիտ, որի դեպքում արդեն կա բավականին արտահայտված ճարպային հեպատոզ, կան նորմայից բարձր լյարդային ֆերմենտներ, բուժման տակտիկան իրականացվում է ոչ միայն սննդակարգով, այլ նաև լյարդային պրեպարատներով՝ հեպատոպրոտեկտորների նշանակումով՝ որոնք ճարպային դիստրոֆիայի ժամանակ ունեն հակաբորբոքային հակաօքսիդանտ ազդեցություն։ կարգավորում են լյարդային ֆունկցիան: Իսկ բուժումից հետո իրականացվում է դինամիկ հսկողություն /լյարդային ֆերմենտների/ ՝ հիվանդի վիճակը գնահատելու համար, և անպայման արվում է նաև որովայնի օրգանների սոնոգրաֆիա:
Մի մոռացեք հետևել լյարդի վիճակին քանի որ այն մեր օրգանիզմի կարևորագույն օրգաններից է։
Ձեր Բժիշկ Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂
ՑԵԼԻԱԿԻԱ✔
ԿԱՐևՈՐԻ ՄԱՍԻՆ 👀👎
Ցելիակիան կամ գլյուտենային հիվանդությունը պաթոլոգիա է որի դեպքում մարդու իմունային համակարգը հացահատիկների մեջ առկա սպիտակուց գլյուտենը համարում է վտանգավոր և նրա դեմ արտադրվում է հակամարմիններ։ Անվանվում է նաև Զի֊Գերտերի, Հեյբների հիվանդություն, աղիքային ինֆանտիլիզմ, ինքնածին ստեատորեա, գլյուտենային էնտերոպաթիա։
Էթիոլոգիան🔴
Առաջանում է ցորենի, տարեկանի, վարսակի հատիկների սնձանի սպիտակուցի՝ գլյուտենի անընդունելիությունից։ Գլյուտենը կազմված է 2 ֆրակցիաներից՝ ջրում և սպիրտում լուծվող գլիադինից։ Կլինիկական երևույթների արտահայտությունը կախված է սննդում եղած գլիադինի քանակից։ Հայտնի են գլիադինի անընդունելիության 2 ձև՝
✔բնածին (ներծծման առաջնային խանգարում)
✔ ձեռքբերովի։
Պաթոգենեզը🔴
Հիվանդության հիմքում ընկած է հակածին-գլիադին-հակամարմին ռեակցիան։ Սննդային ռացիոնից գլիադինի լրիվ բացառումը ավարտվում է հիվանդների մեծ մասի լավացումով։ Բարակ աղիքների լորձաթաղանթում ընթացող իմունաբանական ռեակցիաները լորձաթաղանթի ախտահարում են առաջացնում։ Այդ պատճառով գոյացող ատրոֆիկ յեյունիտը (աղիճ աղիքի բորբոքումը) ուղեկցվում է մարսողական պրոցեսին մասնակցող ֆերմենտների պակասով։ Տվյալ դեպքում խոսքը գնում է թաղանթային մարսողության խանգարման և սննդային քայքայման նյութերի ներծծման մասին։ Ոչ լրիվ տրորված նյութերի կուտակման պատճառով կերակրախյուսի (խիմուս) pH-ը դառնում է թթվային, որն էլ առաջացնում է ջրի, էլեկտրոլիտների և սպիտակուցի տեղափոխման խանգարում ու անոթային հունից նրանց արագ հեռացում։ Սննդում եղած ճարպաթթուների ու լեղաթթուների անբավարար ներծծման հետևանքով ուժեղանում է աղիքային սեկրեցիան, աղիքների պերիստալտիկան, երևան է գալիս փորլուծ (դիառեա)։ Խանգարված ներծծման և սպիտակուցների, էլեկտրոլիտների, հանքային նյութերի, վիտամինների կորստի պատճառով ընկճվում է երեխայի ֆիզիկական զարգացումը, ի հայտ են գալիս պոլիհիպովիտամինոզի երևույթներ։
Կլինիկան🔴
Հիվանդությունը հանդիպում է ցանկացած տարիքում սակայն Մեծ մասամբ հիվանդությունը զարգանում է 2-3 տարեկան երեխաների մոտ։ օրաբաժնում սպիտակաձավարի շիլա, կաթնախառնուրդներ կամ կերակրաբաժիններ մտցնելիս, որոնք պարունակում են ցորենի, վարսակի, տարեկանի, գարու, ալյուր, առաջ է գալիս լուծ։ Ախորժակն աստիճանաբար նվազում է, առաջանում է թուլություն, մկանային ատոնիա, հյուծում։ Լեզվի լորձաթաղանթը հարթված է, որովայնը մեծանում է ի հաշիվ փքվածության և աղիքների լայնացած գալարներում հեղուկի բարձր պարունակության (կեղծ ջրգողություն)։Օբյեկտիվ քննության ժամանակ ուշադրություն է գրավում մաշկի չորությունը, հիպովիտամինոզի երևույթները։Բնորոշ է հաճախակի դեֆեկացիաները է, օրը 3-4 անգամ, ջրիկ կամ շիլանման, չմարսված ածխաջրերի խմորման հետևանքով՝ փրփրային և գորշագույն, մեծ քանակությամբ ճարպերի և ճարպաթթուների առկայության պատճառով՝ փայլուն, նեխած հոտով։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում ոսկրերում կարող են հայտնվել դիստրոֆիկ փոփոխություններ, որոնք կարող են բերել կոտրվածքների կամ ռախիտանման փոփոխությունների։ Եղունգները հաճախ հիշեցնում են ժամացույցի ապակիներ, ատամները՝ սնուցման խանգարման փոփոխություններով։ Արյան շիճուկում կալցիումի ցածր մակարդակի հետևանքով երբեմն լինում են կարպոպեդալ կծկումներ։
Արյան լաբորատոր քննություններով հայտնաբերվում է տարբեր աստիճանի հիպոքրոմ սակավարյունություն՝ պոյկիլոցիտոզով և անիզոցիտոզով, ռետիկուլոցիտների քանակի նվազումով։ ԷՆԱ-ն հաճախ ցածր է նորմայից։ Արյան կենսաքիմիական հետազոտություններով հայտնաբերվում են սպիտակուցի, երկաթի, խոլեսթերինի, կալցիումի, ֆոսֆորի պակաս։ Շաքարային կորը հարթված է։ Կոպրոգրամայում հայտնաբերվում են ճարպաթթուների, չեզոք ճարպերի, կալցիումական օճառների մեծ քանակություններ։ Օրգանիզմից միաժամանակ արտազատվում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր, աղեր։ Հաճախ նկատվում է դիսբակտերիոզ։
Ցելիակիայի ախտորոշման համար✔ առաջարկված են հետևյալ 4 չափանիշը՝
1. 12-մատնյա և բարակ աղիքների լորձաթաղանթի փոփոխություններ,
2. գլյուտենի առկայությամբ ճարպերի, վիտամինների և հանքային աղերի ներծծման խանգարման համախտանիշ (մալաբսորբցիա),
3. գլյուտենի (հացազգիների) բացառումից հետո կլինիկական և կենսաբանական լավացում,
4. սրացում գլյուտենի կրկնակի ներմուծումից։
Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է դիսախարիդազային անբավարարության, մուկովիսցիդոզի աղիքային ձևի և այլ հիվանդությունների հետ, որոնք ընթանում են մալաբսորբցիայի համախտանիշով։
Բուժումը✅
Սննդի օրաբաժնում բացառում են ցորենի, տարեկանի, վարսակի ալյուրները (ագլիադինային դիետա)։ Հացը և այլ ուրիշ կերակրաբաժինները պատրաստում են եգիպտացորենի, սոյայի ալյուրներից, բրնձից, հնդկացորենի ձավարից, կարտոֆիլից։ Օգտագործում են սպիտակուցներով, մրգերով, բանջարեղենով հարուստ սնունդ։ Ագլիադինային խիստ դիետան կիրառվում է մոտ 1 տարի։ Կլինիկական բարելավում զարգանալուց հետո զգուշությամբ տրվում են մթերք, որոնք պարունակում են գլյուտեն։ Ծայրահեղ ծանր դիստրոֆիայի դեպքում բարակ աղիքների լորձաթաղանթի վերականգնման պրոցեսների խթանման նպատակով նպատակահարմար է նշանակել պարենտերալ սնուցում։ Այս դեպքում սպիտակուցի պահանջը լրացվում է ի հաշիվ ամինաթթուներ պարունակող դեղամիջոցների: Տրվում են մեծ դեղաչափերով C, B1, B2, B6, B12, վիտամիններ,պրո և պրե բիոտիկներ։
ԲԺԻՇԿ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀԵՏԱԶՈՏՎԵՔ և ԵՂԵՔ ԱՌՈՂՋ🙂
և նրա ազդեցությունն #օրգանիզմի վրա
👩⚕️
բազմաբաղադրիչ էկոհամակարգ է: #Աղիներում ապրում են 500-ից ավելի #միկրոօրգանիզմներ, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր և ուրույն դերակատարումն ունի և՛ աղիներում, և՛ ընդհանրապես օրգանիզմում: Նորմալ աղիքային միկրոֆլորայի ձևավորումն սկսվում է մարդու ծննդյան պահից: Դա վերաբերում է բիֆիդո-լակտոբակտերիաներին և այլ միկրոօրգանիզմների: Բայց միկրոֆլորան վերջնականապես ձևավորվում է...
Կարդալ ավելին... ⏩ https://bit.ly/3J6KsFy
#միկրոֆլորա #աղիներ #գաստրոէնտերոլոգ
_______________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03 (շուրջօրյա)
📧 [email protected]
Աշխատելով Կովիդ 19հիվանդների հետ պետք է նշեմ որ Կովիդի այս նոր ալիքը ընթանում է բավականին ԾԱՆՐ և ԱԳՐԵՍԻՎ կլինիկական ընթացքով հանգեցնելով մահացության բարձր թվերի։Առաջին իսկ գանգատների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել մասնագետին, ընդհանուր թուլություն✔,գլխացավ,✔մկանացավ,✔ հևոց,✔ դժվարաշնչություն✔ ջերմության բարձրացում✔և այլն։Պետք է նշեմ որպես Գաստրոէնտերոլոգ հիվանդների մեծամասնության մոտ նկատվում է նաև աղեստամոքսային համակարգի կողմից գանգատներ՝Լուծի✔ կամ փորկապության✔ առկայություն,սրտխառնոց✔,ցավ էպիգաստրալ շրջանում✔։Ամեն չնչին գանգատի հիմքում կարող է ընկած լինել հիվանդության մի նոր սկիզբ։
ՀԵՏԱԶՈՏՎԵՔ և ԵՂԵՔ ԱՌՈՂՋ։
Բժիշկ՝Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂
Հասցե՝ Մարգարյան 6
ԼՅԱՐԴԸ ձեր ամենամեծ ներքին օրգանն է․ չափահաս մարդկանց մոտ այն կշռում է շուրջ 1,5 կգ։
Լյարդը գտնվում է ձեր որովայնի վերին աջ կողմում, անմիջապես ստոծանու տակ (մկանային միջնորմ, որը ձեր կրծքավանդակն առանձնացնում է որովայնից)։
Ձեր լյարդը մանգաղաձև կապանի կպման գծով բաժանված է երկու բլթերի՝ մեծ՝ աջ և փոքր՝ ձախ։
Լյարդը մուգ կարմրաշագանակագույն օրգան է, որը պահում է շուրջ կես լիտր արյուն։ Լյարդն արյուն ստանում է ինչպես լյարդային զարկերակով, այնպես էլ դռներակով (պորտալ երակ)։ Լյարդային զարկերակով այս օրգանը ստանում է սրտից արտամղված թթվածնով հարուստ արյուն, իսկ դռներակով՝ ձեր ստամոքս-աղիքային ուղուց եկած և սննդանյութերով հարուստ արյուն։ Դռներակով լյարդ տեղափոխված սննդանյութերերն այս օրգանում ենթարկվում են
նյութափոխանակության։
Ի՞նչ է անում լյարդը
✅Լյարդն իրականացնում է ավելի քան 500 գործառույթներ, այդ թվում՝
✅սննդով ստացված սննդանյութերի փոխանակություն
✅էներգիայի պահեստավորում (գլիկոգեն)
✅օրգանիզմի նյութափոխանակության արգասիքների, թունավոր նյութերի և բակտերիաների զտում և վնասազերծում (դետոքսիկացիա)
✅ալկոհոլի փոխանակություն
✅որոշ սպիտակուցների և ճարպերի (այդ թվում՝ խոլեսթերինի) արտադրություն և դրանց նյութափոխանակության հսկողություն
✅երկաթի պահեստավորում
✅որոշ վիտամինների, այդ թվում վիտամին A-ի արտադրություն
✅արյան մակարդելիության գործընթացներին մասնակցություն (ֆիբրինոգենի և պրոթրոմբինի արտադրություն)
✅դեղերի փոխանակություն։
Լեղի
Լյարդը նաև արտադրում է լեղի՝ դեղնականաչավուն հեղուկ, որը կազմված է ջրից, լեղային աղերից և «բիլիռուբին» կոչվող գունանյութից։ Լեղին արտադրվում է լյարդաբջիջների կողմից և ներլյարդային խողովակների և ծորանների համակարգով հասնում լյարդային ծորան, որտեղից տեղափոխվում և պահեստավորվում է լեղապարկում և լեղածորանով մուտք է գործում 12-մատնյա աղի։
Լեղին մասնակցում է 12-մատնյա աղում սննդով ստացված ճարպերի քայքայման գործընթացին, ինչպես նաև ակտիվացնում է ենթաստամոքսային և աղիքային հյութերի ֆերմենտները (օրինակ՝ լիպազ)։ Լեղին մասնակցում է նաև օրգանիզմից որոշ արգասիքների հեռացմանը (բիլիռուբինը ստեղծվում է քայքայված հեմոգլոբինից)։
Լյարդի ախտահարումը և վնասումը
Լյարդը յուրահատուկ օրգան է, որը շարունակում է գործել, քանի դեռ չի կորցրել իր բջիջների 80-90%-ը։ Լյարդն ունի նաև ինքնավերականգնման ունակություն։
Սակայն, որոշ թույներ (օրինակ՝ ալկոհոլ) և հիվանդություններ (օրինակ` հեպատիտներ) կարող են խաթարել լյարդից լեղու արտահոսքը և բերել լյարդի մնայուն ախտահարման։ Լյարդի ախտահարման դեպքում հիվանդության նշանները և ախտանիշները կարող են ի հայտ գալ միայն այս օրգանի ծանր ախտահարման փուլում։
Լյարդային հիվանդության նշաններն ու ախտանիշները
Լյարդի հնարավոր ախտահարման կամ ոչ նորմալ գործունեության մասին վկայող նշաններից մեկը դեղնուկն է, որի ժամանակ ձեր մաշկը, աչքի սկլերաները և լորձաթաղանթները դեղին գունավորում են։
Լյարդի ախտահարման ժամանակ զարգացող այլ ախտանիշներից են՝
✔ «լյարդային» քոր
✔ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
✔սրտխառնոց (նողկանքի զգացում)
✔ախորժակի անկում
✔երբեմն՝ ասցիտ (հեղուկի կուտակում որովայնի խոռոչում) կամ որովայնային ցավեր
✔դեղնուկին ուղեկցող մեզի մգացում և կղանքի գունազրկում։
Լյարդի հետ կապված հիվանդություններ
Լյարդի ախտահարմամբ ընթացող հիմնական հիվանդություններն են՝
✔վիրուսներով պատճառված հիվանդություններ, օրինակ՝ վիրուսային հեպատիտ A, հեպատիտ B և հեպատիտ C
✔թմրամիջոցներով, թույներով կամ ալկոհոլի մեծ քանակներով պատճառված հիվանդություններ, օրինակ՝ ճարպային հեպատոզ և լյարդի ցիռոզ
✔լյարդի քաղցկեղ
✔ժառանգական հիվանդություններ, օրինակ՝ հեմոքրոմատոզ և Վիլսոնի հիվանդություն։
Լյարդի գործունեության հետազոտություն
Լյարդի հիմնական գործունեությունը ստուգվում է արյան լաբորատոր հետազոտությամբ։ Լյարդային թեստերը կարող են նշանակվել, որպեսզի ստուգվի արյան մեջ լյարդի կողմից արտադրվող տարբեր սպիտակուցների, ֆերմենտների (էնզիմներ) և բիլիռուբինի մակարդակները։
Վիրուսային հեպատիտների կասկածի դեպքում կամ դրանք բացառելու համար բժիշկը կարող է նաև նշանակել արյան այլ հետազոտություններ, օրինակ՝ վիրուսի հայտնաբերման պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ):
Լյարդի հետ կապված խնդիրների հայտնաբերման համար սովորաբար նշանակվում են նաև պատկերման հետազոտություններ, այդ թվում՝
սոնոգրաֆիա
մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
համակարգչային տոմոգրաֆիա (CT):
Լյարդի քաղցկեղի և լյարդի ծանր ախտահարմամբ ընթացող հիվանդություների ախտորոշման կամ տարբերակիչ ախտորոշման նպատակով հազվադեպ օգտագործվում է նաև լյարդի բիոպսիա։
Ինչպե՞ս ձեր լյարդը պահել առողջ
Ձեր լյարդն առողջ պահելու համար՝
✅խուսափեք ոչ անհրաժեշտ դեղեր ընդունելուց
✅որևէ կասկածի դեպքում հետազոտվեք հեպատիտ C-ի նկատմամբ
✅ալկոհոլն օգտագործեք խելամտորեն
✅ուշադիր եղեք, որպեսզի չշնչեք աերոզոլային մաքրիչներով, ներկային սփրեյներով և այլ քիմիական թունավոր նյութերով աղտոտված օդը
✅պատվաստվեք հեպատիտ A և B-ի դեմ
✅եթե դաջվածքի սիրահար եք, հոգ տարեք, որպեսզի օգտագործվեն միայն ստերիլ և միանգամյա օգտագործման պարագաներ
✅դարձրեք ձեր սննդակարգն առողջ
✅եղեք ֆիզիկապես ակտիվ
✅խուսափեք անձնական օգտագործման պարագաների համատեղ օգտագործումից՝ սանր, ածելի, եղունգների խնամքի ✅պարագաներ, ատամի խոզանակ, սրբիչ և այլն
✅կանոնավոր կերպով լվացեք ձեր ձեռքերը
✅օգտագործեք միայն մաքուր օդ
✅հրաժարվեք թմրամիջոցներից, առավել ևս՝ ներարկային թմրամիջոցներից կամ ներարկման պարագաների համատեղ օգտագործումից
✅պահեք ձեր մարմնի կշիռն առողջ միջակայքում
✅մի ծխեք
✅վարեք առողջ սեռական կյանք
✅պարբերաբար ստուգեք ձեր լյարդային ցուցանիշները։
Հետազոտվեք և եղեք առողջ
🙂 Արմենիա ԲԿ
Բժիշկ՝ Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան։
Բժշկի կյանքը լի է ապրումներով, ներքին պայքարով, անվերջ վերելքներով և վայրէջքներով, երջանկությամբ և տխրությամբ... Պայքար կյանքի և առողջության համար, որը երբեք չի դադարի։ Եթե ունենաի երկրորդ անգամ մասնագիտական ընտրության հնարավորություն նորից կնտրեի իմ ամենա սիրելի Մասնագիտությունը Բժշկությունը։
Ձեր՝Բժիշկ Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂❤։
Դեղնուկը կամ դեղնախտը մաշկի, լորձաթաղանթի, սկլերաների դեղնությամբ ընթացող հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ընդհանուր անվանում է: Պատճառը բիլիռուբինի մեծ քանակի կուտակումն է մաշկում կամ հյուսվածքներում:
Դեղնուկները լինում են`
1. Վերլյարդային կամ հեմոլիտիկ
2. Լյարդային կամ պարենխիմատոզ
3. Ստորլյարդային կամ մեխանիկական
Վերլյարդային կամ հեմոլիտիկ դեղնուկ – Զարգանում է էրիթրոցիտների զանգվածային, ինտենսիվ քայքայման ժամանակ, երբ անուղղակի կամ ազատ բիլիռուբինը չի հասցնում լյարդում կապվել գլյուկուրոնաթթվի հետ եւ լեղու հետ հեռանա, այլ մնում է արյան մեջ: Պատճառները բազմազան են, կարող է լինել ռետիկուլոէնդոթելյար համակարգի հիպերֆունկցիան, հիպերսպլենիզմը, հեմոլիտիկ անէմիան, մեծ հեմատոմաների ներծծումը, ծանր մետաղի աղերով թունավորվելը, որոշ միջատների եւ սողունների կծելը եւ այլն:
Լյարդային կամ պարենխիմատոզ դեղնուկ – զարգանում է հեպատոցիտների ախտահարման հետեւանքով, երբ անուղղակի կամ ազատ բիլիռուբինը ամբողջությամբ չի հասցնում միանալ գլյուկուրոնաթթվի հետ եւ վերածվել ուղղակի կամ կապված բիլիռուբինի, իսկ արդեն կապված բիլիռուբինն էլ ամբողջությամբ չի անցնում լեղածորաններ, այլ` քայքայված հեպատոցիտից վերադառնում է արյան հուն: Արդյունքում բիլիռուբինի երկու ֆրակցիաներն էլ արյան մեջ լինում են բարձր: Պարենխիմատոզ դեղնուկի հաճախ հանդիպող պատճառը վիրուսային հեպատիտն է, այնուհետեւ պատճառ կարող են լինել լեպտոսպիրոզը, լյարդի ցիռոզը, որոշ թունաքիմիկատները (արսենի, ֆոսֆորի քլորի միացությունները) եւ այլն:
Ստորլյարդային կամ մեխանիկական դեղնուկը ախտաբանական համախտանիշ է, որը պայմանավորված է լեղուղիներով լեղու արտահոսքի լրիվ կամ մասնակի խանգարմամբ: Պատճառ կարող են լինել`
1. զարգացման արատները (խոլեդոխի ատրեզիան, կիստաները, ֆատերյան պտկիկին մոտ գտնվող 12-մատնյա աղու դիվերտիկուլները, լեղուղիների հիպոպլազիան),
2. լեղաքարային հիվանդությունը, խոլեդոխոլիթիազը - ընդհանուր եւ լյարդային լեղուղիներում քարի առկայությունը, ֆատերյան պտկիկի քարով խցանումը, (այս խումբը անենահաճախն է հանդիպում):
3.լեղուղիների եւ ֆատերյան մեծ պտկիկի ստրիկտուրաները,
4. բորբոքային հիվանդությունները` սուր խոլեցիստիտը եւ պերիխոլեցիստիտը, խոլանգիտը, պանկրեատիտը,
5. հեպատոդուոդենալ շրջանի ուռուցքները եւ բշտերը (ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղը, ֆատերյան մեծ պտկիկի քաղցկեղը, լյարդի էխինոկոկոզը, լեղուղիների պապիլոման, լյարդի դրունքի մետաստազները եւ լիմֆոմաները):
ԲԺԻՇԿ՝ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ🙂
Ատրոֆիկ աուտոիմոն գաստրիտ՝
Պատճառը հակամարմիններն են ստամոքսի մարմնի լորձաթքղանթի պարիետալ բջիջների նկատմամբ:
Սովորաբար ուղեկցվում է B12-դեթիցիտային անեմիայով և աղաթթվի սեկրեցիայի նվազմամբ:
Հիվանդներին անգհանգստացնում են էպիգաստրալ շրջանի բութ ցավերը, ստամոքսի գերլցվածության զգացողությունը, նույնիսկ աննշան քանակությամբ սննդի ընդունումից հետո: Մոտ 1/3 հիվանդների մոտ ցավային համախտանիշը բացակայում է և նշվում է միայն ստամոքսային դիսկոմֆորտ: Հաճախ առաջանում են գղտոցներ օդով կամ նեխած սննդով, սրտխառնոց,տհաճ համ բերանում առավոտյան ժամերին, վքնածություն, անկանոն կղանք:
Հիվանդության խորացման դեպքում հիվանդների մոտ ավելի է արտահայտվում լուծը (ախոլիկ լուծ), քաշի անկումը. Կաստլի ներքին գործոնի անբավարարության հետևանքով զարգանում է B12 դեֆիցիտային անեմիա, խորանում են թուլությունը, դյուրհոգնելիությունը, գլխապտույտը, տախիկարդիան, հևոցը: Բնորոշ են լեզվի ծակոցները, պարէսթեզիաները:
Մալդիգեստիայի և մալաբսորբցիայի հետևանքով առաջանում են պոլիհիպո-վիտամինոզի նշաններ:
Ֆիզիկալ քննության ժամանակ նկատվում է մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն ,մաշկի չորություն, եղունգների փխրունություն,ճաքեր բերանի անկյուններում, B12 - դեֆիցիտային անեմիայի դեպքում` լաքապատ լեզու:
Որովայնի շոշափման ժամանակ հայտնաբերվում է էպիգաստրալ շրջանի ցավոտություն,վքնածություն, ցավոտություն` հաստ աղու պրոյեկցիայով շոշափելիս:
Հետազոտվեք և եղեք առողջ՝🙂
Բժիշկ՝ Գաստրոէնտերոլոգ՝ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան։
Հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori, H. pylori) բակտերիա է, որը վարակում է ստամոքսը։
Հայտնաբերվելուց հետո H. pylori-ն կարող է բուժվել։ Այս բակտերիան որոշ գործոնների առկայության պայմաններում կարող է առաջացնել ստամոքսի բորբոքում (գաստրիտ) և նպաստել ավելի լուրջ հիվանդություններ հանդիսացող ստամոքսի խոցի և քաղցկեղի զարգացմանը։
Ի՞նչ է Helicobacter pylori-ն
H. pylori-ն բակտերիայի տեսակ է, որը վարակում է ստամոքսը։ Այն համարվում է աշխարհի ամենատարածված վարակը և ավելի հաճախ հանդիպում է զարգացող երկրներում։ H. pylori-ն կարող է ախտահարել ստամոքսի լորձաթաղանթը՝ այն ավելի խոցելի դարձնելով իրենից թթու ներկայացնող ստամոքսահյութի նկատմամբ։
Helicobacter pylori-ի հետ կապված վիճակներ
H. pylori-ով վարակված յուրաքանչյուր մարդու մոտ ի վերջո զարգանում է ստամոքսի բորբոքում
(կոչվում է գաստրիտ), որը կարող է որևէ ախտանշան չդրսևորել։
Եթե դուք վարակվել եք այս բակտերիայով, ձեզ մոտ բարձրանում է ստամոքսի խոցի կամ քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Եթե ձեզ մոտ ախտորոշել են H. pylori-ով պատճառված ստամոքսի խոց, բժիշկը հավանաբար թթվայնությունը նվազեցնող ձեր բուժման մեջ կավելացնի մի քանի հակաբիոտիկներ՝ ուղղված այս բակտերիայի ոչնչացմանը։
Ինչպե՞ս է Helicobacter pylori-ն փոխանցվում
Մարդիկ այս բակտերիայով սովորաբար վարակվում են փոքր հասակում, թեև վարակումը կարող է տեղի ունենալ նաև չափահաս տարիքում։ H. pylori-ն տարածվում է հետևյալ ուղիներով՝
բերանից բերան շփումով, օրինակ՝ համբուրվելիս
վարակված մարդու հետ նույն սննդամթերքից կամ խոհանոցային պարագաներից ու սպասքից օգտվելիս
վարակված մարդու փսխման զանգվածների կամ կղանքի հետ շփվելիս
վարակված սննդի կամ ջրի միջոցով։
Կանխարգելում
Դուք կարող եք նվազեցնել H. pylori-ով (նաև՝ այլ միկրոբներով) վարակվելու ռիսկը շատ պարզ քայլերով, օրինակ՝
զուգարանից օգտվելուց առաջ (և հետո), խոհանոցային գործերից, այդ թվում՝ կերակուր պատրաստելուց առաջ (և հետո) լվացեք ձեր ձեռքերը
խուսափեք չլվացած սննդամթերքներ ուտելուց և ոչ մաքուր ջուր խմելուց
խուսափեք ոչ բավարար եփված կերակուրներից (օրինակ, երբ ճանապարհորդում եք)
խուսափեք այն մթերքներից, որոնք ձեզ հյուրասիրում են ոչ լվացած ձեռքերով։
Եթե դուք անհանգստացած եք ձեզ մոտ H. pylori-ի առկայության վերաբերյալ, զրուցեք այս թեմայով՝ Գաստրոէնտերոլոգի հետ Հետազոտվեք և եղեք առողջ։
Բժիշկ՝ Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Website
Address
21 Paronyan
Yerevan, 0015
Թևոս Սարգսյան՝ գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ, Նաիրի ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Yerevan, Armenia 3rd Baghramyan Avenue Lane 4/3
Yerevan, 0033
Гастроэнтеролог - Гепатолог Эндоскопист
Daniel Varuzhani Street , 28 Building
Yerevan, 0032
Մալխասյան Նանա Երվանդի, գաստրոէնտերոլոգ- լյարդաբան, «Աստղիկ» ԲԿ, Ընդհանուր թերապիայի բաժանմունք: @dr.nana_malkhasyan
Բագրատունյաց 30
Yerevan, 0039
CEO & Co-founder at “Gastro Clinic” Gastroenterologist, Endoscopist