Dr. Tevos Sargsyan
Nearby clinics
Paronyan, Erevan
0015
Paronyan Street
Paronyan
Paronyan
Մաշտոցի Պող
Paronyan
Paronyan Street
Paronyan
Paronyan Str
Paronyan Street
Պարոնյան
Dzorap, Erevan
Թևոս Սարգսյան՝ գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ,
Նաիրի ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Հարգելի գործընկերներ, սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու ՎԷՀԱ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին, որը տեղի կունենա BŪRO work'n'roll - ում, Նալբանդյան 7/1 հասցեում, Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ին։ Կոնֆերանսի ընթացքում տրամադրվելու են ՇՄԶ տեսական կրեդիտներ։ Թիրախային լսարանը՝ բուժքույրեր։ Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ և լրացնել ձևաթուղթը՝ https://forms.gle/zhX2woKBSc8RjM2v6
Ծրագիր՝
17։00-17։15
Թևոս Սարգսյան, գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ,
Նաիրի ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար - Բացման խոսք
17։15-17։35
Անի Ավագյան,գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ, Էրեբունի ԲԿ - Բուժքույրերի կարևոր դերը կոլոնոսկոպիկ հետազոտության ընթացքում
17։35-17։55
Լուսինե Մարդանյան, պաթոլոգ, Դավիդյանց լաբորատորիաներ - Ստամոքսաղիքային ուղու էնդոսկոպիկ բիոպսիայի ձևերը և վերցման կանոնները
17։55-18։30
Անդրեյ Բակուլեվ - էնդոսկոպիկ սարքավորումների օգտագործման և մշակման առանձնահատկությունները
18։30-19։00
Զարուհի Հայրբաբամյան, բժիշկ-համաճարակագետ - Էնդոսկոպիկ գործիքների մշակում՝ բարձր մակարդակի։
19։00-19։30
Ամփոփում։ Հարց և պատասխան։
19։30
Հյուրասիրություն
Սեդացիա – անեսթեզիա՞ 🤔
Ֆորմալ առումով սեդացիան կամ դեղորայքային քունը, որն օգտագործվում է էնդոսկոպիայում, իսկապես մտնում է ներերակային տեսակի անեսթեզիաների խմբում (ճիշտ է ասել ):
Եթե ավելի մանրամասնենք, ապա բաղկացած է մի քանի կոմպոնենտներից՝
1. Սեդացիա (քուն, ամնեզիա)
2. Անալգեզիա (ցավազրկում)
3. Նեյրովեգետատիվ բլոկադա(մարդկային լեզվով ասած՝ պաշտպանում է ուղեղը անզգայացման հետ կապված սթրեսից)
4. Միոռելակսացիա (մկանային թուլացում)
5. Հեմոդինամիկայի կառավարում (արյան շրջանառություն)
6. Գազափոխանակության կառավարում
Այսպիսով մենք էնդոսկոպիայում մեր սիրելի անեսթեզիոլոգների հետ օգտագործում ենք վերը նշված կետերից միայն 1-ը՝ սեդացիան: Սա շատ կարևոր է, միայն 1-ին կետը վերը նշված 6-ից:
Սեդացիան պացիենտի համար դա սովորական քուն է, շատերն անգամ այդ ընթացքում են, այնքան անուշ են քնած:
Մինչ քնելը պացիենտին դնում ենք փոքր ներերակային կաթետեր(նրանով լինում է անգամ ձեռքը ազատ շարժել) և դրանով ներարկվում է քնի դեղորայքը(սովորաբար դա պրոպոֆոլ է): Անեսթեզիոլոգների թիմը հետազոտության ողջ ընթացքում ուշադիր հետևում է պացիենտի ընդհանուր վիճակին և քնի խորությանը: 🥱
Այսպիսով՝ 👇
• Ոչինչ չեք զգում
• Ո՝չ, հետազոտության ընթացքում հնարավոր չէ հանկարծակի արթնանալ
• Կյանքը չի կարճանում
• Հետազոտությունից հետո գլխացավ և սրտխառնոց չի լինում
• Անվնաս է
• Այո, կարելի է անգամ երեխաներին – դրանից հետո Ձեր երեխան կմեծանա առողջ և ամուր, սեդացիան դրա վրա ընդհանրապես չի ազդում
• Շատ հարմարավետ է, ամբողջ հետազոտությունն անցնում է ինչպես մեկ ակնթարթ
• Պացիենտները գոհ են, քանզի լավ քնել են: Չնայած քունը շատ կարճ է տևում, բայց այն շատ խորն է:
Հարգելիներս պետք չէ վախենալ ընդհանուր անզգայացումից, իսկ սեդացիայից առավել ևս: Ձեր շրջապատում ով երբևէ անցել է, Ձեզ կհաստատի:
⚕ Կոլոնոսկոպիան և գաստրոսկոպիան վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումով․ այն թույլ է տալիս ստամոքսի և աղիների մինչև 136 անգամ թվային խոշորացում, որն էլ հնարավոր է դարձնում հիվանդությունների ախտորոշումը նույնիսկ ամենավաղ փուլում։
Մանրամասները՝ տեսանյութում 👇
🤔 Արդյո՞ք հաստ աղու պոլիպները նախաքացկեղ են:
📣🎗Կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղցկեղը մահացու և չափազանց տարածված հիվանդություն է: Ըստ ԱՀԿ տվյալների 2021 թվականին տղամարդկանց հիվանդացությամբ այն զբաղեցրել է 3-րդ, իսկ կանանց մոտ` 2-րդ տեղը:
Աշխարհում գրանցվող 19.000.000 քաղցկեղի դեպքերից 1.900.000 բաժին է ընկնում հաստ աղուն 10%:
Հիվանդացությունը վստահորեն աճում է ամենուր, նույնիսկ այն երկրներում, որտեղ պատմականորեն այն ունեցել է ցածր տարածվածություն(Իսպանիա, արևելյան Եվրոպա, արևելյան Ասիա):
📍 Բայց ԱՄՆում ինչ-որ պատճառով հաստ աղու քաղցկեղի հաճախականությունը իջնում է գրեթե 2%-ով ամեն տարի:
Եկեք հասկանանք ինչու է դա այդպես:
Հաստ աղու ուռուցքները գրեթե ամբողջությամբ անցնում են պոլիպի փուլով: Ավելի ճիշտ ադենոմատոզ պոլիպի, ադենոմայի: Նշված ռիսկի գործոնը մենք կարող ենք ամբողջությամբ կառավարել:
Տուբուլյար ադենոմաները չարորականում են ավելի հազվադեպ, թարթչավորները` ավելի հաճախ, բայց բոլորը միասին դրանք ադենոմաներ են: Նրանք բոլորը կարող են վերածվել քաղցկեղի:
Փորձառու էնդոսկոպիստին, որն աշխատում է ժամանակակից էնդոսկոպիկ համակարգերով, դժվար չէ հասկանալ նա հայտնաբերել է ադենոմա, թե ոչ:
Վերադառնանք ԱՄՆ 🇺🇸
ԱՄՆ-ում էնդոսկոպիստներն աշխատում են սխեմայով:
Ինչու`
Որովհետև Ռոնալդ Ռեյգանի շնորհիվ, որի մոտ 1984 թվականին հայտնաբերվեց հաստ աղու քաղցկեղ, բոլոր ամերիկացիների սկրինինգային կոլոնսկոպիան սկսեցին փոխհատուցել ապահովագրական կազմակերպությունները: ԱՄՆ-ում ամեն կոլոնոսկոպիան արժենում է 1500-3500$:
Եթե բժիշկը աշխատի երկու էտապով, ապահովագրական կազմակերպությունները ստիպված կլինեն վճարել կոլոնոսկոպիայի, անեսթեզիայի, դեղորայքի համար երկու անգամ:
Հիվանդը կրկնակի անգամ կորցնում է ժամանակ, գումար, իսկ հիվանդանողը ստանում է տուգանքներ: Սա է հաստ աղու դեմ պայքարի ԱՄՆ հաջողությունների պատճառը:
Չեք ուզում հիվանդանաք հաստ աղու քացղկեղով, հիշեք օրենքը`
✅ Հեռացնում եք ադենոմաները(պոլիպները) – երբեք չեք ունենում հաստ աղու քաղցկեղ: Ամեն ինչ պարզ է:
✅ Ամբողջությամբ հեռացված պոլիպի տեղում նորը երբեք չի առաջանա:
❌ Մի վստահեք այն բժիշկներին, որոնք ասում են, որ հաստ աղու պոլիպները հեռացնել պետք չէ, կամ պետք է հետևել:
Նշված նյութի տարածումը ցանկալի է, տեղեկացրեք նաև Ձեր հարազատներին:
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
հաղորդման շրջանակներում զրուցում ենք կոլոնոսկոպիայի և գաստրոսկոպիայի ախտորոշիչ հետազոտությունների, դրանց առանձնահատկությունների մասին, թե որ դեպքերում է անհրաժեշտ իրականացնել սքրինինգային հետազոտություն և որ հիվանդությունների վաղ փուլում է դրանց միջոցով հնարավոր կանխարգելել հիվանդության զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյությում ⤵
հաղորդման շրջանակներում զրուցում ենք կոլոնոսկոպիայի և գաստրոսկոպիայի ախտորոշիչ հետազոտությունների, դրանց առանձնահատկությունների մասին, թե որ դեպքերում է անհրաժեշտ իրականացնել սքրինինգային հետազոտություն և որ հիվանդությունների վաղ փուլում է դրանց միջոցով հնարավոր կանխարգելել հիվանդության զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում ⤵
👉 Աղիների բորբոքային հիվանդությունների մեջ ներառվում են 2 հիվանդություն՝ խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն:
❗Ի տարբերություն խոցային կոլիտի, որի ժամանակ ախտահարվում է հաստ աղու ձախակողմյան հատվածները՝ Կրոնի հիվանդությունը կարող է ախտահարել ստամոքս-աղիքային տրակտի ցանկացած հատված՝ բերանի խոռոչից մինչև հետանցք: Հաստ աղու բորբոքային հիվանդությունները հատկապես շատ են դիտվում երիտասարդ տարիքում՝ 20-40:
Ինչպիսի գանգատներ են առաջանում՝ 👇
🔹Խրոնիկական լուծ՝ կղանքում արյան և/կամ լորձի առկայությամբ
🔹Ցավ որովայնում
🔹Աղիքային արյունահոսություններ
🔹Ոչ լրիվ դատարկվելու կամ դեֆեկացիայի կեղծ կանչեր
Արտաաղիքային սիմպտոմներ՝
🔹Ընդհանուր թուլություն և հոգնածություն
🔹Ջերմության բարձրացում
🔹Քաշի, ախորժակի անկում
🔹Սակավարյունություններ
🔹Հոդացավեր և այլն
📌‼ Ախտորոշման համար շատ կարևոր է կատարել կոլոնոսկոպիա՝ հատկապես զստաղու տերմինալ հատվածի զննումով (իլեոսկոպիա), ինչպես նաև կատարել ախտահարված հատվածի բիոպսիա:
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
Սիրելի հետևորդներ,
Գրե՛ք Ձեզ անհանգստացնող հարցերը նամակի տեսքով կամ մեկնաբանություններում․ սիրով կպատասխանեմ դրանց։
Ինչպես նաև գրանցումների և այլ հարցերի համար կարող եք զանգահարել 093 319 909/096 166 110 կամ այցելել Նաիրի ԲԿ՝ Պարոնյան 21 հասցեով։
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը խրոնիկական ռեցիդիվող հիվանդություն է, որը պայմանավորված է գաստրո-էզոֆագագեալ զոնայի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումով, ինչի արդյունքում տեղի է ունենում ստամոքսի պարունակության հետհոսք դեպի կերակրափող՝ առաջացնելով վերջինիս բորբոքումը։
Առավել հաճախ նկատվող սիմպտոմներ՝ 👇
✅Այրոց(изжога)
✅Ցավ կրծքավանդակում
✅Գղտոցներ
✅Կլման ակտի դժվարություններ
✅Սննդի կամ հեղուկի ռեգուրգիտացիա
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը կարող է նաև պատճառ լինել՝ 👇
🔹Խրոնիկական հազի
🔹Լարինգիտ
🔹Ասթմա
🔹Քնի խանգարումների
📋 Գրեթե միշտ անհրաժեշտ է կատարել գաստրոսկոպիա և/կամ ռենտգենսկոպիա կոնտրաստավորմամբ՝ պատճառը պարզելու և կերակրափողի վիճակը գնահատելու համար։
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
Շնորհավոր սիրելի բուժաշխատողներ։
SickKids VS: Undeniable At SickKids, we’re not on the sidelines, we’re on the front line. Taking the fight to the greatest challenges in child health. And we are winning. http://www...
Կոլոնոսկոպիան բժշկական-էնդոսկոպիկ դիագնոստիկ և բուժական մեթոդ է, որի ժամանակ բժիշկը դիտում և գնահատում է հաստ աղու և բարակ աղու մի մասի լորձաթաղանթը։ 👉Այն հնարավորություն է տալիս ախտորոշել բոլոր հնարավոր գոյացությունները, աղու բորբոքային հիվանդությունները և կատարել բիոպսիա։
📌 Կոլոնոսկոպիան համարվում է կոլոռեկտալ ուռուցքի կանխարգելման լավագույն միջոց։
Ժամանակին հետազոտվելու արդյունքում հնարավոր է հայտնաբերել և էնդոսկոպիկ եղանակով հեռացնել հաստ աղու նորագոյացություններ՝ մինչև նրանց չարորակացումը։
Կոլոնոսկոպիայի ցուցումներն են՝ 👇
✅Կղանքում թարմ արյան առկայություն
✅Հաճախակի կրկնվող լուծ
✅Խրոնիկական փորկապություն
✅Անհայտ պատճառի քաշի կորուստ
✅Ցավ որովայնի շրջանում
✅Երկաթ դեֆիցիտային անեմիաներ
✅Ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերված հաստ աղու խնդիրներ
✅Հաստ աղու ուռուցքի ընտանեկան ժառանգականություն
Ներկայումս կոլոնոսկոպիան կատարվում է ն/ե անզգայացման պայմաններում, ինչը բացառում է հետազոտության հետ կապված դիսկոմֆորտը։ Անզգայացումից հետո բժիշկը կոլոնոսկոպը հետանցքից մտցնում է ուղիղ աղի և զննում է ողջ հաստ աղին։
📋 Պլանային կոլոնոսկոպիան կատարվում է բժշկի հետ նախորոք զրուցելուց հետո, հետազոտության նախորդ օրն ընդունելով հատուկ լուծողական դեղորայք՝ աղիների իդեալական մաքրման համար։
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
👉Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություններից մեկն է, որի ժամանակ հետազոտվում է կերակրափողը, ստամոքսը և 12 մատնյա աղին։ Հետազոտությունը թույլ է տալիս վիզուալ հետազոտել վերը նշված օրգանների լորձաթաղանթի և լուսանցքի ախտաբանական փոփոխությունները։
Ինչ նպատակով է կատարվում է գաստրոսկոպիան 👇
🔹Ստամոքս-աղքիային տրակտի վերին հատվածի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում(գաստրիտ, խոց, ստամոքսի պոլիպ, ստամոքսի ուռուցք և այլն)
🔹Հաստատելու կամ ժխտելու համար ստամոքսում չարորակ նորագոյացության առկայությունը
🔹Ստամոքս-աղիքային արյունահոսությունների հայտնաբերում և դադարեցում
🔹Պոլիպների, օտար մարմինների հեռացում
🔹Որոշ վիրահատությունների նախավիրահատական պատրաստման համար
📌 Ինչ գանգատների դեպքում է պետք կատարել գաստրոսկոպիա՝
• Դիսկոմֆորտ, ծանրության զգացում էպիգաստրալ շրջանում
• Այրոց
• Սեղմող զգացողություն կրծքավանդակում
• Գղտոցներ, հաճախակի սրտխառնոցներ, փսխումներ
• Ցավ որովայնում
• Կլման ակտի խանգարումներ
• Քաշի կորուստ, ախորժակի բացակություն
• Սակավարյունություններ
‼ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 45 տարեկանից բարձր մարդկանց կանոնավոր անցնել էնդոսկոպիկ հետազոտություններ՝ ստամոքս-աղիքային տրակտի չարորակ գոյացությունների վաղ ախտրոշման համար։
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
««Նաիրի» ԲԿ-ն ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսի բուժմանը և դա ճիշտ որոշում է». Արսեն Թորոսյան Ձեզ քննադատողներն ասում են, որ Ձեր սեփական ամբիցիաների պատճառով չեք օգտագործում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի և «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը․... | ՄԱՄՈՒԼ.am լրատվական գո....
Պոլիպ տերմինը ենթադրում է նորագոյացության արտաքին տեսքը և չի պարունակում հիստոլոգիական ճշգրտում։
📌 Ավելի պարզ՝ պոլիպը դա գոյացություն է, որն աճում է աղու լուսանցքի մեջ և ունի տարբեր ձև և տեսք՝ գնդաձևից մինչև անկանոն եզրերով և ձևով։
Պոլիպը կարող է լինել լայն հիմքով, ոտիկով և այլն, իսկ պոլիպի ներսում կարող են թաքնվել տարբեր պրոցեսներ, որոնք և պետք է ճշտվեն հիստոլոգիական քննությամբ՝ բիոպսիայի միջոցով։
👉Այսօր արդեն ընդունված է, որ հաստ աղու բոլոր պոլիպների և հարթ նորագոյացությունների դեպքում պետք է կատարել էնդոսկոպիկ հեռացում։ Դա կապված է նրա հետ, որ բոլոր վերը թվարկած գոյացությունները կարող են հիմք հանդիսանալ չարորակացման, օնկոլոգիական պրոցեսների սկսելուն։ Ընդունված է, որ որքան մեծ է պոլիպը, այնքան մեծ է հավանականությունը չարորակացման, սակայն լինում են նաև բացառություններ՝ փոքր չափսի պոլիպները կարող են պարունակել չարորակ բջիջների օջախներ։
👇Այսպիսով՝ հաստ աղու պոլիպների հեռացումը կարևորագույն էնդոսկոպիկ միջամտություն է։
🔹Պոլիպների էնդոսկոպիկ հեռացումը կատարվում է կոլոնոսկոպիայի ընթացքում, էնդոսկոպի աշխատանքային կանալի օգնությամբ։
🔹Հեռացումը կարող է կատարվել անմիջապես դիագնոստիկ կոլոնոսկոպիայի ընթացքում, եթե պոլիպները փոքր չափսերի են
Կոլոնոսկոպիան բժշկական-էնդոսկոպիկ դիագնոստիկ և բուժական մեթոդ է, որի ժամանակ բժիշկը դիտում և գնահատում է հաստ աղու և բարակ աղու մի մասի լորձաթաղանթը։ 👉Այն հնարավորություն է տալիս ախտորոշել բոլոր հնարավոր գոյացությունները, աղու բորբոքային հիվանդությունները և կատարել բիոպսիա։
📌 Կոլոնոսկոպիան համարվում է կոլոռեկտալ ուռուցքի կանխարգելման լավագույն միջոց։
Ժամանակին հետազոտվելու արդյունքում հնարավոր է հայտնաբերել և էնդոսկոպիկ եղանակով հեռացնել հաստ աղու նորագոյացություններ՝ մինչև նրանց չարորակացումը։
Կոլոնոսկոպիայի ցուցումներն են՝ 👇
✅Կղանքում թարմ արյան առկայություն
✅Հաճախակի կրկնվող լուծ
✅Խրոնիկական փորկապություն
✅Անհայտ պատճառի քաշի կորուստ
✅Ցավ որովայնի շրջանում
✅Երկաթ դեֆիցիտային անեմիաներ
✅Ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերված հաստ աղու խնդիրներ
✅Հաստ աղու ուռուցքի ընտանեկան ժառանգականություն
Ներկայումս կոլոնոսկոպիան կատարվում է ն/ե անզգայացման պայմաններում, ինչը բացառում է հետազոտության հետ կապված դիսկոմֆորտը։ Անզգայացումից հետո բժիշկը կոլոնոսկոպը հետանցքից մտցնում է ուղիղ աղի և զննում է ողջ հաստ աղին։
📋 Պլանային կոլոնոսկոպիան կատարվում է բժշկի հետ նախորոք զրուցելուց հետո, հետազոտության նախորդ օրն ընդունելով հատուկ լուծողական դեղորայք՝ աղիների իդեալական մաքրման համար։
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
Ճարպակալումը բուժելու և նիհարելու ոչ տրավմատիկ մեթոդներից է ներստամոքսային բալոնավորումը։
👉 Այն համարվում է բուժման հարմարավետ և էֆեկտիվ մեթոդ: Փափուկ, սիլիկոնե բալոնը տեղադրվում է ստամոքսում և լցվում է ստերիլ հեղուկով: Արդեն լցված բալոնը լցնում է ստամոքսի ծավալի մեծ մասը, ինչն առաջացնում է շուտ հագեցման զգացողություն:
Առավելությունները․ 👇
✅ Ստամոքս-աղիքային տրակտը չի վնասվում,
✅ Տրավմատիզացիա չկա,
✅ Կտրվածքներ չեն արվում,
✅ Ցանկացած պահի հիվանդի պահանջով բալոնը հնարավոր է հեռացնել:
Բալոնը մնում է ստամոքսում 6 ամիս, ինչից հետո այն հեռացվում է այնպես ինչպես տեղադրվել է:
• Անհրաժեշտ մարմնի քաշի ինդեքս – 29
• Անզգայացում – ն/ե անզգայացում
• Տեղադրման տևողությունը – 30-60 րոպե
• Հիվանդանոցում անցկացող օրերը – 1
• Անհրաժեշտ արձակուրդ – 7 օր
📞 Հարցերի դեպքում կամ գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 31 99 09, 096 16 61 10
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Telephone
Address
21 Paronyan
Yerevan
0015
Yerevan, Armenia 3rd Baghramyan Avenue Lane 4/3
Yerevan, 0033
Гастроэнтеролог - Гепатолог Эндоскопист
Daniel Varuzhani Street , 28 Building
Yerevan, 0032
Մալխասյան Նանա Երվանդի, գաստրոէնտերոլոգ- լյարդաբան, «Աստղիկ» ԲԿ, Ընդհանուր թերապիայի բաժանմունք: @dr.nana_malkhasyan
Բագրատունյաց 30
Yerevan, 0039
CEO & Co-founder at “Gastro Clinic” Gastroenterologist, Endoscopist