Dr _Tatev_Markosyan

Մեծահասակների և մանկական քիթ-կոկորդ-ականջաբան

Photos from Dr _Tatev_Markosyan's post 29/01/2023

PFAPA
Մարշալի համախտանիշը 1️⃣Պարբերական տենդի, 2️⃣Աֆտոզ ստոմատիտի 3️⃣Տոնզիլոֆարինգիտի և 4️⃣Պարանոցայի լիմֆադենիտի համախտանիշ է։

👶🏻🧒🏻Հիվանդությունն դրսևորվում երեխաների մոտ։

🌡հիվանդությունը սկսվում է ջերմության բաձրացումով (38 - 41ºC) որը տևում է 2-ից 7օր(որոշ դեպքերում մինչև 10)աֆտոզ ստոմատիտի, տոնզիլոֆարինգիտի, պարանոցային լիմֆադենիտի կլինիկական դրսևորումներով: Կարող են ի հայտ գալ նաև այլ ախտանիշներ՝ որովայնի ցավ (40-65%), հոդացավ (40%), փսխում (18-41%) և գլխացավ (18-65%):
🔴Կլինիկական դրսևորումների միջև դադարները սովորաբար լինում են 2 -ից մինչև 8 շաբաթ:
Ախտադադարների շրջանում որևէ կլինիկական դրսևորում չի լինում։
💊Կլինիկական դրսևորման փուլում սովորաբար մայրիկները տալիս են անտիբիոտիկներ և ջերմիջեցնողներ,սակայն անարդյունավետ(քանի որ հիվանդությունը չունի բակտերիալ կամ վիրուսային բնույթ)
Հիվանդության պատճառաբանությունը դեռ պարզ չէ։
🔬Ախտորոշումը իրականացվում է հիմնվելով կլինիկական նշանների և բացառման սկզբունքով(բացառելով այլ համախտանիշները)
💊Բուժման համար օգտագործում են գլյուկոկորտիկոստերոիդներ,երբեմն նաև տոնզիլէկտոմիա։

Քիթ-Կոկորդ-Ականջաբան on Instagram: "love yourself a lot and make every year the best version for you" 28/01/2023

Քիթ-Կոկորդ-Ականջաբան on Instagram: "love yourself a lot and make every year the best version for you" 95 Likes, 4 Comments - Քիթ-Կոկորդ-Ականջաբան () on Instagram: "love yourself a lot and make every year the best version for you"

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

👃🏻Քթի միջնապատի ծռվածության բուժումը՝ միայն վիրահատական է:

28/01/2023

👶🏻Երեխաների որոշ տոկոսը ծնվում է լսողության խանգարումներով: Լսողության նորածնային հետազոտությունը կարևոր է հենց այդ երեխաների համար: Այդ դեպքում նրանք ժամանակին կստանան անհրաժեշտ օգնություն և հնարավորություն կունենան նորմալ զարգանալու:
🤔Եթե Ձեր ընտանիքում ոչ ոք չի ունեցել լսողության իջեցում, արդյո՞ք անհրաժեշտ է սկրինինգ
✅Այո: Շատ կարևոր է ստուգել բոլորին: Մեկից երեք երեխա ամեն 1000 նորածնից ծնվում են խուլ: Այդպիսի երեխաների մեծ մասը ծնվում է այդ արատի հետ երբևիցե չառնչվող ընտանիքներում:
🤔Ինչպե՞ս է ընթանում հետազոտությունը
✅Փորձառու մասնագետը անց է կացնում ստուգումը հանգիստ միջավայրում: Ամբողջ ստուգումը տևում է մի քանի րոպե: Այն բոլորովին անվնաս է և երեխային անհանգստություն, առավելևս ցավ չի պատճառում
😔Հետազոտության առաջին փուլում պատասխան չի գրանցվում
Ի՞նչ է դա նշանակում
✅Երեխաներից շատերին անհրաժեշտ է լինում անցնել լսողության երկրորդ թեսթը: Դա բոլորովին չի նշանակում, որ երեխան անպայման ունի լսողության իջեցում: Լսողության թեստը չանցնելու պատճառը կարող է հանդիսանալ նաև`
📍Ձեր երեխայի անհանգստությունը հետազոտման ընթացքում
📍Արտաքին աղմուկը
📍Հեղուկի առկայությունը ականջում Պարզապես պետք է կրկնել հետազո տությունը 3 ամիս անց:
😔Եթե պատասխան չի գրանցվում նաև 3 ամսականում հետազոտությունը կրկնում ենք 6 ամսականում և ախտորոշում։

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

✅Հալիտոզ կամ տհաճ հոտ բերանից

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

✅Ո՞րն է առաջացման Պատճառը
✅Ինչի՞ց է գանգատվում պացիենտը խցանի առկայության դեպքում։
✅Բուժման հիմնական մեթոդը։
🚫Կարևոր
Նշված ախտանշանները կարոշ են լինել նաև այլ պաթոլոգիաների դեպքում:
❗️Պետք չէ ինքնուրույն ախտորոշել և ինքնուրույն բուժել
✅Ցանկացած ախտորոշում պետք է տրվի բժշկի կողմից։

28/01/2023

Քթային սփրեյները(անոթասեղմիչներ)
որքան էլ մենք կցանկանանք չեն կարող վերջնականապես լուծել խնդիրը։ Նրանք միայն մի քանի ժամով կարողանում են հեռացնել լորձաթաղանթի այտուցը և դանդաղեցնել լորձի առաջացումը։
📍Մեկ-երկու կաթիլը բավական է ռինիտի ախտանիշները ժամանակավորապես վերացնելու համար։
⌛️Նման կաթիլների ընդունման ընթացքը չպետք է գերազանցի 8-10օրը(առավելագույնը 2 շաբաթ)։
❌Հակառակ դեպքում, չափից ավելի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել դեղորայքային կախվածության և լորձաթաղանթի բնականոն աշխատանքի խաթարման:
🩸Այլ կերպ ասած, քթի անոթները պարզապես չեն կարող ինքնուրույն կծկվել առանց լրացուցիչ խթանման, և առաջանում դեղորայքային ռինիտ:(հիպերտրոֆիկ ռինիտ)
💊Դեղորայքային ռինիտը (հիպերտրոֆիկ)քիմիական այրվածք հիշեցնող քրոնիկ վիճակ է, երբ արյան անոթները լայնանում են, հյուսվածքային կառուցվածքները դեֆորմացվում է, և առաջանում է շնչառական համակարգի օրգանների դիսֆունկցիա։
👃🏻Քթային դժվարաշնչությունն ժամանակի ընթացքում կհանգեցնի սրտանոթային և նյարդային համակարգի հիվանդությունների , խթան կհանդիսանալ հիպերտոնիայի, վահանաձև գեղձի դիսֆունկցիայի և նույնիսկ գլաուկոմայի համար։

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

🚫Ականջակալները չպետք է կրել երկարատև
🚫Ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի թույլատրելի սահմանը։
❗️Բարձր Ձայների երկարատև ազդեցության հետևանքով կարող է զարգանալ սենսոնևրալ բնույթի ծանրալսություն
✅Եղեք տեղեկացված և առողջ:

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

✅Վստահ եմ շատ եք լսել հատկապես մայրիկներից՝
👩‍👦-Երեխաս լավ չի շնչում քթի միս ունի։
🤔Կա՞ արդյոք նման ախտորոշում։
➡️Թերթիր նկարները իմանալու համար:
❗️Հիպերտրոֆիկ խեցիների և քթային պոլիպների մասին կլինեն հետաքրքիր նյութեր։

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

👃🏻Հոտառական խանգարումներին են պատկանում ՝
1️⃣հոտառության նվազումը (հիպօսմիա)
2️⃣հոտառության բացակայությունը (անօսմիա)
կարող են լինել շնչառական կամ էսենցիալ
3️⃣հոտառու թյան հիվանդագին ուժեղացումը (հիպերօսմիա)
4️⃣հոտառության աղավաղումը (կակօսմիա)

🆘👃🏻
✅Հոտառության շնչառական բնույթի խանգարումների բուժումը սովորաբար վիրաբուժական է։
❗️Դրա նպատակն է վերականգնել քթային շնչառությունը և ապահովել օդի ազատ անցումը հոտառական ճեղքով դեպի հոտառական գոտի:
✅Հոտառության էսենցիալ բնույթի խանգարումների բուժումը քիչ արդյունավետ է՝այն ուղղված է պատճառական գործոնների դեմ պայքարին և հոտառական սրության բարձրացմանը կենսաբանական խթանիչներով։

28/01/2023

Ողջու՜յն
Ես Տաթև Մարկոսյանն եմ:
Նեղ մասնագիտացմամբ՝Քիթ-կոկորդ-ականջաբան:
Ավարտել եմ ՝Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Իմ Էջում կներկայացնեմ մասնագիտական հետաքրքիր տեղեկատվություն ,որոնք օգտակար կլինեն առօրյա կյանքում։

Photos from Dr _Tatev_Markosyan's post 28/01/2023

🗣Ադենոիդը հանդիսանում է շատ ակտուալ թեմա ,քանի որ շատ մեծ տարածվածություն ունի երեխաների շրջանում։
👶🏻👦🏻Հիմնականում հանդիպում է 5-15 տարեկան երեխաների շրջանում(հնարավոր է նաև ավելի վաղ տարիքի)։
👧🏻=👦🏻Աղջիկների և տղաների հիվանդացությունը հավասար է։
👃🏻Քթըմպանային նշիկը գերաճի դեպքում բերում է քթային դժվարաշնչության իր հետևանքներով։
💉Բուժման հիմնական մեթոդը՝ վիրահատական է(ադենոիդի հեռացում):

06/08/2022

Ադենէկտոմիայի համար ցուցում է հանդիսանում՝

1️⃣ Քթային դժվարշնչություն պայմանավորված ադենոիդ վեգետացիայով, որը չի ենթակվում կոնսերվատիվ բուժման
2️⃣Խռմփոցներ և ծանր շնչառական խանգարումներ քնի ժամանակ (ապնոէ, որը տևում է 10 վայրկյան կամ ավելի)։
3️⃣Հաճախակի օտիտներ (տարեկան 3-5 անգամ)
4️⃣Կծվածքի խանգարում և դեմքի ձևի դեֆորմացիա՝ պայմանավորված մշտական բերանային շնչառությամբ։

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

հրաչյա ներսիսյան 10A
Yerevan
Other Hospitals in Yerevan (show all)
Dr. Grigorii Manukyan, Ph.D, Surgeon /Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Dr. Grigorii Manukyan, Ph.D, Surgeon /Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ
Abelyan Street 8/1
Yerevan, 0038

Официальная страница хирурга, кандидата медицинских наук Манукяна Григория Ашотовича

elos_epilacia_starvac_ elos_epilacia_starvac_
Kievyan 18/1
Yerevan

Врач косметолог

Cryogen Clinic Cryogen Clinic
Վահրամ Փափազյան 29
Yerevan

Մեր մասնագետները սովորել և պրակտիկա են անցել ամբողջ աշխարհով, ունեն Ձեր առողջության համար պայքարելու բոլոր հմտություններն ու գիտելիքները:

Dr. Varduhi Harutyunyan Dr. Varduhi Harutyunyan
Fanarjyan 55
Yerevan

Դիմածնոտային վիրաբուժության կլինիկա Դիմածնոտային վիրաբուժության կլինիկա
Paronyan 21
Yerevan

Նաիրի ԲԿ - Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբուժության կլինիկա

«Արփի» կլինիկա / «Arpi» clinic «Արփի» կլինիկա / «Arpi» clinic
Fuchik Street 19
Yerevan, 0036

Մանկական գինեկոլոգիա, ուլտրաձայնային հետազոտությու

DasDent DasDent
Khorenatsi 24
Yerevan, 008

DasDent

GorMed Medical Center GorMed Medical Center
Pushkin 56/1
Yerevan, 0002

«ԳոռՄեդ» բժշկական կենտրոն "GorMed" medical center

Armenikum / Արմենիկում Armenikum / Արմենիկում
Գուսան Շերամի փողոց, 2 շենք
Yerevan

Медицина

Alfa Betta Plus Alfa Betta Plus
Garegin Hovsepyan 22/10, Nork-Marash
Yerevan, 0047

Ալցհեյմեր եւ այլ թուլամտություն ունեցողների, հետինսուլտային բուժում ստացողների եւ հոգեկան ոլորտի տարբեր խնդիրներով անձանց բուժում:

Research Center of Maternal and Child Health Protection Research Center of Maternal and Child Health Protection
Mashtoc 22
Yerevan, 0002

Для более подробной информации Вы можете посетить наш сайт www.morevmankan.am