GorMed Medical Center

«ԳոռՄեդ» բժշկական կենտրոն
"GorMed" medical center Over the years, the center has been enriched with other medical services.

«ԳոռՄեդ» բժշկական կենտրոնը՝ նախկինում «Կոսմետոլոգիայի և Պլաստիկ Վիրաբուժության Կենտրոն», հիմնադրվել է 1983 թվականին:
Այն Հայաստանում բժշկական կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության առաջին մասնագիտացված կենտրոնն է, որտեղ իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում պլաստիկ վիրաբուժության և բժշկական կոսմետոլոգիայի հիմնադիրներ Հրաչ Կոստանյանը, Հայկ Բարսեղյանը, Մարգարիտա Բաբայանը և Մարինե Օհանյանը:
Տարինե

Photos from GorMed Medical Center's post 05/04/2022

ԳոռՄեդ Բժշկական կենտրոնում վարձակալությամբ տրվում են բժշկական նշանակության սենյակներ:
Հեռ. ՝ 095533624

08/03/2022
31/01/2022

ԳոռՄեդ բժշկական կենտրոնում օրթոդոնտիկ բուժման միջոցով իրականացվում է կծվածքի, ատամնաշարերի և ատամնածնոտային անոմալիաների ուղղում:
Ֆունկցիոնալ, տարբեր գույների ապարատների գույնի ընտրությունը կատարվում է Ձեր իսկ ցանկությամբ:
Երաշխավորում ենք արդյունավետ բուժում՝ ի նպաստ Ձեր առողջությանը:

22/01/2022

Կարիեսից վնասված ատամների պլոմբավորում 🦷

Կարիեսը երեխաների մոտ ամենատարածված բերանի խոռոչի հիվանդությունն է: Այն հանդիպում է նույնիսկ մինչև 2 տարեկան երեխաների մոտ, այդ իսկ պատճառով երեխայի ատամների խնամքը հարկավոր է սկսել դեռ վաղ տարիքում: Երեխային պետք է այցելության բերել ստոմատոլոգի մոտ վեց ամիսը մեկ:

ԳոռՄեդ բժշկական կենտրոնում մեր մասնագետները հատուկ մոտեցմամբ և խնամքով կօգնեն լուծել երեխաների ատամների և բերանի խոռոչի հետ կապված ցանկացած խնդիր:

11/01/2022

Կանդիդոզային վագինիտ

Կանդիդոզային վագինիտը հեշտոցի ինֆեկցիոն ախտահարում է, որի պատճառը կանդիդա խմբի սնկերն են:
Հիմնականում կանդիդոզային վագինիտը պայմանավորված է C. albicans սնկով։
Այն ախտահարում է կանանց 10-20% - ին, իսկ հղիության ընթացքում հասնում 20-40%-ի: Կանդիդոզային վագինիտը ՉԻ ՓՈԽԱՆՑՎՈւՄ սեռական ճանապարհով։
Ռիսկի գործոններ՝
▪️Շաքարային դիաբետ
▪️հղիություն
▪️հակաբիոտիկների կամ կորտիկոստերոիդների օգտագործում
▪️իմունային անբավարարություն
▪️ներարգանդային պարույր սեղմող ներքնազգեստ։
Ախտանիշներ՝
▫️Քոր հեշտոցի կամ շեքի շրջանում, այրոց կամ ցավ, որոնք կարող են սրվել սեռական հարաբերության ժամանակ
▫️խիտ, սպիտակ՝ «կաթնաշոռ»-ային հեշտոցային արտադրություն ▫️կարմրածություն և այտուց։
Ախտանիշներն ու նշանները սրվում են դաշտանից մեկ շաբաթ առաջ:
Ախտորոշման և բուժման համար պարտադիր պետք է դիմել գինեկոլոգի:

23/12/2021

Ամանորյա Զեղչեր✨

21/12/2021

Աէրոբ (ոչ սպեցիֆիկ) վագինիտ՝
Բորբոքում, որը տեղի է ունենում սպեցիֆիկ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հարուցիչների բացակայության դեպքում: Պատճառներն են ստաֆիլոկոկը, էնտերոկոկը, ստրեպտոկոկը, աղիքային ցուպիկը և այլն։ Այս հիվանդությունը ՉԻ ՓՈԽԱՆՑՎՈւՄ սեռական ճանապարհով։
Ռիսկի գործոններ՝
Էստրոգենների մակարդակի նվազում , մաշկային հիվանդություններ՝ պսորիազ, էկզեմա և այլն, հեշտոցում լակտոբացիլների քանակի նվազում, հաճախակի ներլվացումներ, հիգիենայի խախտում, իմունային անբավարարություն և ալերգիկ ռեակցիաներ։
Ախտանիշներ
Թարախային արտադրություն, ցավոտ միզարձակում, ցավոտ սեռական հարաբերություն, քոր և այրոցի զգացում հեշտոցի շրջանում։
Ախտորոշման և բուժման համար պարտադիր պետք է դիմել գինեկոլոգի։

07/12/2021

«ԳոռՄեդ» բժշկական կենտրոնը փնտրում է մայրապետ:

⏳Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ (09:00-18:00)

Մանրամասների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով:

07/12/2021

«ԳոռՄեդ» բժշկական կենտրոնը փնտրում է մատնահարդար:
Աշխատանքային փորձը պարտադիր է:

Մանրամասների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով:

📞(095) 18 00 18
☎️ (010) 53 51 13
📍Պուշկինի 56/1

07/12/2021

Եղունգների սնկային ախտահարումն (օնիխոմիկոզ)
ամենատարածված հիվանդութուններից է: Առաջին նշաններն են եղունգների գունափոխումը, հաստացումը և եզրերի փխրունությունը:

GorMed բժշկական կենտրոնում կատարվում է սնկային ախտահարումով եղունգների մշակում:

☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

01/12/2021

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Առաջին անգամ հռչակվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից 1988 թվականին, իսկ 1996 թվականից նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Միացյալ Ծրագրի (UNAIDS) կողմից:

Օրը սահմանվել է ՄԻԱՎ վարակի հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի հանդեպ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի օր։

Աշխարհի բազմաթիվ պետական, հասարակական և բժշկական կազմակերպություններ այս օրը կազմակերպում են կրթական և ախտորոշիչ միջոցառումներ:

26/11/2021

Ֆրոնտալ ատամի ռեստավրացիա կոմպոզիտային պլոմբավորման միջոցով:

☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

25/11/2021

Հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրներ.
Հեշտոցային արտադրություն:

Բժշկուհի Գևորքովան պատասխանում է հիվանդների կողմից հաճախ տրվող հարցերին:

Ի՞նչ է հեշտոցային արտադրությունը և ո՞րն է նրա դերը։
Հեշտոցային արտադրությունը հեշտոցից եկող հեղուկն է, որը հաճախ նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է։ Հեշտոցային նորմալ արտադրությունը անգույն է, սպիտակ կամ սպիտակավուն, իսկ հոտը՝ շատ մեղմ է կամ բացակայում է։
Ե՞րբ է շատանում ֆիզիոլոգիական հեշտոցային արտադրությունը։
Հղիության ընթացքում, սեռական գրգռման և սեռական հարաբերության ընթացքում, ինտենսիվ ֆիզիկական վարժություններից հետո, օվուլյացիայի (ձվազատում ) ընթացքում։
Ե՞րբ ենք մենք խոսում ախտաբանական հեշտոցային արտադրության մասին։
Երբ կան գանգատներ, ինչպիսիք են՝ այրոց, քոր, ցավեր, հեշտոցային արտադրության գույնի և հոտի փոփոխություն։
Ախտաբանական հեշտոցային արտադրության պատճառները լինում են ինֆեկցիոն և
ոչ ինֆեկցիոն։
Խորհուրդներ ունկնդիրներին։
Կրել բամբակյա ներքնազգեստ, խուսափել հաճախակի ներլվացումներից, պատահական սեռական հարաբերության դեպքում օգտագործել պահպանակներ, չզբաղվել ինքնաբուժությամբ և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

17/11/2021

Ակնե
Ակնեն երկարատեւ ընթացքով մաշկային հիվանդություն է, որն առաջանում է, երբ մազարմատը լցվում է ճարպով եվ մահացած էպիթելի բջիջներով։

Պատճառները՝
Հորմոնալ խանգարումներ
Սթրես
Սննդակարգ
Շրջակա միջավայրի գործոններ եւ այլն։

Բուժման ռեժիմը կախված է տարիքից, ակնեի տեսակից և ծանրության աստիճանից, ինչպես նաև բուժմանն ակտիվ մասնակցելու ձեր պատրաստակամությունից:

Եթե ունեք բորբոքված, ցավոտ, առավել ևս՝ ողջ մարմնով տարածված կամ թարախաբշտերի վերածված պզուկներ, մի փորձեք զբաղվել ինքնաբուժմամբ և այցելեք մաշկաբանին:

14/11/2021

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է:
 
Շաքարային դիաբետը նյութափոխանակության քրոնիկ խանգարում է, որը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր կոնցենտրացիայով։
 Հիվանդության դեպքում ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն, բերանի չորություն, անհագ ծարավի զգացում, հաճախա- և գիշերամիզություն, քաշի կորուստ և մարմնի քոր:

Տարբերում են դիաբետի երկու հիմնական տիպ՝ 1-ին (ինսուլինի բացարձակ անբավարարություն) և 2-րդ (ինսուլինի անարդյունավետ աշխատանք օրգանիզմում):

Ըստ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալների 422 միլիոն մարդ աշխարհում տառապում է շաքարային դիաբետով, որից մոտ 90%-ը՝ 2-րդ տիպով։ Շաքարային դիաբետի ուղղակի բարդություններից տարեկան մահանում է մոտ 1,5 միլիոն մարդ։

13/11/2021

Հելիկոբակտեր պիլորին մարդկության ամենատարածված քրոնիկ բակտերիալ վարակներից մեկն է։ Աշխարհում մոտ 4.4 միլիարդ մարդ հանդիսանում են վարակակիր։Վարակվածության մակարդակն ամենաբարձրն է զարգացող երկրներում։

Հիվանդությունն առաջացնում է գաստրիտ։ Այն ստամոքսի ու տասներկու մատնյա աղու խոցային հիվանդության հիմնական պատճառն է, ինչպես նաև ստամոքսի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոններից մեկը։

Ներկայումս, հելիկոբակտեր պիլորիի բուժումը ստամոքսի քաղցկեղի կանխարգելման կարևորագույն միջոցառումներից է:

12/11/2021

#ԾանոթացեքՄերԹիմին

Արմեն Ռաթևոսյանը բժիշկ-թերապևտ է, «ԳոռՄեդ» բժշկական կենտրոնում աշխատում է 1996թ-ից։
▪️Իրականացնում է ներքին օրգանների հիվանդությունների բուժում։
▪️Առանձնակի մասնագիտացած է մարսողական հիվանդությունների բուժման ոլորտում։
▪️ՀՀ-ում առաջիններից է, ով կիրառել է խոցային հիվանդության հակաբակտերիալ բուժումը:
Բժիշկ Ռաթևոսյանը փորձառու մասնագետ է, ով կօգնի ձեզ առողջական խնդիրների լուծման հարցում:
☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

11/11/2021

1. Դեմքի մաշկի բուժական մաքրում և միկրոհղկում։
Արդյունք՝
▪️մեռուկացած մաշկի հեռացում
▪️մաշկի հարթեցում
▪️կորյակների (угри) հեռացում
2. Կրիոմերսում հեղուկ ազոտով, որն ունի հակաբակտերիալ և հակասեպտիկ ազդեցություն։
Էսթետիստ-կոսմետոլոգ՝ Աստղիկ Մկրտչյան

☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

09/11/2021

#ծանոթացեքմերթիմին
Ռաիսա Սավոյանը «ԳոռՄեդ» բժշկական կենտրոնի էսթետիստ-կոսմետոլոգներից ամենափորձառուն է` շուրջ 40 տարվա աշխատանքային փորձով 👌կատարում է հետևյալ միջամտությունները.
• դեմքի մաքրում` ատրավմատիկ, ուլտրաձայնային, մեխանիկական
• կորեակավոր ցանի վերացում
• հետկորեակային հետքերի վերացում
• պիլինգներ մրգաթթուներով
• դերմոբրազիա / դերմոփեն (մաշկի միկրոհղկում)
• մեզոթերապիա
• դեմքի կոսմետիկ / բուժական մերսումներ և դիմակներ
• էլեկտրոէպիլյացիա (ասեղային մազահեռացում)
• մազաթափության բուժում
• հոնքերի ձևավորում
Եթե դուք փնտրում եք փորձառու էսթետիստ-կոսմետոլոգի,ով բարձր մասնագիտական կարողություններով և մեծ փորձով լուծում կտա ձեր կոսմետիկ խնդիրներին, ապա պարզապես գրանցվեք Ռաիսա Սավոյանի մոտ 😉
☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

07/11/2021

Կարիեսն ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով՝ հետագա դեֆեկտի առաջացումով։. Ատամի կարիեսն ամենատարածված հիվանդություններից է։

Երեխաների մոտ կարիեսի առաջացման հիմնական պատճառներն են ՝
* Օրգանիզմի վիճակը
* Սննդակարգը
* Բերանի խոռոչի հիգիենան

Կարիեսի բուժման ընտրությունը կախված է նրա ընթացքից, խոռոչի խորությունից և տեղակայումից:

«ԳոռՄեդ» բժշկական կենտրոնի մանկական ստոմատոլոգները իրականացնում են կարիեսի բուժում կաթնատամների համար նախատեսված կանխարգելիչ և բուժական պլոմբանյութերով:

30/10/2021

Մանկական կարիեսի բուժում🦷
Կատարվում է նյարդի հեռացում:

☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

#ստոմատոլոգիա

27/10/2021

Սիրով սպասում ենք ձեզ:✨
Հասցե՝ Պուշկինի 56/1

24/10/2021

#ծանոթացեքմերթիմին
Թամարա Այվազյանը էսթետիստ-կոսմետոլոգ է, «ԳոռՄեդ» բժշկական կենտրոնում իրականացնում է հետևյալ միջամտությունները.
• ապարատային կոսմետոլոգիա
• դեմքի մաշկի երիտասարդացում
• կարբոնային և մրգաթթուներով պիլինգներ
• RF ռադիոալիքային մերսումներ, մարմնի և դեմքի մաշկի ձգում
• դեմքի պլաստիկ, բուժական և կոսմետիկ մերսումներ
• դեմքի, մեջքի մեխանիկական, ատրավմատիկ և ուլտրաձայնային մաքրում
• ապարատային նիհարեցում և կազմվածքի շտկում
• մազահեռացում (ELOS, SHR, էլէկտրոասեղային, բիո)
• կրիոթերապիա
• մազաթափության բուժում
Թամարա Այվազյանին ցանկացած միջամտության համար այցելելու դեպքում երաշխավորում ենք հաճելի մթնոլորտ և բարձրակարգ սպասարկում 😉

☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

19/10/2021

#ԾանոթացեքՄերԹիմին
Մարիամ Հարությունյանը ստոմատոլոգ է և «ԳոռՄեդ» բժշկական կենտրոնում կատարում է հետևյալ միջամտությունները.
• կարիեսի բուժում
• բարդացած կարիեսի բուժում
• պրոթեզավորում
• կամրջակների, արհեստական պսակների տեղադրում
• ատամի հեռացում
• ատամնափառի և ատամնաքարերի հեռացում
• լնդերի բուժում

Բժշկուհի Հարությունյանը ունի մեծահասակների և մանուկների հետ աշխատելու մեծ փորձ, համոզված ենք՝ կարճ ժամանակահատվածում կվաստակի ձեր և ձեր փոքրիկի վստահությունը
☎️ (010) 533 624
📞(095) 533 624
📍Պուշկինի 56/1

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Կարիեսից վնասված ատամների պլոմբավորում 🦷 Կարիեսը երեխաների մոտ  ամենատարածված բերանի խոռոչի հիվանդությունն է: Այն հանդիպ...
Եղունգների սնկային ախտահարումն (օնիխոմիկոզ)ամենատարածված հիվանդութուններից է: Առաջին նշաններն են եղունգների գունափոխումը...
Ֆրոնտալ ատամի ռեստավրացիա կոմպոզիտային պլոմբավորման միջոցով:☎️ (010) 533 624📞(095) 533 624📍Պուշկինի 56/1#medicalcentergo...
Հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրներ. Հեշտոցային արտադրություն:Բժշկուհի Գևորքովան պատասխանում է  հիվանդների կողմից հաճ...
1. Դեմքի մաշկի բուժական մաքրում և միկրոհղկում։Արդյունք՝▪️մեռուկացած մաշկի հեռացում▪️մաշկի հարթեցում▪️կորյակների (угри) հ...
Մանկական կարիեսի բուժում🦷Կատարվում է նյարդի հեռացում:☎️ (010) 533 624📞(095) 533 624📍Պուշկինի 56/1 #stomatology #gormed #...
Սիրով սպասում ենք ձեզ:✨Հասցե՝ Պուշկինի 56/1

Category

Telephone

Website

Address


Pushkin 56/1
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Other Hospitals in Yerevan (show all)
Dr. Grigorii Manukyan, Ph.D, Surgeon /Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Dr. Grigorii Manukyan, Ph.D, Surgeon /Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ
Abelyan Street 8/1
Yerevan, 0038

Официальная страница хирурга, кандидата медицинских наук Манукяна Григория Ашотовича

elos_epilacia_starvac_ elos_epilacia_starvac_
Kievyan 18/1
Yerevan

Врач косметолог

Cryogen Clinic Cryogen Clinic
Վահրամ Փափազյան 29
Yerevan

Մեր մասնագետները սովորել և պրակտիկա են անցել ամբողջ աշխարհով, ունեն Ձեր առողջության համար պայքարելու բոլոր հմտություններն ու գիտելիքները:

Dr. Varduhi Harutyunyan Dr. Varduhi Harutyunyan
Fanarjyan 55
Yerevan

Դիմածնոտային վիրաբուժության կլինիկա Դիմածնոտային վիրաբուժության կլինիկա
Paronyan 21
Yerevan

Նաիրի ԲԿ - Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբուժության կլինիկա

«Արփի» կլինիկա / «Arpi» clinic «Արփի» կլինիկա / «Arpi» clinic
Fuchik Street 19
Yerevan, 0036

Մանկական գինեկոլոգիա, ուլտրաձայնային հետազոտությու

Dr _Tatev_Markosyan Dr _Tatev_Markosyan
հրաչյա ներսիսյան 10A
Yerevan

Մեծահասակների և մանկական քիթ-կոկորդ-ականջաբան

DasDent DasDent
Khorenatsi 24
Yerevan, 008

DasDent

Armenikum / Արմենիկում Armenikum / Արմենիկում
Գուսան Շերամի փողոց, 2 շենք
Yerevan

Медицина

Alfa Betta Plus Alfa Betta Plus
Garegin Hovsepyan 22/10, Nork-Marash
Yerevan, 0047

Ալցհեյմեր եւ այլ թուլամտություն ունեցողների, հետինսուլտային բուժում ստացողների եւ հոգեկան ոլորտի տարբեր խնդիրներով անձանց բուժում:

Research Center of Maternal and Child Health Protection Research Center of Maternal and Child Health Protection
Mashtoc 22
Yerevan, 0002

Для более подробной информации Вы можете посетить наш сайт www.morevmankan.am

Rejuvenate clinic Rejuvenate clinic
Paruyr Sevak 9/95
Yerevan, 0014

Էսթետիկ բժշկության կենտրոն - Ուրվագծային պլաստիկա - Ա?