Մանուկ Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական կլինիկա
Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բու?
👁 Չոր աչքի սինդրոմ (մաս 1)
Չոր աչքի սինդրոմը խիստ հաճախ հանդիպող քրոնիկ, բազմագործոնային պաթոլոգիա է, որը բնորոշվում է կամ արցունքի անբավարար արտադրությամբ, կամ արագ գոլորշիացմամբ։
Ախտանիշներն են'
✅Դիսկոնֆորտ
✅Աչքում ավազի հատիկի զգացում
✅Ծակծկոց
Հաճախ հանդիպում է համակարգչի հետ աշխատողների մոտ, ինչպես նաև համակարգային հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, ռևմատոիդ արթրիտ, հորմոնալ դիսբալանս (օրինակ կանանց մենոպաուզայի շրջանում):
"Լուսածին" կլինիկայի անձնակազմը սիրով և հոգատարությամբ է ընդունում կլինիկայի բոլոր այցելուներին։
🌀Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։✅
———————————————————
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ
Մեյբոմիտ
👁 Սեբորեիկ մեյբոմիտը իրենից ներկայացնում է սեբորեայի տեսակ, երբ առկա է նաև մեյբոմյան գեղձերի արտահայտված դիսֆունկցիա: Հիվանդությունը բնորոշվում է լայնացած մեյբոմյան ծորաններով և փրփուրի կամ փրփրանման արտադրությամբ, որն իրենից ներկայացնում է մեյբոմյան գեղձերի գերսեկրեցիա առանց մածուցիկության ուժեղացման (ավելացման), ինչը կարող է հանգեցնել գեղձերի օբստրուկցիայի:
👀 Օբստրուկտիվ մեյբոմիտը իրենից ներկայացնում է մեյբոմյան գեղձերի օբսրուկցիա, երբ գեղձերի սեկրետը խտացած է և դուրս չի գալիս ծորաններից: Այս հիվանդները հաճախ են գանգատվում աչքի չորությունից, քանի որ արցունքի 3 հիմնական շերտերից (լորձ, ջուր, ճարպ) մեկը` ճարպայինը, բացակայում է, ուստի նման արցունքը անկայուն է և արագ է էվապորացիայի ենթարկվում (հեռանում աչքի մակերեսից):
🧐 Գեներալիզացված մեյբոմիտի ժամանակ առկա է օբստրուկտիվ մեյբոմիտ, տարզալ լորձաթաղանթի պապիլյար հիպերտրոֆիա, եղջրենու կետային էպիթելիոպաթիա: Հաճախ առկա է նաև սեբորեայի և ռոզացեայի զուգակցություն, դիտվում է անկայուն արցունքի շերտ:
∆ Բլեֆարիտների /Մեյբոմիտների ժամանակ հիվանդները գանգատվում են.
✓ այրոցի զգացումից
✓ օտար մարմնի զգացողությունից
✓ կոպեզրի և լորձաթաղանթի կարմրությունից
✓ մեղմ արտահայտված քորից ե. տեսողության փոքր ինչ մշուշոտ լինելուց
"Լուսածին" կլինիկայի արհեստավարժ ակնաբույժները սիրով և բարձր որակով խորհրդատվություն են ապահովում կլինիկայի բոլոր այցելուներին։
🌀Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։✅
———————————————————
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ
#Մեյբոմիտ
Մանկական շլություն
Շլություն ունեցող երեխաները հաճախ ֆիզիկական խնդիրներից զատ ունենում են նաև հոգեբանական բարդույթներ:
Բարեբախտաբար, շլությունը կարելի է շտկել կախված տեսակից, հատկապես երբ վաղ ժամանակ են դիմում։ Ըստ տեսակի կարելի է շտկել առանց վիրահատական միջամտության։
Շլությունը բուժելու նպատակը ոչ միայն շլության շտկումն է, ըստ դիրքի, այլ նաև՝ բինոկուլյար տեսողության զարգացումը: Բինոկուլյար տեսողությունն իրենից ներկայացնում է ստերեո, խորքային տեսողություն, զարգանում է մինչև 12-13 տարեկանը, հետևություն՝ շլությունը կարելի է ուղղել ցանկացած տարիքում, բայց բինոկուլյար տեսողությունը՝ ոչ: Այդ պատճառով շատ կարևոր է վաղ տարիքում բժշկի դիմելը:
"Լուսածին" կլինիկայի արհեստավարժ ակնաբույժները սիրով և բարձր որակով խորհրդատվություն են ապահովում կլինիկայի բոլոր այցելուներին։
🌀Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։✅
———————————————————
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ #շլություն #մանկականշլություն
👉Ակնաբուժությունը ամենաարագ զարգացող բժշկական ուղղություններից է, ու մենք շարունակելու ենք Հայաստանում ներդնել նոր մոտեցումներ ու օգնել մարդկանց ունենալ լիարժեք տեսողություն, վերագտնել իրենց աչքի լույսն ու կյանքի գույները։
Շնորհակալություն մեզ վստահելու համար🥰
—————————————————————
👁Այցելելով Մանուկ Մանուկյանի անվան "Լուսածին" ակնաբուժական կլինիկան կարող եք կատարել աչքերի ամբողջական հետազոտություն.
📌 տեսողության առաջնային զննում
📌 ակնահատակի զննում
📌 բիոմիկրոսկոպիա (աչքի առաջնային հատվածի զննում)
📌 աչքի ճնշման չափում
📌 օպտիկական ակնոցների որոշում
"Լուսածին" կլինիկայի արհեստավարժ ակնաբույժները սիրով և բարձր որակով խորհրդատվություն են ապահովում կլինիկայի բոլոր այցելուներին։
⭕️Գրանցումը կատարվում է հետևյալ հեռախոսահամարներով
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения հասցեում։
👁Բլեֆարիտ կամ կոպաբորբ
📌Բլեֆարիտը կոպերի բորբոքային հիվանդություն է, որը ուղեկցվում է ցավով ու աչքերում փոշու առկայության զգացողությամբ և, որպես կանոն, արտահայտվում է կոպի եզրերի բորբոքումով։ Առաջացնում է տհաճ զգացողություններ աչքերի շրջանում։ Դրա ախտանշաններից են կարմրությունն ու այտուցվածությունը։
📌Այն կարող է լինել բակտերիալ, սնկային, ալերգիկ կամ որոշ համակարգային հիվանդությունների դրսևորում` շաքարային դիաբետ, տուբերկուլյոզ, սակավարյունություն և այլն։
Եթե ունեք հետևյալ ախտանշանները՝ դիմեք բժշկի։
✅այրոցի զգացում
✅օտար մարմնի զգացողություն
✅կոպեզրի և լորձաթաղանթի կարմրություն
✅մեղմ արտահայտված քոր
✅տեսողության մշուշոտություն։
"Լուսածին" կլինիկայի արհեստավարժ ակնաբույժները սիրով և բարձր որակով խորհրդատվություն են ապահովում կլինիկայի բոլոր այցելուներին։
🌀Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։✅
———————————————————
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ
#բլեֆարիտ
ℹ️Կատարակտը, աչքի ոսպնյակի պղտորումն է, որը բերում է տեսողության սրության անկման։
Այն սովորաբար զարգանում է տարիքի հետ զուգընթաց առավել հաճախ 45-50 տարեկանից սկսած և կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքերը:
Ախտանիշները կարող են ներառել՝
✅գույների մթագնումը,
✅պղտորված տեսողությունը,
✅ լույսի մոտ լուսավոր երիզի առկայությունը,
✅մթնշաղային տեսողության վատացումը։
Սա կարող է բերել դժվարությունների մեքենա վարելիս, կարդալիս, մարդկանց դեմքերը ճանաչելիս։ Կատարակտը հանդիսանում է կուրության բոլոր դեպքերի 50%-ի պատճառ, ինպես նաև կազմում է բոլոր տեսողական խանգարումների 33%-ը։
"Լուսածին" կլինիկայի արհեստավարժ ակնաբույժները սիրով և բարձր որակով խորհրդատվություն են ապահովում կլինիկայի բոլոր այցելուներին։
🌀Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։✅
———————————————————
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ
#կոնյուկտիվիտ
Սեզոնային կոնյուկտիվիտ:👀
Սեզոնային աչքի հիվանդություններից է ալերգիկ կոնյուկտիվիտը' առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին,որի զարգացմանը նպաստում են ինչպես ալերգիկ տարբեր գործոններ այնպես էլ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Ախտանիշներ- կոկորդում քերելու զգացողություն, ընդհանուր թուլություն, առաջանում են աչքի կարմրություն և լորձաթարախային արտադրություն (ժողովրդական լեզվով՝ ճպռոտում), ավազահատիկի զգացողություն, արցունքահոսություն, այտուցվում են կոպերը… 👨🦰
Բարդ դեպքերում եղջերաթաղանթը նույնպես կարող է ախտահարվել, տեսողությունը՝ խավարել:
Ճիշտ և ժամանակին ախտորոշումն ու բուժումը կկանխարգելեն հետագա բարդությունները։
"Լուսածին" կլինիկայի արհեստավարժ ակնաբույժները սիրով և բարձր որակով խորհրդատվություն են ապահովում կլինիկայի բոլոր այցելուներին։
🌀Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։✅
———————————————————
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ
#կոնյուկտիվիտ
⁉️ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
🌀Կոնտակտային ոսպնյակներն այսօր մեծ պահանջարկ ունեն շնորհիվ իրենց մի շարք առավելությունների: Կոնտակտային ոսպնյակների առավելություններն են.
1️⃣ տեսադաշտը չի սահմանափակում
2️⃣ պատկերը մոտ է իրական չափերին
3️⃣ տեսողության առավել էֆեկտիվ կորեկցիա է իրականացնում
4️⃣ չի խանգարում սպորտով զբաղվելուն
5️⃣թույլ է տալիս զուգահետ արևային ակնոցներ օգտագործել
6️⃣ չի փոխում պացիենտի արտաքին աչքը
7️⃣ չի քրտնում ակնոցի նման:
Դիմեք «Լուսածին» ակնաբուժական կլինիկա, որտեղ Ձեզ կօգնեն ճիշտ ընտրել որակյալ կոնտակտային ոսպնյակներ և կբացատրեն օգտագործման կանոնները: Կլինիկայում իրականացվում է աչքի հետազոտություն և բուժում, ինչպես նաև կատարակտայի վիրահատություն ուլտրաձայնային ժամանակակից մեթոդով։
----------------------------
☎️ (010) 27 74 80 / 055 277480
📍Komitas 42 033 Ереван, Армения
#ակնաբույժ #միկրովիրաբուժություն #միկրովիրաբույժ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Komitas 42
Yerevan
033
Opening Hours
Monday | 11:00 - 16:00 |
Tuesday | 11:00 - 16:00 |
Wednesday | 11:00 - 16:00 |
Thursday | 11:00 - 16:00 |
Friday | 11:00 - 16:00 |
Saturday | 11:00 - 16:00 |
30, Fuchik Street
Yerevan
Ակնաբույժ, միկրովիրաբույժ Տեսողական խնդիրների ախտորո?
Fuchik 30
Yerevan
Astghik Ghazaryan MD- Glaucoma, Vitreo-retinal department Աստղիկ Ղազարյան- Գլաուկոմայի և Վիտրեոռետինալ բաժանմունք
Վարդանանց փողոց 18, Երևան, Հայաստան
Yerevan, 0100
ամեն ինչ տեսողության և տեսողական խնդիրների մասին : Գր?
Առնո Բաբաբջանյան 58/1
Yerevan
Բժիշկ-ակնաբույժ, Տեսողական խնդիրների ախտորոշում և բու?
Yerevan
📲044155015 � Zilfyan EyeCare Center Ա.Կ. Ք.Երևան , Վերին Անտառային 160/7
Манандян 9
Yerevan
Врач - офтальмолог, кандидат медицинских наук
21 Paronyan
Yerevan, 0015
Мы сделаем все,чтобы Ваши глаза были здоровыми! Тел. +374 10-537-500;+374 10-502-522