Hayasa

Մենք ստեղծում ենք ժամանակակից արծաթե զարդեր պատմական ?

01/11/2022

Ծաղկած քարեր💜
Blooming stones

21/10/2022

"Ծաղկած քարեր" 💖
"Գոշավանք" շարքից

02/09/2022

Թևնոց «Գոշավանք»✨

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #ապարանջան

05/08/2022

Մատանի «Էրեբունի-Երևան»💛

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #մատանիներ

21/07/2022

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։😍❤️‍🔥

18/07/2022

Թևնոց Էրեբունի-Երևան😍

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #ապարանջան

04/07/2022

Մեր սիրելի հաճախորդի մտահաղացումը😍😍💙💙

01/06/2022

Մատանի «ցլեր»

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #մատանիներ

28/05/2022

Հնագիտական պեղումների նյութերից հայտնի են Ուրարտուում բազմացվող կենդանիների տեսակները։ Գիտնականները հայտնաբերել են խոշոր եղջերավոր անասունների մնացորդներ,այդ թվում՝ ցլի և գոմեշի, խոյի և ոչխարի,խոշոր այծի և ընտանի այծի, խոզի, ինչպես նաև ջեյրանի և եզատիպ անասունների։ Կան նաև կաթի վերամշակման վկայություններ։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են խնոցիներ, ինչպես նաև սիճուկ պարունակող օրգանական մնացորդներ, որոնք վկայում են Ուրարտուում պանրագործության գոյության մասին։

26/05/2022

Թևնոց «Ցլեր»😻

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #ապարանջան

21/05/2022

Փայլում ենն😍

18/05/2022

Վահանը բացի պաշտպանական համարվել է զինվորի պատվի և հաղթանակի խորհրդանիշը։ Հնում զինվորները երդվել են վահանի վրա։ Վիրավոր կամ զոհված մարտիկին տարել են վահանի վրա։ Մարտի ժամանակ վահանի կորուստը համարվել է անպատվություն։ Ասպետի վահանին դիպչելը նշանակում էր մենամարտի հրավեր, մարտում զոհված ասպետի դին ծածկել են վահանով։ Այժմ շատ երկրների ոստիկաններ ցուցարարների դեմ դուրս գալուց օգտագործում են պոլիկարբոնատե կամ թիթեղյա վահաններ:

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա

17/05/2022

Թևնոց Սարդուրի 2րդ-ի վահանը❤️‍🔥

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #ապարանջան

16/05/2022

Ականջօղեր «Առյուծներ»😍

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #խալդի #հայասա #ականջօղեր

13/05/2022

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով:Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր։ Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են Էրեբունիում, Թեյշեբանիում, Ալթըն-թեփեում: Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կամ ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան և այլն, ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսավոր դիրք։🦬

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #խալդի #հայասա

11/05/2022

Թևնոց «Առյուծներ»💪🏼

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #ապարանջան

09/05/2022

Ձևափոխվող ականջօղեր «Խալդի»😍

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #խալդի #հայասա #ականջօղեր

08/05/2022

Խալդին Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածն էր:Պետության համադիցարանի կուռքերը ենթադասվել են Խալդիից հետո։ Իշպուինի արքայի կազմած ցուցակում առաջին աստիճանում դասված է Խալդին, որին նվիրել են առավելագույն թվով զոհեր(17 եզ, 34 ոչխար, 6 ուլ)։ Խալդին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը։ Ասորեստանի թագավորի արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խալդիի «բնակարան», որտեղ դրված էին Խալդիի և նրա կնոջ անդրիները։ Արին-Բերդ հնավայրի Խալդիի տաճարի ավերակներում գտնվել է Խալդիի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին։⚡️🦁

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #խալդի #հայասա

06/05/2022

Թող մայիսյան հաղթանակները գան ու չգնան❤ Խալդին թող նորից զորություն բերի մեր զինվորի բազկին💪💪💪

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա #ապարանջան

30/04/2022

blooming stones🌸
#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #խաչքար #ուրարտու #հայասա #վզնոց #գոշավանք

10/04/2022

the represented shield is the shield of Sarduri the 2-nd, which was decorated with bulls and lions, the sacred animals of the kingdom of Urartu.🐂🦁

#պատմություն #հին #երևան #արծաթ #էրեբունի #սեպագիր #ուրարտու #վահան #հայասա

05/04/2022

"Ծաղկած քարեր" շարքից 💖

, , ,

04/04/2022

Գոշավանքի հրաշք խաչքարից ներշնչված... ❤

05/03/2022

❤️ Hayasa

25/09/2021

ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ'
💪ՆՈՐ ՈՒԺՈՎ
❤ՆՈՐ ՍԻՐՈՎ
Hayasa

06/03/2021

Նվիրի'ր քո սիրելիին ժամանակակից թևնոց ուրարտական շնչով💖

05/02/2021

BEYOND THE TIMES...

29/12/2020

May the New Year bring unity and strength, wisdom and patience to my ancient nation called "HAYA"💖

Timeline photos 20/08/2020

Bracelet with the breath of antiquity






#պատմություն #հին #երևան #հայասա #արծաթ #ցուլ #ոսկեջուր #թեյշեբա #էրեբունի #սեպագիր #ուրարտու

13/08/2020

THE ART OF HISTORY

Hayasa-ն չնայած շուկայում նոր լինելուն՝ արդեն գրավել է պատմական նախշերով զարդերի սիրահարներին։ Բրենդի դիզայները ստեղծում է ժամանակակից արծաթյա զարդեր՝ խստորեն պահպանելով պատմական շեշտադրումը🇦🇲

-ի հին ուրարտական զարդանախշերով վզնոցները, ականջօղերը, թևնոցները և մատանիները կընդգծեն Ձեր յուրահատուկ ճաշակը😍

***
Despite being new to the market, Hayasa jewels has already found its audience, who are into historical patterns. The designer of the brand creates modern silver jewelry, strictly preserving the historical accent.

Necklaces, earrings, bracelets and rings with Hayasa jewels ornaments will emphasize your unique taste.
________
Արշավն իրականացվում է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկանան տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ:
The campaign is implemented within the framework of "Supporting SMEs and Creating Sustainable Ecosystem for Armenian Textile Industry" project funded by the UK’s Good Governance Fund (GGF) with UK aid from the British people.
#պատրաստվածէհայաստանում #գնիրհայկականը #կրիրհայկականը

09/08/2020

Մատանի պատմական ակցենտով...
Ուրարտական մշակույթի վառ ներկայացուցիչներից մեկը՝ ցուլը քո մատին։
Ամուր պահենք մեր գենետիկ ժառանգությունը💖

15/06/2020

«Հայասա»-յի բոլոր զարդերի ետնամասում կտեսնեք մեր
լոգոն՝ Արևախաչը, որը հայ ազգային ինքնության խորհրդանշանն է, դարերից մեր պապերից ժառանգած և մեր որդիներին կտակելիք Հավերժության նշանը։💪

🧐Հավերժության նշան. նույն ինքը արևախաչ, Վահագնախաչ, կեռխաչ, խաչ պատերազմի։
Ամենավաղ պատկերները սկսվում են նեոլիթի դարաշրջանից մ․ թ․ ա․ 7000-5000թթ․։

Հայկական էպոսում «խաչ պատերազմի»-ն ռազմիկները կապում էին իրենց թևերին💪, քանի որ այն դարերով հանդիսացել է հայ դյուցազունների պահապանը։

😀Նշանը խորհրդանշում է արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում։
🤔Ընդունված է, որ դեպի աջ թեքվող արևախաչը հավերժական պտույտն է կյանքից մահ, իսկ դեպի ձախ թեքվող արևախաչը՝մահից կյանք։

Հայաստանի պատմական տարածքներում այն հանդիպում է ամենուր՝ գորգերի, խաչքարերի, զարդերի, հագուստի և այլոց վրա, եկեղեցիների պատերին, որմնանկարներում և մանրանկարներում։

The sign of Eternity, the same as Arevakhach, Vahagnakhach, The Cross of war.
The earliest images of the Sun Cross date back to the Neolitic age (7000-5000BC(
In the Armenian epos, the warriors tied the "cross war" to their arms, as it was the guardian of the Armenian heroes for centuries.
The sign symbolizes sun, life, fire, lightning, fertility and childbirth, progress and development.
It is believed that the right-leaning Sun Cross is an eternal rotation from life to death, and the left-leaning one is a life from death to life.
In the historical territories of Armenia it is found everywhere: on carpets, khachkars, jewelry, clothes and others, on the walls of churches, in frescoes and miniatures.

27/03/2020

"Հայասա"-ն ներկայացնում է 7 փաստ արծաթի մասին, որոնք ձեզ ոչ միայն կզարմացնեն🤓

1. Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր:🤔

2. Հին Եգիպտոսում և Միջնադարյան Եվրոպայում արծաթն ավելի թանկ էր քան ոսկին։

3. Փյունիկեցիները ջուրը, գինին և քացախը պահում էին արծաթե ամանների մեջ, որպեսզի խուսափեն բակտերիաներից։ Այժմ միջազգային տիեզերակայաններում կիրառվում է միայն արծաթով վարակազերծված ջուր: Արծաթի հակաբակտերիալ հատկություններն օգտագործում են նաև օդի մաքրման համար: Ճապոնիայում արծաթ կիրառում են օդափոխիչների պատրաստման համակարգերում, արծաթի շնորհիվ այդ օդափոխիչները ամբողջությամբ անվնաս են մարդու առողջության համար:

4. Արծաթը, ինչպես նաև ոսկին ամենաճկուն մետաղներն են։ 31 գրամ արծաթից կարելի է պատրաստել 2,43 կմ –անոց լար։😲

5. Արծաթն օգտագործվում է որպես սննդային հավելում և գունավորում և մատնանշվում է Е174 անվան տակ։

6. Դեռևս հնագույն Եգիպտոսում պատերազմների ժամանակ զինվորներն իրենց հետ վերցնում էին արծաթե սալիկներ. վիրավորվելիս այն դնում էին վերքի վրա՝ կանխելով բորբոքային և վարակիչ պրոցեսները: Իսկ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում վարակի տարածումը կանխելու համար օգտագործվել են արծաթե միացություններ։

7. Արծաթը օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ մրսածության և գրիպի վիրուսների, ինչպես նաև թոքերի վարակների բուժման համար:

Եվ վերջում փոքրիկ խորհուրդ՝ կորոնավիրուսի տարածման այս օրերին արծաթով վարակազերծված շատ ջուր խմեք։ Առողջ եղեք։😀😍

Photos from Hayasa's post 05/03/2020

Կանանց տոներին ընդառաջ ինչպիսի տեսք եք ցանկանում ունենալ

😍Հմայիչ
🤩Նորաոճ
🧐Ինտելեկտուալ
😌Ինքնավստահ

"Հայասա"-յի անհավանական շքեղ "Խալդի" թևնոցը մեկտեղում է այս բոլորը։ Ուրարտական դիցարանում Խալդին կյանքի, ռազմի, շինարարության, արևի աստվածն էր։ Նա պատկերվում էր գահին նստած, առյուծի վրա կանգնած։

😀Առկա է Էրեբունի թանգարանում։

🚗Առաքումը Երևանում անվճար է։

📞 Հարցերի դեպքում զանգահարել 077-19-05-78

11/02/2020

🤗"Հայասա"-ն ներկայացնում է շատ նորաոճ ցլերով ձևափոխվող օղերը, որոնք կընդգծեն քո ինքնատիպությունը։

🤓Ուրարտական մշակույթում ցուլը հանդիսանում էր Թեյշեբա աստծու խորհրդանիշը և միջնորդ էր երկնքի և երկրի միջև։

🚗Առաքումը Երևանում անվճար է։

📞 Հարցերի դեպքում զանգահարել 077-19-05-78

28/01/2020

Տոնդ շնորհավոր Հայ Զինվոր։ Բազուկդ անսասան լինի, միտքդ պայծառ, հոգիդ անվրդով։ Դու ես մեր գալիքի և ինքնության գրավականը։ 💪

😲Հայասա-ն ներկայացնում է "Սարդուրի 2-րդի վահանը" ձևափոխվող օղերը։

😍Վահանի բնօրինակի վրա պատկերված են Թեյշեբա և Խալդի ուրարտական աստվածների խորհրդանիշներ ցլի և առյուծի պատկերները։ Օղերը այս պատմական գտածոյի զարդի վերածված տարբերակ են։

😀Առկա է Էրեբունի թանգարանում։ Արժեքը՝ 50000 դրամ։

🚗Առաքումը փոքր կենտրոնում անվճար։

📞 Հարցերի դեպքում զանգահարել 077-19-05-78

Timeline photos 06/01/2020

Թող բարությամբ լցվեն մեր սրտերը...

28/12/2019

🤓Պատմական բացառիկ գտածոյից մինչև
ժամանակակից զարդ քո ձեռքին։

🤗Հայասա-ն ներկայացնում է "Էրեբունի- Երևան" թևնոցը։

😍Առաջամասում Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունն է, իսկ հետնամասում՝ անգլերեն թարգմանությունը։

😀Առկա է Դալմա Գարդեն Մոլ 1-ին հարկ Artroom տաղավարում։ Արժեքը՝ 57000 դրամ։

🚗Առաքումը փոքր կենտրոնում անվճար։

📞 Հարցերի դեպքում զանգահարել 077-19-05-78

24/12/2019

🧐 Ամանորյա չափազանց յուրահատուկ նվեր հենց քո սիրելիի համար։

🤗Hayasa-յի նոր հավաքածուն արդեն վաճառքում է։

😍Ձևափոխվող օղեր, որոնք կարելի է կրել թե՛ ամեն օր, թե՛ երեկոյին շքեղ տեսք ունենալու համար։ Գինը՝ 29000 դրամ

19/12/2019

🧐Ամանորյա յուրահատուկ նվե՞ր ես փնտրում հարազատ մարդու համար։
☺️ Hayasa-յի նոր հավաքածուն արդեն վաճառքում է։
🤗Օրիգինալ, հայկական լուծումներով մատանի "Էրեբունի-Երևան"
Գինը՝ 15000 դրամ
Առկա է Դալմա Գարդեն Մոլ Artroom տաղավարում
🚗Առաքումը փոքր կենտրոնում անվճար
📞Հարցերի դեպքում զանգահարել 077-19-05-78

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

HAYASA

Գեղեցկության և ներդաշնակության հանդեպ իմ սերը ինձ բերեց մի աշխարհ, որ կոչվում է զարդարվեստ։ Այժմ ես ստեղծում եմ ար դեկո ոճի արծաթե զարդեր պատմական ակցենտով։

Videos (show all)

Telephone

Website

Address


Armenia
Yerevan
Other Commercial & Industrial in Yerevan (show all)
RALLY AutoShop RALLY AutoShop
Ք. Երևան, Դավիթաշեն 4թղմ, 46/5 (Սերվիզների փողոց)
Yerevan

Shop For Auto Accessories

RedRak RedRak
Դավիթաշեն 4-րդ թաղ․ 47/2
Yerevan, 0058

Rapido.arm Rapido.arm
Yerevan

Ռապիդօ ՍՊԸ ներկայանում է Ւրանական բարձրավորակ ապրանքների ներկրվող Հայաստանում։

Sharosolar Sharosolar
Գր. Լուսավորիչի փողոց, Երևան, Հայաստան
Yerevan

DevAssistant DevAssistant
4/3 Pirumyanner, Davtashen
Yerevan, 0054

We are professional Golang development experts with a decade of experience. Our team helps startups and large companies achieve their tech goals by providing comprehensive developm...

Koshik-hagust Koshik-hagust
Yerevan

matcheli gnumner

Mega proff Mega proff
Leningradyan 50/3
Yerevan, 0034

Mega Proff միայն որակյալ եվրո դռներ և պատուհաններ:

VBT finance VBT finance
Yerevan

Ավտո Ներկեր PPG Armenia Ավտո Ներկեր PPG Armenia
8 Baghyan Street
Yerevan

Гидравлические Шланги Гидравлические Шланги
Улица Маршала Бабаджаняна 1/1, Ереван, Армения
Yerevan

Vishka Vishka
78 Shiraki Street
Yerevan