Հայագիտակ / Hayagitak

«Հայագիտակ» հրատարակչատուն
Հեռ. +374 94 994 994

«Հայագիտակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1991թ.: Հիմնադիրն է Հայագիտական բարեգործական ընկերությունը (նախագահ Ալբերտ Իսոյան):
Գրքի միջազգային շուկայում «Հայագիտակ»-ը հայտնի է իր հուշանվերային քարեկազմ եզակի հրատարակություններով: Արդեն լույս են տեսել Ե. Չարենցի, Հ. Թումանյանի, Վ.Տերյանի, Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Բուլատ Օկուջավայի, Տիգրան Պետրոսյանի ընտրանիները և «Ամենայն հայոց կաթողիկոսներ», «Հա

19/02/2024

Շնորհավոր ծննդյանդ օրը, ՄԵԾ ՀԱՅ

13/02/2024

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
«Մատեան Ողբերգութեան»
Նմանահանություն՝ Թորոս Ռոսլինի.
✅ Հուշանվերային հրատարակություն
✅ Սահմանափակ տպաքանակ
📖 Տպագրությունը` գունավոր
📖 Էջերը՝ ոսկեզօծ
📙 Կազմը` սպիտակ մարմար
📚 Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 17 x 25 սմ
Գիրքը կարող եք ձեռք բերել զանգահարելով՝
☎️ հեռ․ 094 994 994

26/01/2024

ԱՊՐԵԼ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...

10/01/2024

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
Տաղեր
✅ Հուշանվերային հրատարակություն
✅ Սահմանափակ տպաքանակ
📖 Տպագրությունը` գունավոր
📖 Էջերը` ոսկեզօծ
📙 Կազմը` կաշվե
📚 Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 15 x 19 սմ
Գիրքը կարող եք ձեռք բերել զանգահարելով
☎️ հեռ․ 094 994 994

07/01/2024

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Մատյան Հին և Նոր Կտակարանների
✅ Հուշանվերային հրատարակություն
✅ Սահմանափակ տպաքանակ
📖 Տպագրությունը` սև
📖 Էջերը` ոսկեզօծ
📙 Կազմը` վանակատ (օբսիդիան)
📚 Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 12 x 17 սմ
Գիրքը կարող եք ձեռք բերել զանգահարելով
☎️ հեռ․ 094 994 994

05/01/2024

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
Մատեան Ողբերգութեան
✅ Հուշանվերային հրատարակություն
✅ Սահմանափակ տպաքանակ
📖 Տպագրությունը` գունավոր
📖 Էջերը` ոսկեզօծ
📙 Կազմը` կաշվե
📚 Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 17 x 25 սմ
Գիրքը կարող եք ձեռք բերել զանգահարելով
☎️ հեռ․ 094 994 994

03/01/2024

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
«Հիսուս Որդի».
Նմանահանություն՝ Թորոս Ռոսլինի.
✅ Հուշանվերային հրատարակություն
✅ Սահմանափակ տպաքանակ
📖 Տպագրությունը` գունավոր
📖 Էջերը ոսկեզօծ
📙 Կազմը` սպիտակ մարմար
📚 Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 17 x 25 սմ
Գիրքը կարող եք ձեռք բերել զանգահարելով
☎️ հեռ․ 094 994 994

01/01/2024

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

02/11/2022

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ՝ ՏԱՂԵՐ
Վերականգնենք գիրք նվիրելու ավանդույթը
✅Հուշանվերային հրատարակություն
📖Տպագրությունը` գունավոր
📙Կազմը` կանաչ մարմար
📚Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 150x195
Գիրքը կարող եք ձեռք բերել՝
☎️ հեռ․ 094 994 994

04/06/2021

Հովհաննես Թումանյանի ընտրանին «Գիր» մատենաշարի երկրորդն է: Գիրքը նախ և առաջ հետաքրքիր է նրանով, որ այն կազմել է Հրանտ Մաթևոսյանը, Ալբերտ Իսոյանի և Ֆելիքս Մելոյանի հետ համատեղ: Գրքի վերջում զետեղված է ականավոր գրականագետ Արամ Ինճիկյանի կազմած՝ գրողի համառոտ տարեգրությունը: Համարձակորեն կարելի է ասել՝ այս հատորը Թումանյանական հրատարակությունների պսակն է, այն ընդգրկում է բանաստեղծի չափածոյի, արձակի, հրապարակագրության և նամակի ընտրանին: Գրքի ամբողջ տպաքանակը կաշեկազմ է: Տպաքանակի մի մասը մեծ գրողի ոսկե կամ արծաթե հարթաքանդակով է:

01/05/2021

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Ոգու Փորձություն

Գրքի իրական հեղինակը հենց գրքի հերոսն է՝ Վազգեն Սարգսյանը՝ իր ապրած փոթորկուն կյանքով, իր կատարած ազգաշեն գործերով, իր թողած մնայուն արժեքներով, իր խոհերով, մտորումներով, տառապանքի փորձությամբ ու լինելության խորհրդով:
Մեր պարտքն է՝ ճանաչել և արժանվույնս գնահատել մեր հերոսներին:

21/04/2021

«Սև գիրք» նյութերի ժողովածուն ներկայացնում է 1894 -1923 թթ. հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացի դիվանագետների, պետական-քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների, միսիոներների զեկուցագրերը, ելույթները, հոդվածները թուրքական ոճիրների և հայոց ցեղասպանության մասին: Նյութերի զգալի մասը հայերեն լույս է տեսնում առաջին անգամ:
Գիրքը հրատարակության է պատրաստել Ալբերտ Իսոյանը:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետներին, ցեղասպանագետներին և ընթերցող լայն հանրությանը:
Գիրքը տպագրվել է նաև ռուսերեն, թուրքերեն, անգլերեն:

19/04/2021

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ
Երևելի հայեր

Ժողովածուն ընդգրկում է հայ մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի տարբեր տարիների և տարբեր առիթներով գրած ուսումնասիրություններն ու հոդվածները հայ ժողովրդի նշանավոր զավակների մասին:

12/04/2021

ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
Գրքում տեղ են գտել ավելի քան 300 օտարերկրացի, մատենագիրների, ճանապարհորդների, քարտեզագիրների, պատմիչների, քաղաքական, ռազմական, պետական, կրոնական գործիչների, գիտության, մշակույթի գրականության անվանի ներկայացուցիչների բնութագրերը Հայաստանի և հայերի մասին: Գրքի հեղինակ-կազմողն է Ալբերտ Իսոյանը:

20/07/2020

Գիրքը լավագույն նվերն է
ՕՄԱՐ ԽԱՅԱՄ՝ «ՌՈՒԲԱԻՆԵՐ»

👉Հուշանվերային հրատարակություն
🖨Տպագրությունը` գունավոր
📙Կազմը` օբսիդիան
📚Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 90x130
👌 Շուրջ 200 ռուբաիներ
Իսահակյան 28 📞 հեռ․ 094994994

17/07/2020

Ադրբեջանցի գրող, հրապարակախոս 52-ամյա Վահիդ Փարվիզօղլի Գազին մի օր որոշում է ադրբեջանցիներին բաց նամակ գրել:

Մենք պարտվել ենք…դասական երաժշտության մեջ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ Միշել Լեգրանին, ջութակ նվագելու գործում՝ Սամվել Երվինյանին, դուդուկ նվագելու գործում՝ Ջիվան Գասպարյանին, ուդ նվագելու գործում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, կերպարվեստում՝ Այվազովսկիին, կինոյում՝ Փարաջանովին, դերասանական վարպետության մեջ՝ Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, փող աշխատելու հարցում՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գավեսչյանին, ինժեներության մեջ՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Վիկտոր Համբարձումյանին, վարսավիրության մեջ՝ Մովսեսին, արհեստի մեջ՝ Աշոտին, թթու պատրաստելու գործում՝ Հայկանուշին։

Թարգմանությունը ՝գրող Հովիկ Աֆյանի։

16/07/2020

Լավագույն Նվերը
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ՝ ԸՆՏՐԱՆԻ
✅Հուշանվերային հրատարակություն
📖Տպագրությունը` գունավոր
📙Կազմը` օնիքս քարով
📚Պատյանը` կաշվե
📜Տպաքանակը՝ 50 օրինակ
✔Կազմի վրա պատկերված է բանաստեղծի արծաթե ոսկեզօծ հարթաքանդակը` պատրաստված Երևանի ոսկերչական գործարանում
Գիրքը կարող եք ձեռք բերել՝
Իսահակյան 28 ☎️ հեռ․ 094994994

13/07/2020

Գիրքը լավագույն նվերն է
Армения в русской поэзии
👉Հուշանվերային հրատարակություն
📙Կազմը` օբսիդիան
📚Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 90x130
Իսահակյան 28 📞 հեռ․ 094994994

12/07/2020

Կարծում եմ կհամաձայնեք

10/07/2020

Ի՞նչ ընդհանուր կապ կա շումերերենի և հայերենի միջև

07/07/2020

Ցանկալի Նվեր յուրաքանչյուր Քրիստոնյայի համար
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐ)

✔Հուշանվերային հրատարակություն
📙Կազմը` օնիքս, օբսիդիան կամ գունավոր մարմար
📏 Չափս՝ 150x230
☑Կազմի վրա պատկերված է արծաթե ոսկեզօծ խաչ` պատրաստված Երևանի ոսկերչական գործարանում:
Գիրքը կարող եք ձեռք բերել՝
Իսահակյան 28 ☎ հեռ․ 094994994

06/07/2020

10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

1.Սիլվա Կապուտիկյանի հայրը ուսուցիչ Բարունակ Կապուտիկյանն էր: Սիլվան շատ է գրել հոր մասին, որը մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ:
2.Հոր մահից հետո Սիլվայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր պայմաններում: Մայրը աշխատում էր որպես հաշվապահ, իսկ Սիլվայի խնամքը հանձնվել էր մորաքույրներին ու վանեցի տատին:
3.Բանաստեղծուհին երազել է կոնսերվատորիա ընդունվել, սակայն չի կարողացել հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունը:
4.Սիլվան Հայաստանի գրողների միությանն անդամակցելու առաջարկ ստացել և ընդունել է 19 տարեկանում, երբ դեռ ուսանողուհի էր:
5.1952թ.-ին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Լենինի մրցանակին:
6.1940թ.-ին Սիլվան հանդիպում է Հովհաննես Շիրազին: Հետագայում նրանք ամուսնանում են և որդի ունենում: Նրանց համատեղ կյանքը շատ կարճ ընթացք ունեցավ (Որդին՝ Արա Շիրազը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ էր):
7.Սիլվա Կապուտիկյանի քնարերգությունը սիրվել էր ոչ միայն Հայաստանի սահմաններում: Սիլվան այն հազվադեպ հայ գրողներից էր, ում պոեզիան սիրվեց ամբողջ ԽՍՀՄ-ում: Նրա բանաստեղծության տողերով երգեր էին գրում ռուս երաժիշտները, նրա տողերն արտասանում էին Ախմատովայի և Եսենինի ստեղծագործությունների կողքին:
8.Ժամանակին իր ստեղծագործություններում ԽՍՀՄ կառավարությանը գովերգած Կապուտիկյանը շուտով՝ Ստալինի մահից որոշ ժամանակ անց, ափսոսում է և նշում, որ չգիտի, թե ինչու է այդպես կուրորեն հավատացել նրան:
9.Կապուտիկյանը երկար տարիներ երկրից դուրս գալու արգելք ուներ:
10.Սիլվա Կապուտիկյանը հրաժարվել է ՀՀ 2-րդ նախագահի կողմից տրված մեդալից:

04/07/2020

Մհեր Մկրտչյանը այսօր կդառնար 90 տարեկան

Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում, երազում էլ էի տեսնում։
Եւ, վերջապես, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Իմ ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ, շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահված դրամապանակը: Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ: Այդպես երազանքս ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխաները՝ փոքր եղբորս՝ հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով:
…Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր փայլփլում էր իմ երազանքը, իսկ դռան վրա մի մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը. «Փակ է պատերազմի պատճառով»: Չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում…

…Տարիներ շարունակ տարբեր գործուղումներից վերադառնալով՝ ես որդուս համար բերում էի կանաչ, կարմիր, երկնագույն հեծանիվներ: Ու տղաս, մեկ-երկու րոպե քշելով, գնում էր «Կռիվ-կռիվ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիվները: Ու մի անգամ էլ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը...

Մհեր Մկրտչյան

Հ․ Պապիկյանի և Շ․Սահակյանի հեղինակած «Լույս» գրքից

04/07/2020

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ՝ ՏԱՂԵՐ
Վերականգնենք գիրք նվիրելու ավանդույթը
✅Հուշանվերային հրատարակություն
📖Տպագրությունը` գունավոր
📙Կազմը` կանաչ մարմար
📚Պատյանը` կաշվե
📏 Չափս՝ 150x195
Գիրքը կարող եք ձեռք բերել՝
Իսահակյան 28 ☎️ հեռ․ 094 994 994

02/07/2020

🇦🇲 10 Հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
1 . Հայաստանն ունի աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը` Երևանը, որը հայտնի է վարդագույն քաղաք անվամբ:
Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ. Երևանը կնշի իր 2800-ամյակը։
2 . Երևանը համարվում է աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկը, որը Հռոմից 29 տարով մեծ է:
Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ինի մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։
3 . Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է :
Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում:
Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։
4 . Հայերը գինեգործությամբ զբաղվող աշխարհում ամենահին ազգն են.
«The Telegraph-մ պարբերականը որպես ասվածի ապացույց է ներկայացնում 2011թ. «Արենի- 1» քարանձավային համալիրում գինեգործության արհեստի ավելի քան 6.000 տարվա պատմություն ունեցող վկայությունների հայտնագործությունը»:
5 . Ամենահին կոշիկը.
2008թ. սեպտեմբերին Արենի գյուղում հայտնաբերվեց աշխարհում ամենահին կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է։ Տրեխի հետ միասին գտնվել են այծի կոտոշներ, որոնք խնամքով պահված էին 45 սմ խորություն և 44 սմ տրամագիծ ունեցող փոսում։ Կոշիկը շատ լավ պահպանվել է շնորհիվ հատուկ միկրոկլիմայի և այն բանի, որ գտնվել է ոչխարի կղանքի հաստ շերտի տակ, որն էլ ծառայել է որպես ամուր պաշտպանիչ թաղանթ։ Տրեխը համապատասխանում է 37 չափսին, այն լցված էր ծղոտով և խոտով։ Այն կրել են աջ ոտքին, պատրաստված էր մի ամբողջական կաշվի կտորից։ Պահպանվել են նաև քուղերը և դրանց անցքերը՝ 2-3 մմ տրամագծով։
6 . Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը.
Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է VI դարի հայ գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի՝ աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։
7 . Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում.
Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը՝ վրացական և կորեական այբուբենների կողքին։
Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է նաև վրացական և աղվանական այբուբենները։ Ավելի քան հազար վեց հարյուր տարի հայոց այբուբենը գոյություն ունի գրեթե անփոփոխ։ Հայ գրերի գյուտի հեղինակի՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան ստորոտին։
8 . Հայաստանը ծիրանի հայրենիքն է.
Ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը։ Դա կապված է Ասիայից դեպի Եվրոպա ծիրանի ներթափանցման պատմության հետ։ Ֆրանսիացի հայտնի կենսաբան Դե Պոերդերլեն (De Poerderlé) XVIII դարում գրում էր. «Այդ ծառի անունը ծագում է Հայաստանից՝ ասիական նահանգից, որտեղ այն առաջ է եկել և որտեղից էլ բերվել է Եվրոպա...»։
Մինչ այդ կարծում էին, թե ծիրանը Հայաստանից Հունաստան է տարել Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ Հունաստանից էլ անցել է Իտալիա։ Այս վարկածը չի հաստատվել ժամանակի հռոմեական և հունական գրավոր աղբյուրների կողմից. դրանցում ծիրանի մասին հիշատակություն չկա։
Սակայն ծիրանը հիշատակվում է 1-ին դարի աղբյուրներում, ինչը վկայում է այն մասին, որ ծիրանն Իտալիայում հայտնվել է մ.թ.ա. 1-ին դարում, հռոմեա-պարթևական պատերազմներից հետո։ Ծիրանն անվանել են «հայկական խնձոր» (լատ.՝ Mela armeniaca, pomum armeniacum), ինչը հաստատում է այն վարկածը, որ ծիրանը Հռոմ է տարվել Հայաստանից։ Արաբ աշխարհագրագետ Իբն-ալ-Ֆակիհն իր «Երկրների գիրքը» աշխատությունում (903թ.) ծիրանը հիշատակում է իր հայերեն անունով՝ ծիրան, և այն անվանում է «Հայաստանի պտուղ»։
Հայկական հանրահռչակ երաժշտական գործիքը՝ դուդուկը, պատրաստվում է ծիրանենուց։
9 . «Տաթևեր» ճոպանուղին՝ Գինեսի ռեկորդների գրքում.
«Տաթևեր» ճոպանուղին, որը Գորիս քաղաքը կապում է Տաթևի վանական համալիրի հետ, աշխարհում ամենաերկար ուղևորատար ճոպանուղին է։ Այն կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում և բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղու երկարությունը 5752 մ է։ «Տաթևեր» ճոպանուղին աշխարհում նման մասշտաբի միակ ինժեներական կառույցն է, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում։Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհի տևողությունը 11 րոպե է, առավելագուն բարձրությունը՝ 320 մ, ուղևորատարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու թողարկային կարողությունը կազմում է ժամում 200 ուղևոր։
10 . Հայկական հացը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում
Հայկական լավաշը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցանկում։ Որոշումն ընդունվել է Փարիզում, մշակութային-հոգևոր ժառանգության պահպանության կոմիտեի նիստի ժամանակ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում են ներառվել նաև դուդուկի նվագը (2005թ.), հայկական խաչքարերի ստեղծման վարպետությունը (2010թ.) և հայկական միջնադարյան էպոսը՝ «Սասունցի Դավիթը» (2012թ.)։
Հայաստանի տարածքում կան ևս 9 պատմամշակութային հուշարձաններ, որոնք նույնպես գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո՝ Հաղպատի վանք (X-XIIIդդ.), Սանահինի վանք (Хդ.), Մայր աթոռ Սբ Էջմիածին (IVդ.), Սուրբ Հռիիփսիմե եկեղեցի (VIIդ.), Սուրբ Գայանե եկեղեցի (VIIդ.), Զվարթնոցի տաճար (VIIդ.), Գեղարդավանք (IV-XIIIդդ.), Ազատ գետի հովիտ, Շողակաթ եկեղեցի (XVIIդ.)։

28/06/2020

Հին հայկական ժողովրդական մտքեր

Առաջարկում ենք վերհիշել մեզ քաջ ծանոթ հին հայկական ժողովրդական մտքերը, որոնք մինչ օրս կարող են կյանքի դասեր տալ յուրաքանչյուրին ու ստիպել ժպտալ։ Սրանք պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ :)
1. Ագռավի ճուտն իր մոր համար ազիզ է:

2. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը:

3. Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա՝ արևին:

4. Արինը ջուր չի դառնա:

5. Բաղնիք մտնողը պիտի քրտնի:

6. Գեղ կանգնի՝ գերան կկոտրի:

7. Գետը չտեսած՝ մի բոբիկանա:

8. Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանեն:

9. Գլուխդ միշտ պաղ պահե, ոտներդ՝ միշտ տաք:

10. Դարտակ կարասը մեծ ձեն կտա:

11. Դեռ էշը չառած՝ փալանն է կարում:

12. Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա:

13. Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:

14. Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:

15. Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս ճկատիդ կդիպչի:

16. Հոր ու մոր պատիվ չիմացողը Աստծու պատիվ չի իմանա:

17. Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:

18. Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:

19. Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:

20. Շատ մի սիրիլ, ատել կա:

21. Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

22. Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:

24/06/2020

Քչերը գիտեն, շատերը չգիտեն

Հայերը կնոջ իրավունքները պաշտպանող օրենք ունեցել են դեռևս 13-րդ դարում, այնինչ Եվրոպայում նման օրենք ստեղծվել է 18-րդ դարի վերջում:
Դատաստանագրքում (13-րդ դար) գրված էր, որ կինը իրավունք ունի բաժանվել իր ամուսնուց, եթե վերջինս նրա հանդեպ բռնություն է գործադրում, իսկ այդ ժամանակահատվածում Եվրոպայում բնակվող կանայք անգամ իրավունք չունեին իրենց կարծիքն արտահայտել:
Սա ևս մի փաստ է, որ Հայաստանը սկսել է ավելի վաղ զարգանալ, քան ողջ Եվրոպան:

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

«Հայագիտակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1991թ.: Հիմնադիրն է Հայագիտական բարեգործական ընկերությունը (նախագահ Ալբերտ Իսոյան):
Գրքի միջազգային շուկայում «Հայագիտակ»-ը հայտնի է իր հուշանվերային քարեկազմ եզակի հրատարակություններով: Արդեն լույս են տեսել Ե. Չարենցի, Հ. Թումանյանի, Վ.Տերյանի, Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Բուլատ Օկուջավայի, Տիգրան Պետրոսյանի ընտրանիները և «Ամենայն հայոց կաթողիկոսներ», «Հայաստան, Հայաստան», «Ռուս քնարերգության գլուխգործոց» ժողովածուները:
Հանրահայտ է նաև «Գիր» մեծադիր մատենաշարը, որի բոլոր օրինակները կաշեկազմ են, երբեմն նաև գրողների ոսկե և արծաթե հարթաքանդակներով: «Հայագիտակը» հայտնի է նաև իր լուսապատճենային հրատարակություններով. արդեն լույս է տեսել Ղ. Ալիշանի «Սիսականը», «Շիրակը», «Այրարատը» և Սայաթ-Նովայի 1852թ. խաղերի ժողովածուն` Գևորգ Ախվերդյանի աշխատասիրությամբ: Շուտով լույս կընծայի Ն.Ադոնցի «Երևելի հայեր» ժողովածուն, ինչպես նաև «Հայոց պատմության համառոտ ժամանակագրություն» և «Նշանավոր հայեր» պատկերագրքերը, «Վահան Տերյան» հանրագիտարանը:

Издательство ''Айагитак'' было основано 1991 году. Основателем является Арменоведческое благотворительное общество (президент Альберт Исоян).
В международном книжном рынке ''Айагитак'' известен своими уникальными сувенирными каменными изданиями.
Уже вышли в свет сборники Е. Чаренца, Туманяна, Теряна, Пушкина, Есенина, Булата Окуджава, Тиграна Петросяна и собрание ''Католикос всех армян'', ''Армения, Армения'', ''Шедевр русской лирики''.
Так же был общеизвестным серия книги ''Гир'' большого формата, все экземпляры которого из кожаного переплета, иногда с золотыми и серебряными барельефами писателей.
''Айагитак'' так же известен светокопиями: уже вышли в свет Гевонда Алишана ''Сисакан'', ''Ширак'', ''Айрарат'' и игровая коллекция Саят-Новы 1852 года: с усердием Геворга Ахвердяна. Скоро выйдет в свет сборник Н. Адонца ''Видающиеся Армяни'', а так же пиктограммы''Краткая хронология Армянской истории'' и ''Знаменитые Армяне'', энциклопедия ''Ваана Теряна''

“Hayagitak” Publishing House was founded in 1991. The founder is the Armenological Charity Society (President Albert Isoyan).
In the international book market, "Hayagitak" is known for its unique souvenir stone editions. Some books have already been published – E.Charents, H. Tumanyan, V. Teryan, A. Pushkin, S. Yesenin, Bulat Okujava, Tigran Petrosyan books and collections of "Catholicos of All Armenians", "Armenia, Armenia", "Masterpiece of Russian lyric".
There is also a well-known large series of "Writing", that books are leather, sometimes with gold and silver plates.
“Hayagistak” is also known for its unique photocopies, there has already been published Gh.Alishan's “Sisakan”, “Shirak”, “Ayrarat” and Sayat-Nova’s “Games collection” which was written in 1852 with the diligence of Gevorg Hakhverdyan.
Soon will be published N.Adontscollection of ''The prominent Armenians", as well as "Brief history of Armenian History" and "Famous Armenians" books and the “Encyclopedia” of Vahan Teryan.

Videos (show all)

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Other Publishers in Yerevan (show all)
Varduhi  Gevorgyan / Վարդուհի  Գևորգյան Varduhi Gevorgyan / Վարդուհի Գևորգյան
Yerevan, REL23

About public relations

Երևանյան էսքիզ հրատարակչություն/Yerevanyan Esquiz Publishing House Երևանյան էսքիզ հրատարակչություն/Yerevanyan Esquiz Publishing House
Տերյան 105/1
Yerevan

Հայ արդի, գեղարվեստական արդի և համաշխարհային թարգմանա?

BookPrize - ԲուքՓրայզ գրախանութ BookPrize - ԲուքՓրայզ գրախանութ
59 Komitas Avenue
Yerevan

Գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքերի հրատարակում:

Դիտորդ մարմին Դիտորդ մարմին
9b Ghazar Parpetsi Street
Yerevan, 0002

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

«Գրքատուն» հրատարակչություն/Grqatun Publishing House «Գրքատուն» հրատարակչություն/Grqatun Publishing House
Իսահակյան 14
Yerevan, 001

Հայկական ժամանակակից, համաշխարհային և դասական գրականություն

75 Ardahan 75 Ardahan
Yerevan

Bilinmeyen Türk Tarihi

VMV-PRINT publishing house VMV-PRINT publishing house
Azatutyan Avenue 24/11
Yerevan, 0037

«Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House «Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House
Կոմիտասի պողոտա 49/2
Yerevan, 0051

Ուսումնական, գեղարվեստական, մանկապատանեկան, գիտահանրամատչելի գրականություն։

Printinfo - Փրինթինֆո - Publishing House Printinfo - Փրինթինֆո - Publishing House
65 Komitas Street
Yerevan, 0014

Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն
Ayvazovski 12/7
Yerevan

Գեղարվեստական, թարգմանական, մանկապատանեկան, գիտահանրամատչելի, արվեստաբանական գրականություն

AREG Publishing House / ԱՐԵԳ Հրատարակչություն AREG Publishing House / ԱՐԵԳ Հրատարակչություն
2 Arshakunyats Street
Yerevan, 0023

"AREG" Publishing House Since 1993