HSBC

HSBC

Nearby finance companies

TPA Consulting & Training
TPA Consulting & Training
Teryan

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HSBC, Financial service, 42 Paronyan Street, Yerevan.

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) հանդիսանում է աշխարհի խոշորագույն բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող ֆինանսական խմբերից մեկի` HSBC խմբի անդամ:
HSBC Հայաստանը մատուցում է բանկային և ֆինանսական ծառայություններ հետևյալ երեք գլոբալ դեպարտամենտների միջոցով` Անհատական բանկային ծառայություններ, Կորպորատիվ բիզնես և Ֆինանսական շուկաներում գործառնություններ:

HSBC Հայաստանի և

09/05/2024

Շնորհավոր Մայիսի 9 🇦🇲


#ընդլայնելովհնարավորություններ

08/05/2024

❗ Մայիսի 10-ին ՀՀ կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) կազմակերպում են 2024 թվականի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ԱՄՀ-ի տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին հանդիպում-քննարկում։

🗣️ Ուրախ ենք տեղեկացնել, որ միջոցառմանը որպես խոսնակ հանդես կգա մեր բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից


#ընդլայնելովհնարավորություններ

06/05/2024

Առցանց գնումներ կատարելիս եղե՛ք ուշադիր, խուսափե՛ք անհայտ և կասկածելի կայքերից։

⚠️ Դրանք հաճախ պարունակում են scam գովազդներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են կորզել Ձեր բանկային տվյալներն ու ֆինանսական կորուստներ պատճառել Ձեզ։

Իսկ թե ինչպես են ստեղծվում նման գովազդները, բացահայտեք տեսահոլովակում։

Եղե՛ք զգոն և պաշտպանված 🔐

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

#խուսափեքզեղծարարությունից
#ընդլայնելովհնարավորություններ

01/05/2024

👨‍💼 Ազնիվ և նվիրված աշխատանքն է բարեկեցիկ կյանքի գլխավոր երաշխիքը:

Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնը: 💼


#ընդլայնելովհնարավորություններ

24/04/2024

Պատմության այս ցավալի հատվածի հիշողությունները երբեք չեն լռում և չեն մոռացվում․․․

Այսօր հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։

17/04/2024

🤔 Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է մարդկանց մեծամասնությունը խնայողությունների մի մասը ներդնում ավանդ։ Արդյո՞ք միակ պատճառը տոկոսային եկամտի աղբյուր ունենալն է։ Եկեք բացահայտենք միասին ավանդային հաշիվ ունենալու առավելությունները։ ⬇️

🔺 Տեղեկացնենք նաև, որ մեր ստանդարտ ժամկետային ավանդի բարելավված պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://grp.hsbc/Standard-Term-Deposit։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխավորված ավանդի չափերի մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://grp.hsbc/guarantee-deposit-compensation:

Photos from HSBC's post 12/04/2024

🏦 Այսօր գրեթե անհնար է պատկերացնել կյանքն առանց բանկային ծառայությունների․ փոխանցումներ, վճարումներ, տուն՝ հիփոթեքի միջոցով, ավանդային խնայողություններ և այլն։

Իսկ ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս են սկիզբ առել մեզ հայտնի որոշ բանկային ծառայություններ․․․ բացահայտենք միասին։ 👇

#ընդլայնելովհնարավորություններ

AmCham Changemakers: Women's Career Growth in the Banking System, Irina Seylanyan 08/04/2024

Մեր բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը խոսել է բանկային համակարգում կանանց ներգրավվածության, հանդիպող մարտահրավերների և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ հմտությունների մասին:

AmCham Changemakers: Women's Career Growth in the Banking System, Irina Seylanyan

02/04/2024

Կանայք կփաստեն, թե սպասք լվացող մեքենան որքա՜ն է պարզեցնում առօրյան։

🔎Իհարկե, այս հայտնագործության ետևում ևս կին է կանգնած։

1870-ականներին Քոքրեյնների առանձնատանը հերթական երեկույթից հետո սպասավորներն անզգուշորեն կոտրում են տանտիրուհու՝ Ջոզեֆինի սիրելի ճենապակյա ափսեները։

Ինչպե՞ս է արձագանքում նա․․․💭

«Ես ինքս կզբաղվեմ այս հարցով», - ասում է Ջոզեֆին Քոքրեյնը և սկսում տարբերակներ փնտրել սպասքն ավելի արագ և անվտանգ լվանալու համար: Արդյունքում, հայտնագործվում է սպասք լվացող առաջին մեքենան։

30/03/2024

🕊️Քրիստոս հարյավ ի մեռելոց.
օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

29/03/2024

🤔 Ի՞նչ ընդհանուր բան ունեն Wi-Fi-ը, GPS-ն ու Bluetooth-ը. բոլորը կնոջ ստեղծարար մտքի արդյունք են, այն էլ՝ մեկ կնոջ, ով նույնիսկ գիտնական չէր․․․💭

Ուրեմն, ծանոթացեք` հոլիվուդյան դերասանուհի Հեյդի Լամար, ով մշակեց համակարգեր, որոնք հիմք դարձան այժմ բոլորիս հայտնի անլար տեխնոլոգիաների ստեղծման համար։

✨ Հեյդիի օրինակով ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել՝ որքան թերի կլիներ ։

27/03/2024

🤔 Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց կանանց․ հարց, որի պատասխանը մենք փորձում ենք գտնել կանանց այս միամսյակի ընթացքում։
Այժմ պատկերացումներով կիսվելու Ձեր հերթն է։

Պատասխանի Ձեր տարբերակն առաջարկեք մեկնաբանությունների բաժնում։ 👇

23/03/2024

💡Այսօր ժամը 20:30-ից մինչև 21:30-ը մեր բոլոր մասնաճյուղերում կանջատվեն լույսերը։

Իսկ նպատակը հասկանալու համար ետ գնանք ու սկսենք սկզբից։

2007 թ․-ին Սիդնեյի բնակիչների մեծ մասն իրենց տներում անջատեցին լույսերն՝ ի աջակցություն բնության պահպանման ջանքերի։ Այս փոքրիկ իրադարձությունից սկիզբ առավ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որն արդեն 17 տարի միավորում է միլիոնավոր մարդկանց, որոնք յուրաքանչյուր տարի մարտի 23-ին մեկ ժամով անջատում են տան լույսերը։

Շարժման գաղափարից ոգեշնչված՝ մենք ևս ամեն անգամ միանում ենք «Երկրի ժամ»-ին։

🌎 Բոլորս ունենք մեկ ժամ՝ մոլորակի ապագան ավելի լավը դարձնելու համար։

#Երկրիժամ #ընդլայնելովհնարավորություններ

19/03/2024

Այսօր գեղեցիկ առիթ է մեր սերն ու երախտագիտությունը ևս մեկ անգամ մեր հաճախորդներին փոխանցելու համար ❤️ ։

15/03/2024

❓ Փնտրում եք տարաբնույթ հարցերի պատասխաններ, կամ անհրաժեշտ է կատարել բարդ հաշվարկներ․ ի՞նչ անել։

Իհարկե, առաջինը, ինչ Ձեր մտքով կանցնի համակարգիչը միացնելն է, քանի որ համակարգչային ծրագրերի միջոցով հնարավոր է գտնել բոլոր հարցերի պատասխանները։

💭 Բայց երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես սկսվեց այս ամենը:
Ադա Լավլեյս՝ անգլիացի մաթեմատիկոս, ով մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու համար ստեղծեց հատուկ ծրագիր՝ դառնալով աշխարհի առաջին ծրագրավորողը։

Հիշեք համարձակ ու նորարար Ադային ամեն անգամ, երբ կցանկանաք պատկերացնել ։

11/03/2024

☕ 🍪 նույնն է, ինչ թխվածքաբլիթն առանց շոկոլադի, իսկ սուրճն՝ առանց ֆիլտրի։

Բացատրենք՝ ինչու․

🍪 Դուք երբեք չէիք զգա շոկոլադե թխվածքաբլիթների ախորժելի համը, եթե 1930-ականներին ամերիկուհի Ռութ Ուեյքֆիլդը չորոշեր սովորական թխվածքաբլիթի բաղադրատոմսի մեջ ավելացնել շոկոլադի սալիկներ։
☕Իսկ ֆիլտրված սու՞րճը․ սուրճի ֆիլտրը հայտնագործել է գերմանուհի Մելիտա Բենցը 1908 թ․-ին։

🎁 Ի դեպ, այսօր մեր մասնաճյուղերում կին հաճախորդներին սպասում են այս հայտնագործություններից ոգեշնչված փոքրիկ նվերներ։

05/03/2024

🌸 Մոտենում է կանանց միամսյակը։
Իսկ մենք հիշեցնում ենք, որ HSBC Հայաստանի Ձեր կրեդիտ քարտերով բազմաթիվ վայրերում կարող եք օգտվել հատուկ զեղչերից։

🎁 Զեղչերի ցանկին ծանոթացեք այստեղ՝ https://grp.hsbc/Discounts։

#ընդլայնելովհնարավորություններ

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ | Children of Armenia Fund (COAF) 28/02/2024

Ուրախությամբ կիսվում ենք նախագծի հերթական արդյունքով, որն իրականացավ մեր ներդրման և ՔՈԱՖ-ի հետ համագործակցության շնորհիվ:🏡

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ | Children of Armenia Fund (COAF) ՔՈԱՖ-ի H.O.P.E. («Հույս») նախագծի շրջանակում շարունակում ենք աջակցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։

19/02/2024

Մեծ բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք ՆՎԻՐԵԼՈՒ տոն։ Մենք ցանկանում ենք վերանվանել Ձեզ համար այս օրը՝ դարձնելով այն «գիրք ՍՏԱՆԱԼՈՒ տոն»։ 📚 💫

👇 Մեկնաբանություններում նշեք այն գրքի անունը, որ ցանկանում եք նվեր ստանալ և Ձեր ընկերոջը, ումից սպասում եք այդ նվերը։ Իսկ մենք կօգնենք նրան։

💭 ❤️ Օրվա ընթացքում ամենաշատ հավանումներ ստացած մեկնաբանության հեղինակը կստանա հնարավորություն հարստացնելու իր գրադարանը նոր գրքերով։

#ընդլայնելովհնարավորություններ

14/02/2024

💭 Արտահայտեք Ձեր սերն այնքան գեղեցիկ, որքան մեծ բանաստեղծները։

Որևէ պահի կանգնեցրեք հոլովակը և նկարեք էկրանը (screenshot)։

❤️ Նկարի պոետիկ տողերը թող դառնան Վալենտինի օրվա Ձեր ոգեշնչումը։

#ընդլայնելովհնարավորություններ

07/02/2024

Տեղեկացնում ենք, որ HSBC-ն համաձայնություն է ձեռք բերել՝ HSBC Հայաստանը Արդշինբանկ ՓԲԸ-ին վաճառելու շուրջ։

Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով։

HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։

Հարգելի՛ հաճախորդ, ցանկանում ենք հավաստիացնել, որ այս պահին Ձեզ համար ոչինչ չի փոխվում և որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել տասներկու ամսվա ընթացքում։ Մինչ այդ մենք կշարունակենք Ձեր բնականոն սպասարկումը և կաշխատենք Արդշինբանկի հետ՝ գործարքի սահուն գործընթացն ապահովելու համար։ Գործարքի զարգացմանը զուգընթաց՝ Ձեր կողմից որևէ գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մենք Ձեզ պատշաճ կերպով կտեղեկացնենք այդ մասին։ Հրատապ հարց ունենալու դեպքում՝ խնդրում ենք ստուգել մեր կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժինը կամ կապ հաստատել մեզ հետ` Ձեզ հարմար եղանակով։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

01/02/2024

🤩 Ի՞նչ տեսք ունի գերժամանակակից աշխատավայրը, որտեղ ապահովված են աշխատակցի բարեկեցությունը, էֆեկտիվության բարձրացումը և աշխատանք-կյանք առողջ բալանսը։

🚶‍♀️ Եկեք շրջենք մեր գլխավոր գրասենյակով միասին։

#ընդլայնելովհնարավորություններ

www.hsbc.am | 060 655 000
Սույն տեղեկատվությունը հանդիսանում է գովազդ։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Photos from Children of Armenia Fund (COAF)'s post 30/01/2024

Ուրախ ենք տեսնել, որ H.O.P.E նախագիծը ծառայում է իր նպատակին։ 🤝

HSBC Հայաստանի և ՔՈԱՖ-ի համագործակցության շնորհիվ Արցախից տեղահանված երկու բազմազավակ ընտանիքները կունենան հարմարավետ կացարան։ 🏡

28/01/2024

Բարի ծառայություն քեզ, հա՛յ զինվոր: 🇦🇲
🕊️ Դու մեր խաղաղ լուսաբացների գլխավոր երաշխավորն ես:

#ՀայոցԲանակիՕր

Photos from HSBC's post 25/01/2024

💰📈 Ինչու՞ ունենալ ավանդային հաշիվ
Ներկայացնում ենք 5 կարևոր պատճառ ⬇️

#ընդլայնելովհնարավորություններ

18/01/2024

⏰ Տեխնիկական վերազինման աշխատանքների նպատակով 2024թ.-ի հունվարի 20-ին Դալմա մասնաճյուղն աշխատելու է մինչև ժամը 16:30-ը։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արեւային ՖՎ կայանը 17/01/2024

Արդեն երկրորդ անգամ HSBC Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ իրականացվեց «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագիրը, որի շրջանակում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքին տեղադրվեց 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։

Այսօր կայացած միջոցառմանն ազդարարվեց անվանի կոմպոզիտորի տուն-թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման եւ լուսավորության համակարգի արդիականացման մեկնարկը։☀️

Մանրամասները` հղմամբ: ⬇️

Գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արեւային ՖՎ կայանը Գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արեւային ՖՎ կայանը

Photos from HSBC's post 13/01/2024

💫 Ամփոփելով տոնական շրջանը` առաջարկում ենք վերհիշել, թե ինչպես էին զարդարված HSBC Բանկի տոնածառերն աշխարհի տարբեր երկրներում:

🎄 Իսկ ո՞ր զարդարանքն է Ձեր նախընտրելին:

#ընդլայնելովհնարավորություններ

10/01/2024

Եկեք խաղանք սիրված խաղ 🔍 😊

Օգտագործելով «ԲԱՆԿՈՄԱՏ» բառի տառերը` կազմեք հնարավորինս շատ նոր բառեր։
💡 Յուրաքանչյուր տառը կարելի է օգտագործել մեկ անգամ։

Քանի՞ բառ կարողացաք կազմել․ գրեք մեկնաբանություններում ։ 👇🏻

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🧳 ✈️ Արդեն հավաքել եք ճամպրուկները և պատրաստվում եք թռիչքի՞:💸 Կարծում ենք` ճամփորդելիս կարևոր է նաև ֆինանսական ապահովութ...
Հաղթանակի օր
Ինչպես են զեղծարարները ստեղծում scam գովազդներ
Շնորհավոր Մայիսի 1
Եկեք բացահայտենք միասին ավանդային հաշիվ ունենալու առավելությունները։ ⬇️
Նրա թե՛ ծիծաղի և թե՛ լռության մեջ այնքա՜ն սեր կա։ Նրա ներկայությունը ջերմացնում է, իսկ ժպիտը՝ լուսավորում նույնիսկ ամենա...
Շնորհավոր հաճախորդի օրը
#Աշխարհն_առանց_կանանց դժվար է պատկերացնել․ չէ՞ որ կնոջ կերպարը հիմնականում կապվում է գեղեցկության, ջերմության և հոգատարո...
HSBC Հայաստանի Ձեր կրեդիտ քարտերով բազմաթիվ վայրերում կարող եք օգտվել հատուկ զեղչերից։
❤️ Նկարի պոետիկ տողերը թող դառնան Վալենտինի օրվա Ձեր ոգեշնչումը։
Շրջենք մեր գլխավոր գրասենյակով միասին
Շնորհավոր Ամանոր

Telephone

Address


42 Paronyan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00
Other Financial Services in Yerevan (show all)
Idram Payment System Idram Payment System
48/1 Nalbandyan Str
Yerevan, 0010

«Իդրամ» առցանց վճարային համակարգ www.idram.am "Idram" internet payment system.

UCASH Armenia UCASH Armenia
Yerevan

Ourexchangeclub Ourexchangeclub
Tumanyan 31/3
Yerevan, 0002

International crypto exchange company Международная инновационная компания обмена криптовалют

Idram Junior Idram Junior
Nalbandyan 48/1
Yerevan

Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն 🧡

Money Express 2 Money Express 2
Զեյթունի 8-րդ փողոց, Երևան, Հայաստան
Yerevan

091701773

Alfacredit Alfacredit
Արամ Խաչատրյան փողոց, Երևան, Հայաստան
Yerevan

ARMBUSINESSBANK CJSC ARMBUSINESSBANK CJSC
Nalbandyan 48
Yerevan, 0010

Care for all AMIO makes the banking experience easy and individually tailored for you.

Fast Shift LLC Fast Shift LLC
ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ․ Հովսեփյան 32/6, 1-ին մասնաշենք
Yerevan, 0047

«Ֆասթ Շիֆթ» -ի նպատակն է 1000+տերմինալների և էլ․ դրամապանակի շնորհիվ բարելավել վճարումների մշակույթը:

Winners Club Winners Club
Yerevan

BORN TO WIN!🏅 #crypto

Double Entry LLC Double Entry LLC
City Center
Yerevan

Double Entry offers tax, accounting and consulting services for legal entities in Armenia.

XM Armenia-Free $30 Trading Bonus-No deposit required XM Armenia-Free $30 Trading Bonus-No deposit required
Yerevan, 28000

XM is a licensed global FX, equities and precious metals online broker, serving clients from over 190 countries in 30 languages. Bonus: $30 on a live account - no deposit required...

Fiba Armenia Fiba Armenia
Տպագրիչների 4
Yerevan

▫️Ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն