AMAS

AMAS

🔹Որակի Կառավարման Համակարգի Խորհրդատվություն միջազգային ISO ստանդարտներին համապատասխան

Մենք տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն
առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին․

✅ նախագծելու
✅ ներդնելու
✅ արդյունավետորեն կիրառելու միջազգային պահանջներին և ՀՀ ներքին կանոնակարգերին համապատասխան Որակի Կառավարման Համակարգ
✅ ինպես նաև, պատշաճ կերպով նախապատրաստել վերջիններիս լիցենզավորման, հավատարմագրման, սերտիֆիկացման գործընթացներին։

03/05/2024

🙌🏻 Ուրախությամբ և մեծ հպարտությամբ ուզում ենք նշել մեր աշխատակիցների հերթական մասնագիտական նվաճումների մասին։ Մեր ԱՄԱՍցիները՝ Ալինը և Լիլիթը, հավաստագրվել են Պրոֆեսիոնալ գնահատման և հավաստագրման մարմնի (PECB) կողմից։

👉🏻 Ալինը ստացել է -ի ներդրման մասնագետի որակավորում։ Նշենք, որ ստանդարտը վերաբերում է բնապահպանական կառավարման համակարգերին: Այս ստանդարտը հաստատում է, որ կազմակերպությունն ակտիվ միջոցառումներ է ձեռնարկում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար և համապատասխանում է առկա օրենսդրական պահանջներին:

📣 Իսկ հիմա մի փոքր պատմենք Ալինի մասին․․․

Ալինն ունի բժշկական լաբորատոր գիտությունների բակալավրի աստիճան։ Նա 10 տարի աշխատել է Լիբանանի բժշկական լաբորատորիաներից մեկում, սկզբում որպես լաբորատորիայի տեխնիկ, հետագայում որպես ավագ լաբորանտ և որակի վերահսկման մասնագետ։
2018թ-ին ստացել է Առողջապահության կառավարման մագիստրոսի կոչում։
2020թ-ին՝ Հայաստան հայրենադարձվելուց հետո, մասնակցել է իԳործ ծրագրին՝ մեկ տարի աշխատելով ՀՀ ԱՆ ռեֆերենս լաբորատորիայում։

✅ 2021թ․-ի սեպտեմբեր ամսից միացել է մեր թիմին և աշխատում է որպես լաբորատոր ՈԿՀ ներդրման մասնագետ/խորհրդատու։ Նշում է, որ ԱՄԱՍ-ում աշխատելով զարգացրել է բազմաթիվ հմտություններ՝ ռիսկերի գնահատում, կառավարման համակարգերի ներդրում, որակի աուդիտ և շատ ավելին։

01/05/2024

🥂 Հարգելի՛ աշխատավորներ, սիրով շնորհավորում ենք ձեր տոնը՝ մաղթելով քաջառողջություն, մասնագիտական նվաճումներ և նպատակների իրականացում։

✊🏻 Եկե՛ք լինենք համերաշխ և միասնական, աջակցելով միմյանց օգնենք լուծել մեր թիմերի առջև ծառացած խնդիրները և անենք մի քանի քայլ ավելին բոլորիս կյանքի որակը մեր պետությունում բարելավելու համար։

Հարգանքներով՝

11/04/2024

📣 Համաձայն ՀՀ կառավարության 2021թ․-ի N 1413-Ն որոշման՝ ախտորոշիչ լաբորատորիաները մինչև 2025թ․-ի մարտի 3-ը պետք է ներդնեն որակի կառավարման համակարգ:

👇🏻 Այժմ հասկանանք, թե ինչ են այս ստանդարտները։

📌 որակի կառավարման միջազգային ստանդարտը նախատեսված է տարբեր ոլորտների և տարբեր չափերի կազմակերպությունների համար։ Այն օգնում է բարելավել արտադրողականությունը, բավարարել հաճախորդների սպասելիքները և ցույց տալ իրենց հավատարմությունը ՈՐԱԿԻՆ։

📌 ստանդարտը սահմանում է բժշկական լաբորատորիաների որակի և կոմպետենտության պահանջներ։ Այս ստանդարտը նպաստում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, անվավեր արդյունքները նվազագույնի հասցնելուն և հաճախորդներին, լաբորատորիայի անձնակազմին, հասարակությանը և շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասի նվազեցմանը։

✅ Այս ստանդարտների ներդրումը կենսական նշանակություն ունի լաբորատորիաների համար ոչ միայն իրավական, այլև արտադրողականության, հաճախորդների գոհունակության և լաբորատոր ծառայությունների նկատմամբ վստահության բարելավման տեսանկյունից։

🤝🏻 Մեզ վստահե՛ք Ձեր լաբորատորիայի համար այս կարևոր իրադարձությունը, և մենք կիրականացնենք ՈԿՀ ներդրման ողջ գործընթացը անխափան և արդյունավետ։

__________
📲 +374 91423037
📩 [email protected]

07/03/2024

✅ Դե ինչ, այսօր կավարտենք մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացի ներկայացումը՝ անդրադառնալով 9-րդ փուլին, որը հավատարմագրման/հավաստագրման գործընթացի ժամանակ տրամադրվող բազմակողմանի աջակցությունն է, ինչն օգնում է ապահովել լավագույն արդյունքներ։

Ի՞նչ ենք անում այս եզրափակիչ փուլի ընթացքում։

🔸 Տրամադրում ենք աջակցություն արտաքին հավատարմագրող/հավաստագրող կազմակերպություններ գտնելու, դիմելու և պահանջվող փաստաթղթերի կազմման ու ներկայացման գործընթացի ժամանակ։

🔸 Ապահովում ենք բաց հաղորդակցություն արտաքին աուդիտորական կազմակերպության հետ, ինչը նպաստում է հավատարմագրման/հավաստագրման պահանջների բավարարմանը։

🔸 Ըստ նպատակահարմարության՝ կողմերի համաձայնությամբ մասնակցում ենք արտաքին աուդիտի բուն գործընթացին։

🔸 Տրամադրում ենք արտաքին գնահատման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունների շտկմանն ուղղված խորհրդատվություն։

Զանգահարե՛ք ստորև նշված հեռախոսահամարին, և մենք կօգնենք Ձեզ արդյունավետորեն իրականացնել ՈԿՀ ներդրման ողջ գործընթացը։

__________________
📲 +374 91423037
📩 [email protected]

24/02/2024

ՈԿՀ ներդրման գործընթացի 8️⃣-րդ փուլը՝ աջակցությունը ներքին աուդիտի և անհամապատասխանությունների ուղղման գործընթացի ժամանակ, ապահովում է գործընթացների վերանայում և շարունակական կատարելագործում։

👇🏻 Ստորև այս փուլի ընթացքում իրականացվող գործողությունների համառոտ նկարագիրն է։

🔹 Սկզբում իրականացնում ենք աուդիտերական թիմի ձևավորում և վերապատրաստում։ Այնուհետև մեկնարկում ենք աուդիտի պլանավորման և նախապատրաստական աշխատանքները։

🔸 Սույն փուլին հաջորդում է բուն ներքին աուդիտը, որի ընթացքում վերլուծում ենք ստանդարտացված գործընթացները՝ համոզվելու համար, որ դրանք ներդրված են և համապատասխանում են կազմակերպության քաղաքականություններին, ընթացակարգերին և թիրախային ստանդարտներին։

🔹 Ցանկացած ճիշտ կազմակերպված աուդիտ ստեղծում է բարելավման հնարավորություններ։ Արագորեն իրականացնելով անհրաժեշտ շտկումները և բացահայտված խնդիրներին տալով ռազմավարական լուծումներ՝ նպաստում ենք գործընթացների կայունության և արդյունավետության բարձրացմանը։

Զանգահարե՛ք ստորև նշված հեռախոսահամարին, և մենք կօգնենք Ձեզ արդյունավետորեն իրականացնել ՈԿՀ ներդրման գործընթացը։

__________________
📲 +374 91423037
📩 [email protected]

16/02/2024

👇🏻 Ահա թե ինչպես ենք Բլադ Սելս Լաբորատորիաներ Blood Cells Laboratories-ի ցանցում բուռն աշխատաժողովների շրջանակներում մանրակրկիտ պլանավորումը վերածում գործի։

🔸 Նախ ստանդարտացված գործընթացները ներկայացնում ենք աշխատակիցներին հանդիպում-քննարկումների, վերապատրաստումների կամ ինֆոգրաֆիկաների, տեսահոլովակների միջոցով։

🔹 Ներդնում ենք ստանդարտացված գործընթացները՝ համոզվելով, որ բոլոր աշխատակիցները հետևում են դրանց։ Արձանագրում ու լուծում ենք ներդրման գործընթացի ժամանակ ի հայտ եկող խնդիրները։

🔸 Շարունակականորեն բարելավում ենք ստանդարտացված գործընթացները՝ դրանց արդյունավետության գնահատման և աշխատակիցներից հետադարձ կապի ստացման միջոցով։

🔹 Վեր ենք հանում այն ուղղությունները, որոնք ունեն բարելավման կարիք և իրականացնում ենք անհրաժեշտ թարմացումները։

🔸 Ինչպես և ՈԿՀ ներդրման գործընթացի մյուս փուլերի ընթացքում, այս փուլի ընթացքում ևս ձևավորում ենք այնպիսի միջավայր, որում նոր գաղափարներն ու առաջարկները ոչ միայն ողջունվում են, այլ նաև ակտիվորեն որոնվում՝ ապահովելով աշխատանքային գործընթացի դինամիկություն։

✅ Դուք էլ միացե՛ք մեզ այս փուլում, որի ընթացքում մշակված ռազմավարությունը վերածվում է գործողության՝ կայուն որակի մեր տեսլականը դարձնելով շոշափելի։

______________
📲 +374 91423037
📩 [email protected]

13/02/2024

🙌🏻 Ուրախությամբ ուզում ենք նշել, որ մեր հաճախորդ ընկերության՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան» Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան։

✅ Ստանդարտը ներառում է լաբորատորիաների կոմպետենտության, անաչառության և հետևողական գործունեության պահանջներ, որոնք երաշխավորում են փորձարկման և տրամաչափարկման արդյունքների հուսալիություն։

📌 Այս ստանդարտին համապատասխանությունը լաբորատորիայի գործունեության բարձր որակի, տեխնիկական պրոֆեսիոնալիզմի և գիտական խստապահանջության գրավականն է։

📌ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ

✅Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան 2017թ-ից Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան՝ պարբերաբար ընդլայնելով հավատարմագրման ոլորտը։

✅2023թ․ հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունեցել պարբերական գնահատման գործընթաց, որի ընթացքում հավատարմագրման է ներկայացվել նաև Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան։ Հաջողությամբ ավարտելով գնահատման գործընթացը՝ 2023թ․ դեկտեմբերի 22-ին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է նոր սերտիֆիկատ և ընդլայնել հավատարմագրման ոլորտն արդեն երկու փորձարկման լաբորատորիաների համար։
Հարկ է նշել, որ Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան անասնաբուժության ոլորտում միջազգային հավատարմագրում ունեցող միակ լաբորատորիան է Հայաստանում։

✅Ներկայումս «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու՝ Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների և Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները, Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրված են ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան։

📌Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման նախապատրաստման գործընթացին զգալի աջակցություն են ցուցաբերել MSBC և «Ամաս» ընկերությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում ↩️
https://t.me/foodinspectorate/2021

07/02/2024

ՈԿՀ ներդրման գործընթացի 6️⃣-րդ փուլը՝ գործընթացների ստանդարտացումը, ապահովում է գործընթացների շարունակականություն, բարձր արդյունավետություն և համապատասխանություն միջազգային ստանդարտներին ու կարգավորումներին։

👇🏻 Ստորև ներկայացնում ենք այն քայլերը, որոնք իրականացնում ենք այս փուլի ընթացքում։

🔹 Նախ առանձնացնում ենք կազմակերպության հիմնական գործունեությանը, հաճախորդների սպասարկմանը, ֆինանսական կառավարմանը, մարդկային ռեսուրսներին վերաբերող այն բոլոր գործընթացները, որոնք պետք է ստանդարտացվեն։

🔸 Վերլուծում և փաստաթղթավորում ենք գոյություն ունեցող գործընթացները, ինչը պատկերացում է տալիս գործողությունների հաջորդականության, դերերի և պարտականությունների բաշխման մասին։

🔹 Ուսումնասիրում ենք, թե ինչպես են նույն ոլորտի մյուս հաջողակ կազմակերպությունները ստանդարտացնում իրենց գործընթացները՝ առանձնացնելով բարելավման կարիք ունեցող ուղղությունները։

❗️ Շտապե՛ք կապ հաստատել մեզ հետ, և մենք կօգնենք Ձեզ ՈԿՀ ներդրման գործընթացն իրականացնել հեշտ և արդյունավետ։

__________________
📲 +374 91423037
📩 [email protected]

22/01/2024

📉 1990-ականների վերջին Apple-ի համակարգիչների նկատմամբ շուկայի հետաքրքրվածությունը նվազել էր։

👉🏻 Փոփոխվող տեխնոլոգիական լանդշաֆտի պայմաններում շուկայից դուրս մնալու ռիսկը հաշվի առնելով՝ ընկերությունը որոշում է անցնել սպառողական էլեկտրոնիկայի արտադրությանը՝ ներկայացնելով բազմաթիվ նորարական ապրանքներ, ինչպիսիք են iPod-ը, iPhone-ը և հետագայում iPad-ը:

✅ Սա ռիսկերի խելամիտ կառավարման շատ լավ օրինակ է, ինչի շնորհիվ ընկերությունը ոչ միայն մնում է շուկայում, այլև դառնում սպառողական էլեկտրոնիկայի ոլորտի առաջատարներից մեկը։

🙋🏻‍♂️ Իսկ ի՞նչ ենք անում մենք ՈԿՀ ներդրման գործընթացի 5️⃣-րդ՝ ռիսկերի գնահատման փուլում։

🔸 Նախ իրականացնում ենք ռիսկերի վերհանում։ Այս գործընթացի ճշգրտությունը ռիսկերի արդյունավետ կառավարման բանալին է։

🔸 Հետազոտում ենք յուրաքանչյուր վերհանված ռիսկ՝ գնահատելով ինչպես նրա հնարավոր ազդեցությունը, այնպես էլ ի հայտ գալու հավանականությունը։ Դա օգնում է մեզ առանձնացնել առաջնահերթությունները և ռեսուրսները կենտրոնացնել այնտեղ, որտեղ դրանց կարիքը առավել շատ կա։

🔸 Ցուցաբերում ենք ռիսկերի կառավարման բազմակողմանի մոտեցում՝ ուշադրություն դարձնելով թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններին։

Դիմե՛ք մեզ հենց հիմա, քանի որ ռիսկերի գնահատումը և կառավարումը պարզապես ՈԿՀ ներդրման գործընթացի փուլ չէ, այլ մեր օրերի բիզնես ոլորտի հրամայականը, որը ուղղորդում է դեպի կայուն ՈՐԱԿ։

__________________
📲 +374 91423037
📩 [email protected]

11/01/2024

ՈԿՀ ներդրման գործընթացի 4️⃣-րդ փուլում իրականացնում ենք անձնակազմի ուսուցում՝ համապատասխան գիտելիքների և հմտությունների փոխանցում։ Այս փուլը ներառում է մի քանի կարևոր քայլեր։

🔹 Նախ իրականացնում ենք անձնակազմի կրթական կարիքների գնահատում։

🔹 Կազմում ենք թիրախային կրթական պլան՝ հաշվի առնելով թիմի անդամներից յուրաքանչյուրի անհատական կարիքները։

🔹 Կազմակերպում ենք ինտերակտիվ դասընթացներ, ինչի շնորհիվ կրթական գործընթացը դառնում է հետաքրքիր և պրակտիկ։

🔹Ամբողջ ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնում մասնակիցների կողմից տրվող հետադարձ կապին, ինչը նպաստում է մեր կրթական մեթոդների բարելավմանը։

🔹 Ձևավորում ենք շարունակական կրթության մշակույթ, ինչն օգնում է թիմերին շարունակաբար կատարելագործվել և հարմարվել փոփոխվող ստանդարտներին։

🙌🏻 Մեզ վստահե՛ք Ձեր կազմակերպության ՈԿՀ ներդրմանը գործընթացը, որում թիմի յուրաքանչյուր անդամի անձնային և մասնագիտական աճը կազմակերպությանն առաջ է մղում դեպի հավաքական գերազանցություն։

__________________
📲 +374 91423037
📩 [email protected]

31/12/2023

✨ Հրաժեշտ տալով 2023-ին՝ շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին այս տարին յուրահատուկ դարձնելու համար։

📈 Մենք հավատում ենք ՈՐԱԿԻ ՈՒԺԻՆ։ Այն պարզապես չափանիշ չէ, այլ գերազանցության հասնելուն ուղղված շարունակական աշխատանք, որը մեզ հետ տանում ենք 2024։

🥂 Թո՛ղ 2024-ը հագեցած լինի նորարական գաղափարներով և աննախադեպ հաջողություններով։ Եկե՛ք գալիք տարին դարձնենք որակի, աճի և համատեղ ձեռքբերումների տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

24/12/2023

Այսօր կներկայացնենք մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացի 3️⃣-րդ փուլը, որի ընթացքում կազմակերպության հետ համատեղ իրականացնում ենք հետագա աշխատանքների պլանավորում, ինչը նպաստում է գործընթացների սահուն ընթացքին։

👇🏻 Իսկ ի՞նչ ենք անում մենք այս փուլի ընթացքում։

🔹 Կազմում ենք մեր ճանապարհային քարտեզը՝ գործողությունների պլանը, առանձնացնում անհրաժեշտ ռեսուրսները։

🔹 Ձևավորում ենք աշխատանքային խումբ, որում ներգրավվում են և՛ մեր մասնագետները, և՛ կազմակերպության ներկայացուցիչները։

🔹 Կատարում ենք աշխատանքի ճիշտ բաժանում, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

🔹 Համոզվում ենք, որ կազմված պլանը և մշակված ռազմավարությունը կապահովեն երկարաժամկետ և շարունակական արդյունքներ։

✅ Հետագա աշխատանքների պլանավորման ժամանակ առաջ են գալիս նոր գաղափարներ, քանի որ այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն որակի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը, այլ նաև նոր գաղափարների մշակմանը և ՈԿՀ ներդրման գործընթացում դրանց ընդգրկմանը։

Եթե ունեք հարցեր ՈԿՀ ներդրման գործընթացի վերաբերյալ կամ ցանկանում եք սկսել այն հենց հիմա, կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին։

________________
📲 +374 91423037
📩 [email protected]

16/12/2023

🔍 Ձեր կազմակերպությունն ունի բացեր, որոնք խանգարու՞մ են հասնել միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի։

Մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացի 2️⃣-րդ փուլը՝ բացերի գնահատումը, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու բարելավման կարիք ունեցող ոլորտների մասին։

Համապարփակ գնահատումների, հարցազրույցների և փաստաթղթերի վերլուծության միջոցով մենք բացահայտում ենք կազմակերպության ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու նրա առջև ծառացած սպառնալիքները։

👉🏻 Սա հիմք է ստեղծում ռազմավարական որոշումների կայացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման և գործողությունների պլանի կազմման համար:

✅ Եկե՛ք միասին վեր հանենք Ձեր կազմակերպության բոլոր բացերը և քայլ առ քայլ կառուցենք դեպի ստանդարտացված որակ տանող ճանապարհը։

________________
📲 +374 91423037
📩 [email protected]

05/12/2023

Ինչպես խոստացել էինք, այսօրվանից սկսում ենք քայլ առ քայլ անդրադառնալ մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացին։

1️⃣ Գործունեության շրջանակի և դրան առնչվող գործընթացների սահմանում (Definition of the & related processes)

Այս փուլում մենք սերտորեն համագործակցում ենք թիմերի հետ և մանրամասնորեն սահմանում կազմակերպության գործունեության շրջանակը։

Այն արտացոլում է՝
🔹 ՈԿՀ շրջանակը (scope),
🔹 ՈԿՀ շրջանակում ներառված գործընթացների նույանականացումը,
🔹 միջազգային ստանդարտ(ներ)ի ընտրությունը, որի պահանջներին պետք է համապատասխանի կառավարման համակարգը։

Գործունեության շրջանակը նշվում է նաև հավաստագրում, որը տրվում է հավաստագրող մարմնի կողմից։

Իսկ ի՞նչ կտա այս փուլը Ձեզ․․․
✅ ՈԿՀ սահմանների հստակ պատկերացում,
✅ գործընթացների արդյունավետության բարձրացում,
✅ շարունակական բարելավման ճանապարհային քարտեզի կազմում:

🙌🏻 Մեր թիմը կօգնի Ձեզ ՈԿՀ ներդրման գործընթացը վերածել ռազմավարական առավելության:

________________
+ 374 91423037
[email protected]

01/12/2023

👀 Ձեր կազմակերպությունը ձգտու՞մ է որակի և կատարողականի գերազանցության:

Ճիշտ ժամանակն է ՈԿՀ-ի ներդրման համար։

❓ Ինչի՞ց ենք մենք սկսում․

Ահա այն բոլոր փուլերը, որոնք մենք կանցնենք միասին 👇
✅ Definition of the Scope & related Processes – Գործունեության շրջանակի և առնչվող պրոցեսների սահմանում
✅ Gap analysis – Բացերի գնահատում
✅ Planning – Հետագա աշխատանքների պլանավորում
✅ Training of the staff - Անձնակազմի ուսուցում
✅ Risk Assessment – Ռիսկերի գնահատում
✅ Process Standardization – Գործընթացների ստանդարտացում
✅ Implementation – Փոփոխված գործընթացների ներդրում
✅ Support during Internal audit & Corrective actions – Աջակցություն ներքին աուդիտի և անհամապատասխանությունների ուղղման գործընթացի ժամանակ
✅ Support during the accreditation/certification – Աջակցություն հավատարմագրման/հավաստագրման գործընթացի ժամանակ

🤔 Նշված փուլերը Ձեզ բարդ և անհասկանալի՞ են թվում, մի՛ անհանգստացեք, հրապարակումների շարքով մենք կանդրադառնանք յուրաքանչյուր փուլին՝ մանրամասնելով թե ի՞նչ կտա այն և ինչպե՞ս է իրականացնելու։

✅ Իսկ ԱՄԱՍ-ի փորձառու մասնագետները կիրականացնեն բոլոր փուլերը Ձեզ հետ Ձեր բիզնեսի զարգացման համար։

‼️ Դի՛մեք մեզ այսօր։
Առաջին խորհրդատվական հանդիպումն ԱՆՎՃԱՐ է։
__________________
📲 +374 91423037
📩 [email protected]

22/11/2023

👉🏻 Բլադ Սելս լաբորատորիաների ցանցի համար իրականացրինք մասնագիտական զարգացման հերթական դասընթացը՝ «ISO 9001:2015 ստանդարտի պահանջների, որակի կառավարման համակարգի ընդհանուր դրույթների ծանոթացում» թեմայի վերաբերյալ:

🙌🏻 Շնորհակալ ենք Ձեր թիմակիցների մասնագիտական զարգացումը և կազմակերպության գործընթացների բարելավումը մեզ վստահելու համար։

📌 Նշենք, որ ISO 9001-ը աշխարհում ամենատարածված որակի կառավարման ստանդարտն է: Այն վերաբերում է հաճախորդների վստահությանը և գոհունակությանը, դժգոհությունների արդյունավետ լուծմանը և կազմակերպության գործընթացների շարունակական բարելավմանը։

📢📢ԲԼԱԴ ՍԵԼՍ Լաբորատորիաների ցանցում ԱՄԱՍ ընկերության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ հերթական դասընթացը «ISO 9001:2015 Ստանդարտի Պահանջների, Որակի Կառավարման Համակարգի ընդհանուր Դրույթների Ծանոթացման» թեմայով:

09/10/2023

👀 Ձեր կազմակերպությունը ձգտու՞մ է որակի և կատարողականի գերազանցության:

Ճիշտ ժամանակն է ՈԿՀ-ի ներդրման համար։

❓ Ինչի՞ց ենք մենք սկսում․

Ահա այն բոլոր փուլերը, որոնք մենք կանցնենք միասին 👇
✅ Definition of the Scope & related Processes – Համագործակցության ոլորտի և առնչվող պրոցեսների սահմանում
✅ Gap analysis – Բացերի գնահատում
✅ Planning – Հետագա աշխատանքների պլանավորում
✅ Training of the staff - Անձնակազմի ուսուցում
✅ Risk Assessment – Ռիսկերի գնահատում
✅ Process Standardization – Գործընթացների ստանդարտացում
✅ Implementation – Փոփոխված գործընթացերի ներդրում
✅ Support during Internal audit & Corrective actions – Աջակցություն ներքին աուդիտի և անհամապատասխանությունների ուղղման գործընթացի ժամանակ
✅ Support during the accreditation/certification – Աջակցություն հավատարմագրման/հավաստագրման գործընթացի ժամանակ

🤔 Նշված փուլերը Ձեզ բարդ և անհասկանալի՞ են թվում, մի՛ անհանգստացեք, հրապարակումների շարքով մենք կանդրադառնանք յուրաքանչյուր փուլին՝ մանրամասնելով թե ի՞նչ կտա այն և ինչպե՞ս է իրականացնելու։

✅ Իսկ ԱՄԱՍ-ի փորձառու մասնագետները կիրականացնեն բոլոր փուլերը Ձեզ հետ, Ձեր բիզնեսի զարգացման համար։

‼️ Դի՛մեք մեզ այսօր։
Առաջին խորհրդատվական հանդիպումն ԱՆՎՃԱՐ է։
__________
📲 + 374 91423037
📩 [email protected]

06/10/2023

🤔 Have the questions for our JCI experts been prepared but not yet sent?
⏰ Time is of the essence!

‼️ Our dry run session is scheduled to begin on October 13th.
🧏🏻‍♀ Be assured, every question will receive a thorough answer.

✅ Don't miss the opportunity to be a part of JCI exceptional educational course on Quality Management and Patient Safety.

‼️ Enroll now 👉 bit.ly/3Z1i1B6
_______
📲 + 374 99564411
📩 [email protected]

Timeline photos 04/10/2023

🤩 We are delighted to unveil our next exceptional lecturer for the JCI online educational course on Quality Management and Patient Safety.

Dr. David Marx
Dr. David Marx has chaired the Joint Commission Resources (JCR®) International Task Force formulating the first International Standards for Hospitals and subsequently Joint Commission International (JCI) Standards Subcommittee where he has participated in development of JCI standards for hospitals, care continuum and primary care. Most recently, he chaired the subcommittee that developed the fourth edition of JCI standards for hospitals. He has worked with several European health care institutions testing and implementing JCI standards (hospitals, care continuum institutions).
As a JCI consultant, Dr. Marx has provided consultations and education in Europe, Asia, South America and the Middle East.

✅ More information about Dr. David Marx You can find 👉 bit.ly/3LabvSO

⏳Secure Your Spot for the JCI Online Educational Course.
‼️ Participation slots are extremely limited, REGISTER NOW 👉 bit.ly/3Z1i1B6

Timeline photos 01/10/2023

🤩 We are thrilled to introduce the JCI lecturers for the upcoming online educational course on Quality Management and Patient Safety.

Dr. Marale O. Atechian
Dr. Marale Atechian’s consulting expertise includes development of quality/performance improvement systems; implementation of safe medication management processes, safe infection control practices, evaluation of clinical processes; use of data to measure performance; risk assessment and proactive risk reduction, board engagement for quality, and standards and survey process preparation including quality and safety of medical transport services.

✅ More information about Dr. Marale O. Atechian You can find 👉 bit.ly/45yVbDt

⏳Secure Your Spot for the JCI Online Educational Course.
‼️ Participation slots are extremely limited, REGISTER NOW 👉 bit.ly/3Z1i1B6

27/09/2023

🔍 Your curiosity matters!

🤩 Exciting news - аs a special perk, all participants will have the exclusive chance to engage with JCI experts.

❓🔥 Have burning questions?
Send them our way, and we'll set up a pre-course online meeting to ensure you're ready to dive into the content when the general course kicks off.

📌 The dry run session is scheduled to commence on Friday, the 13th of October, with the interpreters expected to be present around 9:30 AM Armenian time.

💬 Your learning journey starts with your questions – don't hesitate to ask!
You can write your questions here 👉 bit.ly/3Z1i1B6
_______
📲 + 374 99564411
📩 [email protected]

15/09/2023

📣 Calling all healthcare leaders and professionals!
🤩 We take great pride in announcing the launch of the highly-anticipated JCI online educational course on Quality Management and Patient Safety, made possible through our incredible collaboration with JCI.
Registration is now open!
👀 Our comprehensive topics include:
🔹 Day 1:
Quality and Patient Safety
Leadership’s Role in Quality
🔹 Day 2:
Medication Management and Use
Safe Sedation Program or Antibiotic Stewardship
🔹 Day 3:
Development and Use of Clinical Practice Guidelines
Facility Management and Safety

✅ Each day will include 8 hours of teaching ( including the lunch break and the coffee breaks).
‼️ Starting Date
📆 October 16-18
🔬 Prepare to dive into these vital subjects and elevate your expertise to new heights!
‼️ Secure your spot today to unlock invaluable insights that will elevate your Medical Center's standards.
⏳ Don't miss out – enroll before September 30th to enjoy a dazzling 10% DISCOUNT on your registration!
‼️ Participation slots are extremely limited, REGISTER NOW 👉 bit.ly/3Z1i1B6

For more information contact us 👇
______
📲 + 374 99564411
📩 [email protected]

01/09/2023

👩‍🏫 Շնորհավո՜ր ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ 📚

__________
📲 + 374 91423037
📩 [email protected]

28/08/2023

🤯 Անդադար խնդիրները հաճախակի գլխացավի պատճառ ե՞ն դարձել։

👀 Այս դեպքում դեղամիջոցները ժամանակավոր օգնություն են։

Երկարատև էֆեկտի համար դիմեք մեզ 😎

‼️ Բիզնեսի զարգացումը վստահեք պրոֆեսիոնալներին:
___
📲 + 374 91423037
📩 [email protected]

21/08/2023

👀 Եթե արդեն ներդրել եք Ձեր բիզնեսում Որակի Կառավարման Համակարգ, փորձեք գնահատել ՈԿՀ ընթացիկ վիճակը՝ դիտարկելով հետևյալ ցուցանիշները 👇

✅ Համապատասխանություն.
Արդյո՞ք համապատասխանում եք բոլոր պահանջվող կանոնակարգերին և ստանդարտներին:

✅ Գործընթացներ․
Որքանո՞վ են էֆեկտիվ և համակարգված գործընթացները։

✅ Փաստաթղթավարում.
Արդյո՞ք բոլոր գործընթացները փաստաթղթագրված են, և կազմված են ճիշտ, մատչելի ու հասանելի տարբերակով։

✅ Կատարողական ցուցանիշներ.
Արդյո՞ք իրականացվում է KPI-ների վերլուծությունը՝ հաջողությունը չափելու և բարելավման ոլորտները բացահայտելու համար:

✅ Աուդիտ․
Արդյո՞ք ներքին կամ արտաքին աուդիտն արդյունավետ է օգտագործվում պոտենցիալ բացերը կամ թույլ կողմերը բացահայտելու համար:

✅ Ռիսկերի կառավարում․
Կարողանում ե՞ք արդյոք բացահայտել պոտենցիալ ռիսկերը, վերլուծել դրանց հնարավոր ազդեցությունը և մշակել ռազմավարություն ռիսկերը վերահսկելու և ազդեցությունը մեղմելու համար։

🧏‍♂️ ՈԿՀ բաղադրիչների վերլուծությունից զատ չմոռանաք ուշադրություն դարձնել նաև մարդկային գործոնին՝ աշխատանքային մթնոլորտից մինչև աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացման ապահովում։

Մարդկային գործոնը կազմակերպության զարգացման կարևոր բաղադրիչն է, բաց չթողնեք դա ՈԿՀ արդյունավետությունը գնահատելիս։

‼️ Եթե ՈԿՀ-ի ընթացիկ գնահատման արդյունքները Ձեզ չգոհացնեն, դիմե՛ք մեզ։
________
📲 + 374 91423037
📩 [email protected]

AMAS 16/08/2023

📢 Վստահեք մեզ Ձեր կազմակերպության առաջխաղացումը։

Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները․👇

🔹 Որակի Կառավարման Համակարգի Խորհրդատվություն
Միջազգային ISO ստանդարտներին և Ազգային կանոնակարգերին համապատասխան Որակի կառավարման համակարգի ներդրման խորհրդատվական ծառայություններ և աջակցություն։

🔹 Լաբորատորիաների պլանավորում և նախագծում
Լաբորատոր տարածքների նախագծման, տեխնիկական հագեցվածության, անվտանգ պայմանների ապահովման գործընթացներ՝ հիմք ընդունելով տվյալ լաբորատորիայի գործունեության առանձնահատկությունները։

🔹 Բիզնես-գործընթացների կառավարման համակարգ
Բիզնես-գործընթացների առավել օպտիմալ լուծումներ՝ ՝ ավտոմատացված համակարգերի և ստանդարտների ներդնման միջոցով:

🔹 Բժշկական սարքավորումների կառավարման համակարգ
Աջակցություն բուժհաստատության սարքավորումների կառավարման միասնական համակարգի ներդնման հարցում։ Վերջինս հնարավորություն է տալիս երկարացնել սարքավորումների օգտագործման ժամկետը և կրճատել ծախսերը՝ ժամանակին և լիարժեք ձևով բոլոր սարքավորումների կանոնավոր և մշտական սպասարկման միջոցով։

🔹 Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացներ
Իրենցից ներկայացնում են Որակի կառավարման համակարգի արդյունավետ և մատչելի դասընթացներ: Ընթացքում տրամադրվում է է է տեսական տեղեկատվություն՝ համակցված գործնական օրինակներով։ Իրականացվում է մասնակիցների գիտելիքների թեստավորում։ Արդյունքում հնարավորություն է տրվումդասընթացի ընթացքում ստացված գիտելիքները կիրառել աշխատավայրում:

‼️ Ավելին իմանալու համար դիմե'ք մեզ։
_________
📲 + 374 91423037
📩 [email protected]

#ՈԿՀ

AMAS

14/08/2023

🤔 Ի՞նչ է KPI-ը, և ի՞նչ է տալիս վերջինիս կիրառումը կազմակերպությանը։

🧏‍♀️ KPI-ը (Key Performance Indicator) չափելի արժեք է, որը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է ընկերությունը կամ կազմակերպությունը հասնում իր հիմնական բիզնես նպատակներին։

👩🏻‍💼 Այն հնարավորություն է տալիս սահմանել չափելի նպատակներ որոշակի ժամանակային ինտերվալների համար և միջոցներ ձեռնարկել այդ նպատակներին հասնելու համար։
✅ Վերլուծելով KPI-ի տվյալները՝ ընկերությունները կարող են ռազմավարական ճշգրտումներ կատարել իրենց գործունեության և ռեսուրսների բաշխման մեջ:
✅ KPI-ների միջոցով կարելի է չափել աշխատակիցների աշխատանքը՝ հնարավորություն տալով կազմակերպություններին ավելի լավ հասկանալ նրանց կատարողականը, կայացնել տեղեկացված որոշումներ և աջակցել շարունակական աճին և զարգացմանը:

📈 Այսպիսով, KPI-ներն օգնում են կազմակերպություններին գտնել աճի նոր հնարավորություններ և արդյունավետորեն հաղթահարել առկա մարտահրավերները:

‼️ Ավելին իմանալու համար դիմե'ք մեզ։
___
📲 + 374 91423037
📩 [email protected]

09/08/2023

❓ Ինչպե՞ս բրենդը դարձնել ճանաչելի և բիզնեսում գրանցել կայուն աճ։

👩🏻‍💼 Բիզնեսի զարգացման կարևոր բաղադրիչներից են որակն ու վերջինիս շարունակական բարելավումը։
🧏🏻‍♀ Որակի Կառավարման Համակարգի շարունակական բարելավումը ներառում է հետևյալ ցիկլային գործընթացը 👇

✅ Կատարելագործման հնարավորությունների բացահայտում
✅ Փոփոխությունների իրականացում
✅ Արդյունքների գնահատում

Այս կրկնվող մոտեցումն օգնում է կազմակերպություններին՝
1️⃣ Բացահայտել բարելավման ոլորտները.
Պարբերաբար վերանայելով գործընթացները, արտադրանքը և ծառայությունները` հնարավոր է բացահայտել թերությունները կամ բարելավման ենթակա ոլորտները:
Բոլոր գործընթացների համար անհրաժեշտ է սահմանել KPI-ներ, փոփոխությունները չափելի դարձնելու և առաջընթացը գնահատելու համար։
2️⃣ Մշակել ռազմավարություններ և գործողությունների պլաններ արդեն բացահայտված խնդիրները լուծելու համար՝ համահունչ կազմակերպության նպատակներին և հաճախորդների կարիքներին:
3️⃣ Կատարել պլանավորված փոփոխություններ՝ գործընթացային, ուսումնական, տեխնոլոգիական և այլն։
4️⃣ Իրականացնել մոնիթորինգ, չափել փոփոխությունների ազդեցությունը, հետևել որակի, արդյունավետության և այլ համապատասխան գործոնների բարելավմանը:
5️⃣ Ստանդարտացնել և փաստաթղթավորել։ Փաստագրել բոլոր փոփոխությունները, իսկ հաջողվածները ներառել ստանդարտ ընթացակարգերի մեջ՝ ապահովելու հետևողականություն և շարունակականություն:

👀 Եթե կարդացել եք մինչև այստեղ, ուրեմն ՈԿՀ-ն անհրաժեշտ է Ձեր բիզնեսին:

💡 Դիմե՛ք մեզ այսօր և նշված բոլոր գործընթացները մենք կիրականացնենք Ձեզ հետ, Ձե՛ր բիզնեսի զարգացման համար։

‼️ Մանրամասների համար 📩
___
📲 + 374 91423037
📩 [email protected]

03/08/2023

🧏‍♀️ Առողջապահության ոլորտում որակի կառավարման համակարգերի պաշտոնական զարգացումը մեծ թափ է ստացել 20-րդ դարում:

🩺 Միացյալ Նահանգներում 1951 թվականին հիմնադրված The Joint Commission-ը վճռորոշ դեր է խաղացել առողջապահական կազմակերպությունների հավատարմագրման և Որակի Կառավարման Համակարգերի ներդրման գործում՝ առաջին տեղում դիտարկելով բուժառուի անվտանգությունը։

🩺 Այլ երկրներ ևս սկսել են մշակել իրենց համակարգերը և հավատարմագրման մարմինները՝ առողջապահական հաստատություններում բարձր չափանիշներ ապահովելու համար: Ժամանակի ընթացքում բժշկական տեխնոլոգիաների զարգացումը, հիվանդների անվտանգության կարևորումը, ռիսկերի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և այլն նպաստեցին հիվանդանոցներում ՈԿՀ-ի ներդրմանն աշխարհով մեկ։

👩‍⚕️ Առողջապահության ոլորտում որակի կառավարումն այսօր մնում է հիվանդների անվտանգ և արդյունավետ խնամքն ապահովելու կարևոր գրավականը։

‼️ Եթե Ձեր բժշկական կենտրոնում դեռ ներդրված չէ ՈԿՀ, ապա ճիշտ ժամանակն է դիմելու մեզ։
____
📲 + 374 91423037
📩 [email protected]

31/07/2023

👀 Լսե՞լ եք Theranos-ի մեծագույն սկանդալի մասին

🩸 Theranos-ը, երբեմնի հայտնի առողջապահական տեխնոլոգիական ընկերություն էր, որը բախվեց աղմկահարույց սկանդալի հետ 2015 թվականին, իսկ հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսը 11 տարով ազատազրկվեց։

❌ Պարզվեց, որ ընկերության կողմից ներկայացված հետազոտական թեստերը սխալ պատասխաններ են տալիս։

✅ Նախապես ներկայացվել էր, որ վերջիններս արյան ընդամենը մի քանի կաթիլի միջոցով հնարավորություն են ունենալու իրականացնել ավելի քանի 200 անուն հետազոտություն։
✅ Ընկերությունը մոլորեցրել էր ներդրողներին և կարգավորող մարմիններին իր տեխնոլոգիայի հնարավորությունների վերաբերյալ, իսկ որակի պատշաճ կառավարման և փորձարկման ընթացակարգերի բացակայությունը հանգեցրել էր ոչ ճշգրիտ արդյունքների:

✅ Սկանդալը կործանեց ընկերությունը, իսկ հիմանդիրների և ներդնողների համար ունեցավ իրավական հետևանք և միլիարդավոր դոլլարների կորուստ։

📈 Ապահովագրե՛ք Ձեր բիզնեսը նմանօրինակ ձախողումներից
‼️ Դիմե՛ք մեզ հենց այսօր
____
📲 + 374 91423037
📩 [email protected]

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🤳 Կադրեր Բլադ Սելս Լաբորատորիաներ  Blood Cells Laboratories-ի աշխատակիցների հետ իրականացված վերապատրաստման դասընթացներից...
🙌🏻 Ուրախությամբ ուզում ենք հայտնել Սիրմեդ բժշկական կենտրոնի (Sirmed Medical Center) հետ համագործակցության մասին, որի շրջ...
ՈԿՀ ներդրման գործընթացը քայլ առ քայլ
ՈԿՀ ներդրման գործընթացը քայլ առ քայլ
👇🏻 Ահա թե ինչպես ենք Բլադ Սելս Լաբորատորիաներ  Blood Cells Laboratories-ի ցանցում բուռն աշխատաժողովների շրջանակներում մա...
ՈԿՀ ներդրման գործընթացի 6️⃣-րդ փուլը՝ գործընթացների ստանդարտացումը, ապահովում է գործընթացների շարունակականություն, բարձր...
Մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացը քայլ առ քայլ
Մեր կողմից ՈԿՀ ներդրմանը գործընթացը քայլ առ քայլ
Մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացը քայլ առ քայլ
Մեր կողմից ՈԿՀ նեդրման գործընթացը քայլ առ քայլ
Մեր կողմից ՈԿՀ ներդրման գործընթացը քայլ առ քայլ
👀 Ձեր կազմակերպությունը ձգտու՞մ է որակի և կատարողականի գերազանցության: Ճիշտ ժամանակն է ՈԿՀ-ի ներդրման համար։ ❓ Ինչի՞ց են...

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00