KarMed

KarMed

You may also like

I Love Armenia
I Love Armenia

�ԵՊԲՀ
Վստահեք միայն որակավորված մասնագետներին:
Հարցերի դեպքում գրեք էջին�

22/11/2023

Մենք պայքարում ենք մարդկանց առողջության «համար» այլ ոչ անհատների «դեմ»:

Շատ են արձագանքները, թե այս պայքարը ուղղված է ինչ-որ անձերի,կառույցների,հաստատությունների դեմ,սակայն մեզ համար սկզբունքային է մարդու առողջությունը,որակյալ բժշկություն ստանալու իրավունքը:
Մաշկաբանության ասպարեզում`ինչպես կփաստեն իմ կոլեգաները հանդիպել են բազմաթիվ դեպքերի ,երբ բուժառուն
օգտագործելով տարբեր մեթոդներ`զբաղվել է ինքնաբուժությամբ,լսել է հարազատներին ,ոչ մասնագետների և չլիցենզավորված «մաշկաբան» բժիշկների խորհուրդը, օգտագործել է տարատեսակ պրեպարատներ որոնք էլ ավելի են վատթարացրել բուժառույի վիճակը:
Քիչ չեն նաև դեպքերը երբ բուժառուները համացանցից,հեռուստատեսությունից ստանում են այս կամ այն պրեպարատի մասին ինֆորմացիա, սակայն չլինելով բժիշկ-մաշկաբան և չունենալով համապատասխան կրթությունը կիրառել են այդ պրեպարատը և ստացել են հակառակ արդյունքը:
Յուրաքանչյուր մարդ,յուրաքանչյուր պաթոլոգիա,կարիք ունի անհատական մոտեցման համապատասխան նեղ մասնագետի կողմից,որպեսզի խուսափենք ավելորդ բարդություններից և բուժառուները ստանան թիրախային բուժում:
Երբ որ մենք խոսում ենք մասնագետների լիցենզավորման,վերապատրաստման,բուժհաստատությունների պատշաճ կահավորման, հագեցվածության ,ոլորտում առկա բացերի, և այլ խնդիրների մասին մեզ համար սկզբունքային է մարդու առողջությունը,կյանքը,և որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքը:

հ.գ. Այն մարդիկ ովքեր հետաքրքրված են այս ոլորտի խնդիրների լուծմամբ կարող եք արձագանքել մեկնաբանության բաժնում,կարծիքների փոխանակման համար:
Մասնագիտական կարծիքները շատ կարևոր են հանրությանը կրթելու,իրազեկելու և խնդիրների լուծման համար:

09/08/2023

✅Ակնե

Շատ կարևոր է որպեսզի չզբաղվեք ինքաբուժությամբ,ժամանակին դիմեք մաշկաբանին,զինվեք համբերությամբ և ամեն ինչ լավ կլինի)

03/08/2023
03/08/2023

+1 տարի🎂

10/07/2023

✅Ակնե
Բուժման ընթացքից
Հիշեք որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ💊🚫

28/06/2023

Հարգելի տղամարդիկ ժամանակին կատարեք բոտուլինոթերապիա որպեսզի հետագայում չունենաք ստատիկ կնճիռներ որոնց համար արդեն ստիպված կլինեք կատարել ֆիլլեռի ներարկում🙂
Ի դեպ իմ ճակատն է նկարում

18/06/2023

Եթե հավանեք նյութը անպայման❤️ եք և պահպանեք որ չմոռանաք😇

Գորտնուկը մաշկի վիրուսային հիվանդություն է է համարվում,հարուցիչը`HPV(մարդու պապիլոմա վիրուսն է:
Տարբերում ենք չորս տեսակի գորտնուկներ
✅ Սովորական գորտնուկներ

ամենից հաճախ տեղակայվում են ձեռնաթաթերի մեջքային մակերեսի վրա, ավելի պակաս՝ ափերի, ոտնաթաթերի մեջքի, դեմքի մաշկի, գլխի մազածածկ մասի, շրթունքների վերին կարմիր երիզի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա։

✅ Պատանեկան գորտնուկները (verrucae juveniles) տափակ, հարթ, մաշկից քիչ բարձրադիր էպիդերմալ պապուլաներ են՝ կլոր կամ բազմանիստ, գնդասեղի գլխիկից մինչև ոսպի մեծության։ Առաջանում են շատ կարճ ժամանակում և սովորաբար զգալի քանակությամբ՝ ձեռնաթաթեր, մեջքային մակերեսի ու մատների, ինչպես նաև դեմքի մաշկի վրա:

✅ Սրածայր գորտնուկները (սրածայր կոնդիլոմները) պտկիկային գերաճներ են՝ ծաղկած կաղամբի կամ աքաղաղի կատարի ձևով, ունեն ոտիկի տեսքով նեղացած հիմք։

✅Ներբանային գորտնուկներ

Ներբանային գորտնուկներն առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում։ Դրանք կոշտուկներ հիշեցնող (տարբերվում են եղջերային կուտակումների տակ կարմրավուն պտկիկային գերաճով) գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը։

Եկեք խոսենք մի փոքր բուժումից

Բուժումը։ Սովորաբար գորտնուկներն ամենից լավ հեռացվում են ածխաջրածնային ձյունով կամ հեղուկ ազոտով սառեցնելու միջոցով(կրիոթերապիա):

Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ

Եթե հավանեցիք ❤️եք և պահպանեք նյութը:

14/06/2023

Դերմատոբիֆրոմաները բարորակ կարմրա-շագանակագույն գոյացություններ են բաղկացած ֆիբրոբլաստներից և հիստիոցիտներից:
Առավել հաճախ հանդիպում են ստորին վերջույթների վրա:
Չափսերով կարող են տատանվել 0,5 մինչև 1սմ:
Առաջացումը կարող է պայմանավորված լինել մաշկի վնասումով և դերակատարում ունի նաև ժառանգական ֆակտորը:
Կլինիկորեն կարող են ոչ մի ախտանշաններ չունենալ,բայց երբեմն հանդիպում են դերմատոֆիբրոմաներ որոնք ուղեկցվում են քորով:
Եթե այն չափսերով մեծանում է,բորբոքվում և անհանգստացնում պացիենտին այդ ժամանակ կարող է հեռացվել:

13/06/2023

Wir haben genug Zeit, wenn wir nur sie richtig verwenden.

Photos from KarMed's post 13/06/2023

կատարվում է տեղային անզգայացում,որից հետո կատարում եմ բոտուլինոթերապիա գերքրտնարտադրության բուժման նպատակով:
Արդյունքը պահպանվում է 4-6 ամիս🙂
Շտապեք գրանցվել գործում են զեղչեր😍

11/06/2023

Ակնե))
բուժման ընթացքից

09/06/2023

Բարի լույս))

31/05/2023

Կատարվել է բոտուլինոթերապիա☺️
հավանում եք՞👇

27/05/2023

❇️Ակնե
բուժման ընթացքից
Հիշեք որ խստիվ արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ,🚫ժամանակին դիմեք մաշկաբանի և ստացեք բուժում::

16/05/2023

Was du heute kannst besorgen, das verschiebe nicht auf morgen.

15/05/2023

Բարի լույս😊

28/04/2023

❇️Ակնե

հավանում եք՞ արդյունքը😊

26/04/2023

Բարի լույս🫰

20/04/2023

Եղնջացան (լատ.՝ urticaria) հիվանդություն, որը բնութագրվում է մաշկի վրա շոշափվող, բաց վարդագույն, քոր առաջացնող տարրերի առաջացմամբ, որոնք կենտրոնում գունատ են և իրենցից ներկայացնում են սահմանափակ հատվածի, հիմնականում մաշկի պտկիկավոր շերտի այտուց։
Իրենց տեսքով հիշեցնում են եղինջ բույսի առաջացրած պատկերը, որտեղից էլ ստացել է իր հայերեն անվանումը։
Ըստ ավանդույթի տարբերում են եղնջացանի սուր և քրոնիկ ձևեր։ Սուր եղնջացան ենթադրվում է, եթե եղնջացանի դրվագներ դիտվում են մինչև 6շաբաթ տևողությամբ։ Իսկ եթե այդ երևույթները շարունակվում են 6 շաբաթից ավել տևողությամբ, ապա դասակարգվում է որպես քրոնիկ եղնջացան:
Այս ալերգիկ պրոցեսի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ հիստամին:

Հիստամինը ունի անմիջական ազդեցություն արյան անոթների H1–ընկալիչների վրա` բերելով անոթալայնացման և անոթաթափանցելիության աճի, որի հետևանքով էլ ենթամաշկային և ենթալորձաթաղանթային այտուցի առաջացման: Այն նաև խթանում է մաշկային նյարդավերջույթները` առաջացնելով քոր և աքսոն ռեֆլեքսը առաջացնում է արտահայտված  պատասխան:
Պատճառները
Երեխաների մոտ սուր վիրուսային վարակների և եղնջացանի միջև կա կապ :
պատճառները նման են անաֆիլաքսիայի պատճառներին և ներառում են սնունդը, դեղերը, լատեքսը, միջատի խայթոցը և այլն: որոշ դեպքերում պատճառը չի հայտնաբերվում (իդիոպաթիկ անաֆիլաքսիա):
Հիշեք,որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ,անպայման դիմեք մաշկաբանի:☺️

17/04/2023

Կելոիդ սպիերն իրենցից ներկայացնում են շարակցական հյուսվածքի գերաճներ, որոնք առաջանում են վնասված մաշկի հատվածներում։ Կարող են հայտնվել գրեթե ամենուր, բայց առավել հաճախ տեղակայվում են կրծքավանդակի, մեջքի, ուսագոտու հատվածում, դեմքին։ 
Առաջացման պատճառն անհայտ է։ Կան որոշակի գործոններ, որոնք նպաստում են կելոիդների առաջացմանը`
• ժառանգական նախատրամադրվածություն
• վերքերի բորբոքում
• հորմոնալ տեղաշարժեր
• վնասվածքներ
• իմունիտետի ընկճում
Կելոիդները բարորակ ծագում ունեն, բայց երբեմն կարող են պացիենտներին քոր, ցավ, անհանգստություն պատճառել։ 
Գոյություն ունեն բուժման տարբեր մեթոդներ, որոնք կարող են տարբեր աստիճանի էֆֆեկտիվություն ունենալ, կախված դեպքից`
• դեղորայքային բուժում
• հորմոնալ բուժում
• կրիոթերապիա
• լազերային հեռացում
• վիրահատական հեռացում
Կելոիդները հակում ունեն կրկնվելու և կարող են բուժումից հետո կրկին ձևավորվել, ուստի կարևոր է դրանց ճիշտ և գրագետ բուժումը` բացասական հետևանքներից խուսափելու համար։

14/04/2023

✅Բիոռեվիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որն իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։

✅Պրոցեդուրայի ցուցումները՝
👉Մաշկի առաձգականության նվազում
👉Ջրազրկում
👉Մաշկի չորություն
👈Ոչ բավարար խոնավացման արդյունքում առաջացած մանր կնճիռներ
👉Լայնացած ծակոտիներ
👉Պիգմենտավորում

Հակացուցումներ՝🙅
1.Ցանկացած սուր վարակ
2.Սրված հերպես
3.Ուռուցքաբանական հիվանդություններ
4.Աուտոիմուն հիվանդություններ
5.Արյան ցածր մակարդելիություն

✅Մաշկը դառնում է ավելի հարթ ու փայլուն առաջին իսկ այցելությունից հետո։ Արդյունքն ամրապնդելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել 3 անգամ 10 օրը մեկ։


Գրանցվելու համար գրեք էջին☺️

13/04/2023

Հպավարակիչ (կոնտագիոզ) մոլյուսկ (molluscum contagiosum):
Կոնտագիոզ մոլյուսկի հարուցիչը պատկանում է պոքսվիրուսների ընտանիքին, բնորոշվում է ամուր, փոքր-ինչ փայլուն, կիսագնդաձև հանգույցիկների ցանավորումով՝ նորմալ մաշկի գույնի կամ քիչ վարդագույն, գնդասեղի գլխիկից մինչև սիսեռի մեծության։

Հանգույցիկների, հատկապես խոշորների, կենտրոնում նշվում է պորտանման սեղմվածք։

Հանգույցիկները կարող են լինել միայնակ կամ էլ ցանավորվել մեծ քանակությամբ` չառաջացնելով ոչ մի զգացողություն։ Հպավարակիչ մոլյուսկը հաճախ դիտվում է երեխաների մոտ, գերազանցապես դեմքի մաշկի, կոպերի, պարանոցի, ձեռնաթաթերի մեջքային երեսի մաշկի վրա. չափահասների մոտ ամենից հաճախ տեղակայվում է սեռական օրգանների, ցայլքի ու որովայնի մաշկի վրա։ Հանգույցիկները առանց բուժման կարող են գոյություն ունենալ 2-3 ամիս, որից հետո ինքնաբերաբար անհետանում են։

Վիրուսը կարող է փոխանցվել տարբեր ուղիներով. մաշկի հետ սերտ շփում (օրինակ՝ կոնտակտային սպորտ, սեռական ակտիվություն), շփում վարակված մակերեսի հետ , ինքնավարակում՝ քորելու և մոլյուսկը վնասելու հետևանքով, որը բերում է մաշկի չախտահարված հատվածների վարակմանը:

12/04/2023

Ձեռք, ոտք և բերան հիվանդություն
ՁՈԲՀ֊ն տարածված է ամբողջ աշխարհով մեկ:
Տիպիկ դեպքերում հիվանդանում են մինչև հինգ տարեկան երեխաները, բայց երբեմն հանդիպում է նաև մեծահասակների մոտ:

Կոքսակի վիրուս A16֊ը ՁՈԲՀ֊ի ամենահաճախ հանդիպող պատճառն է

Փոխանցում
ՁՈԲՀ֊ն ունի բարձր վարակելիություն և այն տարածվում է քթըմպանային արտադրուկների՝ թքի, քթի լորձի միջոցով, անմիջական շփման պարագայում կամ ֆեկալ֊օրալ փոխանցման ճանապարհով։

Տիպիկ դեպքերում սկսվում է տենդով և ընդհանուր թուլությամբ։ Մեկ կամ երկու օր անց ձեռքերի, ոտքերի վրա և բերանի շուրջը ի հայտ են գալիս անգույն, հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկների, երբեմն վերջիններս տեղակայվում են հետույքային և աճուկային շրջաններում։ Նշաններն ու ախտանիշները սովորաբար հայտնվում են վիրուսի ներգործությունից 3֊ից 6 օր անց։ Ցանը ինքնուրույն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում։ Ավելի ուշ հնարավոր է ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ, որոնք ժամանակի ընթացքում կրկին աճում են:

11/04/2023

Գունափոփոխ որքինը հաճախ հանդիպող սնկային ինֆեկցիա է, որի ժամանակ մարմնի վրա, մասնավորապես` պարանոցին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին և անութափոսերում առաջանում են թեփոտվող բծեր։ Հիվանդությունը կարող է տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։ Սովորաբար արտահայտված գանգատներ չեն լինում, երբեմն հիվանդները նշում են թեթև քոր։ Գունափոփոխ որքինը վարակիչ է և նույնիսկ առողջանալուց հետո կարող է կրկնվել։ Հատկանշական է այն, որ արևի ճառագայթումից կարող է դիտվել առողջացում և մարմնի վրա առաջանալ գունազրկված բծեր։

Նպաստող պայմաններն են`
• Գերքրտնարտադրությունը
• Մարզասրահ, լողավազաններ և սաունա հաճախելը
• Շաքարային դիաբետը
• Իմունոդեֆիցիտային վիճակները

Ախտորոշումը սովորաբար իրենից դժվարություն չի ներկայացնում։

07/04/2023

Այսօր մաշկավեներաբանների միջազգային տոնն է😊
Շնորհավորում եմ բոլոր կոլեգաներիս😊

04/04/2023

Ունես գերքրտնարտադրություն՞ ուրեմն այս պրոցեդուրան հենց քեզ համար է😊
Հիպերհիդրոզի բուժումը բոտուլինոթերապիայի միջոցով

Բոտոքսի ներարկումը համարվում է հիպերհիդրոզի բուժման լավագույն մեթոդներից և կիրառվում է ամբողջ աշխարհոմ:

Գործընթացը տևում է մի քանի րոպե, իսկ ազդեցությունը պահպանվում է մինչև 6 ամիս։
Պրոցեդուրայից մի քանի օր անց քրտնարտադրությունը դադարում է:
Գրանցվելու համար 📩

03/04/2023

✅Բիոռեվիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որն իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։

✅Պրոցեդուրայի ցուցումները՝
👉Մաշկի առաձգականության նվազում
👉Ջրազրկում
👉Մաշկի չորություն
👈Ոչ բավարար խոնավացման արդյունքում առաջացած մանր կնճիռներ
👉Լայնացած ծակոտիներ
👉Պիգմենտավորում

Հակացուցումներ՝🙅
1.Ցանկացած սուր վարակ
2.Սրված հերպես
3.Ուռուցքաբանական հիվանդություններ
4.Աուտոիմուն հիվանդություններ
5.Արյան ցածր մակարդելիություն

✅Մաշկը դառնում է ավելի հարթ ու փայլուն առաջին իսկ այցելությունից հետո։ Արդյունքն ամրապնդելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել 3 անգամ,10 օրը մեկ ինտերվալով։

29/03/2023

Մի զբաղվեք ինքնաբուժությամբ🚫

27/03/2023

Սեբորեային մաշկաբորբը,խրոնիկ,կրկնվող մաշկային հիվանդություն է:
Այն հիմնականում առաջանում է մարմնի այն մասերում որտեղ կան շատ ճարպագեղձեր մասնավորապես՝գլխի մազածածկ հատված,դեկոլտեյի շրջան,դեմքի T շրջան:
Տարածվածությունը ամբողջ աշխարհում կազմում է 1-3 %:
Սեբորեային դերմատիտի զարգացման հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն այն կարող է կապված լինել malassezia սնկի առկայության հետ, որը հայտնաբերվում է մաշկի ճարպագեղձերի արտազատուկի մեջ:

Սեբորեային մաշկաբորբի նշանները հիմնականում առաջանում են աստիճանական և սովորաբար առաջին նշանը մաշկի և գլխամաշկի թեփոտությունն է։ Ախտանիշները տեղակայվում են մաշկի ցանկացած հատվածում՝ գլխամաշկ, ականջների հետին հատված, դեմք և մաշկի այն հատվածներում, որտեղ առկա են ծալքեր։ Թեփը կարող է լինել դեղին, սպիտակ կամ մոխրագույն։ Կարմրությունը և թեփոտումը կարող է առաջանալ նաև թարթիչների, ճակատի, քթի, կրծքավանդակի և մեջքի վերին հատվածների վրա։
Սեբորեային մաշկաբորբը կարող է հանդիպել նաև մինչև երեք ամսական նորածինների մոտ և այդ դեպքում առաջանում է հաստ, ճարպոտ, դեղնավուն կեղևներ գլխի մազածածկ հատվածի սահմանին։

Հիշում ենք,որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ🚫

25/03/2023

Պլազմոթերապիան ներարկումային միջամտություն է, որի հիմքում պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է մաշկի համապատասխան շերտ։

Միջամտության էությունը👇
Խտացված պլազմայում պարունակվող բաղադրիչները խթանում են վերականգնման մեխանիզմները: Ներարկումից հետո ակտիվանում են մազերի աճի գործոնները: Սկսվում է բջիջների ակտիվ բաժանում, որոնք պատասխանատու են մազերի աճի համար:

Ցուցումներ՝
* մազերի որակի նվազում, վատացում, նոսրացում,
* Օջախային մազաթափություն
* Սեբորեային դերմատիտ
* Մազերի յուղայնություն
* Թեփ
*
Միջամտությունը խորհուրդ է տրվում կատարել միջինը 4-6 անգամ☺️

23/03/2023

Ռոզացեան դեմքի կենտրոնական հատվածի քրոնիկ հիվանդություն է, որը հաճախ առաջանում է 30-ից 60 տարեկան հասակում: Բնութագրվում է մաշկի կարմրությամբ, թմբիկների, թարախաբշտերի առաջացմամբ: 50% դեպքերում հիվանդությունն ախտահարում է նաև աչքերը:Ռոզացեայի առաջացման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:Այն շատ հաճախ կարելի է շփոթել ակնեյի հետ:
Ռոզացեայի առաջացման պատճառների վերաբերյալ կան մի քանի տեսություններ, ներառյալ գենետիկական, էկոլոգիական, անոթային և բորբոքային գործոնները: Որոշակի դեր ունի նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման քրոնիկական ազդեցության հետևանքով մաշկի վնասումը:
Հիվանդության ընթացքը կարող է սրվել տաք կամ սառը ջերմաստիճանի պայմաններում, կծու կերակուրներից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների  ավելցուկից, սթրեսային իրավիճակներից:

Ռոզացեայի ախտանիշները

✅Կարմրավուն դեմք՝ կայուն կարմրության կամ արյան անոթների պատճառով՝ տելեանգիէկտազիա (առաջին աստիճան կամ Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա):

✅Հաճախ հանդիպող կարմիր պապուլաներ և պուստուլաներ քթի, ճակատի, այտերի և կզակի հատվածներում (բորբոքային կամ պապուլոպուստուլյար ռոզացեա):

✅Դեմքի չոր և շերտավորվող մաշկ:

✅Արևի ազդեցության ներքո գտնվելիս և տաք, կծու կերակուր կամ ըմպելիքներ համտեսելիս նկատվող սրացումներ :

✅Զգայուն մաշկ. այրոց և քոր, հատկապես դիմահարդարման, արևապաշտպան և այլ քսուքների օգտագործման դեպքում:

✅Մեծացած քիթ ՝ռինոֆիմա

Հիշում ենք,որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ🙅

21/03/2023

Պսորիազը կամ թեփատու որքինը ինքնաիմունային,բորբոքային,հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաև վաղ մանկականը, բայց ամենից հաճախ ծագում է 16-25 տարեկան հասակում։
Այն սկսվում է սուր, մանր (գնդասեղի գլխիկից մինչև ոսպի մեծության), վառ վարդագույն հանգույցիկների ցանավորումով, որի տարրերն արագորեն ծածկվում են փուխր, արծաթասպիտակ թեփուկներով։
Հանգույցիկներն աստիճանաբար մեծանում են և վեր են ածվում տարբեր մեծության վահանիկների։ Վերջիններս շատ անգամ միաձուլվում են միմյանց հետ, գոյացնելով զգալի մեծության ախտահարման օջախներ, խոշոր ժաներիզավոր գծագրությամբ։
Պսորիազային վահանիկները խիստ սահմանագծված են շրջակա առողջ մաշկից, ունեն վառ վարդագույն կամ կարմիր գույն (ստորին վերջույթների վրա շատ անգամ կապտավուն նրբերանգով), ծածկված են արծաթասպիտակ թեփուկների շերտով։ Կիրառելով քերման մեթոդը, կարելի է հայտնաբերել յուրահատուկ, պսորիազի համար շատ բնորոշ երեք ախտանիշների, այսպես կոչված պսորիազային եռյակը:

Պսորիազի զարգացման մեջ կարելի է նշել երեք շրջան. 1) առաջընթացային (սուր), 2) կայունացման և 3) ապաքինման։ 

Պսորիազային վահանիկները կարող են առաջանալ մաշկային ծածկույթի ցանկացած տեղամասում, որպես կանոն՝ սիմետրիկորեն։ Ամենից հաճախ նրանք տեղակայվում են վերին ու ստորին վերջույթների տարածիչ մակերեսների վրա (հատկապես արմունկների ու ծնկների), այնուհետև սրբանի ու գլխի մազածածկ մասի շրջանում։

21/03/2023

Որ հիվանդության մասին կուզենաք խոսեմ գրեք👇

16/03/2023

Քոսը վարակիչ մակաբուծային հիվանդություն է, որն առաջանում է մաշկի մեջ քոսի տզի (Acarus scabiei, Sarcoptes hominis) ներթափանցման դեպքում։
Մաշկի վրա ընկած բեղմնավորված էգը խրվում է եղջերային շերտի մեջ, որտեղ մաշկի մակերեսին զուգահեռ փորում է, այսպես կոչված, քոսային ուղի և այնտեղ ձվադրում (մինչև 20 ձու)։ Վերջիններից 3-4 օր անց գոյանում են թրթուրներ, որոնք անցնելով հարսնյակային փուլը, վեր են ածվում հասուն ձևի։
Քոսով վարակումը տեղի է ունենում հիվանդների, ինչպես նաև նրանց պատկանող սպիտակեղենի կամ անկողնու հետ անմիջական շփման դեպքում (առավել հաճախ միևնույն անկողնում քնելիս, ինչպես նաև բաղնիքներում)։ Երեխաները կարող են վարակվել ընդհանուր խաղալիքներից օգտվելիս։ Գաղտնի շրջանը 7-10 օր է։ Քոսի բնորոշ նշաններն են քոսային ուղիները, որոնք ամենից հաճախ հայտնաբերվում են ձեռքերի թաթերի, հատկապես մատների կողմնային մակերեսների, ծղիկադաստակային հոդի ծալիչ մակերեսի, տղամարդկանց առնանդամի վրա, կանանց պտուկի շրջակայքում։ Հազվադեպ նրանք հայտնաբերվում են որովայնի, հետույքի և առաջնային անութային ծալքի մաշկի վրա։�Հիվանդությունը բնորոշվում է խիստ քորով; որն ուժեղանում է գիշերվա ժամերին, և մաշկի վրա մանր պապուլավեզիկուլային տարրերի ցանավորումով, որոնք ճանկռվում են, գոյացնելով կետային, արյունային կեղևներ։ Դրա հետ մեկտեղ նշվում են և գծային քերծվածքներ։ Քորը և պապուլովեզիկուլային տարրերի ցանավորումն ունեն բնորոշ տեղակայում. ձեռքերի թաթեր, վերին վերջույթների ծալիչ մակերեսներ, արմունկներ, առաջնային անութային ծալք, կրծքի ու որովայնի կողմնային մակերեսներ, հետույքի շրջան, ազդրերի ներսային մակերես, տղամարդկանց մոտ՝ առնանդամ։
Կանխարգելումը։ Քոսով հիվանդացումը, ինչպես նաև ոջլոտությունը ոչ նպաստավոր սանիտարահիգիենիկ պայմանների վկայությունն են։ Այդպիսի հիվանդների ժամանակին հայտնաբերումը, նրանց մեկուսացումն ու բուժումը կանխում են հիվանդության տարածումը։
Բուժումը։ Օգտագործում են զանազան հակապարազիտային միջոցներ, որոնք պետք է ներթափանցեն ուղիների մեջ ու ոչնչացնեն քոսային աղերին։ Առաջարկված են մեծ քանակությամբ տարբեր պրեպարատներ, սակայն հաջողությունը կախված է ոչ միայն ամենաարդյունավետ միջոցի ընտրությունից, այլև նրա ճիշտ օգտագործումից ու քոսով հիվանդի մանրազնին մշակումից։

15/03/2023

Հերպես վիրուսները ունեն ընդհանուր կենսաբանական հատկություններ:
Նրանք ունեն վիրուսակիրի օրգանիզմի իմունային համակարգի հետ փոխազդեցության արդյունավետ մեխանզմներ, որի շնորհիվ կարողանում են առավելագույն տարածվածության հասնել և պահպանվել երկարատև ժամանակահատված։

Առավել տարածված են հետևյալ տեսակները`
- հասարակ հերպես,
- գոտևորող հերպես (գոտևորող որքին),
- սեռական օրգանների հերպես:

✅Հերպեսը հասարակ հերպեսի (herpes simplex) հարուցիչով պայմանավորված վարակային հիվանդություն է, որը բնութագրվում է հիվանդության դրսևորումների բազմազանությամբ՝ մաշկի, լորձաթաղանթի ու նյարդային համակարգի առավել ախտահարմամբ։ Հասարակ հերպեսի հարուցիչը ԴՆԹ պարունակող՝ HSV-1 և HSV-2 տիպի վիրուսներն է, որոնցից առաջինն ախտահարում է գերազանցապես բերանի լորձաթաղանթը, շուրթերն ու շրջակա մաշկը:
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը:

✅Գոտևորող հերպես (herpes zoster, Zorna): Բնորոշվում է առանձին նյարդերի ուղղությամբ խիստ սահմանափակ, տարբեր մեծության բծերի սուր ցանավորումով, որոնց ֆոնի վրա արագորեն գոյանում են սերտորեն կուտակված բշտիկների խմբեր՝ լցված թափանցիկ պարունակությամբ: HSV-2- ը հիմնականում առաջացնում է սեռական օրգանների ախտահարումներ։
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը:

✅Սեռական հերպեսի վարակի փոխանցման ճանապարհներն են.
- սեռական ճանապարհը,
- հնարավոր է վարակված մորից պտղին՝ հղիության և ծննդաբերության ընթացքում
- հնարավոր է՝ կենցաղային:
Հիշում ենք որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ🚫

13/03/2023

Save արա ❤️ դիր կարդա👇🏻
Կարմիր տափակ որքին (lichen ruber planus) հիվանդությունը բնութագրվում է առողջ մաշկի մակարդակից քիչ բարձր, բազմանկյուն տափակ հանգուցավոր ցանավորումով: Սկզբնական տարրերը գրեթե գնդասեղի գլխիկի մեծության են և ունեն բաց վարդագույն գունավորում, որը չի տարբերվում բնականոն մաշկի գույնից։ Հետագայում հանգույցիկները մասամբ մեծանում են ու դառնում վարդամանուշակագույն։ Միաձուլվելով, հանգույցիկները վերածվում են մանր թեփերով ծածկված ոչ մեծ վահանիկների։ Որոշ հանգույցիկների և հատկապես վահանիկների վրա կարելի է նկատել յուրօրինակ մոխրասպիտակ ցանցանման գծեր, որն առանձնապես ցայտուն է դառնում հանգույցիկներին(վահանիկներին)բուսական յուղ քսելուց հետո (Ուիկխեմի ախտանիշ)։ Կարմիր տափակ որքինն ամենից հաճախ տեղակայվում է նախաբազուկների ներսային մակերեսներին, ծղիկադաստակային հոդերի, սրբանի, սրունքների շրջանում, ինչպես նաև (հատկապես տղամարդկանց մոտ) սեռական օրգանների վրա։ Առանձին դեպքերում ախտահարումը կարող է տեղակայվել ամբողջ մաշկային ծածկույթի վրա, չի ախտահարվում միայն դեմքի մաշկը։ Կարմիր տափակ որքինի ցանավորումն ուղեկցվում է քորով, հաճախ՝ շատ ուժեղ։ Մաշկի ախտահարման հետ միաժամանակ (հազվադեպ՝ մեկուսացած) կարող է զարգանալ բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարում։Բացի հիմնական ձևից, տարբերում են կարմիր տափակ որքինի մի քանի տարատեսակներ:

✅Օղականման ձև (liehen ruber annularis)

✅Բշտախտանման ձև (liehen ruber pemphigoides)

✅Գորտնուկավոր, գերաճական ձև (liehen ruber verrucosus, l. r. Hypertrophicus):

✅Ապաճական ու կարծրացող ձևեր

✅Սրածայր, պերոֆոլիկուլային ձև (liehen ruber acuminatus, l. r. pIanopilaris)

Պատճառները👇🏻

Կարմիր տափակ որքինի ախտապատճառներն ու ախտածնությունը բացահայտված չեն։ Ենթադրում են, որ հիվանդությունն ունի վարակական, վիրուսային բնույթ, հօգուտ որի վկայում են ընտանեկան հիվանդացման դեպքերը, հակաբիոտիկներով տարվող բուժման բարենպաստ արդյունքներր, ինչպես և որոշ հեղինակների կողմից հայտնաբերված ներբջջային պարփակումներր։
Եվ վերջում հիշում ենք,որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ🚫

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Շնորհակալություն ժամը լրատվականին լուսաբանելու համար)

Category

Website

Address


Yerevan
Other Medical Centers in Yerevan (show all)
EsteLife Armenia EsteLife Armenia
Yerevan, Kievyan 11 A
Yerevan

🌱Էսթետիկ բժշկություն 🌱Մազաբուժություն 🌱Ապարատային կոսմետոլոգիա 🌱Լազերային մազահեռացում

Cosmetolog Gohar Stepanyan / Կոսմետոլոգ Գոհար Ստեփանյան Cosmetolog Gohar Stepanyan / Կոսմետոլոգ Գոհար Ստեփանյան
Tigran Mets Avenue 4
Yerevan, 0010

Մաշկի խնամքի և մազահեռացման բժշկական կենտրոն։

ԼԻՉ ՄԵԴ - Leech Med ԼԻՉ ՄԵԴ - Leech Med
Հրաչյա Քոչար 21
Yerevan, 0012

ENA Wellness ENA Wellness
Hakob Hakobyan 3/15
Yerevan, 0033

Dr. Gohar Stepanyan Գոհար Ստեփանյան Dr. Gohar Stepanyan Գոհար Ստեփանյան
Ervand Kochar 22 Street
Yerevan, 0008

Մաշկի խնամքի և մազահեռացման բժշկական կենտրոն

Gastro Clinic Gastro Clinic
Բագրատունյաց 30
Yerevan, 0039

Աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն

Uni Stom - Յունի Ստոմ Uni Stom - Յունի Ստոմ
Վիկտոր Համբարձումյան փող. 6 (Բաղրամյան և Վ․Համբարձումյան խաչմերուկի մոտակայքում)
Yerevan, 0033

реставрация зубов композитом и виниры, протезирование металлокерамика, цирконий. хирургия , детская

LilMed Clinic LilMed Clinic
Հրաչյա Քոչար 15
Yerevan

ԼիլՄեդ բժշկական կենտրոն

EmVision EmVision
Ավան Խուդյակովի փողոց 214/13
Yerevan

EmVision-ը ակնաբուժական կլինիկա է, որը մասնագիտացված է աչքերի պլաստիկ վիրահատության ոլորտում:

New Med Clinic New Med Clinic
Աբովյան 54
Yerevan, 0025

Ձեր առողջության ու գեղեցկության վստահելի ուղեկիցը

Ok.clinic Ok.clinic
Մարշալ Բաղրամյան 56/16
Yerevan