Oud Mezze Bar

Mixing traditional food with modern flair Oud Mezze Bar mirrors the taste of contemporary Beirut.

23/06/2020

Լիբանանյան խոհանոցի մասին անվերջ կարելի է խոսել և յուրաքանչյուր անգամ անդրադառնալ միանգամայն նոր ուտեստի կամ քաղցրավենիքի։

Վարդաջրով, կաթով, նարնջի ծաղիկներով և ընդեղենով պատրաստվող շատ համեղ այս քաղցրավենիքը՝ Mouhalabieh-ն լիբանանյան խոհանոցի հարստություններից մեկն է 😋

Հագեցած համ, յուրահատուկ բույրերի համադրություն։ Լիբանանյան խոհանոցը երբեք չի դադարում զարմացնել։

Վերաբացվելուն պես կարող եք վայելել այս յուրահատուկ աղանդերը մեզ մոտ 😉

18/06/2020

Բազմաթիվ ավանդույթների երկիր Լիբանանում կա յուրահատուկ վերաբերմունք տարեցների հանդեպ։

Այստեղ կա մի շատ գեղեցիկ սովորույթ։ Յուրաքանչյուր կիրակի ողջ ընտանիքի անդամներով հավաքվում են ծնողների կամ ընտանիքի ավագ որդու տանը և քննարկում ընտանեկան հարցեր, խոսում կարևոր իրադարձությունների մասին, ստանում խորհուրդներ տարեցներից։

Հենց այս սովորույթներն էլ օգնել են լիբանանցիներին պահպանել ազգային ամենավեհ ավանդույթները։

16/06/2020

Լիբանանյան խոհանոցը ոչ միայն շատ բազմազան է և համեղ, այլ նաև շատ օգտակար է։

Այսօր կխոսենք զովացնող ըմպելիքի՝ Jallab-ի մասին։ Jallab-ը ավանդական Լիբանանյան ըմպելիք է, որը պատրաստվում է Կարոբի ծառի օշարակից, չամիչից, վարդաջրից և մայրիի սերմերից։

Օշարակին ավելացվում է նախապես թրջված չամիչը և ընդեղենը, այնուհետ ավելացվում է ջուր և սառույց։ Ստացվում է համեղ քաղցր ըմպելիք, որը օգնում է զովանալ և թարմանալ 😊

11/06/2020

Իսկ Դուք գիտե՞ք, որ բացի ավանդական բոլորիս քաջածանոթ Հումուսից Լիբանանում պատրաստվում են նաև մսով , բաստուրմայով և նույնիսկ, գետնանուշով Հումուս 😋

Իսկ Դուք փորձե՞լ եք 🤔

09/06/2020

Լիբանանյան խոհանոց ասելիս շատերը առաջին հերթին մտաբերում են Հումուսը, սակայն բացի Հումուսից այն հարուստ է նաև այլ ուտեստներով և աղցաններով:

Ամենահայտնի և սիրված աղցաններից է Ֆաթուշը: Այս աղցանի համային հիմնական առանձնահատկությունը կապված է 2 բաղադրիչների հետ՝ տապակած Պիտա հացի և սումախ համեմունքի 😋

05/06/2020

Լիբանանյան խոհանոցը հայտնի է ոչ միայն իր համեմունքների վառ համերով, այլ նաև ոչխարի մսից պատրաստված բազմազան ուտեստներով 😍

Յուրաքանչյուր մսային ուտեստ անչափ համեղ է նախ և առաջ այն պատճառով, որ շատ թարմ է: Դժվար թե Լիբանանում ճաշակեք սառեցված մսից պատրաստված ուտեստներ 😊

01/06/2020

Ամռան առաջին օրը ամենապայծառ արեգակների՝ մեր փոքրիկների, տոնն է 😍

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային տոն 😊

#հունիսի1

29/05/2020

Իսկ դուք գիտե՞ք, որ լիբանանյան մշակույթի և խոհանոցի զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև հայերը:

Ըստ հռոմեական պատմիչների դեռևս մ.թ.ա. IV-III դդ. հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել հայկական գինին, մրգերը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ։ Հենց այդ ժամանակներից էլ ձևավորվել են առաջին հայկական համայնքները:

21/05/2020

Իսկ Դուք գիտե՞ք, որ Լիբանան անվանումը ծագել է արաբերեն՝ Ջեբել Լիբանան լեռնաշղթայի անունից։ Անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ լեռ:

Լեռներին այդ անունը տրվել է սպիտակ ձյունածածկ գագաթի և սպիտակ կրաքարային ծածկույթի պատճառով:

18/05/2020

Իսկ Դուք գիտե՞ք որ բացի համեղ խոհանոցից և բազմաթիվ ավանդույթներից Լիբանանը հարուստ է նաև իր ճարտարապետությամբ:

Լիբանանում է գտնվում հնագույն Լեպտիս-Մագնա քաղաքը իր հրաշք շինություններով; Քաղաքը հիմնադրվել է մթա 2-րդ հազարամյակում և իր յուրահատուկ ոճի շնորհիվ ստացել է նաև «Հռոմ Աֆրիկայում» անվանումը:

14/05/2020

Մարդիկ ովքեր եղել են Լիբանանում կպնդեն միաձայն՝ այնեղի սուրճը միանգամայն այլ համ ունի:

Իհարկե, այդ «կախարդական» սուրճի համի հիմնական գաղտնիքը հիլն է: Այո, Լիբանանում արևելյան սուրճ պատրաստելիս բացի մեզ ծանոթ բաղադրիչներից օգտագործվում է նաև մանրացված հիլ, որը սուրճին տալիս է առանձնահատուկ համ և բույր, իսկ օգտագործողներին՝ մեծ էներգիա 😊

12/05/2020

Այսօր կխոսենք մի շատ յուրատեսակ և անուշաբույր խմիչքի մասին, որը կոչվում է Արակ:

Այս անուշահամ խմիչքը տարածված է եղել ողջ արևելքում, սակայն դժվար է ասել, թե կոնկրետ ո՞ր երկրից է սկիզբ առել: Այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում օգտագործվել են տարատեսակ բաղադրիչներ՝ անիսոն, արմավ, կենդանական կաթ, մրգեր և այլն:

Լիբանանյան Արակի յուրատեսակ համը և գույնը ապահովում է անիսոնի եթերայուղը, որը հայտնի է նաև իր օգտակար հատկություններով: Չնայած նրան, որ այսօր շատ է խոսվում ալկոհոլային խմիչքների վնասակարության մասին՝ արևելքի բնակիչները վստահ են, որ Արակը օգնում է լավացնել իմունային համակարգը և մաշկին հաղորդել երիտասարդ տեսք:

Հ.Գ. Վերաբացվելուն պես մեզ մոտ կարող եք վայելել անուշաբույր լիբանանյան Արակ 😊

09/05/2020

Հաղթանակներ, նվաճումներ և մեծ ցնծություն:

Մայիսը ամենամեծ նվաճումների ամիսն է 😍

Շնորհավոր մայիսյան եռատոն 🎉

#Մայիսի9

05/05/2020

Իսկ Դուք գիտեի՞ք, որ Լիաբանանը համարվում է ամենաբազմազգ պետություններից մեկը:

Այստեղ համերաշխ ապրում են տարբեր ազգերի և տարբեր կրոնական պատկանելիության մարդիկ:

Հենց մշակութային այս բազմազանությունն էլ ձևավորել է համեղ և շատ «բազմագույն» խոհանոց 😊

29/04/2020

Նախորդ անգամ խոսեցինք մի շատ համեղ լիբանանյան քաղցրավենիքի մասին, որը կոչվում էր Moghli 😍 Այս անգամ կբացահայտենք պատրաստման գաղտնիքը:

Քաղցրավենիքի պատրաստման համար անհրաժեշտ է.

6 բաժակ ջուր
1 բաժակ բրնձի ալյուր
1 բաժակ շաքարավազ
1 ճգ. մարացված անիսոն
2 թգ դարչին
2 ճգ մայրիի սերմեր
2 ճգ ընկույզ
2 ճգ պիստակ
2 ճգ նուշ
2 ճգ կոկոսի քերուկ
Ըստ ցանկության 2 ճգ. պնդուկ

Ընդեղենը թրջել մինչև մատուցելը, բրնձի ալյուրը լուծել ջրի մեջ և եփել կրակի վրա համեմունքների հետ միասին: Թողնել կրակին այնքան, մինչև զանգվածը դառնա առավել կպչուն: Եփվելուց հետո թողնել սառչի և դնել սառնարան: Մատուցելիս ավելացնել ընդեղենը և ձևավորել:

25/04/2020

Հեղափոխություն. թավշյա հեղափոխություն՝ լեցուն բազմաթիվ հույսերով, երազանքներով և հեռանկարներով:

Եվս մեկ տոն ավելացավ մեր օրացույցում😊 Շնորհավոր Քաղաքացու օր🎉

#Քաղաքացուօր

24/04/2020

Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի օրն է:

Մենք այս օրը կորցրեցինք մեր ազգի զավակներին, մենք այսօր կորցրեցինք բազմաթիվ մտավորականների: Բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ անգնահատելի է այն պետությունների և ազգերի օգնությունը, ովքեր ընդունեցին հայ գաղթականներին, նրանց տվեցին հաց և կացարան:

Այդ պետությունների շարքում էր նաև Լիբանանը և այսօր բազմաթիվ հայեր ապրում են Լիբանանում ինչպես իրենց հայրենքում:

Որքան էլ անցնի՝ 100, 1000, 10.000 տարի, հայ ժողովրդի հոգում միշտ կմնա ցեղասպանության սպին:

#Ապրիլի24

21/04/2020

Շարունակենք բացահայտել հազարավոր սովորույթների երկիր Լիբանանը ☺️

Լիբանանում, ինչպես և Հայաստանում, յուրաքանչյուր լավ առիթ տոնվում է մեծ շուքով և հյուրասիրությամբ: Օրինակ, երբ տանը երեխա է ծնվում, բոլորը պատրաստվում են մեծ արարողության:

Երեխայի ծննդյան առթիվ պատրասվում է շատ գեղեցիկ կոնֆետներով սկուտեղ և Moghli անունը կրող համեղ քաղցրավենիք: Moghli-ին պատրաստվում է բրնձի ալյուրից, շաքարից, համեմունքներից և ընդեղենից:

Բոլոր հրավիրվածները բերում են բազմաթիվ թանկարժեք նվերներ, իսկ երեխայի ծնողները հյուրասիրում են անուշեղեն՝ կիսելով մտերիմների հետ իրենց անսահման ուրախությունը ☺️

16/04/2020

Իսկ Դուք գիտե՞ք, որ, բացի մայրի ծառից, Լիբանանի մյուս խորհրդանիշը համարվում է ուդ երաժշտական գործիքը:

Առհասարակ, արևելք ասելիս շատերս ենք հիշում այս երաժշտական գործիքի մեղեդին և չնայած նրան, որ գործիքը մեծ տարածում ունի ողջ աշխարհում, Լիբանանում այս գործիքը առավել շատ է գործածվում:

Միևնույն ժամանակ արևելյան ծագում ունեցող ուդը աշխարհի տարբեր անկյուններում պատրաստվել է տարատեսակ փայտանյութերից, ունեցել լարերի այլ քանակ և այլ հնչողություն:

Ի դեպ, հայերը ևս հնուց ի վեր պատրաստել են ուդ, որը ունեցել է 6 լար, իսկ հայ ամենահայտնի ուդահարներից է եղել Սողոմոն Գրիգորի Ալթունյանը (1896—1948):

14/04/2020

Իսկ Դուք գիտե՞ք, որ Լիբանանի խորհրդանիշն է հանդիսանում Մայրի ծառը: Այս ծառը նույնիսկ պատկերված է Լիբանանի դրոշի վրա 😊

Լիբանանցիները հավատում են, որ ծառը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ և նրանից պատրաստում են տարատեսակ դեղամիջոցներ:

Ցավոք այսօր մայրիների քանակը Լիբանանում օրեցօր կրճատվում է, իսկ տեղացիները պայքարում են ազգային խորհրդանիշի պահպանման համար:

12/04/2020

Այսօր Սուրբ Հարության տոնն է 😊

Իսկ Դուք պատրաստե՞լ եք Ձեր գունավոր Զատիկի սեղանը 😊

#ՍուրբԶատիկ

07/04/2020

Կանայք ուժեղ են, կանայք ինքնավստահ են, կանայք յուրաքանչյուր տղամարդու ուժն են 😍

Շնորհավոր ապրիլի 7:

02/04/2020

Շարունակենք ճանաչել Լիբանանը: Եվս 3 հետաքրքիր փաստ Լիբանանի մասին 😍

1️⃣ Լիբանանը տարբեր ժամանակահատվածներում օկուպացվել է շուրջ 15 պետությունների կողմից, Իսկ մայրաքաղաք Բեյրութը ավերվել և վերակառուցվել է 7 անգամ:

2️⃣ Լիբանանը համարվում է աշխարհի ամենահին պետություններից մեկը, որի անունը Հին կտակարանում հիշատակվում է 76 անգամ:

3️⃣ Աշխարհահռչակ դերասան Կիանու Րիվզը ծնվել է Բեյրութում:

31/03/2020

Այսօր կխոսենք վիտամինների մասին: Քչերս ենք ուշադրություն դարձնում մեր սննդակարգին և նրանում առկա վիտամիններին, սակայն պետք է հիշել, որ մեր առողջությունը կախված է հենց վիտամիններից:

1. Վիտամին C- ամրացնում է իմունային համակարգը, օգնում օրգանիզմին ստեղծել հակամարմիններ և պայքարել վիրուսների դեմ, ամրացնում է անոթները, օգնում է մաշկին և մազերին ունենալ առավել առողջ տեսք:

2. Վիտամին A- ամենաանհրաժեշտ վիտամիններից մեկն է մաշկի առողջության համար, թույլ չի տալիս, որպեսզի մաշկի միջոցով բակտերիաները անցնեն օրգանիզմ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, միևնույն ժամանակ ունի կուտակվելու հակում և պետք է զգուշորեն օգտագործել:

3. Վիտամին E- դարձնում է մաշկը առավել էլաստիկ, դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը: Պատահական չէ, որ այս վիտամինը շատ հաճախ օգտագործում են դեմքի և մազերի դիմակների պատրաստման համար:

4. B խմբի վիտամիններ - զարգացնում են իմունային համակարգը, օգնում օրգանիզմին վերականգնվել և հաղթահարել սթրեսը:

5. Վիտամին D- բարձրացնում է դիմադրողականությունը, օգնում ոսկրային հյուսվածքներին ստանալ կալցիում և ֆոսֆոր:

Ուշադրություն դարձրեք Ձեր սննդակարգին, հաճախ օգտագործեք մրգեր և բանջարեղեններ և Դուք միշտ կլինեք առողջ և գեղեցիկ:

27/03/2020

Շարունակելով խոսել Լիբանանյան մշակույթի մասին՝ այս անգամ պատմենք տեղի բնակչության մասին:

Պատահական չէ, որ դարեր շարունակ այնտեղ ապրել են բազմաթիվ հայեր 😊 Լիբանանի բնակիչները որոշ չափով նման են նաև մեզ.

1. Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մարդիկ ջերմ գրկախառնվում և 3 անգամ համբուրում են միմյանց:

2. Ինչպես և Հայաստանում, Լիբանանում ևս մարդիկ շատ հյուրասեր են: Անգամ անծանոթներին նրանք պատրաստ են հրավիրել տուն, հյուրասիրել համեղ անուշեղեն և սուրճ:

3. Սեղանի մոտ երբեք քաղցած չեք մնա, քանի որ տանտիրուհիները պատրաստում և հյուրասիրում են բազմազան համեղ ուտեստներ 😋

4. Մարդիկ առանց որևէ պատճառի կարող են հյուր գնալ միմյանց տուն:

5. Հյուր գնալիս լիբանանցիները միշտ վերցնում են փոքրիկ նվեր կամ քաղցրեղեն 😊

24/03/2020

Ներկայացնելով միայն իսկական լիբանանյան խոհանոցի ուտեստներ՝ ցանկանում ենք այս անգամ պատմել մեր խոհանոցի մասին
Եկեք կտրվենք տխուր լուրերից և ուսումնասիրենք լիբանանյան խոհանոցը:

Եթե սիրում եք վառ, տպավորիչ և չկրկնվող համեր, անշուշտ, Դուք կսիրեք նաև լիբանանյան խոհանոցը😊

▪️Բազմազան համեմունքները, ընդեղենը և համերի յուրահատուկ համադրությունը լիբանանյան ուտեստներին տալիս են առանձնահատուկ համ:

▪️Ուտեստների մեջ առատորեն կիրառվում են ձկնեղեն, մսեղեն, ձավարներ և համեմունքներ և իհարկե, այս ամենը վերջում համեմվում և մատուցվում է կիտրոնով և ձիթապտղի յուղով:

▪️Քաղցրավենիքը պատրաստվում է մեղրից, կաթից և տարատեսակ ընդեղենից:

▪️Նախուտեստները միշտ մատուցվում են փոքրիկ տարաների մեջ և կոչվում են մեզզեներ😊

23/03/2020

English text below 👇

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ եկեք զուր չվատնենք մեր ժամանակը և սկսենք ավելի լավ ճանաչել Լիբանանը: 😊
Մի քանի հետաքրքիր փաստեր Լիբանանի մասին.

1️⃣ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը այլ կերպ կոչում են նաև «Փարիզ Մերձավոր Արևելքում», իսկ Լիբանանը հայտնի է նաև «Արևելյան Շվեյցարիա» անունով:

2️⃣ Բեյրութը հնի և նորի կատարյալ համադրություն է: Այստեղ իրար կողք կարելի է տեսնել հազարամյակների պատմություն ունեցող շինություններ, ինչպես նաև նոր և ժամանակակից կառույցներ:

3️⃣ Լիբանանի ամենագեղեցիկ ու խորհրդավոր վայրերից մեկը Ջեյտա քարանձավն է, որը ամենահայտնի զբոսավայրերից մեկն է: Ուղղակի որոնեք նկարները և կհամոզվեք:
_________________
Since the quarantine situation gives us some extra time, let's use it wisely. Let's get a deeper and better knowledge of Lebanon.😊
Here are some fun facts about this beautiful country.

1️⃣ The capital of Lebanon, Beirut is also called "Paris of the Middle East" and Lebanon is also known as "Middle Eastern Switzerland".

2️⃣ Beirut is a perfect combination of old and new. You can find ancient buildings from old pages of history next to the modern and innovative ones.

3️⃣ The most significant and mysterious landmark of Lebanon is Jeita Grotto. It's one of the most visited travel destinations. Just google some photos and you'll see.

17/03/2020

English text below👇
Հարգելի հետևորդներ, երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով, այդ ժամանակահատվածում Oud Mezze Bar լիբանանյան ռեստորանը փակ է լինելու:

ԱՆՊԱՅՄԱՆ շարունակեք հետևել մեր էջին, քանի որ կարանտինի ընթացքում միասին բացահայտելու ենք Լիբանանը ու դրա համեղագույն խոհանոցը 😋

Առողջ եղեք 🙂
_________________________
Dear followers, due to the state of emergency declared in the country, the Oud Mezze Bar authentic Lebanese restaurant will be closed during that period.

CONTINUE following our page as during the quarantine, we'll be discovering contemporary Lebanon and its delicious cuisine.😋

Be healthy🙂

#ԱրտակարգԴրություն

13/03/2020

Լիբանանյան խոհանոցը լի է համեղ և սննդարար ուտեստներով:

📍Փարպեցի 26
📞 044-20-06-95

11/03/2020

Թաբուլե լիբանանյան ձևով 😋 Լավագույն աղցանը պահքի ժամանակ:

Միայն համեղ և օգտակար աղցաններ:

📍Փարպեցի 26
📞 044-20-06-95

09/03/2020

Հետաքրքրե՞ց, թե ինչ ուտեստ է 🤔

Համեցեք Փարպեցի 26 բացահայտելու 😊

📞 044-20-06-95

08/03/2020

This is a man's world
But it wouldn't be nothing
Nothing without a woman or a girl...

Շնորհավոր Մարտի 8 😍

#Մարտի8

05/03/2020

ԱՆՎՃԱՐ հյուրասիրություն բոլոր կանանց համար 😍 🥘

Միայն մարտի 8-ին բոլոր իգական սեռի ներկայացուցիչները կարող են վայելել լիբանանյան խոհանոցի բոլոր ուտեստները միանգամայն ԱՆՎՃԱՐ: Իսկ եթե գալիս եք համտեսելու սիրելի տղամարդկանց հետ, ապա ողջ հաշվի վրա կգործի 50% զեղչ 😉

Հ.Գ. Տեղերը խնդրում ենք ամրագրել նախապես:

📍Փարպեցի 26
📞 044-20-06-95

#Մարտի8

04/03/2020

One cannot think well, love well, sleep well, if one has not dined well. -Virginia Woolf

📍Փարպեցի 26
📞 044-20-06-95

02/03/2020

Իսկ Դուք գիտեք ո՞րն է լիբանանյան խոհանոցի ամենամեծ առանձնահատկությունը 🤔

Լիբանանյան խոհանոցը հարուստ է հում մսից պատրաստված բազմազան ուտեստներով: Հում մսից պատրաստված ուտեստներ պահպանում են մսի ողջ օգտակարությունը, միևնույն ժամանակ համեմունքները վերացնում են մսի մեջ առկա վնասակար տարրերը:

📍Փարպեցի 26
📞 044-20-06-95

Want your restaurant to be the top-listed Restaurant in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Oud Mezze Bar

When music and cuisine marry something fascinating is born. This is an inspiring story of a restaurant called Oud Mezze Bar. Mixing traditional food with modern flair Oud Mezze Bar mirrors the taste of contemporary Beirut. The mission is not only serving a great food selection but set an international benchmark in the restaurant field.

Oud Mezze Bar is the ONLY true authentic Lebanese restaurant in Armenia, where not only food reminds of Lebanon, but every event and atmosphere in a whole.

Երբ միանում են երաժշտությունն ու խոհանոցը ծնվում է արտասովոր մի բան: Սա մի ռեստորանի ոգեշնչող պատմություն է, որը կոչվում է Ուդ Մեզզե Բար: Միախառնելով ավանդական բաղադրատոմսերն ու ժամանանակից համերը՝ Ուդը արտացոլում է ժամանակակաից Բեյրութի իրական համը: Մեր նպատակը միայն համեղ ուտեստների ընտրանի մատուցելը չէ, այլ ոլորտում միջազգային նշաձող սահմանելը:

Oud Mezze Bar-ը ՄԻԱԿ իրական լիբանանյան ռեստորանն է Հայաստանում, որտեղ ոչ միայն խոհանոցն է հիշեցնում Լիբանանը, այլև ցանկացած միջոցառում և առհասարակ ընդանուր միջավայրը:

Category

Attire

Casual

Services

Delivery Groups Kids Reserve Takeout

Specialties

Breakfast Coffee Dinner Drinks Lunch

Price Range

£

Telephone

Website

Address


Ghazar Parpetsi 26
Yerevan
0002
Other Restaurants in Yerevan (show all)
The Club The Club
40 Tumanyan Street
Yerevan, 0002

The Club is the place where I heard the soul of Armenia....Paulo Coelho

ArtBridge Bookstore-Cafe & Restaurant ArtBridge Bookstore-Cafe & Restaurant
20 Abovyan Str
Yerevan, 0001

Artbridge is a nice, relaxed place where you can enjoy some really delicious food with great customer service.

Damas Restaurant Damas Restaurant
Hanrapetutyan 30
Yerevan

Saathiya Restaurant Saathiya Restaurant
Teryan 89/2
Yerevan, 0009

Number one Indian Restaurant in Armenia

Koozh Food & Drinks Koozh Food & Drinks
Yeznik Koghbaci 30
Yerevan

Mandarin Cafe Mandarin Cafe
Yerevan, 0042

Օդանավակայանում գտնվող նորաբաց ռեստորան-սրճարանը կզա?

Fenix Restaurant Music Hall Fenix Restaurant Music Hall
Nalbandyan 48/1
Yerevan, 0010

🎙️ Մեզ մոտ կարող եք անցկացնել հաճելի երեկոներ կենդան?

Mayis Cafe & Bar Mayis Cafe & Bar
6 Adonts Str
Yerevan, 0021

Cafe, bar and restaurant

Hin Ani Music Hall Hin Ani Music Hall
19, Sayat Nova Avenue
Yerevan, 0001

Անցկացրեք Ձեր երեկոները մեզ մոտ։ Մենք առաջարկում ենք բարձրակարգ երաժշտություն և համեղ սնունդ

Tamada Showman Hrayr Gogoryan +374 77 17 37 18 Tamada Showman Hrayr Gogoryan +374 77 17 37 18
Yerevan, 0054

տոնական երեկոների կազմակերպում և անցկացում

Town.evn Town.evn
Ալեք Մանուկյան 6/5
Yerevan

Բարձրակարգ խոհանոց, անթերի սպասարկում, հաճելի միջավայր, կենդանի երաժշտություն և շոու ծրագիր: *Town.evn Music Hall-ի սրահներում պայմանավորված ենթակառուցվածքային առանձնահատկությունն...