Areni Wine Festival (Foundation), Yerevan Videos

Videos by Areni Wine Festival (Foundation) in Yerevan. "ARENI" FEST” Foundation together with Areni village Administration are organizing “Areni Wine F

🎨 «Արենի Գինու Փառատոնը» հանդիսանում է նաև հարթակ համայնքի մշակութային աշխատանքները ներկայացնելու համար։

✨🍷 Այս տարվա մեր մասնակիցներից էր Arhestanots handicraft ստուդիան, որի անդամներն Արենի համայնքի երեխաներն են։ «Արենի Գինու Փառատոնը» հնարավորություն է տալիս մարդկանց, վայելելով հայկական գինիները, ծանոթանալ նաև Արենիի ստեղծագործական ներուժին։

❤️ Չնայած միջոցառման չեղարկմանը «Արենի Գինու Փաառատոնը» շարունակում է իր համագործակցությունը համայնքի մշակութային կենտրոնների հետ ողջ տարվա ընթացքում։

📌 2024 թվականի նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են։ ՀԵտևեք մեր էջին տեղեկացվելու համար հաջորդ տարի կայանալիք փառատոնի մանրամասներին, Արենի համայնքի գողտրիկ անկյուններին և տեղանքի հետ կապված այլ նյութերին։

🤩 Կհանդիպենք 2024-ին։

Other Areni Wine Festival (Foundation) videos

🎨 «Արենի Գինու Փառատոնը» հանդիսանում է նաև հարթակ համայնքի մշակութային աշխատանքները ներկայացնելու համար։ ✨🍷 Այս տարվա մեր մասնակիցներից էր Arhestanots handicraft ստուդիան, որի անդամներն Արենի համայնքի երեխաներն են։ «Արենի Գինու Փառատոնը» հնարավորություն է տալիս մարդկանց, վայելելով հայկական գինիները, ծանոթանալ նաև Արենիի ստեղծագործական ներուժին։ ❤️ Չնայած միջոցառման չեղարկմանը «Արենի Գինու Փաառատոնը» շարունակում է իր համագործակցությունը համայնքի մշակութային կենտրոնների հետ ողջ տարվա ընթացքում։ 📌 2024 թվականի նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են։ ՀԵտևեք մեր էջին տեղեկացվելու համար հաջորդ տարի կայանալիք փառատոնի մանրամասներին, Արենի համայնքի գողտրիկ անկյուններին և տեղանքի հետ կապված այլ նյութերին։ 🤩 Կհանդիպենք 2024-ին։

✨🍷 «Արենի Գինու Փառատոնի» մեկնարկից հետո համայնքում տեղի են ունեցել մի շարք բարելավումներ, որոնք դրականորեն են անդրադարձել Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի կենսամակարդակի բարձրացման վրա։ Այդ փոփոխություններից են նաև տարեցտարի ավելացող գաստրոբակերը։ 📌 15 տարի առաջ համայնքում չկար ոչ մի գաստրո բակ, այսօր դրանց թիվը հասել է 7-ի։ «Արենի Քարայր Գատրո Բակն» արդեն 10 տարի փառատոնի մշտական մասնակիցն է։ Այս տարի ևս գաստրո բակը պետք է մասնակցեր միջոցառմանը՝ ներկայացնելով իր անուշահամ գինիները։ 🍇 «Արենի Քարայր Գաստրո Բակը» լավագույն վայրերից է համայնքի էնդեմիկ սորտերից պատրաստված գինիները համտեսելու և միաժամանակ Արենիի 6100 տարվա ժառանգության հետ ծանոթանալու համար։ 🎯 Անկախ փառատոնի չեղարկումից ու ստեղծված դժվարություններից, մենք շարունակում ենք մեր աշխատանքները և պատրաստվում ենք 2024 թվականի «Արենի Գինու Փառատոնին»։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակի նպաստել համայնքի զբոսաշրջային ու տնտեսական զարգացմանը։ ❤️ Կհանդիպենք հաջորդ տարի։ Areni Cave Gastro Yard Գինետուն Արենի Քարայր

✨🍷 Արենի Գինու Փառատոնի մշտական մասնակիցներից է Hin Areni Wine գինեգործարանը։ Թեև փառատոնը չեղարկվել է, սակայն գինեգործարանն արդեն հասցրել էր բավական մեծ նախապատրաստական աշխատանքներ կատարել միջոցառմանն ընդառաջ։ 🔍 Գինեգործարանի պատմությունը սկսվում է 2013 թվականից։ Այս 10 տարիների ընթացքում «Հին Արենի»-ն ունեցել է հսկայական ներդրում հայկական գինու արտադրության ոլորտում։ Գինեգործարանի շնորհիվ վերարժևորվել են պատմական «Սև Արենի» և «Ոսկեհատ» խաղողի տեսակները՝ դառնալով «Հին Արենի» գինու մշտական հումքը։ Քարքարոտ ու հրաբխային պայմաններում 6100 տարի գոյատևած «Սև Արենի» խաղողի տեսակն օգնում է ստանալ մարմնեղ կարմիր գինիներ։ Իսկ «Ոսկեհատ» խաղողից, որը համարվում է խաղողի տեսակների թագուհին, ստանում են նուրբ սպիտակ գինիներ։ 🍇 Այս խաղողի տեսակներն օգտագործում են Վայոց ձորի բոլոր գինեգործները, սակայն նույն սորտից պատրաստված գինիները կարող են էականորեն տարբերվել մեկը մյուսից։ Խմիչքի նման բազմազանության մեջ «Հին Արենի»-ն կարողացել է դառնալ շուկայում պահանջված արտադրանք՝ տալով նոր որակ և համ հայկակական գինուն։ 📌 Այսօր գինեգործարանը ենթարկվում է փոփոխությունների՝ բարելավելով գինու

🍷Արենի Գինու Փառատոն 2021 Նախապատրաստական աշխատանքներ

#ZarkFest-ի շրջանակներում նկարահանումները շարունակվում են🤩🎥 🔹️Բջնի Բերդ 🔹️Սասուն համույթ

Արենի Գինու Փառատոնի 🍷 մասնակիցների տեղերի վիճակահանություն

Choco Din շոկոլադի արհեստագործական ընկերությունում. խոսեցինք շոկոլադի պատրաստման գաղտնիքների, կենսական նշանակության մասին, և իհարկե վայելեցինք շոկոլադի իրական համն ու բազմապիսի համային լցոնումներով կոնֆետները։ Խթանենք հայրենական արդադրության տարածմանն ու սպառմանը։

Տոներն են մոտենում․․․․ ———————————————————————— 🎁🎁🎁🌲🌲🌲🧸🧸🧸🎁🎁🎁🌲🌲🌲🧸🧸🧸 Ամանորը համարվում է տարվա ամենակարևոր տոներից մեկը։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: «Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին: Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Կաղանդ պապը ազգ

Երևանի 2800 ամյակին նվիրված հիասքանչ համերգ Հոկտեմբերի 25֊28ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում արդեն 8֊րդ անգամ անցկացվող Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում։

Gorisyan orer, or 2