Areni Wine Festival (Foundation)

"ARENI" FEST” Foundation together with Areni village Administration are organizing “Areni Wine F

The "Areni Wine Fetiva"l opens with the bright and colorful and spectacular parade of the best wine-makers, combined with the song and dance combination. The festival program includes;
• Opening ceremony
• Armenian wine-makers’ Fair
• Public and professional wine tasting
• Exhibition-fair of traditional dishes, made by the best Armenian restaurants
• Business Meetings
• National music, dances, gam

Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 26/04/2024

🍇🍷 Սիրելի գինեսերներ, եկեք այսօր բացահայտենք, թե ինչ է իրենից ներկայացնում գինիների շշերում հնեցման գործընթացը։

🖇 Շշալցումից հետո գինին երկարատև կարելի է պահել շշերում՝ կախված գինու տեսակից և նպատակից։ Շշերում պահպանման նպատակն է՝

📌 Ստուգել պատրաստի գինիներում պղտորումների նկատմամբ կայունությունը,
📌 Գինու որակի բարելավումը,
📌 Համի ու բույրի ձևավորումը,
📌 Գինիների նմուշների հավաքածուի ստեղծումը

🎯 Շշալցումից հետո գինիների կայունությունը որոշելու համար կատարվում է ստուգիչ պահպանում՝ հատուկ 10-160C ջերմաստիճանային պայմաններում, 10-30 օր՝ կախված գինու տեսակից։ Այնուհետև գինին ենթարկվում է հետազոտման․ եթե գինին չի պղտորվել, նշանակում է՝ կայուն է և առաքման ենթակա։

16/04/2024

🇷🇺 🇬🇧 👇

☕Ունե՞ք բիզնես HoReCa ոլորտում և փնտրու՞մ եք նոր հնարավորություններ այն զարգացնելու համար, ապա հրավիրում ենք մասնակցելու հունիսի 7-ին, 8-ին, 9-ին կայանալք B2B Բիզնես մարկետին։ 🤝

«Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ, տեղի կունենա «Գինի և ավելին. Բիզնես մարկետը», որի ընթացքում մի շարք հայկական և արտասահմանյան ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը։ 🍸🍹

💼Եթե Դուք գինի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք արտադրող եք, մատակարար կամ ունեք նոր բիզնես սկսելու գաղափարներ, ապա սպասում ենք Ձեզ՝

📍 Վայրը՝ Սիզընս այգի (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 15/5)
📅 Օրը՝ հունիսի 7, 8, 9
⏰ Ժամը՝ 16:30-22։30

Մուտքն ԱՆՎՃԱՐ է բոլոր այցելուների համար։
🔗Շտապե՛ք ամրագրել Ձեր տաղավարը՝ https://shorturl.at/oqvQ6


🇷🇺
У Вас есть бизнес в сегменте HoReCa? И Вы ищите новые возможности для его развития? Тогда приглашаем 7-го, 8-го и 9-го июня принять участие на B2B бизнес-маркете.🤝

Параллельно с фестивалем «Винные дни Еревана» пройдет также «Вино и не только. Бизнес-маркет», в ходе которого армянские и иностранные компании представят свою продукцию.🍸🍹


💼Если Вы производитель вина, алкогольных или безалкогольных напитков, поставщик или у вас есть идеи для бизнеса, ждем Вас:

📅 Дата мероприятия: 7, 8, 9 июня
⏰Время: с 16:30 до 22:30
📍 Место проведения: Парк Сизнс (проспект Месропа Маштоца 15/5)
📭Свяжитесь с нами: через email [email protected] или позвоните по номеру +37491264595, +37444230494

🔗Ссылка на регистрацию: https://shorturl.at/oqvQ6

🇬🇧
Are you involved in the HoReCa industry and seeking new opportunities to grow your business? 🤝
If so, we would like to invite you to participate in the B2B Business Market on June 7th, 8th and 9th.

Running parallel to the "Yerevan Wine Days" festival, the "Wine and More: Business Market" will provide a platform for Armenian and foreign companies to showcase their products.🍸🍹


💼If you are a wine, alcoholic or non-alcoholic beverage producer, supplier, or have other business ideas, we would be pleased to have you !

📅June 7, 8, 9
⏰16:30 to 22:30
📍 Seasons Park (Mesrop Mashtots Avenue 15/5)
🔗Don't miss the chance to book your booth: https://shorturl.at/oqvQ6

📬Contact us at [email protected] or call us 📞+37491264595, +37444230494
Admission is FREE for all visitors.


#ԳինիևավելինԲիզնեսմարկետ

Ամրագրեք ձեր տաղավարը 14/04/2024

Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ տեղի կունենա ԷվենտՏուրա ընկերության նոր՝ «Գինի և ավելին․ Բիզնես մարկետ» նախագիծը։

Ամրագրեք ձեր տաղավարը 🍷 Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ տեղի կունենա ԷվենտՏուրա ընկերության նոր՝ «Գինի և ավելին․ Բիզնես մարկետ» նախագիծը։

🔎 Բիզնես մարկետի ընթացքում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք արտադրող, արտահանող կամ ներկրող բիզնեսները կարող են պրոֆեսիոնալ միջավայրում հանդիպել, միջազգային և տեղական շուկայի խոշոր ներկայացուցիչների հետ հաստատել շահավետ համագործակցություններ, իրականացնել վաճառք։ 🍹

✅ Բիզնես մարկետը շահավետ կլինի`
• Արտասահմանյան և հայկական խմիչք արտադրողների համար․
• Արտասահմանյան խմիչքի դիստրիբյուտորների համար․
• Միջազգային բիզնեսի ներկայացուցիչների համար․
• Ռեստորատորների համար․

Հետաքրքրվա՞ծ եք:
💼Ուրեմն, ամրագրեք ձեր տաղավարը նոր հնարավորություններ ընձեռող Բիզնես մարկետում:

🔗Գրանցման հղումը՝ https://shorturl.at/oqvQ6

Այցելուների համար միջոցառման մուտքն ազատ է։

🗓Օրը՝ հունիսի 7, 8, 9
⏰Ժամը՝ 16։30-ից - 22։30
📍Վայրը՝ Սիզընս այգի (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 15/5)

📞 Կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեք +37491264595, +37444230494

13/04/2024

🎯 Արենի համայնքի պատմական գյուղերից է Խաչիկը, որտեղ տեղի է ունենում ամենահամեղ փառատոններից մեկը՝ Գաթայի փառատոնը։

🔍 Անդրադառնալով Արենի համայնքի պատմամշակութային հուշարձաններին, եկեք այօր բացահայտենք, թե որտեղից է առաջացել Խաչիկ գյուղի անվանումը։

Կան մի քանի վարկածներ`

🗝 Գյուղի մոտակայքւոմ գտնված այն քարը, որի վրա գրված է եղել. Հիմնադրեցի գյուղը և այն իմ անունով կոչեցի Խաչիկ։ Հիշեցեք Խաչիկ վարդապետին»։ Ենթադրվում է, որ հենց նրա անունով էլ կոչվել է գյուղը։

🗝 Այն պատմությունն ըստ որի Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակաշրջանում առաքյալներն իրենց հետ գյուղ են բերել Քրիստոսի խաչափայտից մի մասունք․ այստեղից էլ ենթադրություն, որ գյուղը հենց այս պատճառով է Խաչիկ կոչվել։

🗝 Խաչիկ անունով երիտասարդի խիզախությունը։ 1604 թ․ երբ Շահ Աբասը բռնագաղթի ենթարկեց հայ ժողովրդին։ Նա գտնում է Շահի կորած բազեին, և Շահը նրա անունով էլ կնքում է գյուղը։

🗝 Եվ վերջին վարկածն այն մասին է, որ շատ տարիներ առաջ Արցախի Խաչեն գավառից բռնի կերպով այստեղ են բերվել բազմաթիվ մարդիկ, և, որպեսզի չմոռացվի, թե որտեղից են իրենք եկել, հիմնադրել են գյուղը և անունը Խաչիկ դրել։

❤️ Հետևեք մեր էջին՝ Արենի համայնքի և Արենի գինու փառատոնի մասին նոր տեղեկություններ ստանալու համար։

21/03/2024

❤ Սիրելի գինեսերներ,

🍷 Օգնեք, որ Հայաստանը դառնա տարածաշրջանի գլխավոր գինու ուղղություններից մեկը։

🖇 10 օրից կփակվի Wine Travel Awards մրցանակաբաշխության քվերակությունը, որտեղ նոմինացված է նաև Երևանի Գինու Օրեր փառատոնը «Տարածաշրջանի մագնիս» անվանակարգում։
Ձեր ձայները կարող են վճռորոշ դեր ունենալ քվերակության ընթացքում։

Տրամադրելով մի քանի վայրկյան՝ կաջակցեք Հայաստանում գինու տուրիզմի զարգացմանն ու միջազգային հարթակում դիրքերի ամրապնդմանը։

Քվեարկելու համար անցեք նշված հղումով ⬇️

📍 https://winetravelawards.com/nominee/yerevan-wine-days-3/

Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 16/03/2024

🔍 Գինեգործությունն աշխարհի շատ առաջատար երկրների արդյունաբերության զարգացած բնագավառներից մեկն է: Գինիներն ունեն բազմաթիվ դասակարգումներ։ Ելնելով Խաղողագործության և Գինեգործության միջազգային ակադեմիայի հետազոտությունից՝ գինիները բաժանվում են՝

🍷🎨ԸՍՏ ԳՈՒՅՆԻ՝
📌 սպիտակ, վարդագույն և կարմիր

🍷ԸՍՏ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ՝

📌 Բնական: Այն գինիներն են, որոնք ստացվում են թարմ խաղողից` խմորման արդյունքում, առանց սպիրտի ավելացման։
📌 Հատուկ: Այս գինիների պատրաստման դեպքում թնդեցումը, այսինքն՝ սպիրտի ավելացումը պարտադիր է: Բնական և հատուկ գինիները կարող են լինել բուրավետացված` հաճելի բուրավետ համեմունքների ավելացումով, նարնջի կամ կիտրոնի և այլ համեմունքներով։

🍇ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ՝
📌Սորտային, եթե գինին պատրաստված է խաղողի միայն մեկ սորտից, (oր․՝ հայկական պորտվեյնը, որը պատրաստվում է Ոսկեհատ /Խարջի/ սորտից)։
📌Կուպաժային, եթե պատրաստվում է տարբեր սորտերի խաղողներից ստացված գինեհումքերի խառնումից (օր՝․ և , երկուսն էլ խերեսային գինիներ են):

⏳ԸՍՏ ՏԱՐԻՔԻ՝
📌Սովորական, երբ գինիները թողարկվում են պատրաստման ժամկետից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
📌Տեսակավոր, երբ գինիների շշալից է կատարվում պատրաստումից առնվազն 1.5 տարի հետո:
📌Կոլեկցիոն. դրանք այն տեսակավոր բարձրորակ գինիներն են, որոնք լրացուցիչ շշերում պահվում են 3 տարուց ոչ պակաս:

Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 16/02/2024

🍷 Արենի Գինու Փառատոնը խմիչքի մասին միջոցառում լինելուց զատ ազգային մշակույթի տարածման հարթակ է։ Յուրաքանչյուր տարի փառատոնն ուղեկցվում է ազգային երգ ու պարով։ Այն հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին և այցելուներին ոչ միայն նայել, այլև միանալ խմբին՝ վերածելով միջոցառումը ազգային տոնախմբության։

🔍 Հայկական ազգային պարերը շատ բազմազան են և ձևավորվել են վաղ անցյալում։ Պարերը կարող էին լինել ոչ միայն տոնակատարության, այլև առօրյայի մի մաս։ Օրինակ կային պարեր, որոնք պարում էին կենցաղային աշխատանքներ կատարելիս, կամ հիշեցնում էին այդպիսի գործերը։ Դրանցից էր «Շալեր» պարը, որի ժամանակ պարողները ասես բուրդ էին մշակում։ Կային նաև ծաղիկներ հավաքելու, բերքահավաքի, տնային գործեր կատարելու, ջրի մոտ խաղալու պարեր։

🖇 Ամենից շատ տարածված էին ծիսական պարերը, որոնք մինչև այսօր ամենահայտնի հայկական պարերից են։ Դրանք համընկնում էին կարևոր իրադարձությունների հետ և պարում էին կոնկրետ օրերին և կոնկրետ վայրում: Օրինակ անասնապահության տոներին պարում էին «Քոչարի» և «Վերվերի»։

Այս բոլոր պարերը, հայկական գինին, ազգային երգերն ու Արենիի բնակիչները միասին հանդիսանում են Հայաստանի հարստությունն ու ժառանգությունը։

📍 Հոկտեմբերի 5-ին այս ամենը կմեկտեղվի մեկ վայրում՝ Արենի Գինու Փառատոնին։

❤️ Գրանցեք այս ամսաթիվը, եկեք միասին վերհիշենք մեր արմատները։

01/02/2024

📍 🔍 Վերհիշելով Արենի համայնքի բնակավայրերը՝ մի փոքր պատմենք Երևանից 102 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չիվա գյուղի մասին։ Գրականության մեջ հանդիպում են նաև Չվա, Չուվա անվան տարբերակները։ Գյուղի անվանումը չի բացատրվում, սակայն համաձայն ժողովրդական ավանդության՝ 735թ. Մոզի կործանիչ երկրաշարժից հետո մարդիկ վախեցած փախնում և հասնում են Չիվայի տարածք և գոչում` «չիք վայ», «չկա վայ», որտեղից էլ առաջանում է գյուղի անունը։
Գյուղի տարածքում հայտնաբերվել են կարասներ, որոնք նախատեսված էին թաղումների համար։ Ենթադրելով այս փաստից՝ գյուղը բնակեցված է եղել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից։

🖇 Չիվան հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմություն աշխատության մեջ` 13-րդ դարի թվագրությամբ։ Գյուղը վանքապատկան է եղել։ 13-րդ դարում հատուկ հրովարտակով տրվել է Ջալալ Օրբելյանին՝ որպես կալվածք։ Մետաքսի ճանապարհի մի ճյուղը Սելիմով հասնելով Արենի, մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`ուղղություն վերցնելով դեպի Դվին և Այրարատ։

Չիվայի բնակիչները մի քանի անգամ կարճ տեղափոխումներ են ապրել, սկզբում ձորամեջ, ապա դիմացի սարալանջ, ուր կան քրիստոնեական վկայություններ` ժամտուն, խաչքարեր։
1831 թվականին գյուղն ունեցել է 52 բնակիչ, այսօր բնակիչների թիվը 1000-ից ավել է։ Չիվան հարուստ բերքատու գյուղ է։
Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ։ Մշակում են խաղող, ծիրան, դեղձ, հացահատիկ։

❤️ Արենի համայնքի գինեգործությունը, հարուստ բերքն ու պատմությունը ներկայացնելու համար էլ ամեն տարի կազմակերպվում է «Արենի Գինու Փառատոնը»։ Այս տարի միջոցառումը տեղի կունենա Հոկտեմբերի 5-ին, որը կմիավորի համայնքի ջանասեր և ստեղծագործ բնակիչներին՝ իրական տոն պարգևելով բոլոր հյուրերին։

Կհանդիպենք աշնանը։

30/12/2023

🇷🇺 🇺🇸 👇

❄️🎄 Շնորհավորում ենք գալիք նոր տարվա կապակցությամբ։

❤️ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին համագործակցության համար։ Միայն միասնական ուժերով կարող ենք իրականացնել ամենանվիրական գաղափարները։

🥰 Ինչպես նաև շնորհակալ ենք մեր բոլոր այցելուներին և միջոցառման սիրահարներին։ Մենք բոլորս աշխատում ենք ձեզ համար։

🖇 🍷 Մաղթում ենք, որ այսուհետ խաղաղ երկնքի տակ կարողանանք իրականացնել զբոսաշրջության զարգացման համար կարևոր միջոցառումներից մեկը՝ Արենի Գինու Փառատոնը։

📍 Կհանդիպենք 2024 թվականին։

🇷🇺
❄️🎄Поздравляем с наступающим новым годом.

❤️ Спасибо всем нашим партнерам за сотрудничество. Только совместными усилиями мы можем реализовать самые заветные идеи.

🥰 Также благодарны всем нашим посетителям и любителям нашего мероприятия. Мы все работаем для вас.

🖇 🍷 Желаем, чтобы отныне под мирным небом мы смогли провести одно из важных мероприятий для развития туризма – Винный Фестиваль Арени.

📍 Встретимся в Новом 2024 году.

🇺🇸
❄️🎄 Congratulations on the coming new year.

❤️ We thank all our partners for their cooperation. Only with united forces we can implement the most cherished ideas.

🥰 We also thank all our visitors and fans of the event. We all work for you.

🖇 🍷 We wish that from now on, under a peaceful sky, we will be able to hold one of the important events for the development of tourism, the Areni Wine Festival.

📍 We will meet in 2024.

Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 21/12/2023

✨🎄 Ամանորին մնացել են հաշված օրեր։ Յուրաքանչյուր երկիր ունի ամանորի իր ավանդույթները, ուտեստները և խմիչքները։ Օրինակ Ֆրանսիայում ամանորի գլխավոր խմիչքը շամպայնն է։ Չնայած, որ հայերը նույնպես շնորհավորում են միմյանց շամպայնով, սակայն դեռևս վաղ ժամանակներից սկսած գինին հայերի ամանորյա սեղանի անբաժանելի մասն է։

🍷 Գինու Ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ գինին քրիստոնեության մեջ ընկալվում է որպես ճանապարհ դեպի լուսավորն ու անաղարտը։ Ընդունված է համարել, որ Քրիստոսի արյունը գինի է, այսինքն՝ Քրիստոսի արյունը լույս է։

🧷🍽 Շատերը ընդունելով գինին հոոգևոր տեսանկյունից, իսկ շատերը մեծ տեղ տալով համային առանձնահատկություններին՝ առաջնային տեղ են տալիս խմիչքին, որպես տոնական սեղանի գլխավոր բաղադրիչներից մեկը։ Սակայն տոնական մթնոլորտի ամբողջացման համար շատ կարևոր են գինու և սննդի ճիշտ համադրությունները։ Օրինակ սպիտակ թեթև գինին համապատսխանում է ավելի թեթև կերակուրների հետ, իսկ դառը կարմիր գինին ավելի շատ օգտագործվում է ծանր և դժվարամարս սննդի հետ` նպաստելով դրա դյուրին մարսմանը:

📍 Գինիներն ինչպես կարող են լրացնել համերը, այնպես էլ կարող են համային հակադրություններ ստեղծել։ Այդ իսկ պատճառով տարածված կարծիք կա, որ գինի ըմպելը դա արվեստ է։

❤️ Գինու մասին այլ մանրամասներին ծանոթանալու և գրագետ սննդի և խմիչքի համադրություններ իմանալու համար հետևեք մեր էջին։

אש ויין: כך השפיעה הלחימה בקווקז על תעשיית היין המקומית - וואלה! אוכל 09/12/2023

🇺🇸👇

📌 Շնորհակալություն ենք հայտնում Իսրայելացի անկախ լրագրող Քոբի Քլայթմանին «Կրակ և Գինի» հոդվածի համար, որտեղ լրագրողը պատմում է, թե ինչպես է պատերազմը անդրադառնում Հայաստանի խաղողագործության վրա։

🖇 Լրագրողը նշում է, որ բացի մարդկային կյաքներից պատերազմը խլում է նաև մշակութային ժառանգության մի մասը։ Օրինակ արցախցիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թողեցին գինու տակառները, որոնք պատրաստված էին հենց տեղի փայտից և ամբողջացնում էին արցախյան մշակույթը։

Քոբի Քլայթմանը նաև ժյուրի է եղել «Արենի Գինու Փառատոն»-ի ժամանակ և այս տարի նույնպես պատրաստվում էր մասնակցել միջոցառմանը։

❤️ Հուսով ենք, որ դեռ կկարողանանանք համագործակցել և առավել խաղաղ պայմաններում իրականացնել մեր երկրի խորհրդանիշներից մեկին՝ գինուն նվիրված «Արենի Գինու Փառատոն»-ը։

🇺🇸
📌 We thank the Israeli independent journalist Kobi Kleitman for the article "Fire and Wine", where the journalist tells how the war affects the viticulture and winemaking of Armenia.

🖇 The journalist notes that in addition to human lives, the war also takes a part of the cultural heritage. For example, the people of Artsakh left wine barrels in the Republic of Nagorno-Karabakh, which were made of local wood and completed the Artsakh culture.

Kobi Klaitman was also a jury at the "Areni Wine Festival" and was going to participate in the event this year as well.

❤️ We hope that we will still be able to cooperate and implement the "Areni Wine Festival" dedicated to one of the symbols of our country, wine, in more peaceful conditions.

אש ויין: כך השפיעה הלחימה בקווקז על תעשיית היין המקומית - וואלה! אוכל אש ויין: כך השפיעה הלחימה בקווקז על תעשיית היין המקומית

21/11/2023

🎨 «Արենի Գինու Փառատոնը» հանդիսանում է նաև հարթակ համայնքի մշակութային աշխատանքները ներկայացնելու համար։

✨🍷 Այս տարվա մեր մասնակիցներից էր Arhestanots handicraft ստուդիան, որի անդամներն Արենի համայնքի երեխաներն են։ «Արենի Գինու Փառատոնը» հնարավորություն է տալիս մարդկանց, վայելելով հայկական գինիները, ծանոթանալ նաև Արենիի ստեղծագործական ներուժին։

❤️ Չնայած միջոցառման չեղարկմանը «Արենի Գինու Փաառատոնը» շարունակում է իր համագործակցությունը համայնքի մշակութային կենտրոնների հետ ողջ տարվա ընթացքում։

📌 2024 թվականի նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են։ ՀԵտևեք մեր էջին տեղեկացվելու համար հաջորդ տարի կայանալիք փառատոնի մանրամասներին, Արենի համայնքի գողտրիկ անկյուններին և տեղանքի հետ կապված այլ նյութերին։

🤩 Կհանդիպենք 2024-ին։

01/11/2023

✨🍷 «Արենի Գինու Փառատոնի» մեկնարկից հետո համայնքում տեղի են ունեցել մի շարք բարելավումներ, որոնք դրականորեն են անդրադարձել Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի կենսամակարդակի բարձրացման վրա։ Այդ փոփոխություններից են նաև տարեցտարի ավելացող գաստրոբակերը։

📌 15 տարի առաջ համայնքում չկար ոչ մի գաստրո բակ, այսօր դրանց թիվը հասել է 7-ի։ «Արենի Քարայր Գատրո Բակն» արդեն 10 տարի փառատոնի մշտական մասնակիցն է։ Այս տարի ևս գաստրո բակը պետք է մասնակցեր միջոցառմանը՝ ներկայացնելով իր անուշահամ գինիները։

🍇 «Արենի Քարայր Գաստրո Բակը» լավագույն վայրերից է համայնքի էնդեմիկ սորտերից պատրաստված գինիները համտեսելու և միաժամանակ Արենիի 6100 տարվա ժառանգության հետ ծանոթանալու համար։

🎯 Անկախ փառատոնի չեղարկումից ու ստեղծված դժվարություններից, մենք շարունակում ենք մեր աշխատանքները և պատրաստվում ենք 2024 թվականի «Արենի Գինու Փառատոնին»։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակի նպաստել համայնքի զբոսաշրջային ու տնտեսական զարգացմանը։

❤️ Կհանդիպենք հաջորդ տարի։

Areni Cave Gastro Yard
Գինետուն Արենի Քարայր

Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 15/10/2023

🇷🇺 🇺🇸👇

🍷 «Արենի Գինու Փառատոնի» ռազմավարության մեջ առաջնային տեղ է զբաղեցնում էկոլոգիայի պաշտպանությունը։ Յուրաքանչյուր տարի՝ միջոցառմանն ընդառաջ մենք փնտրում ենք ընկերություններ, որոնք կիսում են մեր գաղափարներն ու նպատակները։ Այդ կերպ ստեղծում ենք հետաքրքիր համագործակցություններ միջոցառման արդյունավետ կայացման համար։ Այս տարի նման փորձառություն էր LATE ընկերության հետ ունեցած համագործակցությունը։

📌 LATE ընկերությունը տեքստիլ արվեստի կենտրոն է, որտեղ երկրորդ կյանք են տալիս հագուստի, կտորների թափոններին։ Տեքստիլի թափոններից պատրաստված իրերը կարող են դառնալ ինչպես նոր հագուստներ, այնպես էլ նկարներ, դեկորատիվ և կենսական անհրաժեշտության համար տարատեսակ իրեր։
Բացի այն, որ ընկերությունը միջոցառմանը ներկայանալու էր հատուկ տաղավարով, որտեղ ներկայացված էին լինելու նախաձեռնության կողմից պատրաստած աշխատանքները, LATE-ին էր վստահված նաև փառատոնի ձևավորումը։ Միջոցառման ողջ տարածքը պետք է զարդարված լիներ տեքստիլի թափոններով, որոնք համապատասխանելու էին փառատոնի 2023 թվականի բրենդինգին։

Սակայն փառատոնի չեղարկումը չխանգարեց մեր համագործակցությանը։ Արցախահայերի բռնի տեղահանման վերջին դեպքերի հետ կապված մոտավորապես 1000 մարդ ապաստան է գտել Արենի համայնքում։ ««Արենի» փառատոն» հիմնադրամի աջակցությամբ LATE-ն իրականացրեց հսկայածավալ աշխատանքներ՝ պատրաստելով մեր հայրենակիցների համար վերմակներ։ Հիսուվ ենք, որ փառատոնի ներուժն օգտագործելով՝ ինչ-որ կերպ կարողացանք օգտակար լինել մեր հայրենակիցների համար այս դժվար օրերին։

❤️ Շնորհակալ ենք LATE ընկերությանը համագործակցության և նվիրվածության համար։

Կհանդիպենք 2024-ին։

🇷🇺
🍷 Защита экологии является первостепенной в стратегии «Фестиваля Вина Арени». Каждый год перед мероприятием мы ищем компании, разделяющие наши идеи и цели. Таким образом мы создаем интересные партнерские отношения для эффективного осуществления мероприятия. В этом году таким опытом стало сотрудничество с компанией LATE.

📌 Компания LATE — центр текстильного искусства, где отходы одежды и ткани получают вторую жизнь. Предметы, изготовленные из текстильных отходов, могут стать новой одеждой, картинами, элементами декора и различными предметами для бытовых нужд.
Кроме того, что компания должна была участвовать в фестивале со специальным павильоном, где представлялись бы работы, сделанные представителями компании LATE, организации также было доверено оформление и украшение фестиваля. Вся територия фестиваля должна была быть украшена отходами тексиля, которые соответствовали брендингу фестиваля 2023 года.

Однако отмена мероприятия не помешала нашему сотрудничеству. Около 1000 человек нашли приют в общине Арени в связи с недавними событиями принудительного перемещения арцахских армян. LATE проделала огромные работы с поддержкой фонда ««Арени» фестиваля», изготовляя одеяла для наших соотечественников из Арцаха.

❤️ Надеемся, что используя ресурсы фестиваля, мы могли быть полезными в эти трудные для наших соотечественников дни.
Благодарим компанию LATE за сотрудничество и преданность общему делу.

Встретимся в 2024 году.

04/10/2023

✨🍷 Արենի Գինու Փառատոնի մշտական մասնակիցներից է Hin Areni Wine գինեգործարանը։ Թեև փառատոնը չեղարկվել է, սակայն գինեգործարանն արդեն հասցրել էր բավական մեծ նախապատրաստական աշխատանքներ կատարել միջոցառմանն ընդառաջ։

🔍 Գինեգործարանի պատմությունը սկսվում է 2013 թվականից։ Այս 10 տարիների ընթացքում «Հին Արենի»-ն ունեցել է հսկայական ներդրում հայկական գինու արտադրության ոլորտում։ Գինեգործարանի շնորհիվ վերարժևորվել են պատմական «Սև Արենի» և «Ոսկեհատ» խաղողի տեսակները՝ դառնալով «Հին Արենի» գինու մշտական հումքը։ Քարքարոտ ու հրաբխային պայմաններում 6100 տարի գոյատևած «Սև Արենի» խաղողի տեսակն օգնում է ստանալ մարմնեղ կարմիր գինիներ։ Իսկ «Ոսկեհատ» խաղողից, որը համարվում է խաղողի տեսակների թագուհին, ստանում են նուրբ սպիտակ գինիներ։

🍇 Այս խաղողի տեսակներն օգտագործում են Վայոց ձորի բոլոր գինեգործները, սակայն նույն սորտից պատրաստված գինիները կարող են էականորեն տարբերվել մեկը մյուսից։ Խմիչքի նման բազմազանության մեջ «Հին Արենի»-ն կարողացել է դառնալ շուկայում պահանջված արտադրանք՝ տալով նոր որակ և համ հայկակական գինուն։

📌 Այսօր գինեգործարանը ենթարկվում է փոփոխությունների՝ բարելավելով գինու արտադրության և գինու համտեսի համար անհրաժեշտ պայմանները։ Բոլոր ժամանակակից փոփոխությունների հետ մեկտեղ Hin Areni Wine-ը պահպանել է Արենի գյուղի գինեգործական ավանդույթները՝ համադրելով դրանք նորագույն տեխնոլոգիաների հետ։

❤️ Փառատոնի չեղարկումից հետո արտադրողները և ««Արենի» փառատոն» հիմնադրամը չեն կանգնում տեղում և շարունակում են պատրաստվել 2024 թվականի «Արենի Գինու Փառատոնին»՝ հավատարիմ մնալով միջոցառման առաջնային նպատակին՝ շարունակել Վայոց ձորի մարզի գինեգործության հազարամյա պատմությունը և վերածել այն ոլորտի առաջատար կենտրոնի աշխարհում։

03/10/2023

🇷🇺 🇺🇸👇

Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ պայմանավորված Արցախում տիրող ծանր իրավիճակով` հոկտեմբերի 7-ին կայանալիք «Արենի Գինու Փառատոն»-ը չեղարկվում է:

Փառատոնն այս տարի կայանալու էր 15-րդ անգամ: Այն գինեգործության ոլորտում մեծ իրադարձություն լինելուց զատ նաև յուրահատուկ առիթ ‎է գյուղացիների համախմբման, սահմանամերձ բնակավայրի կենսամակարդակի բարձրացման, տնտեսական շրջանառության և զբոսաշրջության զարգացման համար: Արենի համայնքի բնակիչներն ամեն տարի մեծ ոգևորությամբ են սպասում և պատրաստվում այս օրվան: Բացի իրենց արտադրանքը ներկայացնելուց միջոցառումը հնարավորություն է տալիս վերարժևորել աշխարհում գինու ամենահին բնօրրաններից մեկը՝ Արենին՝ դիրքավորելով Հայաստանը որպես գինեգործության առաջատար երկիր:

Սակայն ելնելով երկրում տիրող իրավիճակից` փառատոնը չեղարկվում է արդեն երկրորդ անգամ: Այսօր Արցախի մեր հայրենակիցները կանգնած են գոյաբանական պայքարի առջև: Մեզ համար նման իրավիճակում յուրաքանչյուր միջոցառում ստորադասվում է:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին: Մաղթում ենք ուժ և համբերություն:
Խաղաղություն մեր երկրին:

🇷🇺
К сожалению, хотим Вас известить, что в связи с сложившейся ситуацией в Арцахе, предстоящий «Фестиваль вина Арени» отменяется.

Фестиваль должен был состояться уже 15 раз. Кроме того, что мероприятие является большим событием в сфере виноделия, фестиваль также способствует объединению сельчан, развитию уровня жизни приграничного поселения, экономического роста и продвижению событийного туризма.
Жители сообщества Арени каждый год с большим воодушевлением ждут и готовятся к этому дню. Помимо презентации своей продукции, мероприятие дает возможность по-новому оценить одну из старейших колыбелей вина в мире, Арени, представляя Армению, как ведущую страну по производству вина.

Однако исходя из сложившейся ситуации в стране, фестиваль отменяется уже во второй раз. Сегодня наши соотечественники в Арцахе стоят перед вопросом за выживание. Для нас при таких обстоятельствах любое мероприятие становится не актуальным.

Соболезнуем родственникам всех погибших. Желаем сил и терпения.
Мир нашей стране.

🇺🇸
Unfortunately we want to inform you that "Areni Wine Festival" is cancelled according to the difficult situation of Artsakh.

The festival was going to be held for the 15th time. Besides being a great event in the sphere of winemaking , it's also a special occasion of bringing together fellow villagers, increasing of living standards of border settlements, economic turnover and the development of event tourism. Every year the residents of Areni region look forward and get ready for this day. Besides representing their products this event also gives an opportunity to reevaluate Areni, which is one of the most ancient cradles of wine, introducing to the world as a winemaking leading country. However, according to the situation of our country the festival is cancelled for the second time. Currently our fellow countrymen in Artsakh are against an ontological struggle. Every event is subordinated for us in such a situation.

We condole the relatives of all the victims and wish them strength and patience. Peace to our country.

20/09/2023

Գաթայի փառատոնը չեղարկվել է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 23-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում կայանալիք Գաթայի փառատոնը չեղարկվել է:

Photos from EventToura / ԷվենտՏուրա's post 20/09/2023
18/09/2023

🇷🇺 🇺🇸 👇

🎤🎥 Հարգելի լրագրողներ,

🍷✨ Արդեն 15-րդ անգամ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կազմակերպվում է ավանդական դարձած «Արենի Գինու փառատոն»-ը։

📌 Եթե ցանկանում եք լուսաբանել ոլորտի համար այս նշանակալից իրադարձությունը, ապա խնդրում ենք լրացրեք լրագրողների համար նախատեսված հայտը։

Լուսաբանման դեպքում մենք կհոգանք լրագրողի և նրա գործընկերոջ ուղևորափոխադրման մասին։ Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ մասնակցության հայտի միջոցով։
https://bit.ly/3PpiYic

❤️ Նախապես շնորհակալ ենք։

🇷🇺
🎤🎥 Уважаемые журналисты,

🍷✨ Уже в 15-й раз, в первую субботу октября, в селе Арени Вайоц дзорской области проводится традиционный «Винный фестиваль Арени».

📌 Если Вы хотите освещать это значимое событие для сферы вина, то пожалуйста заполните заявку для журналистов.

В случае освещения мы позаботимся о транспорте журналиста и его коллеги. Остальные подробности Вы можете узнать через заявку для участия.
https://bit.ly/3RrimLJ

❤️ Заранее спасибо.

🇺🇸
🎤🎥 Dear journalists,

For the 15th time, on the first Saturday of October, the traditional "Areni Wine Festival" is held in the village of Areni, Vayots Dzor region.

📌 If you want to cover this significant event for the industry of wine, then fill out the application for journalists.

We will take care about transportation of the journalist and his colleague. You can find out other details through the application for participation.
https://bit.ly/3Rsh6bm

❤️ Thanks in advance․

Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 15/09/2023

🇷🇺👇

🎯 Ինչպես արդեն նշեցինք, Արենի համայնքը բաղկացած է 9 գյուղից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու առանձնահատկությունները։

🔍 Առաջին գյուղը, որի մասին կպատմենք Աղավնաձորն է։ Գյուղը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբներին և կոչվել է Աղնաձոր, Այնազուր։ 1830 թվականին գյուղը վերաբնակեցված է եղել ընդամենը 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո։

🍇 Այսօր գյուղն ունի մինչև 2000 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը պտղաբուծությամբ և խաղողագործությամբ զբաղվելն է։ Բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ այստեղ նույնպես լավ հարմարվել է «Արենի» խաղողատեսակը։

🍐🍊🍏 Աղավնաձորում աշունը երկարատև է և տաք, որի շնորհիվ էլ բնակավայրում լավ են հասունանում մրգերը, բանջարեղենը, բույսերը։ Տեղանքը հարուստ է ուրցով, մասուրով, հազարատերևուկով, երիցուկով և շատ այլ տեսակի դեղաբույսերով։

🦅 Կլիման նաև դրական ազդեցությունն է ունեցել կենդանական աշխարհի վրա, որը հարուստ է թռչուններով` կաքավ, լոր, արծիվ, սողուններով` թունավոր օձեր` գյուրզա, իժ, ինչպես նաև գիշատիչներով` աղվես, գայլ, շնագայլ, արջ։

📌 Բացի այն, որ Աղավնաձորը տաք և բերքառատ գյուղ է, նաև հարուստ է պատմամշակութային և բնական գեղատեսիլ վայրերով։ Գյուղից մոտ 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղին, որտեղ մինչև այժմ կանգուն են մնացել Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը։ Գյուղից 4 կմ հյուսիս գտնվում է «Ներքին Ուլնոց» գյուղատեղին (13-14-րդ դարեր), 1 կմ արևելք՝ Աղջկաբերդը (13-րդ դար), 12-14-րդ դարերի խաչքարեր, իսկ 4 կմ հյուսիս-արևմուտք՝ 13-14-րդ դարերի մի իջևանատուն։

Միջնադարյան պատմամշակութային արժեքներին ծանոթանալու, «Արենի» խաղողը համտեսելու, բազմատեսակ բերքից օգտվելու, դեղաբույսերի տեսականուն ծանոթանալու և գեղատեսիլ բնությունը վայելելու համար այս բնակատեղին լավագույններից է։

🤩 Արենի համայնքը քեզ է սպասում։

🇷🇺
🎯 Как мы уже отметили, община Арени состоит из 9 сел, каждое из которых имеет свою историю и особенности.

🔍 Первое село, о котором мы расскажем – Агавнадзор. Село было основано в начале 13 века и называлось Агнадзор, Айназур. В 1830 году туда было переселено всего 28 человек, которые переехали в Агавнадзор после русско-турецкой войны.

🍇 Сегодня в селе проживает до 2000 жителей, основным занятием которых является выращивание фруктов и виноградарство. Благодаря благоприятным климатическим условиям здесь хорошо прижился сорт винограда «Арени».

🍐🍊🍏 Осень в Агавнадзоре продолжительная и теплая, благодаря чему в поселке хорошо созревают фрукты, овощи и растения. Местность богата тимьяном, шиповником, тысячелистником, ромашкой и многими другими видами трав.

🦅 Климат положительно повлиял и на животный мир, богатый птицами: куропаткой, перепелкой, орлом, пресмыкающимися – ядовитыми змеями – гюрзой, гадюкой, а также хищниками – лисой, волком, шакалом, медведем.

📌 Помимо того, что Агавнадзор – теплое и плодородное село, оно еще и богато историческими, культурными и природными живописными местами. Примерно в 4 км к северу от села находится село Джамидуз или Улгюр, где до сих пор сохранились стены церкви Святой Аствацацин. Деревня «Неркин Улноц» (13-14 вв.) расположена в 4 км к северу от села, Ахчкаберд (13 в.) в 1 км восточнее, хачкары 12-14 вв., и в 4 км к северо-западу - постоялый двор 13-14 век.

Это место является одним из лучших, предоставляющим возможность познакомиться с историческими и культурными ценностями Средневековья, попробовать виноград «Арени», насладиться разнообразием сельскохозяйственных культур. А также, ознакомиться с разнообразными травами и насладиться красивой природой.

🤩 Арени ждет вас.

14/09/2023

🍷 Արդեն 15-րդ անգամ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կազմակերպվում է «Արենի Գինու փառատոն»-ը։

🍇 Փառատոնը սկսվում է խաղողի ճզմման արարողությամբ և ուղեկցվում ազգային երգ ու պարով։ Մի շարք տնայնական և արտադրական գինեգործներ ներկայացնում են իրենց արտադրանքն այցելուներին։

🎯 Գինուց զատ միջոցառմանը կարող են մասնակցել նաև ձեռագործ իրեր, հրուշակեղեն, մեղր, գյուղատնտեսական ապրանքներ ներկայացնող ընկերություններն ու անհատները։

🤩 Եթե Դուք զբաղվում եք թվարկավածներից որևիցե մեկով և ցանկանում եք գինեգործության ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկի մի մասնիկը դառնալ, ապա մասնակցության հայտն արդեն բաց է։ Կարող եք լրացնել այն՝ անցնելով նշված հղումով։

https://bit.ly/3PDYAvf

Photos from Գաթայի փառատոն/Gata Festival's post 14/09/2023
Photos from Areni Wine Festival (Foundation)'s post 13/09/2023

🇷🇺👇

🎯 Նախորդ գրառման մեջ անդրադարձանք Արենի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որի ճարտարապետը Մոմիկն է։

Ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը ծնվել է հենց Վայոց ձորում, ամենայն հավանակությամբ` 13-րդ դարի 60-ական թվականներին: Մինչև կյանքի վերջը նա ապրել է հենց այստեղ։

🔍 Ապրելով և արարելով Վայոց ձորում՝ Մոմիկն իր հավերժական հետքն է թողել այս մարզում։ Սուրբ Աստվածածին եկեղեցուց զատ Նրա աշխատանքներից են նաև Եղեգիս գյուղի 14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ այն եղել է զինվորական եկեղեցի։

📌 Արփայի վտակի նեղ ոլորապտույտ կիրճի վերևում գտնվող Նորավանք վանական համալիրից անբաժանելի է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի անունը։ Նրան են պատկանում վանական համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակներն, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։

Սուրբ Աստվածածին Բուրթելաշենը միջնադարյան անվանի քարագործ-վարպետի՝ Մոմիկի աշխատանքներից վերջինն է։
Մոմիկը զգալի ազդեցություն է ունեցել մանրանկարչության նոր ուղղությունների զարգացման վրա։ Նա երկար ժամանակ աշխատել է Կիլիկիայում և այնուհետև սկսել է նկարել Կիլիկիացի մանրանկարիչների ոճով։ Վերադառնալով Արևելյան Հայաստան` նա դարձավ Սյունիքի Օրբելյան իշխանների տան նկարիչ-ճարտարապետը։

Նրա աշխատանքներում վառ արտահայտված են կերպարների բնավորությունը, դիմախաղը, շարժումները։ Կերպարները խորապես արտահայտիչ են ու դրամատիզմով լի:

🍷 Հոկտեմբերի 7-ին տեղի գինեգործների արտադրանքի հետ ծանոթանալու հետ մեկտեղ նաև եզակի հնարավորություն կունենաք ուսումնասիրել Վայոց ձորի մարզի մեկ այլ հարստություններից մեկը՝ միջնադարյան ամենակարկառուն դեմքերից մեկի՝ Մոմիկի աշխատանքները։

🤩 Սպասում ենք Ձեզ Արենիում։

🇷🇺
🎯 В предыдущем посте мы говорили о церкви Святой Богородицы, находящейся в сообществе Арени, архитектором которой является Момик.

Архитектор, скульптор и миниатюрист Момик родился в Вайоц дзоре, скорее всего, в 60-х годах 13 века. Здесь он прожил до конца своей жизни.

🔍 Живя и творя в Вайоц Дзоре, Момик оставил здесь свой вечный след. Помимо церкви Святой Богородицы, одним из его произведений является церковь Зорац, построенная в 14 веке в селе Ехегис. По некоторым данным, это была военная церковь.

📌 Имя архитектора, скульптора и миниатюриста Момика неотделимо от монастырского комплекса Нораванк, расположенного над узким извилистым ущельем притока Арпы. Его работами являются Двухэтажная церковь-усыпальница Пресвятой Богородицы (Буртелашен) в юго-восточной части монастырского комплекса, два скульптурных барельефа на западной и южной стенах церкви, а также небольшой простой хачкар, находящийся в южной части сооружения, который поставлен в память о Момике, - памятник-хачкар-морг.

Святая Аствацацин Буртелашен – последняя из работ известного средневекового мастера-скульптора Момика.
Момик оказал значительное влияние на развитие новых направлений миниатюрной живописи. Он долгое время работал в Киликии, а затем начал писать в стиле киликийских миниатюр. Вернувшись в Восточную Армению, он стал художником-архитектором князей Орбелянов в Сюнике.

В его произведениях ярко выражен характер персонажей, мимики, движения. Персонажи глубоко выразительны и полны драматизма.

🍷 7 октября, наряду с знакомством с продукцией местных виноделов, у Вас также будет уникальная возможность изучить одно из сокровищ Вайоцдзорского региона – произведения Момика, который является одним из самых влиятельных деятелей Средневековья.

🤩 Ждем Вас в Арени.

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🎨 «Արենի Գինու Փառատոնը» հանդիսանում է նաև հարթակ համայնքի մշակութային աշխատանքները ներկայացնելու համար։✨🍷 Այս տարվա մեր...
✨🍷 «Արենի Գինու Փառատոնի» մեկնարկից հետո համայնքում տեղի են ունեցել մի շարք բարելավումներ, որոնք դրականորեն են անդրադարձ...
✨🍷 Արենի Գինու Փառատոնի մշտական մասնակիցներից է Hin Areni Wine գինեգործարանը։ Թեև փառատոնը չեղարկվել է, սակայն գինեգործա...
🍷Արենի Գինու Փառատոն 2021Նախապատրաստական աշխատանքներ
#ZarkFest-ի շրջանակներում նկարահանումները շարունակվում են🤩🎥🔹️Բջնի Բերդ🔹️Սասուն համույթ
Արենի Գինու Փառատոնի 🍷 մասնակիցների տեղերի վիճակահանություն
Choco Din շոկոլադի արհեստագործական ընկերությունում. խոսեցինք շոկոլադի պատրաստման գաղտնիքների, կենսական նշանակության  մաս...
Տոներն են մոտենում․․․․————————————————————————🎁🎁🎁🌲🌲🌲🧸🧸🧸🎁🎁🎁🌲🌲🌲🧸🧸🧸Ամանորը համարվում է տարվա ամենակարևոր տոներից մեկը։ Հայ ...
Երևանի 2800 ամյակին նվիրված հիասքանչ համերգ Հոկտեմբերի 25֊28ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում արդեն 8֊րդ անգամ անցկացվող Հ...

Telephone

Address


1 Charents Street
Yerevan
Other Yerevan travel agencies (show all)
Envoy Hostel & Tours - Yerevan Envoy Hostel & Tours - Yerevan
54 Pushkin Str (entrance Via Parpetsi Str)
Yerevan, 0002

encounter Armenia & Georgia with envoy hostel and envoy tours http://envoyhostel.com/ http://twitter.com/envoyhostel

Leadership School Leadership School
Amiryan 1
Yerevan, 0010

Where impossible is nothing.

www.hotels.am www.hotels.am
Yerevan, 0010

Hotels.am provides a selection of budget and luxury accommodations for business and leisure travelers

Visitarm.com - Armenia Tourism & Tours Visitarm.com - Armenia Tourism & Tours
3, Abovyan Street 3rd Floor, Room 304
Yerevan, 0010

www.VisitArm.com - Armenia & Georgia Tour & Transfer Center - An excellent chance to explore all the

Vis-a-vis Tour Vis-a-vis Tour
Isahakyan 8/2 Str
Yerevan, 0025

Vis-a-vis Tour Armenia is full service DMC/ incoming tour operator. We are specialized in cultural,

The Caucasus Tours The Caucasus Tours
1/2 Tsitsernakaberd Highway
Yerevan, 0082

Premium Private Bespoke Tours in Armenia & Georgia. We provide with multi-lingual guides, drivers.

Free Day Tour - Դպրոցական էքսկուրսիաներ Free Day Tour - Դպրոցական էքսկուրսիաներ
Yerevan

Կազմակերպում ենք անմոռանալի էքսկուրսիաներ դպրոցականների համար:

Biznes Garant Travel Biznes Garant Travel
Գարեգին Նժդեհ 48/2
Yerevan

Ավիատոմսերի վաճառք

Hrant Travel Hrant Travel
105, 1 Տերյան փողոց, Երևան 0009
Yerevan

Ճամփորդությունները եզակի բացահայտումններով՝ hranttravel-ի հետ միասին 🗃️Վիզայի աջակծություն ✈️Տոմսերի ամրագրում 🌏Հարցերի դպքում՝📩Էջին 📞+37433616145

VizArm Travel VizArm Travel
Yerevan, 0070

We are a leading incoming travel agency operating in the South Caucasus region since 2005 Main desti

Nemo Travel Nemo Travel
3 Komitas Avenue
Yerevan

Փնտրում եք ապահով և որակյալ հանգիստ, Nemo Travel-ը Ձեզ է սպաս

Start 2 travel LLC Start 2 travel LLC
59 Komitas Avenue
Yerevan

Ավիատոմսեր Տուրիզմ Վիզային աջակցություն Թարգմանություններ Սոց փաթեթներ Ապահովագրություն