TM Audit CJSC

"TM Audit" CJSC is a leading audit company located in Yerevan, Armenia. “TM Audit” CJSC was founded and was issued audit license in 1997.

The founding partner of the Company, the Managing Partner and CEO is Tatul Movsisyan. Ever since the company was founded, it has been providing a wide range of high-quality professional services to numerous international and local institutions and organizations, many of them being leaders in their fields. The company's client list includes such well-known institutions and organisations as EBRD, Ai

20/02/2024

Թաթուլ Մովսիսյանը՝ Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը 2024թ. փետրվարի 20-ին ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ:

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 9 մասնագիտացված կառույցներ։ ՀԱԵԽ-ը ձգտում է դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության ցանցային անդամ և միավորել ԱՊՀ երկրների հաշվապահության և աուդիտի պրոֆեսիայի ուժերը՝ ծառացած խնդիրների համատեղ լուծման, միջազգային ստանդարտների մշակման, դրանց նախագծերի քննարկման ու թարգմանության, միջազգային գիտաժողովների ու կոնֆերանսների կազմակերպման համար։

Շնորհավորում ենք Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանին և մաղթում արգասաբեր գործունեություն Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահի պաշտոնում։

13/06/2023

2023 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը՝ բավականին լայն ներկայացուցչական կազմով և օրակարգային հարցերի ընդգրկուն շրջանակով։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ցուցադրվեց Պալատի 25-ամյա ուղուն նվիրված տեսահոլովակ՝ Հաշվապահների միությունից մինչև Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ անցած հաղթական ճանապարհին անդրադարձով և Պալատի կայացման ճանապարհին իրենց ներդրումը ունեցած նախագահների մտորումներով ու հուշերով։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2022 թվականի տարեկան գործունեության արդյունքները, հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը։

Ժողովի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝
https://caaa.am/news/teghekatvuthyun-palati-herthakan-ehndhanur-zhoghovi-veraberyal-2/
Ժողովի վերաբերյալ նկարները հասանելի են հետևյալ հղումով՝
https://caaa.am/gallery/palati-herthakan-ehndhanur-zhoghov-03-06-2023th/

15/02/2023

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ընտրվել է Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (Председатель Президиума Консультативного Совета аудиторов ЕАЭС)

16/11/2022

Պալատն իր հայացքն է ուղղում դեպի ԲՈՒՀ, դեպի պրոֆեսիայի շարունակականության, զարգացման, մասսայականության ապահովման համար կարևորագույն դարբնոցը։

Ս․թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի /Պալատ/ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Պալատի նախագահը, ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամը, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Համագործակցության շրջանակում Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել ԲՈՒՀ-ական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում:

Տեղեկատվությունը հասանելի է Պալատի կայքում` www.caaa.am , հետևյալ հղումով https://caaa.am/news/palat-bvo%d6%82h-hamagortcakcuthyan-ehndlaynum/ :

Նկարադարանը հասանելի է Պալատի կայքում` www.caaa.am , հետևյալ հղումով https://caaa.am/gallery/palat-bvo%d6%82h-hamagortcakcuthyan-ehndlaynum/ :

11/05/2022

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ում (www.tmaudit.am) առկա է աուդիտորի թափուր աշխատատեղ:
Աուդիտոր՝ ներկայացվող պահանջներ - Պալատի անդամ և (կամ) ACCA-ի անդամ։
Հետաքրքրված և միայն պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը մինչև 30.05.2022թ․ ուղարկել [email protected] էլ հասցեին` նամակում նշելով աշխատատեղը։ Կապ կհաստատվի միայն նախնական ընտրանքում ընդգրկված թեկնածուների հետ։

www.tmaudit.am

07/03/2022

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ում (www.tmaudit.am) առկա է աուդիտորի և հաշվապահի/ավագ հաշվապահի թափուր աշխատատեղեր:
Աուդիտոր՝ ներկայացվող պահանջներ - Պալատի անդամ և (կամ) ACCA-ի անդամ։
Հաշվապահի/ավագ հաշվապահ՝ ներկայացվող պահանջվողներ- բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ՀԾ հաշվապահ կամ այլ հաշվապահական ծրագրերի պարտադիր իմացություն։
Հետաքրքրված և միայն պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը մինչև 15.04.2022թ․ ուղարկել [email protected] էլ հասցեին` նամակում նշելով աշխատատեղը։ Կապ կհաստատվի միայն նախնական ընտրանքում ընդգրկված թեկնածուների հետ։

www.tmaudit.am

21/02/2022

ՀԱԵԽ առաջին ընդհանուր ժողով

2022թ․ փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) առաջին ընդհանուր ժողովը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգում ընդգրկված էին ՀԱԵԽ-ի 2022թ․ միջոցառումների, ծրագրերի, ռազմավարության պլանի, հանձնաժողովների ստեղծման, միջազգային կոնֆերանսի հրավիրման, ՀԱԵԽ-ի՝ ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու մասին և այլ հարցեր։

ՀԱԵԽ-ի 2022թ․ միջոցառումների, ծրագրերի, ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողությունների պլանի, ռազմավարության մշակման վերաբերյալ օրակարգային հարցերի շուրջ զեկույցով հանդես եկավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ Նա հատկապես կարևորեց աուդիտի և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (նախագծերի) քննարկման համար պլատֆորմի ստեղծման, դրանց գործնական կիրառման, կառույցի ռազմավարության ձևավորման և ընդհանուր շահերից բխող ծրագրերի մշակման, ՀՄԴ ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողության պլանի հստակեցման հարցերը։ Թեմային առնչվող քննարկումների ընթացքում իր դիտարկումները ներկայացրեց նաև Հովհաննես Պետրոսյանը։

Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։

27/12/2021
Թաթուլ Մովսիսյան - Որակավորման քննություններից ազատում 26/10/2021

Թաթուլ Մովսիսյան - Որակավորման քննություններից ազատում

Թաթուլ Մովսիսյան - Որակավորման քննություններից ազատում

Որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերին նվիրված քննարկում 30.09.2021 13/10/2021

Որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերին նվիրված քննարկում:

Որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերին նվիրված քննարկում 30.09.2021

Թաթուլ Մովսիսյան - Պալատի պարզեցված կարգով որակավորման տրման կարգ 09/08/2021

Թաթուլ Մովսիսյան - Պալատի պարզեցված կարգով որակավորման տրման կարգ Տեսաուղերձում պարզաբանվում են Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի պարզեցված կարգով որակավորման տրման հետ կապ...

12/05/2021

Թաթուլ Մովսիսյանը ընտրվել է Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ Հաշվապահների Պալատի նախագահ:

11/05/2021

2021 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ նորընտիր խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էր ՊԱԼԱՏԻ խորհրդի անդամ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ նախագահ Վահագն Համբարձումյանը: Նիստի օրակարգային հարցերն էին` ՊԱԼԱՏԻ խորհրդի նախագահի, տեղակալի, ինչպես նաև վեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Պալատի նախագահ ընտրվեց Թաթուլ Մովսիսյանը, իսկ նախագահի տեղակալ` Արթուր Հարությունյանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ շնորհավորում է բոլոր ընտրվածներին և մաղթում բեղմնավոր աշխատանք:

Timeline photos 02/05/2021
Photos from Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա's post 02/05/2021
Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


P. Sevak 8
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Other Financial Consultants in Yerevan (show all)
Gamal Lydian MKT Treasury Offset Gamal Lydian MKT Treasury Offset
Yerevan

Lydian International Limited is a multinational corporation with gold mining interests in Armenia an

Cuick Money Cuick Money
кентрон
Yerevan

Rapid Finance Rapid Finance
Amiryan 3/21
Yerevan

Արագ վարկեր ընդամենը 15 րոպեում

Husali.am Husali.am
Tumanyan 3
Yerevan

Մեր կազմակերպությունը տրամադրում է արագ վարկեր՝ առանց գրավի և երաշխավորի։

CapitalCopia CapitalCopia
Tumanyan 3
Yerevan

Մենք տրաամադրում ենք արագ վարկեր՝ առանց ավելորդ քաշքշ?

OneCredit OneCredit
Սայաթ-Նովա 23
Yerevan, 0001

OneCredit-ի հետ գումար ստանալը հեշտ, արագ և պարզ է

Millennium Pro Millennium Pro
Tumanyan 3
Yerevan

Մեր կազմակերպությունը զբաղվում է ֆինանսական խորհրդատ?

SAMS Consulting CJSC SAMS Consulting CJSC
29/2 Saryan Str
Yerevan, 0002

SAMS Consulting CJSC is a private business advisory company, involved primarily in assisting business entities and other organisations in making informed decisions for determining ...

Loyal Partner հաշվապահական ընկերություն Loyal Partner հաշվապահական ընկերություն
Yerevan

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Magma Credit Magma Credit
Թումանյան 13
Yerevan, 002

Magma Credit տրամադրում է ամենաշահավետ պայմաններով 🧨 ԸՆԴԱՄԵՆԸ 15 ՐՈՊԵՈՒՄ 🎇

Nexus Finance Nexus Finance
Թումանյան 13
Yerevan, 002

Մենք տրամադրում ենք ամենաշահավետ պայմաններով

FinControl LLC FinControl LLC
Улица Аргишти 7/4
Yerevan, 0046

FinControl - Ձեր բիզնեսը մեզ հետ կլինի ամուր հիմքերի վրա Fincontrol - Your business will be on reliable basis with us