Dr. Hrachya G. Harutyunyan
Идти со временем, помогать пациенту плавно, красиво и без боли проходить жизненный путь.
Ортопед-травматолог. специализация- эндопротезирование коленного и тазобедренного суставов; артроскопия коленного, локтевого и голеностопного суставов; Банкарт восстановление при привычном вывихе плеча, акромиопластика и пластика ротаторной манжетки плеча, ФАИ реконструкция тазобедренного сустава, испраление Hallux valgus...
Orthopedic Surgeon, especially hip and knee joint replacement; knee,elbo
Откройте новую главу в своей жизни с ортопедическими реконструктивными операциями. Восстановление и улучшение вашего здоровья - моя страсть.☝🏻
#Ортопедия #Реконструкция
Պետք է այցելեք օրթոպեդի, եթե՝
🔸Ունեք հոդացավ կամ տհաճ զգացողություններ հոդերում։
🔸Ունեք ցավային կամ որևէ այլ տհաճ զգացողություն ոտնաթաթում։
🔸Շարժվելիս ակամայից բարդություններ են առաջացել։
🔸Ծնկներում առկա է անհասկանալի ճըտ-ճըտոց։
🔸Ցանկացած կոշիկ կրելիս՝ անհարմարություն եք զգում։
🔸Նկատում եք կամայական այլ փոփոխություններ, որոնք Ձեզ անհանգստություն են պատճառում։
❗️Հիշե՛ք, որքան շուտ դիմեք բժշկի, այնքան հեշտ կլուծվի դեռ չխորացած առողջական խնդիրը։
🌐 www.drhrachyaharutyunyan.am
📞 Խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝ +374 94 214624։
#էնդոպրոթեզավորում #ոսկորներիվերականգնում #հոդեր
🟧 Պացիենտի համար կատարվել է էնդոպրոթեզավորում` ոտքի ոսկորի ամբողջական վերականգնմամբ, ինչի շնորհիվ պացիենտը կարող է լիարժեք ազատ տեղաշարժվել։
🌐 www.drhrachyaharutyunyan.am
📞 Խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝ +374 94 214624։
#էնդոպրոթեզավորում #ոսկորներիվերականգնում #հոդեր
🦿Այս վիրահատությունը տարբերվում է մյուսներից, քանի որ կոնքազդրային երկու հոդերի էնդոպրոթեզավորումն իրականացվել է նորարարական, աշխարհում առաջատար համարվող մեթոդով՝ առաջային, մոտ երկու անգամ փոքր վիրահատական կտրվածքով, որը ենթադրում է էնդոպրոթեզի տեղադրում առանց հատելու և վնասելու մկանները:
📞 +37494214624
📫 Նաիրի Բժշկական Կենտրոն
Սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին 😊
☎ +37494214624
📫 Նաիրի Բժշկական Կենտրոն
#առողջեղեք #հարցուպատասխան
Лисёшм@ с водителем))
Ցանկացած վիրահատական միջամտության ժամանակ խախտվում է հյուսվածքների ամբողջականությունը, և վերջիններիս վրա բնակվող պաթոգեն միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ։
Վարակների ներթափանցումը և հետագա բարդությունները կանխելու նպատակով, միջամտությունը պետք է իրականացվի բացառապես ասեպտիկ պայմաններում։
Այդ նպատակով իրականացվում են հետևյալ միջոցառումները՝
✅Վիրահատարանի վարակազերծում,
✅Վիրաբույժները և բուժքույրերը աշխատում են ստերիլ հագուստով, ձեռնոցներով և դիմակներով,
✅Անձնակազմի ձեռքերի հատուկ վիրաբուժական մշակում,
✅Գործիքակազմի ստերիլիզացիա,
✅Վիրահատական դաշտի պատրաստում։
Վիրահատարանի ախտահանումը իրականացվում է հետևյալ փուլերով՝
🔺Նախնական (առօրյա մաքրում, յուրաքանչյուր հերթափոխից առաջ),
🔺Ընթացիկ (բուն վիրահատության ընթացքում առաջացող աղտոտվածության վերացում),
🔺Ամփոփիչ (վիրահատությունից հետո և հերթափոխի ավարտին),
🔺Ամիսը մեկ իրականացվող խոշոր մաքրում, որը ներառում է նաև պատերի և առաատաղի ախտահանում։
#առողջեղեք
☝🏻🔸 ®-ը առաջադեմ տեխնոլոգիա է, որը մշակում և օգտագործում է ձեր մարմնի սեփական ճարպային հյուսվածքը՝ վնասված հատվածները մեղմելու և բուժելու համար։
Այս նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճարպից ստանալ ցողունային բջիջներ։ Կարճ ասած՝ այս շրջադարձային տեխնոլոգիայի շնորհիվ՝ ձեր մարմինը ինքն իրեն է բուժում։✍🏻
Այս միջամտությունը իրականացվում է տեղային անզգայացմամբ։ 👉🏻Սովորաբար այս տեխնոլոգիան կիրառվում է խոշոր, ինչպես օրինակ՝ կոնքի կամ ծնկի, հոդերի բուժման համար։
📞+374 94 214624
#բժիշկ #առողջեղեք #նաիրիբժշկականկենտրոն
Ահա այսպիսի գեղեցիկ արդյունք ենք ստացել՝ վերադարձնելով պացիենտին անցավ և ազատ շարժվելու բերկրանքը։☝🏻
#Ортопед #травматолог #доктор
🦾Արթրոզը (հոդախտ) հոդերի քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է հոդերի վրա մշտական՝ չափից ավելի, բեռնվածության հետևանքով: Կարճ ասած օստեարթրոզը՝ հոդերի մաշվածությունն է։
Արթրոզների ժամանակ նկատվում է
🔸լոկալ կետային ցավ՝ հոդաճեղքի կողմնային հատվածներում,
🔸շարժումների ժամանակ լսվում է խրթոց՝ կրեպիտացիա,
🔸շարժումների սահմանափակում:
Արթրոզների պատճառներն են՝
✔️մետաբոլիկ, նյութափոխանակության խնդիրները,
✔️էնդոկրին համակարգի հիվանդությունները,
✔️վնասվածքները,
✔️տարած վիրահատությունները,
✔️մասնագիտական աշխատանքը,
✔️զարգացման արատները,
✔️սեռը (առավել հակված են կանայք), տարիքը,և այլն:
#ортопед #էնդոպրոթեզավորում #արթրոզ
🏥Մեզ համար հպարտություն է ունենալ էնդոպրոտեզավորման մասնագիտացված կենտրոն և տարիներ շարունակ աշխատելով՝ ապացուցեցինք, որ իրավունք ունենք կրելու նման կենտրոնի համբավը և կոչումը։
Մեր նպատակն է էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումների ներդնումը Հայաստանում:
Այս վիրահատությունների որակը և մակակարդակը լիովին համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին🔝
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Շնորհավոր Սուրբ Զատիկ🐣
Խորհրդատվության գրանցվելն այժմ էլ ավելի արագ է և հեշտ🧡
💻Պարզապես անցեք կայքի համապատասխան բաժին, ընտրեք Ձեզ հարմար օր և ժամ, լրացրեք կոնտակտային տվյալները և վերջ։
Կհանդիպենք Ձեր նշված ամսաթվին👨⚕️
#ортопед #էնդոպրոթեզավորում
💥Ընդամենը 40 րոպե և վերջ. պացիենտը մոռանում է շարժումների սահմանափակման և չանցնող ցավերի մասին։
#ортопед #էնդոպրոթեզավորում
Մեզ մոտ՝ -ում, էնդոպրոթեզավորման վիրահատություններն իրականացվում են նորարարական, աշխարհում առաջատար համարվող մեթոդով🔝
Առաջնային՝ մոտ երկու անգամ փոքր վիրահատական կտրվածքով, որը ենթադրում է էնդոպրոթեզի տեղադրում առանց հատելու և վնասելու մկարնները🤩
Հատվում է միայն մաշկը և ենթամաշկը։ Ոչ մի մկանախումբ չի հատվում, այլ պարզապես լայնացվում է։ Արդյունքում՝ ստեղծում է և վերականգնման շատ արագ հնարավորություն, և ցավային համախտանիշն, իհարկե, ավելի քիչ է լինում👨⚕️
#ортопед #էնդոպրոթեզավորում
Շնորհակալություն հետաքրքիր և մանրամասն անդրադարձի համար 🙌🏻
Նորարարական մեթոդով կոնքազդրի էնդոպրոթեզավորում «Նաիրի» ԲԿ-ում | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին Շատ եմ քայլում, բայց էս վերջում տեմպից ընկել էի...
Էնդոսկոպիկ վիրահատությունները հնարավորություն են տալիս անցկացնել վնասված և պաթոլոգիկ փոփոխությունների ենթարկված հոդերի վիրահատական բուժում, առանց կտրվածք իրականացնելու՝ պահպանելով փափուկ հյուվածքների ամբողջականությունը։
Արթրոսկոպիկ վիրահատության ցուցումներն են՝
🔸Ծնկան խաչաձև կապանների վիրահատություն,
🔸Մենիսկների կարեր,
🔸Դեֆորմացնող արթրոզներ։
💪Վիրահատությունը հաջողված որակավորելու հարցում անգնահատելի է մեր ռեաբիլիտացիոն թիմի դերը։ Վիրահատությունից արդեն 2 ժամ անց, երբ սպինալ անզգայացումը անցնում է, և պացիենտը սկսում է զգալ ոտքերը, մեր հմուտ և հոգատար ռեաբիլիտոլոգների օգնությամբ հիվանդը սկսում է կանգնել։
Նման մանրակրկիտ և նվիրված աշխատանքի շնորհիվ, մեր բոլոր բուժառուները հիվանդանոցը լքում են «իրենց ոտքով»🧡
#ортопед #էնդոպրոթեզավորում
🧬Ցողունային բջիջների ներարկումը ցուցված է այն դեպքերում, երբ վիրահատության ցուցում չկա, իսկ խոցված են ոչ միայն հոդերը, այլև ոսկրային հյուսվածքները։
Բացի այդ այս մեթոդը լավ տարբերակ է ոչ միայն 60+ պացիենտների, այլև երիտասարդների շրջանում կիրառելու համար։
Ցողունային բջիջների ներարկումը կարող է դիտարկվել որպես լիարժեք բուժման մեթոդ, իսկ եթե անգամ այն լիովին չի բուժում խնդիրը, ապահովում է առավելագույնս երկար ռեմիսիոն շրջան՝ 5 տարի։
Верные решения, всегда не самые простые, но именно они влекут за собой радость и облегчение🧡
Как в случае с нашим пациентом, который, благодарю эндопротезированию, вернул полную свободу движения🏃
Ինչքան արագ չընթանա առօրյա կյանքը, միշտ հիշեք ժամանակ հատկացնել սեփական առողջությանը, մի արհամարհեք անհանգտացնող ախտանշանները☝🏻
🙌🏻Ինձ մոտ կոնսուլտացիայի կարող եք գրանցվել մի քանի եղանակով՝
🔸կայքով drhrachyaharutyunyan.com ( հղումը bio-յում),
🔸զանգահարելով (+374)94 21-46-24 հեռախոսահամարով:
#консультация #ортопед
Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ💐
Թող ձեր կյանքը լինի անհոգ, իսկ տրամադրությունը միշտ նույնքան պայծառ, որքան այս գեղեցիկ գարնանային օրն է😊🧡
Делюсь очередным результатом нашей кропотливой и точной работы🙌🏻
#до/после #эндопротезирование
Ինձ անչափ հետաքրքիր է զարգանալը՝ որպես մասնագետ։ Օրթոպեդիայի ոլորտը, այնքան արագ է փոխվում և նոր մոտեցումներով ու տեխնոլոգիաներով հագենում, որ դրանց հետևից հասցնել է պետք😅
Այսօր մենք ապրում ենք «բաց» աշխարհում, այսինքն չկա որևէ նորարարություն, որը չենք կարող ներկրել Հայաստան։ Բժշկից պահանջվում է միայն կրթվել և սկսել աշխատել այս կամ այն նոր տեխնոլոգիայով, օրինակ՝ իմ ղեկավարությունը միշտ սիրով գնել և համալրել է մեր գործիքակազմը այն նորություններով, որոնցով ես արդեն իսկ կարող էի աշխատել🤩
Այնպես որ, բժիշկը միշտ պետք է սովորի, սովորի և սովորի🎓
Արթրոզի խորացման ու բարդացման մեջ շատ հաճախ իրենց ներդրումն են ունենում դեղատան աշխատակիցները😒
Այո՛, աշխատանքիս ընթացքում հստակ նկատվող տենդենս կա՝ ցավերի ինտենսիվության աճը մարդկանց դրդում է գնալ դեղատուն այլ ոչ թե հիվանդանոց։
❌Դեղատան աշխատակիցներն էլ բժշկի մոտ ուղորդելու փոխարեն «նշանակում են» ցավազրկողներ։
Արդյունքում՝ բուժառուն տարիներով կոծկում է հիվանդության ախտանշանները ցավազրկողներով՝ առանց բուժելու բուն հիվանդությունը🛑
Այնպես որ, իմ հորդորն է, այցելե՛ք բժշկի, ինքնաբուժությունն ու անվերջ ցավազրկումն ի վերջո հանգեցնելու են հիվանդության բարդացմանն ու վիրահատության անխուսափելիությանը❗️
🤩Կիսվում եմ մեր թիմի հերթական աշխատանքով։
Իրականացվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում։
#օրթոպեդ #վնասվածքաբան #հոդեր #էնդոպրոթեզավորում #суставы #ортопед #травматолог #эндопротезирование
Операция эндопротезирования применяется при различных заболеваниях и травмах суставного аппарата, которые привели к полной или практически полной потере двигательных функций😏
К таким болезням суставов относятся:
✅Дегенеративно-дистрофические заболевания (все виды остеоартрозов и артритов),
✅Болезнь Бехтерева,
✅Асептический некроз головки бедренной кости,
✅Внутрисуставные переломы,
✅Ложные суставы,
✅Дисплазия суставов,
✅Перелом шейки бедра.
🆕Այսօր ուզում եմ շատ կարևոր և ուրախալի նորություններով կիսվել Ձեզ հետ։
Շուտով մեր բժշկական կենտրոնում հասանելի կլինի հոդերի բուժումը համաշխարհային նորագույն մեթոդով🙌🏻
Այս մեթոդը Նոբելյան մրցանակ ստանալու հավակնորդ է, և այս պահին կիրառվում է միայն Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ, Կանադա, բայց արդեն շատ շուտով այս երկրների ցանկը կհամալրի նաև Հայաստանը🔥
Videos (show all)
Contact the practice
Telephone
Address
MedCentr NAIRI Paronyan 21
Yerevan
0015
Opening Hours
Monday | 10:00 - 19:00 |
Tuesday | 10:00 - 19:00 |
Wednesday | 10:00 - 19:00 |
Thursday | 10:00 - 19:00 |
Friday | 10:00 - 19:00 |
Saturday | 12:00 - 14:00 |